Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔԸ ԳԵԹՍԵՄԱՆՈՒՄCHRIST’S AGONY IN GETHSEMANE Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան, Փետրվար 17, 2018 “Եւ եկան մի տեղ՛ որի անունը Գեթսեմանի էր. Եւ Նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցեք, մինչև ես աղոթք անեմ։ Եւ Պետորսին և Հակոբոսին և Հովհաննեսին իր հետ առավ, և սկսեց զարհուրել և տխրել; Եւ ասեց նրանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացեք և արթուն կացեք։” (Մարկոս 14:32-34) |
Քրիստոս Զատիկվան ընթրիքը Իր աշակերտների հետ կերավ։ Ընթրիքի վերջում, Քրիստոս Նրանց տվեց հացը և բաժակը – որուն մենք կոչում ենք “Տիրոջ Ընթրիքը։” Նա նրանց ասաց, հացը ներկայացնում է Նրա մարմինը, որ մյուս առավոտ խաչվելու էր։ Իսկ բաժակը ներկայացնում է Իր արյունը, որ Նա թափելու էր մեր մեղքերը մաքրելու համար։ Ապա Հիսուս և Իր աշակերտները օրհներգեցին և սենյակից դուրս ելան մութին մեջ։
Նրանք Երուսաղեմի արեվելյան կողմից քայլեցին և Կեդրոն հեղհեղատի մյուս կողմը գնացին, և մտան Գեթսեմանի պարտեզը։ Հիսուս Իր աշակերտներից ութին պարտեզի սկզբում թողնելով Նրանց պատվիրեց աղոթել։ Ապա պարտեզի խորքը մտավ, ձիթենյաց ծառերի ներքո, թողնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Այնտեղում էր որ նա “սկսեց զարհուրել և [տխրել], Եւ ասեց նրանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է ... Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վրա ընկավ, և աղոթք էր անում, որ եթե կարելի է, այն ժամն իրանից անցնե։” (Մակոս 14:33, 35)
Ջ. Ս. Րայլը ասաց, “Մեր Տիրոջ տառապանքը Գեթսեմանի պարտեզում մի խորհրդավոր դեպք է Ավետարաներում։ Արձանագրված դեպքը, ամնա իմաստուն [աստվածաբաները] անգամ չեն կարողանում լրիվորեն բացատրել։ Սակայն ... շատ [մեծ] և կարևոր ճշմարտություններ է բացատրում։” (J. C. Ryle, Expository Remarks on Mark, The Banner of Truth Trust, 1994, p. 316; notes on Մարկոս 14:32-42)
Եկեք այս երեկո մտքով Գեթսեմանի պարտեզը գնանք։ Մարկոսը մեզ ասում է որ Նա “զարհուրեց” (Մարկոս 14:33)։ Հունարեն բառն է “ekthambeisthai” – որ նշանակում է “մեծապես վշտանալ, շատ անհանգստանալ, ապշել։” “Եւ մի քիչ առաջ գնաց, և գետնի վրա ընկավ”... Եւ նրանց ասաց, “Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է։” (Մարկոս 14:34, 35)
Ջ. Ս. Րայլը ասաց, “Միայն մի ողջամիտ բացատրություն կա այս արտահայտությունների համար։ Դա ֆիզիքական չարչարանք չէր ... Այլ մարդկանց հսկա մեղքերի բեռն էր, որ հատուկ կերպով սկսեց Նրա վրա ճնշել։ Դա մի [անբացատրելի] զգացում էր, մեր մեղքերի և հանցանքների բեռը Նրա վրա դրվեց։ Նա մեզ համար ‘անիծյալ’ եղավ։ Նա մեր վիշերը և ցավերը տարավ ... ‘Նա որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք համարվեցավ։’ Նրա Սուրբ բնությունը [խորապես] զգաց Իր վրա դրված սարսափելի բեռը։ Սրանք էին Նրա արտակարգ վշտի պատճառները։ Մենք պիտի տեսնենք մեր Տիրոջ տառապանքը Գեթսեմանում, չափազանց հսկա մեղքի մեծությունը։ [Ավետարանակաների խորհուրդները այսօր] շատ հեռու են մեղքը բացատրելու։” (Ryle, p. 317)
Թեթեվակի չ՛համարել եկեղեցուց բացակայելը, Սուրբ Գիրք չ՛կարդալը և փոխարեն վիդոի խաղեր խաղալ և պոռնոգրաֆիա դիտել, պարելով ու հարբեցողության մեղքերով զբաղվել։ Քո այդ բոլոր մեղքերը դրվեցին Հիսուսի վրա, Գեթսեմանի պարտեզում։ Բայց դեռ ավելին կա – շատ ավելին։ Ամենա մեծ մեղքը որ Գեթսեմանի պարտեզում Հիսուսի վրա դրվեց մեր իսկական մեղքն էր, մեր կատարյալ անբարոյականությունը, որը գալիս է մեր կատայալ անառակությունից։ Դա “աշխարհքի մեջ ցանկությունից ծագում առած ապկանությունն է” (Բ Պետրոս 1:4)։ Սա իրականություն է որ “Մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել” (Եսայիա 64:6)։ Դա մեր ինքնասեր, ագահ և ապստամպ բնությունն է Աստծո դեմ։ Դա մեր “մարմնավոր միտքն է [որ] Աստծո դեմ թշնամի է”, և ապստամբում է Աստծո դեմ և ուզում է առանց Աստծո ապրել (Հռովմայեցիս 8:7)։ Դա մեր գեշ և զզվելի սիրտն է (Հռովմայեցիս 8:7)։ Մեր մեղավոր սիրտը, ժառանգած առաջին մեղավորից, Ադամից։ Այդ մեղքը մտել է մեր գեների, արյան և հուգու մեջ (Հռովմայեցիս 5:12)։ – “Որովհետեւ ... մեկ մարդի անհնազանդությունովը [բոլոր մարդկությունը] մեղավոր եղան” (Հռովմայեցիս 5:19)։
Տեսեք ինչպես նորածին մանուկները ծնվում են մեղքի մեջ։ Ա. Վ. Փինքը ասաց, “Մարդկության բնության ապականությունը փոքրիկ մանուկների մեջ է հայտաբերվում ... Եւ այդ կանուխ օրերը ինչ են անում! Եթե որևէ [ժառանգած] բարություն լինի մարդի մեջ, անշուշտ իրեն ցույց է տալու [նորածին մանուկների] մեջ, նախքան չար սովորությունները ձեւակերպվեն այս աշխարհի հետ շփվելով։ Բայց արդոյք՞ [մանուկներին] գտնեում ենք բարի։ Հեռու դրանից։ Մարդ արարածի աճման անփոփոխ արդյունքը նա է որ երբ մեծանում են [նրանք] չարանում են։ Նրանք ցուցաբերում են կամակորություն, ոխ և վրեժխնդրություն։ Նրանք լացում և խռովում են այն բանի համար որ իրենց համար լավ չէ, և [բարկանում են ծնողների վրա] երբ մերժվում են նրանցից, հաճախ փորձում են [կծել նրանց]։ Նրանք որ ծնվել և մեծացել են անկեղծ մթնոլորդի մեջ, մեղավոր են գտնվում [գողության] համար, նախքան ականատես լինեն որևէ ուրիշ գողության։ Այս [սխալները]... մարդկային բնությունից [մեղսալի են] գոյության սկզբից” (A. W. Pink, Gleanings from the Scriptures, Man’s Total Depravity, Moody Press, 1981, pp. 163, 164)։ Մինեսոթայի Ոճրագործության Հանձնաժողովը իրենց զեկույցներում ավելի են պարզաբանել։ “Ամեն մի մանուկ իր կյանքը սկսում է ինչպես մի փոքրիկ վայրենի։ Նա բոլորովին ինքնասեր և ինքնակենտրոն է։ Նա ուզում է ունենալ ինչ որ ցանկանում է և ինքնակենտրոն է ... իր մոր ուշադրությունը, իր ընկերի խաղալիքը, հորեղբոր ժամացուցը։ Մերժեք տալու այդ [բոլորը] և բարկությունով և զորությամբ բղավելու է, ... Սա նշանակում է որ բոլոր երեխաները, ոչ միայն հյուրահատուկ երեխաներ, ծնվում են անկատար, մեղավորներ։” (quoted by Haddon W. Robinson, Biblical Preaching, Baker Book House, 1980, pp. 144, 145)
Շուտով երբ մանկական շունչն ենք քաշում,
Մեղքի սերմեր աճում են մահվան;
Քո օրենքը պահանջում է կատարյալ սիրտ,
Բայց մենք ամեն կողմանէ ապականված ենք։
(“Սաղմոս 51,” Dr. Isaac Watts, 1674-1748)
Մանուկը ծնվելուց հետո անմիջապես ճչում է։ Բայց ոչ մի կենդանու ձագը չէ ճչում։ Նրանք անմիջապես ուրիշ կենդանիների միջոցով կ՛սպանվեն եթե մարդկանց մանուկների պես աղմուկ հանեն ու ճչան։ Բայց մարդու մանուկները ծնվելուց հետո, Աստծո, իշխանության և կյանքի դեմ ճչում են։ Ինչու՞։ Որովհետեւ մենք բնածին ծնվել ենք մեր նախահայր Ադամի մեղքով, այդ պատճառով։ Դրա պատճառով է որ դու միտում ունես ապստամբության, հակառակելու Քրիստոնյա առաջնորդների հետ, քո ճանապարհը պահանջելու, և մերժելու ճիշտը կատարելու։ Սա է արմատը աշխարհի տառապանքի և մահվան պատճառը – դա բնածին մեղքն է։ Այդ պատճառով է որ դու մեղք ես գործում, թէև ապաշխարությունից հետո։ Քո ծնողները կարելի է կարծեն որ դու երիտասարդ Քրիստոնյա ես, բայց իրականում դու մի երիտասարդ մեղավոր ես որ ատում ես Աստծո կամքը կատարելու!
Հիմնական մեղքին ավելացրեք բոլոր մարդկության մտքերում կատարած մեղքերը, խոսքերը և գործերը, այս հասկանալով հեշտ է դառնում թե ինչու Հիսուս ցնցման մեջ էր! Նա փշրվեց երբ Աստված աշխարհքի մեղքը Նրա վրա դրեց։
Խնդրեմ ձեր Սուրբ Գրքերը դարձրեք Ղուկաս գրքի բացատրությանը այս հարցում։ Ղուկաս 22:44 գլխում։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք և բարձր ձայնով կարդանք։
“Եւ Նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ որ թափում են երկրի վրա։” (Ղուկաս 22:44)
Խնդրեմ նստեք։ Ջ. Ս. Րայլը ասաց, “Ինչպես՞ ենք կարող [բացատրել] այն խորը վիշտը որ մեր Տերը պարտեզում անցավ։ Ինչն՞ [էր] որ այդ աստիճան զորավոր չարչարանքի պատճառ եղավ, Նա մտքով և մարմնով համբերեց այդ բոլորը։ Միայն մեկ գոհացուցիչ պատասխան կա։ Դա աշխարհի համարված մեղքն էր, որը Նրան ճնշեց ... Դա այդ [մեղքերի] հսկա բեռն էր որ Նրա չարչարանքի պատճառը եղավ։ Դա աշխարհի մեղքն էր որ հավիտենական Աստծո Որդու քրտինքը արյուն դարձրեց։” (J. C. Ryle, Luke, Volume 2, The Banner of Truth Trust, 2015 edition, pp. 314, 315; note on Luke 22:44)
“[Աստված] Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ։” (Բ Կորնթացիս 5:21)
“Տերը Նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)
“Ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց։” (Ա Պետրոս 2:24)
Ջ. Ս. Րայլը ասաց, “Մենք պիտի պինդ կառչենք հին վարդապետությանը որ Քրիստոս ‘մեր մեղքերը կրեց,’ թե [Գեթսեմանի] պարտեզում և թե խաչի վրա։ Ոչ մի վարդապետություն է կարող [Քրիստոսի արյունոտ քրտինքը] բացատրի, կամ գոհացնի մեղավոր մարդի խղճմտանքը։” Ջոզեֆ Հարթը ասել է,
Տես չարչարվող Աստծո Որդուն,
Հեվալով, հառաչելով, արյուն քրտնելով!
Իր ահավոր տառապանքում
Հրեշտակներ չունեն կատարյալ գիտակցություն։
Աստված և միայն Աստված
Նրա բեռի չափը գիտի։
(“Thine Unknown Sufferings,” Joseph Hart, 1712-1768;
to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”)
Դարձյալ, Ջոզեֆ Հարթը ասաց,
Աստծո Որդին իմ մեղքերը Իր վրա կրեց;
Միայն շնորհքով կարելի է հավատալ;
Բայց այն սարսափը որ Նա զգաց
Շատ մեծ է հասկանալու։
Ոչ ոք է կարող թափանցել քեզնում,
Չարագուծակ, խավար Գեթսեման։
(“Many Woes He Had Endured,” Joseph Hart, 1712-1768;
to the tune of “Come, Ye Sinners”)
Եւ Վիլիամ Վիլիամզը ասաց,
Մարդկանց հսկա մեղքի բեռը, Փրկչի վրա դրվեց;
Մեղավորների համար մեղքի հագուսը հագավ,
Մեղավորների համար հագավ։
(“Love in Agony,” William Williams, 1759;
to the tune of “Majestic Sweetness Sits Enthroned”)
“Եւ Նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափում են երկրի վրա։” (Ղուկաս 22:44)
“Տերը Նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)
Սա Քրիստոսի փոխարինող քավության գործի սկիզբն էր։ Քրիստոս քո փոխարեն է չարչարվել, քո մեղքերի համար, որովհետեւ Նա անմեղ էր։ Քրիստոս Գեթսեմանում, մեր մեղք կրողն եղավ, ձիթենյաց ծառի տակ, մթության մեջ։ Հաջորդ առավոտ պիտի խաչի վրա գամվեր, մեր մեղքերի վարձքը լրիվորեն վճարելով։ Ինչպես՞ ես կարող այսպես մի սերը մերժել – այն սերը որ Հիսուս քո դիմաց ունի։ Ինչպես՞ ես կարող քո սիրտը խստացնել և այսպես մի սերը մերժել։ Սա Աստծո Որդին էր, քո փոխարեն չարչարվողը, քո մեղքերի քավություն կատարողը։ Արդյոք՞ դու այնքան պաղ և խստասիրտ ես որ Նրա սերը ոչ մի իմաստ չունի քեզ համար։
Արդոյք՞ կարող եմ քեզ հարցնել թէ ինչու ես այնքան պաղ և խստասիրտ դարձել, լսելով թէ ինչպես Հիսուս չարչարվեց քեզ համար, այլևս ոչ մի ազդեցություն չէ թողնում քեզ վրա։ Նրա քավություն գործը քո մեղքերի համար այլևս ոչ մի իմաստ չունի։ Արդյոք՞ այն զինվորների նման որ Հիսուսին խաչի վրա գամեցին, կոշտացել ես – նրանք Նրա հագուստի վրա խաղարկեցին երբ Նա մեռնում էր իրենց շատ մոտ։ Ոհ, կարելի է այդպես չ՛լինի! Այսօր քեզ աղաչում եմ որ Փրկչին վստահես և Նրա Սուրբ Արյունովը մաքրվես քո մեղքերից!
Դու ասում ես “Շատ բաներ պիտի զիճեմ։” Ոհ, դադարի սատանային լսելուց! Աշխարհում սրանից ավելի կարեվոր բան չկա!
Ավաղ! Եւ իմ Փրկիչը արյուն թափեց։ Եւ ամենակալը մեռավ՞։
Արդոյք՞ Նա Իր սուրբ գլուխը իմ նման որթի համար կ՛զոհեր։
Բայց [արցունքներ] տառապանքից [չեն կարող] իմ պարտքը վճարել այդպես սիրո համար;
Ահա, Տեր, իմ կյանքը կ՛հանձնեմ, միայն դա եմ կարող անել։
(“Alas! And Did My Saviour Bleed?” by Dr. Isaac Watts, 1674-1748)
Արդյոք՞ պատրաստ ես վստահելու Հիսուսին։ Արդոյք՞ պատրաստ ես Նրան հանձնվելու։ Արդոյք՞ քո սիրտը ազդված է Նրա սիրով՞։ Եթե ոչ, խնդրում եմ մի գնա։ Բայց, եթե ազդված ես, եկ և առաջի երկու շարքերից մեկում նստի։ Ամեն։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Gethsemane, The Olive-Press!” (by Joseph Hart, 1712-1768;
to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”)