Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՏՆՎԵԼԸ և ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸTHE BETRAYAL AND ARREST OF CHRIST Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Փետրվար 25, 2018 “Կարծում՞ ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։” (Մատթեոս 26:53) |
Երբ Հիսուս երրորդ անգամ Գեթսեմանի մեջ աղոթեց, մոտեցավ քնած աշակերտենրին և ասաց,
“Վեր կացեք գնանք, ահա հասավ ինձ մատնողը։” (Մատթեոս 26:46)
Ապա մթության մեջ, մի մեծ ամբոխ 300-ից ավելի զինվորներ մոտեցան,
“… Եւ Հուդան զինվորների գունդը և քահանայապետներից և Փարիսեցիներից սպասավորներ առնելով, [եկավ] այնտեղ ջահերով և լապտերներով և զենքերով։” (Հովհաննես 18:3)
Հուդան նրանց այնտեղ առաջնորդեց որովհետեւ նա
“գիտեր այն տեղը, որովհետեւ Հիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ։” (Հովհաննես 18:2)
Հուդան եկավ Հիսուսի մոտ և համբուրեց Նրան, զինվորներին նշան անելով թե որ մեկն է Հիսուսը։ Նա Հիսուսին մի համբյուրով մատնեց։
Հիսուս զինվորներին ասաց, “Ում՞ էք ուզում։” Նրանք ասացին, “Հիսուս Նազովրեցուն։” Նա պատասխանեց, “Ես եմ։” Նրանք հետ հետ գնացին “և գետնի վրա ընկան” երբ Նա այս ասեց։ Դա Նրա զորությունը իբրեւ Աստծո որդի ցույց տվեց։ Ապա Հիսուս ասաց, “Ձեզ ասեցի թե Ես եմ․ արդ թե որ ինձ եք ուզում, թող տվեք դրանց որ գնան։” (Հովհաննես 18:8)
Այդ պահին Պետրոսը վեր կացավ, իր սուրը քաշեց և քահանայապետի ծառայի ականջը կտրեց։ Հիսուս “դպչելով նրա ականջին, բժշկեց նրան։” (Ղուկաս 22:51) Ապա Պետրոսի հետ խոսեց ասելով,
“Սուրդ պատեանի մեջ դիր, որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։ Կամ կարծում՞ ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։” (Մատթեոս 26: 52-53)
Այս համարից երկու դասեր եմ սովորել։
I. Առաջին, Քրիստոս կարող էր հազարովոր հրեշտակներ կանչել Իրեն փրկելու:
Հռովմեական մի լեգիոն, բաղկացած էր 6,000 զինվորներից։ Հիսուս ասաց Նա կարող էր Հոր Աստծուն աղաչել, և Նա տասներկու լեգիոն հրեշտակներ էր ղրկելու անմիջապես։ Եթե Նա ուզենար փրկվելու զինվորների ձեռքից, կարող էր Աստծուն աղաչել, և 72,000 հրեշտակներ ներկա կ՛լինեին։ Դկ․ Ջան Գիլը նշում է որ “մի հրեշտակ զարկեց և հարյուր ութսուն և հինգ հազար զինվորներ մեռան, Դ Թագավորաց 19:35 համարում։ Եթե Քրիստոս ազատվելու պետք ունենար այդ վտանգից, Պետրոսի սուրի պետքը չեր ունենար։” (Dr. John Gill, An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume I, p. 340)
Քրիստոսի խոսքերը և գործերը ցույց էին տալիս որ այդ բոլոր կատարվողը անց ու դարձերը Իր հրամանի տակ էր։ Երբ Նա ասաց, “Ես եմ” զինվորները Աստծո զորության տակ ետ ետ գնացին և գետնի վրա ընկան։ Երբ Պետրոսը Մաղկոսի, քահանայապետի ծառայի, ականջը կտրեց, Քրիստոս գթությամբ նրա վերքը բժշկեց։ Եւ հիմա Քրիստոս խաղաղությամբ Պետրոսին ասում է թե Աստված կարող է Իրեն ազատի հազարավոր հրեշտակների միջոցով, եթե Նա աղոթի մի այդպես ազատագրման համար։ Բայց Նա չ՛աղոթեց ազատվելու համար։
Նրանք Հիսուսին ձեռբակալեցին այն պարտեզում ուր Նա աղոթեց,
Նրան փողոցներում ամոթով քայլեցրին։
Նրանք մաքուր և անմեղ Փրկչի վրա թքեցին,
Նրանք գոչեցին, “Խաչիր Դրան, Նա է մեղավոր։”
Նա կարող էր տասը հազարներ հրաշտակներ կանչել
Աշխարհը ոչնչացնելու և Իրեն ազատել։
Նա կարող էր տասը հազարներ հրեշտակներ կանչել,
Բայց մեռավ միյնակ, քեզ և ինձ համար։
(“Ten Thousand Angels,” Ray Overholt, 1959)
II. Երկրորդ, Քրիստոս կամավորապես Խաչը բարձրացավ։
Երբեք չ՛պիտի մտածենք որ Քիստոս անակնկալորեն պարտեզում ձեռբակալվեց։ Նա սկզբանե գիտեր որ այդ գիշեր ձեռբակալվելու էր։
Օրեր առաջ երբ Նա աշակերտներին Երուսաղեմ տարավ, նրանց ասաց թե ինչ էր պատահելու։ Ղուկասը արձանագրել է Հիսուսի խոսքեր, օրեր առաջ նախքան Նրա ձեռբակալությունը,
“Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ, և կ՛կատարվին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրվածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի, և Նրա վրա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նրան, և երրորդ օրը հարություն կ՛առնե։” (Ղուկաս 18:31-33)
Սա ցույց է տալիս որ Նա գիտեր մանրամասորեն ինչ էր պատահելու Իրեն երբ Երուսաղեմ մտնեն։ Բայց դրանով հանդերձ գնաց։ Նա դեպի Իր չարչարանքը և խաչելությունը գնաց դիտավորյալ, ազատորեն և կամավոր կերպով։
Երկու անգամներ Հիսուս ասաց, որ Նա այս ժամի և այս նպատակի համար է եկել։ Նա Իր աշակերտներին ասաց,
“Հիմա իմ անձը խռոված է; և ինչ՞ ասեմ, Հայր, ազատիր ինձ այս ժամիցը, սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։” (Հովհաննես 12:27)
Դարձյալ, երբ Նա կանգնեց Հռովմայեցի նահանգապետ Պիղատոսի ներկայության մեջ, ասաց, “Ես դրա համար եմ ծնվել և եկել աշխարհք։” (Հովհաննես 18:37)
Քրիստոս կամավոր կերպով զինվորների հետ դեպի Խաչը գնաց որովհետեւ Նա գիտեր որ այդ նպատակի համար էր ծնվել – մեռնել Խաչի վրա մարդկության մեղքերի վարձքը վճարելու համար։ Նրա ձեռբակալումը պատահաբար և սխալմամբ չեր։ Նա Իր բոլոր կյանքում գիտեր այդ մասին։ “Սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։”(Հովհաննես 12:27) “Ես դրա համար եմ ծնվել և եկել աշխարհք։” (Հովհաննես 18:37)
Քրիստոս Իր ցանկությամբ զինվորների հետ գնաց չարչարվելու և խաչվելու, Աստծո ծրագրին հնազանդելու Իր կյանքում։
“Այլ Իր անձն ունայնացրեց, և ծառայի կերպարանք առնելով՛ մարդկանց նման լինելով և կերպարանքով մարդի պես գտնվելով. Իրան խոնարհեցրց և հնազանդ եղավ մինչև ի մահ՛ և այն էլ խաչի մահ։” (Փիլիպեցիս 2:7-8)
“Թէեւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց։ Եւ երբ որ կատարվեցավ բոլոր իրան հնազանդողների համար հավիտյան փրկության պատճառ եղավ։” (Եբրայեցիս 5:8-9)
Երբ զինվորները Գեթսեմանի պարտեզում ձեռբակալեցին Նրան, Նա անխոս և առանց բողոքելու նրանց հետ գնաց, Հոր Աստծուն հնազանդելով։
“Նա անիրավություն կրեց և չարչարվեցավ, բայց իր բերանը չ՛բացավ, ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չ՛բացավ։” (Եսայիա 53:7)
Նրա թանկագին գլխին վրա փշե պսակ դրին,
Ծիծաղեցին և ասացին, “Ահա թագավորը,”
Նրանք ծեծեցին ու հայհոյեցին Նրան,
Անհարգեցին Նրա սուրբ անունը։
Միայնակ այդ բոլորից չարչարվելով անցավ։
Նա կարող էր կանչել տասը հազարներ հրեշտակներ։
Ոչնչացնելու աշխարհը և Իրեն ազատելու։
Նա կարող էր կանչել տասը հազարներ հրեշտակներ,
Բայց Նա մեռավ միայնակ, քեզ և ինձ համար։
Քրիստոս, Խաչի վրա չարչարանքից անցավ Իր կամքով, Աստծուն հնազանդելով։ “ինչպես մի գառ որ մորթվելու է տարվում։” (Եսայիա 53:7)
Մտածի եթե այդ գիշեր, Քրիստոս զինվորների հետ չ՛գնար “ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում” ինչ էր պատահելու մեզ։ Իսկ ինչ՞ էր պատահելու եթե Նա հրեշտակներին կանչեր, և Խաչից իջներ։ Ինչ՞ էր պատահելու ինձ և քեզ։
Առաջին, մենք ոչ ոքու չէինք ունենալու որպեսզի մեր փոխարեն հաղթականորեն մեր մեղքերի վարձքը վճարեր Խաչի վրա։ Մենք փոխարինող չէինք ունենալու, ոչ ոք էր մեր փոխարեն մեռնելու։ Դա մեզ մի ահավոր վիճակի մեջ էր թողնելու։ Այն ժամանակ մենք պիտի մեր մեղքերի վարձքը վճարեինք դժոխքի խորքում հավիտյան։
Երկրորդ, եթե Քրիստոս զինվորների հետ չ՛գնար “ինչպես մի ոչխար որ մորթվելու էր տարվում,” մենք Սուրբ Հոգու և Արդար Աստծո միջև միջնորդ չէինք ունենալու։ Մենք պիտի Աստծո հետ դատաստանի ժամանակ դեմ առ դեմ կանգնեինք առանց բարեխոս ունենալու Աստծո մոտ,
“Որովհետեւ մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը։” (Ա Տիմոթեոս 2:5)
Քրիստոսին ձերբակալման ժամանակ, եթե Քրիստոս դեպի Խաչը չ՛գնար զինվորների հետ, մենք միջնորդ չէինք ունենալու։ Միջնորդը այն անձն է որ միջամտում է երկու հակասում ունեցող անձինքի մեջ։ Հիսուս Քրիստոս միայն միջնորդն է որ կարող է Աստծո և մեղավորների մեջ խաղաղությունը վերականգնեցնել։ Միայն Որդի Աստվածը կարող է Հայր Աստծուն և մեղավոր մարդուն միավորի։ Եթե Հիսուս զինվորների հետ դեպի խաչելություն չ՛գնար, ոչ ոքու չէինք ունենալու մեզ խաղաղ հաղորդակցության մեջ բերել Սուրբ Աստծո հետ։
Երրորդ, եթե Քրիստոս զինվորների հետ չ՛գնար “ինչպես մի գառ որ մորթվելու էր տարվում” մենք չէինք մտնելու հավիտենական կյանքի մեջ։ Ամենա հայտնի համարը Սուրբ Գրքում այսպես է ասում,
“Որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվավ. որ ամեն նրան հավատացողը չ՛կորչի այլ հավիտենական կյանքն ունենա։” (Հովհաննես 3:16)
Եթե Քրիստոս, ձերբակալվելուց հետո, զինվորների հետ չ՛գնար, Հովհաննու 3:16-ը ճիշտ չէր լինելու, և դու հավիտենական կյանքի հույսը չէիր ունենալու։
Չորրորդ, եթե Քրիստոս զինվորների հետ չ՛գնար, “ինչպես մի գառ որ մորթվելու է տարվում,” Նրա թափված Արյունը կարող է մյուսը օրը քեզ համար հասանելի չ՛լինի – որպեսզի քո մեղքերը մաքրի։ Եթե Նա Աստծուն անհնազանդ լիներ, և փախներ Խաչից, Արյուն չէր լինելու քեզ մաքրելու քո մեղքերից։ Բայց Քրիստոս այդ գիշեր գանց, քո մեղքերի համար խաչվելու։ Եւ հիմա Պողոս առաքյալ քաջությամբ ասում է,
“Ձրի են արդարանում նրա շնորհքովը՛ այն փրկության ձեռովը՛ որ Հիսուս Քրիստոսումն է։” (Հռովմայեցիս 3:24-25)
Շատրվան կա լեցուն արյունով
Էմանուէլի երակներից քաշված;
Եւ մեղավորներ, հեղաղատի տակ սուզվելով,
Մաքրվում են իրենց մեղքերի բծից։
(“There Is a Fountain,” William Cowper, 1731-1800)
Արդյոք՞ կ՛գաս Քրիստոսին, վստահելով Նրան։ Նա քո մեղքերի վարձքը կ՛վճարի։ Նա քո միջնորդն է լինելու, և քեզ Աստծուն սիրելի է դարձնելու։ Դու հավիտենական կյանք ես ունենալու։ Քո մեղքերը մաքրվելու են Աստծո ռեկորդագրում, և հավիտենապես լվացվելու են Քրիստոսի թանկագին Արյունով։
Ես շատ ուրախ եմ որ Հիսուս Հայր Աստծուն հնազանդեց և զինվորների հետ գնաց այդ գիշեր։ Եթե նա չ՛գնար, չ՛ստորանար, չ՛չարչարվեր, և չ՛խաչվեր, ես չէի կարող բոլոր այն թանկագին բաները ձեզ առաջարկել։
Նա զիճեց այն ոռնացող ամբոխին, և ողորմություն չ՛խնդրեց։
Խաչի ամոթը միայնակ կրեց։
Եւ երբ Նա գոչեց, “Կատարված է,”
Ու այն ժամին մեռավ;
Փորկության հիանալի ծրագիրը կատարվեց։
Նա կարող էր տասը հազար հրեշտակենր կանչել
Ոչնչացնելու աշխարհը և ազատելու Իրեն։
Նա կարող էր տասը հազար հրեշտակներ կանչել,
Բայց Նա մեռավ միայնակ, քեզ և ինձ համար։
Իսկ հիմա քեզանից հարցնում եմ, արդոյք՞ կ՛վստահես Աստծո Գառին որ աշխարհի մեղքը վեր առավ։ Շատ երկար ժամանակ է որ դու Նրա դեմ դիմադրում ես։ Քո սիրտը Փրկչի դեմ խստացրել ես անգամներ։ Այս գիշեր, արդոյք՞ Իրեն կ՛հանձնվես։
Ոհ, մի եղիր այն դաժան զինվորների պես որ Հիսուսին ծաղրեցին! Մի եղիր այն հպարտ և խստասիրտ քահանայապետի նման որ Նրան մերժեցին, և այն Փարիսեցիների նման որ Նրա երեսին թքեցին և չ՛ուզեցան Նրան վստահել! Աղաչում եմ ձեզանից նրանց նման մի եղեք! Բավականին ժամանակ նրանց նման էք եղել, չափից ավելի! Պարզ հավատքով ձեր սիրտը Հիսուսին տվեք։ Արդյոք՞ Հիսուսին կ՛վստահես, “Աստծո Գառը որ վեր է առնում աշխարհքի մեղքը։” (Հովհաննես 1:29)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Ten Thousand Angels” (Ray Overholt, 1959)
ՆԱԽԱԳԻԾ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՏՆՎԵԼԸ և ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ THE BETRAYAL AND ARREST OF CHRIST Դկ. Ր. Լ. Հայմերզ “Կարծում՞ ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։” (Մատթեոս 26:53) (Մատթեոս 26:46; Հովհաննես 18:3, 2, 8; Ղուկաս 22:51)
I. Առաջին, Քրիստոս կարող էր հազարովոր հրեշտակներ
II. Երկրորդ, Քրիստոս կամավորապես Խաչը բարձրացավ, |