Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Ա․ Վ․ ԹՈԶԵՐ ՎԵՐՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

A. W. TOZER ON REVIVAL
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական
Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մայիս 9, 2021
A lesson taught at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, May 9, 2021

Հոգեւոր Երգ Նախքան դասը։ “Հագեցրու Իմ Տեսիլքը”
   (Avis Burgeson Christiansen, 1895-1985)


Խնդրեմ ոտքի կանգնեք ու բացեք Հեսու 7:12 համարը։

“Եւ Իսրաելի որդիքը չեն կարող իրանց թշնամիների առաջին կանգնել․ նորանք իրանց թշնամիների առաջին մեջք կ՛դարձնեն, որովհետեւ նզովք են եղել․ եւ այլ եւս ձեզ ետ չեմ լինի, եթե դուք նզովածը ձեր միջիցը բնաջինջ չ՛անեք։” (Հեսու 7:12)

Խնդրեմ նստեք։ Մինչև այս օրը Իսրայեացիները շատ հաջողակ են եղել իրենց հաղթություների մեջ, անհավատների դեմ։ Նրանց մեջ մի մարդ մի բաներ էր գողացել նրանցից որ հաղթել էին։ Իսկ հիմա Աստված բարկացած էր եկեղեցու վրա անապատում։ Մի մարդ Աչան անունով Աստծուն արգելք եղավ նրանց օգնելու ինչպես օգնել էր անցեալում։ Դկ․ Սքոֆիլդ լավ է ասել,

“Քրիստոսի վերքերի բոլոր պատճառը, մեղքը, արհամարանքը, կամ հավատացյալի ոչ հոգեւր լինելն է։” (էջի վերջի նոտաներ էջ 266)

Մենք կարող ենք ժամեր աղաչենք Աստծուն արթնություն ուղարկի, նույն ժամանակ երբ կոտրում ենք Նրա օրենքները, կույրորեն անտեսելով Աստծո պատվիրաները։ Աստված Հեսուին ասաց,

“եւ այլ եւս ձեզ ետ չեմ լինի, եթե դուք նզովածը ձեր միջիցը բնաջինջ չ՛անեք։” (Հեսու 7:12)

Երբ մի Կաթոլիկ մարդ մեղք է գործում, ցանկանում է խոստովանի, բայց այսպիսի խոստովանությունը, հաճախ երկու անգամ ավելի վատ է։ Բացեք Առակաց 28:13 համարը։ Ոտքի վրա կանգնեք և բարձր կարդացեք։

“Իր հանցանքը ծածկողը չի հաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմությունը կգտնե։” (Առակաց 28:13)

Խնդրեմ նստեք։ Խոստովանելը առանց թողնել ավելի վատ է քան բոլորովին չ՛խոսովանելուց։ Ինչու՞։ Որովհետեվ մի ապստամբ մարդի բոլորովին չի օգնելու!

Բացեք Հովհաննես 14:21,

“Ով որ իմ պատուիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը, եւ ինձ սիրողն իմ Հորիցը կ՛սիրուի, եւ ես կ՛սիրեմ նրան, եւ ինձ կ՛հայտնեմ նրան։” (Հովհաննես 14:21)

Այժմ բացեք Հովհաննես14:15,

“Եթե ինձ սիրում ես, պահիր իմ պատվիրաները։”

Դկ․ Թոզերի քայլերը դեպի վերանորոգության։

(1) Քեզանից գոհ մի եղիր։ Փորցիր կյանքդ փոփոխության ենթարկես։

(2) Քեզ օրհնության ճանապարհի մեջ դիր։ Վերանորոգության ցանկություն ունենալ և միևնույն ժամանակ անտեսել անձնական աղոթքները նման է հակառակ ճանապարհով քայլել։

(3) Կատարելապես խոստովանի, առանց շտապելով։

(4) Երբ հնարավոր է, հատուցում կատարի։

(5) Լուրջ միտք ունեցիր։ Անջատի հեռուստատեսը։ Լուրջ փոփոխություններ պիտի լինի քո ամենորեա կյանքի սովորությունների մեջ, եթե ոչ հոգեւոր կյանքում առաջադիմություն չես ունենալու։

(6) Քո հետաքրքրությունները սահմանափակիր։ Երբ քո սիրտը վերանորոգվի և փակվի աշխարհի ու մեղքի դեմ, այն ժամանակ կ՛բացվի Քրիստոսի դեմ։

(7) Թույլ մի տուր “բթանալու”։ Ներկա եղիր քո հովիվի համար և արա այն ինչ քեզանից խնդրվում է։ Սովորի հնազանդել։

(8) Սկսիր վկայել։ Մեկին քո հետ եկեղեցի բեր Կիրակի օրվա ժողովներին։

(9) Սուրբ Գիրքը կարդա դանդաղորեն։ Երբ հայտնի աստվածաբան Դկ․ Սամվել Ջանսոնը այցելեց Անգլիայի թագավորին, երկու մարդիկ մի քանի պահ լռությամբ նստեցին։ Վերջապես թագավորը հարցրեց Դկ․ Ջանսոնին, “Ենթադրում եմ որ դու շատ ես կարդում։” “Այո,” Դկ․ Ջանսոնը պատասխանեց, “բայց ավելի շատ մտածում եմ։”

(10) Աստծուն հավատա։ Սկսիր սպասելիք ունենալ։ Աստծուն նայիր։ Նա քո կողքին է։ Նա քեզ հուսահատ չի անելու։


Աստված գիտի ինչքան քո եկեղեիցին արթնության կարիք ունի։ Եւ դա միայն կարելի է կատարվի քո նման արթնացած մարդկանց միջոցով։

Կ՛ուզեմ այս դասը ձեր հետ տուն տանեք։ Կատարեք այն ինչ Դկ․ Թոզերը առաջարկել է արթնության համար։ Ինքդ էլ հոգեւոր արթնության և վերանորոգության փորձառություն ունեցիր և Աստված քեզ օգտագործելու է քո փորձառությունը ուրիշների իսկական արթնության համար։ Ոտքի վրա երգենք։

7Հագեցրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Հագեցրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Հագեցրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Հագեցրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Հագեցրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Հագեցրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։


Հագեցրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Հագեցրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Հագեցրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։