Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԱՂՈԹՔՈՒՄ

TEARS IN PRAYER
(Armenian)

Դկ. Քրիստոֆըր Լ. Քէյգըն
by Dr. Christopher L. Cagan

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հուինս 2, 2019
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 2, 2019

“Նա որ իր մարմնի օրերումը (Քրիստոս) աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից. եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։” (Եբրայեցիս 5:7)


Մեր համարը խոսում է Գեթսեմանի Պարտեզի Հիսուսի աղոթքի մասին, Նրա խաչելությունից մի գիշեր առաջ։ Նա մեծ ճնշման տակ էր, երբ մեր մեղքերի ծանր բեռը Իր վրա դրվեցավ, և մյուս օրը այդ բեռով Խաչը ուսին վրա կրեց։ Ղուկաս Ավետարանը մեզ ասում է,

“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ Նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա։” (Ղուկաս 22:44)

Քրիստոս այդ գիշեր աղոթեց “տագնապի մեջ”։ Իսկ հաջորդ համարը գրում է, “աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր Նրան։” Հիսուսի աղոթքը լեցուն էր զգացումով ու զորավոր աղաղակով և արցունքներով։ Այս գիշեր կ՛ուզեմ խոսել զգացումներով ու հուզմունքներով աղոթքի մասին։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Առաջին, կեղծ աղոթք, զգացումով։

Շատ Պենտեկոստականներ ու Խարիզմատականեր կարծում են որ գոռալը ու լացը, զգացումները ու հուզմունքը, աղոթքի կարեւոր մասն են։ Նրանք կարծում են գոռալը ու լացելը Սուրբ Հոգու նշանն է աղոթքի մեջ, և եթե ոչ մի շարժում ու ճիչ չկա, ուրեմն Սուրբ Հոգին այնտեղ չէ։ Նրանք ոչ թե միայն աղոթքի մեջ են այս փնտռում, այլ երբ մարդիկ երգում են, կամ պատգամ են լսում, և բոլոր ուրիշ եկեղեցում կատարով աշխատանքների մեջ։ Բայց նրանք սխալ են։ Զգացումը ինքնիրեն ոչ մի իմաստ չունի։ Դա կարելի է հեռացվի աղոթքից։ Թեկուզ կարելի է դիվային լինի։

Թույլ տվեք կեղծ զգացումային աղոթքի մասին օրինակ բերեմ Սուրբ Գրքից։ Եղիան Բահաղի մարգարեի դեմ դուրս եկավ ասելով նրան որ մի օր անց կացնեն կանչելով Բահաղին, և նա Իսրայելի Աստծուն էր աղոթք անելու։ Այն Աստվածը որ աղոթքին պատասխանելու էր կրակ ուղարկելով, Նա էր ճշմարիտ Աստվածը։ Բահաղի մարգարեները զորավոր զգացումունքներով սկսեցին աղոթել։ Այսօրվան եկեղեցիներում լավ երեւույթ էր ունենալու այդպիսի մի աղոթքը! Նրանք “կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչեւ կեսօր, ասելով, Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. Եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մոտ։” (Գ Թագավորաց 18:26) Երեկոյան “նրանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրենքի պես, կտրտում էին իրանց մարմինները սուրերով և գեղարդներով, մինչեւ որ արյունը թափվում էր նրանց վերաից” (Գ Թագավորաց 18:28)։ Բայց “ոչ ձայն կար, ոչ պատասխան տվող և ոչ լսող” (Գ Թագավորաց 18:29)։ Ապա Եղիան մի պարզ աղոթք աղոթեց Աստծուն և Աստված կրակ ուղարկեց Երկնքից։ Դիվային զգացումները, վեր ու վար թռնելը, աղաղակելն ու լաց լինելը, ոչ մի օգուտ չ՛եղավ կեղծ մարգարեներին։ Զգացումը ինքնին ոչ մի իմաստ չունի։

Անգամներ զգացումներ եմ տեսել։ Ոչ մի օգուտ չունի։ Մի օր մի աղջկա խորհուրդատվության ժամանակ Քրիստոսին էի առաջնորդում։ Նա շարունակ լացում ու դողում էր։ Երբ խնդրեցի որ հանգստանա, մերժեց ասելով, որ նա լացում է իր մեղքերի համար, բայց երբեք չ՛հեռացավ դրանցից, գալով Հիսուսին։ Նրա կենտրոնացումը երբեք Քրիստոս չեր և երբեք չ՛փրկվեց։ Վերջում հեռացավ եկեղեցուց ու մեղավոր կեանքի մեջ մխրճվեց։

Ոմանք շատ դյուրահույզվող են։ Նրանք հեշտությամբ հուզվում ու լաց են լինում։ Նման վիճակի մեջ մի աղջկա կ՛հիշեմ որ ոչ միայն պատգամը լսելուց հետո, կամ Քրիստոսին վստահելու առաջնորդության ժամանակ, այլ ամեն ժամանակ, կ՛պոռթկար ու լաց կ՛լիներ։ Նա իր միտքը Քրիստոսի, կամ եկեղեցու, կամ Սուրբ Գրքի վրա չեր կենտորնացնում և մի օր տխուր հեռացավ եկեղեցուց և հետեվեց իր զգացումներին։ Նրա այլեւս չ՛տեսա։

Լացելն ու բոռալը ոչ մի բանը չէ “իրականացնում” և աղոթքը չէ իրականացնում։ Փորձել լացով ու գոռալով աղոթելն նաև ոչ մի բան չէ փոխում։ Երբ աղոթում ես, մտածի ինչ բանի համար ես աղոթում։ Կարելի է արցունքով կամ առանց արցունքի աղոթես։ Գեթսեմանի պարտեզում Հիսուսը զգացումով աղոթեց։ Նա “սաստիկ աղաղակով և արտասուքով” աղոթեց։ Սակայն Նա իր համար չեր լացում։ Նրա արցունքները աղոթքը չէին բարելավում։ Նրա արցունքները դուրս եկան աղոթքից և Նրա աղոթքի հետեվանքով հոսեցին։ Նա վշտից դեպի Աստված աղաղակեց, ցավից ու ճնշումի տակ, երբ մարդկության մեղքի բեռը Նրա վրա դրվեց։ Նրա լացը եկավ Նրա լրջությունից, Նրա հոգատարությունից, Նրա կարիքից, Նրա բեռից և Նրա չարչարանքից։ Նույնպես է քո հետ։ Մի փորձիր լացել։ Մի ծրագրի լացել կամ պատրաստվել լացել։ Միայն աղոթի։ Կարելի է Աստված քեզ առաջնորդի լացել, կամ էլ չառաջնորդի, բայց ամեն դեպքում դա ճշմարիտ աղոթք է լինելու։

II. Երկրորդ, կեղծ աղոթք առանց զգացումով։

Այսօր մեծ թվով “աղոթքներ” կոչվածները, աղոթք չեն։ Այլ միայն մի անձի խոսակցություն է, ոչ թե ճշմարիտ աղոթք դեպի Աստված։ Բառեր են որ ականջին լավ և հոգովոր են հնչվում, բայց միայն ծիսակատարություն են, առանց իմաստի, առանց Աստծուն դիմելու և Նրանից մի բան խնդրելու։

Ես բազում ավարտական հանդեսներին եմ մասնակցել։ Արարողության սկզբում մի մաս կա որ կոչվում է “խնդրանք”։ Դա պիտի աղոթք լիներ բայց չի։ Խոսող անձը մի քանի նախադասություններ է բացականչում որ հանդեսը լավ անցնի, և աշակերտները հաջող կյանք ունենան։ Բայց ոչ ոք Աստծուց պատասխան չե սպասում կամ թե Նա իսկականից մի բան փոխի – թեկուզ “խնդրողը” չէ սպասում։ Երբեք զգացում կամ սրտից բխած մի արտահայտություն չկա այս խնդրանքներում։

Իմ այցելությանս ժամանակ Վաշինգթըն Դ.Ս.-ին, մեր երկրի մայրաքաղաքին, այցելեցի Ազգային Կաթեդրալը։ Նախագահ Րէյգանը նոր էր մահացել, և նրանք պատրաստվում էին նրա հուղարկավորությունը կատարել։ Այնտեղում լսեցի մի եպիսկոպոս քահանայից “աղոթքի” բառեր։ Բայց նա բոլորովին չեր աղոթում։ Նա մի գրքից բառեր էր կարդում։ Միայն այդ։ Նա Աստծուց մի բան չ՛խնդրեց և պատասխան էլ չեր սպասում։ Նա միայն բառեր էր արտասանում այն ինչ որոշված էր անել։ Սրտից ոչ մի զգացում չեր բխում։

Հիսուսը խոսել է մի Փարիսեցու մասին որ Տաճար գնաց աղոթելու։ Մարդը աղոթեց, “Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը՛ հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացվածքներիցը տասանորդ եմ տալիս” (Ղուկաս 18:11, 12)։ Նա բոլորովին չեր աղոթում։ Աստծուց մի բան չեր խնդրում այլ Նրան ասում էր թե ինքը ինչքան լավն է։ Քրիստոս ասաց որ նա աղոթեց “առանձին կանգնած” (Ղուկաս 18:11)։ Նա ոչ մի զգացում ցույց չ՛տվեց որովհետեւ սրտանց չեր աղոթում։

Քրիստոս Փարիսեցիներին իրենց կեղծ աղոթքի համար հանդիմանեց և ասաց, “Վայ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ՛ կեղծավորներ, որ ուտում էք որբեւայրիներ տները, և պատճառանքով երկար աղոթք անում” (Մատթեոս 23:14)։ Նրանք երկար աղոթքներ էին անում, ցույց տալու որ սուրբ են։ Բայց իրականում նրանց նպատակն էր տարեց կանանցից խլել իրենց դրամը ու տները։ Այդքան պարզ բան։ Իրենց ցույց տված զգացումը կեղծ էր ու միայն լավ երեվալու համար էր։ Նրանք սրտանց չ՛աղոթեցին։ Նրանց սիրտը անկեղծ չեր։

Դու կարելի է ասես, “Ես նրանց նման չեմ։” Բայց արդոյք՞ դու էլ կեղծավորությամբ ես աղոթում, արագությամբ բառեր հնչեցնում։ Ես արել եմ։ Քո անձնական աղոթքի ժամանակ, արդեոք՞ հիշում ես մարդկանց և նյութեր որ աղոթում ես նրանց համար, առանց նրանց մասին մտածելով, առանց Աստծո պատասխանին սպասելով։ Արդոք՞ դա արել ես եկեղեցու աղոթքի ժողովներում։ Ես արել եմ։ Արդոք՞ աղոթել ես միայն այն պատճառով որ պարտադիր ես եղել – եւ քո հերթն էր եկել աղոթելու։ Արդեոք՞ ուրախացել ես որ ժողովը վերջացել է և այլևս պետքը չունես աղոթելու։ Դա իսկական աղոթք չե։ Դա միայն պարտադրական մի բան է։ Արդոք՞ որձել ես է այնպես “հմաիչ կերպով աղոթել” որ ուրիշներին հիացնես։ Ես գիտեմ մեկին որ իր աղոթքը նախապես պատրաստում է։ Դա իսկական աղոթք չէ, այլ հրապարակախոսություն է, մի ճառ է։ Ես խորհուրդ կ՛տամ, “Մի ծրագրի քո աղոթքները, այլ աղոթի նրանց համար!” Նախքան աղոթքի ժողովը, մի քանի պահ ժամ դիր Աստծուց օգնություն խնդրելու աղոթքի համար։ Եւ երբ մի ժողովում աղոթում ես կամ եթե առանձանպես ես աղոթքում, մտածի աղթքիդ մասին թե ինչ ես աղոթում։ Մտածի ինչքան վատ է լինելու վիճակը եթե Աստված չ՛օգնի։ Մտածի ինչքան պետք ունես Աստծո պատասխանին։ Ծոմապահությունը կ՛օգնի քո աղոթքներին, որովհետեւ քո ուշադրությունը կենտրոնացնում է և Աստծուն ցույց է տալիս որ դու լուրջ ես։ Դարձիր Աստծուն աղոթքներիտ մեջ և խնդրի որ քեզ քո ուզածը տա։ Կարելի է նաև որ զորավոր զգացումներով լաց լինես։ Ինքդ քեզ մի արգիլի։ Աստված է քեզ այդ կետին առաջնորդել։ Երբեմն չես էլ լացելու։ Զոռով մի արտասվի։ Աղոթքը ընդունելի չի համարվում միայն այն բանի համար որովհետեւ արցունքով է – և նաև լավ չէ համարվում եթե աղոթք չկա նրա մեջ։ Մի աղոթք ընդունելի է համարվում այն ժամանակ երբ Աստված նրա մեջ է!

III. Երրորդ, ճշմարիտ աղոթք զգացումով կամ առանց զգացումով։

Մեր համարը բացատրում է որ Քրիստոս պարտեզում “սաստիկ աղաղակով և աղաչանքով” աղոթեց։ Բայց ճշմարիտ և անկեղծ աղոթքն է որ պատասխան է ստանում, թեկուզ կարճ կամ առանց զգացումի։ Ձեզ ասացի թե ինչպես բահաղի մարգարեները իրենց կեղծ աստվածներին աղոթեցին։ Իսկ հիամ թույլ տվեք ձեզ պատմեմ թե Եղիան ինչպես աղոթեց։ Նա ասաց,

“Ով Եհովա՛ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստուածը. թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ, և թե ես քո խոսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանա, որ դու Եհովադ ես Աստված։” (Երրորդ Թագավորաց 18:36, 37)

Արձանագրված չե որ Եղիան լաց եղավ։ Գրված չէ որ նա վեր ու վար ցատկեց։ Հաստատ ինքնիրեն չ՛կտրեց! Նա միայն լրջորեն Աստծուն աղոթեց։ Նա խնդրեց Աստծուն որ մարդկանց ցույց տա որ Նա է ճշմարիտ Աստվածը և Աստված այդ աղոթքին պատասխանեց, երկնքից կրակ ուղարկեց ու Եղիայի զոհը վառեց։ Մարդիկ ասացին, “Եհովան է Աստված, Եհովան է Աստված” (Գ Թագավորաց 18:39)։ Եղիայի լուրջ աղոթքը, առանց զգացումի, հակառակ էր Բահաղի մարգարենրի վայրենությանը։ Ճշմարիտ աղոթքը անպայման զգացումի պետք չունի։ Այլ միայն Աստծուն պետք ունի!

Բայց շատ անգամներ, ճշմարիտ աղոթքի հետ, լինում է զգացում ու արցունքներ։ Եթե կարիք ես զգում, բնական է լինելու եթե զգացում ունենաս։ Կարելի է Աստծուն կանչես շտապ, սրտատենչ զգացումով ու լացով։ Կարող ես կոտրված սրտով արցունքներով Նրանից աղաչես։ Անգամներ Սուրբ Գիրքը արցունքները ու աղոթքը իրար կապ է տվել։ Սաղմոս երգուն աղոթել է, “Տեր, լսիր իմ աղոթքը, և իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար։” (Սաղմոս 39:12)

Եզեկիա թագավորը մահվան անկողնում էր։ Նա Աստծուն աղոթեց։ Ին՞չպես աղոթեց։ Սուրբ Գիրքը ասում է, “Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղավ։” (Դ Թագավորաց 20:3) Իհարկե որ նա լաց եղավ։ Մեռնելու էր և մեծ լացով լաց եղավ։ Իր աղոթքներում լաց եղավ։ Ապա Աստծո խոսքը եկավ Եսայիա մարգարեին։ Եսայիան ասաց, “Ետ դարձիր և ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային, այսպես է ասում Տերը՛ քո հայր Դավթի Աստվածը. Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես քեզ կ՛բժշկեմ”։ (Գ Թագավորաց 20:5) “Տեսա քո արտասուքը։.” Աստված տեսավ և զգաց Եզեկիայի անօգնական և աղաղաճչանքը և նրա աղոթքը պատասխանեց, թագավորի կյանքը փրկելով։

Նոր Կտակարանում, մի մարդ եկավ Հիսուսի մոտ։ Նրա որդին դիվահար էր։ Քրիստոս հարցրեց նրանից թե արդոյք նա հավատում է որ իր որդին կարող է բժշկվել։ Եւ “տղայի հայրն աղաղակեց և արտասուքով ասեց, հավատում եմ Տեր, իմ անհավատութեանն օգնիր”։ (Մարկոս 9:23) Հիսուս դեվին տղայից հանեց։ Հաճախ այս պատմությունը օգտագործվում է ցույց տալու որ հավատքով տկար անձը կարող է իր աղոթքի պատասխաը ստանա։ “իմ անհավատութեանն օգնիր։” Բայց այս գլխում գրված է նաեւ որ հայրը “աղաղակեց” և Քրիստոսի հետ “արցունքներով” աղոթեց։ Այս մարդը աշակետներից չեր։ Նա մինչևիսկ ապաշխարած չեր։ Նա “ժողովրդի միջից մեկն էր” (Մարկոս 9:16)։ Բայց նա իր որդուն բերեց Հիսուսին և արցունքներով Նրան աղաղակեց։

Ինչու՞ այդ մարդը արցունքներով դեպի Հիսուս աղաղակեց։ Նա աղոթքի երաշխիկ չեր։ Նա մինչևիսկ փրկված չէր։ Նրա խոսակցության կերպը Քրիստոսի հետ բնական էր, որովհետեւ իր անճար վիճակը գիտեր։ Նրա որդին դիվահար էր և ազատագրման ոչ մի կերպ չկար առանց Հիսուսի։ Այդ մարդը ինքնիրեն չ՛լացավ։ Կարիքից, անճարությունից արտասվեց։ Կարիքից, հուսահատությունից, անօգնական վիճակից, արցունքներ են հոսում։ Նա իսկական զգացումներով աղոթեց։

Եւ դա մեզ վերադարձնում է մեզ մեր համարին։ Քրիստոս պարտեզում աղոթեց “սաստիկ աղաղակով և արտասուքով”։ Նա մանուկ չեր այլ հասունացած մի մարդ, եռեսունը անց։ Ինչու՞ նա լաց եղավ։ Որովհետեւ սրտի փոփոխություն ունեցավ։ Ամեն մի մարդ և կնոջ մեղքի բեռը Նրա վրա դրվեցավ։ Նա մտածեց ահավոր չարչարանքի մասին որ պիտի մյուս օրը Խաչի վրա տաներ, եթե մերժեր ոչ ոք չեր փրկվելու։ Սակայն մարդի մեղքի բեռը համարյա Նրան սպանեց։ Առանց Աստծո շնորքի, Նա պարտեզում այդ գիշեր մեռնելու էր և Խաչին չեր հասնելու։ Քրիստոսի սիրտը շատ բեռնավորված էր։ Ուրեմն “սաստիկ աղաղակով և արտասուքով” աղոթեց։ Այդ պայմանի մեջ այդ վիճակը բնական էր։ Զարմանալի պիտի լիներ եթե Նա զգացումներով չ՛աղոթեր։ Հիսուս աղոթեց “սաստիկ աղաղակով և արտասուքով”։ Եւ մեր համարը մեզ ասում է որ Նրա աղոթքը “լսվեց։” Աստված Նրա աղոթքը լսեց և կենդանի պահեց որպեսզի մյուս օրը Խաչը բարձրանա։ Աստված Նրա “սաստիկ աղաղակով և արտասուքով” աղոթին պատասխանեց։

Քրիստոնյա, հարց ունեմ քեզ, “Արդեոք՞ աղաղակով ու արցունքով ես աղոթում։” Խոսքս ամեն օրեա աղոթում չե։ Բայց քեզանից դարձյալ հարցնում եմ, “Արդոյք՞ երբեք աղաղակով և լացով աղոթել ես։” Ես հաճախ լացով ու աղաղակով եմ աղոթել։ Արդեոք՞ պատահել է աղոթեք բեռնավորված կարիքով, աղաչելով Աստծուն պատասխան տալու – երբեմն աղաղկով ու լացով։ Եթե չեք արել, դա ցույց է տալիս որ աղոթքի հաջող կյանք չունեք։ Եթե այդպես եք, մի դադարեք աղոթել մինչև ձեր աղոթքները ավելի բարելավեն։ Դա Աստծո ցանկությունը չե։ Բայց աղոթեք Աստծուն որ ձեզ ձեր կարիքները ցույց տա, ապա այն ժամանակ զգացումով կ՛աղոթեք։ Եթե ծոմ եք պահում, երբ անոթի զգաք, հիշեք ինչ բանի համար էիք աղոթում։ Աստծուն դարձեք ու աղոթեք։

Ձեզանից ոմանք կորած են և Հիսուսին դեռ չեք վստահել։ Հարց ունեմ ձեզանից, “Արդոք՞ ձեր մեղքը լացով ու արցունքով զգացել եք – գոնե երբեմն։” Քո մեղքերի համար հանդիմանություն զգում ես։ Նպատակը լացել չե – Հիսուսն է նպատակը։ Արցունքով կամ առանց արցունք վստահի նրան։ Բայց ես կ՛ասեմ, “Արդեոք՞ քո սրտումը մեղքերիդ համար տխրություն զգում ես։” Պիտի զգաս, որովհետեւ, “խորամանկ է սիրտը ամենից ավելի։” (Երեմիա 17:9) Աղոթի Աստծուն որ քո սրտի ահավոր մեղքերը քեզ ցույց տա։ Ապա աղոթի որ Աստված քեզ դեպի Քրիստոս առաջնորդի։

Հիսուս ձեր կարիքին պատասխան է տալիս։ Նա մեր մեղքերի դարմանը ու գինը վճարողն է։ Նա մեռավ Խաչի վրա քո բոլոր մեղքերի համար, մինչևիսկ քո սրտի մեղքերի համար։ Նա Իր Արյունը թափեց ծածկելու քո մեղքը ու լվացելու նրանք հավիտեյան եւ մեռելներից հարություն առավ հաղթելու մահը Իր կյանքով, ոչ թե միայն Իր համար այլ եւ քեզ համար։ Եթե վստահում ես Հիսուսին, փրկվելու ես հավիտյան։ Եթե կուզես Քրիստոսին վստահելու մասին մեր հետ խոսել, խնդրում եմ առջև եկեք ու առաջի երկու շարքերին նստեք։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Ջաք Գանը։
“Teach Me to Pray” (Albert S. Reitz, 1879-1966)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԱՂՈԹՔՈՒՄ

TEARS IN PRAYER

Դկ. Քրիստոֆըր Լ. Քէյգըն
by Dr. Christopher L. Cagan

“Նա որ իր մարմնի օրերումը (Քրիստոս) աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից. եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։” (Եբրայեցիս 5:7)

(Ղուկաս 22:44)

I.   Առաջին, կեղծ աղոթք զգացումով, Երրորդ Թագավորաց 18:26, 28, 29.

II.  Երկրորդ, կեղծ աղոթք առանց զգացումով, Ղուկաս 18:11, 12;
Մատոեոս 23:14.

III. Երրորդ, ճշմարիտ աղոթք զգացումով կամ առանց զգացումով,
Երրորդ Թագավորաց 18:36, 37, 39; Սաղմոս 39:12;
Բ Թագավորաց 20:3, 5; Մարկոս 9:24, 17; Երեմիա 17:9