Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՓԱՍՏԵՐԸTHREE PROOFS OF CHRIST’S RESURRECTION Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում “Որովհետեւ թագավորն էլ այս բաները գիտէ, որի հետ էլ համարձակ խոսում եմ. որովհետեւ չեմ կարծում որ սրանցից մեկն էլ նրանցից ծածկված լինի. որովհետեւ այս բանը անկյունի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26) |
Գործք Առաքելոց 26րդ գլխում Ղուկասը երրորդ անգամ լինելով Պողոս առաքյալի վկայությունն է արձանագրում։ Շատ հեշտ է հասկանալ թե ինչու է Ղուկասը երեք անգամ արձանագրել։ Քրիստոնեության պատմության մեջ Քրիստոսի հարությունը մեռելներից հետո, Պողոսի դարձի գալը ամենա կարեւոր դեպքն է։
Պողսոը ձեռբակալվել էր որովհետեւ քարոզել էր,
“…մի մեռած Հիսուսի համար որ նրա համար Պողոսը ասում էր թե կենդանի է։” (Գործք Առաքելոց 25:19)
Եւ հիմա Պողոսը, շղթայված ձեռքերով, կանգնած է Ագրիպա Թագավորի առջեւ։ Ագրիպան էլ ինքը Հրեա էր։ Պողոսը պաշտպանեց իր պատգամը Քրիստոսի հարության մասին որ Հին Կտակարանի մարգարեության հիման վրա էր։ Պողոս առաքյալը ինքն իրենից պաշտպանում է ասելով թե Ագրիպա Թագավորը արդեն գիտեր Քրիստոսի խաչելության և հարության մասին։ Խաչելություն և հարություն դեպքերը որ տեղի էր ունեցել մոտ երեսուն տարիներ առաջ։ Բոլոր Հրեաները գիտեին այդ մասին, նույնպես Ագրիպա թագավորը։ Ուրեմն Պողոսը ասեց,
“... որովհետեւ թագավորն էլ այս բաները գիտե, որի հետ էլ համարձակ խոսում եմ; որովհետեւ չեմ կարծում որ սրանցից մեկն էլ նրանից ծածկված լինի. որովհետեւ այս բանը անկյունի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
“Այս բանը անկյունի մեջ եղած չէ։” Սա ժամանակին հասարակ առօրյա Հունարեն արտահայտություն էր։ Դկ. Գայեբելենի մեկնաբանությունը այսպես է ասում,
Հիսուսի ծառայությունը Պաղեստինում հայտնապես տարածված էր, և Ագրիպան հաստատ լսել էր այդ մասին։ Հիսուսի մահը և հարությունը ընդարձակորեն վկայվածպիտի լիներ, և Քրիստոսի Բարի Լուրը երեք տասնյակ տարիներ էր որ հայտարարվում էր։ Անպայման թագավորը այդ մասին գիեր, “որովհետեւ այս բանը անկյունի մեջ եղած չէ։” (The Expositor’s Bible Commentary, Frank E. Gaebelein, D.D., General Editor, Zondervan Publishing House, 1981, volume 9, p. 554; note on Acts 26:25-27)։
Այսօր շատեր կարծում են Քրիստոսի հարությունը մի անհասկանալի դեպք էր որ միայն մի քանի տգետ ձկնորսների մեջ էր հայտնի։ Բայց դա ճշմարտությունից շատ հեռու է! Քրիստոսի հարությունը Իսրայելի բոլոր Հրեաների մեջ հայտնի էր, և մոտ երեսուն տարիներ բոլոր Հռոմեական աշխարհում դրա մասին խոսվել էր! Այս գերբնական դեպքը գաղտնի պահված չմնաց!
“Որովհետեւ այս բանը անկույնի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
Դկ. Լենսքին ասաց,
Այն բոլոր մարգարեությունները Հիսուսի մասին իրականացվեց երկրի մայրաքաղաքում, և բոլոր հրյա առաջնորդները ու [Հռովմեական պետությունը] Պիղատոսը մասնակից էին։ Հիսուս ազգային մի գործիչ էր, որուն համբավը տարածվեց շրջապատ քաղաքներում։ “Անկյունի մեջ եղած չէր”… ոչ թե հասարակ մի փոքր անձ որ ոչ ոք նրա մասին տեղյակ չէ, մեկը որ շատ մեծ և կարեւոր էր, հանրային և անհասանելի որ [թագավորը] Ագրիպան պարտավոր եղավ իր բոլոր ուշադրությունը տրամադրել նրան։ (R. C. H. Lenski, D.D., The Interpretation of the Acts of the Apostles, Augsburg Publishing House, 1961 edition, p. 1053; note on Acts 26:26)
“Որովհետեւ այս բանը անկույնի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
Քրիստոսի թշնամիները երեք տասնյակ տարիներ ժամանակ ունեին փաստելու որ Նա մեռելներից հարություն չէ առած։ Սակայն անհաջող եղան։ Կարեւոր չէ ինչքան ջանք թափեցին, թշնամիները անհաջող եղան փաստելու որ Հիսուս խաչելությունից հետո մեռած էր։ Երբ Պողոս առաքյալը խոսեց Ագրիպա թագավորի հետ, հազարավոր Հրյաներ, և տասնյակ հազար հեթանոսներ, վկայում էին, որ “Քրիստոս մեռելներից հարություն է առել։”
Քրիստոսի հարությունը Քրիստոնեության հիմքն է։ Եթե Հիսուսի մարմինը մեռելներից հարություն առած չ՛լիներ, Քրիստոնեության հավատքը ոչ մի հիմք չեր ունենալու։ Պողոս առաքյալ ինքը ասաց,
“Եթե Քրիստոսը հարություն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզությունը, և ունայն [անարժեք] է ձեր հավատքն էլ։” (Ա Կորնթացիս 15:14)
Զարմանալի չէ որ Քրիստոսի թշնամիները շատ փորձեցին հերքել Նրա հարությունը! Սակայն նրանք բոլորը չ՛հաջողեցին։ Ես Գրեգ Լորի հետ շատ հարցերում համաձայն չեմ բայց նրա հետ համաձայն եմ Քրիստոսի հարության հարցում։ Գրեգ Լորին երեք պատճառներ է բերել որ Քրիստոսի թշնամիների ձախողության համար – երեք վկայություններ, որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն է առած։ (Greg Laurie, Why the Resurrection? Tyndale House Publishers, 2004, pp. 13-24)։ Ես կ՛վերապատմեմ ձեզ համար այդ պատճառները։
“Որովհետեւ այս բանը անկույնի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
I. Առաջին, դատարկ գերեզմանը։
Հիսուսի հարության առաջին փաստը Նրա դատարկ գերեզմանն է։ Այն իրականությունը որ Նրա մահից երեք օրեր հետո գերեզմանը դատարկ էր, Նրա հարության ամենամեծ փաստերից մեկն էե։ Բոլոր չորս Ավետարանների հեղինակները համաձայն են որ Քրիստոսի գերեզմանը երեք օրեր Նրա մահից հետո դատարկ էր։ Բազում ուրիշ վկաներ էլ հաստատեցին այս իրականությունը որ գերեզմանը դատարկ էր։
Ամենա հին հարձակումը, Քրիստոսի հարության վրա, նա է որ մեկը Հիսուսի մարմին գողացել է։ Քահանայպետը և հրյա առաջնորդները,
“… շատ փող տվին զինվորներին, և ասեցին. Ասեցեք, թե Նրա աշակերտները գիշերը եկան գողացան նրան, երբոր մենք քնած էինք … նրանք փողը առնելով, այնպես արին ինչպես սովորեցրած էին, և այս բանը հռչակվեցավ Հրեաների մեջ մինչև այսօր։” (Մատթեոս 28:12-15)
Բայց այս փաստարկը շատերին չ՛համոզեց։ Ողգախոհությունը քեզ ասում է որ աշակերտները չէին գողացել Նրա մարմինը և ձեւացնել որ Նա հարություն է առել։ Երեք օրեր առաջ, Քրիստոսի ձերբակալվելուց և խաչվելուց առաջ, աշակերտները փախել էին իրենց կյանքը փրկելու։ Շատ անհավանական է որ այս վախեցած մարդիկ այդքան քաջ լինէին որ Հիսուսի մարմինը գողանային – և սկսէին համարձակորեն քարոզել որ Նա մեռելներից հարություն է առել – իրենց կյանքի գնով! Ոչ, դա շատ անհավանակ է մի փաստարկ է! Այս փաստերը չեն համապատասխանում։ Աշակերտները մի վերնատնում փակված դռան հետեւ թագնված էին, “Հրեաների վախիցը։” (Հովհաննես 20:19) Նրանք ցնցման մեջ էին և չէին հավատում որ Նա դարձյալ հարություն է առել։ Քրիստոսի աշակերտներից ոչ մեկը այդ քաջությունը չուենր դուրս գալու զորավոր Հռովմեական պետության դեմ և Հիսուսի մարմինը գողանալ։ Դա մի հոգենաբանական իրականություն է որ չ՛պիտի անտեսվի։
Ուրիշ կասկածելի անձինքը որ կարող է Քրիստոսի մարմինը գողացած լինեին, Նրա թշնամիներ էին։ Միայն խնդիրը նա է որ Նրա թշնամիները ոչ մի շարժառիթ չ՛ունէին Նրա գերեզմանը կողոպտելու։ Քահանայապետը և մյուս հոգեւոր առաջնորդները սպանեցին Քրիստոսին որովհետեւ Նա սպառնում էր նրան կրոնական ձեւը ու ապրելակերպը։ Ամենա՛ վերջին բանը որ այս մարդիկ կ՛ուզենային նա էր որ մարդիկ մտածէին թե Քրիստոս դարձյալ կենդանացել է! Այդ պատճառով նրանք ամեն ջանք թափեցին որպեսզի հարության ամեն տեսակ փաստերը ոչնչացնեն։ Մատթեոս Ավետարանը գրել է որ նրանք գնացին Հռովմեացի կուսակալ, Պիղատոսի մոտ,
“Ասելով, Տեր, հիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր, Երեք օրից հետո հարություն կառնեմ. Ուրեմն հրամայիր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությունով պահեն. միգուցե ժողովրդին ասեն՛ Մեռելներցը հարություն առավ, և հետին մոլորությունը ավելի չար լինի քան առաջինը։” (Մատթեոս 27:63-64)
Պիղատոսը նրան ասաց որ պահակներ առնեն և գերեզմանը հսկեն “ինչպես գիտեք” – պահակ զինորներ դրեք և հնարավորին չափ զգուշ եղեք (Մատթեոս 27:65)։ Ուրեմն նրանք գերեզմանը կնքեցին և պահակ զինվորների դրին նրան պաշտպանելու։ (Մատթեոս 27:66) Զարմանալիորեն, այնպես է թվում որ քահանայապետը և կրոնական առաջնորդները ավելի վստահ էին Քրիստոսի հարության վրա քան Իր աշակերտները!
Կրոնական առաջնորդները ծայրահեղորեն փորձեցին Քրիստոսի մարմինը պահպանեն գողանալուց։ Նրանք ուզում էին փաստել որ Քրիստոսի մեռելներից հարություն խոստումը սուտ է։ Նրանք ամեն տեսակ հնարք փորձեցին որպեսզի արգիլեն Քրիստոսի մեռելներից հարություն առնելու լուրը տարածվի։ Նրա մարմինը գողանալը, ամենա վերջին գործն էր լինելու որ Նրա թշնամիները կ՛անեին։ Բայց եթե մարմինը գողացած լինեին, անկասկած կ՛հրատակեին երբ աշակերտները սկսեցին Նրա հարության մասին քարոզել։ Բայց Քրիստոսի թշնամիները երբեք Նրա մարմինը չ՛հայտնաբերեցին։ Ինչու՞։ Պարզապես որովհետեւ մարմին չ՛կար հայտնաբերելու! Գերեզմանը դատարկ էր! Քրիստոս մեռելներից հարություն էր առել!
“Որովհետեւ այս բանը անկույնի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
Դատարկ գերեզմանը առաջին փաստն է Քրիստոսի հարությունը մեռելներից, բայց դեռ ավելի փաստեր կան!
II. Երկրորդ, ականատես մարդիկ։
Երբ Հիսուս խաչվեց, Նրա աշակերտները հուսահատ էին։ Նրանց հավատքը խորտակվեց։ Նրանց հույսը որ Նրան մի օր դարձյալ պիտի տեսնեն անհայտացավ։ Ապա Հիսուս եկավ,
“և նրանց մեջ կանգնեց, նրանց ասեց․ խաղաղություն ձեզ։” (Հովհաննես 20:19)
Աշակերտները դարձյալ Նրան կենդանի տեսան։
“Իրան կենդանի կանգնեցրեց շատ ապացոյցներով քառասուն օրվա միջոցով” (Գործք Առաքելոց 1:3)
Պողոս Առաքյալ ասաց որ Քրիստոս հարություն է առել,
“Եւ թե երեւեցավ Կեփասին [Պետրոսին], հետո այն տասնեւերկուսին։ Հետո երեւեցավ հինգ հարյուրից ավելի եղբայրներին մեկ անգամ … Եւ հետո երեւեցավ Հակոբին․ Հետո բոլոր առաքյալներին։ Ամենից հետո՛ իբր թե մի վիժածի՛ ինձ էլ երեւեցավ։” (Ա Կորնթացիս 15:5-8)
Դկ․ Ջան Ր․ Րայսը ասաց,
Մտածեք ինչքան զորավոր էր Հիսուսին հարությունից հետո տեսնել, հարյուրավոր մարդիկ տեսան, ոմանք մի քանի անգամներ տեսան, այդ քառասու օրերի ընթացքում! [Գործք Առաքելոց 1:3]։ Սուրբ Գրքի օրենքն էր “երկու կամ երեք վկաների բերանից վկայությունը լսելը ընդունելի է։” Այստեղում գրված է հարյուրավոր վկաներ։ Անգամներ, մարդիկ մահվան են դատապարտվել մեկ կամ երկու վկաների միջոցով։
Միայն տասներկու բերան է պետք ժուրիում համաձայնվել մի դատավորության դեպքը լուծելու։ Այստեղում հարյուրավոր ականատեսներ համաձայն էին որ Հիսուս մեռելներից հարություն է առել։ Գոնե մեկ անձ երբեք չ՛հայտնվեց ասելու որ Նրա մեռած մարմինը տեսել է երրորդ օրից հետո, կամ մյուս փաստերի հետ հակառակի։
Այդ վկաների վկայությունը – ականատեսները, այն վկաները որ Փրկչի մարմինը շոշափեցին, Նրա ձեռքերի և ոտքերի գամերի հետքերը շոշափեցին, Նրա հետ կերան, քառասուն օրեր Նրա հետ հաղորդակցեցին – նրանց վկայությունը բոլոր ուրիշ վկայություներից ավելի զորավոր էր, մինչեւիսկ Ամերիկայի Գերագույն Դատարանի առջեւ կամ աշխարհի որեւէ դատարանում … Փաստը այնքան զորավոր է որ միայն նրանք որ չեն ուզում հավատալ և չեն ուզում փաստերը քննարկել, մերժում են։ Զարմանալի չէ որ Սուրբ Գիրքը հայտարարում է “չարչարանքներից հետո Իրեն կենդանի կանգնացրեց շատ ապացույցներով,” Գործք Առաքելոց 1:3 (John R. Rice, D.D., The Resurrection of Jesus Christ, Sword of the Lord Publishers, 1953, pp. 49-50)
“Որովհետեւ այս բանը անկույնի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26)
Դատարկ գերեզմանը և հարյուրավոր ականատեսները, զորավոր ապացույցներ են Քրիստոսի հարության մեռելներից։ Բայց դեռ ավելին կա։
III. Երրորդ, աշակերտների նահատակությունը։
Եթե հարությունը սուտ էր ինչու՞ ամեն մեկ աշակերտ այդքան չարչարանքից անցավ հռչակել այդ լուրը։ Աշակերտները ոչ թե միայն շարունակեցին քարոզել Քրիստոսի հարությունը, այլ մեռան փոխարեն մերժեն այդ իրադարձությունը! Երբ կարդում ենք եկեղեցու պատմությունը, գտնում ենք որ ամեն մեկ աշակերտ [բացի Հովհաննեսը – որ չարչարեցին և աքսորեցին] սարսափելի մահով մեռան որովհետեւ նրանք քարոզեցին Քրիստոսի հարությունը մեռելներից։ Դկ. Դ. Ջէյմզ Քենեդին ասաց,
Դա շատ կենսական և կարեւոր իրականություն է։ Հոգեբանության պատմության մեջ երբեք հայտնի չէ եղել որ մեկը իր կյանքը սուտ բանի համար զոհի։ Անցյալում հարց էր ինձ համար որ ինչու Աստված թույլ տվեց աշակերտները և բոլոր առաջին Քրիստոնյաներ այդքան տառապանքներից, ահավոր և անհավատալի չարչարանքներից անցնեն … մենք գտնում ենք հավատարմություն, բնավուրություն, և այս վկաների մահը, որոնք շատեր իրենց վկայությունը կնքեցին իրենց արյունով…Փոլ Լիթելը ասաց, “Մարդիկ մեռնում են այն բանի համար որ կարծում են ճշմարիտ է … Բայց չեն մեռնելու սուտ բանի համար։” (D. James Kennedy, Ph.D., Why I Believe, Thomas Nelson Publishers, 2005 edition, p. 47)
Հետեւյալ մարդիկ մեռան որովհետեւ վկայեցին որ Քրիստոս մեռելներից հարություն է առել։
Պետրոս – դաժանորեն խարազանվեց և ապա գլխիվեր խաչվեց։
Անդրիաս – խաչվեց X-ձեւով խաչի վրա։
Հակոբոս, Զեբեդիաի որդին – Գլխատվել է։
Հովհաննես – եռացող իւղի մեջ նետվեց, և հետո Պատմոս կղզին աքսորվեց։
Փիլիպոս – խարազանվեց և ապա խաչվեց։
Բարթողոմէոս – մորթազերծ եղավ և ապա խաչվեց։
Մատթեոս – գլխատվեց։
Հակոբոս, Տերոջ եղբայրը – Տաճարի բարձրությունից գետին նետվեց և ապա մինչև մահ ծեծվեց։
Թադեոս – նիզակով սպանվեց։
Մարկոս – քաշելով սպանվեց։
Պողոս – գլխատվեց։
Ղուկաս – ձիթենյաց ծառից կախեցին։
Թովմաս – նիզակների միջից անցկացրին, և կրակի Հնոցի մեջ նետեցին։
(The New Foxe’s Book of Martyrs, Bridge-Logos Publishers,
1997, pp. 5-10; Greg Laurie, Why the Resurrection?
Tyndale House Publishers, 2004, pp. 19-20)
Այս մարդիկ ահավոր չարչարանքներից անցան, և սարսափելի մահով մեռան, որովհետեւ վկայեցին որ Քրիստոս մեռելներից հարություն է առել։ Մարդիկ չ՛տեսած բանի համար չեն մեռնում! Նրանք Քրիստոսին տեսան երբ Նա գերեզմանից հարություն առավ! Այդ պատճառով չարչարանքը և մահը չ՛կարողացավ նրանց արգիլել և հռչակել որ, “Քրիստոս մեռելներից հարություն է առել!”
Պետրոսը հանդիպեց Նրան ափում,
Ծովի մոտ կերավ Նրա հետ;
Հիսուս նրա ասեց, ժամանակին մեռած շրթերով,
“Պետրոս, Ինձ սիրում ես՞”
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
Կոտրեց սառը մահվան ճիրաները –
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
(“Alive Again” by Paul Rader, 1878-1938)
Այս մարդիկ անհավատ վախկոտներից փոխվեցին անվախ նահատակների – որովհետեւ նրանք Քրիստոսին տեսան գերեզմանից հարություն առած!
Թովմասը հանդիպեց Նրան սենյակում,
Կոչելով Նրան իր Տերը և Աստվածը,
Ուզեց ձեռք դնել գամերով
և սուրով ծակված տեղի վրա։
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
Կոտրեց սառը մահվան ճիրաները –
Նա որ մեռած էր կենդանացավ նորեն!
(Paul Rader, ibid.)
Ինչքան կ՛ուզենայի մեր եկեղեցինները դարձյալ այս լավ երգը երգէին գրված Փոլ Րադերի միջոցով! Եթե կ՛ցանկանաք ունենալ գրեք և ես ձեզ ուղարկելու եմ նրա երաժշտությունը։ Գրեք Dr. R. L. Hymers, Jr., P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 – և խնդրեք Rader’s song “Alive Again”։
Մենք կարող ենք ավելի փաստեր բերել ձեզ Քրիստոսի հարության համար, բայց ձեզ չէ համոզելու։ Որոշ մարդիկ որ Քրիստոսին մեռելներից հարություն առած տեսա դեռ “կասկածում էին” (Մատթեոս 28:17)։ Դու պիտի Քրիստոսին հավատքով գաս։ Նախամարմնացված Քրիստոս ասաց,
“Եւ դուք ինձ կ՛որոնեք և կ՛գտնեք, որովհետեւ ինձ կ՛խնդրեք ձեր բոլոր սրտովը։” (Երեմիա 29:13)
“Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար։” (Հռովմայեցիս 10:10)
Ես հարուցյալ Քրիստոսին հանդիպեցի ժամը 10:30 առավոտյան Սեպտեմբեր 28, 1961 Բայոլա քոլեջի (այժմ համալսարան) սրահում, Դկ. Չարլզ Ջ. Վուդրիջի պատգամը լսելուց հետո, նա Ֆուլեր Աստվածաբանական ճեմարանը 1957-ին թողել էր որովհետեւ լիբերալիզմ գաղափարն էր սկսել այնտեղում (see Harold Lindsell, Ph.D., The Battle for the Bible, Zondervan Publishing House, 1978 edition, p. 111)։ Դու էլ կարող ես հարուցյալ Քրիստոսին ճանաչել – եթե ուզում ես Նրան ճանաչել “Ջանք արեք որ նեղ դռնովը ներս մտենլ” (Ղուկաս 13:24)։ Երբ գաս Քրիստոսին քո մեղքերը Քրիստոսի արյունով քավելու և մաքրվելու է – և դու վերստին ծնվելու ես, Նրա մեռելներից հարություն առնելով։ Իմ աղոթքս է որ դու շուտով գաս Քրիստոսին! Ամեն։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“In Christ Alone” (by Keith Getty and Stuart Townend, 2001)
ՆԱԽԱԳԻԾ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՓԱՍՏԵՐԸ THREE PROOFS OF CHRIST’S RESURRECTION Դկ. Ր. Լ. Հայմերզ “Որովհետեւ թագավորն էլ այս բաները գիտե, որի հետ էլ համարձակ խոսում եմ; որովհետեւ չեմ կարծում որ սրանցից մեկն էլ նրանից ծածկված լինի. որովհետեւ այս բանը անկյունի մեջ եղած չէ։” (Գործք Առաքելոց 26:26) (Գործք Առաքելոց 25:19; Ա Կորնթացիս 15:14)
I. Առաջին, դատարկ գերեզման, Մատթեոս 28:12-15;
II. Երկրորդ, ականատես մարդիկ, Հովհաննես 20:19;
III. Երրորդ, աշակերտների նահատակությունը, |