Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
“ԲԱՅՑ ԵԹԵ ՈՉ” – ԱՍՏԾՈ ՄԱՐԴԻԿ ԲԱԲԻԼՈՆՈՒՄ“BUT IF NOT” – GOD’S MEN IN BABYLON Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան 3, 2017 “Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին և ասեցին թագավորին։ Մենք պետք չ՛ունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը. եւ քո ձեռքիցը էլ, ով թագավոր, Նա մեզ կ՛ազատե։ Եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։” (Դանիել 3:16-18). |
Նրանք պատանի էին և 2,400 կիլոմետրից ավելի տնից հեռու էին։ Քաղաքը լեցուն էր սխալ կրոներով, ալկոհոլով և մեղքով։ Նրանք կարող էին ամեն բան անել առանց իրենց ծնողների գիտակցությամբ! Բայց գիտէին Աստված իրենց հսկում է։
Նրանց գերի գնացին երբ Նաբոդոկոնոսրը հարձակվեց Երուսաղեմի վրաց։ Չորս հոգի էին և մյուս տղաների նման չէին։ Նրանք ավելի ուժեղ և ավելի խելացի էին մյուսներից։ Նրանք ամենալավն էին։ Մարզիկ և շատ լավ աշակերտներ էին։ Թագավորը նրանց ընտրել էր դաստիարակվելու խելացի մարդիկ դառնալու։ Ավարտելուց հետո թագավորի հատուկ խորհրդատուներն էին լինելու։
Նրանք շատ երիտասարդ էին։ Գիտնակաները նախահաշվում են որ չորսն էլ պատանիներ էին 17-ից 18-ը տարեկան տղաներ։ Նրանք թագավորի համալսարանում էին, մի հեթանոս երկրում, 2,400 կիլոմետր տնից հեռու։
Այսօրվա երիտասարդ տղաները կապրեին այն ժամանակվան աշխարհիկ կյանքը! Նրանք կհարբեին։ Սանձարձակ խնջույքների կմասնակցեին և այդ համալսարանում սովորած գիտությունը պատրվակ կդարձնէին հերքելու Աստծո գոյությունը։ Վայրենի խնջույքների կմասնակցէին, Ղովտի օրերի պես։ Նրանք կարող էին հեռացնել Աստծուն իրենց կյանքերից, ինչպես Ղովտը, երբ տեղափոխվեց Սոդոմ քաղաքը։ Նրանք իրենց կյանքը կարող էին վատնել “վայրագ ապրելակերպով” – անառակ որդու պես։ Նրանք կարող էին կորած մարդկանցից ընկերներ գտնել և մատերիալիստական կյանք ապրել ու կորցնել իրենց ճանապարհը, ինչպես Ուր քաղաքում Ապրահամին պատահեց։ Նրանք կարող էին իրենց ճանապարհը փոխել և կորցնել իրենց հոգիները, ինչպես Պողոսի ընկերը Դեմասը, “Դեմասը, թողեց ինձ և այս աշխարհքը սիրեց”։ (Բ Տիմոթեոս 4:9)
Բայց նրանք Հրեա տղաներ էին, շատ հեռու տնից, Բաբիլոնացիների համալսարանում, երբեք չ՛տատանվեցին կամ չ՛ձխաղեցին! Նրանք Մովսեսական Ուխտի տակ էին, ուրեմն ուխտին հնազանդ մնացին։ Նրանք թագավորի գինով և կերակուրով չպղծեցին իրենց, հավատարիմ մնալով Աստծուն և իրենց տնում սովորած ուսուցմունքներին։ Նրանք FOBs-ի նման էին, Չինական երեխաների նման նավից նոր իջած, որոնց ծնողները նրանց Չինաստանից դուրս են ուղարկել։ Փառք Աստծո նրանցից ոմանք եկեղեցի են եկել և փրկվել։ Դուք այս Հրեա տղաների նման էք լինելու որ Բաբիլոնում գերության էին տարվել։
Դանիելը այս երեք երիտասարդների առաջնորդն էր։ Կարելի էր որ նա մի քեչ ավելի երիտասարդ էր մյուսներից, բայց բնականորեն առաջնորդ էր և մյուսներին առաջնորդում էր։ Նրա առաջնորդությունը Ջան Քէյգընի նման էր։ Այդ պատճառով է որ Ջանին հարմար տեսա հովիվ լինելու։ Տարիքով ավելի մեծահասակները հետեվելու են նրա առաջնորդությանը։ Դանիէլը աղոթքի մարդ էր։ Նա նպատակով և Աստծուն հավատացող մի երիտասարդ էր։ Դանիէլը մարգարե էր։ Նա Նաբուգոդոնոսոր Թագավորին քարոզեց և արքունիքում գտնվող մարդկանց վկայություն տվեց։ Թագավորը մեծապես վստահում էր Դանիէլին և նրան, երբ միայն քսան տարեկան էր մեծ պաշտոնյա կարգեց։ Բայց Դանիէլը չմոռացավ իր երեք ընկերներին։ Սեդրաք, Միսակ և Աբեդնակովին։ Նա խնդրեց իր երեք ընկերների համար բարձր պաշտոններ Բաբիլոնյան պետության մեջ։
Այս երեք երիտասարդները բոլորն էր Աստծուն հավատարմության քննությունը անցկացրել էին և հիմա իրենց հավատարմության համար պարգեվատրվում էին բարձր պաշտոններով։ Երբ Աստված տեսնում է որ դու Նրան առաջի տեղն ես դնում, այն ժամանակ նա քեզ ավելի կարևոր գործեր է տալիս անելու։ Նրանք ինձ հիշեցնում են Նոային, Ջաքին և Ահարոնին։ Նրանք դեռ երիտասարդներ են, բայց սարգավակներ են կարգվել, որովհետեւ մենք գիտենք նրանք կարող են Աստծո գործը կատարել և Աստված գիտի որ նրանց կարող է վստահել ավելի դժվար քննություններից ժամանակ։
Նաբուգոդոնոսոր թագավորը ավելի ու ավելի զորացավ և ինքնապաշտ դարձավ։ Իր հպարտ վիճակին մեջ, իրենից մի հսկա ոսկուց կամ ոսկեզոծ արձան պատրաստեց, մոտ քսան յոթը մետր բարձրությամբ։ Նաբուգոդոնոսրը այս հսկա արձանը շինեց “Դուրէյի դաշտում” (Դանիել 3:1)։ Այժմ լսեք Դանիել 3:4-6։
“Եւ մունետիկը կանչում էր ուժով․ Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, Երբ որ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վայր ընկեք և երկրպագություն արեք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։ Եւ ով որ չ՛ընկնե և երկրպագություն չ՛անե, իսկույն պիտի գցվի կրակով բորբոքված հնոցի մեջը։” (Դանիել 3:4-6)
Այս դեպքի հիմնական բացատրությունը նա է որ Աստված Իսրայել ժողովրդին հետ ուխտ էր դրել որ Բաբիլոնական ստրկության ժամանակ հոգ էր տանելու նրանց։ Սա է բացատրությունը և իսկական գործադրությունը։ Բայց մի ուրիշ գործադրություն էլ ունի։ Բ Տիմոթեոս 3:16-17-ում գրված է, “Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար” այսօրվան Քրիստոնյաների համար։ Այս համարը Դանիել գրքում գրված մեր Քրիստոնյաների համար գործնական մի դաս ունի։ Բաբիլոնում այս երեք Եբրայեցի երիտասարդներին և բոլորին հրմայվեց որ պիտի պաշտեն ոսկյա արձանին։ Նրանց պարտադրել էին համադրվել և ժողովրդի հետ միասին, “վայր ընկնել և երկրպագություն անել [այն] ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը։” (Դանիել 3:5)
Նաբուգոդոնոսոր թագավորը սատանայի օրինակն է այստեղ։ Նոր Կտակարանը սատանային կոչում է “այս աշխարհի աստվածը” (Բ Կորնթացիս 4:4)։ Սատանան մեզ կոչ է անում վայր ընկնել և պաշտել նրան։ Բայց Քրիստոս մեզ կանչել է տարբեր լինել։ Քրիստոս ասաց,
“Ոչ ով չէ կարող երկու տերերի ծառայել ... Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային (նյութապաշտություն)։” (Մատթեոս 6:24)
Դու պիտի ընտրես։ Սատանան քեզ կոչ է անում նյութապաշտությանը երկրպագություն անել։ Աստված քեզ կոչ է անում միայն Իրեն երկրպագես։ Աստված ասում է, “Ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։” (Ելից 20:3) Դա Տասը Պատվիրաներից մեկն է։
Այս երեք Եբրայեցի երիտասարդները, Սետրաք, Միսակ և Աբեդնակովը պիտի ընտրություն կատարեին։ Արդյոք՞ ոսկյա արձանին երկրպագություն կանեին։ Կամ կմերժեին՞ ոսկեա կուռքին առջև խոնարհվելով։ Այս երեք երիտասարդները ուրիշ տարբեր ընտրություններ ունեին։ Նրանք կարող էին ասել, “Իբրև քաղաքացիներ մեր պարտականությունն է թագավորին հնազանդել։” Կամ ասեին, “Դա միայն մի արտաքին ցույց է։ Աստված գիտի որ մեր սրտում Նրան ենք սիրում, թէեւ կուռքի առջեւ խոնարհվում ենք։” Նրանք կարող էին վայր ընկնել և նեղության մեջ չըմտնէին։ Սուրբ Գիրքը ասում է, “Ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու։” (Հեսու 24:15)
Երբ մոտենում ենք, “տոներին” ինչպես աշխարհն է կոչում, ձեզանից ամեն մեկը պիտի իր որոշումը կատարի։ Արդյոք՞ սատանային ես խոնարհվելու, կամ ճշմարիտ Աստծուն։ Ծննդյան տոնում եկեղեցում ես լինելու, կամ՞ Լաս Վեգաս ես գնալու։ Նոր Տարվան եկեղեցում ես լինելու կամ ՞ խնջույքի ես մասնակցելու։ Արդյոք՞ Ամերիկյան մատերիալիստ ոսկյա պատկերին ես խոնարհվելու, կամ եկեղեցի ես գալու Աստծո ժողովրդի հետ անցկացնելու։ Այս խորհուրդը բացատրելու համար նոր-ավետարանչակաների միջոցով խիստ քննադատվել եմ։ Նրանք ասել են ես շատ խիստ եմ։ Նաև ասել են օրինապաշտություն է Աստծո և մամոնայի մեջ ընտրություն անելը։ Բայց նրանք մոռացել են որ ես այդ դիխոտոմիան չեմ կարգել։ Ես այս բաժանումը չեմ ստեղծել։ Քրիստոս է որոշել! Դա Տեր Հիսուս Քրիստոսն էր որ ասաց, “Ոչ ով չէ կարող երկու տերերի ծառայել։” (Մատթեոս 6:24) Դա Քրիստոսն էր որ մեզ ասաց,
“Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք”։ (Մատթեոս 6:33)
Բարեփոխման Ուսումնասիրության Սուրբ գիրքը Մատթեոս 6:33-ի մասին բացատրում է, “Մենք պիտի Աստծո գերիշխան օրենքը և Նրա հետ ճիշտ հաղորդակցություն ունենալը մեր կյանքի առաջնակարգ տեղը դնենք ... Աստված բոլոր նրանց կարիքները որ ամեն բան Նրա համար վտանգի են մատնում հոգալու է։” (նոտա Մատթեոս 6:33-ից)
Քո ընտանիքը և կորած ընկերները շատ են փորձելու Ծննդյան և Նոր Տարվա տոների օրերում ձեզ եկեղեցուց հեռու պահեն։ Նրանք ձեզ “տարորինակ” կամ “ֆանատիկ” են կոչելու եթե այդ օրերում եկեղեցում անց կացնեք, Լաս Վեգաս, Սան Ֆրանսիսկո, կամ ուրիշ տեղեր գնալու փոխարեն! Դու պիտի որոշես թե արդյոք՞ նրանց կուռքերին ես հետեվելու – կամ այստեղ եկեղեցում Աստծուն ես ծառայելու! Դու պիտի որոշես!
Իմ հայրը բարկանում էր և վրաս գոռում էր, երբ կ՛որոշեի Նոր Տարի գիշերները եղբայր քույրերիս հետ Չինական եկեղեցում անցկացնել։ Նա կ՛գոռար, “Ինչու՞ Նոր Տարի գիշեր կուզես այդ Չինացիների հետ անցկացնել քո ընտանիքի փոխարեն։” Ես նրա հետ չէի վիճաբանում այլ միշտ կգնայի եկեղեցի Ծննդյան և Նոր Տարի գիշերները։ Նրան էլ կ՛հրավիրէի իմ հետ եկեղեցի գալու։ Երբ կ՛մերժեր ինքս ինձ կ՛ասէի, “Այդ դու ես որ ընտանիքը կ՛բաժանես! Այդ դու ես որ մերժում ես իմ հետ եկեղեցի գալու!”
Տեսնում եք, կեցվածքն է որ անվանական Քրիստոնյաի և իսկական Քրիստոնյաի տարբերությունը ցույց է տալիս! Եթե դուք շփվեք մեղմ նոր-ավետարանականերին, կ՛տեսնեք որ նրանք կրոնը փոխզիճում է – փոխզիճում չարի հետ! Դա անկարելի է դարձնում քեզ համար ամուսնանալ մեր երիտասարդներից մեկի հետ որոնք լուրջ Քրիստոնյաներ են։ Նրանք պիտի փոխզիճում անել և դադարեն լուրջ լինելուց – կամ դու պիտի փոխզիճում անես և իսկական Քրիստոնյա դառնաս – փոխարեն միայն անունով ավետարանչական կոչվես! Մենք փոխզիճող չենք լինելու! Ուրեմն, ավելի լավ է սովորություն անես – կամ ուրիշ եկեղեցի գնաս! Սի. Էս. Լուիսը լավ է ասել, “Ես դարձի եկած հեթանոս եմ եղել, ապրելով ուխտադրուժ Փյուրիթաների մեջ։” Ինչպես Քիփլինգն է ասել, “Արևմուտքը արևմուտք է և արևելքը արևելք, և այս երկուսը երբեք իրար չեն հանդիպելու։” Ավետարանչությունը ավետարանչություն է, Ֆոնդամենթալիզմը Ֆոնդամենթալիզմ է, և այս երկուսը երբեք իրար չեն հանդիպելու։ Եկ մեզ միացիր և իսկական Քրիստոնյա դարձի! Հեռացիր քո մեռած և անարժեք նոր-ավետարոնչական կրոնը! Թող տուր դրան! Եկ մեզ հետ և իսկական Քրիստոնյա դարձի։
Գիտեք, շատ ջանք պետք չունի երբ մեկը հանդիպի նոր-ավետարանիչի և վարկաբեկվի։ Մի քանի ամսով նրանց մոտ գնա – նրանց դպրոցը կամ եկեղեցին – և Աստծո հրաշքն է պետք մեզ մոտ գալ! Ապաշխարության հրաշքն է պետք որ մեր նման մտածես! Ջորջ Բերնարդ Շահը ասել է այն մարդիկ որ Քրիստոնյական մի քիչ դոզայով պատվաստվել են հազվադեպ իսկական իմաստը կհասկանան։ Դկ․ Քրթիս Հյուսթընը մի փոքրիկ գիրք է գրել, “Նոր Ավետարանչություն, Ֆանդամենթալիզմի թշնամին։” Նա ճիշտ էր։ Նրանք մեր թշնամին են։ Մենք շատ բարի ենք կարող լինենլ նրանց հանդեպ – բայց նրանք դեռ մեզ վրա հարձակվում են! Ինչու՞։ Որովհետեւ նրանք լուրջ Քրիստոնէությունը չեն սիրում, այդ պատճառով! Ես դարձի եկած հեթանոս եմ եղել, ապրելով ուխտադրուժ նոր-ավետարանիչների մեջ! Տարիների ընթացքում սովորել եմ սպասելիք ունենալ որ նրանք իմ հավատքը չսիրեն և իմ հակառակը խոսեն! Դու էլ պետք ունես այդ սովորես – եթե ուզում ես իսկական ապաշխարություն ունենալ, և իսկական Քրիստոնյա լինել!
Տեսնում եք, նոր-ավետարանչակաները իրականում Սուրբ Գրքին չեն հավատում։ Նրանք հիմնականում չեն հավատում որ իրենց սրտերը “խաբեբա և շատ չար է” – որ նշանակում է նրանք Երեմիա 17:9-ին չեն հավատում։ Նրանք կարծում են ուրիշների պես վատը չեն, ուրեմն Երկինք են գնալու որովհետեւ ավելի լավն են։ Սա նշանակում է նրանք Սուրբ Գրքին չեն հավատում, “ինքն իրան բարձրացնողը կ՛խոնարհվի” (Ղուկաս 18:14); “Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքներւ, և տես թէ որ չար ճանապարհում լինեմ” (Սաղմոս 139:23, 24).։Նոր-ավետարանիչները մեղքի հանդիմանության տակ չեն մտնում, որովհետեւ Սուրբ Գիրքը լրջորեն չեն ընդունում։ Պատրվակների հետեվից են; ուրեմն չեն ապաշխարում։ Նրանք միայն ուխտադրուժ Փյուրիթաներ են։ Դկ. Ա. Վ. Թոզերը ասաց, “Սուրբ Գիրքը ամենա իրատեսական գիրքն է։ Աստված իրական է, նույնպես և մեղքը, մահը և դժոխքը, որոտեղ մեղքն է առաջնորդում։” (Born After Midnight).
Այս երիտասարդները նոր-ավետարանիչներ չէին։ Նրանց միտքը սխալ, անիմաստ մտքերով Աստծո մասին չէ թունավորվել։ Սետրաք, Միսակ և Աբեդնակովը զորավոր և հիմնական Սուրբ Գրքի հավատացողներ էին։ Նրանք Աստծո վախից դողում էին։ Այնքան էին վախենում որ պատրաստ էին կենդանի վառվել, բայց Աստծո հրամանին հնազանդեն և կուռք չպաշտեն։ Սուրբ Գիրքը ասում է, “Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է” ( Առակաց 1:7)։ Բայց նոր-ավետարանակաները Աստծուց չեն վախենում։ Սուրբ Գիրքը ասում է, “Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ (Հռովմայեցիս 3:18)։ Ինքդ քեզ քննի։ Արդյոք՞ այս երիտասարդների պես Աստծուց վախենում ես։ Կամ “Աստծուց ոչ մի վախ չկա քո մեջ՞։” Եթե վախ չկա քո մեջ, դու նոր-ավետարանիչ ես։ Դու պիտի Աստծուց վախենաս! Սուրբ Գիրքը քեզ ասում է դու կորած ես! Արդյոք՞ դա քեզ չէ անհանգստացնում։ Արդյոք՞ դա քեզ գիշերները դժոխքի վախից արթուն չէ պահում։ Եթե չես անհանգստանում, դու թունավորված ես նոր-ավետարանիչների կողմից։ Թույն է! Թույն է! Թույն է! Դու պիտի Աստծո բարկությունից վախենաս!
Թագավորը նրանց ասաց, “Եթե երկրպագություն չանեք, իսկույն պիտի գցվիք կրակով բորբոքված հնոցի մեջը – և որ՞ Աստվածն է որ ձեզ ազատե իմ ձեռքից։” (Դանիէլ 3:15)
Այս երեք երիտասարդները ապաշխարած էին։ Տերից վախենում էին և նրան վստահում էին։ Տարիներ առաջ էին սովորել տեղի չտալ մեղքին։ Սովորել էին միայնակ կանգնել Աստծո առջև!
Դանիել մը եղիր,
Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
Դուն ամենեվին!
(“Dare to be a Daniel,” Philip P. Bliss, 1838-1876).
Ոտքի վրա երգենք!
Դանիել մը եղիր,
Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
Դուն ամենեվին!
Ես մի մենակ երիտասարդ էի! Դրամ չունէի! Մեկին չունէի օգնական! Դկ․ Գրինը ինձ նայեց և ասաց, “Եթե դու չ՛դադարես պատասխանել Սուրբ Գիրքը մերժող դասատուներին, երբեք Հարաֆային Մրկտչական եկեղեցու հովիվ չես լինելու!” Ես սովորեցի Աստծո համար միայնակ կանգնել։ Համալսարանը ավարտեցի։ Օրը 16 ժամ, շաբաթը յոթ օր աշխատեցի – որպեսզի համալսարանի և ճեմարանի ծախսերը վճարեմ։ Սովորեցի Աստծուց վախենալ քան մարդկանցից։ Դկ․ Գրինը ասաց, , “Եթե դու չ՛դադարես պատասխանել Սուրբ Գիրքը մերժող դասատուներին, երբեք Հարաֆային Մրկտչական եկեղեցու հովիվ չես լինելու!”
Ճիշտ նրա աչքերին նայեցի և ասացի, “Եթե գինը դա է չեմ ուզում!” Չեմ ուզում!
Դանիել մը եղիր,
Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
Դու ամենեվին!
Ոչ մի ապահովագրություն չ՛ունէի! Կարծեցի աշխատանքիս վերջն էր և համալսարանի չորս տարիները և ճեմարանի երեք տարիները վատնել էի։ Բայց ինձ համար կարևոր չէր։ Ես պիտի Սուրբ Գրքի համար կանգնէի! Պիտի կանգնէի թէկուզ եթե մի եկեղեցի չունենայի հովիվություն անելու! Մինչև իսկ եթե նրանք ինձ վառվող, կրակոտ հնոցի մեջ գցէին! Թէկուզ եկեղեցի էլ չգնայի!
Եթե դա էր գինը, վճարելու – ես չէի ուզում! Արդյոք՞ վախեցել էի։ Իհարկե վախեցած էի! Բայց անցած շաբաթ կյանքիս պատմության գիրքը ավարտեցի։ Իմ գրքի վերնագիրն է – Բոլոր Վախերի Դեմ!
Բազում մեծ և հայտնի քարոզիչներ իմ գիրքը ստորագրել են։ Նրանց հաղորդագրությունը կազմի վրա է! Դկ. Բիլ Մոնրոն, Մկրտչական Սուրբ Գրային Հաղորդակցության անցյալի նախագահը գրել է, “Հայմերզը ներկա ժամանակների Բաբիլոնի Դանիելն է – Լոս Անջլեսի կենտրոնում։ Նրա պատմությունը կարդացեք և օրհնվեք, ինչպես ես եմ օրհնվել!”
Դկ․ Նիլ Վիվըր, Լուիզիանայի Մկրտչական Համալսարանի նախագաը, գրել է – Հայմերզը “չէ վախենում պատերազմել [իր] համոզումների համար, բոլոր հավանականությունների դեմ։ Այս մարդը իմ լավ ընկերն է, Դկ․ Ր․Լ․ Հայմերզ։”
Դկ․ Հերբերթ Մ. Րալինգզ, Դկ. Ջան Րալինգզի որդին, Րալինգզ հաստատության նախագահը, գրել է Հայմերզը “մի իսկական Ամերիկացի է! Տեսիլքով! Նրա կյանքը եռանդ է առաջացրել ուրիշներին գրգռելու ապրելու Քրիստոսի համար։”
Դկ․ Դան Դէյվիդսընը, Սանթա Անա, Կալիֆորնիաի հովիվ, գրել է, “Արգելքները ... որոնք Դկ. Հայմերզի ճանապարհի առջև սփռվել են, շատերի ծառայությունից կհաներ – բայց Դկ. Հայմերզը բոլորին հաղթահարեց!”
Պատվելի Րաջեր Հաֆմանը գրել է, “Ես բարեհաճորեն այս գիրքը կառաջարկեմ։ Ով որ ես, քարոզիչ կամ ոչ, քո հավատքը զորացնելու և հոգեվորելու է։”
Դկ․ Րաբերթ Լ. Սամնըրը ասաց, “Ես գնահատում եմ այն մարդուն որ ճշմարտության համար կանգնում է, թեկուզ ամեն բան իր հակառակն է։ Րաբերթ Լեզլի Հայմերզը այդ տեսակ Քրիստոնյա է։”
Դկ. Փէյջ Փաթըրսըն, Հարաֆային Մկրտչական Աստվածաբանական Ճեմարանի մեծ նախագահը գրել է, “Բոլոր Վախերի Դեմ գիրքը, Րաբերթ Լ. Հայմերզի, Ավետարանի հավատարիմ քարոզիչի, հիանալի և հրաշալի պատմությունն է, ։ Կարդա այս գիրքը և կօրհնվես։”
Դկ․ Բաբ Ջոնզ III, Բաբ Ջոնզ Համալսարանի վարչապետը գրել է, “Նրա կենսագրությունը բացայայտում է նրան ... Հին Կտակարանի մարգաների նման... Ես և իմ հայրը, պարծենում ենք Դկ. Ր. Լ. Հայմերզին կոչենք մեր ընկերը։”
Դկ. Քրայթըն Լ. Չանը գրել է, “Կարդա այս գիրքը և քո վախերը պատուհանից դուրս կթռնեն! Կ՛ստանաս զորություն Դկ. Հայմերզի կյանքից։ Կարդա այս գիրքը! Քեզ հոգեւորելու է։”
Դկ. Էդի Փուրվանթոն, Ինդոնեզիայից գրել է, “Երբ Աստված մի մարդի հետ է, նա չէ հաղթվելու։ Դկ. Հայմերզը մի հերոս է որ բազում մահաբեր պատերազմներից է անցել։”
Կարող եմ շարունակել և ավելին կարդալ բայց այսքանը բավական է։ Ես ինձ հերոս չեմ տեսնում։ Միայն մի մարդ եմ, Սեդրաք, Միսակ, և Աբեդնակովի նման։ Միայն մի մարդ որ վախեցավ Աստծուց և վախեցավ խոնարհվել Սուրբ Գիրքը ատող ազատամիտների առջև, չխոնարհվելով Հալիվուդին երբ հարձակվեցին Հիսուսի վրա, միայն մի մարդ որ չխոնարհվեց Րիչարդ Օլիվասին, կամ Լոս Անջելես Թայմզ թերթին, կամ հեռուստատեսի ամեն մի ծրագրին Ամերիկայում։ Միայն մի մարդ, ճիշտ Սետրաք, Միսակ, և Աբեդնակովի պես!
Մենք զգուշությամբ քեզ չենք պատասխան տալիս այս հարցին։ Եթե լինեինք, մեր Աստվածը որ մենք ծառայում ենք Նրան կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, և մեզ ազատելու է քո ձեռքից, ով թագավոր։ Բայց եթե ոչ։ “Եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։” Պրն․ Մանուել Մենսիան մի նկարատախտակ է ինձ նվիրել որ եկեղեցու իմ գրասենյակի գրասեղանի վրա է դրված։ Այդ նկարատախտակի վրա մեր Բաբիլոնի հերոսների բառերն են տպված, ԵՒ ԵԹԵ ՈՉ ! Աստված կարող է մեզ ազատել։ ԵՒ ԵԹԵ ՈՉ – թէեւ վառվելով մեռնենք, “մենք քո աստծուն չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անելու։”
Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, դուք անգամներ իմ քարոզները լսել էք։ Ձեզանով շատ եմ պարծենում! Ուր որ գնամ ձեր փրկվածների մասին պարծանքով եմ խոսում։ Բայց ձեզանից ոմանք դեռ փրկված չեն։ Պիտի ձեզանից նոր-ավետարանչության շղթաները և կապանքները հեռացնեք! Դու պիտի Հիսուսին գաս։ Դու պիտի քեզ Փրկչի գիրկը նետես, Նա որ քեզ համար մեռավ։ Նա կարող է քեզ փրկել։ Նա կարող է քո մեղքերը ների և հավիտենական կյանք պարգեվի։ Դու ասում ես, “Կարելի է որ Նա ինձ չփրկի։” Ես ձեզ պատասխանելու եմ մեր երիտասարդ Եբրայեցի հերոսների բառելով, “Եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, սատանա, որ մենք քեզ չենք պաշտում և քո կանգնեցրած մատերիալիզմին երկրպագություն չենք անում!”
Ինչպես՞ նրանք այդքան ինքնավստահություն ունեին։ Եթե նրանք իրենց վստահէին չարը նրանց կ՛հիշեցներ որ ինչքան տկար են։ Բայց նրանք իրենց զորությանը կամ կարողությանը չվստահեցին։ Նրանք Քրիստոսին վստահեցին (որովհետեւ Նա նրանց հետ հնոցում էր։) “Վստահի Քրիստոսին” դու ասում ես, “Արդյոք՞ միայն դրան պետք ունեմ։” Այո, միայն դա պետք ունես։ Ես գիտեմ, բազում անգամներ եղել են ժամանակներ որ ես ուրիշ բան չեմ ունեցել վստահելու նրան! Ինձ շատ տկար և անօգնական եմ զգացել։ Բայց Քրիստոս միշտ ինձ փրկել է, թեկուզ իմ տկարության մեջ։ Բոլոր տկարության և փորձանքների մեջ Քրիստոս ինձ ապահով է պահել։ Մեծ Սպրջընը ասաց, “Եթե դու վստահես Քրիստոսին և անիծվես, ես էլ քո հետ անիծվելու եմ։ Որով իմ միակ հույսը փրկության, Քրիստոսի մեջ է։ Ես վստահում եմ Հիսուսին և Նա իմ զորությունը և փրկությունն է։” Դու ասում ես, “Կարելի է որ Նա ինձ չփրկի։” Դա սատանան է։ Իրեն մի լսի! Հիսուս երբեք իրեն վստահողին չէ կորցրել։ Մինչևիսկ մի հոգի չի կորել, եթե Հիսուսին է վստահել! Եւ երբեք չի լինելու։
Ինչ՞ է նշանակում վստահել Նրան։ Նման է գիշերը մտնել անկողնի մեջ։ Ես վստահում եմ իմ մահճակալին որ ինձ կպահի։ Պառկում ու հանգստանում եմ նրա վրա։ Այդպիսով պիտի մենք վստահենք Հիսուսին։ Հանգստացի Քրիստոսի վրա։ Վստահի նրան ՛՛ամեն տեսակ զորավոր փոթորիկների մեջ՛՛։ Վստահի նրան երբ “քո շրջափակը յույսահատության մեջ կորած են” “Հրավիրում եմ ձեզ չվստահել որեւէ հենարանի, բայց լրիվորեն հենվել Հիսուսի վրա։” Նետի քեզ Նրա վրա ինչպես գիշերները քեզ նետում ես անկողնուդ վրա։ Քո անկողինը քեզ կպահի ընկնելուց։ Հիսուս քեզ հուսախաբ չէ անելու։ Նրան վստահի ինչպես վստահում ես քո անկողնուն։ Նա քեզ կհովանավորի, ամենա վատ ժամանակներում անգամ։ Ես սա փորձառությամբ գիտեմ։ “Եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։” Վստահի Քրիստոսին! Վստահի Քրիստոսին! Նա տառապեց և մեռավ քո փոխարեն քեզ փրկելու համար։ Վստահի և Նա քեզ պաշտպանելու է կյանքի “ամեն տեսակ զորավոր փոթորիկների մեջ”! Բոլոր փորձությունների և վախերի մեջ։ Ամեն պայմանների մեջ, մինչևիսկ մահվան մեջ, Հիսուս քեզ հուսախաբ չէ անելու!
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Dare to be a Daniel” (Philip P. Bliss, 1838-1876)