Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅԱՆ ՊՈՌԹԿՈՒՄTHE EVANGELISM EXPLOSION Դկ. Ր. Լ. Հայմերզ “Որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը. եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է. Ոչ թե գործերից. որ մեկը չ՛պարծենա։” (Եփեսացիս 2:8, 9) |
Անցյալ Հինգշաբթի գիշեր եկա մեր եկեղեցու աղոթքի ժողովը։ Ես չ՛քարոզեցի և ժողովը չ՛առաջնորդեցի։ Բայց երբ սրահի վերջում նստեցի, նկատեցի մի կորած երիտասարդ մարդի։ Ժողովի վերջում երբ բոլորը գնացին, նրանից խնդրեցի որ իմ մոտ նստի։
Կարդում էի Ավետարանչության Պոռթկում գիրքը որի հեղինակն է Դկ. Դ. Ջէյմզ Քենեդին։ Ուրեմն մտածեցի Դկ. Քենեդիի խորհուրդը գործի դնեմ այս երիտասարդի վրա։ Նրա համար այդ խորհուրդը շատ պարզ էր թվում։ Ամենից հետո, նա մեր եկեղեցին է հաճախել իր բոլոր կյանքում և բազում ավետարանական քարոզներ է լսել։ Ինչպես՞ էր կարող Դկ. Քենեդիի պարզ խորհուդները նրան մի բան տա որ իր նախապես լսված զորավոր քարոզներում լսած չ՛լիներ։ Բայց, քանի որ մեզանից իր լսածները նրա փրկության պատճառ չեր եղել, մտածեցի նրան տալ Դկ. Քեննեդի պարզ բացատրությունը։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
Նրա ասացի, “Եթե այս գիշեր մեռնես, և Երկնքի դռան առջեւ Աստծո ներկայության կանգնես – և Աստված քեզ հարցնի, ‘Ինչու՞ պիտի քեզ թույլ տամ Երկինք մտնես։’ Ինչ՞ ես պատասխանելու Աստծուն։” Նա մի քանի րոպեներ լուռ մնաց։ Ապա ասաց, “Ես Աստծուն ասելու եմ որ լավ տղա եմ եղել։”
Հռովմայեցիս 6:23 ասում է, “Աստծո շնորհքը՛ հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։” Երկինքը մի ձրի նվեր է։ Դա չես կարող վաստակել կամ արժանի լինել։ Ապա ասեցի, “Երկար տարիներ ես էլ մտածել եմ ինչպես դու ես մտածում թէ ես պիտի բավարարաչափ բարի լինեմ, որպեսզի աշխատեմ և Երկինք գնալու արժանիքը ‘շահեմ’։”
Իմ լսածը դժվար էր կարողանում հավատալ։ Ուրեմն հարցը նորեն կրկնեցի։ “Եթե Աստված քեզ հարցնի, ‘Ինչու՞ պիտի քեզ թույլ տամ Երկինք մտնես։’ Ինչ՞ ես պատասխանելու Աստծուն։” Այս անգամ արցունքներ նրա աչքերում նկատեցի։ Բայց նա նույն պատասխանը տվեց, “Ես Աստծուն ասելու եմ որ լավ տղա եմ եղել։” Ահա այս պատանի երիտասարդ տղան որ իր լրիվ կյանքը եկեղեցում է եղել – Կիրակի առավոտ և Կիրակի գիշերվա, շաբաթամիջոցի աղոթքի ժողովներում էլ մասնակցել է։ Սակայն նրա պատասխանը պարզ էր – նա հավատում էր որ փրկությունը բարի գործերով է ձեռք բերվում և նա Եփեսացիս 2:8, 9-ին չեր հավատում!!!
Նրան չ՛նախատեցի։ Պարզապես ասացի, “Մի քանի րոպեներից հետո քեզ քո լսածներից ամենամեծ լուրն եմ տալու։” Ապա նրան խնդրեցի իմ Սուրբ Գրքից ինքը կարդա 2:8, 9 համարները։
“Որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը. եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է. Ոչ թե գործերից. որ մեկը չ՛պարծենա։” (Եփեսացիս 2:8, 9)
Ապա ասացի, “Եկ ավելի խոր այս համարները սերտենք։” Դա սկսում է “շնորհքով էք փրկված։” Շնորհքը նվեր է, “Աստծո նվերն է։” Երկինքը նվեր է – հավիտենական կյանքի նվեր։ Ապա Հռովմայեցիս 6:23 երկրորդ մասը մեջբերում արեցի, “Աստծո շնորհքը հավիտենական կյանք է։” Երկինքը ձրի նվեր է։ Չի վաստակվում կամ արժանանում։ Ապա ասացի, “Տարիներ քո պես էի մտածում։ Պիտի բարի լինենք, և պիտի Երկինք գնալու համար աշխատենք ‘վաստակելու’ արժանիքը։ Ապա վերջապես հասկացա որ Երկինքը մի ձրի նվեր է – բացարձակապես ձրի! Դա ինձ շատ զարմացրեց! Սուրբ Գիրքը ասում է, ‘Որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը. և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է – ոչ թե գործերից, որ մեկը չ՛պարծենա։’ (Եփեսացիս 2:8, 9)”
Ապա նրա համար կարդացի այս համարը որ ասում է “Որովհետեւ ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են” (Հռովմայեցիս 3:23)։ Մենք մեր խոսքերով, մտքերով ու գործերով մեղանչում ենք։ Ոչ մեկս ենք արժանի Երկինք գնալու։ Մենք չենք կարող բավականին բարի լինել։
Բայց Աստված ողորմած է։ Նա չէ ուզում մեզ պատժի։ Բայց նույն ժամանակ Աստված արդար է – ուրեմն Նա պիտի մեղքը պատժի։ Աստված Իր իմաստությունով լուծուման միջոցը տեսավ։ Նա այս խնդիրը լուծելու համար Իր Որդուն, Հիսուսին ուղարկեց մեզ փրկելու։ Ով՞ է Հիսուս։ Հիսուս մարդացած Աստվածն է։ Ըստ Սուրբ Գրքին, Հիսուս Քրիստոս Աստված է, Երրորդության Երկրորդ Անձը։ Եւ Սուրբ Գիրքը ասում է Հիսուս “մարմին եղավ, և մեր մեջ բնակվեց” (Հովհաննես 1:1, 14)։ Հիսուս, Աստված-մարդը, Խաչի վրա մեռավ և մեռելներից հարություն առավ մեր մեղքերի վարձքը վճարելով ու մեզ հավիտենական կյանք Երկնքում պարգեվելով։ Հիսուս մեր մեղքերը Իր վրա վերցրեց, Խաչի վրա։ Քրիստոս “մեր մեղքերն Իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց” (Ա Պետրոս 2:24)։ Նա գերեզմանում երեք օր մնաց։ Բայց համբարձվեց ու Երկինք բարձրացավ մեզ համար տեղ պատրաստելու։ Հիմա Հիսուս մեզ հավիտենական կեյանք է խոստանում Երկնքում – իբրեւ ձրի նվեր։ Մենք ինչպես՞ ենք ստանում այդ նվերը։ Մենք հավատքով ենք այդ նվերը ստանում! “Որովհետեւ շնորհքով էք փրկված հավատքի ձեռովը” (Եփեսացիս 2:8)։
Հիսուսին հավատալով Երկնքի դռները բացվում են։ Հավատքը մտքի հավանություն չէ։ Թեկուզ չարը ու իր դեւերը հավատում են Հիսուսի աստվածությունը։ Բայց նրանք փրկված չեն։ Հավատքը նրա համար չէ որ մեր ցանկացած բաները կյանքում ստանանք – օրինակ առողջություն, դրամ, պաշտպանություն և առաջնորդություն – այս կյանքի ցանկությունները անցնելու են։
Հավատքը, ըստ Սուրբ Գրքի, միայն Հիսուսին վստահելն է։ Քրիստոս եկավ մեզ Երկինք տանելու, որպեսզի հավիտենական կյանք ունենանք! Սուրբ Գիրքը ասում է, “Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կ՛փրկվիս դու՛ և քո տունը։” (Գործք առաքելոց 16:31)
Մարդիկ երկուսից միայն մեկ բանի են վստահում – կամ իրենց կամ Հիսուս Քրիստոսին։ Ես էլ իմ ջանքերով փորձում էի բարեկեցիկ կյանք ապրել։ Ապա հասկացա որ ես պիտի դադարեմ ինքս ինձ վստահելու, այլ միայն վստաել Հիսուսին։ Ես դա արեցի – և Հիսուս ինձ հավիտենական կյանքի նվերը շնորհեց։ Դա նվեր է, “ոչ թե գործերից”։
Թույլ տվեք ձեզ ցույց տամ թե օրինակով ինչպես է այս խորհուրդը այս աթոռի վրա գործում։ Արդյոք՞ դուք հավատում էք որ երբ այս աթոռի վրա նստեք, ձեզ կ՛պաշտպանի։ (այո)
Բայց այս պահին ինձ չէ պաշտպանում – որովհետեւ ես նրա վրա նստած չենք։ Ինչպես՞ եմ կարող փաստել որ ես վստահում եմ այս աթոռին։ Այո ճիշտ է, դրա վրա նստելով!
Նույնը պիտի Հիսուսի հետ անենք։ Դու պիտի Տիրոջը հենվես Երկինք գնալու համար։ Դու ասում ես, “Ես Աստծուն ասելու եմ որ բարի տղա եմ եղել։” Ով է քո կյանքի միակ անձը քո պատասխանում։ (դու)
Ում՞ էիր վստահում երկինք գնալու համար երբ դա ասացիր։ (Ճիշտ է, դու)
Հավիտենական կյանք ստանալու համար պիտի դադարես ինքդ քեզ վստալուց, և վստահես Հիսուսին։ (նստի դատարկ աթոռի վրա)
Արդոյք՞ դա քեզ համար իմաստ ունի։ Այժմ այն հարցը որ Աստված քեզ տալու է սա է – “Արդյոք՞ ուզում ես հավիտենական կյանքի պարգեվը ստանաս։” (Այո, ես ուզում եմ)
Հիմա կ՛աղոթեմ, “Կ՛խնդրեմ Տեր որ իմ ընկերին հավիտենական կյանքի նվեր պարգեվես այսօր այս պահին։ ”
Այս պահին Հիսուս այստեղ է և կարող է քեզ լսի։ Հիսուսին ասա որ իրոք ուզում ես հավիտենական կյանք ունենաս։ Այս խոսքերը կրկնի և Հիսուսին ասա,
“Տեր Հիսուս, ուզում եմ այսօր քեզ վստահել։ Ես մեղավոր եմ։ Մինչև հիմա ինձ էի վստաում ու իմ բարությանը։ Իսկ հիմա կուզեմ քեզ վստահել, Տեր Հիսուս։ Քեզ եմ վստահում։ Հսվատում եմ որ դու մեռար իմ մեղքերի վարձքը վճարելով։ Տեր Հիսուս, հիմա քեզ եմ վստահում։ Իմ բարի լինելու վրա չեմ հենվում ու երես եմ դարձնում իմ մեղքերից քեզ վստահելով։ Ընդունում եմ քո հավիտենական ձրի նվերը։ Հիսուսի անունով, Ամեն։“
Այժմ, քեզ համար կ՛աղոթեմ։ “Տեր Հիսուս, դու լսեցիր իմ ընկերի աղոթք։ Կ՛աղոթեմ որ նա Քո ձայնը իր հոգու մեջ լսի, ‘Քո մեղքերը ներվելու են։’ ‘Նա որ ինձ վստահի չի կորցվելու այլ հավիտենական կյանք է ունենալու։’ Հիսուսի անունով կ՛աղոթեմ, Ամեն։”
Կ՛խնդրեմ բարձր ձայնով կարդացեք Հովհաննես 6:47 համարը։
“Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։”
Զգացումների հետեվից մի եղեք։ Պարզորեն հավատքով ձեր վստահությունը Հիսուս Քրիստոսի վրա դրեք։ Ճիշտ է՞։
Այժմ ում՞ ես վստահում քո փրկությունը։ (Հիսուս Քրիստոսին)
Փրկող հավատք նշանակում է վստահել Հիսուս Քրիստոսին հավիտենական փրկության համար։ Արդոյք՞ այս րոպեին վստահեցիր։ (Այո)
Հիսուս ասում է ով որ հավատա և վստահի հավիտենական կյանք է ունենալու։ Արդոյք՞ ու էլ վստահեցիր։ (Այո)
Հիմա, եթե այս գիշեր քնած ժամանակ մեռնելու լինես և Աստված քեզ հարցնի ինչու՞ քեզ պիտի թույլ տա Երկինք մտնես, ինչ՞ ես ասելու։ (Ես իմ հավիտենական կյանքը վստահում եմ Հիսուս Քրիստոսին)։
Ընկեր, եթե քո աղոթքը անկեղծ ու ճշմարիտ էր, Հիսուսը քո մեղքերը ներել է, և հավիտենական կյանք ունես!
Կ՛առաջարկեմ ամեն օր Հովհաննես Ավետարանից մեկ գլուխ կարդաս։ Հովհաննես Ավետարանը 21 գլուխ ունի։ Եթե ամեն օր մի գլուխ կարդաս երեք շաբաթվա ընթացքում Հովհաննես Ավետարանը կարդացած կ՛լինես։
Կ՛ուզեմ մեկ հոգու ասեմ թե ինչ պատահեց նրան այս գիշեր։ Ով՞ է այդ անձը։ (Իմ եղբայրը)
Արդոյք՞ իրեն կասես որ դու այս գիշեր Հիսուսին վստահեցիր։ (Այո)
Հիմա, կ՛սիրեմ քեզ ամեն Կիրակի ինձ հետ եկեղեցի տանեմ։ Արդոյք՞ կարելի է քեզ Կիրակի առովոտ վերցնեմ ինձ հետ։ (Այո) Եթե պետք ունես նախքան այդ օրը ինձ հետ խոսել, խնդրեմ զանգահարի ինձ։ Ահա իմ հեռախոսի համարը։
Այժմ, մի քանի րոպեների համար, եկեք շնորհակալություն հայտնենք Հիսուսից մեր հոգիները փրկելու ու հավիտենական կյանք պարգեվելու համար։ (Աղոթենք)
Եկեք բարձր ձայնով կարդանք Եփեսացիս 2:8, 9 համարները։
“Որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը. եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է. Ոչ թե գործերից. որ մեկը չ՛պարծենա։” (Եփեսացիս 2:8, 9)
Հիշեք հազարավորներ աշխարհում այս կերպով դարձի են եկել։ Թեկուզ վստահ չլինեն, ժողովը վերջացրեք ժպիտը ձեր դեմքին, և գոնե նրանց հիշեցրեք որ Հովհաննես Ավետարանը ամեն օր կարդան։ Դուք դարձյալ առիթ էք ունենալու նրանց հետ խոսելու եթե նրանց չ՛բարկացնեք։
Այս քարոզը քո հետ տուն տար։ Նորեն կարդա մինչև քո մտքին ավելի հասկանալի լինի և այս կերպը փորձեք մի ընկերի կամ բարեկամի վրա անմիջապես։ Կարելի է անակնկալի գաք որ նրանք հետաքրքրվեն ու ձեզ հետ եկեղեցի գան!
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։