Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՊՐՋԸՆԻ “ԲՈԼՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՄԱՍՏԸ”

SPURGEON’S “SUBSTANCE OF ALL THEOLOGY”
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրվել է Լոս Անջելեսի
Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում
Երեկոյան Մայիս 6, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 6, 2018


Սպրջընը միայն 27 տարեկան էր բայց Լոնդոնի ամենա հայտնի քարոզիչն էր։ Նա ամեն Կիրակի առավոտ 30,000 հոգիների համար քարոզում էր։ Հունիս 25, 1861-ին Երեքշաբթի օրը, նշանավոր երիտասարդ քարոզիչը այցելեց Սուանսըն քաղաքը։ Անձրեւոտ մի օր էր։ Մարդկանց հայտարարել էին որ նա երկու տեղ է քարոզելու։ Օրվա ընթացքում անձրեւը դադարեց։ Այդ երեկո հայտնի քարոզիչը մեծ բազմության համար քարոզեց։ Այդ նույն քարոզը ես այս գիշեր քարոզելու եմ մի քանի ավելացումով։ Խնդրեմ բացեք ձեր Սուրբ Գրքերը Հովհաննես 6:37 համարը։

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա; և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

Ահա այն համարը որի մասին հազարավոր քարոզներ է պատրաստվել։ Կարելի է այս երկու կետերը մեր կյանքի համարները համարենք – և երբեք չ՛հոգգնենք դրա մեծ ճշմարտությունից։

Այսօր բազում Կալվենիստ քարոզիչներ կարող են առաջի մասին խոսեն, “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա …”

Իսկ երկրորդ մասին բազում Արմինիան քարոզիչներ կարող ենք քարոզներ բերել, “և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” Բայց չեն կարողանալ առաջի մասի վրա զորավոր խոսել, “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա …”

Այս երկու խումբ քարոզիչների մեջ ոմանք չեն կարող երկու կողմն էլ տեսնել։ Նրանք համարին մեկ աչքով են նայում և չեն տեսնելու այն բոլորը որ պիտի տեսնեն, եթե իրենց երկու աչքերը չ՛բացեն։

Այս գիշեր իմ լավագույնը կ՛փորձեմ իմ կարողությանս մեջ որ համարի երկու կողմից էլ խոսեմ – և հրատարակել այն որ Տեր Հիսուս ուզում է որ մենք լսենք։

I. Առաջին, այն հիմքը որ փրկությունը նրա վրա է դրված։

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է ինձ մոտ կ՛գա։”

Մեր փրկությունը կախված չէ մեր գործերին, այլ բոլորովին հիմնված է Հայր Աստծո կատարած գործի վրա։ Հայրը որոշներին Իր որդուն, Տեր Հիսուս Քրիստոսին է հանձնում։ Եւ Որդին ասում է “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է ինձ մոտ կ՛գա։” Դա նշանակում է բոլոր այն ամենը որ Քրիստոսին են գալիս նրանք են որ Հայրն է Քրիստոսին տալիս։ Եւ պատճառը որ նրանք գալիս են, նա է որ Հայրն է նրանց սրտի մեջ դրել։ Պատճառը որ մեկը փրկված է և մի ուրիշը կորած, գտնվում է Աստծո մեջ – ոչ թե մեկը մի բան է արել և մյուսը ոչ։ Նրա մեջ չէ որ մեկը մի բան է զգացել և մյուսը ոչ։ Բայց նրանցից դուրս մի բան – Աստծո ամենակարող շնորքի մեջ։ Աստծո զորության օրում, փրկված անձը ցանկություն է գտնում Հիսուսին գալու։ Սուրբ Գիրքը պիտի բացատրի այս կետը։ Գրված է,

“Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։” (Հովհաննես 1:12, 13)

Դարձյալ, Սուրբ Գիրքը ասում է,

“Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, և ոչ էլ վազողիցը, այլ Աստվածանից որ ողորմում է։” (Հռովմայեցիս 9:16)

Ամեն անձ որ Երկինք է գնում, նրա համար է որ Աստված նրան դեպի Քրիստոս քաշեց։ Եւ ամեն անձ որ դեպի Երկինք է գնում նրա համար է որովհետեւ Աստված ինքը ասում է “ով է քեզ որոշում”։ (Ա Կորնթացիս 4:7)

Բոլոր մարդիկ, բնությամբ, Հիսուսի հրավերը դեպի Իրեն, մերժում են։ Ամենքը մեղքի տակ են … Արդար չկա՛ մեկն էլ չ՛կա։ Չ՛կա իմացող, կ՛կա Աստծուն խնդրող։ Ամենքը խոտորեցան” (Հռովմայեցիս 3:9, 11, 12)։ Մարդիկ բազում պատրվակներ են բերում Հիսուսին չ՛գալու համար։ “Նրանք բոլորը սկսեցին պատրվակներ բերել” (Ղուկաս 14:18)։ Ոմանք ասում են նրանք չեն կարող Հիսուսին գալ որովհետեւ չեն կարող Նրան տեսնել։ Ուրիշներ ասում են նրանք չեն կարող գալ Հիսուսին որովհետեւ նրանք չեն կարող Նրան զգալ։ Իսկ որոշներ փորձում են գալ Հիսուսին ուրիշներից լսած բառերը ընորինակելով։ Նրանք բոլորը մի պատրվակի հետեվից են մերժելու Հիսուսին գալու։ Բայց Աստծո գերիշխան շնորհքը, ոմանց մեջ տարբերություն է ստեղծում։ Աստված որոշ մարդկանց և կանանց մեջ ցանկություն է առաջացնում որպեսզի կարողանան Հիսուսին գալ։ “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է ինձ մոտ կ՛գա։” “Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կ՛լինի” (Սաղմոս 110:3)։ Աստված, Իր Սուրբ Հոգու զորությամբ, մարդկանց դեպի Քրիստոս է քաշում։ “Մենք սիրում ենք Նրան, որովհետեւ առաջ Նա սիրեց մեզ” (Ա Հովհաննես 4:19)։ Դա, իմ ընկեր, ընտրություն է։

Երկար ժամանակ դրան չէի հավատում։ Սական միշտ ինձ համար հարց էր թե ես ինչպես փրկվեցի։ Ինձ Կիրակնորյա դպրոց տարան Առաջին Մկրտչական Եկեղեցում Հանթինգթըն Փարքում։ Այն մեծ դասարանից, գիտեմ, միայն ես եմ որ դեռ եկեղեցի եմ գնում։ Այնքան գիտեմ որ, միայն ես եմ որ դարձի եմ եկել։ Ինչպես՞ կարող է դա պատահի։ Ես մի ահավոր անցյալ եմ ունեցել։ Ինձ ծաղրել և անհանգստացրել են եկեղեցի գնալու համար։ Բոլորովին քաջալերանք չեմ ստացել։ Սակայն գիտէի իմ սրտում որ միայն Հիսուսի մեջ հույս կա։ Ինչպես՞ դա գիտէի։ Կարդա իմ կենսագրությունը, Բոլոր Վախերով Հանդերձ։ Հույսի շող անգամ իմ մեջ չ՛կար։ Սակայն ահա ես այստեղ եմ, վաթսուն տարիներ հետո, դեռ փրկություն եմ քարոզում! Ես իմ դասարանից ուրիշ մեկի չեմ ճանաչում որ Քրիստոնյա դառնա, և անշուշտ չկա մեկը որ իր կյանքի տարիներից վաթսուն տարիներ Ավետարանը քարոզի։ Ինչպես՞ կարող է դա պատահել։

Նայեք Դկ. Քէյգընին։ Նա աթեիստ է մեծացել։ Ոչ ոք նրան չ՛օգնեց։ Ոչ ոք հոգ չ՛տարավ նրան։ Սակայն նա իմ ճանաչած ամենա լավ Քրիստոնեաներից մեկն է։ Ինչպես՞ կարելի է դա։

Նայեք Տիկ. Սալազարին։ Նրա ամուսինը նրան ծեծում էր եկեղեցի գալու համար և նրա երեխաները եկեղեցին լքեցին և անօգուտ անձինք դարձան Աստծո համար։ Դրանով հանդերձ Տիկ. Սալազարը երկար ու դժվար ճանապարհը մենակ եկավ։ Դրանով հանդերձ նա ուրախ մի կին է։ Նա իր կյանքը անցկացնում է եկեղեցու երիտասարդներին օգնելով։ Ինչպես՞ կարելի է դա։

Նայեք Ահարոն Եանսիին! Նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը բարի Քրիստոնյաներ չեն։ Սակայն Ահարոնը ամենա լավ Քրիստոնյաներից է որ ես հանդիպել եմ։ Ինչպես՞ կարելի է դա։

Նայեք Տիկ. Վինի Չանին։ Նա միշտ անխոս Հիսուսի համար աշխատում է։ Նա ավետարանչությունով, աղջիկների մեջ ամենից շատ անուներ է բերում եկեղեցի։ Ինչն՞ է նրան առաջնորդում։ Ինչպես՞ կարելի է դա։

Նայեք Ջան Սամուել Քէյգընին։ Նա եկեղեցու մեծ բաժանումից անցավ։ Բոլոր նրա ընկերները հեռացան։ Դրանով հանդերփ Ջան Քէյգընը ամեն Կիրակի առավոտ այստեղ քարոզում է։ Ինչպես՞ կարելի է դա։

Նայեք Տիկ. Հայմերզին։ Նա հիանալիորեն փրկվեց, առաջին անգամ Բարի Լուրը իմ քարոզում լսելով։ Բոլոր նրա ընկերներուհիները եկեղեցին լքեցին, մեղքի և ինքնասեր կյանք ապրելու համար։ Բայց Տիկ. Հայմերզը այդ բոլորից անցավ և Աստծով զորավոր մի կին դարձավ! Ինչպես՞ կարելի է դա։ Ես ուրիշ կերպ չունեմ այս մարդկանց ապաշխարությունը, Քրիստոսի և եկեղեցու հանդեպ հավատարմությունը բացատրելու։ Ընտրությունը միակ պատասխանն է! Նրանք կարող են միաբանվել պատրիարք Հոբին,

“Թե որ ինձ սպանե, ես նրան եմ հուսալու։” (Հոբ 13:15)

Մինչև այսօր, իմ ճանաչած ամենամեծ Քրիստոնյան է, հովիվ Րիչարդ Վորմբրանդնը։ Կարդացեք նրա պատմությունը, Խոշտանգված Քրիստոսի համար։ Կ՛համաձայնվեք ինձ հետ երբ կարդաք դրան, որ նա Աստծո աչքի առջև ավելի մեծ է քան Բիլի Գրահամը, Պապ Ջան Փոլը II, կամ 20-րդ դարում գտնվող որևէ ուրիշ մի հոգեւորական։ Նա 14 տարիներ Կոմոնիստական բանտում մեռնելու աստիճան չարչարվել, և խելագարության աստիճանի քաղցած են պահել նրան։ Նա կարող էր պատրիարք Հոբի հետ ասել,

“Թե որ ինձ սպանե, ես նրան եմ հուսալու։” (Հոբ 13:15)

Ինչպես՞ կարելի է ասել որ Աստծո ամենա կարող շնորքը չէր որ նրան ընտրեց և քաշեց դեպի Հիսուս Քրիստոս։ Ինչպես՞ կարելի է Քրիստոսի խոսքերը ճշմարիտ չ՛լինեն։ Հիսուս ինքը ասաց,

“Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ։” (Հովհաննես 15:16)

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։”

II. Երկրորդ, բոլորի հավիտենական փրկությունը տրվել է Հիսուսին։

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։”

Սա հավիտենապես կարգավորված է, այնպես որ ոչ մարդը և ոչ չարը կարող են փոխել։ Թէեւ ամենամեծ հակաքրիստոսը անկարող է դեմ կանգնել այն անձին որ Հիսուսին է գալու, և նրա անունը գրված է “մորթված Գառնուկի կյանքի գրքի մեջ աշխարհքի սկզբանէ” (Հայտնություն 13:8)։ Մինչև վերջի հոգին, իր ժամանակին, Սուրբ Հոգու միջոցով քաշվելու են դեպի Հիսուսին, և ապահով են պահվելու Աստծո միջոցով Քրիստոսի Արյան արժանիքով, և Երկինք են տարվելու Իր գառների հետ, փառքի միանալով!

Լսեք! “Այն բոլորը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։” Նրանցից ոչ մեկը չեն կորցվելու։ Թեկուզ եթե մեկը կորցվեր, համարը ասելու էր “համարյա բոլորը” կամ “բոլորը, բացի մեկը։” Բայց ասում է, “բոլորը” առանց բացառություն։ Եթե Քրիստոսի թագից մի գոհար պակասած լիներ, ապա Նրա թագը կատարյալ փառավոր չէր լինելու։ Եթե Քրիստոսի մարմնի անդամներից մեկը կորցվի, Նրա մարմինը կատարյալ չի լինելու։

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։” “Բայց ենթադրենք որ չեն գալու։” Այդպես բան չեմ կարող ենթադրել։ Որովհետեւ Քրիստոս ասել է որ “կ՛գա։” Աստծո զորության օրում նրանց ցանկություն է տրվելու։ Թեկուզ մարդը ազատ կամք ունի, Աստված կարող է նրան համոզել կամավոր Հիսուսին գալ։ Ով՞ ստեղծեց մարդին։ Աստված! Ով՞ Աստծուն ստեղծեց։ Արդոյք՞ մարդին պիտի Աստծո գահին առջև բարձրացնենք։ Ով՞ պիտի տեր լինի ու իր ճանապարհը որոշի։ Աստված կամ մարդը։ Աստծո կամքը, ասում է նրանք “կ՛գան,” Նա գիտի ինչպես նրանց բերի։

Կարդում ենք որ այս օրերում հարյուրավոր խստասիրտ Մուսուլմաներ Հիսուսին են գալիս։ Ամեն ժամանակներից ավելի Մուսուլմաներ են դառնում Հիսուսին, այն ժամանակվանից երբ այս չարից աղբյուր առած կրոնը կույրացրեց Եսավի զավակներին։ “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։” Տարբեր միջոցներ է Աստված օգտագործում, թեկուզ Իրանում, Չինաստանում, ծովում գտնվող կղզիներում, հեռու այն բանտերում որ սատանայի եաթաղանի տակ են։ Անգամ Ֆինի սխալ վարդապետությունը չէ կարող Ամենակարող Աստծո շնորքը հաղթել! Սա գրքերի վարդապետությունն է! Սա Աստծո վարդապետությունն է! Սա այն վարդապետությունն է որ Աստված անգամներ և անգամներ օգտագործել է վերանորոգության մեջ։ Հիփիների թմրեցուցիչները և ազատ սեռային հարաբերությունները չ՛կարողացան Հիսուսին արգիլել ազատելու հազարավոր սատանայի զավակներին դեպի Աստծո Թագավորությունը! Եւ Նա կարող է դարձյալ ազատել! “Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա։”

Բայց պատկերացրեք Աստծո մի ընտրյալի, որ սիրտը այնքան է խստացրել որ ոչ մի հույս չկա նրա հմար։ Այն ժամանակ ինչ՞ կ՛լինի։ Եթե նա ընտրվել է, Աստծո շնորհքով կ՛բռնվի։ Արցունքները նրա դեմիքից իջնելու է, և Հիսուս նրան կամենալ է տալու գալ և փրկվել։ Ես 8 տարիներ կորած էի և փորձում էի փրկվել գործերով։ Եթե Աստված կարող է իմ կամքը փոխել և Հիսուսին բերել, Նա կարող է որևէ մեկին բերել! Ոչ մի ընտրյալ հոգի հեռու չէ հույսից, չ՛կա ոչ մի ընտրյալ որ Աստված չ՛կարողանա նրան դեպի Հիսուս քաշել, թեկուզ դժոխքի դռների մոտ լինի! Աստված կարող է Իր ձեռքը մեկնել, և հեռացնել “կրակից ազատված” նշանով։ (Զաքարիա 3:2)

III. Երրորդ, լսեք համարի երկրորդ մասին։

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա; և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

Այստեղ ոչ մի սխալ չ՛կա։ Սխալ անձ չէ կարող գալ։ Եթե որևէ կորած մեղավոր գա Հիսուսին, անպայման ճիշտ անձնավորությունն է։ Մեկը ասաց, “Ենթադրենք սխալ ճանապարհով մոտենամ։” Չես կարող սխալ ճանապարհով մոտենալ Հիսուսին։ Հիսուս ասաց, “Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չ՛քաշե նրան։” (Հովհաննես 6:44, 65) Եթե պիտի Հիսուսին գաս, գալու զորությունը Հոր միջոցով քեզ տրվելու է։ Եթե գաս Հիսուսին, քեզ դուրս չէ հանելու։ Ոչ մի պատճառ չկա որ Հիսուս որևէ մեղավորի որ Իր մոտ է եկել դուրս հանի։ Հիսուս ասաց,

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։” (Մատթեոս 11:28)

Դա Նրա հրավերը և նաև խոստումն է։

Սպրջընը միայն 27 տարեկան էր։ Երիտասարդ քարոզիչը իր քարոզը այս բառերով ավարտեց։

Հիսուս Քրիստոս ամեն մեկիտ սա է ասում – Սա ավետարանի հրավերն է: “Եկ, եկ, եկ Հիսուսին, ինչպես որ կաս։” Դու ասում ես, “Բայց ես ավելին պիտի զգամ։” “Ոչ, արի ինչպես որ ես։” “Բայց թույլ տուր տուն գնամ և աղոթեմ։” “Ոչ, ոչ, եկ Հիսուսին ինչպես որ կաս։” Եթե Հիսուսին վստահում ես, Նա քեզ փրկելու է։ Ոհ, կ՛աղոթեմ որ Նրան վստահես։ Եթե մեկը բողոքի ասելով, “Դու մի աղտոտ մեղավոր ես,” պատասխանի, “Այո, ճիշտ է, բայց Հիսուս ինքը ինձ ասաց արի։”

Եկեք, դուք մեղավորներ, աղքատ ու թշվառ,
   Տկար ու վիրավոր, հիվանդ ու ցավոտ;
Հիսուս պատրաստ է քեզ փրկելու,
   Ողորմությամբ ու զորությամբ լեցուն;
Նա կարող է,
   Նա կամենում է, Նա կամենում է։
      Այլևս մի կասկածի։
(“Come, Ye Sinners,” Joseph Hart, 1712-1768)

Մեղավոր, վստահի Հիսուսին,եթե Հիսուսին վստահելով մեռնես, ես էլ քո հետ կ՛մեռնեմ։ Բայց այդ բանը երբեք չէ պատահելու; Հիսուսին վստահողները երբեք չեն մեռնի։ Եկ Հիսուսին, Նա քեզ դուրս չէ հանելու։ Մի փորձի հասկանալ։ Միայն Հիսուսին վստահի, և երբեք չես մեռնի, որովհետեւ Նա քեզ սիրում է։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Come, Ye Sinners” (by Joseph Hart, 1712-1768)
Աստծո Խոսքը Նախքան Քարոզ ընթերցվեց։ Հովհաննես 6:35-39


ՆԱԽԱԳԻԾ՝

ՍՊՐՋԸՆԻ “ԲՈԼՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՄԱՍՏԸ

SPURGEON’S “SUBSTANCE OF ALL THEOLOGY”

Դկ. Ր.Լ. Հայմերզ

“Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կ՛գա; և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։” (Հովհաննես 6:37)

I.    Առաջին, այն հիմքը որ փրկությունը նրա վրա է դրված,
Հովհաննես 6:37; Հովհաննես 1:12, 13; Կորնթացիս 4:7;
Հռովմայեցիս 3:9, 11, 12; Ղուկաս 14:18; Սաղմոս 110:3;
Ա Հովհաննես 4:19; Job 13:15; Հովհաննես 15:16

II.   Երկրորդ, բոլորի հավիտենական փրկությունը որ տրվել
Հիսուսին, Հովհաննես 6:37; Հայտնություն 13:8; Զաքարիա 3:2

III.  Երրորդ, լսեք համարի երկրորդ մասին, Հովհաննես 6:37;
Մատթեոս 11:28