Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՐՀԱՄԱՐՎԱԾ ԲԱՅՑ ՑԱՆԿԱԼԻ!

DESPISED BUT LOVELY!
(Armenian)

Այս պատգամը պատրաստվել է Դկ. Ր.Լ.Հայմերզի միջոցով, և
Քարոզվել է պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով
Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ օրում
Առավոտյան, Մայիս 13, 2018
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, May 13, 2018

“Նա ինքը բոլորովին ցանկալիք է։” (Երգ Երգոց 5:16)


Դկ. Մաքգին ասել է, “Գրքերի մեջ, Հրեաները Սողոմոնի Երգ Երգոցը անվանել են Սրբության Սրբոցը։ Ուրեմն, ոչ ամենքը իրավունք ունեին այս սուրբ գրության մեջ մտնելու։ Այստեղ, այնտեղն է ուր Ամենա Կարողը բնակվում է ... եթե Տեր Հիսուսը քեզ համար շատ կարեւոր է և Նրան սիրում ես, ուրեմն այս փոքրիկ Գիրքը շատ իմաստալի է լինելու քեզ համար։ Սողոմոնի Երգ Երգոցը բանաստեղծական և գործական է։ Այստեղում Աստված Իր ժողովրդի հետ է խոսում, բանաստեղծական երգերով մի պատմություն է պատմում։ Մենք պիտի մեր հոգեւոր կոշիկները հանենք մեր ոտքերից երբ մոտենում ենք այս գրքին։ Մենք գտնվում ենք սուրբ գետնի վրա։ Սողոմոնի Երգ Երգոցը նման է մի նուրբ ծաղիկի որ զգուշությամբ նրա հետ պիտի վարվել։ Չորս տարբեր և կարեւոր իմաստներ է գտնվում այս գրքի մեջ։” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1982, volume III, p. 143)

Առաջին, Երգ Երգոցը ամուսիների միջեւ սիրո պատկերն է։ Երկրորդ, Աստծո սիրո պատկերն է Իսրայելի համար։ Հին րաբիները այս երկու բացատրություններն են տվել։ Բայց Քրիստոնյաների համար երկու հավելյալ բացատրություններ կան։ Երրորդ, դա Քրիստոսի և Իր եկեղեցու միջև սերն է։ Չորրորդ, դա նկարագրում է Քրիստոսի սերը անհատական Քրիստոնյաների համար, և հոգիների հաղորդակցությունը Քրիստոսի հետ։ Աստծո սուրբերից շատերը այդ սիրո փորձառությունը ունեցել են։ Երգ Երգոցը Րաբերթ Մաքչէյնի ամենա սիրված գիրքն էր, նա Սկաթլանդի քարոզիչներից էր որ իր ծառայության մեջ զորավոր վերանորոգության շարժումներ տեսավ։ Մաքչէյնի մասին ասվել է, “Նա քարոզեց հավիտենական կնիքը իր ճակատի վրա,” սական նա 29 տարեկանում մեռավ։ Երգ Երգոցը նրա ամենա սիրված գիրքն էր Սուրբ Գրքում։ Երբ Րաբերթ Մաքչէյնը Երգ Երգոցից քարոզեց, զորավոր մարդիկ ծունկի գալով ողբացին, և սրտով խստացածները խոնարհվեցին Քրիստոսի առջև։ Այս գիրքը մեծ Սքաթլանդի քարոզիչ Սամուել Րաթըրֆորդի սիրված գիրքն էլ էր (1600-1661), Դ. Լ. Մուդին (1837-1899) և Հարի Այրոնսայդը (1876-1951), և ինպես նշեցի, Սպրջընը 63 քարոզներ է Երգ Երգոցից պատրաստել։ Վերանորոգություն իջավ Լուիս կղզիում երբ Դանքըն Քամփվելը Երգ Երգոցից պատգամ բերեց։

Հիմա, գանք համարին։ Հարսը փեսայի մասին ասեց, “Նա ինքը բոլորովին ցանկալիք է։” Ուրեմն, ճշմարիտ Քրիստոնյաները Հիսուսի մասին ասելու են, “Նա ինքը բոլորովին ցանկալիք է։” Երբ որոշեցի այս համարի մասին քարոզել մտածեցի, ինչպես Սպրջընը մտածեց, “Շատ բարձր է, ես չեմ հասնելու դրան։” Այսպես խորը համարները հաճախ ինձ վրա ճնշում են բերում։ Բայց ես չեմ կարող դրա իմաստը լիովին բացատրել, այս առավոտ կ՛փորձեմ գոնե մի մասը բացատրել։ Ավելի լավ է կարճ ժամանակվա համար Հիսուսի հայացքին նայել քան աշխարհի փառքին հառել շատ երկար ժամանակ, որովհետեւ նա “բոլորովին ցանկալիք է։” Թույլ տվեք Հիսուսի մասին երկու հակառակ կարծիքները ձեզ ներկայացնեմ – մեկը աշխարհի և մյուսը ճշմարիտ Քրիստոնյաների տեսանկյունն է։

I. Առաջին, կորած աշխարհը Հիսուսին բոլորովին ցանկալի չէ համարու մ։

Արդոյք՞ նկատել էք այսօր աշխարհը ինչպես է Նրան իրենից հեռացնում։ Այնպես է թվում որ մինչևիսկ չեն ուզում Նրա անունը լսեն։ Լսել եմ որ Միացյալ Նահանգների Օդային Ուժի քահանաները այլևս իրավունք չունեն Հիսուսի անունով աղոթեն։ Երբ հովիվները քաղաքացիական գործնեություններում աղոթում են, նրանց մասնավորապես պատվիրում են որ իրենց աղոթքները Հիսուսի անունով չ՛վերջացնեն։ Հիսուսի անունը չ՛սիրելը մի նոր բան չէ, բայց ամեն տարի ավելի է զորանում։ Անցյալում, կինոնկարների ժամանակ, երբ Քրիստոնյաները պատկերացվում էին աղոթքելու, ստուդիաում տնորենները նրանց արգելում էին աղոթքը վերջացնել, “Հիսուսի անունով, Ամեն։” Կարծում եմ այդ տնորենները չէին ենթադրում որ մենք նկատելու ենք որ նրանք Հիսուսի անունը հեռացրել են։ Բայց քանի որ մենք միշտ մեր աղոթքները վերջացնում ենք “Հիսուսի անունով”, նկատեցինք և հասկացանք որ այդ մարդիկ ինչքան Հիսուսին ատում են։

Փրկչի հանդեպ նրանց ատելությունը ավելի հայտնի դարձավ երբ նրանք այդ հայհոյական կինոն պատրաստեցին, “Քրիստոսի Վերջին Փորձությունները,” պատկերացնելով Փրկչին իբրեւ մի անբարո հիմար։ Մեր հովիվը Դկ. Հայմերզը երբ կարդաց որ այդ կինոն նոր դուրս էր եկել, սենյակում իր աթոռի վրա նստեց և այդ կինոի մասին մտածեց։ Եւ Աստված նրան ասեց, “Արդոյք՞ թույլ ես տալու նրանք հաջողեն։” Դկ. Հայմերզը ասեց, “Հայր, ես ոչ մի բան չեմ կարող անել։” Եւ Աստված ասեց, “Եթե դու մի բան չանես, ոչ ոք է անելու։” Ուրեմն մենք գնացինք և Հիսուսին պաշտպանեցինք։ Նրանք մեր ցույցը, բոլոր երեկոյան լրատու ալիքներում ցույցադրեցին։ Նրանք մեր ցույցի մասին New York Times-ի և Wall Street Journal-ի առաջի էջում տպագրեցին։ Նրանք հետևյալ հեռատեսիլի ծրագրների, Nightline, Tonight Show, և Crossfire-ում հաղորդեցին, մինևիսկ մի նկար և պատմություն տպագրեցին TV Guide-ում! Հայտարարվեց համաշխարային տարածքում Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Աստրալիայում, և Իսրայելում երբ Դկ. Հայմերզի ընկերներից մեկը զանգեց նրան, զեկույց տալով նրան որ Jerusalem Post-ի առաջին էջում տպագրվել էր։ Նաև մի գիրք է գրվել “Hollywood Under Siege” խորագրով, Thomas R. Lindlof (2008, The University Press of Kentucky) միջոցով։ Կազմի վրա մի գունավոր նկար է տպված, Դկ. Քէյգընի և մեր եկեղեցու125 հոգի ժողովրդից, ուր ազդեր են ցուցադրել, բողոքելով այդ կեղտոտ և հայհոյիչ կինոի դեմ։ Իսկական ազդը, մոտ տասը մետր երկար, այսպես է ասում, “Վասերման – թող Հիսուսին!” Լու Վասրմանը այն մարդն է որ այդ կինոն արտադրեց։ Դկ. Հայմերզը տասներեք տարբեր տեղեր այդ գրքում նշել է։ Նրանք ոչ թէ ատեցին Հիսուսին, այլ ատեցին Դկ. Հայմերզին և իմ հորը, և մեր եկեղեցին, Փրկչին պաշտպանելու համար! Գիրքը կոչվում է ՛՛Հալիվուդը Պաշարման Տակ՛՛ “Hollywood Under Siege։” Մտածեք դրա մասին, 125 փոքրիկ Մկրտչականներ բոլոր Հալիվուդը “պաշարման տակ” ունեցան! Մեծ և զորավոր կինո մոգոլները “պաշարման տակ” էին մի քանի ներքին քաղաքացիների միջոցով! Բայց Դկ. Հայմերզը գիտի ինչքան Հալիվուդը, և Բեվերլի Հիլզի, Նիւ Եորքի և Վաշինգթընի էլիտարները ատում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Սկսած Բիլ Մահերից մինչև Ջորջ Քլունին, Անդրսոն Քուփերից մինչև Վոլֆ Բլիթզէրը – նրանք ատում և հերքում են Աստծո Որդուն։ Եւ ես չեմ կարծում սա վերջանա, մինչև բացահայտորեն եկեղեցիների դեմ հալածանք չ՛սկսի, և հավատացած եմ քո ժամանակներում տեսնելու ես։

Ամենից վատը նա է, որ Հիսուսը այսօրվան եկեղեցիններում մոռացվել է։ Նա մինչևիսկ Իր ընկերների տնում ընդունված չէ! Դկ. Մայքըլ Հորթոնը իր զորավոր և ազդեցիկ գրքում այդ մասին գրել է, Christless Christianity Առանց Քրիստոսի Քրիստոնեություն (Baker Books, 2008)։ Կազմի վրա գրված է, “Հորթընը ապացուցում է որ թեկուզ դեռ չենք հասել Առանց Քրիստոսի Քրիստոնեությանը դեռ, այդ ճանապարհով որ առաջ ենք ընթանում։ Թեկուզ աղերսում ենք Քրիստոսի անունով, հաճախ Քրիստոսը և Քրիստոսա կենտրոն ավետարանը մի կողմ է հրվում։” Բայց մենք չ՛պիտի զարմանանք որ Հիսուսի հետ այսպես վատ են վարվում։ Սուրբ Գիրքը ասում է,

“Որովհետեւ նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին, և արմատի պես՛ ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղեակ եղավ, և մի այնպիսի, որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում։” (Եսայիս 53:2-3)

Այսպես է մի բնական մարդ Հիսուսին տեսնում, երբ չ՛փրկված վիճակի մեջ է։ “Նրան ցանկանալու մեջ ոչ մի գեղեցկություն չկա” ուրեմն նրանք “անհարգեցին ու չ՛ընդունեցին” Նրան։ Դկ. Հայմերզը այդպես էր։ Երբ նա փոքրիկ տղա էր գրեթե ամեն օր Կաթոլիկների եկեղեցին կ՛գնար։ 1940 թվականերին նրանք եկեղեցու դռները միշտ բաց կ՛թողնեին։ Հիսուսից մի իրական տեսքով արձան կար եկեղեցում, խաչը ուսին և արյունը երեսից հոսելու վիճակի մեջ։ Դկ. Հայմերզը Հիսուսին իբրեւ մի ողբերգական անձ, մի նահատակ տեսավ, որ առանց որևէ մի պատճառի, և միայն Իր թշնամիների ատելության պատճառով, սպանվեցավ։ Այդ տեսանկյունը իր մտքումն էր մինչև իր դարձի գալուց մի քանի օր առաջ, Սեպտեմբեր 28, 1961 թվին, քսան տարեկան հասակում։ Մինչև այդ Դկ. Հայմերզը Հիսուսի մասին սխալ էր մտածում, ողբալից մի անձ որ խաչի վրա գամվեց, ոչ մի հատուկ պատճառով։ Բայց այն օրը որ Դկ. Հայմերզը ապաշխարեց, առաջին անգամ լինելով, Նրան իբրեւ կենդանի, հարուցյալ Փրկիչ որ մահին հաղթեց, և Երկնքում կենդանի Աստծո աջ կողմը նստած տեսավ, որ նրան իր մեղքերից կարող էր փրկել և իր կյանքը փոխել։ Երբ այդ առավոտ նա Հիսուսին տեսավ, Քրիստոս բոլորովին ցանկալի եղավ նրա համար!

II. Երկրորդ, ճշմարիտ Քրիստոնյաները Նրան բոլորովին ցանկալի են տեսնում։

Հիսուս անուն քաղցր անուն,
   Նա Իր անունի պես սիրելի է,
Եւ այդ պատճառով ես Նրան սիրում եմ;
   Ոհ, Հիսուս անուն քաղցր անուն։
(“Jesus is the Sweetest Name I Know,” Lela Long, 1924).

Կարելի է որ դու էլ մեր հովիվի նման հանկարծակի այդ կետին հասնես, կամ աստիճանաբար կ՛տեսնես որ ինչքան ցանկալի է Նա, մինչև դու Նրա ոտքերի առջև ընկնես ու վստահես Նրան իբրև քո Փրկիչը և քո Աստվածը։ Այն պահից որ Դկ. Հայմերզը վստահեց Հիսուսին, կարող եղավ Չարլզ Վեսլի հետ երգել,

Շղթաներս ընկավ, սիրտս ազատվեց;
   Վեր ելա, առաջ անցա, ու Քեզ հետեվեցի։
Հիանալի սեր! Ինչպես կարելի է
   Որ Դու, իմ Աստվածը ինձ համար մեռար՞։
(“And Can It Be?”, Charles Wesley, 1707-1788)

Իրականության մեջ, նրանք այդ երգը երգեցին երբ Հիսուս Դկ. Հայմերզին փրկեց!

Բանտարկված հոգիս երկար ժամանակ,
   Մեղքին ու խավարին կապված;
Քո աչքը սփռեց ապրեցնող շող,
   Արթնացա, բանտը լույսով բոցավառված;
Շղթաներս ընկավ, սիրտս ազատվեց;
Վեր ելա, առաջ անցա, ու Քեզ հետեվեցի։
Հիանալի սերը! Ինչպես կարելի է
   Որ Դու, իմ Աստվածը ինձ համար մեռար՞։

Այդ պահին մեր հովիվը կարող էր գոչել Մաքչէյէնի կամ Սպրջընի հետ, “Նա բոլորովին ցանկալի է!” Նա կարող էր իր բոլոր զորությամբ այդ հին Գերմանական երգը երգել,

Ամենաարդար Տեր Հիսուս, բոլոր բնության Իշխան,
   Ոհ դու Աստծո և մարդի Որդի!
Քեզ կ՛մեծարեմ, Քեզ կ՛փառաբանեմ,
   Դու, իմ հոգու Փառքը, Ուրախությունը, և Թագը!

Գեղեցիկ Փրկիչ! Ազգերի Տերը!
   Աստծո Որդի և մարդի Որդի!
Փառք ու զորություն, օրհնություն, երգրպակություն,
   Հիմա և հավիտյան Քոնն է!
(“Fairest Lord Jesus,” 17th century German hymn,
      translated by Joseph A. Seiss, 1823-1904)

“Նա ինքը բոլորովին ցանկալիք է։”

Սա Հիսուսն է,

“Որ աներեւոյթ Աստուծո պատկերն է՛ ամեն ստեղծվածներից առաջ ծնված։ Վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ ինչ որ երկնքումն՛ և ինչ որ երկրիս վրա է՛ երևողները և չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները. ամեն բաները նրանով՛ և նրա համար ստեղծվեցան։ Եւ նա ամենից առաջ է, և ամեն բան նրանով է հաստատ։ Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը։ Որովհետեւ Աստված հաճեց, որ նրանում Աստվածության բոլոր լիությունը բնակվի։ Եւ նրանով ամենը հաշտեցնե իրան հետ, խաղաղություն անելով նրա ձեռովը նրա խաչի արյունովը, թե երկրիս վրա թե երկնքումը լինողներին։ Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած և թշնամի էիք մտքով չար գործերումը, հիմա հաշտեցրեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, և անբիծ, և անարատ կանգնեցնե իր առաջին։” (Կողոսացիս 1:15-22)

Ալելույա! Դա Հիսուսն է! “Այո, Նա բոլորովին ցանկալի է!” Մենք Նրան արհամարեցինք ու մերժեցինք և հետ դարձանք և Իր ոտքերի առջև ընկանք փառաբանությունով և շնորհակալությունով – որովհետեւ Նա մեռավ Խաչի վրա մեզ փրկելու, և մեռելներից հարություն առնելով մեզ կյանք տվեց! Ալելույա! “Նա բոլորովին ցանկալի է!” “Այո, Նա բոլորովին ցանկալի է!”

Հիսուս անուն քաղցր անուն,
   Նա նույնն է ինչ Իր սիրելի անունը,
Եւ այդ պատճառով ես Նրան սիրում եմ;
   Ոհ, Հիսուս անուն քաղցր անուն։

Եկ ինչպես այդ մեղավոր կինը եկավ, “համբյուրելով Նրա ոտքերը” (Ղուկաս 7:38)։ Եւ Հիսուս նրան ասաց, “Քո մեղքերը ներված են” (Ղուկաս 7:48)։ “Որդիին համբուրեցեք։” Սուրբ Գիրքը պատվիրում է այդպես անել! “Որդիին համբուրեցեք ... Երանի այն ամենին որ Նրան են հուսացած” (Սաղմոս 2:12)։ Արդոք՞ դու այս առավոտ Որդուն համբուրելու ես, և քո հույսը Նրա վրա ես դնելու։ “Աստծո Որդուն համբուրեցեք։” Դու կ՛ասես։ Այո! Այո! Համբյուրի Նրան հավատքով և վստահելով, որովհետեւ Նա բոլորովին ցանկալի է! Սպրջընը ասաց,

     Դու պետք չունես վախենաս Հիսուսին գալու, որովհետեւ “Նա բոլորովին ցանկալի է։” Չէ ասում, Նա բոլորովին ահավոր է – դա քո սխալ հասկացողությունն է Նրա մասին; համարը չէ ասում որ Նա մի քիչ ցանկալի է, կամ երբեմն որոշ մեղավորներին ընդունում է; բայց “Նա բոլորվին ցանկալի է,” ուրեմն նա միշտ պատրաստ է ընդունելու ամենա վատ [մեղավորներին]։ Մտածի Նրա անունի մասին։ Հիսուս Փրկիչ։ Ցանկալի անուն չէ՞։ Մտածի Նրա գործերի մասին։ Նա եկավ փնտրելու և փրկելու կորածին։ Դա Իր գործն է։ Ցանկալի չէ՞։ Մտածի Նրա կատարած գործի մասին։ Նա Իր արյունով մեր հոգիները փրկեց։ Ցանկալի չէ՞։ Մտածի թե ինչ է անում Նա հիմա։ Նա [աղոթում է] Աստծո գահի առջև մեղավորների համար ... արդոյք՞ դա ցանկալի չէ։ [Որ կողմից որ Նրան նայես] Հիսուսը փնտրող մեղավորների համար գրավիչ է։ Արի, ուրեմն, բարի ես եկել, չկա մի բան որ քեզ հեռու պահի, ամեն բան [քեզ կանչում է] արի։ Թող որ այս Շաբաթ օրը որ ես Քրիստոս եմ Քարոզում, և Նրան մեծարում եմ, լինի այն օրը որ դու Իրեն գաս, և երբեք Նրան չ՛թողնես և Նրա հետ մինչև հավիտյան մնաս։ Ամեն։ (C. H. Spurgeon, “Altogether Lovely,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1977 reprint, volume 17, pages 407-408)

“Այո, Նա բոլորովին ցանկալի է։” Նա քեզ կանչում է դեպ Իրեն և վստահես Նրան, և փրկվես քո մեղքերից հիմա և հավիտյան – որովհետեւ Նա քեզ շատ է սիրում! Որովհետեւ Նա քեզ շատ է սիրում! Եկ Նրան – որովհետեւ Նա քեզ սիրում է! Նա քեզանից երես չի դարձնում – որովհետեւ Նա քեզ սիրում է!

Գերությունից, թախիծից, ու խավարից,
   Հիսուս, գալիս եմ, Հիսուս, գալիս եմ;
Քո ազատության, ուրախության, և լույսին,
   Հիսուս, քեզ եմ գալիս;
Իմ հիվանդությունից Քո առողջությանը,
   Իմ կարիքներից Քո հարստությանը,
Իմ մեղքերից դեպի Քեզ,
   Հիսուս, Քեզ եմ գալիս։

Այժմ լսեք մի ուրիշ տուն այդ երգից,

Գերեզմանի վախից ու ահից,
   Հիսուս, քեզ եմ գալիս, Հիսուս, քեզ եմ գալիս;
Քո տան ցնծության ու լույսին,
   Հիսուս, Քեզ եմ գալիս;
Չպատմված կործանումի խորքից,
   Քո պահպանիչ խաղաղության մեջ,
Քո փառավոր տեսքին,
   Հիսուս, Քեզ եմ գալիս։
(“Հիսուս, գալիս եմ,” William T. Sleeper, 1819-1904)

Հիսուս քեզ սիրում է։ Այս առավոտ Հիսուսին եկ։ Վստահի Նրան։ Նրան կ՛գտնես “բոլորովին ցանկալի։” Նրա Արյունը քո բոլոր մեղքերը մաքրելու է։ Եթե ցանկանում եք մեր հետ Հիսուսին վստահելու մասին խոսել, երբ բոլորը ճաշի համար վեր են բարձրանում, դու եկ և նստի առջեւի երկու շարքերում հաղորդակցվելու համար։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Fairest Lord Jesus” (translated from German by Joseph A. Seiss, 1823-1904).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՐՀԱՄԱՐՎԱԾ ԲԱՅՑ ՑԱՆԿԱԼԻ!

DESPISED BUT LOVELY!

Մի պատգամ գրված Դկ. Ր.Լ.Հայմերզի միջոցով, և
Քարոզված պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan

“Նա ինքը բոլորովին ցանկալիք է։” (Երգ Երգոց 5:16)

I.   Առաջին, կորած աշխարհը Հիսուսին բոլորովին ցանկալի
չէ համարում, Եսայիա 53:2-3։

II.  Երկրորդ, ճշմարիտ Քրիստոնյաները Նրան բոլորովին
ցանկալի են տեսնում, Կողոսացիս 1:15-22;
Ղուկաս 7:38, 48; Սաղմոս 2:12: