Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ

ANSWERING QUESTIONS
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Վաստակավոր Հովիվ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Հոկտեմբեր 4, 2020
A lesson taught at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, October 4, 2020

Հոգեւոր Երգը Նախքան Դասը։
“O For a Thousand Tongues” (Charles Wesley, 1707-1788)


Արդեոք՞ կ՛նեղվեք եթե մեկը ձեզանից մի հարց հարցնի։ Հաստատ ոչ։ Պետրոս առաքյալը ասել է,

“Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք․ Եւ միշտ պատրաստ եղեք հեզութեամբ և երկիւղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե։” (Ա Պետրոս)

Ընդհանրական Հարցեր

1. Ես Սուրբ Գրքին չեմ հավատում։

Պողոս առաքյալը Սուրբ Գրքից մեջբերում արավ Հույներին, որուն նրանք չէին հավատում։ Պողոսը նրանց որ վկայում էր չէր փորձում համոզել։ Վկայության մեջ մեր իսկական գործը հայտարարել է, ոչ պաշտպանել։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Սուրբ Գրքի իսկական պատգամը նա է թե, ինչպես՞ մի անձ կարող է հավիտենական կյանք ունենալ։ Եթե նա ասեց որ հավիտենական կյանքին չի հավատում, կարող էք հարցնել, “Ինչ՞ եք հասկանում Սուրբ Գրքի բացատրության մասին այս հարցում։”

Մոտ 98 տոկոս ասելու են, “Տասը Պատվիրաները պահելով կամ Քրիստոսի օրինակին հետեվելով։” Այն ժամանակ կարելի է ասեք, “Դրանից էի վախենում։ Դուք Սուրբ Գիրքը մերժեցիք առանց նրա իսկական պատգամը հասկանալով, որովհետեւ քո պատասխանը ոչ թե միայն սխալ է այլ տրամագծային կերպով Սուրբ Գրքի ուսուցմունքի հակառակն է։ Հիմա, չես՞ կարծում ավելի խելացի կլինի, որ թույլ տաս ինձ բաժնեկցել Սուրբ Գրքի ուսուցմունքը քեզ հետ այս հարցով։ Այն ժամանակ դու խելացի որոշում կ՛կատարես ընդունելու կամ մերժելու այդ։”

Այժմ ձեզ համար կ՛կարդամ 10 նախագուշակություներ Հիսուսի մասին։

(1) Ծաղրվեց,

“Եւ կերակուրիս մեջ թույն են դնում, եւ ծարավությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։” (Սաղմոս 69:21)

(2) Ուրիշների համար չարչարվեց,

“Հիրավի Նա մեր ցավերը վեր առավ, եւ մեր վիշտերը բեռնեց Իր վերա … Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, եւ մեր անօրէնությունների համար հարվածվեցավ … Տերը Նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:4-6)

(3) Հրաշալի գործեր,

“Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացվին։” (Եսայիա 35:5 – 713 BC)

(4) Մատնվեց ընկերի միջոցով,

“Իմ հատուկ բարեկամ մարդն էլ՛ որ նրան հուսացավ, որ իմ հացս ուտում էլ, ոտը բարձացրեց ինձ վրա։” (Սաղմոս 41:9)

(5) Ծախվեց եռեսուն արծաթի,

“Տվեք իմ վարձքը … եւ նրանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։” (Զաքարյա 11:12 – 487 BC)

(6) Թքեցին Նրա վրա ու մտրակեցին,

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին … իմ երեսը չ՛ծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6 – 712 BC)

(7) Խաչի վրա գամվեց,

“Իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։” (Սաղմոս 22:16)

(8) Աստծո կողմից լքվեց,

“Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ։ (Սաղմոս 22:1)

(9) Նրա հարությունը,

“Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականություն տեսնիլ չես տալ։” (Սաղմոս 16:10)

(10) Հեթանոսների դարձի գալը դեպի Նրան,

“Ահա իմ ծառան ․․․ Նա իրավունքը պիտի հանե ազգերի համար” (Եսայիա 42:1 – 712 BC)

Դրանք միայն 10 մարգարեություններն են Հիսուսի մասին։ Ավելի քան երկու հազար իւրահատուկ մարգարեություններ կան Սուրբ Գրքում որոնք բոլորը կատարվել են։

Մի քանի տարիներ առաջ National Enquirer ամսագրում, 61 մարգարեություններ էին տպագրվել ժամանակակից “մարգարեների” միջոցով։ Այս 61 մարգարեությունները պիտի կատարվեին այդ տարվան անցյալ վեցը ամիսների ընթացքում։ Իսկ ինչ՞ եղավ։ Հավատաք կամ ոչ, բոլոր 61 մարգարեություննրը չ՛կատարվեցին! Նրանք ասել էին որ Պապ Փոլը հանգստի կ՛կոչվի և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին մի շարք աշխարհիկ մարդկանց միջոցով կ՛կառավարվի; նաև Ջորջ Ֆորմանը իր ծանրաքաշի թագը կ՛պահպանի Մոհամադ Ալիի մրցումի ժամանակ, Աֆրիկայում; և Թեդ Քենեդին նախագահության արշավ է կազմելու! Միայն տարբերությունը ներկա և Սուրբ Գրքի “մարգարությունների” միջեւ նա է որ ներկա մարգարեությունները միշտ սխալ են և Սուրբ Գրայինը անվրեպ բոլորը կատարվել են!

2. Արդեոք՞ էվոլուցյան ստեղծագործությունը չի հերքում։

Դկ․ Ա․ Վ, Թոզելը ասել է, “Մենք որ հավատում են Սուրբ Գրքին, գիտենք որ աշխարհը ստեղծագործվել է։ Դա հավիտենական չէ, որովհետեւ սկիզբ ունի և այդ ստեղծագործությունը մասնիկների մի պատահական հանդիպում չէր որ իրար գտան և միացան, իրենց տեղը գտան ու սկսեցի բզզալ։ Դրան հավատալու համար դյուրահավատությնով մի քանի հոգիներ են պետք։”

Մի երիտասարդի հարցրին, “Ինչ՞ փաստ քեզ համոզեց որ էվոլուցիան ճիշտ է։” Նա պատասխանեց, “Մարդկանց և կենդանիների նմանությունը։ Դա ինձ համար էվոլուցիայի փաստ է։”

1950-ական թվականերում Ջէյմզ Վաթսոն և Ֆրանսիս Քրիքը կյանքի մոլեկուլի բանալին, DNA-ը գտան – մի գյուդ որ նրանց արժանացրեց Նոբելի մրցանակին։ Մարդի մարմինը ավելի քան մի թրիլիոն DNA մոլեկուլ ունի։ Դա չափից դուրս հիանալի մի բարդ սիստեմ է։

Քրիքը որ մի աթեիստ և էվոլուցիանիստ էր, որոշեց հասկանալ այն կարելիությանը որ DNA-ի մոլուկուլը 4.6 բիլիոն տարիների ընթացքում, որը իվոլուցիանիստներ ասում են աշխարհքի տարիքն է, հանկարծակի ինչպես փոխվեց։ Արդեոք՞ ինչն էր մի DNA մոլոկուլի մի հատիկ բջիջի շանսը աշխարհի պատմության մեջ։ Գիտեք ինչն՞ էր արդյունքը։ Զրո։ Թեկուզ և 4.6 բիլիոն տարիների ընթացքում, երբեք այդ բանը չեր կարողանար պատահել!

Արդեոք՞ Ֆրանսիս Քրիքը ասեց որ Աստծո գործն էր։ Ոչ, նա չասեց։

Արդեոք՞ զարմանալի չէ թվում որ այս գիտնականերից ոչ մեկը, փաստերով հանդերձ, չ՛ընդունեցին որ իրենց թեորիան սխալ էր։ Նրանցից որ մեկը չ՛ասեց, “Դարվինից սկսած մինչև հիմա, մենք սովորեցնում ենք մի սխալ գաղափար։ Մենք սովորեցրել ենք քեզ որ կյանքը սկսում է վաղեմի ամինո ասիդի միանալով իրար և կազմելով մի բջիջ։ Եւ, բիլիոն տարիներից հետո, և մենք մեջտեղ եկանք։ Մենք սովորեցերցինք որ ինչպես դա պատահեց։ Բայց մեր թեորիան մերժվեց։ Կ՛ներեք որ ձեզ սխալ ուղղությամբ ենք առաջնորդել։”

Գիտեք Ֆրանսիս Քրիքը ինչ՞ արեց։ Նա մի նոր անհնար թեորիա մեջտեղ բերեց։ Նրա նոր թեորիայում նա ասում է որ ավելի առաջադեմ էակներ, հեռու մի մոլորակից, տիեզերանավակով սերմնահեղուկ են ուղարկել ու բեղմնավորել տարբեր մոլորակներ։ Եւ մենք էլ այդպես ենք ստեղծվել։ Դա մի քիչ նման է Star Wars-ի ֆիլմին!

Կյանքը չի կարող ստեղծվել ոչ կենսականությունից։ Այդ պատճառով է Սուրբ Գիրքը ասում, “Սկզբում Աստված ստեղծեց երկինքը ու երկիրը։” (Ծննդոց 1:1)

Երեք փաստեր ինձ օգեցին հավատալ Աստծո գոյությանը։

(1) Պատճառի և ազդեցության օրենքը։

Որովհետեւ ես տեսնում եմ աշխարհում պատճառը և ազդեցությունը, որոնք ինձ տրամաբանորեն ուղղում են դեպի մի մեծ և աներեվյութ պատճառի, որ հավատում եմ դա Աստվածն է։

(2) Կառուցվածքի փաստ։

Եթե գնայիր Մարս և մի կատարյալ կառուցված ժամացուց տեսնեիր այնտեղում, պիտի եզրափակեիր որ այդ ժամացույցը ունի մի ստեղծող։ Ուրեմն մի այսպես էլեգանտ ստեղծված մեզ ուղղում է դեպի մի ստեղծողի, մի կառուցող որ ես կոչում եմ Աստուած։

(3) Անհատականության փաստ։

Մենք մտիկ ենք տալիս Մոնա Լիզայի հայտնի նկարչությանը։ Տեսնում ենք անհատականության փաստը։ Նկարչությունը չի կարող անկողմնակալ պատճառ ունենա։ Երրորդ փաստ է պետք, որովհետեւ մի պատճառ կամ ուժ մեզ պատասխանատու չի կարող պահել, բայց մի անձ կարող է մեզ մեր մեղքերի համար մեզ հաշվետու պահել։

3. Իմ Աստվածը այդպես չէ։

Ջան Վեսլին, որ Մեթոդիստ Եկեղեցու հիմնադիրն է, պարզորեն լուսաբանում է թե ինչքան կարեւոր է փրկութայն համար միայն Հիսուս Քրիստոսին վստահել։ Նա հինգ տարիներ Աքսֆրդ ճեմարանն է հաճախել ու ապա Անգլիայի եկեղեցու քահանան է դառել, ուր տասը տարիներ ծառայել է։ Վերջի ժամանակներում, մոտ 1735 թվւին, նա դարձավ միսիոնար Անգլիայից դեպի Ջորջիա։

Իր բոլոր կյանքում, իր ծառայության մեջ անհաջող էր, բայց բարեպաշտ մարդ էր։ Նա ամեն առավոտ ժամը չորսին արթնանում էր ու երկու ժամ աղոթում էր։ Ապա մի ժամ Սուրբ Գիրք կարդալուց հետո, բանտեր ու հիվանդանոցներ կ՛այցելեր վկայելու տարբեր մարդկանց։ Նա կ՛սովորեցներ, կ՛աղոթեր ու կ՛օգներ ուրիշներին մինչև գիշերվա ուշ ժամին։ Եւ այս գործը տարիներ կատարեց։ Իրականում, Մեթոդիստ եկեղեցին իր անունը առել է մեթոդական կյանքից որ Վեսլին և իր ընկերներն էին ապրում։

Ամերիկա վերադառնալու ընթացքում, ծովում մի մեծ փոթորիկ է սկսում։ Նրանց փոքրիկ նավը խորտակման վտանգի մեջ է ենթարկվում։ Հսկա ալիքներ նավի տախտակամածին էր շփում, և քամին առագաստը պատռոտել էր։ Վեսլին շատ վախեցավ որ մեռնելու էր այդ պահին և վստահություն չուներ ինչ էր պատահելու նրան մեռնելուց հետ։ Թեկուզ շատ ջանք էր թափել բարի լինել, մահը նրա համար մի մեծ, սև, ու վախենալի հարց էր։

Նավի մյուս կողմը մի խումբ մարդիկ հոգեւոր երգեր էին երգում։ Նա նրանցից հարցրեց, “Ինչպես՞ եք կարող երգել երբ այս գիշեր մեռնելու էք։” Նրանք պատասխանեցին, “Եթե այս նավը խորտակվի, մենք երկինք ենք բարձրանալու Տիրոջ հետ լինելու հավիտյան։”

Վեսլին հեռացավ իր գլուխը օրօրելով, ինքնիրեն մտածելով, “Ինչպես՞ են կարող նրանք իմանալ դա։ Ինձանից ինչքան՞ ավելի շատ բարի գործեր են կատարել։” Ապա շարունակեց, “Ես եկա հեթանոսներին դարձի բերել։ Ահ, բայց ով է ինձ դարձի բերելու։”

Աստծո նախախնամությամբ, նավը ապահով Անգլյեա հասավ, Վեսլին գնաց Լոնդոն և մի փոքր մատուռ մտավ Ալդըրսգէյթ փողոցում։ Այնտեղում նա մի մարդու լսեց որ մի քարոզ էր կարդում որը երկու դարեր առաջ Մարթին Լութերի միջոցով էր գրվել, “Լութըրի Առաջաբան Հռովմեացիս Գրքից” վերնագրով։ Այս պատգամը բացատրեց թե ինչ էր իսկական հավատքը։ Դա վստահելն էր միայն Հիսուս Քրիստոսին փրկության համար - և ոչ թե մեր բարի գործերին։

Հանկարծակի Վեսլին հասկացավ որ իր ողջ կյեանքում ճանապարհի սխալ կողմումն էր քայլել։ Այդ գիշեր իր հուշատետրում հետեվյալ բառերը արձանագրեց։ “Քարորդ պակաս ինին, երբ նա բացատրում էր այն փոփոխության մասին որ Աստված գործում է սրտի մեջ հավատալով Քրիստոսին, մի անծանոթ ջերմություն զգացի իմ սրտում։ Զգացի որ փրկության համար Քրիստոսին վստահեցի, միայն Քրիստոսին, և մի վստահություն տրվեց ինձ որ իմ մեղքերը բոլորը վերցվեցին, և ինձ փրկեց մեղքի օրենքից ու մահից։”

Ահա դա էր։ Փրկող հավատք։ Մեղքերից ապաշխարելով, նա վստահեց միայն Հիսուս Քրիստոսին փրկության համար։ Այժմ, արդեոք՞ կասէիք որ Վեսլին չ՛հավատաց Հիսուս Քրիստոսին նախքան այդ գիշերը։ Իհարկե, հավատաց։ . Նա Սուրբ Գրքի գիտնական էր և Քրիստոսի մասին Անգլերեն, Լատիներեն, Հունարեն, և Եբրայեցերեն ուսումնասիրել էր։ Նա Քրիստոսին հավատացել էր այդ բոլոր լեզուներով։ Բայց իր փրկության համար։

Դրանից հետո, նա դարձավ տասնութ դարվա ամենամեծ քարոզիչը։ Բայց այդ բոլորը սկսեց երբ նա իր վստահությունը դրեց Հիսուս Քրիստոսի վրա միայն և ստացավ Նրան իբրեւ իր Տերը։ (Dr. D. James Kennedy, Evangelism Explosion, fourth edition, Tyndale House Publishers, 1996, pp. 183-184)

Իմացաբանությունը (Epistemology) փիլիսոփայության ճյուղերից մեկն է որ հետաքրքրվում է այս հարցով – ինչպես՞ գիտենք մենք։ Երկու ձևով են մարդիկ պատասխանում թե ինչ են մտածում Աստծո մասին։

1. Ռացիոնալիզմ։ Օգտագործելով ռացիոնալիզմը մարդ արարածը տարորինակ և անհասկանալի կրոների ճանապարհներ է ընդունել։

2. Հայտնություն։ Այժմ, Քրիստոնյաները եկեղեցում միշտ հավատացել են որ Աստված Իրեն հայտնել է Սուրբ Գրքի միջոցով, և ավելի նշանավոր կերպով, Իր Որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Իսկ հիմա հարցումը նա չէ որ ամեն մեկս ինչ ենք մտածում։ Հարցումը նա է որ, “Աստված ինչ՞ ասավ Սուրբ Գրում Իր Որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։”

4. Արդեոք՞ հեթանոսները կորած են։

Ասա, “Ինչ՞ ենք անում մենք այստեղ երբ ավելի կարեւոր գործ կա անելու քան վարդապետական Վիճաբանությունների։”

Կարելի է ասես, “Բաբ, դա շատ լավ հարց է, բայց հավատացած եմ որ ավելի լավ է հեթանոսներին թողնենք Աֆրիկայում Աստծո ձեռքերի մեջ, Որը շատ մեծ է ու անսահման ողորմած։ Այսօր ուզում եմ գիտենաս որ դու հաստատ հավիտենական կյանք ունես։ Միգուցե հետո կ՛տեսնենք բոլոր Աստծո խոսքերը, նրանց մասին որ երբեք Ավետարանի բարի լուրը չեն լսել … խնդիրը այս հարցի շուրջ է պտտում, ‘Արդեոք՞ Աստված հեթանոսներին դժոխք է ուղարկելու պարզապես նրա համար որ չեն հավատացել այն Քրիստոսին որ երբեք նրա մասին չեն լսել։’
     Սուրբ Գիրքը սովորեցնում է որ Քրիստոս չ՛եկավ դատապարտելու նրանց որ արդեն դատապարտված էին։ Մարդիկ դատապարտվում են միայն մի բանի համար – իրեն մեղքերի։”

5. Ես չեմ հավատում կյանք մահից հետո։

(1) Պլատոնի։ Հին փիլիսոփան Պլատոնին ցույց տվեց որ մի սերմ որպեսզի ծառ դառնա և համով պտուղ արտադրի, պիտի քայքայվելու ու մեռնելու ընթացքից անցնի։ Ապա նա եզրափակում է մարդի մարմնի մասին որ պիտի մեռնի որպեսզի անցնի մյուս աշխարհ ու ուրիշ կյանքի միանա։
Պլատոնին չորս դար նախքան Քրիստոս և Պողոս առաքյալի ժամանակ է ապրել։ Սակայն ուսուցանեց նույն կյանքի և մահի փաստի մասին որ Քրիստոս և Պողոս առաքյալ նշել են Ա Կորնթացիս 15:35-36 և Հովհաննես 12:24 համարներում։

(2) Փիլիսոփա Էմանուէլ Քանթը նշմարել է որ բոլոր մարդիկ մտահոգ են ճիշտ և սխալի մասին, իբրեւ բարոյական մի պարտականություն։ Նա ասեց, “Ինչու՞ ճիշտը գործել երբ արդարությունը չի հաղթում։” Ուրիշ ձև ասած, նա պատճառաբանում է իբրեւ իմաստալի պարտականություն, պիտի արդարություն լինի, ուրեմն ինչու՞ ճիշտը կատարել երբ արդարությունը չի հաղթում։ Նա այսպես է պատճառաբանում որ քանի որ արդարություն չի հաղթում կյանքում, ուրեմն մի ուրիշ աշխարհ պիտի լինի որ այնտեղ արդարությունը հաղթական է։ Մի ուրիշ խոսքով, փիլիսոփա Քանթը բացատրում է որ արդարությունը պահանջում է կյանք մահից հետո։ Սա նման է Սուրբ Գրքի բացատրությանը, Եբրաեցիս 9:27 համարին։
Ուրեմն Էմանուէլ Քանթի համար, գործնական բարոյագիտականությունը պահանջում է կյանք մահից հետո, և մի դատավոր որ շատ նման է Սուրբ Գրքի Աստծուն։

(3) Թերմոդինամիկայի առաջին օրենքը, հաստատվել է Էյնշտեյնի միջոցով։ Բացատրում է որ էնէրգիան և նյութը ոչ կարող են ստեղծվել և ոչ էլ ոչնչանալ։ Եթե մարդը դադարի գոյությունից, դա աշխարհում կլինի միայն բանը որ դադարելու է։ Սուրբ Գիրքը Ա Կորնթացիս 15:49-51 համարներում բացատրում է թե ինչպես Քրիստոնիայի մարմինը դիմանալու է։ Այնպես որ Էյնշտայնը աթեիստ չէր։

(4) Մահամերձ մարդկանց վերջին խոսքերը։
Աթեիստ Գիբոնը, իր մահվան ժամանակ, աղաղակեց, “Ամեն բան մութ է։” Մի ուրիշ աթեիստ Ադամզ անունով երբ մեռնում էր գոռում էր,“Դեւերը այս սենյակում են ու ինձ ուզում են դեպի ներքեւ քաշել։”
Իսկ դրա հակառակը, Քրիստոնյա հոգեւոր երգերի հեղինակ, Թափլէյդին կանչեց, “Ամեն բան լույս է, լույս, լույս, լույս!” Էվերեթ, նախքանը իր մահը 25 րոպեներ կրկնեց, “Փառք, փառք, փառք, փառք։” Հազարավոր մարդիկ այն առիթն են ունեցել տեսնելու գալիք կյանքը մեռնելու ժամանակ։

6. Հարություն առած մարդկանց խումբը։

Կարժե իմանալ որ այս վերջերս մի քանի գիտնականեր, գիտական աշխարհում խուճապ են առաջացրել որ իրենց հետազողությունով եզրափակել են որ կյանքը մահից հետո շարունակվում է։ Հայտնի գիտնականերից լսել եմ որ Դժոխքի ու Դրախտի նախահամը տեսել են։ Այս փորձառությունները մեզ թողնում են մի քանի հարցեր պատասխանելու։ Բայց հետաքրքիր վկայություններ են մեջտեղ բերել։

Էլիզաբեթ Քաբլեր-Րասը որ պարզապես Քրիստոնյա չէր, այսպես է արտահայտվել, “Փաստը եզրափակվել է։ Մահից հետո կյանք կա։” Դկ․ Քաբլեր-Րասը ասել է որ մահին մոտիկ փորձառությունը գիտականորեն փաստվել է։ “Մենք միայն վախենում էինք դրա մասին խոսեինք։”

Դկ․ Րէյմոնդ Մուդին այսպես է ասել, “Մահվան մոտիկ պահերին մի բզզոցի կամ մի զնգալու ձայն է լսվում։” Բոլորը զեկուցել են որ իրենց մարմիներից բաժանված օդի մեջ լողում և բացատրել են որ մի հոգեւոր անձ են տեսել։ Սա հատկապես պատահում է աթեիստներին։

Դկ․ Քաբլեր-Րասին հարյուրավոր բժշկական աշխատողներ լսել են, “Անցյալում ես կասեի, ‘ես հավատում էի որ մահից հետ կյանք կա։’ Բայց հիմա հաստատ գիտեմ։”

Հազար հոգիներ, բժշկական մասնագետներ և գիտնականեր ոտքի վրա ծափահարեցին նրա համար երբ նա վերջացրեց իր դասախոսությունը։

7. Իսկ վերամարմնավորման գաղափարը ինչպես՞։

Սա Հինդուիզմի և Բուդիզմի դավանանքն է, բայց ոչ Քրիստոնեությանը! Ես կ՛պատասխանեի, “Սուրբ Գիրքը ասել է, ‘Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը։’” (Եբրայեցիս 9:27)

Բոլոր այս կարծիքները անտեսում են Հիսուս Քրիստոսի քավության գործը ու նրա կատարյալ արդարությունը։ Նա Իր մահով Խաչի վրա, մեկ անգամ և ընդմիշտ մեր բոլորի մեղքերի վարձքը վճարեց։ Ուրեմն երբ Հիսուսին վստահում ենք, Նրա Խաչի վրա թափված Արյունով մաքրվում ենք!

8. Դժոխք գոյություն չունի։

Երբեմն օգտակար է երբ ասում ենք, “Գիտես, հոգեբանական իրական մի վիճակ է երբ մենք խիստ հերքում ենք այն ինչից շատ շատ ենք վախենում։ Հետաքրքիր է իմանալ թե արդյոք՞ դա է պատճառը որ դու չես հավատում դժոխքի գոյությանը և հոգուտ խորքում վախենում ես եթե նման մի տեղ գոյություն ունի և կարելի է որ դու այնտեղ գնաս։” Հաճախ պատասխանը սա է, “Կարծում եմ ճիշտ էք։”

Բայց դու պիտի վկայես մարդկանց և ասես, “Չեմ ուզենա որ հավատաս դժոխքին։ Դու կարող ես հաստատ գիտենալ որ դժոխք չես գնալու։ Ավետարանի պատգամը լրիվորեն դրա մասին է։ Ես հավատում եմ դժոխքի գոյությանը, բայց գիտեմ որ այնտեղ չեմ գնալու որովհետեւ Աստված ինձ այդպես է խոստացել։ Դա շատ ավելի լավ է քան ասել, ‘Գիտեմ դժոխք չեմ գնալու որովհետեւ հավատում եմ նման տեղ գոյություն չունի։’”

9. Մենք մեր դժոխքը ունենք աշխարհի վրա։

Գիտես, մասամբ ճիշտ ես։ Մի թմրամոլ մարդու եմ ճանաչում որ կենդանի դժոխային կյանք ապրեց երկրի վրա։ Ալկոհոլիկներ եմ ճանաչում որ ալկոհոլի գերի էին։

Հովիվ Մարք Բաքլին մեզ պատմել է թե ինչպես թմրեցուչիչ օգտագորելով գործը հասավ հոգեկան հիվանդանոցի։ Նա երկրի վրայի դժոխքից փախավ վստահելով Հիսուսին։ Հիսուսը փրկեց Պատվելի Բաքլիին թմերցուցիչներից – երկրի վրաի դժոխքից ։ Կարող եք նրա գրքից մի օրինակ պատվիրել, այս հիանալի դարձի գալու մասին – նրա կյանք-փոխող փրկությունը Հիսուս Քրիստոսում։ Ամազոնից կարող էք Մարքի գիրքը պատվիրել։ Դրա վերնագիրն է, “Մթությունից Դեպի Լույս: Իմ Ուղեվորությունը։” Հեղինակ Հովիվ Մարք Բաքլի։ Որ սկսեք կարդալ մի քանի էջ, բոլոր գիրքն ես կարդալու։ Ես երկու անգամներ կարդացել եմ։

Մենք շաբաթապահներ չենք, բայց Հովիվ Բաքլիի հետ համաձայն ենք, որ ասեց,

“Երբ մենք վստահում ենք Աստծուն ու հանգստանում ենք, Նա մեզ տալու է տեսիլք ու հասկացողություն ու ժամանակի ընթացքում մեզ ավելի պտղաբեր է դարձնում … Ես օրինապաշտությանը չեմ պաշտպանում։ Այլ քաջալերում եմ որ մի հատուկ ժամ հատկացնել հանգստանալու որպեսզի առողջ մնաք։” (From Darkness to Light: My Journey, Mark Buckley)

Ոտքի վրա երգենք մեր երգը!

Ոհ հազար լեզուներ երգելու համար
   Փառաբանելու իմ մեծ Փրկչին,
Իմ Աստծո ու Թագավորի փառքերը,
   Նրա շնորհքի հաջողությունները։

Իմ ողորմած Տեր և իմ Աստուած,
   Օգնիր ինձ հռչակելու,
Տարածելու բոլոր աշխարհում,
   Քո Անվան փառքերը։

Հիսուս! Մի անուն որ մեր վախերը փարատում է,
   Որ մեր ցավերը հանգստացնում է;
Սա մեղավորի ականջին երաժշտություն է,
   Այս կյանքը, առողջությունը, և խաղաղությունը։

Նա ոչնչացնում է մեր մեղքերը,
   Ազատագրում բանտարկյալներին;
Նրա արյունը ամենա կեղտոտ մեղքը մաքրում է;
   Նրա Արյունը ինձ համար էլ է։
(“O For a Thousand Tongues” by Charles Wesley, 1707-1788).


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։