Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍԻ ՓՈՐՁՎԵԼԸ և
ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՎԵԼԸ

THE TEMPTATION OF CHRIST
AND THE FALL OF SATAN!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոյան, Հուլիս 29, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 29, 2018


Տեր Հիսուս Քրիստոս սատանայի հետ դեմ առ դեմ դուրս եկավ։ Կարդանք Մատթեոս 4:1։

“Այն ժամանակ Հիսուսը Հոգիիցն անապատը տարվեցավ, որ փորձվի սատանայիցը։”
(Մատթեոս 4:1)

Փնտրի։ Սատանային տրված առաջի անունն է “չար”։ Հունարեն բառը թարգմանված է “diabolos” որը նշանակում է “չարախոս” կամ “բամբասող։” Նա Հիսուսին փորձեց որպեսզի Նրան հաղթի և “Նրա դեմ չարախոսի”։ Այժմ կարդանք համար երեքը,

“Եւ փորձիչը նրա մոտ գալով ասեց, եթե Աստուծո Որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։” (Մատթեոս 4:3)

Սատանայի երկրորդ անունն է “փորձիչ”։ Դա Հունարեն “pěirazō” բառից է թարգմանվում և նշանակում է “փորձել” կամ “քննել”։ Հիսուս Սուրբ Գրքից մեջբերում արավ, Բ Օրինաց 8:3, “Ոչ միայն հացով կ՛ապրե մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բառով կապրե։” (Մատթեոս 4:4)

Հիմա, չարը Սուրբ Գրքից մեջբերում արավ։ Շեքսփիերը ճիշտ ասեց որ, “Չարը Սուրբ Գրքից մեջբերում արավ իր նպատակների հասնելու համար։” Նա Սաղմոս 91:11-12-ը բացականչեց, չնայած որ նա ճշտորեն մեջբերում չարավ։ Աղանդներ, Եհովայի Վկաների և Մորմոների նման որ Սուրբ Գրքի համարներից են մեջբերում անում, բայց ճշգրիտ կերպով չեն ասում։ Հիսուս չարին ճշգրիտ պատասխան տվեց,

“Հիսուսը նրան ասեց. Դարձյալ գրված է թե՛ մի փորձիր Տիրոջը՛ քո Աստծուն։” Բ Օրինաց 6:16 (Մատթեոս 4:7)

Ապա չարը երրորդ անգամ փորձեց Հիսուսին, թե նա աշխարհի թագավորությունները Հիսուսին է տալու, եթե Նա նրան երկրպագի։ Կարդացեք Մատթեոս 4:10,

“Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը, Դեն գնա, սատանա. որովհետեւ գրված է թե Տիրոջը՛ քո Աստծուն երկրպագիր և միայն նրան պաշտիր։” Բ Օրինաց 6:13 և 10:20 (Մատթեոս 4:10)

Դկ. Ջ. Վերնոն Մաքգին ասաց, “Տեր Հիսուսը ամեն անգամ սատանային պատասխանում է Աստծո [Խոսքով]։ Այդպես է թվում որ սատնան տեսնում է որ [Սուրբ Գիրքը] լավ պատասխան է տալիս, ուրեմն թողնում հեռանում է’։ (Մատթեոս 4:11)” (J. Vernon McGee, Thru the Bible, notes on Matthew 4:1-11)

Նկատի առեք համար տասին որ Հիսուս չարին երրորդ անունն է տալիս, “Դեն գնա, սատանա, ...” որը Հունարենում թարգմանվում է, “Satanas,” որ նշանակում է “մեղադրող”։ Հիսուսը թույլ տվեց փորձվի, որպեսզի փաստի որ Նա չէ հաղթվելու։ Գիտեմ որ դու և ես Տեր Հիսուս Քրիստոսի նման զորավոր չենք։ Բայց կարող ենք նրա օրինակին հետեվել և դաստիարակվենք Նրա զինվորները և աշակերտները լինելու! Նկատեք որ Քրիստոս ամեն մի փորձությանը պատասխանեց Սուրբ Գրքով, Աստծո Խոսքից օգտվելով։ Նա չ՛ասաց, “Իմ կարծիքով, այսպես և այնպես” կամ “Իմ կարծիքով այսպես ավելի լավ է”։ Հիսուս Սուրբ Գրքի Խոսքով չարին պատասխանեց։ Իմ բարձրագույն կրթությունը ստացել եմ ազատամիտ, Սուրբ Գիրքը մերժող մի ճեմարանում, ստիպված էի այնտեղում սովորել որովհետեւ իմ նյութական պայմաները թույլ չէին տալիս, Ջան Քէյգընի նման ավելի լավ համալսարանում սովորել։ Բայց այդ վատ ճեմարանում մի բան սովորեցի։ Սովորեցի դասատուներին պատասխանել օգտվելով Սուրբ Գիրքի իմաստություններից։ Նրանք ինձ կոչեցին նեղամիտ ֆոնդամենթալիստ։ Դա ինձ բոլորովին չ՛անհանգստացրեց! Ես Հիսուսին էի հետեվում։ Ես Նրա աշակերտն էի – ոչ նրանցը!

Այդ պատճառով է որ շատ կարեւոր է ձեզ համար այստեղ գալ և Սուրբ Գիրքը սովորել։ Մի փախեք ուրիշ եկեղեցի։ Այդ խումբի առաջնորդող անձը կարելի է Սուրբ Գիրքը լավ չ՛գիտի, և անկարող լինեն քեզ Քրիստոսի աշակերտ դարձնելու։ Եթե շարունակես այստեղ գալ, մենք քեզ Աստծո անխարդախ Խոսքն ենք սովորեցնելու, և բազում բանալի համարներ ես անգիր անելու։ Ահա մի համար որ այսօր կարող ես անգիր անել։

“Իմ սրտում թագցրի քո խոսքերը, որ չ՛մեղանչեմ քեզ դեմ։” (Սաղմոս 119:11)

Այժմ կուզեմ Սուրբ Գրքից, Աստծո խոսքից, սովերս թե սատանան որտեղից եկավ։ Որոշ տկար նոր-ավետարանակաները կ՛ասեն ձեզ թե կարևոր չէ սատանայի մասին սովորել։ Բայց եթե դուք ուզում էք Քրիստոսի աշակերտ լինել, պիտի չարի մասին տեղեակ լինեք! Բացեք Եսայիա 14:12-15։ Խնդրեմ ոտքի վրա կարդանք։

“Ի՛նչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ. Կտրվեցար՛ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հիւսիսի ծայրերումը։ Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա, Բարձրելոյն կ՛նմանվեմ [Աստված կ՛լինեմ!] Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։” (Եսայիա 14:12-15)

Խնդրեմ նստեք։

Տասներկուերրորդ համարում չարը կոչվել է “Արուսյակ”։ Արուսյակ Եբրայերեն նշանակում է “փայլուն լույս”։ Միայն գիտենալով որ չարի անունը “փայլուն լույս” է, կարող է ձեզանից ոմանց հետագայում օգնի։ Որոշ աղանդներ և Պենտեկոստե խմբեր երբ մի “փայլուն լույս” են տեսնում, կարծում են որ դա Սուրբ Հոգին է։ Ոչ! Ոչ! Դա սատանան է! Դա Արուսյակն է! Բ Կորնթացիս 11:14, Սուրբ Գիրքը ասում է, “Սատանան ինքը էլ լույսի հրեշտակի կերպարանքն իրան վրա է առնում։” Եթե մեկի գլխին լույս էք տեսնում, դա սատանան է! Դա Աստված չէ! Դա Սուրբ Հոգին չէ։ Դա սատանան է, “լույսի հրեշտակի կերպարանքով։” Այսօր հայտնի գրքեր կան որոնցում պատմվում է մարդկանց մասին որոնք մեռել են, Երկինք են գնացել, և երկիր են վերադարձել։ Նրանք համարյա միշտ խոսում են թե ինչպես մի “լույս” են տեսել Երկնքում։ Նրանք բոլորը խաբվել են սատանայի միջոցով – նրանք սատանային են տեսել և կարծել են թե դա Աստված է! Բայց դա անհնար է։ Քրիստոս մեզ ասել է,

“Աստծուն ոչ ով երբեք չէ տեսել։” (Հովհաննես 1:18)

Եթե նրանք իսկականից մի “լույս” են տեսել, դա Աստված չէ եղել! Դա կամ Արուսյակը (սատանան) է եղել կամ նրա դեվերից մեկը! Ոչ Աստված!

Վերադառնանք Եսայիա 14:12։ Արուսյակը “ազգերին տկարացրեց” երբ Երկնքից վռնդվեց դեպի երկիր։ Արուսյակը հիմնականում մի զորավոր հրեշտակ էր Երկնքում։ Բայց դուրս արտաքսվեց փորձելով Ամենակարող Աստծու տեղը գրավելու։ Կարդանք Եսայիա 14:13-15։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք։

“Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հիւսիսի ծայրերումը։ Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա, Բարձրելոյն կ՛նմանվեմ։ Բայց դու դժոխքն ես իջեր, գուբի խորխորատները։” (Եսայիա 14:13-15)

“12-14 համարները պարզապես ուղղում է սատանային ... Այս անչափ կարեւոր գլուխը նշում է մեղքի սկիզբը աշխարհում։ Երբ Արուսյակը ասաց, ‘կ՛դնեմ,’ մեղքը սկսեց”։ Այժմ կարդանք Հայտնություն 12:9։ Ինձ հետեվեք երբ կարդում եմ։

“Եւ վայր գցվեցավ մեծ վիշապը՛ այն առաջի օձը, որ բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։” (Հայտնություն 12:9)

Այստեղում մեծ վիշապը Արուսյակը, սատանան է, “առաջի օձը, որ սատանա է կոչվում”։ Ներկա շատ աստվածաբաներ հավատացած են որ դա սատանայի մյուս վտարումն է աշխարհքի վերջում։ Այս համարը օգնում է բացատրել նույն վտարումը որ մենք Եսայիա 14ում կարդացինք։ Երկու դեպքում, սատանան այդտեղից է գալիս։ Նաև մեզ ասվել է համար 9ում որ “նրա հրեշտակները նույնպես նրա հետ վտարվել են։” Այս ապստամբ հրեշտակները նաև դարձան դեւեր որոնք Սուրբ Գրքում կարդում ենք Հիսուսի դեմ դուրս եկան։ Մի ուրիշ նախադասություն կա Հայտնություն 12:9ում, “սատանան, բովանդակ աշխարհքը մոլորեցնողը։”

Թէեւ Վինստոն Չրչիլը եկեղեցի հաճախող Քրիստոնյա չէր, սակայն նա ընդունում էր չարի գոյությանը։ Չրչիլը գիտեր որ Հիթլերի հետեվում սատանան էր գործում Գերմանիայի չար ուժերին առաջ տանելով Համշխարային Երկրորդ Պատերազմի ժամանակ։ Այդ պատճառով Չրչիլը գիտեր որ չի կարողանա Հիթլերի հետ հաշտություն կնքի։ Ուրիշներ, օրինակ Չամբրլէյնը, Լորդ Հալիֆաքսը և ուրիշ “խաղաղեցողներ” կարծեցին որ կարող ենք հաշտության դաշինք կնքել Հիթլերի հետ։ Բայց Չրչիլը գիտեր որ այս աշխարհի դիվային ուժերը պիտի դադարեցվեին, եթե ոչ դա կ՛լիներ վերջը այն ինչ Չրչիլը կոչել էր, “Քրիստոնեական քաղաքակրթություն։”

Դրա պատճառով մենք էլ իբրեւ Քրիստոսի աշակերտներ պիտի պատերազմենք։ Իմ գործակից, Պատվելի Ջան Քէյգընը, մեր թշնամու – չարի – մասին այս գիշեր ժամը 6:15 է քարոզելու։ Ունենալու ենք տաք ճաշ ձեզ համար և լսելու էք Հովիվ Ջանի պատգամը։ Անպայման այս գիշեր ժամը 6:15 վերադարձեք!

Խնդրեմ ոտքի վրա երգենք Լութերի երը, “A Mighty Fortress Is Our God.” Դա համար մեկ երգն է ձեր թերթիկների մեջ։ Խնդրեմ ոտքի վրա երգենք!

Աստված մեր բերդ է հաստատուն, և է հզոր պաշտպան մը,
   Զի խավարի իշխան, արթուն և ժրաջան, դարանամուտ կըլա,
Բռնել մեզ կըփութա, որ տապալե անդունդը;
   Երբ վիշտ պատե և փորձություն, Ինքն է քաջ օգնականը,
Չկա աշխարհում նմանը։

Մեր զորություն է սընոտի, մեր քաջություն խոտան է։
   Այլ զորապետ կա խիստ արի, խաղաղության Իշխանն է։
Ով՞ է այս զորակալ։ Հիսուս Քրիստոս Օծյալ։
   Փորձիչը Նա հաղթեց, և մահը խափանեց,
Ամենազոր Փրկիչ է։
   (“A Mighty Fortress is Our God,” Martin Luther, 1483-1546)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“A Mighty Fortress Is Our God” (Martin Luther, 1483-1546)