Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԻՆՉՊԵՍ ՊԵՏՐՈՍԸ ԱՌԱՔՅԱԼ ԴԱՐՁԱՎHOW PETER BECAME A DISCIPLE
“Անդրեասը՛ Սիմոն Պետրոսի եղբայրն՛ այն երկուսից մեկն էր, որ Հովհաննեսիցը լսեցին և նրա ետեւից գնացին։ Սա առաջ գտնում է իր Սիմոն եղբորն և նրան ասում. Մեսիան գտել ենք, որ թարգմանվում է Քրիստոս։ Եւ բերավ նրան Հիսուսի մոտ. Հիսուսն էլ նրան մտիկ տվավ և ասեց. Դու Սիմոնն ես՛ Հովնանի որդին. դու պիտի կոչվիս Կեփաս, որ թարգմանվում է Պետրոս։” (Հովհաննես 1:40-42) |
Առաջին անգամն էր որ Պետրոսը հանդիպում էր Հիսուսին։ Նրա իսկական անունն էր Սիմոն։ Հիսուս նրան անվանեց “Պետրոս,” որ նշանակում է “ժայռ”։ Անդրեասը նրա եղբայրն էր։ Պետրոսը ձկնորս էր։ Անդրեասը և Պետրոսը Գալիլիայի ծովից ոչ շատ հեռու մի գյուղում էին ապրում, ուր ձկնորսությամբ էին զբաղված։ Կյանքը դժվար էր, քանի որ ձկնորսությունը մարմնական շատ ուժ էր պահանջում ու շատ դժվար աշխատանք էր։ Պետրոսը ամուսնացած էր և սա գիտենք նրանից որ Հիսուսը նրա զոքաչին բժշկեց։ Նա մոտ 30 տարեկան էր երբ հանդիպեց Հիսուսին և տարիքով ամենա մեծ աշակերտն էր։
Գալիլիայի ծովում աշխատող ձկնորսները ամրակազմ մարդիկ էին։ Ձկնորսությունը ֆիզիկապես շատ պահանջկոտ աշխատանք էր։ Գալիլիայի ծովում ձկնորսության ժամանակ նրանք վախի դեմ էին պայքարում քանի որ հանկարծակի զորավոր փոթորիկներ էին բարձրանում։ Այդ փոթորիկները կարող էին նրանց փոքրիկ նավերը շրջել ու մարդկանց խորտակել։
Պետրոսը Փարիսեցի չէր բայց քանի որ Հրյա էր երբեմն տաճար կ՛այցելեր։ Նա Փարիսեցիների պես խիստ օրենքներին հետեվող չէր, բայց մյուս ձկնորսների նման, Պետրոսն էլ գիտեր որ իր սրտում նա էլ մեղավոր է։ Հետագայում նա Հիսուսին ասաց, “Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր։” (Ղուկաս 5:8)
Ուրեմն, Պետրոսը սկզբում իբեւ մի կրոնական մարդ կամ մի բարի Քրիստոստոնիաի նման չ՛սկսեց։ Նա կոպիտ բնութագիր ուներ։ Իր աշխատանքի պատճառով նա պիտի կոպիտ լիներ։ Նա դաստիարակված “եկեղեցական” չեր և անհարմար բառեր էր օգտագործում իր խոսակցության մեջ ու բարկացկոտ բնավորություն ուներ։ Նա մի մեղավոր էր որ շատ սխալներ էր գործել։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
Իսկ հիմա մտածի այն մարդի մասին որ դեւ ուզում ես նրան Քրիստոսի համար շահել։ Պետրոսի պես, այն մարդն էլ վարժված չէ ու սպառազինված չէ իբրեւ “եկեղեցական”։ Նրա համար ըմբռնելը դժվար է որ կանոնավոր եկեղեցու ժողովներին պիտի մասնակցի։ Նա բոլորովին խնդիր չէ համարում ժամերով վիդիոի խաղեր խաղալ, կամ իր կորած ընկերների հետ ժամ անցկացնել։ Իր ճանաչած բոլոր մարդիկ ճիշտ իր նման են։ Իր մեղքերը ունի ու իր սխալ կարծիքները։ Իր դժվարություններն ունի ու նրա հետ վիճաբանելով չես կարող նրան Քրիստոսին բերել։ Դրա փոխարեն, նրան հետ Հիսուսի մասին խոսիր։ Պատմի թե Նա ինչ է արել քեզ համար։ Նրա հետ ընկերային եղիր։ Խորամտությունով նրան եկեղեցի հրավիրի։ Պետրոսը վարժված չէր, նույնպես էլ աշխարհում գտնվող ամեն մի կորած մեղավոր։
Նրա եղբայրը Անդրեասը Պետրոսի հետ Հիսուսի մասին խոսեց։ “Սա առաջ գտնում է իր Սիմոն [Պետրոս] եղբորը, և նրան ասում. [Մեսիան] գտել ենք, որ թարգմանվում է Քրիստոս” (Հովհաննես 1:41) Պետրոսը առաջին անգամ Հիսուսի մասին լսելով Նրա աշակերտը չ՛դարձավ։
Սա շատ կարեւոր է։ Դկ. Ա. Վ. Թոզերը մի ակնարկում, “decisionism,” “որոշում կայացնելու” մասին պարզաբանում է որ մարդկանց պարտադրելով “մեղավորի աղթքը” աղոթելը, հաճախ ճշմարիտ Քրիստոնյաներ չէ արտադրում։ Պետրոսը իր “որոշում” չ՛կատարեց երբ առաջին անգամ Հիսուսի մասին լսեց։ Այո, Պետրոսը հետաքրքրված էր ու ուզեց ավելին լսել բայց դա ապագայում տեղի ունեցավ, Հովհաննես Մկրտիչի ձեռբակալվելուց հետո, Պետրոսը որոշեց Հիսուսին հետեվել իբրեւ Նրա առաքյալը։
“Եւ Հովհաննեսը մատնվելուց հետո, Հիսուսը եկավ Գալիլիա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը և ասում, թե ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. Ապաշխարեցեք, և հավատացեք ավետարանին։ Գալիլեացիների ծովի մոտովն անցկենալիս, տեսավ Սիմոնին և նորա եղբայր Անդրեասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։ Եւ Հիսուսը նրանց ասեց. Իմ ետեվից եկեք, և ես կ՛անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինեք։ Եւ նրանք շուտով իրանց ուռկանները թողեցին և նրա ետեվից գնացին։” (Մարկոս 1:14-18)
Ամեն մի անձի որ Քրիստոսին եք առաջնորդում – վերջ ի վերջո մի կետում կ՛որոշի թե արդեոք Քրիստոսի աշակերտ է լինելու կամ ոչ։ Սա մի պայքար է։ Եթե շաբաթներով ու ամիսներով քո հետ եկեղեցի է գալի, դա չէ նշանակում որ քո պատերազմը վերջացել է։ Դա մի շարունակական պատերազմ է որ կարող է ամիսներ և գուցէ տարիներ տեվի։
Չգիտենալով այս իրականությունը, Քրայթըն Չանը ավետարանչության մեջ անօգուտ դարձավ։ Նա և շատ ուրիշ որոշում կատարողները, կարծում են թե ՛՛հավատքի մեջ՛՛ են և Ավետարանի “ճշմարտությունը հասկանում են։ Որոշում կայացնողները, Չանի և Վալդրեփի նմաները, մարդկանց թույլ են տալիս շատ արագ “առաջ” գնան։ Նրանք նկատի չեն առնում որ իսկական հոգի-շահելը շարունակական պատերազմ է։ Այս պատճառով է որ իսկական հոգի-շահելը պետք ունի իմաստություն։ “Հոգիներ շահողը իմաստուն է։” (Առակաց 11:30) Այս համարը կարելի է թարգմանել, “Նա որ իմաստուն է հոգիներ է շահում։” Դկ. Ա. Վ. Թոզերը իմաստությունով ասել է,
“Փորձելով փրկությունը ամփոփել երկու փորձառություների, պաշտպանում է ակնթարթային Քրիստոնյա դառնալուն, որը անտեսում է ընթացիկ առաջադիմությունը որ բնականորեն է կատարվում։ Նրանք անտեսում են տառապանքի, խաչի կրելը ու գործնականապես հնազանդ լինելու ազդեցությունը, որոնք սրբագործում են անձին, ։ Նրանք զանց են անում հոգեւոր վարժությունը, որը անհրաժեշտ է ամրապնդել կրոնական ճիշտ սովորություն ունենալու ու աշխարհի, չարի ու մարմնի դեմ մենամարտելու։” (The Inadequacy of ‘Instant Christianity’)
Պետրոսը մեծապես փորձվեց “եկեղեցու բաժանման” ժամանակ։ Երբ ուրիշներ որոշեցին հեռանալ։ Պետրոսը որոշեց մնալ։ Նա ուրիշների հետ չ՛գնաց։
“Սորանից հետո նորա աշակերտներից շատերը ետ գնացին, և այլեւս ման չէին գալիս նորա հետ։ Հիսուսն էլ ասեց այն տասնեւերկուսին, Միթե՞ դուք էլ ուզում էք գնալ։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան, Տեր, ու՞ մոտ գնանք. Հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու։ Եւ մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը՛ կենդանի Աստծո Որդին։” (Հովհաննես 6:67-69)
Հիսուս տասներկուսին հարցրեց, “Միթե՞ դուք էլ ուզում էք գնալ։” “Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան, Տեր, ում՞ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու։” ( 6:67, 68) Երկու բան այս համարների մեջ կարեւոր են։
1. Նրանք որ հեռացան, այլեւս չ՛վերադարձան! Իմ 61 տարիների ծառայության ընթացքում նկատել եմ, նրանք որ եկեղեցին լքում են, բաժանումների ժամանակ, երբեք զորավոր աշակերտներտներ չեն դառնում։ Գոնե ես նման մեկը չեմ տեսել!
2. Եթե Պետրոսն էլ այդ “բաժանման” ժամանակ հեռանար, կարելի էր դարձի չ՛գար։
“Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կ՛լինեին. բայց որ հայտնի լինեն թե նրանք ամենը մեզանից չեն։” (Ա Հովհաննես 2:19)
“Որովհետեւ ասում էին ձեզ, թե վերջի ժամանակներումը ծաղր անող մարդիկ կ՛լինին, որ իրանց ամբարիշտ ցանկությունների ետեւից կ՛գնան։ Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց, շնչավորներ որ հոգին չ՛ունին։” (Հուդա 18, 19)
Հեռացողները ցույց տվեցին որ նրանք Քրիստոնեական իսկական աշակերտ լինելու իմաստը դեռ չեն ըմբռնել։ Աշակերտ լիենլը և ճշմարիտ ապաշխարելը, մի քանի Սուրբ Գրքի համարներ անգիր անելուց, կամ մի քանի վարդապետություններին հավատալուց, ավելին է։ Աշակերտելը ներառում է որոշում կատարել մնալու և չ՛հեռանալ եկեղեցուց, որովհետեւ դրանից ավելի արժեքավոր ուրիշ բան չկա “դրսում”։ Պետրոսը դա տեսավ – բայց դեռ չեր ապաշխարել!
Կարծում եմ արդեն տեսնում էք հոգիներ շահելը ինչքան մեծ աշխատանք է! Դա միայն անուն ստանալ ու անձի համար աղոթել չէ։ Դա կենդանի պայքար է հոգիների համար, մի կենդանի անձի համար!
Ապաշխարելը ու աշակերտելը լուսաբանելուց ավելի վեր է ցույց տալու թե ով է Հիսուս!
“Նրանց ասեց, իսկ դուք ով՞ էք ասում ինձ համար, թե լինեմ։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ և ասեց. Դու ես Քրիստոսը՛ կենդանի Աստծո Որդին։ Եւ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Երանի քեզ, Սիմոն՛ Հովնանի որդի, որովհետեւ մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։” (Մատթեոս 16:15-17)
Հայր Աստվածը հայտնեց (լուսավորեց) Պետրոսին թե ով է Հիսուս։ Աստված ցույց տվեց Պետրոսին որ իրոք ով է Հիսուս։ Բայց Պետրոսը դեռ դարձի չեկավ!!! Շատեր կարծում էին որ նա մինչ այդ դարձի էր եկել։ Բայց նրանք սխալ են!
Երբ Հովհաննեսը ցույց տվեց Պետրոսին որ ով է Հիսուս – այն ժամաակ Պետրոսը սկսեց մերժել Ավետարանը!!!
“Այնուհետեւ Հիսուսը սկսեց աշակերտներին հայտնել, թե պետք է նրան Երուսաղեմ գնալ և ծերերիցը և քահանայապետներիցը և դպիրներիցը շատ չարչարանքով չարչարվել, սպանվիլ և երրորդ օրը հարություն առնել։ Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց նրան հանդիմանել և ասել՛ Քավ լիցի քեզ, Տեր՛, այդ չլինի քեզ։ Եւ նա դառավ՛ ասեց Պետրոսին, Հետս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ, որովհետեւ դու միտք չես անում Աստծո՛ այլ մարդկանց բաները։” (Մատթեոս 16:21-23)
Պետրոսը պարծենում էր թե ինքը ինչքան զորավոր Քրիստոնյա է։ Քրիստոսի խաչելությունից մի գիշեր առաջ, Պետրոսը Նրան ասեց, “Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, չեմ ուրանալ քեզ։” (Մատթեոս 26:35) Սակայն մի քանի ժամ հետո Պետրոսը Հիսուսին երեք անգամ ուրացավ!
Պետորսը դեռ հաղթանակը չեր շահել! Նա ֆիզիկապես Հիսուսից հեռացավ երբ Հիսուս Գեթսեմանի պարտեզում ձեռբակալվեց։ Նա երեք անգամ Քրիստոսին բարձր ձայնով ուրացավ։ Նա մյուսների հետ առաքելություն էր արել – բայց նրա պայքարը դեռ չեր ավարտվել։ Նա դեռ չեր հաղթել։ Նա դեռ “Քրիստոսի մեջ” չեր!
Պետրոսը վերջապես դարձի եկավ այն ժամանակ երբ Հիսուս մեռելներից հարություն առավ։ Դա արձանագրվել է Հովհաննես 20:22 համարում։
“Եւ սա ասելով իր [Հիսուս] ձեռքերը և իր կողը ցույց տվավ նրանց [Պետրոս և ուրիշներին], և ասեց առեք Սուրբ Հոգին։” (Հովհաննես 20:20-22)
Մեկնաբան Ջան Էլիոքթը բացատրում է որ Հովհաննես առաքյալը “հիշեց այդ պահի ազդեցությունը նրանց ապագա կյանքի վրա, որ մի նոր հոգեւոր ստեղծագործություն էր, որով նրանք կանչվեցին մահից դեպի կյանք։” (Ellicott’s Commentary on the Whole Bible) Եւ իհարկե, Դկ. Ջէյ. Վերնոնը Մաքգին ասաց որ դա այն ժամանակ էր որ Պետրոսը վերստին ծնունդ է ստանում, Հիսուսի մեռելներից հարություն առնելուց հետո! (See Thru the Bible Հովհաննես 20:22)
Այն ժամանակ էր որ Պետրոս լրիվորեն վստահեց Հիսուսին։ Շուտով նա դարձավ քաջ առաքյալ և Պենտեկոստէի օրում քարոզեց և երեք հազար հոգիներ փրկվեցին։ Վերջում, նա Քրիստոսի համար մեռավ, ուրանալու փոխարեն։ Բայց դրանից առաջ, Պետրոսը սխալ և անհաջող, պայքարներով ու սխալ կարծիքներով պահեր ունեցավ։
Կարող ես՞ տեսնել որ հոգիներ շահելը ինչքան լուրջ և կարեւոր պայքար է։ Միայն հեռախոսելով կամ աղոթքներով չի կատարվելու։ Մի մարդի կամ կնոջ կեյանքի-պայքար է, կյանքի-հոգու փրկության համար։ Քո աղոթքները և նաև իմաստություն է պետք։ Ջանք ու ժամանակ է պետք։ Եթե մի հոգի շահես, օրհնված ես։ Մեծ գործ ես անելու և բարի գործ ես կատարելու։ Կաղոթեմ որ կարող լինես մեկի փրկության պատճառ լինել։
Արդյոք՞ սա շատ երկար ու դժվար ճանապարհ է թվում քեզ։ Հիսուս ասաց, “Նեղ է դուռը՛ և նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանքը. եւ քիչ են նրան գտնողները։” (Մատթեոս 7:14)
Բայց եկեք հիշենք Պետրոսի վերջի խոսքերը այս համարում։ Նա այս խոսքերը նախքան իր խաչելությունն է գրել,
“Եւ աճեցեք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտությունովը. Նրան լինի փառք և հիմա և մինչև հավիտյան օրն։” (Բ Պետրոս 3:18)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։