Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴԿ. ՋԱՆ ՍԱՆԳԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԱՅՍ ՊԱՏԳԱՄԸ ՏՐՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ԱՇՆԱՆ ԿԵՍԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ)
THE REAL CONVERSION OF DR. JOHN SUNG
(A SERMON GIVEN AT THE CHINESE MID-AUTUMN FESTIVAL)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան, Սեպտեմբեր 23, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 23, 2018

“Որովհետեւ ինչ՞ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանա՛ և իր անձը կորցնե։” (Մարկոս 8:36)


Հունիս 4, 2018-ը “Թիանանմեն Հրապարակի Ջարդի” քսան-իներրոդ տարելիցն էր։ 1989 թվին, վեցը շաբաթներ հազարավոր Չինացի աշակերտներ խաղաղությամբ բողոքում էին, պահանջելով մտքի ազատության իրավունքներ։ Ապա Հունիս 4-ին, առավոտյան վաղաժամին, պետության զորքը կրակ բացավ անզեն բողոքողներին, սպանելով հազարավորներ ու հազարավոր վիրավորներ տեղ թողնելով։ Հանգ Իւջիանը հեռատեսիլով ականատես եղավ Պեկինում կատարվող բռնություներին, երբ նա փոխանակված աշակերտ էր Փենսիլվանիա համալսարանում։ Նա ասեց Թիանամեն Հրապարակի ջարդը նրա համար հարց առաջացրեց նրա գիտության ու քաղաքականության դրված հույսի վրա ու նրան առաջնորդեց Քրիստոնյա լինելու։

Նա ասեց Թիանամենի ջարդը նրան ու ուրիշներին օգնեց տեսնել իրենց մեղավոր լինելը ու նաև Քրիստոսի կարիքը իրենց կյանքում։ “Ես կարծում եմ Աստված այդ դեպքը օգտվեց ճանապարհը հարթելու ու Չինացի ժողովրդի սրտերը պատրաստելու համար։” (World Magazine, June 6, 2009, p. 38)

“Բոլորը Հիսուսի Համար։” Երգենք այս տունը!

Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար! Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
   (“All For Jesus,” Mary D. James, 1810-1883)

World ամսաթերթը գրում է,

Վերջին 20 տարիների ընթացքում Քրիստոնյաների թիվը զարմանալիորեն աճել են։ Փորձագետները վկայում են թե ինչպես արագորեն ուրբանիզացիան աճում ու ազդեցիկ մտավորակաների թիվը որ Քրիստոսին են գալիս մեծանում է։ (ibid.)

1949 թվին, երբ Կոմոնիստները Չինաստանը գրավեցին, Քրիստոնյաների թիվը մեկ միլիոնից ավելի քիչ Չինացեր կային երկրում։ Այսօր մոտ 160 միլիոն Քրիստոնյաներ են ապրում Չինաստանում! Կիրակի օրերում եկեղեցի հաճախող Քրիստոնյաների թիվը ավելի շատ են քան Ամերիկայում, Կանադայում, Անգլիայում և Աստրալիաում հաճախողները գումարած! Դկ. Ս.Լ. Քէյգընը, մի վիճակագիր, գուշակում է որ այսօր ամեն ժամ ավելի քան 700 հոգիներ Քրիստոսին են գալիս, Չինաստանում։ “Բոլորը Հիսուսի Համար։” Երգենք նորեն!

Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը։

Չինացի Քրիստոնյաների պատմությունը հետաքրքիր պիտի լինի բոլոր Քրիստոնյաների համար։ Մադերն միսոներական շարժումը Չինաստանում սկսեց Րաբերթ Մորիսոնը (1782-1834)։ Մորիսոնը Չինաստան ուղարկվեց 1807 թվին Լոնդոնի Միսոներական Ընկերության կողմից։ Իր գործակցի, Վիլիամ Միլնեի օգնությունով նա 1821 թվին բոլոր Սուրբ Գիրքը թարգմանեց Չինարենի։ Նրա 27 տարի Չինաստանում ապրած ժամանակա միջոցին, միայն մի քանի Չինացիներ մկրտվեցին – սակայն բոլորը հավատարիմ մնացին Քրիստոնյաներին։ Մորիսոնի Սուրբ Գրքի Չինական թարգմանությունը, և հոգևոր գրությունները, դարձան Քրիստոնեության ավետարանչության հիմքը Չինաստանում։

1853 թվին, Անգլիացի մի բժիշկ, Ջէյմզ Հադսոն Թէյլըր անունով, ծովային ճանապարհորդությունով Չինաստան մեկնեց։ 1860 թվին նա հիմնեց China Inland Mission կազմակերպությունը, ճանաչված իբրեւ Overseas Missionary Fellowship հիմնարկություն։ Դկ. Թէյլըրի կազմակերպությունը վերջ ի վերջո Քրիստոնեությունը տարածեց բոլոր Չինաստանում։ Նա մեռավ Չանգշահ քաղաքում 1905 թվին։

1901 թվին Ջան Սանգը ծնվեց։ Նա Չինաստանի պատմութայն մեջ դարձավ ամենամեծ ավետարանիչը։ Նրա միջոցով հազարավորներ դարձի են եկել, և Քրիստոսին հավատարիմ մնացին, Կոմոնիստների գրավման ժամանակ, 1949 թվին։ Վերջի 60 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ Քրիստոսին դարձան։ Այս առավոտ մի հիանալի պատմություն եմ պատմելու ձեզ Դկ. Ջան Սանգի մասին։ Համառոտ կերպով պատմելու եմ Դկ. Էլգին Ս. Մոյերի ընդհանուր նկարագիրը։

Ջան Սանգը (1901-1944), ազգային հայտնի Չինացի ավետարանիչ; ծնվել է Չինաստանի Հինգվա, Ֆուքիէն քաղաքում, Մեթոդիստ հովիվի մի որդի։ [Նա մի կեղծ “ապաշխարություն” ունեցավ ինը տարեկանում։] Պայծառ մտքով մի աշակերտ լինելով, նա սովորեց Վեսլիան Համալսարանում, Օհայո Նահանգի համալսարանում, և Իւնիոն Աստվածաբանական Համալսարանում։ Նա նաև ստացավ իր Ph.D-ին Քիմիական ճյուղում։ Ապա վերադարձավ Չինաստան Ավետարանը քարոզելու, գիտություն ուսուցանելու փոխարեն։ Նա տասնհինգ տարիներ Ավետարանը քարոզեց, Չինաստանում և շրջակա երկրներում հյուրահատուկ զորությունով ու ազդեցությունով։ (Elgin S. Moyer, Ph.D., Who Was Who in Church History, Moody Press, 1968 edition, p. 394)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

“Բոլորը Հիսուսի Համար։” Դարձյալ երգենք!

Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը։

Դա մի համառոտ նախագիծ էր Դկ. Ջան Սանգի կյանքից։ Ես չեմ հավատում որ նա ինը տարեկանում է ապաշխարել։ Այլ նա անապաշխար էր մինչև Փետրվար, 1927 թվին։

Դկ. Սանգը ինքը ասել է որ նա ապաշխարած չէ եղել մինչև այն ժամանակ երբ Ամերիկայում 26 տարեկանում հոգեւոր տագնապներից անցավ։

Երբ նա ինը տարեկան էր Հինգվաում հոգեւոր մի արթնություն տեղի ունեցավ։ Մեկ ամսվա ընթացքում մոտ 3,000 հոգիներ Քրիստոսին հավատացին։ Մի Ուրբաթ առավոտ նա մի քարոզ լսեց “Հիսուս Գեթսեմանի Պարտեզում” վերնագրով։ Քարոզիչը քնած աշակերտներին համեմատեց անվախ Հիսուսին։ Շատ մարդիկ քարոզի վերջում լաց եղան։ Լացողների մեջ էր Ջան Սանգը, ինը տարեկան Մեթոդիստ Չինացի քարոզիչի որդին։ Այդ պահի այնպես էր թվում որ Ջան Սանգը իր կյանքը Քրիստոսին “նվիրեց”, բայց ճշմարտապես չեր ապաշխարել։ Իմ նախկին Չինական Մկրտչական եկեղեցու հովիվը, Դկ. Թիմոթի Լին (նրա հայրը նաև քարոզիչ էր) պես, Ջան Սանգը սկսեց քարոզել ու իր հորը օգնել տասներեք տարեկան հասակում։ Բայց, Դկ. Լինի նման, նա էլ իրական ապաշխարություն չուներ։ Ջան Սանգը ուշիմ աշակերտ էր ու իր միջնակարգ դպրոցը գերազանցորեն ավարտեց։ Այդ ժամանակներում նա ճանաչվեց իբրև “փոքրիկ հովիվը”։ Նրա մեծ եռանդով ու գործնեություննրով հանդերձ նրա սիրտը կատարելապես հանոզված չէր։ Նրա աշխատանքը որ կատարում է ծառայության մեջ, նա բացատրել է իբրեւ “տպավորիչ ինչպես կապույտ ծղնիի փետուր, ամռան առատ տերեվների պես, բայց առանց պտուղի որ մատուցվել է Տեր Հիսուսին”։ (Leslie T. Lyall, A Biography of John Sung, China Inland Mission, 1965 edition, p. 15)

1919 թվին, Սանգը 18-ը տարեկան հասակում որոշեց ամերիկա մեկնել, և առանց վճարի Օհայո Վեսլին Համալսարանը ընդունվեց։ Նա բժշկական և աստվածաբանական նախապատրաստության կուրսերը սկսեց, բայց աստվածաբանական կուրսերը լքեց ու որոշեց մատեմատիկա ու քիմիական մասնագիտությունով զբաղվել։ Նա կանոնավորապես եկեղեցի կ՛հաճախեր ու աշակերտերի հետ միասին ավետարանական խումբ կազմեց։ Բայց իր վերջին քննությունների ընթացքում սկսեց Սուրբ Գրքի ընթերցանություննրը ու աղոթքը արհամարել, և քննություներից մեկը խարդախությամբ անցկացրեց։ Նա 1923 թվին ավարտեց դպրոցը, իբրեւ cum laude, երեք հարյուր աշակերտների մեջ, գլխավոր չորս հոգիներից մեկը եղավ։ Նա ոսկեա շքանշան և դրամի մրցանակը ստացավ ֆիզիկայի ու քիմիայի մասնաճուղում։ Նա ընդունվեց Phi Beta Kappa համայնքում, որը մի բացառիկ համայնք է ամենագլխավոր գիտնակաների համար, նաև նրան տրվեց ոսկյա բանալին, և մեծ հռչակով գիտական կրծքանշանը։ Նա տարբեր համալսարաներից, օրինակ Հարվարդից, կրթաթոշակներ ստացավ։ Նաև Օհաիո համալսարանից Գիտական բարձրաստիճան կրթություն ստանալու համար կրթաթոշակ ստացավ։ Նա այդ աստիճանը ինը ամսվա ընթացքում ավարտեց! Ապա մի կրթաթոշակ նրան առաջարկվեց Հարվարդում, բժշկություն մասնաճյուղը սովորելու համար։ Նա նաև մի ուրիշ առաջարկ ստացավ սովորել մի ճեմարանում։ Նա կարիք զգաց որ աստվածաբանություն սովորի, բայց իր ստացած համբավը, իր ցանկությունը բթացրեց քահանա դառնալու համար։ Դրա փոխարեն քիմիակական դոկտորալ ծրագրի մեջ մտավ, Օհաիո Նահանգի համալսարանում։ Նա իր Ph.D.-ին քսան մեկ ամսվան ընթացքում ստացավ! Դրանով նա եղավ առաջին Չինացին որ Ամերիկայում իր Ph.D.-ին ստացավ։ Նրա մասին օրաթերթերում բացատրվեց իբրեւ “Օհաոի ամենա հայտնի աշակերտը”։ “Բայց իր սրտի խորքում նա խաղաղություն չուներ։ Մի աճող հոգեւոր խռովություն նրա մեջ խորը դեպրեսիա առաջացրեց։” (Lyall, ibid., p. 22)

Այդ ժամանակամիջոցին նա ազատամիտ աստվածաբանության ազդեցության և նրանց “սոցիալական ավետարանի” ուսուցումի տակ մտավ։ Այս գաղափարը սովորեցնում է որ Հիսուսը մի վեհանձն օրինակ է, բայց ոչ Փրկիչ։ Պարզվում է երբ Ջան Սանգը ինը տարեկան էր սովորեցնում էր որ Հիսուս մի “վեհանձն օրինակ է”, և այդ պատճառով նա կեղծ ապաշխարություն էր ունեցել։ Բայց Աստված դեռ իրեն կանչում էր։ Մի երեկո երբ մենակ էր կարծես թե Աստծո ձայնը լսեց որ նրան ասեց, “Ինչ՞ օգուտ է մարդին որ աշխարհը վաստակի բայց իր հոգին կորցնի։”

Մյուս օրը նա մի լիբերալ Մեթոդիստ պրոֆեսորի հետ խոսակցություն ունեցավ։ Ջանը նրան ասեց որ հիմնականում Ամերիկա եկավ աստվածաբանություն սովորի։ Պրոֆեսորը նրան առաջարկեց Նիւ Իւրք գնա և կրոն սովորի ծայրահեղ աստվածաբանական լիբերալ Իւնիոն Ճեմարանում։ Մի պահ տատանումից հետո նա որոշեց գնալ։ Իւնիոն Ճեմարանում նրան կրթաթոշակ շնորհեցին ու նաև առատ ապրուստի պայմաներ։ Հետագայում նա հայտնեց որ ծառայության համար հետաքրքրված չէ, այլ իր հոր բավարարելու համար մի տարի ուզում էր աստվածաբանություն սովորել, ու ապա վերադառնա գիտական աշխատանքին։ Իր սիրտը լեցուն է տագնապով ու խավարով։

1926 թվի աշնանը Դկ. Ջան Սանգը արձանագրվեց Իւնիոն Աստվածաբանական Ճեմարանում։ Ծայրահեղ լիբերալ Դկ. Հենրի Սլոն Քաֆինը նոր նշանակվել էր իբրև ճեմարանի նախագահ։ Պրոֆեսորների մեջ էին առանցքով լիբերալ Դկ. Հարի Էմերսոն Ֆոսդիքը, որը բազում գրքերի հեղինակ է Սուրբ Գրքին հավատացող Քրիստոնյաների դեմ։ Նրա գրքերից են “Արդի Սուրբ Գրքի Օգտագործությունը” և “Վարպետի Արիությունը”։ Ֆասդիկի ամենա հայտնի դասախոսությունն էր “Արդյոք՞ Արմատակաները Կ՛շահեն։” (1922) Ֆասդիկը քարոզում էր Քրիստոսի մարմնով հարության հակառակ և Սուրբ Գրքի ճշմարտության դեմ էր խոսում իր րադիոի ծրագրում ամեն շաբաթ։ Ճեմարանը Սուրբ Գրքին քննադատության և ավետարաչության դեմ մի վայր էր։ “Սուրբ Գրքում որևէ մի բան որ անկարելի էր գիտականորեն փաստել, մերժվում ու համարվում էր հավատալու ոչ արժանի! Ծննդոցը համարվում էր ոչ պատմական և հրաշքներին հավատալը ոչ գիտական։ Պատմական Հիսուսը ներկայացվել էր իբեւ իդեալ ընդօրինակելու անձ, սակայն Նրա մահը Խաչի վրա, և մարմնով հարություն առնելը մերժվում էր։ Աղոթելը համարվում էր ժամավաճառություն։ [Հակառակել] այսպիսի տեսանկյունին անձը դառնալու էր խղճալի կամ ծաղրանքի առարկա”։ (Lyall, ibid., pp. 29-30)

Դկ. Սանգը իր բոլոր իմաստության զորությունով սուզվեց այս լիբերալ աստվածաբանության ուսումնասիրության։ Այդ տարվան ընթացքում իր թվանշանները ամենա բարձր եղավ, բայց նա Քրիստոնեությունից երես դարձրեց ու սկսեց Բուդիզմ ու Թաօիզմը ուսումնասիրել։ Նա սկսեց իր մենակության մեջ Բուդիստական գրությունները երգել, այն հույսով որ ինքնահրաժարումը իրեն խաղաղություն կ՛բերի, բայց այդպես չ՛եղավ։ Նա գրեց, “Իմ հոգին թափառում էր անապատում։”

Իր կյանքը անտանելի դարձավ։ Նա գրեց, “Ոչ կարողանում էի քնել, ոչ ուտել … իմ սիրտը լցված էր տխրությունով։” Ճեմարանի պաշտոնյաները նկատեցի որ նա շարունակ դեպրեսիայի մեջ է։

Զգացումային այսպիսի մի տագնապների մեջ էր երբ մի քանի ուրիշ աշակերտների հետ գնաց լսելու Դկ. Ի. Մ. Հալդմանին, ֆոնդամենթալիստ, Սուրբ Գրքին հավատացող, Նիւ Եորքի Առաջին Մկրտչական եկեղեցու հովիվին։ Դկ. Հալդմանի հայտնի խոսքը սա էր, “Նա որ մերժում է կուսական ծնունդը, մերժում է Սուրբ Գրքի Քրիստոնեությունը։” Դկ. Հալդմանը ուղղակիորեն հակառակ էր Հարի Էմերսոն Ֆոսդիկի և Իւնիոն Աստվածաբանական Ճեմարանի հետ։ Ջան Սանգը հետաքրքրության պատճառով գնաց լսելու նրան։ Բայց Դկ. Հալդմանը այդ գիշեր չ՛քարոզեց, այլ մի տասնհինգ տարեկան աղջիկ իր վկայությունը բերեց։ Նա Սուրբ Գրքից կարդաց և Քրիստոսի խաչի բարձրանալու մասին խոսեց մեր փոխարեն։ Սանգը ասեց որ ժողովի ընթացքում Աստծո ներկայությունը զգալի էր։ Նրա հետ գնացողները, ճեմարանից, ծաղրեցին ու ծիծաղեցին, բայց նա ինքը չորս գիշերներ ավետարանական ժողովներին մասնակցեց։ “Բոլորը Հիսուսի Համար։” Երգենք նորեն։

Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը։

Նա սկսեց հայտնի Քրիստոնյաների, օրինակ Ջան Վեսլին, Ջորջ Վայթֆիլդի և ուրիշ քարոզիչների կենսագրությունը կարդալ, որպեսզի հասկանա այն զորությունը որ ավետարանական ժողովների ընթացքում զգացել էր Առաջին Մկրտչական եկեղեցում։ Ճեմարանում մի օր երբ մի դասախոս խիստ դեմ էր խոսում Քրիստոսի խաչի վրա փոխարինող մահվան մասին, Ջանը ոտքի կանգնեց նրա դասախոսուփթյունից հետո ու բոլոր ցնցված աշակերտության ներկայությամբ նրա պատասխանը տվեց։

Վերջապես, Փետրվար 10, 1927-ին, նա իսկական ապաշխարություն ունեցավ։ “Նրա բոլոր մեղքերը իր աչքի առջև եկան։ Սկզբում այնպես թվաց որ ոչ մի կերպով չէ կարող իր մեղքերից ազատվել և դժոխք է գնալու։ Փորձեց մոռանալ նրանց, բայց ապարդյուն։ Դրանք իր սիրտը խոցեցին։ Ապա դարձավ Խաչի պատմությանը, Ղուկաս 23-րդ գլխում, և կարդալու ընթացքում պատմությունը իրական դարձավ նրա համար … կարծես թե նա էլ Խաչի ոտքի տակ կանգնած էր ու խնդրում էր [Քրիստոսից] որ իրեն էլ Իր թանկագին Արյունով լվա … Նա մինչև կես գիշեր լաց եղավ ու աղոթեց։ Հետո [այնպես թվաց որ լսեց] մի ձայն որ ասում էր, ‘Որդիս, քո մեղքերը ներված են,’ և իր մեղքի բեռը միանգամից իր ուսերից ընկավ … նա ոտքի ցատկեց գոչելով ‘Հալելույա!’” (Lyall, ibid., pp. 33-34) և վազելով ննջասրահում գոչում ու փառաբանում էր Աստծուն։ Նա սկսեց ամենքի հետ խոսել ու ասել որ նրանք էլ Քրիստոսին պետք ունեն, ներառյալ ճեմարանի աշակերտներին ու դասատուներին։ Նա մինչևիսկ Հարի Էմըրսոն Ֆասդիկին էլ ասեց որ փրկության պետք ունի։ Դարձյալ երգենք “Բոլորը Հիսուսի Համար”!

Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը;
Բոլորը Հիսուսի համար! Բոլորը Հիսուսի համար!
Բոլոր իմ օրերը ու իմ ժամերը։

Ճեմարանի նախագահը կարծեց թե նա իր խելքը կորցրել է, չափազանց հոգեւոր պրպտումների պատճառով, և նրան պարտադրեց հոգեբուժական հիվանդանոց այցելի։ Նրան վեցը ամիսներ խենթանոցում պահեցին ու պարտադրեցին խենթերի հագուստ հագնել։ Այդ ժամանակամիջոցում նա Սուրբ Գիրքը քառասուն անգամներ սկզբից մինչև վերջ կարդաց։ “Հոգեբուժական հիվանդանոցը դարձավ Ջան Սանգի իսկական աստվածաբանական համալսարանը!” (Lyall, p. 38) Նրան վերջապես արձակեցին այն պայմանով որ վերադառնա Չինասան – և երբեք Ամերիկա չ՛վերադառնա։ Ջան Սանգը իր կապը Իւնիոն Ճեմարանի հետ կտրեց և նրանց ազատամիտ գրքերը վառեց, նրանց կոչելով, “դևերի գրքերը”։

Երբ Չինաստան էր վերադառնում նա գիտեր որ հեշտությամբ կարող էր որևե Չինական համալսարանում քիմիկոսի պրոֆեսորի պաշտոն վարել։ “Մի օր, երբ նավը իր ճամբորդության ավարտին էր հասնում, Ջան Սանգը իր սենյակը գնաց և իր դիպլոմաները և մեդալները ծովը նետեց։ Բոլորը բացի իր բժշկական դիպլոման, իր հորը գոհ պահելու նպատակով” (Lyall, p. 40)։

Դկ. Ջան Սանգը Շանգհայը մտավ 1927 թվին Աշնանը, դառնալու Չինաստանի պատմության ամենա հայտնի ավետարանիչը։ Նրան հաճախ կոչում էին “Չինաստանի Վեսլին”։ Ջան Սանգը դարձավ Ավետարանի շատ զորավոր քարոզիչը։ Երեք տարվա ընթացքում 100,000-ից ավելի մարդիկ Չինաստանում դարձի եկան, նրա քարոզչությամբ! Նա նաև քարոզեց Բուրմայում, Կամբոջյա, Սինգափուր, Կորիա, Ինդոնեզիա և Ֆիլիփինում։ Նա քարոզում էր թարգմանիչով, մինչևիսկ Չինաստանում, որովհետեւ նրա բարբառը ամեն տեղ ծանոթ չեր։ Ջորջ Վայթֆիլդի պես, Ջան Սանգը նաև անձամբ շատերի հետ որ իր քարոզին պատասխան էին տալիս, մասնավորապես խորհրդակցում էր։ “Այսօրվան Քրիստոնյաները Չինաստանում և Թայվանում պարտական են Սանգի ծառայությանը; Նա Աստծո ամենամեծ նվերներից էր Միջին Արևերքին, քսան երրորդ դարում” (T. Farak, in J. D. Douglas, Ph.D., Who’s Who in Christian History, Tyndale House, 1992, p. 650)։ Դկ. Սանգի կարճ կենսգրությունը ամենալավ կերպով գրվել է Պատվելի Վիլիամ Ի. Շուբերթի միջոցով, “Ես Հիշում եմ Ջան Սանգին” խորագրով, որը կարելի է գնել www.strategicpress.org: Այս տարբերակի վրա քլիք անելով կարող եք Պատվելի Շուբերթի կենսագրությունը գնել։ Այս տարբերակի վրա քլիք անելով կարող եք գնել Դկ. Ջան Սանգի կենսագրությունը, որ գրվել է Լեսլի Լեալի միգոցով, (թեկուզ Շուբերթի չափ լավ գրված չէ բայց քննադատողների համար հետաքրքրի է)։ Սղմելով այս տարբերակը կարող եք գնել Դկ. Ջան Սանգի հիշատակագիրը, “Կորցված Ժուրնալը։Այս տարբերակը քլիք անելով կարող էք կարդալ Դկ. Սանգի Վիքիպեդիայի հոդվածը։

Նա քաղցկեղից մեռավ 1944 թվին, երբ քառասուն երեք տարեկան էր։

“Որովհետեւ ինչ՞ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանա՛ և իր անձը կորցնե։” (Մարկոս 8:36)

Իմ աղոթքն է որ դու իսկական ապաշխարություն ունենաս, ինչպես Դկ. Սանգը ունեցավ։ Կ՛աղոթեմ որ Աստված կյանքի դատարկությունը ցույց տա; և Աստված քեզ մեղավոր լինելու համոզման բերի; և Տերը քեզ Քրիստոսին մոտիկացնի և Իր քավչարար Արյունով քո մեղքերը մաքրի։ Երբ դու վստահես Քրիստոսին վերստին ծնունդ կ՛ունենաս, և մի նոր հիանալի կյանք ես ունենալու Նրա մեջ։ Եւ կ՛աղոթեմ որ այս գիշեր ժամը 6:15 կ՛վերադառնա մի ուրիշ պատգամ լսելու, “Դկ. Ջան Սանգի հետ մի Ազատամի Ճեմարանում” (այստեղ քլիք արա կարդալու այդ)։ Ամեն։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք և երգենք առաջին երգը ձեր թերթիկներում, “Հիսուս Վճարեց Այդ Բոլորը։”

Կ՛լսեմ Փրկիչս կ՛սէ, “Իրոք քո ուժը փոքր է,
Տկար զավակս, նայիր և աղոթիր, իմ մեջ փնտռի բոլորը։”
Հիսուս վճարեց բոլորը, Իրեն եմ պարտք ամեն բան;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։

Տեր, իրոք գտա Քո զորությունը, և Քոնը միայն,
Կարելի է ՞ բորոտի բիծը մաքրել, և քարե սիրտը հալեցնել։
Հիսուս բոլորը վճարեց, բոլորը Նրան եմ պարտք;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։
   (“Jesus Paid It All,” Elvina M. Hall, 1820-1889)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“All For Jesus” (Mary D. James, 1810-1883)