Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՅՍ ԽՈՍՔԸ ԾԱԾԿՎԱԾ ԷՐ ՆՐԱՆՑԻՑ

THIS SAYING WAS HID FROM THEM
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Մարտ 11, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 11, 2018

“Եւ նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)


Ղուկաս Ավետարանում, Հիսուսը երեք անգամ Իր աշակերտներին ասաց որ մեռնելու է (Ղուկաս 9:22; 9:44)։ Ղուկաս 18:31-33, Նա շատ պարզորեն բացատրել է,

“Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ․ Եւ կ՛կատարվին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրվածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի․ և նրա վրա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նրան և երրորդ օրը հարություն կ՛առնե։” (Ղուկաս 18:31-33)

Սրանից ավելի պարզ ինչպես՞ կարելի է բացատրել։ Դեռ, “Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)։ Մարկոս 9:31 գրված է, “Նրանք այն խոսքը չէին իմանում։” Դկ. Ա. Թ. Րաբերթսընը այսպես է մեկնաբանել Մարկոս 9:31, “Նրանք շարունակեցին չ՛հասկանալ։ Նրանք ագնոստիկներ [անհավատներ] էին [Քրիստոսի] մահվան և հարության հարցով։” (A. T. Robertson, Litt.D., Word Pictures in the New Testament, Broadman Press, 1930, volume I, p. 344; note on Mark 9:32)

Քրիստոսի Ավետարանը համառոտ և պարզորեն Պողոս Առաքյալի միջոցով բացատրվել է,

“Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։ Եւ թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3-4)

Սակայն, այդ ժամանակ, տասներկու աշակերտները չ՛հասկացան կամ Քրիստոսի Ավետերանը չ՛ըմբռնեցին։

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից․ և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)

Ինչպես Դկ. Ա. Թ. Րաբերթսընը ասաց, “Նրանք շարունակեցին չ՛հասկանալ։ Նրանք ագնոստիկներ [անհավատներ] էին [Քրիստոսի] մահվան և հարության հարցով։” Տասներկու աշակերտները դեռ չ՛հավատացին Ավետարանին! Մեկնաբանելով Մարկոս 9:30-32, Դկ. Ջ. Վերնըն ՄաքԳին ասաց, “Սա առաջին անգամը չէր որ Նա Իր մահը հայտարարեց նրանց, և դեռ նրանք չ՛հավատացին։” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume IV, p. 201; note on Mark 9:30-32)

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից. և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)

Այս համարում գտնվող երեք բառերից հասկանում ենք որ նրանք Ավետարանի խոսքին չ՛հավատացին։

I. Առաջին, նրանք Ավետարանի խոսքը չ՛հասկացան։

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան։” Հունարենում այս բառը թարգմանվել է “հասկացան” որը նշանակում է “[հասկանալ] մտքով” (Զորավոր)։ Թեկուզ Քրիստոս պարզորեն և բառացիորեն խոսեց, աշակերտները չ՛կարողացան Նրա ասած խոսքի իմաստը ըմբռնել։ Համարը ասում է, “Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան։ Մաթիու Փուլը ասել է, “Այս բառերի հասկանալը բավականի հեշտ էր” (A Commentary on the Whole Bible, The Banner of Truth Trust, 1990 reprint, volume 3, p. 258; note on Luke 18:34), սակայն ասածները չէին իմանում! Աշակերտները չէին հասկանում որ Քրիստոսը “հանձնվելու է Հեթանոսներին։” Նրանք չէին հասկանում որ Նա “կ՛ծաղրվի, և չարամտորեն կ՛վարվեն նրա հետ ու կ՛թքեն Նրա վրա։” Նրանք չ՛հասկացան որ Նրան “կ՛մտրակեն,” մինչև իր մեջքի ոսկորների հայտնվելը։ Նրանք չ՛հասկացան որ Նրան Խաչի վրա “կ՛սպանեն”։ Նրանք չ՛հասկացան որ Նա մեռելներից “երրորդ օրը” հարություն է առնելու։ Ինչպես Մարկոս Ավետարանում գրվել է,

“Մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնվի, և նրան կ՛սպանեն. Բայց երբոր սպանվի, երրորդ օրումը հարություն կ՛առնե։ Իսկ նրանք այն խոսքը չէին իմանում, և վախենում էին հարցնել նրան։” (Մարկոս 9:30-31)

Մարդկային պատասխանը նրանց անտեղյակության մասին բացատրվել է Վիլիամ ՄաքԴոնալդի միջոցով,

Նրանց մտքերը զբաղված է [քաղաքական] մի փրկչի մտքով որ նրանց ազատելու էր Հռովմայական իշխանությունից, և հաստատելու է Իր թագավորութունը անմիջապես, և չուզեցան [հավատալ] ուրիշ որևէ մի ծրագրի։ (William MacDonald, Believer’s Bible Commentary, Thomas Nelson Publishers, 1989 edition, p. 1440; note on Luke 18:34)

Հունվար 28, 2006 Եթժաք Քադուրին, Իսրաելի գլխավոր ռաբայներից մեկը, իր մահվանից առաջ մի նամակ է թողել, որպեսզի իր մահից հետո բացվի։ Միջնադարյան շրջանի ռաբայները երկու Մեսիայի էին հավատում – Մեսիա Հովսեփը որ իր եղբայրների մեղքերի համար տառապեց և նրանց Եգիպտոսից հանեց, և Դավիթի որդի մեսիան որ Դավիթ թագավորի պես թշնամիներին հաղթելու է և նրանց վրա թագավորելու է։ Բայց երբ Ռաբայ Քադուրի նամակը իր մահից հետո բացվեց, գրված էր որ նա միայն մեկ Մեսիայի է հավատում։ Նա գրել էր որ Եբրաերեն առաջին բառը նախադասության մեջ Մեսիայի մասին հայտնում է Նրա անունը – Եշուա։ Որը Հայերեն նշանակում է Հիսուս! Սա Իսրայելի կրոնական գիտնակաների մեջ խառնաշփոթություն առաջացրեց։ Չարչարվող Մեսայիա և թագավորող Մեսայաի! “Երկու Մեսայաիները” առաջին և երկրոդ գացող Քրիստոսն է – ոչ թե երկու Մեսայաներ!

Աշակերտները Մեսայաի Դավթի որդուն էին սպասում, ոչ թե Մեսայաի Հովսեփի որդուն! Նրանց մտքերը նախապաշարված էր չ՛հավատալ չարչարվող Մեսայիաին (Հովսեփի որդի Մեսայաին) որովհետե Հրյա ժողովրդի մեծ մասը սպասում էին մի Մեսայիաի որ նրանց Հռովմայեցիներից ազատելու էր (Մեսայաի Դավթի որդին)։ Նրանք չէին հասկացել որ այդ երկու Մեսայաիները մեկ են։ Կարդացեք իմ պատգամը, “Աշակերտների Վախը” – այստեղ սեղմեցեք կարդալու համար։ Բայց մի ուրիշ պատճառ կա նրանց Ավետարանից անտեղյակ լինելու համար։

Մեր երիտասարդներից մեկը ասաց, “Ավետարանը անգամներ լսելով, ամեն Կիրակի դարձյալ լսելով կարծես թե իմ սիրտը ավելի էր խստացրել։ Ավետարանի պարզությունը իմ հիասթափության պատճառն էր եղել ... շարունակ մտածում էի որ ոչ մի բան չէ պատահելու … Հոգնել էի վստահելու ինձ և իմ զգացումներին։ [Նա ուզում էր Դավթի որդի Մեսայաին ունենալ, մի Մեսայաի որ հոգեբան էր և իր զգացումները կ՛կարգավորեր։] Դկ. Հայմերզը անգամներ և անգամներ ասաց որ ինձ սիրում է։ Վերջապես ուզում էի մի բան անել։ Ես կատարեցի այն ինչ Դկ. Հայմերզը ինձ ասեց անեմ։ Վստահեցի Հիսուսին, որովհետեւ Նա էր որ Խաչի վրա գամվեց, ոչ թե իմ զգացումները։ [Նա ուզում էր որ Դավթի որդի Մեսայան իրեն մտային առողջություն տար։] Եւ Հիսուս Իր Արյունով իմ մեղքերը լվաց։” Այդ երիտասարդը աշակերտների նման էր։ Նա լսել էր որ Հիսուս մեռավ իր մեղքերի համար, բայց չ՛հավատաց դրան։ Նա մտային առողջություն էր ուզում, ոչ թե մեղքերի ներում։ Ձեզանից ոմաք այս գիշեր ճիշտ այդպես էք։

II. Երկրորդ, Ավետարանը նրանցից ծածկված էր։

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից...։” (Ղուկաս 18:34)

“Ծածկված” բառը Հունարենից թարգմանվել է և նշանակում է “թաքնված”։ Նույն բառը Հունարենում գտնվում է Հովհաննես 8:59 համարում որ ասում է, “Հիսուս ծածկվեցավ։” Ուրեմն մեր համարում, “խոսքը ծածկված էր նարնցից։” Մի գերբնական տարր է ներգրաված երբ Հիսուս ինքնիրեն ծածկեց, երբ նրանք քարեր վեր առան, որ նրա վրա գցեն (Հովհաննես 8:59)։ Մեր համարի մեջ էլ մի գերբնական տարր կա, “եւ խոսքը ծածկված էր նրանցից։” Այդ խոսքերի մասին Ղուկաս 18:34-ում, Դկ. Ֆրանկ Գայէբէլենի մեկնաբանությունում ասել է, “Ղուկասը աշակերտների տգիտությունը վերաբերում է նրան որ դա մի գերբնական պահվածք էր որ չ՛հասկանան։” (Frank E. Gaebelein, D.D., general editor, The Expositor’s Bible Commentary, Zondervan Publishing House, 1984 edition, volume 8, p. 1005; note on Luke 18:34)։ Ես էլ մտածում եմ որ համարը նույն իմաստը ունի։ Գերբնականորեն պահված էր չ՛հասկանալու նպատակով։ “Եւ խոսքը [Ավետարանը] ծածկված էր նրանցից։”

Սատանան քեզ կույրացնում է։ Սուրբ Գիրքը ասում է, “Իսկ եթե մեր Ավետարանը ծածկված էլ լինի, նա կորածների մեջ է ծածկված: որոնցում այս աշխարհի աստվածը [սատանան] այն անհավատների սրտերը կուրացրեց” (Բ Կորնթացիս 4:3-4): Այդ պատճառով է որ դու շարունակ քո զգացումների հետեվից ես փոխարեն Հիսուսին վստահես!

Հիմա գիտենք որ այդ ժամանակ աշակերտները մեծ սուրբեր չէին։ Նրանք հասարակ մարդիկ էին։ Իբրեւ մարդ, նրանք մեր նման էին, Ադամի ժառանկակիցներ։ Ուրեմն, նրանք էլ “մեռած էին հանցանքներումը և մեղքերումը” ինչպես ես, եոթը տարիները եկեղեցում էի, նախքան փրկվէի; ինչպես ձեզանից ոմանք էք ևդեռ անապաշխար էք (Եփեսացիս 2:1, 5)։ Իբրեւ Ադամի սերունդ, նրանց մարմնավոր մտքերը “Աստծո դեմ թշնամություն էր” (Հռովմայեցիս 8:7)։ Իբրեւ Ադամի սերունդ նրանք շնչավոր մարդիկ էին, և “շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չէ ընդունում” (Ա Կորնթացիս 2:14)։ Իբրեւ Ադամի սերունդ, “խաչի խոսքը կորածների համար հիմարություն է” (Ա Կորնթացիս 1:18)։ Ինչպես Քրիստոս Նիկոդիմոսին ասաց, “Պետք է վերստին ծնվել” (John 3:7), նույնպես աշակերտներն էլ “պիտի վերստին ծնվենին։” Նրանք չէին կարող առանց վերստին ծնվելու իրենց գործը թողնել և Հիսուսին հետեվել։ Դա կ՛լիներ փրկություն գործերով ստանալ! Դա Հռոմի Կաթոլիկների բացատրված կերպն է! Բայց Սուրբ Գիրքը սովորեցնում է որ փրկությունը շնորհքով է, ուրեմն նրանք չէին կարող միայն Քրիստոսին հետեվելով փրկվել!

“Որովհետեւ շնորհքով էք փրկված հավատքի ձեռովը. Եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է. Ոչ թե գործերից, որ մեկը չ՛պարծենա։” (Եփեսացիս 2:8-9)

Հուդան տասներկու աշակերտներից մեկն էր։ Արդյոք՞ վերստին ծնունդ ուներ։ Քրիստոս նրա մասին ասաց, “կորած,” և նրան կոչեց “կորստի որդի” (Հովհաննես 17:12)։ Արդոյք՞ Թովմասը վերստին ծնունդ ուներ։ Հարությունից հետո, Թովմասը ասաց, “չեմ հավատալ” (Հովհաննես 20:25)։ Ես գիտեմ որ Պետրոսը Աստծո կողմից մի քիչ լուսավորված էր (Մատթեոս 16:17) բայց մի քանի ռոպեներ հետո Հիսուսին հանդիպեց երբ Նա ասաց որ “կ՛սպանվի, և երրորդ օրը հարություն կառնի” (Մատթեոս 16:21-22), և Հիսուս “Պետրոսին ասաց, հետս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ, որովհետւ դու [միտք] չես անում Աստծո՛ այլ մարդկանց բաները” (Մատթեոս 16:23)։ Պետրոսը պարզապես Ավետարանը ուրացավ, և սատանայից ազդված խաչելությունը և Քրիստոսի հարությունը մերժեց։ Այս գիշեր դու էլ Պետրոսի նման ես։ Դու էլ փնտռում ես Դավթի որդի Միսայիային (որպեսզի քեզ լավ զգացում, լավ կյանք, և նյութական բաներ պարգեվի քեզ), ոչ թե Հովսեփի որդի Մեսայիաին (Խաչի վրա քո մեղքերի վարձքը վճարողին)։

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը [Ավետարանից] ծածկված էր նրանցից...” (Ղուկաս 18:34)

Պողոս Առաքյալը ասաց,

“Իսկ եթե մեր ավետարանը ծածկված էլ լինի, նա կորածների մեջ է ծածկված։ Որոնցում այս աշարհքի աստվածը [սատանան] այն անհավատների սրտերը կուրացրեց ...” (Բ Կորնթացիս 4:3-4)

Սատանան քեզ կույրացնում է որպեսզի նյութական բաների հետեվից գնաս, ոչ թե մեղքերի թողություն փնտռես։

Այո, մի “գերբնական” կույրություն կար, մի սատանայական կույրություն աշակերտների միջև, նույնպես կույրություն Ավետարանի նկատմամբ նրանց մարմնավոր, Ադամական բնությունից ստացած։ Հիսուս ասաց, “Եթե դարձի չ՛գաք և չ՛լինիք երեխաների նման, չեք մտնիլ երկքի արքայությունը։” (Մատթեոս 18:3) Ում՞ էր ասում այս խոսքը։ Այս խոսքը “աշակերտներին” էր ասում (Մատթեոս 18:1)։ Ուշադիր լսեք Մատթեոս 18:1-3,

“Այն ժամումը աշակերտները Հիսուսի մոտ եկան և ասեցին, Ով՞ է մեծ երկնքի արքայութեան մեջ։ Ու Հիսուսն իր մոտ մի երեխա կանչելով, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը. Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ․ Եթե դարձի չ՛գաք և չ՛լինեք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը:” (Մատթեոս 18:1-3)

Աշակերտները ուզում էին իմանալ նրանցից ով է Երկնքի թագավորության մեջ ամենա մեծ լինելու (Մատթեոս 18:1)։ Հիսուս աշակերտներին ասաց, “Եթե դարձի չ՛գաք ... չեք մտնիլ երկնքի արքայությունը։” (Մատթեոս 18:3)

“Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը [Ավետարանից] ծածկված էր նրանցից...։” (Ղուկաս 18:34)

III. Երրորդ, նրանք Ավետարանի խոսքը փորձառությամբ չ՛գիտէին։

Համարի վերջում ասում է, “ասածները չէին իմանում” (Ղուկաս18:34)։ Հունարեն բառը թարգմանված է “գիտենալ” որը նշանակում է “տեղյակ լինել, հաստատ իմանալ, փորձառությամբ իմանալ” (George Ricker Berry, A Greek-English Lexicon of New Testament Synonyms, coded to Strong, number 1097)։ Նույն բառը Փիլիպեցիս 3:10 է գրված, “Որ ճանաչեմ նրան՛ և նրա հարության զորությունը՛ և նրա հարության զորությունը՛ և նրա չարչարանքի մասնակից լինելը ...” Աշակերտները Ավետարանը փորձառությամբ չ՛գիտեն։ Նրանք խոսքը լսել էին, բայց Ավետարանի ճշմարտությունը չ՛գիտէին։ Նրանք Թագավորության մեջ պարգեւներ էին ուզում, ոչ թե մեղքերի թողություն։ Այժմ բոլոր համարին լսեցեք։ Ղուկաս 18:31-34։

“Եւ այն տասնեւերկուսին մոտն առավ և ասեց նրանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ. և կ՛կատարվին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրվածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի, և նրա վրա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նրան. և երրորդ օրը հարություն կ՛առնե։ Եւ Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:31-34)

Արդոյք՞ հիմա տեսնում էք։ “Նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանից, և ասածները չէին իմանում [փորձառությամբ]։”

Լսեք Ս. Հ. Սպրջընի վկայությանը։ Նա Ավետարան քարոզող հովիվի տանն էր մեծացել – իր հորը։ Ամառները նա անց է կացրել իր մեծ հոր տնում, որը նա էլ Ավետարանի քարոզիչ էր։ Նա ամեն Կիրակի քարոզ էր լսել, իր բոլոր կյանքում։ Սակայն նա էլ դարձի եկած չէր աշակերտների նման, նախքան հարությանը։ Սպրջընը ասաց,

Ես իմ երիտասարդ ժամանակվանից լսել էի փրկության ծագրի մասին որը Հիսուսի զոհի միջոցով էր, բայց իմ հոգուս խորքում ավելին չ՛գիտէի, եթե [մի հեթանոս երկրում] ծնված լինէի։ Դա ինձ համար իբրեւ մի նոր հայտնություն բացվեց, այնպես, կարծես թե երբեք Ավետարանը չէի կարդացել ... [ապա] հասկացա և տեսա հավատքով որ Նա որ Աստծո Որդի էր մարդ դարձավ, և Իր օրհնյալ անձնավորությունով, իմ մեղքերը Իր վրա կրեց խաչի վրա ... Արդոյք՞ դու էլ այդպես ես տեսել։ (C. H. Spurgeon, How Can a Just God Justify Guilty Man?, Chapel Library, Pensacola, Florida)

Սպրջընը լավ էր ճանաչում Քրիստոսին։ Նա լսել էր փրկության մասին բայց նա “ոչինչ չ՛իմացավ, և խոսքը [Ավետարանը] ծածկված էր [նրանից], և ասածները [փորձառությամբ] չեին իմանում։” Ավետարանը անակնկալի կերպով եկավ, այնպես զորավոր կերպով, որ նա ասաց, “Ինձ եկավ մի նոր հայտնությունով, այնպես կարծես թե երբեք Գրքերը չէի կարդացել։” Ինչ՞ էլ այդ նոր հայտնությունը։ Քրիստոս մեղքերը ներում է! Նա Իր բոլոր կյանքում մեղքերից փրկություն քարոզեց։

Դա է իսկական փոփոխությունը – երբ քո հոգին քո մեղքերի ծանրությունը զգում է – և դու դեպի հարուցյալ Քրիստոսն ես քաշվում։ Մեկը ինձ ասաց, “Սուրբ Գրքում, որ՞ համարն է սովորեցնում որ աշակերտները դարձի եկան, երբ հանդիպեցին հարուցյալ Քրիստոսի։” Պատասխանը պարզ է – բոլոր չորս Ավետարաների վերջում – Մատթեոս 28; Մարկոս 16; Ղուկաս 24 (հատկապես 36-45 համարները ավելի պարզ է գրում); և Հովհաննես 20:19-22-Դկ․ Ջ․ Վերնընը Մաքգին, Ամերիկայի ամենահայտնի Սուրբ Գրքի ուսուցիչը, Հովհաննես 20:22-ի մասին ասել է, “Ես անձամբ հավատում եմ որ այդ պահին մեր Տերը փչեց նրանց վրա, և ասաց, ‘Առեք Սուրբ Հոգին,’ այս մարդիկ վերանորոգվեցին [վերստին ծնվեցին]։ Սրանից առաջ նրանք [վերստին ծնված] չէին։” Նրանք վերստին ծնվեցին երբ դադարեցին փնտռելու իրենց ֆիզիքական շահերը, միայն այն ժամանակ երբ թողեցին Քրիստոսին հասկացան որ մեղավորներ են։ Դու չես փրկվելու մինչև հասկանաս որ մեղավոր ես։ Այն ժամանակ Հիսուսի միջոցով կ՛փրկվես։ (See J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, volume IV, p. 498; note on John 20:21)։ Կարող եք համացանցի միջոցով լսեք Դկ. ՄաքԳիի քարոզները այս հասցեով www.thruthebible.org։

Այժմ մեր աղոթքն է որ դու Սուրբ Հոգու միջոցով համոզվես որ մեղավոր ես, և Աստծո Հոգին քո սիրտը կ՛բացի, և քեզ Հիսուս Քրիստոսին կ՛քաշի, հարուցյալ Աստծո Որդուն, մեղքերից մաքրելով Քրիստոսի թանկագին Արյունով։

Մեր եկեղեցում մի երիտասարդ կին ասաց, “Ես անձնասեր էի, նախանձով և բարկությունով լցված ուրիշների հանդեպ։ Իմ զգացումները այլեւս չէի կարողանում համբերել։ Իմ մեղավոր բնությանով Հիսուսին մերժում էի։ Կեղծորեն դարձի էի եկել, որովհետեւ վստահել էի իմ մտքերին և ոչ թե Հիսուսին։ [Նա չ՛ապաշխարած աշակերտների նման էր որ նյութական առարկաների հետեւից էին, բայց վերջապես հասկացան Քրիստոսի տառապանքների կարևորությունը որ փրկում էր նրանց իրեն մեղքերից։] Ուզում էի ինքս ինձ փրկել։ Ինչքան շատ ջանք թափեցի փրկել ինձ ավելի կորած զգացի ինձ։ Ապա հասկացա որ Հիսուս դժոխային չարչարանքներից անցավ Խաչի վրա ինձ փրկելու։ Ինչպես՞ էի կարող մերժել Նրա սերը իմ հանդեպ։ Հիմա Հիսուսին ունեմ, որ ինձ սիրում է բոլորից ավելի շատ ... և հիմա իմ բոլոր կյանքում Նրան եմ վստահելու։”

Դկ․ ՄաքԳիի բոլոր ծրագիրները վերջանում են այս երգով, “Հիսուս Վճարեց Բոլորը։”

Կ՛լսեմ Փրկիչս կ՛սէ, “Իրոք անուժ ես դու,
Տկար զավակս, նայիր և աղոթիր, իմ մեջ փնտռի բոլորը։”
Հիսուս վճարեց բոլորը, Իրեն եմ պարտք ամեն բան;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։

Տեր, իրոք գտա Քո զորությունը, և Քոնը միայն,
Կարելի է ՞ բորոտի բիծը մաքրել, և քարե սիրտը հալեցնել։
Հիսուս բոլորը վճարեց, բոլորը Նրան եմ պարտք;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։

Բարի բան ոչինչ չունեմ որով Քո շնորհքը պահանջեմ –
Իմ հագուստներս կ՛լվացեմ ճերմակ, Գողգոթայի Գառան Արյունով։
Հիսուս բոլորը վճարեց, Բոլորը Նրան եմ պարտք;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։

Եւ երբ, գահի առջև, Իր առջև կանգնեմ կատարյալ,
“Հիսուս մեռավ հոգիս փրկելու,” Իմ շրթերը պիտի կրկնի։
Հիսուս բոլորը վճարեց, Բոլորը Նրան եմ պարտք;
Մեղքը կարմիր բիծ թողեց, Նա մաքրեց սպիտակ ձյունի պես։
   (“Jesus Paid It All” by Elvina M. Hall, 1820-1889)

Նախքան այս պատգամը Պրն. Գրիֆիթը երգեց “Քրիստոսում միայն” գեղեցիկ երգը, Պրեզբեթերիյան եկեղեցին այս երգը իրենց երգարաներից հանեց որովհետեւ հեղինակները չ՛ուզեցին երկրորդ տան բառերը, “Աստծո բարկությունը հագեցավ”-ը հանել այս երգին։ Բայց այս բառերը շատ ճիշտ են! Լսեք երբ Պրն․ Գրիֆիթը երգում է այս երգը։

Քրիստոսում միայն հույս գտա;
Նա իմ լույսը, զորություն ու երգն է;
Այս անկյունի քարը, այս հաստատ վեմը,
Կանգուն է ամենա խիստ փոթորկի ու երաշտի մեջ։
Ինչ սիրո բարձրություն, խոր խաղաղության,
Երբ վախերը անհետանան, երբ ձգտումը դադարի!
Իմ մխիթարողը, ամեն բանում –
Այստեղ Քրիստոսի սիրով կանգուն եմ։

Քրիստոսում միայն, որ մարմին առավ,
Կատարյալ Աստված տկար մանկան մեջ!
Սիրո նվերը և արդարությունը,
Ծաղրվեց նրանցով որ կեավ փրկելու։
Մինչև խաչը երբ Հիսուս մեռավ,
Աստծո բարկությունը հագեցավ;
Որով ամեն մեղք Նրա վրա դրվեցավ -
Քրիստոսի մահով ես ապրեցա։

Այնտեղ գետնի վրա Նրա մարմինը դրվեցավ,
Աշխարհի լույսը խավարի միջոցով սպառած;
Ապա պայթեցավ փառավոր օրը,
Գերեզմանից Նա հարություն առավ!
Եւ Նրա հաղթությունով,
Մեղքի անեծքը կորցրեց իր դերը իմ վրա;
Որով ես Նրան եմ և Նա իմն է –
Գնված Քրիստոսի թանկագին Արյունով։

Անմեղ կյանքում, անվախ մահից –
Սա է իմ զորությունը Քրիստոսում;
Առաջին աղաղակից մինչև վերջին շունչ,
Հիսուս իմ ճակատագիրը կերտեց,
Ոչ մի դժոխային ուժ, ոչ մի մարդկային մտադրություն,
Կարող է ինձ Նրա ձեռքից հանել;
Մինչև Նրա վերադառնալը կամ ինձ տուն կանչելը –
Ես Քրիստոսի զորությունով կանգուն եմ։
   (“In Christ Alone,” Keith Getty and Stuart Townend, 2001).

Լսեք Պրն. Գրիֆիթին որ երկրորդ տունը նորեն կ՛երգի։

Քրիստոսում միայն, որ մարմին առավ,
Կատարյալ Աստված տկար մանկան մեջ!
Սիրո նվերը և արդարությունը,
Ծաղրվեց նրանցով որ կեավ փրկելու։
Մինչև խաչը երբ Հիսուս մեռավ,
Աստծո բարկությունը հագեցավ;
Որով ամեն մեղք Նրա վրա դրվեցավ -
Քրիստոսի մահով ես ապրեցա։

Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“In Christ Alone” (by Keith Getty and Stuart Townend, 2001)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՅՍ ԽՈՍՔԸ ԾԱԾԿՎԱԾ ԷՐ ՆՐԱՆՑԻՑ

THIS SAYING WAS HID FROM THEM

Դկ Ր. Լ. Հայմերզ

“Եւ նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)

(Ղուկաս 18:31-33; Մարկոս 9:32; Ա Կորնթացիս 15:3-4)

I.   Առաջին, նրանք Ավետարանի խոսքը չ՛հասկացան,
Ղուկաս 18:34a; Մարկոս 9:31-32

II.  Երկրորդ, Ավետարանի խոսքը նրանցից ծածկված էր,
Ղուկաս 18:34b; Հովհաննես 8:59;
Բ Կորնթացիս 4:3-4; Եփեսացիս 2:1, 5; Հռովմայեցիս 8:7;
Ա Կորնթացիս 2:14; 1:18; Հովհաննես 3:7; Եփեսացիս 2:8-9;
Հովհաննես 17:12; 20:25; Մատթեոս 16:17, 21-22, 23;
Մատթեոս 18:1-3

III. Երրորդ, նրանք Ավետարանի խոսքը փորձառությամբ
չ՛գիտէին, Ղուկաս 18:34; Փիլիպեցիս 3:10