Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԱՐՎԱԾ, ԿՌՓՈՒՄ, ՆԱԽԱՏՎԵԼ և ԹՔՎԵԼ

THE SMITING, PLUCKING, SHAME AND SPITTING
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մարտ 25, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 25, 2018

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)


Սա երրորդ համարն է որ Եսայիան կատարելապես մարգարեանում է Քրիստոսի չարչարանքի մասին։ Այս համարում էր որ Հիսուսը Իր աշակերտներին ասաց,

“Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ. եւ կ՛կատարվին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրվածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի, և նրա վրա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նրան, և երրորդ օրը հարություն կ՛առնե։” (Ղուկաս 18:31-33)

Եսայիա 50:6-ը հիանալի մարգարեություն է որ անկարելի վերաբերել մի ուրիշ մարդի բացի Հիսուսին։ Դա կատարելապես գործադրվեց Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

Այս համարից երեք մեծ ճշմարտություններ եմ ներկայացնելու ձեզ։

I. Առաջին, Հիսուս Իր անձը “տվեց” չարչարվելու!

Դկ. Սթրանգը բացատրել է որ Եբրայերեն “nâthan” բառի իմաստն է “տալ։” Հարկավ, Հիսուս “տվեց” Իր թիկունքը հարվածելու։ Նա Իր ծնոտը “տվեց” որ երեսի մազերը կռփեն։ Իր երեսը “տվեց” և չ՛ծածկեց նախատիքից և թուքից։” Հիսուս ասաց,

“Իմ անձը դնում եմ… Ոչ ով նրան վեր չէ առնում ինձանից, այլ ես ինքս եմ ինձանից դնում նրան։” (Հովհաննես 10:17-18)

Դարձյալ, Գեթսեմանի Պարտեզում, երբ եկան Նրան ձերբակալելու, Հիսուս Պետրոսին ասաց,

“Կամ կարծում՞ ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։ Բայց ինչպես՞ կկատարվին գրքերը, թե այսպես պետք է լինել։” (Մատթեոս 26:53-54)

Թէեւ զինվորները Նրան ձեռբակալելով տարան, Հիսուսը կարող էր 72,000 հրեշտակներ կանչել արգիլելու նրանց։ Բայց նա դիտմամբ չ՛ուզեց այդ անել։ Այո, Փրկիչը Իր թիկունքը և երեսը “տվեց” “հարվածողներին։” Նա թույլ “տվեց” այդ չարչարանքներին, որպեսզի կատարելագործի այս երկիրը գալու նպատակը, փրկելու Իր ժողովուրդը և փրկելու բոլոր նրանց որ Իրեն են գալու։ Նա,

“իր անձը ամենի համար փրկանք տվավ։” (Ա Տիմոթեոս 2:6)

Նա,

“Իր անձը մեր մեղքերի համար տվավ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկե։ ” (Գաղատացիս 1:4)

Նա,

“Իր անձը մեզ համա տվավ, որ մեզ ամեն անորենությունից փրկե։” (Տիտոս 2:14)

Նա ասաց,

“Իմ անձը դնում եմ, … Ոչ ով նրան վեր չէ առնում ինձանից, այլ ես ինքս եմ ինձանից դնում նրան։” (Հովհաննես 10:17-18)

Նա ինքը Իր անձը տվավ չարչարվելու, ամոթը տարավ և խաչը բարձրացավ որովհետեւ Նա քեզ սիրում է! Նա ասաց,

“Ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար։” (Հովհաննես 15:13)

Հիսուս երկնքի գահը թողնելով այդ նպատակի համար եկավ։ Իր կյանքը այդ չարչարանքենրին տվեց, որպեսզի մենք ապրենք! Ոհ, ինչ մեծ խորհուրդ! Նա ասաց, “Իմ թիկունքը հարվածողներին տվեցի որովհետեւ ես քեզ սիրում եմ։ Իմ երեսը նրանց տվեցի որ մազերը պոկեն որովհետեւ դա միակ ձեւն էր որ կարող էի քեզ փրկել։ Իմ երեսը տվեցի և չ՛ծածկեցի նախատիքից և թքելուց, փրկելու քեզ վերջին դատաստանի նախատիքից!” Նա Իր կյանքը դրեց քեզ համար այդ ահավոր վիճակի միջից անցնելով որովհետեւ Նա քեզ սիրում է և քո ընկերն է! “Հիսուս մեղավորների ընկերն է!” Ոտքի վրա երգենք!

Հիսուս մեղավորների ընկերն է,
   Մեղավորների ընկեր, մեղավորների ընկեր;
Հիսուս մեղավորների ընկերն է,
   Նա կարող է քեզ փրկել!
(“Jesus is the Friend of Sinners,” John W. Peterson, 1921-2006)

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

II. Երկրորդ, Հիսուս Իր կյանքը “դրեց” չարչարվելու որպեսզի քո հոգին բուժի մեղքից!

Նա “[Իր] թիկունքը տվեց հարվածողներին։” Թեթեվակի մի վերցրու դա! Սուրբ Գիրքը ասում է,

“Այն ժամանակ Պիղատոսն առավ Հիսուսին և ծեծեց։” (Հովհաննես 19:1)

Սպրջընը ասաց,

Պիղատոս կուսակալը, Նրան դաժան կերպով չարչարեց … մտրակը … պատրաստված էր եզան ջիլով … և նրա մեջ հյուսված էր գառան ոսկորներ, արծաթյա կտորներ, որպեսզի ամեն մի զորավոր հարվածով միսը պոկվի։ Չարչարանքը այնքան ահավոր պատիժ էր որ մահից ավելի վատ էր, և իրոք, շատեր մեռնում էին այդ ընթացքում կամ նրանից հետո էին մեռնում։ Մեր օրհնյալ Փրկիչը Իր թիկունքը տվեց հալածողներին, և [նրանք] խորը [վերքեր] առաջեցրին Նրա թիկունքի վրա։ Ոհ ինչ սարսափելի չարչարանք! Ինչպես՞ կարելի էր տանել այդ տեսարանը։ (C. H. Spurgeon, “The Shame and Spitting,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1972 reprint, volume XXV, p. 422)

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

Ինչու՞ քո թիկունքը հարվածողներին տվիր, Հիսուս։ Դարձյալ, Եսայիան մեր պատասխանը տալիս է,

“Նրա վերքերովը մենք բժշկվեցանք։” (Եսայիա 53:5)

Նրա թիկունքի վրայի “վերքերովը” մեր հոգիները բժշկված է մեղքից! Պետրոս Առաքյալը շատ պարզ բացատրություն է տվել այս հարցին ասելով,

“Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարության համար ապրենք, որ Նրա խոցերովը բժշկվեցանք։” (Ա Պետրոս 2:24)

Մեր հոգիները, որ պատռված ու ավրված էր մեղքով, կարող է Հիսուսի կրած վերքերովը բժշկվի!

Մեծ ամբոխ Նրա մոտ եկավ երբ Նա Տիբերիաց ծովի մոտ էր,

“եւ նրանց ամենին բժշկեց” (Մատթեոս 12:15)

Ինչպես Նա նրանց բժշկեց, նույնպես Նա կարող է քո մեղավոր սիրտը բժշկել, “շատ խորամանկ” սիրտը, ինչքան էլ որ լինի (Երեմիա 17:9)։ Չարլզ Վեսլին, իր մեծ Ծննդյան երգում, “Լսեք, կ՛երգեն հրեշտակք,” գրել է, Քրիստոս “Հարություն առավ Իր թևերով … Ծնվեց հարություն տալու երկրի որդիներին, Ծնվեց երկրորդ ծնունդ տալու նրանց։” Եկ Հիսուսին և քո հոգու մեղքերի վերքը Նրա խոցերովը կ՛բուժվի, և վերստին կ՛ծնվես!

III. Երրորդ, Հիսուս Իր անձը “դրեց” չարչարվելու իբրեւ փոխնորդ քո մեղքերի համար!

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

Ոչ մի բացատրություն չէ կարող սրանից ավելի պարզ լինի։

“Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անորենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառավ; և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։” (Isaiah 53:5-6).

Հիսուս այդ բոլոր չարչարանքից անցավ քո փոխարեն, որպեսզի քեզ դժոխքի չարչարանքից փրկե!

“Այն ժամանակ թքեցին Նրա երեսին, և բռնցքով ծեծեցին Նրան, ոմանք էլ ապտակ տվին նրա։” (Մատթեոս 26:67)

“Եւ ոմանք սկսեցին Նրա վրա թքել, և երեսը ծածկել, և բռունցքով ծեծել Նրան և Նրան ասել, մարգարեացիր. և սպասավորները Նրան ապտակներով ծեծում էին։” (Մարկոս 14:65)

“Եւ նրա վրա թքելով՛ եղեգն առնում էին և նրա գլուխը ծեծում։” (Մատթեոս 27:30)

“Եւ Նրա գլուխը եղեգով ծեծում էին, և Նրա վրա թքում էին՛ և ծունկ դնելով երկրպագում էին Նրան։ (Մարկոս 15:19)

“Եւ Հիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նրան և ծեծում։ Եւ Նրա աչքերը ծածկում էին և երեսին զարկում, և նրան հարցնում էին և ասում, Մարգարեացիր՛ ով՞ է նա, որ քեզ զարկեց։ Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խոսում էին նրա դեմ։” (Ղուկաս 22:63-65)

“Այն ժամանակ Պիղատոսն առավ Հիսուսին և ծեծեց։” (Հովհաննես 19:1)

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատիքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

Ջոզեֆ Հարթը գեղեցիկ կերպով է բացատրել,

Տես ինչ համբերությամբ Հիսուս կանգնած է,
   Վիրավորված [այս ահավոր տեղում]!
Մեղավորներ, Ամենակարողի ձեռքերը կապած
   Թքեցին իրենց ստեղծողի երեսին։
(“His Passion” Joseph Hart, 1712-1768; altered by Dr. Hymers)

Հիսուս այդ բոլոր չարչարանքներից անցավ։ Եւ Նրա ոտքերը և ձեռքերը գամեցին Խաչի վրա! Նա այդ բոլոր ահավոր ցավերից ու տառապանքից անցավ քո փոխարեն։ Նա չարչարվեց և մեռավ Խաչի վրա քո փոխարեն, վճարելով քո մեղքերի պարտքը, բերելով քեզ բժշկություն և արդարություն, Աստծո առջեւ!

“Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնե Աստծուն։” (Ա Պետրոս 3:18)

Դկ․ Այզակ Վաթսը ասաց,

Տես, Իր գլխով, ձեռքերով ու ոտքերով,
   Թախիծը և սերը իջան միասին;
Արդոյք՞ այսպես սեր և թախիծ հանդիպում են իրար,
   Կամ փշերը կազմում են՞ նման հարուստ թագ։

Բնության բոլոր թագավորությունը իմն է,
   Շատ փոքր մի նվեր;
Հիանալի, աստվածային մի սեր,
   Պահանջում է իմ հոգին, իմ կյանք բոլորը։
(“When I Survey the Wondrous Cross” Isaac Watts, D.D., 1674-1748).

Եւ Վիլիամ վիլիամզը ասաց,

Մարդի մեղքի հսկա բեռը,
   Փրկչի վրա դրվեցավ,
Դժբախտության հագուստը,
   Նա հագավ մեղավորների համար,
Նա հագավ մեղավորների համար։
   (“Love In Agony,” William Williams, 1759).

Էմի Զաբալագան մեր եկեղեցում է ծնվել։ Նա բոլոր ժողովներին մասնակցել է։ Բայց իր մասնակցութունը նրան Քրիստոնյա չ՛դարձրեց։ Նա բնությամբ ուրիշների պես մեղավոր էր։ Մենամարտում էր իր մեղքի և ինքն իրեն հետ։ Բայց մի օր առաջ եկավ ժողովի վերջում, ծունկի եկավ և վստահեց Քրիստոսին! Լսեք թե ինչ ասավ նա,

“Իմ մեղքերը անտակ օվկեանոսի պես էր։ Այլեւս չէի կարող դիմանալ։ Քրիստոսին պիտի ունենայի! Պիտի Նրա Արյունը ունենայի! Ծունկի եկա և Հիսուսին վստահեցի։ Աստված ինձ ազատեց զգացումի, հոգեվելուծության, հավաստիացման ցանկության կուռքերից ազատեց: Այդ բոլորը թողեցի և ինձ Փրկչի գիրկը նետեցի։ Փոխարեն վախենամ մի ուրիշ սխալ խոսակցությունից, կամ իմ ներքինը ու զգացումները քննեմ ինչպես միշտ էի անում, հավատքով Քրիստոսին նայեցի։ Նա ինձ Իր թանկագին Արյունով լվաց։ Նա իմ մեղքերի ծանր բեռը վերցրեց։ Հիսուս Աստծո բարկությունը որ ինձ դժոխք էր ուղարկելու, կասեցրեց։ Նա ներեց իմ բոլոր մեղքերը։ Իմ գրառումը կնքված է “Անմեղ” Իր Արյունով։ Նա իմ փաստաբանն է, իմ փրկիչը, իմ հերոսը, և իմ Տերը! Ես կարող եմ միայն ձայնակցել Պողոս Առաքյալի հետ ասելով, “Շնորհակալ Աստծուն Նրա հիանալի նվերի համար – Հիսուսը։”

Քրիստոսը քո փոխնորդն է։ Նա քո փոխարեն մեռավ – վճարելով քո մեղքերի վարձքը։ Մեծ Սպրջընը ասաց, “Ոմանք կարելի է մի ուրիշ բան քարոզեն, բայց այս բեմից, միշտ հնչվելու է Քրիստոսի փոխարինումը!”

Հիսուս քո մեղքի վարձքը խաչի վրա չարչարելով վճարեց! Եկ Հիսուսին և Նա ներելու է քո մեղքերը և փրկելու է քո հոգին! Քո բոլոր սրտով կարող ես ասել,

Գալիս եմ, Տեր!
   Հիմա գալիս եմ Քեզ մոտ!
Լվա ինձ, մաքրի քո արյունով
   Որ հոսեց Գողգոթայից։
(“I Am Coming, Lord,” Lewis Hartsough, 1828-1919)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“My Jesus, I Love Thee” (William R. Featherstone, 1842-1878)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՀԱՐՎԱԾ, ԿՌՓՈՒՄ, ՆԱԽԱՏՎԵԼ և ԹՔՎԵԼ

THE SMITING, PLUCKING, SHAME AND SPITTING

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չ՛ծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)

(Ղուկաս 18:31-33)

I.   Առաջին, Հիսուս Իր անձը “տվեց” չարչարվելու! Հովհաննես 10:17-18; Մատթեոս 26:53-54; Ա Տիմոթեոս 2:6; Գաղատացիս 1:4; Տիտոս 2:14; Հովհաննես 15:13։

II.  Երկրորդ, Հիսուս Իր կյանքը “դրեց” չարչարվելու որպեսզի քո հոգին բուժի մեղքից! Հովհաննես 19:1; Եսայիա 53:5; Ա Պետրոս 2:24; Մատթեոս 12:15; Երեմիա 17:9։

III. Երրորդ, Հիսուս Իր անձը “դրեց” չարչարվելու իբրեւ փոխնորդ քո մեղքերի համար! Եսայիա 53:5-6; Մատթեոս 26:67; Մարկոս14:65; Մատթեոս 27:30; Մարկոս 15:19; Ղուկաս 22:63-65; Հովհաննես 19:1; Ա Պետրոս 3:18։