Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՀՈՎՆԱՆ – ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՐԳԱՐԵ!JONAH – THE PROPHET OF REVIVAL! Դկ․ Ր․Լ․Հայմերզ “Եւ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին ասելով․ Վեր կաց գնա Նինուե մեծ քաղաքը և քարոզիր նրա դեմ, որովհետեւ նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին։” (Հովնան 1:1, 2) |
Հովնանի գիրքը պիտի հենց Հովնանի միջոցով գրվեր։ Որովհետեւ բացի Հովնանը ոչ ոք էր կարող նրա խորհուրդները ու աղոթքները ավելի լավ բացատրել։ Հովնանի պատմական մարգրե լինելու ճշմարտությունը գտնում ենք Դ Թագավորաց 14:24-25-ում երբ ծեր րաբայը նրան կոչում է, “Գեթքոփերացի Ամաթեան Հովնան մարգարեի ձեռովը։” Ինքը Տեր Հիսուս Քրիստոսը Հովնանից խոսում է իբրեւ իրական, պատմական մարգարե։ Խնդրեմ բացեք Մատթեոս Ավետարան գլուխ 12:39-41։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք երբ ես կարդում եմ Հիսուսի խոսքերը Հովնանի մասին,
“Նա էլ պատասխան տվավ և նրանց ասեց․ Չար և շնացող ազգը նշան է ուզում, և նշան չի տրվիլ նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Որովհետեւ ինչպես Հովնանը երեք օր և երեք գիշեր կետի փորումն էր, այնպես մարդի Որդին երեք օր և եղեք գիշեր երկրի սրտումը կլինի։ Նինուեացի մարդիկը վեր կկենան դատաստանումը այս ազգի հետ, և կ՛դատապարտեն սորան, որ նրանք Հովանին քարոզությունովն ապաշխարեցին․ և ահա Հովնանիցը մեծն է այստեղ։” (Մատթեոս 12:39-41)
Ապա բացեք Ղուկաս 11:29-30,
“Եւ երբոր ժողովուրդները նրա վրա դիզվում էին, սկսեց ասել․ Այս ազգը չար է․ նշան է խնդրում, և նշան չի տրվիլ սորան՛ բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Որովհետեւ ինչպես Հովնանը նշան եղավ Նինուեացիների համար, այնպես էլ մարդի Որդին այս ազգին կ՛լինի։” (Ղուկաս 11:29-30)
Խնդրեմ նստեք։
Ուրեմն Դ Թագավորաց 14:25-ը պատմական տեղեկություններ է տալիս Հովնանի մասին։ Եւ Ղուկաս 11:29-30-ը Հիսուս Քրիստոսը Հովնանին մեջբերում է անում իբրեւ մի նշան։ Եւ Մատթեոս 12:39-41-ում Հովնանի հարությունը օրինակ և նշան էր ինչպես Իր թաղման և հարությանը։ Ուրեմն, Հին Կտակարանը Հովնանին արձանագրում է իբրեւ իրական մի անձ, և Քրիստոսը Ինքը Հովնանի մահը ու հարությունը մարգարեությունը է համարում Իր մահվան ու հարության։
Վինսթըն Չրչիլը շատ լավ է ասել, “Մենք մնալու ենք ոչ համոզված [ազատամիտներից] Փրոֆսոր Գրադգրինդ և Դկ․ Դրայադրստի գրված հատորում։ Պիտի վստահ լինենք այս բոլոր բաները պատահի ինչպես որ գրված է Սուրբ Գրքում։” (Quoted by Dr. J. Vernon McGee, Thru the Bible, volume III, note on Jonah, Introduction, p. 738)
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
I. Առաջին, Հովնանի կոչը։
“Եւ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնաին ասելով․ Վեր կաց գնա Նինուե մեծ քաղաքը և քարոզիր նրա դեմ ․․․։” (Հովնան 1:1, 2)
Համար 3,
“Բայց Հովնան վեր կացավ փախավ … Տիրոջ երեսիցը։” (Հովնան 1:3)
Ես այս մարդուն, Հովնանին, հասկանում եմ։ Այդ պատճառով է որ Հին Կտակարանում այս փոքրիկ գիրքը իմ ամենասիրածն է։ Հովնանը Տիրոջ ներկայությունից փախավ և ես այդ բանը չեմ արել։ Ես կանչվել եմ միսիոնար լինել և դա գիտեի։ Բայց այնքան աղքատ ուսանող էի որ չէի կարող ճեմարանը ավարտել։ Որպեսզի Հարաֆային Մկրտչական միսիոնար դառնայի հարկ էր ճեմարանը ավարտել։ Բայց Հովնանի նման էի ինձ զգում։ Գիտեի կանչված եմ, բայց ճեմարանում ձախողելու վախից փորձեցի Աստծո ներկայությունից փախչել։ Աստված ինձանից անհնար մի բան էր ուզում։
Ճեմարանի մի երիտասարդ ուսանող ինձ ասեց, “Ես չեմ կարող ծառայության մեջ մտնել որովհետեւ գիտեմ որ չեմ հաջողել ու կ՛ձախողեմ։” Նա ծառայության մեջ ձախողվելուց վախենում էր։ Նրան ասեցի, “Ես անգամներ ձախողել ու անհաջող եմ եղել, այլեւս չեմ վախենում դրանցից։”
Վախն է որ Աստծո կողմից կանչված մարդին հեռու է պահում ծառայությունից։ Պատճառը միշտ վախն է, իր տարբեր ձեւերով։ Այս երիտասարդը իր կատարած բոլոր աշխատանքներում միշտ հաջողակ էր եղել – բայց ծառայությունից վախենում էր։ Իրենից փոքր եղբայրը ասում էր, “Իմ եղբայրը ամեն բան կարող է անել։” Բայց չեր կարողանում ձեռբազատվել “ձախողելու” վախից։ Նա բարձրաբոյ, և շատ լավ աշակերտ էր, ու մի կարող քարոզիչ։ Բայց Տիրոջ ներկայությունից փախավ որովհետեւ վախենում էր!
Այժմ, երիտասարդներ, թույլ տվեք կյանքից սովորած մի բան ասեմ ձեզ։ “Դու կարող ես կատարել ամեն բան երբ Աստված քեզ կանչում է – ամեն բան!” Սուրբ Գիրքը ասում է, “Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով” (Փիլիպեցիս 4:13)։ Որովհետեւ այս համարը ես ապրել եմ, գիտեմ ճշմարտություն է։ Ահա ես 80 տարեկանում, քաղցկեղից բժշկված, ծնկների ցավով տառապում եմ, բայց չեմ վախենում, թեկուզ երկու չար մարդիկ մեր եկեղեցու անդամներից 3/4 իրենց հետ տարան ու եկեղեցու ահավոր բաժանման պատճառը եղան։ Սակայն մոր գրկում եղած մանկուի պես խաղաղ եմ զգում ինձ։ Արդեոք՞ վախենում եմ։ Անկեղծ ասեմ ոչ! Իմ տատիկս ինձ կասեր, “Դու ոչ մի բանից պետք չունես վախենալ բացի Քեզանից” որը լսել էր Նախագահ Ֆրանքլին Դ․ Րոզվելթից, Մեծ Դիփրեսիայի ժամանակ։ Հասկացել եմ որ իմ ծեր տատիկս ճիշտ էր ասում!
Նաև հասկացա որ չես կարող “Տիրոջ ներկայությունից փախչել։” Ինչու՞։ Որովհետեւ ուր որ գնաս Աստված այնտեղ է! Կարող ես գնալ, ինչպես Հովնանը գնաց Թարսիս։ Բայց Աստված այնտեղ էր! Եւ Աստված մի քարոզիչին առանց պայքարների չի թողնում։
Մի ժամանակ մի ալկոհոլիկ մարդ էի ճանաչում, որը հետագայում նրա խմելու պատճառը հասկացա, նա խմում էր որպեսզի իր միտքը փակի Աստծո կոչի դեմ, նա շատ էր վախենում որ Աստծո կոչին հնազանդի։ Ուրեմն ամեն գիշեր խմելով հարբում էր որպեսզի վախից խուսափի։ Նրա անումը Ջան Բիրչ էր (առանց կատակ!) և նա ճեմարանում ինձ հետ էր, ճեմարանից գաղտնի ներս ու մուտք էր անում հարբած ժամանակը!
Մի ուրիշ մարդ եմ ճանաչում Ալեն անունով։ Ես Ալենին Քրիստոսին առաջնորդեցի, բայց շատ դժվարությամբ։ Ինչու՞։ Ալենը վախենում էր որ փրկվելով երկինք է գնալու! Իսկ ինչու՞ էր վախենում երկինք գնալուց։ Մի օր ինձ ասեց, “Ես նորեն պիտի իմ հորը տեսնեմ ու նա շատ էր ինձ վրա բարկանալու ճեմարան չ՛գնալու համար ու իր նման Պրեզբիթերան քարոզիչ չ՛դառնուլու համար։” Ալենը վաթսունից անց մարդ էր։ Կիրակի օրը Պրեզբիթերիան մի եկեղեցում նստեց, վախենալով փրկվելուց որովհետեւ նրա մեռած հայրը Երկնքում բարկանալու էր! Այս մտքով քառասուն տարիներ տանջվում էր։ Բայց հաջողվեցի նրան համոզել որ նրա հայրը [Պատվելի Պրն․ Բլաքը] ժպտալու էր ու գրկելու էր նրան, անառակ որդու հոր պես։ Ալենը առաջին անձն էր որ Քրիստոսին առաջնորդել եմ!
Երբ ճեմարանում էի, կոլեջի տարիքի մի աղջիկ մեր ժողովներում փրկվեց։ Նա ամաչկոտ մի աղջիկ էր, բայց նկատեցի որ անհանգիստ է, մոտեցա նրա հետ խոսելու։ Նա ասեց, “Ես վախենում եմ իմ մորը ասել որ փրկվել եմ։” Նրան ասեցի, “Գնա և նրան ասա, նա չի բարկանալու։” Բայց ես սխալ էի։ Երբ նրա մայրը իմացավ որ նա փրկվել է, նրան տնից դուրս վռնդեց։ Երբ տեսա որ նա լացում էր, ասեցի, “Թույլ տուր գնամ և քո մոր հետ խոսեմ։” Հագնվեցի ու գնացի կնոջը այցելելու։ Երբ իմացավ ով եմ ես, սկսեց իմ վրա գոռալ։ Վերջապես մտա կնոջ հիւրասենյակը։ Ասեցի, “Արդեոք՞ թույլ չես տալու աղջիկդ տուն վերադառնա։” Նա ասեց, “Ես կարող էի համբերել նրան երբ թմրեցուցիչ էր օգտագործում ու անբարոյական կյանք էր ապրում։ Բայց նա հիմա Քրիստոնյա է! Եւ ես նրան երբեք իմ տանը տեղ չեմ տալու։”
Խեղճ աղջիկը եկեղեցու անդամներից մեկի տանը մնաց, աշխատանք գտավ ու իր կոլեջը ավարտեց և վերջապես մի Քրիստոնյա բարի մարդի հետ ամուսնացավ։ Նրա մայրը անգամ նրանց ամուսնությանը չըմասնակցեց։ Այս երիտասարդ զույգը իբրեւ միսիոնարներ Եվրոպայի երկրներից մեկը գնացին և մենք ամեն ամիս նրանց գումարով օգնում ենք։
Ապա մի օր լսեցի որ նրա մոր տան դռանը թերթերը կուտակվել էին և ոստիկաները դուռը կոտրելով նրան գետնի վրա մեռած էին գտել – նա իր ձեռքում կիսատ վոտքայի շիշ ուներ!
Ոհ, ինչ արցունքներ թափեց ու ցավերից անցավ այդ աղջիկը որպեսզի դառնա Քրիստոնյա ու միսիոնար! Բայց այնքան սիրում էր Հիսուսին որ իր վախերին հաղթեց ու շարունակեց Տիրոջ դաշտի մեջ աշխատել! Նա հոգեվորապես հասուն էր Հիսուսին լսելու ու հնազանդելու։
Ոտքի վրա բացեք ձեր Սուրբ Գիրքը Մատթեոս Ավետարան 10:34-39։
“Մի կարծեք թե ես եկա երկրիս վրա խաղաղություն գցելու․ չեկա խաղաղություն գցելու, այլ սուր։ Որովհետեւ եկա բաժանելու մարդն իր հոր դեմ, և աղջիկն՛ իր մոր դեմ, և հարսն՛ իր սկեսրի դեմ։ Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ՛լինին։ Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ չէ առնում իր խաչն և իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իրան անձը գտնում է՛ կկորցնէ նրան․ և ով որ իր անձն ինձ համար կորցրեց՛ նա կ՛գտնե նրան։ Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում․ և ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։ ” (Մատթեոս 10:34-39)
Խնդրոմ նստեք։
Գիտեմ ձեզանից ոմանք ծնողներ ունեք որ իրենց ամեն լավը կանեն որ դեուք եկեղեցին թողնեք։ Կ՛խնդրեմ հիշեք այս աղջկա քաջությունը և նրա օրինակին հետեվեք։ Եթե այդպես անեք, նրանք ձեր վրա բարկանալու են – մի առ ժամանակ։ Բայց երբ ձեր բարի կեանքը տեսնեն, վերջապես – ապագայում – ձեր հետ միասին եկեղեցի կ՛գան։ Բայց հավատքով պիտի Հիսուս Քրիստոսին հետեվեք, թեկուզ եթե նրանք ձեզ երբեք չ՛ընդունեն! Հովնանի պես մի եղեք որ փորձեց Տիրոջ ներկայությունից փախչել!!!
Չինական եկեղեցում երկու մոտիկ ընկերներ ունեի – որոնց անուններն է Բեն ու Ջաք։ Բենը Դկ․ Լինի չէր լսում և վերջապես իր ընկերուհու հետ ծածուկ ամուսնացավ և նրանից հետ երբեք նրան չ՛տեսա։ Բայց Ջաքը դեղագործ դարձավ, սակայն այդ գործը չ՛սիրեց ու միցավ Թալբոթ Ճեմարանը և քարոզիչ դարձավ։ Նա մի շատ մոտիկ ընկերն էր։ Ես նրա հարսանիքի քավորն էի։ Նա Հիսուսին վստահեց մեր ժողովներից մեկում, ապա գրեց, “Տարիներ հետո այս հավատքի պտուղը եղան իմ հայրը և մայրը…ես ականատես եղա թե ինչպես իմ հայրը սովորեց Կիրակնորյա դպրոցի ուսուցիչ դառնալ, ազդելով իր աշակերտների կյանքին և եկեղեցու աճման պատճառ լինելու։”
II. Երկրորդ, Հովնանի տրտմությունը։
“Բայց Հովնան վեր կացավ, որ Տիրոջ երեսիցը Թասիս փախչե, և իջավ Հոպպե և մի նավ գտավ որ Թարսիս էր գնում, և նրա վարձքը տվավ, ու նրա մեջն իջավ, որ նրանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։ Եւ Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովումը, և նավը ուզում էր փշրվիլ։” (Հովնան 1:3-4)
Նայեցեք։ Հովնանը գիտեր որ փոթորիկը Աստծո կողմից էր ուղարկվել։
“Եւ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնաին ասելով․ Վեր կաց գնա Նինուե մեծ քաղաքը և քարոզիր նրա դեմ, որովհետեւ նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին։” (Հովնան 1:1, 2)Վերջապես նավաստիները Հովնաին բռնեցին ու ծովը նետեցին, և ծովը խաղաղվեց։
“Եւ Տերը հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա․ եւ Հովնանը ձկան փորումն էր երեք օր և երեք գիշեր։ Եւ Հովնանը աղոթք արավ իր Տեր Աստուծուն ձկան փորիցը։” (Հովնան 1:17-2:1)
Սկզբում դժվարանում էի այս պատմությանը հավատալ։ Բայց հետո հասկացա որ սա պատկերն է Հիսուսին պատահածը, որ Խաչի վրա մեռավ, թաղվեցա, և երրորդ օրը մեռելներից հարություն առավ։
Հետո կարդացի Դկ․ Մ․Ր․ Դիհանի այս դիպվածքի մասին գրվածքը, որ ասում էր Հովնանը ձկան փորում մեռել էր։ Դկ․ Ջ․ Վերնոն Մաքգին ասել է,
Այս գիրքը իրականում հարության մասին մարգարէություն է։ Տեր Հիսուս Ինքը ասեց որ ինչպես Հովնանը Նինվեցիների համար նշան էր, Նա էլ Իր մեռելներից հարություն առնելով Իր սերունդի համար նշան է լինելու…Հովնանի փոքրիկ գիրքը ցույց է տալիս և սովորեցնում է Տեր Հիսուսի հարության մասին։ (Thru the Bible, note on Jonah’s resurrection from the dead, volume III, p. 739)
Կարդանք Հովնան 1:17-ը։
“Եւ Տերը հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա․ եւ Հովնանը ձկան փորումն էր երեք օր և երեք գիշեր։” (Հովնան 1:17)
Հիմա նայեք Հովնան Գրքի ամենա կարեւոր բառերին, Հովնան 2:9-ի վերջին երեք բառերը,
“Փրկությունը Տիրոջն է։” (Jonah 2:9)
Թույլ տվեք այստեղ կանգ առնել ու իմ միտքը բացատրել Հովնանի ձկան փորում եղած դժբախտության մասին։
Երբ մի գիշեր Հովնանի գիրքն էի կարդում, մի բան ինձ համար բացվեց որ երբեք չէի նկատել։ Ընդհանուր հասարակությունը մտածում է որ վերանորոգությունները արտաքին պայմաններով “մի կայծակ” է։ Մի քանի ճանաչված քարոզիչներ ասում են որ կորոնավիրուսը վերանորոգության մի “կայծակ” է սկսելու։ Ես բոլորովին դրան չեմ հավատում!!! Դա Ֆիննիի կարծիքն է, և բոլորովին ճիշտ չէ։
Բայց սա է վերանորոգության ճշմարիտ իրականությունը – դա այն “կայծակն” է (ես այս նոր-ավետարակաների բառերը չեմ սիրում) – վերանորոգության “կայծակը” սկսում է Աստծուց, “Փրկությունը Տիրոջն է” (Հովնան 2:9)։
Բայց մի քանի գիշեր առաջ այս բանը պարզորեն հասկացա – Երբ կարդում էի պատմության մեծ վերանորոգությունների մասին, պարզվեց որ բոլոր մեծ վերանորոգություները սկսել են նրանց առաջնորդները նեղություներից անցնելով։ Մի քանիսին պիտի նշեմ։
Ջան Վեսլի – Կ՛նշեմ մի քանի դժբախտություններից որ նա անցավ առաջին Մեծ Զարթոնքի ժամանակ։ Նա անհաջող մի միսիոնար էր Ջորջիայում։ Նա դեւերի հետ պայքար ունեցավ։ Նա վառվեց ու մոտ էր մահանար։ Նրա ընկերը Ջորջ Վայթֆիլդը կապը նրա հետ կտրեց։ Իր հավատակիցները նրա դեմ չարախոսեցին։ Իր հոր եկեղեցին զրպարտեց նրան ու հովիվի կողմից Տիրոջ սեղանից արգելվեց։ Մի կնոջ հետ ամուսնացավ որ նրա մազերը քաշեց ու լքեց նրան։ Ապա Վեսլին իր անձնական Պենտեկոստեն ունեցավ! Հազարավոր մարդիկ ոտքի վրա սառը եղանակին լսում էին նրա քարոզը։ Նրա կյանքից ու գործից խոսվեց թագավորի փաստաբանի միջոցով։ “Ոչ մի հոգի այսքան մտքերի վրա ազդեցություն չէ ունեցել։ Ոչ մի ձայն այսքան սրտերի չէ դպչել։ Ոչ մի մարդ այսպես մի աշխատանք չէ տարել Անգլիայի համար ինչքան նա։” Մի տպագրատուն այս վերջերը հայտարարեց, Ջան Վեսլին “ամենա զորավոր քարոզիչներից մեկն է եղել Առաքյալների ժամանակվանից մինչ հիմա։”
Մարի Մոնսեն – Նրա սկսեց աղոթել ու ծոմ պահել Չինաստանի վերանորոգության համար։ Չարը նրան գետին նետեց ու օձի պես նրա մարմինը գալարեց։ Նա այդպես շարունակեց առանց որևէ մի օգնության, միայնակ, առանձին մի միսիոնար կին որ աղոթեց արթնության համար և մինչև այսոր այդ ազդեցությունը շարունակվում է Չինաստանի եկեղեցիներում։
Ջանաթան Գոֆորթ – Նա և իր կինը Չինաստան գնացին որտեղ շատ չարչարվեցին։ Նրանց չորս մանուկները մեռան։ Պրն․ Գոֆորթը երկու անգամներ մահամերձ եղավ։ Նա իր մեռած մանուկներին 12 ժամեր սայլակառքի մեջ քշեց որպեսզի Քրիստոնեական կերպով թաղի։ Երանի ժամ ունենալի ձեզ պատմելու թե ինչպես Տիկ․ Գոֆորթը և իր երեխանները չարչարվեցին։ Երբ նրանց նորածին Կոնստանսը մեռավ, “նրա փոքրիկ մարմինը նրա քրոջ գերեզմանի կողքը դրվեց, նրա ծննդյան օրում, Հոկտեմբեր 13, 1902 թվին։”
Միայն այն ժամանակ էր որ Աստծո արթնության կրակը իջավ Գոֆորթի ժողովների վրա։ Առիթ տրվեց աղոթելու։ Տիկ․ Գոֆորթը ասեց, “Ուժգին փոթորիկի պես թափվեց … աղոթքի փոթորիկը այստեղ էր։ Զսպել կարելի չէր, և չէինք էլ փորձում զսպել ․․․․ մարդիկ ու կանայք եկան Աստծո զորության ներքո … ոմանք որ հեռացել էին Աստծուց, դեպի Տերը վերադարձան ու բացահայտորեն իրենց մեղքերը խոստովանեցին…ոչ մի շփոթություն չկար։ Բոլոր ժողովուրդը աղոթքով միաբանվել էին… մենք բոլորս ծնկերի վրա ժողով կ՛գնայինք, և նրա փառքը մեր ուրախությունն էր!... Մենք միայն կարող էիք մեր գլուխները խոնարհեցնել ու լսել Աստծո ձայնը որ մեզ ասում էր, ‘Դադարեցեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստուած’ Հիմա մենք սովորել ենք որ ‘ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է Զորաց Տերը։’
Մեծ ամբոխ, 700-ից ավելի, առջեւ եկան իրենց մեղքերը խոստովանելու… ժողովը չեինք կարողանում վերջացնել։ Ամեն մի ժողով մոտ երեք ժամեր էին տեվում։ Հաճախ լրիվ օրը… Գոֆորթի կարճ մի պատգամը կեանքի կենսատու փորձառություն էր։ Դրանք խիստ Պրեզբեթիրյան էին, աղաղակում էին դեպի Աստված, ողորմություն խնդրելով… Պրեզբիթերյան մի զորավոր քարոզիչ գտնվեց նրա սենյակում, ողբալով իր հոգու ծանր տառապանքի համար։” Տիկ․ Գոֆորթը ասաց, “Նման աղոթքներ – անմիջական ու պարզ, վստահությունով էր! Ոգեւորիչ էր նման մթնոլորդի մեջ լինել!”
“Սպիտակ միսիոնարները Չինացի եղբայրների հետ միասին իրենց մեղքերը, սխալները ու թերությունները խոստովանեցին։ Ժամանակն էր բոլորը մեկ տեղ գային – Չինացին հանդեպ Չինացի, միսիոնարը հանդեպ Չինացուն, որովհետեւ նրանք Քիրստոսով միաբանվել էին։ Եւ Քրիստոս բոլորիս ասում էր, ‘Բոլորը մեկ լինեն…Ես նրանցում և նրանք Ինձանում, որպեսզի բոլորը միատեղ կատարյալ լինեն։”
Մենք մի քանի ժողովներ ունեցանք մեր նախկին եկեղեցում որոնք արտաքնապես Դկ․ Գոֆորթի ժողովներին էր նմանում Չինասատնում։ Ես դիտմամբ ասեցի “արտաքնապես։” Մեր եկեղեցու “առաջնորդներից” շատերը Աստծուն սուտ ասեցին երբ իրենց մեղքերը խոստովանեցին։ Ուրեմն, ինչպես Դկ․ Թոզերն ասաց, երկու մեղք գործեցին – սուտ ասելու մեղքը, և Աստծո անունով սուտ ասելով! Քրայթընը սուտ ասավ Դկ․ Քէյգընին երբ ասեց պետք չունի “քարոզելու” որպեսզի “բավարար” զգա։ Ուրեմն այս տխուր մարդը Հուդայի նման եղավ, որ Քրիստոսին մատնեց, փոխարեն Պետրոսի նման լինի որ անկեղծորեն խոստովանեց։
Ջանաթան Գոֆորթի ժամանակ կատարված իրական վերանորոգությունը շատ նման էր իրական վերանորոգության որ ես անձամբ ականատես եմ եղել Դկ․ Թիմոթի Լինի ժամանակ, Չինական Առաջին Մկրտչական եկեղեցում 1960 թվականի վերջերը, ուր ոչ մի շեշտ չկար “Հոգու պարգեւներից” – բայց անկեղծ խոստովանություն ու աղոթք։ Ցավելի է ասել որ, “համոզումը ու ապաշխարությունը” միայն զգացում էր – և ոչ անկեղծորեն։ Դեռ ինձ համար զարմանալի է որ մարդիկ ինչպես Քրայթընը և Գրիֆիթը կարծում են կարող են Աստծուն խաբել!!! Ինչ աստիճանի կույր!!!
Երբ մի քանի գիշերներ առաջ այս պատգամը մեր բաղնիքում գրում էի և նստած է վանաի եզրին, հանկարծակի մեջքով վանայի մեջ ընկա, գլուխս զարնելով հատակին։ Ոտքերս օդի մեջ փորձեցի շարժվել, բայց չ՛կարողացա։ Կարծեցի վիզս կորտվել է։ Բայց երբ ոտքիս մատերը շարժեցի, վստահեցի որ ոչ մի բան չի կոտրվել։
Երբ այդ ահավոր վիճակի մեջ պառկած էի, չարը ինձ ասեց որ մենք երբեք իրական վերանորոգում չենք ունենալ։ Այն ժամանակ էր որ Աստված ինձ ցույց տվեց որ պատմության մեծ վերանորոգությունները եղել են մարդկանց ինչպես Վեսլիի, Մարի Մոնսենի, և Ջանաթան Գոֆորթի համար, նաև Ջան Սանգի պես, մեծ փորձություններից ենք անցել, Հովնանի նման որ մեծ ձկան փորի մեջ, նախքան Աստված նրան վստահի նման վերանորոգություններ ունենալուց առաջ։ Արդեոք՞ մենք կարող ենք նման վերանորոգություն ունենալ։ Միգուցե, բայց պիտի անչափ անկեղծ ու շատ ճշմարիտ լինենք, եթե ոչ Աստված իրական վերանորոգություն, որ մեզանից շատեր այսքան տարիներ աղոթում էին դրա համար, չի իջնելու!
Հովնանի պես, Հովիվ Ռիչարդ Վուրմբրանդըն էլ 14 տարիներ Կոմոնիստական բանտի մեջ բանտարկված է եղել, բացի իրեն չարչարողներից ուրիշ մեկի չի հանդիպել այդ ժամանակաշրջանում։ 14 տարիներից երեք տարիներ մենակության մեջ է բանտարկված եղել։ Ինչու՞ է Աստված թույլ տվել որ Վըրումբրանդը այդ պայմաներից անցնի։ Եթե այս գիրքը կարդաք կ՛տեսնեք որ Աստված նրա բանտարկությունից օգտվեց նրան սովորեցնելու սիրել ու անկեղծ լինել։ Ես երբեք Ռիչարդ Վրումբրանդի պես անկեղծ մարդ չեմ տեսել։ Նա բանտարկված մենակության մեջ սովորեց, անկեղծությամբ բոլոր աշխարհի հետ խոսել իր ազատագրությունից հետո։ Փոքրիկ մարդիկ ինչպես Քրայթընը և Գրիֆիթը երբեք անկեղծ մարդիկ չեն եղել։ Նրանք սուտ են ասել որ Աստծուն սիրում են։ Նրաց մեղքերի “խոստովանությունը” թեկուզ ոչ մի արժեք չի ունեցել։
Հեշտ է տեսնել որ Ջան Վեսլին, Մարի Վեսլին, և Ջանաթան Գոֆորթը լուրջ անձիք էին, ու արժանապատիվ։ Նույնպես և Հովնանն էր!
Դկ․ Ա․ Վ․ Թոզերը ասել է, “Եթե մենք հիմար լինենք, կարելի է տարին անցկացնենք Աստծուն աղաչելով վերանորոգություն ուղարկի, բայց կույրորեն Նրա պահանջները անտեսում ենք ու շարունակում ենք կոտրել Նրա օրենքները։ Կամ կարող ենք հիմա սկսել հնազանդել ու սովորել հնազանդության օրհնությունը։ Աստծո Խոսքը մեր առջև է։ Մենք պետք ունենք միայն կարդալ և կատարել ինչ որ գրված է ու վերանորոգություն է լինելու … բնականորեն գալու է ինչպես հնձման ժամանակն է գալու ցանելուց և տնկելուց հետո։” (“Իսկ վերանորոգության մասին ինչ՞։ – Մաս 1)։ Աստված անկեղծություն է փնտրում մեր մեջ!
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ՀՈՎՆԱՆ – ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՐԳԱՐԵ! JONAH – THE PROPHET OF REVIVAL! Դկ․ Ր․Լ․Հայմերզ “Եւ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին ասելով․ Վեր կաց գնա Նինուե, մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դեմ, որովհետեւ նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին։” (Հովնան 1:1, 2) (Դ Թագավորաց 14:25; Մատթեոս 12:39-41; Ղուկաս 11:29-30) I. Առաջին, Հովնանի կանչը, Հովնան 1:1, 2, 3; Փիլիպեցիս 4:13; II. Երկրորդ, Հովնանի վիշտը, Հովնան 1:3-4, 12; 1:17-2:1; 1:17; 2:9 |