Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԽԱՉԻՆ ԽՈՍՔԸ

THE PREACHING OF THE CROSS
(Armenian)

Այս պատգամը Պատրաստել է Դկ․ Ր․Լ․Հայմերզը ու քարոզվել Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան Մայիս 27, 2018
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 27, 2018

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածների համար Աստծո զորություն է։” (Ա Կորնթացիս 1:18)


Մեր հովիվը, Դկ․ Հայմերզը, վաթսուն տարիներ է որ քարոզում է։ Նա հազարավոր պատգամներ է բերել։ Նա է գրել այսօրվա պատգամը և ես քարոզելու եմ։ Հարյուրավոր նրա գրվածներից գտնվում է համացանցում, բառ առ բառ։ Նրանք 38 լեզուների է թարգմանվում։ Պատգամների վիդիոները և գրված քարոզները 221 երկներում է տարածվում։ Բոլոր աշխարհում հովիվները նրա քարոզներից օգտվում են։ Նա ակնառու մի քարոզիչ է! Իր բոլոր փորձառությամբ հանդերձ, հաճախ դժվարանում է որոշել ինչ բանի մասին քարոզել։

Կարելի է հարցնես “Ինչն՞ է այդքան դժվար։” Կ՛ասեմ ինչը։ Կիրակի առավոտյան ժողովներում այցելող ժողովրդի մեջ բազում ոչ իրական Քրիստոնյաներ են գալիս։ Ոմանք Բուդիստական անցյալ են ունեցել։ Ուրիշներ Կաթոլիկ կամ նոր-ավետարանական, անվանակ Քրիստոնյաներ են։ Ոմանք բոլորովին կրոնական անցյալ չեն ունեցել։ Իսկ մեր եկեղեցում լինելու են չ՛փրկվածներ, որոնք Սուրբ Գրքից շատ տեղեկություններ ունեն բայց երբեք վերստին ծննդյան փորձառությունը չեն ունեցել։ Նրանք բոլորը մի բանի մեջ նման են։ Նրանք ճշմարտապես Հիսուս Քրիստոսին չեն հավատացել։

Կիրակի օրերի քարոզը միայն մեկ ժամ կամ ավելի քիչ է տեվում։ Այդ կարճ ժամանակամիջոցում, պատգամը պիտի պարունակի մի իրականություն որ քո մտադրությունը կրոնի մասին փոխի, և իսկական Քրիստոնեության ճշմարտությունը ցույց տա, ոչ թե մի ճշմարտություն, այլ ինքը ճշմարտությունը – միակ ճշմարտությունը։ Պատգամը պիտի կարող լինի քեզ համոզել և քո բոլոր միտքը փոխել ու սխալ կարծիքները քո մտքից հանել, քո մեղավոր լինելը ցույց տա, և քո բոլոր կյանքը Հիսուս Քրիստոսին հանձնելու համոզել։ Դա մի շատ մեծ հանձնարարություն է! Եւ միայն մեկ ժամ ժամանակ ունենք այդ գործը կատարելու! Այն ինչ պիտի քարոզեմ, կարելի է մի պարզ Ավետարանի պատգամ լինի, բայց բավականին մտածել և աղոթք է եղել դրա համար։

Մեր համարը մի եզակի համար է Ավետարանից ։ Այս պահին աղոթում եմ որ այս քանի բառերը որ պիտի ձեր հետ բաժնեկցեմ օգտակար է լինելու ձեզ; կ՛աղոթեմ գոնե մի քանի բան հիշելու էք երբ տուն գնաք, և ձեր մտքում կ՛մտածեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին, և Նրա կատարած գործի մասին, հավիտենական կյանք հայթայթելով քո հոգու համար։ Ահա մեր համարը Ա Կորնթացիս 1:18։ Լսեք երբ կարդում եմ։

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածների համար Աստծո զորություն է։” (Ա Կորնթացիս 1:18)

Այս պատգամը երեք իսկական կետեր ունի։ (1) Ինքը խաչի խոսքը; (2) խաչի խոսքի հիմարությունը կորածների համար; և (3) խաչի խոսքը միայն բավարար չէ զորավոր եկեղեցի ունենալու համար։

I. Առաջին, ինքը խաչի խոսքը

Ինչ՞ է Պողոս առաքյալի միտքը այս բառերով, “խաչի խոսքը”։ Խաչի խոսքը մեկ իսկական թեմա ունի։ Դա նշանակում է որ միայն մեկ ճշմարտություն գոյություն ունի այդ բառերում և դա ուղղում է ճշմարիտ Ավետարանին։ Միայն մեկ Ավետարան կա, ինչպես որ միայն մեկ Աստված կա։ Եւ միայն մեկ Փրկիչ կա – Հիսուս Քրիստոս։ Մենք չենք հավատում գրառման ժամանակակից (պոստմադերնիզմ) կարծիքին որ “խաչի խոսքը” կարելի է ինձ համար ճիշտ լինին բայց ոչ քեզ համար։ Պոստմադերնիստը կարելի է ասել, “Դա քո ճշմարտությունն է։ Բայց իմ ճշմարիտությունը չէ։” Ես կ՛ասեմ դա կրկնակի քննարկում է։ Երբ Սուրբ Գիրքը խոսում է խաչի մասին, դա խոսում է իրատեսական նպատակով – մի իրականություն որ ձեզանից ամեն մեկը պիտի դրա հետ զբաղվի։ Մի ճշմարտություն որ մնալու է ճշմարտություն, թեկուզ դու չ՛հավատաս։ Որովհետեւ Աստված Սուրբ Գրքում դրա մասին խոսել է, դա ճշմարտություն է, թէեւ դու չ՛ընդունես։ Դա մի իրատեսական ճշմարտություն է, այսինքը դա ճշմարտություն է թէեւ քո մտքում դրա կարեւորությունը հասկանալի չ՛լինի։

Հաջորդը, “Խաչի խոսքը” հիմնադրվել է ոչ թե միայն Սուրբ Գրքում, այլ պատմական փաստերում – փաստեր որ Հիսուս Քրիստոս ահավոր կերպով չարչարվել է քո մեղքերի համար, որ Նա սարսափելի տառապանքից և ցավերից անցավ Գեթսեմանի պարտեզում, երբ քո մեղքերը Նրա մարմնի վրա դրվեցավ։ Նա ծայրահեղ նեղություններից անցավ երբ Նրան Պիղատոսի դատարանում ծեծեցին մահվան դռան հասցնելով։ Ապա Նրան մինչև Գողգոթա քաշեցին և Նրա ոտքերը և ձեռքերը գամեցին խաչին, և արյունը հոսելով խաչը բարձրացրեցին, մեռնելով քո մեղքերի վարձքը վճարելու համար, որպեսզի դու փրկվես, ոչ թե միայն քո մեղքերից ներվես, այլ Իր մահով արդարանաս և անմեղ համարվես պարզապես միայն հավատալով Նրան։

“Խաչի խոսքը” այն քարոզն է որ ցույց է տալիս դուք,

“մեռած էիք մեղքերումը” (Կողոսացիս 2:13)

և միայն Քրիստոսի մահը քո փոխարեն կարող է հաղթական կերպով քո մեղքերը սրբի, և մի նոր կյանք պարգեւի մեռելներից հարություն առած Քրիստոսում։

“Խաչի խոսքը” ցույց է տալիս որ դու փրկությունը չես կարող ստանալ բարի գործերով կամ հաճախակի եկեղեցի գալով։ Ոչ! Ոչ! Խաչի խոսքը ցույց է տալիս այն ճշմարտությունը որ դու ոչ մի բան չես կարող անել փրկություն ստանալու համար։ “Խաչի խոսքը” մերկացնում է բոլոր “բարի” կոչված գործերը որ դու կարող ես անել – և ասում է միայն գործը որ քեզ փրկելու է Հիսուսի կատարած հաղթական քավության գործն է խաչի վրա – մեկ մարդ, Քրիստոս (Աստված-մարդ) մեռավ քո մեղքերի համար, առանց ավելացնելու քո բարի գործերը կամ կատարած “որոշումները” նրա վրա։

Կասկած չունեմ որ բարի գործեր կատարել ես։ Պարզապես ուզում եմ ասել որ այդ բարի գործերը քեզ չեն փրկելու! Փրկությունը ստացվում է միայն Հիսուսի մահով, Աստծո միածին Որդու, Երրորդության Երկրորդ Անձի միջոցով, որ քո մեղքերի պատիժը Իր վրա վերցնելով Խաչի վրա գամվեց։ Պողոս առաքյալը այդ բոլոր պարզաբանեց հետեվյալ համարով,

“Բայց Աստված [հայտնեց] Իր սերը դեպի մեզ, որ՛ երբոր մենք դեռ մեղավոր էինք՛Քրիստոս մեզ համար մեռավ։ Ապա որքան ավելի հիմա, որ արդարացանք նրա արյունովը կ՛փրկվինք նրանով բարկությունիցը։” (Հռովմայեցիս 5:8-9)

Աստված քեզ սիրեց երբ դեռ մեղավոր էիր։ Քրիստոս մեռավ քո մեղքերի վարձքը վճարելով երբ դու դեռ մեղավոր էիր։ Եւ դու կարող ես Նրա արյունով արդարանալ, թեկուզ մեղավոր լինես։

Տեր Հիսուս, խոնարհությամբ Քո առջև,
   Կ՛սպասեմ, օրհնյալ Տեր, Քո ծակված ոտքերիդ առջև;
Հավատքով մաքրվել քո Արյունով,
   Լվա ինձ, և ես ձյունից ավելի ճերմակ կ՛լինեմ։
Ձյունից էլ ճերմակ, այո, ձյունից էլ ճերմակ;
   Լվա ինձ, և ես ձյունից ավելի ճերմակ կ՛լինեմ։
(“Whiter Than Snow,” James Nicholson, 1828-1896)

Կ՛լսեմ Քո ողջույնի ձայնը,
   Որ կանչում է ինձ, Տեր
Ինձ մաքրել Քո թանկագին Արյունով
   Որ հոսեց Գողգոթայում։
Գալիս եմ, Տեր! Ահա կ՛գամ Քեզ!
   Լվա ինձ, մաքրի ինձ Քո Արյունով,
Որ հոսեց Գողգոթյաում։
   (“I Am Coming, Lord,” Lewis Hartsough, 1828-1919)

Դա է խաչի խոսքը!

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածների համար Աստծո զորություն է։” (Ա Կորնթացիս 1:18)

Բայդ մի ուրիշ միտք կա այս համարի մասին։

II. Երկրորդ, խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։

Խնդրեմ լսիր այս բառերին,

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։”

Նորեն լսիր այս համարը։

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։” (Ա Կորնթացիս 1:18)

“Հիմարություն” բառը նշանակում է “հիմար խոսք,” “անիմաստ։” Լսելով խոսքը որ ասում է դու պիտի փրկվես մեղքից Քրիստոսի մահով, այն ժամանակ է “հիմար խոսք” երբ մի անձ դարձի եկած չէ։

Նրանք որ չ՛փրկված մեռնում են, ոչ մի արժեք չեն տեսնում Քրիստոսի մահի վրա հաղթյության, պատգամի մեջ։ Պատճառը որ նրանք կարծում են հիմարություն է նա է, որ Նրա արժեքը չեն տեսնում։ Այստեղ է որ Սուրբ Հոգին գործում է։ Հիսուս ասաց,

“Երբոր Նա գա՛ աշխարհքին կհանդիմանե մեղքի համար ․․․” (Հովհաննես 16:8)

Սուրբ Հոգին պիտի անձին փաստի, իր մեղքերի համար նրան հանդիմանի, եթե ոչ Քրիստոսի խաչի վրա մահվան արժեքը չի տեսնելու։ Նախքան անձը Սուրբ Հոգու միջոցով հանդիմանվի իր մեղքերի համար, խաչի խոսքը նրա համար հիմարություն է լինելու։ Հունարեն “հիմարություն” բառը գալիս է “moros,” բառից, որը Անգլերեն “moron” բառն է ստացվում։ Խաչի խոսքը կարծես թե մի moron անձի խոսք լինի, մի հիմար մարդի, մինչև այն ժամանակ երբ դու համոզվես քո սրտում, Աստծո Սուրբ Հոգով, որ մի կորած մեղավոր ես։

Այդ պատճառով է որ դու երբեք չես կարող “սովորել” ինչպես իսկական Քրիստոնյա լինել։ Փրկությունը մարդկային իմաստությունից չի գալիս։ Պողոս առաքյալը համար քսան մեկում պարզապես բացատրում է, նա ասել է,

“Աշխարհքը իմաստությունով չ՛ճանաչեց Աստծուն։” (Ա Կորնթացիս 1:21)

Փրկությունը ոչ մի մարդկային իմաստությունով չէ ստացվում։ Սրտում պիտի մի լուսավորություն լինի որ ցույց տա դու մի անհույս մեղավոր ես։ Մինչև դրա պատահելը, պատգամներ որ քեզ ասում են քո դժվարությունների միակ լուծումը Քրիստոսի խաչելությունն է, հիմար խոսակցություն է լինելու քեզ։ Մինչև քո ներսում չ՛տեսնես քո մեղքի խնդիրը, երբեք Քրիստոսի խարի վրայի մահվան կարեւորությունը չես տեսնելու։ Սուրբ Գիրքը ասում է,

“Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ։” (Ա Կորնթացիս 15:3)

Նա մեր փոխարեն մեռավ, մեր մեղքերի վարձքը վճարելով։ Սուրբ Գիրքը ասում է,

“Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1:7)

Բայց դա քեզ միայն մի տեսաբան է թվալու, մինչև Աստծո Հոգին քո աչքերը բացի և տեսնես որ մեղքի անեծքից ազատվելու համար ուրիշ ճանապարհ չկա։ Միայն երբ համոզվես որ մի անհույս մեղավոր ես, այն ժամանակ կարող կ՛լինես սրտի խորքից երգել,

Բարի բան չունեմ Տեր
   Որով Քո շնորհքդ խնդրեմ –
Հանդերձներս Գառան արյունով
   Սպիտակ դարձրիր։
Հիսուս վճարեց բոլորը, Նրան եմ պարտական;
   Մեղքը կարմիր բիծ թողեց իմ հոգուն,
Նա ձյունի պես սպիտակ դարձրեց ինձ։
   (“Jesus Paid It All,” Elvina M. Hall, 1820-1899)

Բայց խաչի խոսքը միայն քարոզելով զորավոր եկեղեցի չենք ունենալու։ Եւ դրանով հասնում ենք վերջին կետին։

III. Երրորդ, միայն խաչի խոսքը քարոզելը բավարար չէ զորավոր եկեղեցի ունենալու համար։

Խաչի խոսքի քարոզելը անհրաժեշտ է եթե պիտի փրկվես։ Խաչի վրա էր որ Քրիստոս մեռավ և Իր Արյունը թափեց քեզ քո մեղքերից փրկելու համար։ Բայց միյան խաչի խոսքը քարոզելը մեր եկեղեցին չէ զորացնելու։ Այդ նպատակի համար Քրիստոս հովիվներ նշանակեց եկեղեցիների համար։ Սուրբ Գիրքը ասում որ Քրիստոս “մի քանիսին տվավ ... հովիվներ” (Եփեսացիս 4:11)։ Հունարեն բառը “հովիվի” համար թարգմանվում է poimen։ Որ նշանակում է “հովիվ”։ Հիսուս ոմանց հովվութան պարգեւ տվեց իրենց տեղական եկեղեցու համար։ Եւ հովիվը նվեր է եկեղեցուն։ Եկեղեցու ժողովուրդը հոտ կամ գառներն են։ Քարոզիչը եկեղեցու հովիվն է որ պիտ հոտին հոգ տանի։ Նրա պարտականությունն է գառներին պաշտպանի, առաջնորդի և զգուշանա հոտից մեկը չ՛հեռանա։ Դա է հովիվի պարտականությունը։

Հունարեն “հովիվի” համար մի ուրիշ բառ կա, որն է episkopos ։ Որը նշանակում է “վերակացու”։ Դա King James Սուրբ Գրքում թարգմանվում է “bishop” ։ Սուրբ Գիրքը ասում է, “Եթե մեկը եպիսկոպոսության [episkopos, վերակացության, հովվության] է ցանկանում բարի գործի է ցանկանում”։ (Ա Տիմոթեոս 3:1)։ Հովիվի գործն է հսկի եկեղեցուն։ Նա հսկում է եկեղեցին բառացիորեն և զգուշությամբ։ Նա աղոթում և մտածում է նրա մասին թե ինչպես է նա և ինչ դժվարություններ ունի։ Հովիվի տեսանկունը եկեղեցու մասին տարբեր է ուրիշներից։ Աստծո առաջնորդությամբ, գիտի ինչ պիտի անել։ Հովիվները հսկում են – վեակացու են եկեղեցու ժողովրդի վրա։ Նա տեսնում է ինչ է անցնում եկեղեցում։ Տեսնում է նրանց պայքարները և դժվարություները։ Եւ Աստծո առաջնորդությամբ, նա օգնում է նրանց իրենց Քրիստոնեական կյանքում հաջող լինեն։

Առանց մի շնորհալի հովիվի, եկեղեցին չէ կարող հաջողել։ Եկեղեցին կարող է տարբեր տեսակի աշխատանքներ ունենալ։ Ժողովներ կազմակելպել։ Կիրակի օրերը այցելողներ բերել։ Կարող ենք ձեզ երգերը և տեղեկագիրը տալ։ Կարող ենք ձեզ ճաշ տալ։ Ունենալ լավ պատգամ – խաչի խոսքը քարոզել – որը մենք անում ենք։ Բայց քարոզել միայն խաչի խոսքը մեզ եկեղեցին չէ զորացնելու։

Ինչու՞ Աստված եկեղեցուն հովիվներ տվեց ։ Ինչու՞ հովվության պարգեւը, հոգեւոր պարգեւների ցանկումն է։ Եթե խոսքի քարոզչությունը մեզ համար զորավոր եկեղեցի արտադրեր, ինչու՞ մեր Տերը “քանիսին, ավետարանիչներ տվեց” և հովիվներ բոլորովին չ՛տար։ Քրիստոս գիտեր որ խաչի խոսքը քարոզելը, զորավոր եկեղեցի ունենալու համար բավական չէր։ Եկեղեցին հովիվի պետք ունի, և այն պատճառով Նա “քանիսին տվավ ... հովիվներ”։

Առանց հովիվի, եկեղեցին կ՛ընկնի, թէեւ քարոզչությունը լավ լինի։ Տկարանալու է և նեղության մեջ է ընկնելու և վերջապես հիվանդանալու է։ Առանց հովիվի, եկեղեցին նահանջելու է ու պաղելու է։ Նրանք կարելի է մեծ սխալներ կատարեն իրենց կյանքում։ Նրանք նեղության մեջ են ընկնելու։ Ինչու՞։

Առաջին, որովհետեւ չարը գոյություն ունի։ Սուրբ Գիրքը ասում է “ձեր ոսոխ թշնամին՛ սատանան [գոռոզ առյուծի] պես, ման է գալիս և որոնում է թե որին կուլ տա” (Ա Պետրոս 5:8)։ Ում՞ է կուլ տալու։ Գառին! Բայց սատանան չէ ուզում որ դու նրա մասին մտածես։ Նա կուզե քո վրա հարձակվել ու կլանել քեզ – և չես էլ կարող հասկանալ որ դա սատանայի գործն էր! Սատանա և իր դեւերը գոյություն ունեն մեր մեջ – հիշես կամ ոչ։

Երկրորդ, որովհետեւ բոլորը մարդիկ մեղավոր են։ Որովհետեւ Ադամը անհնազանդեց Աստծուն, մենք բոլորս ծնվել ենք մեղավոր բնությամբ։ Սուրբ Գիրքը ասում է, “Մեկ մարդի [Ադամի] անհնազանդությնովը շատերը մեղավոր եղան”։ (Հռովմայեցիս 5:19) Բոլորը – մինչևիսկ Քրիստոնյաները – այդ մեղսալի բնությունը ունեն։ Մեզ համար մեղք գործելը բնական է։ Մեզ համար բնական է սխալվելը։ Մրֆիի օրենքը ասում է, “Եթե մի բան կարող լինի սխալվել, դա կ՛պատահի։” Խնդիրները ինքնորույն չեն բարելավում։ Կարելի է սխալվեն, կարելի է հեշտությամբ ձախողել։ Եւ պատահում է։ Մարդիկ բնականորեն զորավոր Քրիստոնյաներ չեն լինում։ Կարելի է հետ նահանջեն։ Պաղեն։ Սխալներ կատարեն, և կատարում են։ Պետք չունես ջանք թափել որ դա կատարվի։ Ինքնուրույն կատարվում է։ Եկեղեցիները բնականորեն չեն զորանում։ Կարելի է տկարանան։ Կարելի է հեշտությամբ նեղության մեջ ընկնեն։ Նեղության մեջ ընկնելու համար ջանք թափելու պետք չունեն։ Ինքն իրեն պատահելու է։ Այդ պատճառով եկեղեցին հովիվ պետք ունի։ Քրիստոս “քանիսին տվավ ... հովիվներ”։ Շնորհակալ ենք Աստծուց այդ օրհնության համար!

Մեր եկեղեցու հովիվը Դկ․ Հայմերզն է։ Նա վաթսոյւն տարիներ է որ այս ծառայության մեջ է։ Աստված նրան օգտագործել է հարյուրավոր մարդկանց Քրիստոսին բերելու։ Նա տարիներ է որ մարդկանց խորհուրդ է տալիս։ Մարդկանց հոգ է տանում, օգնում է։ Դկ․ Հայմերզը երկու եկեղեցիներ է հիմնել։ Նա մեր եկեղեցին բազում նեղությունների ու փորձությունների միջով է առաջնորդել։ Նա մեր եկեղեցին մի ահավոր բաժանումի միջից անց է կացրել։ Աստված նրան օգտագործել է մեր եկեղեցին հիմնել, մեզ հոգ է տարել, պաշտպանել և պահել է մեզ։ Դկ․ Հայմերզը ոչ թե միայն մի հովիվ է այլ մի ակնառու հովիվ է! Շնորհակալ եմ մեր հովիվ, Դկ․ Հայմերզի, համար!

Իսկ դու ինչ՞։ Դու հովիվ չես։ Բայց կարող ես նրան օգնել։ Երբ մի բան սխալ է, կարող ես նրան տեղյակ պահել։ Նույնպես մեր եկեղեցու առաջնորդները և սարգավակները։ Դուք հովիվի օգնականն էք։ Խնդիրների շուրջ անփույթ մի գտնվեք։ Մի ենթադրեք հովիվը գիտի։ Եթե մի բան էք տեսնում կամ լսում որ ճիշտ չէ, հովիվին տեղյակ պահեք։

Ձեզանից ոմանք բոլորովին Քրիստոնյա չեք։ Դեռ Հիսուսին չեք վստահել։ Ձեր մեղքերը Նրա Արյունով դեռ չէ մաքրվել։ Դու ինչպես՞։ Դու պետք ունես Քրիստոսի միջոցով փրկվել։ Նա մեռավ խաչի վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Նա Իր Արյունը թափեց քո մեղքերը հեռացնելու քեզանից։ Նա մեռելներից հարություն առավ որպեսզի քեզ կյանք տա։ Եթե ցանկություն ունես մեր հետ խոսելու Հիսուսին վստահելու մասին, երբ մյուսներ բարձրանում են ճաշելու, եկ առաջի երկու շարքերում նստի։ Ամեն։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Saved by the Blood of the Crucified One” (S. J. Henderson, 1902)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։


ՆԱԽԱԳԻԾ՝

ԽԱՉԻ ԽՈՍՔԸ

THE PREACHING OF THE CROSS

Մի պատգամ գրված Դր․ Ր․Լ․Հայմերզի միջոցով,
և քարոզվել Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով

“Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածների համար Աստծո զորություն է։” (Ա Կորնթացիս 1:18)

I.   Առաջին, ինքը խաչի խոսքը, Ա Կորնթացիս 1:18a;
Կողոսացիս 2:13; Հռովմայեցիս 5:8-9

II.  Երկրորդ, խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։
Ա Կորնթացիս 1:18b; Հովհաննես 16:8; Ա Կորնթացիս 1:21; 15:3;
Ա Հովհաննես 1:7

III. Երրորդ, միայն խաչի խոսքը քարոզելը բավարար չէ զորավոր եկեղեցի ունենալու համար, Եփեսացիս 4:11; Ա Տիմոթեոս 3:1;
Ա Պետրոս 5:8; Հռովմայեցիս 5:19