Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՈՐՈՆՔ ՈՐ ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ!

AS MANY AS RECEIVED HIM!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյան, Ապրիլ 15, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 15, 2018

“Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չ՛ընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստուծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։” (Հովհաննես 1:11-13)


Հիսուս Երուսաղեմում էր։ Զատիկվան տոնն էր։ Շատ մարդիկ Հիսուսին տեսան հրաշք գործելուց։ Երբ այդ հրաշքները տեսան հավատացին։ Բայց նրանք Նրան չ՛հավատացին։ Նրանք հրաշքներին հավատացին բայց ոչ Հիսուսին։ Ուրեմն նրանց հավատքը անարժեք էր։ Նրանք ինձ հիշեցնում են այսօրվան խարիզմատիկներին։ Նրանց հավատքը հիմնված է հրաշքների վրա։ Իրականում դա նշանակում է “նշաներ։” Նրանք միշտ նշաների և հրաշքների հետեվից են։ Դա մարդկանց չէ փրկում։

“Բայց Հիսուս ինքն իր անձը չէր հավատում նրանց․ որովհետեւ ինքն ամենը գիտեր։ Եւ որովհետեւ պետք չէր որ մեկը վկայեր մարդի համար․ Որովհետեւ ինքը գիտեր թե ինչ կար մարդումը։” (Հովհաննես 2:24, 25)

Հիսուս կարողանում էր նրանց սրտերը տեսնել։ Նա գիտեր որ նրանք Իրեն երբեք չեն վստահել։ Նրանք միայն հրաշքների էի հավատում։ Նա գիտեր որ հավատալով հրաշքների և նշաների նրանք չեին կարող փրկվել։ “Նա գիտեր ինչ կար նրանց մտքում։” Նա “բոլոր մարդկանց” սրտերը գիտի։ Նա քո սիրտն էլ գիտի։ Նա գիտի թե արդոյք դու վերստին ծնունդի փորձառություն ունես թե ոչ։ Նախքան վերստին ծնունդի փորձառություն ունենալը, քո սիրտը բոլորովին մեղքով ապականված է։ Սուրբ Գիրքը ասում է,

“Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված...” (Երեմիա 17:9)

Սուրբ Գիրքը չէ հայտնում թէ այդ գիշեր Հիսուս, ուր անցկացրեց։ Բայց այսքանը գիտենք որ հայտնի գիտնական Նիկոդիմոսը “գիշերով եկավ Հիսուսի մոտ” (Հովհաննես 3:1, 2)։ Դարձյալ կարդանք այս համարը,

“Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չ՛ընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստուծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։” (Հովհաննես 1:11-13)

Փրկությունը լինում է այն ժամանակ երբ մեղավորը Քրիստոսին է գալիս։ Այս երեք համարները հայտնում են հիմնական ընդունելության կերպերը։ Համար 11-ը, մեզ ասում է որ շատեր Քրիստոսին չեն ընդունի։ Շատեր դժոխք են գնալու։ Դա ասում է,

Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չ՛ընդունեցին։ (Հովհաննես 1:11)

Առաջին օգտված բառը “իրենների”, խոսում է բոլոր աշխարհի մարդկության մասին։ Իսկ երկրորդը բառը “իրանները” խոսում է Հրյա ժողովրդի մասին։ Թեկուզ հրյաները Հին Կտակարանից բազում մարգարեություններ ունեին Հիսուսին մասին, բայց մեծամասնությունը Նրան իբրեւ Մեսայիա և Տեր չ՛ընդունեցին։ Երբ Հիսուս աշխարհ եկավ, թե Հրյանները և թե ընդհանուր մարդկությունը Նրան չ՛ընդունեցին - և այսօր էլ նրանք Նրան չեն ընդունում։

“Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր ... և մի այնպիսի, որից պետք է երես ծածկել։” (Եսայիա 53:3)

Ամենակարող Աստծու գործն է որ կարող է կորած մեղավորին Քրիստոսին բերել։ Բայց սա մեզ բերում է մեր իսկական համարին, Հովհաննես 1:12,

“Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չ՛ընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստուծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։” (Հովհաննես 1:11)

Մենք կարող ենք երեք կետեր քաղենք այս համարից։

I. Առաջին, կ՛բացատրեմ ինչ է նշանակում Քրիստոսին հավատալ։

Հունարենում “ընդունել” բառը թարգմանվում է “lambanō”։ Որը նշանակում է “ստանալ,” “ընդունել,” “ձեռք բերել։” Մենք խնդրում ենք ձեզանից որ Քրիստոսին ընդունեք։ Մենք խնդրում ենք ձեզանից որ ստանաք Քրիստոսին։ Մենք խնդրում ենք ձեզանից որ ձեռք բերեք Նրան, վստահեք Նրան, և Նրան իբրև Տեր և Փրկիչ ընդունեք։

Քրիստոսին ստանալու համար դու պիտի Նրան ինչպես որ Սուրբ Գրքում է արձանագրվել ընդունես։ Քրիստոսն է Էմանուէլը – Աստված մեր հետ։ Աստված մարմնում հայտնված։ Հոր Աստծու միածին Որդին։ Երրորդության Երկրորդ Անձնավորությունը, մարդի կերպարանք ստացավ։ Աստված-մարդը, որ հիմա Հոր Աստծո կողքին Երկնքում նստած է։ Իբրեւ մարդ Նա կույս Մարիամից ծնվեց։ Նա հավիտենական Տերն է – առանց սկիզբ և առանց վերջ, հավիտենական Որդի Աստվածը։ Ինչ՞ ես ստանալու եթե դու այս չ՛ընդունես։ Նա է Փրկիչը, միակ մեկը որ կարող է քո մեղքերը վեր առնի և քեզ հավիտենապես մեղքից մաքրի!

Բայց դու չես կարող Հիսուսին ստանալ եթե նախ Նրան իբրեւ Թագավոր չ՛ընդունես։ Նա պիտի քո կյանքը կառավարի։ Դու պիտի Նրան հանձնվես։ Հնազանդվես Նրան։ Քո մարմինը և հոգին պիտի Քրիստոսի միջոցով կառավարվի։ Քո ղեկավարը Նա պիտի լինի։ Նա պիտի լինի քո մտքերի, խորհուրդների, հույսերի, և քո կյանքի իշխանը։ Երբեք չ՛պիտի ասես, “Մենք այս մարդին չ՛պիտի ունենանք մեր վրա իշխող։” Ջան Քէյգընը լսեց “Քրիստոսին հանձնվի! Քրիստոսին հանձնվի!” Բայց դա նրան անհանգստացրեց։ Նա չեր ուզում “հանձնվել Հիսուսին։” Նա չեր ուզում Հիսուսի միջոցով կառավարվի։ Բայց Ջանը ահավոր վիճակի մեջ էր։ “Հիսուս ինձ համար խաչվեց ... բայց ես Նրան չեմ հանձնվում։ Այս միտքը ինձ կոտրեց ...” Այդ պահին Ջանը Հիսուսին հանձնվեց։ Նա ասաց, “Պիտի իմ եսը մեռնի, և այդ պահին Քրիստոս ինձ կյանք տվեց։” Ջորջ Մաթեսոնը (1842-1906) շատ լավ է ասել։ Նրա երգը կոչվել է, “Ինձ Գերի Դարձրու, Տեր։”

Ինձ գերի դարձրու, Տեր, և ես ազատ կ՛լինեմ;
Ստիպի ինձ մատուցեմ իմ սուրը, և ես նվաճող կ՛լինեմ;
Կ՛խորտակվեմ աշխարհի վախերից, երբ ես մենակ լինեմ;
Բանտարկի ինձ քո գրկում, և իմ ձեռքը կ՛զորանա։

Քրիստոսին ունենալու համար, դու պիտի Նրան իբրև Փրկիչ և Թագավոր ունենաս։ Քեզ պիտի Իրեն հանձնես։ Սա պիտի պատահի քեզ։ Արդոյք՞ Նրա թանկագին Արյունը քո մեղքերը մաքրել է։ Արդոյք՞ վստահել ես Նրա Արյանը։ Քեզ մաքրել է քո մեղքերից՞։ Արդոյք՞ քեզ հանձնել ես, Թագավորին։ Քրիստոսին չես ստացել եթե Նրան պինդ բռնած չես և քոնը չես դարձրել։ “Ստանալ” Նրան նշանակում է “հավատալ” Նրան – այսինքը վստահել Նրան իբրև քո անձնական Փրկիչը, և քո Թագավորը։ Ինչպես Սաղմսներգուն է ասում, “Որդիին համբուրեցեք, որ չ՛բարկանա, և դուք կ՛կորչիք ... Երանի այն ամենին որ նրան են հուսացած։” (Սաղմոս 2:12) Համբուրել Աստծո Որդուն! Հանձնվել Աստծու Որդուն! Վստահել Աստծո Որդուն! Դա է նշանակում “ստանալ” Աստծո Որդուն!

II. Երկրորդ, հասկանում ենք որ Աստծո զորությունն է մեզ թույլ տալիս որ ընդունենք Իր Որդուն,

“Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ
նրանց Աստուծո որդիներ լինելու ... ”

“Իշխանություն” բառը թարգմանվել է “exousia”։ Ֆասըթը, Ջէյմիսընը և Բրաոնը ասել են, “Այս բառը նշանակում է … իրավունք և կարողություն։ Այստեղում հաստատ երկու միտք է պարունակում” (էջ 348)։ “Աստծո տղաները” ավելի լավ է թարգմանվի “Աստծո զավակները” (NKJV)։ Քրիստոսին ստանալ, նշանակում է քո հավատքը Նրա վրա դնել և քեզ Նրան հանձնել։ Ինչպես՞ ես Աստծո զավակ դառնում։ Հիսուս Քրիստոսին ընդունելով։

Երբ երկու տարեկան էի իմ հայրը լքեց ինձ, և ես երբեք նրա հետ չեմ ապրել։ Երբ մեծացա, ինձանից ավելի մեծ տղաները անհանգստացնում էի ինձ։ Նրանք ծաղրում էին ինձ և ասում, “Րաբըրթը հայր չունի։” Այդ ժամանակվանից է որ ես սկսեցի իմ անունը ստորագրել, “Րաբըրթ Լ. Հայմրզ Կրտսեր”։ Ես անվանվել եմ իմ հոր անունով։ Դիտմամբ “կրտսեր” բառը իմ անունից հետո դրեցի որպեզի ցույց տամ որ իսկականից հայր եմ ունեցել։ Մինչև այսօր ամեն օր դա գրում եմ։ Ուզում էի բոլորը իմանան որ ես հայր եմ ունեցել! Բայց շատ ավելի կարևոր է Աստծուն ունենալ իբրև Հայր! Ամեն մարդ, կին և երեխա որ ընդունում է Հիսուսին, Աստծուն իբրև Հայր ունի! Եթե ես այստեղ կանգնեմ և ասեմ, ես Միացյալ Նահանգների նախագահի որդին եմ, դուք ինձ նախանձելու էք։ Բայց ես ավելի եմ պարձենում ասելով որ ես Աստծո որդին եմ։ Ես ստացել եմ Հիսուսին, և Հիսուս ինձ իշխանություն է տվել Նրա որդին կոչվելու, մի որդի որ Նրա հայրը աշխարհի վրա է իշխում!

Ես Թագավորի զավակ եմ։
   Թագավորի զավակ:
Հիսուսը իմ Փրկիչը լինելով,
   Ես Թագավորի զավակ եմ։
(“A Child of the King,” Harriet E. Buell, 1834-1910).

Եթե դու Աստծո զավակ ես, ուրեմն Աստծո կողմից շատ սիրված ես։ Եթե Աստծո զավակ ես, դու Նրան կապ ունես, “աստվածային բնությանը մասնակից ես։” Եթե Աստծո զավակ ես, գիշերվա որևէ ժամին կարող ես Նրա մոտ գնալ, և Նա այնտեղ է քեզ օգնելու և առաջնորդելու։ Ջան Քէյգընը մի հիանալի հայր ունի։ Նա հաճախ իր հորը այսպես է ծանոթացնում, “Իմ հայրը երկու Ph.D. ունի”։ Բայց ես ավելին կարող եմ ասել իմ հոր մասին! Իմ երկրավոր հայրը իր դպրոցը անգամ չէ ավարտել։ Բայց իմ Երկնավոր Հայրը Աշխարհի Թագավորն է!

Իմ Հայրը հարուստ է տներով ու կալվածքով,
   Նա աշխարհի հարստությունը Իր ձեռքում ունի!
Զմրուխտ ու ադամանդ, արծաթ և ոսկի,
   Նրա դրամարկղը լիքն է, Նրա հարստությունը չպատմված։
Ես Թագավորի զավակն եմ, Թագավորի զավակ։
   Հիսուսը իմ Փրկիչը լինելով, ես Թագավորի զավակն եմ։

Ես երկրավոր հայր չեմ ունեցել, որպեսզի իմ կոլեջի կամ ճեմարանի ծախսերը վճարի կամի ինձ համար մի նոր մեքենա գնի։ Բայց ես մի Երկնավոր Հայր ունեմ որ “լրացրել է [իմ] ամեն կարոտությունն Իր հարստության չափովը՛ փառքով Քրիստոս Հիսուսումը” (Փիլիպեցիս 4:19)։ Մի հայր ունեմ Երկնքում որ ինձ մի հիանալի խոստում է տվել, “Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով” (Փիլիպեցիս 4:13)։ Բոլոր փառքը, պատիվը և փառաբանությունը պատկանում է իմ Հորը և իմ Թագավորին որ ինձ զորացնում է, որ նա իմ բոլոր կարոտությունները իմ կյանքում լրացրել է։ Իմ կենսագրությանը մեջ, Դկ․ Քէյգընը այսպես է ասել,

      Սա մի մարդի պատմություն է որ սայթաքել, կապտել ու կոտրվել է, բայց իրեն հավաքել ու հաղթել է հսկա արգելքներ, որպեսզի մարդկանց ցույց տա որ Հիսուս Քրիստոսը նրանց էլ է կարող օգնի!
      Նա մեծացել է մի քայքայված հարբեցող գոռգոռացող ընտանիքի մեջ – բայց դարձել է մի խրախուսող անձ, որ հազարավորների կյանքը փոխել է։ Նա ձախողում է կոլեջում – բայց շարունակում և երեք դոկտորա է ստանում և 17 գրքեր գրում։ Նա փորձում է օտարերկրյա միսոնար դառնա բայց չէ հաջողում – սակայն դառնում է զորության աղբյուր աշխարհի ժողովրդի համար!
      Այն ժամանակ երբ ուրիշներ կ՛հրաժարվէին, Դկ․ Հայմերզը մի հիանալի եկեղեցի հիմնեց Լոս Անջելեսի կենտրոնում, որը կազմված է քսան տարբեր ազգերից։ Նաև մի ծառայություն որ հասնում է աշխարհի տարբեր ծայրերին ...
      Դա Դկ. Ր. Լ Հայմերզի կյանքի պատմությունն է, մի մարդի որ անհասանելիներին հասավ – հակառակ բոլոր վախերի դեմ։ Ես գիտեմ, որովհետեւ նրա հետ շատ մոտ, քառասուն տարիներ աշխատել եմ ։
       – Դկ. Քրիստոֆըր Լ. Քէյգընը

Ես Թագավորի զավակ եմ!

Երիտասարդներ, ձեր հավատքը և վստահությունը Հիսուս Քրիստոսի վրա դրեք։ Քրիստոսին ընդունեք և Նա ձեզ զորություն կ՛տա, լինելու Աստծո տղաները և աղջիկները։ Նա օրհնելու է ձեր կյանքը ինչպես օրհնել է իմը, մի մեծ տնով, հիանալի մի եկեղեցու հովվությունով, աննման կնոջով, լավ տղաներով, երկու գեղեցիկ թոռնիկներով։ Ես Թագավորի զավակ եմ!

Եթե Քրիստոսին ստացել ես և ապրում ես Նրա համար, Նա քո կյանքը այնպես է օրհնելու որ աշխարհը կ՛զարմացնե – որովհետեւ դու էլ Թագավորի զավակ ես լինելու։ Այն ժամանակ կարող կ՛լինես երգել,

Թագավորի զավակ եմ,
   Թագավորի զավակ եմ։
Հիսուսը իմ Փրկիչ լինելով,
   Թագավորի զավակ եմ։

“Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չ՛ընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստուծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։” (Հովհաննես 1:11-13)

III. Երրորդ, սովորում ենք որ երբ Քրիստոսին հավատում ենք Աստված մեծ նոր ծնունդ է պարգեւում։

“Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։” (Հովհաննես 1:13)

Պիտի նշեմ այստեղ որ հիմնական խորհուրդները այս քարոզի առնված է “Քարոզիչների Իշխան,” մեծ Սպրջընից։

Ամեն անձ որ վստահում է Տեր Հիսուսին վերստին ծնված է։ Որոշ աստվածաբաների համար հարց է թե որ մեկն է առաջ – հավատքը կամ վերածնումը։ Ես Սպրջընի հետ համաձայն եմ։ Նա ասել է որ հավատքը և վերածնումը “միաժամանակ պիտի լինի”։ Վերծնումը աստվածաբանական բառ է վերստին ծննդյան համար։ Սպրջընը ասել է, “Եթե ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, պետք չունեմ հարցնեմ թե արդոյք վերածնվել եմ թե ոչ, որովհետեւ ոչ մի վերստին ծնունդ չունեցող չէ կարող հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին; և եթե վերածնվել եմ պիտի հավատամ Հիսուս Քրիստոսին, որովհետեւ ով չէ հավատում պարզապես մեռած է մեղքի մեջ ... Հավատքի գործը ցույց է տալիս որ անձը վերստին ծնվել է։”

Մենք իբրեւ Քրիստոնյաներ չենք ծնվել։ Նույնպես “մարդի կամքով” էլ չենք ծնվել։ Աշխարհի ամենամեծ Քրիստոնյաներն էլ չեն կարող մեզ նոր ստեղծեն։ Մենք “մսեղեն մարմնի կամքով” վերստին չենք կարող ծնվել։ Ոչ էլ մեր ազատ կամքով։ Մարդը անկարող է ինքնիրեն վերստին ծնվել։ Մենք կարող ենք վերստին ծնվել միայն Երկնքից օգնություն ստանալով։ Սուրբ Հոգին պիտի այն էնէրգիան լինի որ մեր մեջ պիտի մտնի և մեզ նոր ստեղծվածներ դարձնի։

Ուր Հիսուսին հավատացող կա, այնտեղ նոր կյանք կա։ Ուր հավատք չկա այնտեղ կյանք չկա։ Եթե վստահել ես Հիսուս Քրիստոսին կարող ես վերստին ծնվել, “Ոչ թե մարդկանց կողմանե, այլ Աստծո։” Ես քեզանից այս հարցը պիտի հարցնեմ – արդոյք՞ Քրիստոսին ստացել ես։ Այո կամ ոչ։ Արդոք՞ Հիսուս Քրիստոսին ընդունել ես։ Արդոք՞ Նրան ես միայն վստահում։ Կարոզ ես ասել,

Քրիստոսի ամուր Ժայռի վրա կանգնած եմ,
Բոլոր ուրիշ հիմքեր ավազ են։

Արդոյք՞ վստահում ես Հիսուս Քրիստոսին։ Ընդունել ես Նրան։ Եթե չես հավատացել, ինչու՞։ Արդոյք՞ որևէ մի դժվարություն կա Նրան ընդունել մեջ։ Նրան հավատալ նշանակում է Նրան վստահել։ Վստահել Նրան այսինքը ընդունել Նրան։

Եթե Դկ. Քէյգընը քեզանից հարցնի, “Արդոյք՞ վստահել ես Քրիստոսին։” Ինչ՞ է լինելու քո պատասխանը։ Պետք չունես Հիսուսին տեսնել։ Պետք չունես Նրան զգալ։ Միայն պետք ունես Նրան վստահել։ Դկ. Քէյգընի չէ փորձելու ձեզ խաբել։ Նա ուզում է ձեզ առաջնորդել և ես ուզում եմ ձեզ մկրտել։ Մենք սիրում ենք տեսնել մարդկանց որ վստահում են Հիսուսին։ Հիսուս Խաչի վրա մեռավ քո մեղքերի վարձքը վճարելով։ Արդոյք՞ վստահելու ես Նրան։ Հիսուս խորապես քեզ սիրում է։ Արդոյք՞ վստահելու ես Նրան։ Ինչու՞ հիմա չվստահել Հիսուսին, այս գիշեր։ Դու կասես, “Ուզում եմ վստահել Նրան։” Ապա ինչու՞ ոչ հիմա։ Զգացումների հետեվից մի եղիր։ Նայի Հիսուսին։ Մի փնտրի մեծ փորձառությունների։ Նայի Հիսուսին։ Քո մեջ մի փնտրի։ Քո մեջ մի բան չունես որ կարող լինի քեզ փրկել։ Մի վստահի քո մտքերին։ Վստահի Հիսուսին։ Ընդունի Հիսուսին, և Նա էլ Քեզ է ընդունելու!

Ինչու՞ ոչ հիմա։ Ինչու՞ ոչ հիմա։
   Ինչու՞ Փրկչին չ՛վստահել հիմա։
Ինչու՞ ոչ հիմա։ Ինչու՞ ոչ հիմա։
   Ինչու՞ Փրկչին չ՛վստահել հիմա։

Աշխարհում չես գտնելու
   Խաղաղություն քո տխուր մտքին;
Եկ Քրիստոսին, հավատա Նրան,
   Խաղաղություն ու հանգիստ կ՛գտնես։

Ինչու՞ ոչ հիմա։ Ինչու՞ ոչ հիմա։
   Ինչու՞ Փրկչին չ՛վստահել հիմա։
Ինչու՞ ոչ հիմա։ Ինչու՞ ոչ հիմա։
   Ինչու՞ Փրկչին չ՛վստահել հիմա։
(“Why Not Now?”, Daniel W. Whittle, 1840-1901;
      altered by the Pastor).

Շատ պարզ բան է վստահել Հիսուսին։ Լսի թե Էմի Զաբալագան ինչ է ասել, “Հավատքս հիմնավորելու համար, ես իմ զգացումների և փորձառությունների մեջ էին փնտրում, … անվերջ Հիսուսին մերժելով։ Վերջապես ինքզինքս Փրկչի գիրկը նետեցի։” Ջան Քէյգընը ասեց, “Ոչ մի գործնական կամ մտքի կամք գոյություն չուներ, այլ իմ սիրտը, Քրիստոսում հանգստացավ, Նա ինձ փրկեց։” Էմին և Ջանը Հիսուսին վստահեցին։ Նրան ընդունեցին։ Այդքան բան! Այս գիշեր աղոթելու եմ որ դու վստահես Հիսուսին։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“A Child of the King” (Harriet E. Buell, 1834-1910)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՈՐՈՆՔ ՈՐ ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ!

AS MANY AS RECEIVED HIM!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստուծո որդիներ լինելու՛ նրանց, որ նրա անունին հավատում են։” (Հովհաննես 1:12)

(Հովհաննես 2:24, 25; Երեմիա 17:9; Հովհաննես 3:1, 2; 1:11-13;
Եսայիա 53:3)

I.    Առաջին, Բացատրելու եմ թե ինչ է նշանակում Քրիստոսին
ընդունել, Սաղոս 2:12։

II.   Երկրորդ, հասկանում ենք որ Աստծո զորությունն է
մեզ թույլ տալիս որ ընդունենք Իր Որդուն,
Փիլիպեցիս 4:19, 13; Հովհաննես 1:11-13։

III.  Երրորդ, սովորում ենք որ երբ Քրիստոսին հավատում
ենք Աստված մեծ նոր ծնունդ է պարգեւում,
Հովհաննես 1:13։