Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸTHE BLESSINGS OF MY LIFE Դկ. Ր. Լ. Հայմերզ |
Խնդրեմ ոտքի վրա եղեք երբ ես կարդում եմ իմ կյանքի համարը։
“Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։” (Փիլիպեցիս 4:13)
Խնդրեմ նստել։
Կարելի է հարց լինի ձեզ համար թե ինչու Րիչըրդ Նիքսընի գրատարանը ընտրեցի, իմ ծառայության վաթսուն ամյակը տոնելու։ Երբ իմ կյանքի վկայությունը կարդաք, կ՛իմանաք թե ինչպես իմ կյանքի համարը ստացա Նախագահ Նիքսընից։
“Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։” (Փիլիպեցիս 4:13)
Երբ երկու տարեկան էի իմ հայրը լքեց ինձ և ես երբեք նրա հետ չեմ ապրել։ Իմ մոր հետ էլ ապրել եմ միայն մինչև իմ տասներկու տարեկան հասակը։ Նրանից հետո տարբեր տներ եմ փոխադրվել, ապրելով բարեկամենրի հետ, որոնք ինձ չէին ուզում։ 22 տարբեր դպրոցներ եմ հաճախել մինչև ավարտելը։ Միշտ եղել եմ մի “նոր աշակերտ” դպրոցներում։ Համարյա որբ եմ մեծացել։ Ամենա մեծ կորուստը առանց հայր մեծանալն էր։ Ոչ մի օգնություն և պաշտպանություն չունէի, և ինքս պիտի ինձանից հոգ տանեի։ Ամենից վատը նա էր որ հայրական օրինակ չունեի իմ կյանքում։ Ուրեմն սկսեցի պատմական դեմքերի մեջ փնտռել և հնարել թե ինչ է տղամարդ լինելը և այդ մարդիկ դարձան իմ հերոսները։
Նրանց երկու կատեգորեյաի էի բաժանել, աշխարհիկ և Քրիստոնյա օրինակներ։ Իմ հերոսները այն մարդիկ էին որ մեծ փորցանքնեից էին անցել ու հաղթական էին գտնվել։ Քրիստոնյա հերոսներն էին, Ապրահամ Լինքըլնը, Ջան Վեսլին, Րիչըրդ Վուրմբրանդը և Ջան Ր. Րայսը։ Իսկ իմ աշխարհիկ հերոսներն էին Վինստըն Չրչրլը և Րիչարդ Նիքսընը։ Նիքսընի կենսագիրներից մեկը, նրա մասին գրել է, “Նա ամաչկոտ և իր մեջ մի մարդ էր, իր բնության հակառակ մի աշխատանքում։ Նա աներեւակալիորեն հաջողակ մի քաղաքագետ դարձավ։ Ամաչկոտ և գլուխը գրքերի մեջ, գիտեր որ կարելի է հաղթվի, արհամարվի, սակայն – չնայելով արգելքներին – դարձյալ ոտքի էր կանգնում։” Ոչ, նա Քրիստոնյա չէր։ Բայց միշտ պատերազմի մեջ էր։ Փիլիպեցիս 4:13-ը Նիքսընի ամենա սիրված համարն էր Սուրբ Գրքից։
Երբ իմացա թե ինչու Նախագահ Նիքսընը այս համարը շատ կ՛սիրեր, երբեք չ՛կարողացա չ՛սիրել նրան։ Նա այնքան արգելքներ էր հաղթահարել որ նրա հոգին շատ նման երեվաց իմ հոգուն։ Իմ կյանքի ամենա խավար ժամերին, հաճախ մտածել եմ, “Եթե Րիչարդ Նիքսընը Watergate-ից անցել և ապրել է, ես էլ եմ կարող այս վիճակից անցնել։” Լրատու Վալթըր Քրոնքայթը ասաց, “Եթե ես կամ դու Րիչարդ Նիքսընի տեղը լինեինք, հաստատ կ՛մեռնէինք։” Նա ինձ համար նախատիպ վճռականություն էր։ Նիքսընը ասաց, “Մի մարդ վերջացած չէ երբ պարտվում է։ Նա վերջացած է երբ հրաժարվում է։” Ոչինչ չէր կարող արգելք լինել նրան։ 1960 թվականին, նա նախագահի ընդրության մեջ հաղթվեց Ջան Ֆ. Քենեդիից։ Նա նահանգապետի ընտրությունը էլ կորցրեց 1962 թվին։ Բայց 1968 թվին նախագահության պաշտոնը շահեց։ Նրան Watergate-ի պատճառով հեռացրին պաշտոնից։ Բայց վերադարձավ։ Այդ պատճառով, թէեւ Քրիստոնյա չէր, նա իմ աշխարհիկ հերոսներից էր։
Պողոս առաքյալը ասաց,
“Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։” (Փիլիպեցիս 4:13)
Դա չէ նշանակում ես կարող եմ իմ գլխի վրա մազ ծլեցնեմ! Կամ կարող եմ թռնել! Չէ նշանակում թվաբանությունից լավ կ՛լինեմ! Առաքյալը ուզում էր ասել, նա կարող է դիմանալ բոլոր փորձություններին, կատարել բոլոր պարտականությունները, հաղթել բոլոր արգելքները – Քրիստոսի միջոցով որ զորացնում է իրեն։ Ես հասկացել եմ որ դա իմ համար էլ իրականություն է։ Աստծուց շնորհակալ եմ այս համարի համար։ Բայց ավելին շնորհակալ եմ Քրիստոսի համար որ ինձ զորացրեց! Ես անհաջող գտնվեցի քոլեջում, բայց Քրիստոս ինձ զորություն տվեց վերադառնալ և երեք վարդապետական աստիճան ստանալ։ Անհաջող գտնվեցի միսիոնար դառնալ, բայց Քրիստոս ինձ զորության աղբյուր դարձրեց մեր համացանցի միջոցով աշխարհի ժողովրդի համար։
Եթե իմ գիրքը կարդացած լինեք, կ՛տեսնեք թե ինչու Պրն․ Գրիֆիթի մեներգը իմ սիրված երգն է։
Տերը մեզ կանչել է, ճանապարհը մռայլ կ՛լա լինել,
Եւ վտանգներ ու վիշտ ճանապարհին;
Բայց Աստծո Սուրբ Հոգին հոգնածին կ՛մխիթարե;
Մենք հետեւում ենք Փրկչին և հետ չենք դառնալու;
Տերը մեզ կանչել է, թեկուզ կասկածներ և փորձանքներ
Կ՛լինեն մեր ճամփին, բայց մենք ուրախությամբ կ՛երգենք։
“Առաջ անցիր, վերեվ նայիր,” նեղության մեջ;
Սիոնի որդիք պիտի իրենց Թագավորին հետեվեն։
(“The Master Hath Come,” Sarah Doudney, 1841-1926)
Ես իմ կենսագրությունը գրեցի որովհետեւ իմ որդին Րաբերթը ինձ հորդորեց գրել, բայց հաճոյք չ՛ստացա գրելով, որովհետեւ իմ կյանքը լեցուն էր դժբախտությունով, ցավով ու պայքարով։ Անգամներ ուզեցա թափել գրվածս որովհետեւ լեցուն էր բացասական դեպքերով։ Բայց Ջան Սամուել Քէյգնը ասաց, “Մի նետիր, Դկ. Հայմերզ։ Միայն մեկ գլուխ է պետք։ Պատմի քո մայրիկի մասին երբ նա քեզ ասաց, ‘հաշվիր քո օրհնությունները։’” Լսեցի Ջանին և վերջին գլուխը գրեցի, որը համառոտ կերպով ձեզ պատմելու եմ։
Հիվանդանոցում մորս անկողնու կողքին էի նստել։ Գոհաբանության տոնից մի քանի շաբաթներ հետո էր։ Խոսում էինք մեր սիրված մարդի, Ապրահամ Լինքոլնի մասին, թե ինչպես Նախագահ Լինքըլնը Գոհաբանության օր պետական տոն հայտարարեց։ Երգեցինք այն երգը որ Գոհաբանության տոնում էինք երգել։
Երբ կյանքի փոթորիկները քեզ անհանգստացնեն,
Կ՛հուսահատվես, կարծես ամեն բան կորսրած լինես,
Հաշվի քո օրհնություները, անունով, մեկ առ մեկ,
Եւ պիտ զարմանաս Տերը ինչ է արել քեզ համար։
Հաշվի քո օրհնություները, անունով մեկ առ մեկ,
Հաշվի քո օրհնություները, տես Աստված ինչ է արել!
Հաշվի քո օրհնություները, անունով մեկ առ մեկ,
Հաշվի քո օրհնություները, տես Աստված ինչ է արել!
(“Count Your Blessings,” Johnson Oatman, Jr., 1856-1922)
Երբ երգը վերջացրինք, մայրս ինձ ասաց, “Ոհ Րաբըրթ, իրոք մենք շատ բաներ ունենք մեր կյանքում շնորհակալ լինելու համար։” Ապա սկսեցինք հաշվել մեր օրհնությունները “մեկ առ մեկ։” Նա սկսեց շնորհակալ լինել մեր տղերքի, Րաբերթի և Ջանի համար։ Ապա Իլիանայի, կնոջս համար։ Նա ինձ հետ լավ է վարվում Րաբըրթ, և շատ լավ մայր ու կին է։” Նա Աստծուց շնորհակալ էր որ մեր տան մեջ էր ապրում։ Շնորհակալ էր մեր եկեղեցու համար։ Շնորհակալություն հայտնեց մեր անդամների համար, “մեկ առ մեկ։” Ապա մի քանի բաներ հիշեցրի շնորհակալ լինելու համար։ Եւ դարձյալ այդ երգը երգեցինք։
Հաշվի քո օրհնություները, անունով մեկ առ մեկ,
Հաշվի քո օրհնություները, տես Աստված ինչ է արել։
Գիշերվա շատ ուշ ժամն էր։ Համբյուրեցի նրան, և երբ թողնում էի նրա սենյակը, նա մի բան ինձ ասեց որ քանի ապրեմ չեմ մոռանալու։ Նա ասաց, “Րաբըրթ, դու ամենա լավ բանն ես որ իմ կյանքում պատաել է։” Արցունքներով լեցուն աչքերով սենյակը թողեցի և դա եղավ մեր վերջին խոսակցությունը։ Գիշերվա վերջում մի զորավոր ուղեղի կաթվածք նրա կյանքը խլեց։
“Մի նետիր, Դկ․ Հայմերզ։ Միայն մեկ գլուխ է պետք։ Պատմի քո մայրիկի մասին երբ նա քեզ ասաց, ‘հաշվիր քո օրհնությունները։’” Ուրեմն սրանք են մի քանի հիանալի Աստծո օրհնությունները որ Նա իմ պանդխտական կյանքում պարգեվել է։
Ամենից առաջ, Աստծուց շնորհակալ եմ որ իմ մայրը վերջապես փրկվեց։ Նա ութանասուն տարեկան էր և ես կարծում էի երբեք դարձի չի գալու։ Ես Իլիանաի և տղերքի հետ Նիւ Եորքում էի ու տարբեր եկեղեցիններում քարոզում էի։ Երբ սենեակում քայլում էի, իմ մոր փրկության համար աղոթում էի և հանկարծ գիտէի որ նա փրկվելու է։ Զանգեցի Դկ. Քէյգընին և խնդրեցի մայրիկիս այցելության գնա և նրան Քրիստոսին առաջնորդի։ Նա երբեք ինձ չեր լսում։ Բայց այս անգամ վստահեց Հիսուսին։ Դա մի հրաշք էր, ինչպես բոլոր ճշմարիտ ապաշխարություններն են։ Այդ օրվանից նա դադարեց ծխելը և խմելը։ Բժիշկներից լսել էի որ եթե մի ալկոհոլիկ միանգամից դադարի խմելը ցնցումներ է ստանալու, և նրան ֆենոբարբիթալ պիտի տան։ Բայց նա չունեցավ։ Դա մի հրաշք էր։ Նա այլեւս չ՛ծխեց և չ՛խմեց։ Անգամներ Սուրբ Գիրքը կարդաց և շաբաթը չորս անգամ ինձ հետ եկեղեցի էլ գալիս։ Հուլիս 4-ին, իր սիրած տոնում, մկրտեցի նրան։ Շնորհակալ եմ Աստվածանից նրա ապաշխարության համար։
Երկրորդ, շնորհակալ եմ Աստծուց Իլիանալի, իմ հիանալի կնոջ համար։ Նա եկավ մի հարսանիք որ ես էի պսակում։ Նախքան հարսանիքը մի կարճ պատգամ բերեցի Հովհաննես 3:16-ից։ Դա նրա առաջին լսած պատգամն էր Պենտեկոստէական եկեղեցում և հրավերին պատասխանեց և անմիջապես փրկվեց! Նա իմ առաջին ամուսնության առաջարկին “ոչ” ասեց։ Իմ սիրտը կոտրվեց։ Օրլանդոն և Այրին Վասկեզը (որոնք այս գիշեր ներկա են) հրավիրեցին ինձ իրենց հետ Փորթո Րիկո գնալու։ Գնացի, բայց բոլոր ժամանակ Իլիանայի մասին էի մտածում։ Նա էլ իմ մասին էր մտածում։ Նա մտածում էր, “Հույսով եմ նորեն ինձանից հարցնի։” Ես նորեն իրենից հարցրեցի, և այս անգամ նա ասեց, “Այո”։ Երեսուն հինգ տարիներ է որ մենք ամուսնացած ենք։ Ես Աստծուց ամեն օր շնորհակալ եմ իմ քաղցր փոքրիկ կնոջ համար! Նա ինձ համար մի նամակ է գրել որ ասում է, “Րաբերթ, քեզ սիրում եմ բոլոր սրտով և հոգով։ Միշտ քեզ սիրող, Իլիանա։” Նա շատ նման է Առակաց 31-ի առաքինի կնոջը։ Երբ կարդաս այդ գլուխը, կնշմարես որ իմ քաղցր Իլիանային է բացատրում։ Ես նրան հավիտյան իմ սրտում կ՛գնահատեմ։ Նրա հայրն էլ այս գիշեր այստեղ է։ Նա Գուաթմալայից է եկել այս առիթին ներկա լինելու։ Շնորհակալ եմ, Պրն, Քուէլար! Նաև իր եղբայրը ընտանիոք այստեղ են։ Շնորհակալ, Էրվին!
Երրորդ, շնորհակալ եմ Աստծուց իմ երկու տղաների, Րաբերթի և Ջանի համար։ Նրանք երկվորյակներ են, և հիմա երեսուն չորս տարեկան են։ Երկուսն էլ Կալիֆորնիա Նահանգի Նորթրիջ համալսարանից են ավարտել։ Րաբերթը ամուսնացած է մի գեղեցիկ Կորիացի աղջկա հետ, Ջին անունով։ Նրա ծնողներն էլ այս գիշեր ներկա են, նաև իր եղբայրը կնոջ հետ։ Շնորհակալ եմ ձեր ներկայության համար! Րաբերթը և Ջինը երկու աղջիկներ ունեն, Հանա և Սարա։ Շներհակալ եմ Աստվածանից որ ինձ այսպես գեղեցիկ թոռնիկներ է տվել։
Իմ մյուս որդին Ջան Վեսլին, անվանվել է մեծ Անգլիացի քարոզիչի անունից։ Րաբերթը և Ջանը երկուսն էլ մեր եկեղեցու բոլոր ժողովներին մասնակցում են։ Վեսլին աղոթքի մարդ է։ Նա աղոթում և Սուրբ Գիրքը կարդում է, և հաճախ ժամերով։ Մի շատ լավ Քրիստոնյա է և իմ ընկերն է։ Ես շատ գոհ եմ իմ երկու տղաներից։ Նրանք մեծ օրհնություն են իմ և կնոջս համար։
Շնորհակալ եմ Աստվածանից Դկ. Քրիստոֆըր Քէյգընի համար։ Նա ինձ համար մի եղբայր է եղել, այն եղբայրը որը երբեք չեմ ունեցել։ Նա իմ լավ ընկերը և գործակիցն է։ Մենք այնքան ենք իրար հարգում որ երբեք իրար առաջին անունով չենք կանչում։ Թեկուզ երբ միասին մենակ ենք միշտ ես իրեն կանչում եմ Դկ. Քէյգըն և ինքը ինձ կանչում է Դկ. Հայմերզ։ Շնորհակալ եմ Աստծուց որ ինձ այսպես մի խելացի և հավատարիմ ընկեր է տվել։ Մենք իրար լավ ենք հասկանում։ Մենք շատ ժամ ենք անցկացնում աղոթքի և Սուրբ Գիրքը սերտելու համար։ Նա ավելի գիտական ու մատեմատիկական մտավոր է իսկ ես ավելի միստիկ ու զգացումնային եմ։ Բայց կատարելապես և հեշտությամբ իրար հետ գործում ենք։ Մենք գործընկերներ ենք, Հոլմզի և Վաթսընի, կամ Ջանսըն և Բոզվելի նման (մեկը ավելացրեց, “Լորել և Հարդի կամ Աբոթ և Քասթելոյի” հին ժամանակների կոմիկների նման)։
Ես նորարար եմ և նա միավորող է։ Ես գրագետ եմ և նա մաթեմատիկոս է։ Նա ինձ առաջնորդ է համարում և ես նրան հանճարեղ։ Մեր համագործակցությունը օրհնություն է եղել մեր երկուսի համար։ Աստծուց շնորհակալ եմ Դկ․ Քրիստոֆըր Քէյգընի համար։
Շնորհակալ եմ Աստծուց Սամուել Քէյգընի համար։ Նա Դկ․ Քէյգընի և նրա կնոջ, ավագ որդին է։ Ջանը այս ժողովի երիտասարդ առաջնորդն է։ Անցած օրը նա ձեռնադրվեց իբրեւ Մկրտչական քարոզիչ։ Ուրեմն հիմա նա կոչվում է Պատվելի Ջան Սամուել Քէյգըն! Նա շատ լավ քարոզիչ և խորհրդատու է։ Ես նրան համարում եմ իբրեւ մի “որդի” ծառայության մեջ։ Նա երկրորդ տարին է որ սովորում է Թալբոթ Աստվածաբանական Բայոլա համալսարանում։ Նա շատ իմաստուն է։ Զարմանալի չէ, քանի որ նրա հայրը երկու Ph.D.-ի ունի և նրա մայրը Ջուդին բժիշկ է։ Ջանը շատ լավ աշակերտ է։ Նրա ծրագիրն է Աստվածաբանության Ph.D.-ին ստանա։ Երբ 24 տարեկան էր, ավետարանական ժողովներում, Հնդկաստանում, Դոմենիկ Րեփաբլիկայում և երեք Աֆրիկյան ազգերի համար, քարոզեց։ Նա ամեն Կիրակի առավոտյան մեր եկեղեցում քարոզում է։ Ամեն Հինգշաբթի երեկոյան միասին, աստվածաբանական և ծառայության կապված աշխատանքների մասին խորհրդակցում ենք։ Աստվածանից շնորհակալ եմ Ջանի համար։ Ինձանից հետո նա լինելու է մեր եկեղեցու հովիվը։ Նա իմ ընկերն է։ Այդքան պարզ։
Շնորհակալ եմ Աստծուց Նոա Սանգի համար։ Նա իմ մյուս “քարոզիչ տղան է”։ Նոան իր քոլեջն է վերջացնում և ճեմարան է գնալու։ Նա և Ջան Քէյգընը շատ լավ խումբ են կազմել, և մեր ապագա եկեղեցու առաջնորդներն են լինելու։
Շնորհակալ եմ Աստծուց Նոայի, Աարոն Եանսի և Ջաք Գանի համար։ Նրանք իմ նոր ձեռնադրված սարկավագներ են։ Աարոնը իմ ընկերն է։ Նա ինձ հոգ է տանում ինչպես մի հավը որ իր ճուտերին է հոգ տանում։ Նա իմ մոտիկ ընկերներից մեկն է։ Ջաք Գանը ամուսնացած է և երկու տղաներ ունի։ Նաև մի բան կա որ դեռ դուք տեղյակ չեք։ Ես դեռ չեմ վերջացրել! Մյուս տարի մի նոր Չինական եկեղեցի եմ կազմակերպելու Ջաք Գանի տնում։
Ջան Քէյգընը, Նոա Սանգը, Աարոն Եանսին, Ջաք Գանը և Բեն Գրիֆիթը իմ աղոթքի գործակիցներն են։ Ամեն Չորեքշաբթի գիշերներ հավաքվում և աղոթում ենք։ Աստծուց շնորհակալ եմ այս մարդկանց համար։ Նրանք ինձ օգնական են եղել մի շարք դժվար պայմաներից անցնելով, հատկապես իմ քաղցկեղի բուժման ընթացքում։
Աստծուց շնորհակալ եմ Դկ. Չանի, Տիկ. Սալազարի և “39”-ի համար։ Դկ. Չանը մեր օգնական հովիվն է, նա պատասխանատու է մեր ավետարանական և հեռախոսների հետեվող ծառայության։ Տիկ. Սալազարը մեր Սպանախոս ծառայության պատասխանատուն է։ “39”-ը մեր հավատարիմ մարդիկներ են որ մեր եկեղեցին սնանկությունից փրկեցին, եկեղեցու մեծ բաժանման ժամանակ։ Աստծուց շնորհակալ եմ ամեն մեկի համար։ Շնորհակալ եմ Պրն. Աբել Փրուդհամից։ Նա էր որ եկեղեցին բաժանվելուց ազատեց։ Շնորհակալ եմ Աստծուց Վիրգիլից և Բեվերլի Նիքըլից։ Նրանք այն զույգերն են որ ամենա մեծ վարկը պարտք տվեցին եկեղեցու շենքը առնելու համար։ Նրանք երբեք չ՛տատանվեցին մեզ օգնելու համար և մեր եկեղեցու շատ հարգելի անդամներից են։
Մեր եկեղեցու հիսուն տոկոս անդամները բաղկացած են երեսուն տարեկանից վար երիտասարդներից։ Ինձ համար միշտ մեծ հաճույք է եղել երիտասարդներին հովվություն անել։ Ներկա մեր խումբը ամենա լավ խումբն է որ մինչև հիմա ունեցել ենք։ Մենք հիանալի սարկավագներ ունենեք։ Նրանք ութը հոգիներ են և ամեն երկու տարի մեկ հերթով պտտվում են։ Աարոն Եանսին մեր մշտական սարկավագների նախագահն է, ուրեմն նա միակ մեկն է որ չէ փոխվելու։ Շնորհակալ Աստծուց այս մարդկանց համար։
Մեր եկեղեցու մեծահասակները մեր կատարած բոլոր աշխատանքներին մեծապես թիկունք են կանգնել։ Բոլոր ժողովներին մասնակցում են։ Զորավոր կերպով աղոթում են, և մեծ ջանք են թափում մեր եկեղեցին հաստատ պահել։ Երբ Մոնթեբելո գնամ սկսելու մի նոր Չինական եկեղեցի, ոչ մի վախ չունեմ Կիրակի առավոտների ժողովը թողնել Ջան Քէյգընի և նրա հոր ձեռքերի մեջ։ Նրանց կատարելապես վստահում եմ։ Բայց ես վերադառնալու եմ մայր եկեղեցին քարոզելու ամեն Կիրակի գիշեր։
Իմ բոլոր կյանքը պտտում է մեր եկեղեցու ժողովրդի շուրջ։ Նրանք իմ “սրտին մոտիկ ժողովուրդն” են և դա ինձ մեծ հաճույք է պատճառում մի այսպես հիանալի մեծ ընտանիքի պատրիարքը լինելը։ Հիսուս ասաց,
“Սրանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։” (Հովհաննես 13:35)
Ես ավելի լավ ձեւ չ՛գիտեմ բացի այս ճշմարիտ պատմությունը պատմել ձեզ։ Երբ քարոզում էի Բաց Դուռ եկեղեցում Մարին Շրջանում, միշտ մի խումբ երիտասարդներ էի իմ հետ Սան Ֆրանսիսկո տանում, ամեն Ուրբաթ և Շաբաթ օրերը։ Երբ ես փողոցում քարոզում էի նրանք թերթիկներ կ՛ցրէին։ Հաճախ քաղաքի Նորթ Բիչի մասը կ՛գնայինք։ Այդ մասը շատ կեղտոտ էր, ուր մարդիկ թմրեցուցիչ էին օգտվում, և անբարոյական մի վայր էր։ Ես հաճախ քարոզում էի մի հաստատության առջև որը կոչվում էր “Եդեմի Պարտեզ”!!!
Մի գիշեր երիտասարդները մի մարդի իմ մոտ բերին։ Նա ինձ պատմեց որ շատ զորավոր կերպով հերոինի մոլի է և ուզում է ազատվի դրանից։ Երբ խոսում էի նրա հետ զգացի որ անկեղծ էր իր ուզեցածի մեջ։ Վերջում նրանից ուզեցի որ իմ մեքենայի մեջ մտնի և ինձ հետ իմ տունը գնանք։ Նրան խոհանոցը դրեցի, իմ սենյակը մտա, դուռը փակեցի ու քնեցի։
Քանի օրեր նա ահավոր վիճակներից անցավ, խոհանոցի գետնի վրա նստած, պայքարելով ազատագրվելու դեղից։ Վերջապես հանգստացավ և խնդրեց եթե մեկը գիթար ունի իրեն տա։ Մեր երիտասարդներից խնդրեցի և բերեցին։ Նա մի քանի օրեր դրա վրա ծնգծնգացրեց, հետո երգարան ուզեց։ Իրեն համար երգարան բերեցինք և նա երգերից մեկի համար մի նոր եղանակ հորինեց։ Ես նրա իսկական անունը մոռացել եմ բայց միշտ իրեն Դի Էյ-ի կանչում, որը անգլերենով նշանակում է Drug Addict!
Մի օր Դի Էյ-ը ինձ ասաց, “Լսիր սրան։” Նա գիթարը վերցրեց, երգարանը բացավ, և երգեց Ալբերթ Միդլէյնի (1825-1909) երգը, “Վերականգնեցրու Քո Գործը” իր նոր եղանակով։ Բացարձակապես գեղեցիկ էր! Մենք այդ երգը Դի Էյի եղանակով այսօր կ՛երգենք!
Վերականգնեցրու Քո գործը, Ով Տեր! Քո զորավոր բազուկով;
Խոսիր այն ձայնով որ մեռելին կյանք, և Քո ժողովրդին լսել տվեց,
Վերականգնեցրու! վերականգնեցրու! Եւ նորոգիր մեզ;
Փառքը միայն Քոնն է; օրհնությունը մերը։
(“Revive Thy Work,” Albert Midlane, 1825-1909)
Երբ Լոս Անջելես վերադարձա, իմ կապը կորցրեցի Դի Էյի հետ։ Կյանքը շարունակվեց և վերջապես մեր եկեղեցին հաստատվեց նույն տեղում ինչ հիմա ենք։ Մի գիշեր հեռախոսը զանգեց։ Իմ գրասենյակը գնացի և պատասխանեցի, Մի ձայն ասաց, “Բարև, Դկ. Հայմերզ, եմ եմ Դի Էյը։” Հարցրի, “Ով՞”։ Նա ասաց, “DA. Կ՛հիշես, Drug Addict-ը – DA.” Մոտ էր վայր ընկնէի։ Նրա ձայնը մոտ երեսուն տարիներ էր որ չէի լսել! Հարցրի, “Ուր ես։՞” Նա ասաց, “Ֆլորիդայում եմ։ Ամուսնացել եմ, մի քանի երեխաներ ունեմ և մեր եկեղեցում Կիրակնորյա դպրոցում դաս եմ տալիս։”
Անչափ ուրախացա! Այդ գիշեր մինչև տուն երգեցի! Այս ժամանակներում է որ շատ եմ ուրախանում որ 60 տարիներ առաջ միսոնարության գնացի։ Բոլոր քաշած տառապանքները ու ցավեր արժեքավոր է դառնում! Շահել երիտասարդներին, Դի էյի նման, իմ ուրախությունը կատարյալ է դարձրել!
Վիշտը ու ցավը հեռանում են երբ մտածում եմ այն երիտասարդների մասին որ փրկվել են։ Իմ վաթսուն տարիները այս ծառայության մեջ, մեծ ուրախություն են բերել և այս ծառաությունը ոչ մի բանի հետ չեմ փոխելու!
Ինչպես միշտ, մի քանի րոպեներ պիտի հատկացնեմ բացատրել Ավետարանի Բարի Լուրը։ Հիսուս Երկնքից իջավ մեկ նպատակի համար – Նա եկավ Խաչի վրա մեռնելու և մեր մեղքերի վարձքը վճարելու։ Նա ֆիզիքական մարմնով հարություն առավ, Զատիկ Կիրակի առավոտյան։ Նա Իր թանկագին Արյունը թափեց մաքրելու մեզ բոլոր մեղքից։ Նա մեզ ասեց որ Իրեն վստահենք և կ՛մաքրվենք մեր մեղքերից։
Ես փորձեցի իմ փրկությունը ձեռք բերել կատարյալ լինելով։ Ես մի Փարիսեցի էի։ Բայց Սեպտեմբեր 28, 1961-ին Բայոլա Կոլեջում, վստահեցի Հիսուսին։ Այս երգն էր որ ինձ Քրիստոսին բերեց։
Իմ հոգին երկար ժամանակ
Մեղքի մեջ կապված, մեղավոր բնությամբ։
Քո աչքը սփռած ապրեցնող հույսի շողով,
Արթնացա, բանտը լույսով բոցավառված։
Իմ շղթաները վայր ընկան, իմ սիրտը ազատվեց,
Վեր կացա, առաջ անցա, ու հետեվեցի Քեզ։
Հիանալի սեր! Ինչպես կարելի է
Որ Դու, իմ Աստվածը, ինձ համար մեռար։
(“And Can It Be?”, Charles Wesley, 1707-1788)
Հիսուս, Աստված էր մարմին առած։ Նա մեռավ ինձ համար։ Նրա մասին նոր կերպով սկսեցի մտածել։ Վստահեցի Քրիստոսին։ Իմ աղոթքն է որ դու էլ վստահես Հիսուսին և փրկվես։ Ապա Սուրբ Գրքին հավատացող մի եկեղեցի ընտրես և ապրես Հիսուս Քրիստոսի համար։
Ձեզ բոլորիդ ասում եմ, “Թող Աստված քեզ օրհնի ինչպես ինձ է օրհնել բոլոր հավանականության դեմ և բոլոր վախերի դեմ։” “Սրանից ավելի մեծ ուրախություն չ՛ունեմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում։” (Գ Հովհաննես 4)։ Ամեն։
Իսկ հիմա ծրագիրը կ՛հանձնեմ Պատվելի Ջան Քէյգընին, ժողովը փակելու։ (Ջանը հայտարարում է Դկ. և Տիկ. Հայմերզի ծննունդները, երկու կարկանդակներով, և շնորհավորելով նրանց ծնունդները։”)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Ջան Վեսլի Հայմերզը: Սաղմոս 27:1-14
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Must Jesus Bear the Cross Alone?” (by Thomas Shepherd, 1665-1739; first and last stanzas)/
“The Master Hath Come” (by Sarah Doudney, 1841-1926; last two stanzas)