Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ
|
Մեր եկեղեցիները պակսում և մեռնում են։ Նրանք կորցնում են 88% երիտասարդներին 16-ից մինչև 30 տարեկան տարիաքային շրջանում։ Ջորջ Բարնան, հայտնի սոցիոլոգը, տարիները է այս իրականություն մեզ հայտնում է։ “Հարաֆային Մկրտչական Ընտանեկան Կենցաղի խորհրդարանը” ասաց, “88% ավետարանչական եկեղեցիներում մեծացած երեխաները [մոտավորապես] 18 տարեկանում թողնում են եկեղեցին և երբեք չեն վերադառնում” (Baptist Press, June 12, 2002)։ Նաև, շատ հայտնի է որ մեր եկեղեցիները դժվարությամբ են երիտասարդներին շահում աշխարհից։ Դկ. Ջէյմզ Դաբսընը ասաց, “80% եկեղեցիների աճումը լինում է անդամների տեղափոխություններով” (“Focus on the Family Newsletter,” August 1998)։ Ջեն Հաթմէյքըր, ավետարանիչ հեղինակը, ասաց, “Մենք ոչ թէ միայն չենք կարողանում նոր մարդիկ [եկեղեցի] բերել, այլ չենք կարողանում պահել նրանց որ ունենք։ Անցյալ տարի համարյա Ամերիկայի կես եկեղեցիները չեն կարողացել իրենց ժողովրդին գոնե մեկ անդամ ավելացնել … 94% եկեղեցիները կամ չեն աճել կամ [անդամներ] են կորցրել իրենց ծառայության համայնքում ... Պարզապես ընդհանուր ուղղությունը վայրընթացի մեջ է, շատ արագությամբ, [Քրիստոնեության ‘կենդանի մնալը’ վտանգի մեջ է]։” (Interrupted: When Jesus Wrecks Your Comfortable Christianity, NavPress, 2014, pp. 79, 80)
Իսկ հիմա նայենք Հարավային Մկրտչականերին։ Քարոլ Փայփսի զեկույցի հիման վրա, “Կալիֆոռնիայի Հարավային Մկրտչական” թերթից գրում է, “Եկեղեցիները 200,000 ավելի անդամներ են կորցրել [անցյալ տարվան] ընթացքում, ամենա մեծ կորուստը 1881 թվից մինչև հիմա (Եկեղեցու Տարեկան Անձնագիրը) ... Զեկուցված Մկրտությունները պակասել են վերջին 10 տարիների ընթացքում, անցյալ տարի ամենա քիչն է եղել,1947-ից մինչև հիմա։ Թոմ Րէյնըրը [մի SBC պաշտոնյա] ասաց, ‘Իմ սրտին ցավ է որ մեր հարամվանութունը ... նվազանում է։’ Դկ. Ֆրանկ Փէյջ, [մի ուրիշ Հարավային Մկրտչական] ասաց, ‘ճշմարտությունը նա է, որ մենք քիչ մարդիկ ունենք եկեղեցում որոնք քիչ դրամ են տալիս որովհետեւ մենք մարդկանց [չենք] շահում Քրիստոսի համար։’ Նա շարունակում է ասելով, ‘Աստված մեզ ների ... Թող Տերը մեզ օգնի այս հարցում լուրջ լինենք ... աշակերտենք ինչպես առաջին դարի եկեղեցին էր անում։’”
Այս թվերը մի չարագուշակ, տխուր պատկեր է տալիս Ամերիկայի եկեղեցիներից։ Նրանք իրենց անդամներին կորցնում են, և համարյա ոչ մեկին են շահում այս կորած աշխարհից։ Մինչևիսկ մեծ եկեղեցիները շատ քիչ թվով ապաշխարողներ ունեն աշխարհից։ Սա մի վշտալի պատկեր է մեր եկեղեցիներում, Ամերիկայում և Արևմտյան երկրներում։ Եկեք համեմատենք մեր եկեղեցիները, սկզբնական եկեղեցու հետ Գործք Առաքելոց գրքում։ Բարձր կ՛կարդամ կրկին անգամ,
“Ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում, և հաց էին կտրում տներումը, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում։ Աստծուն օրհնում էին, և բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին։ Եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։” (Գործք Առաքելոց 2:46, 47)
Ինչ մեծ տարբերություն! Նրանք ուրախությունով լցված էին! Ամեն օր հանդիպում էին! Աստծուն շարունակ փառաբանում էին! “Եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ” (Գործք Առաքաելոց 2:47):
Դկ․ Մարթին Լօյդ-Ջոնզը ասաց, “Այն տեղը որ պիտի փնտրենք Գործք Առաքելոց գիրքն է։ Այս է դարմանը [զորացնող դեղը], այստեղ կազդուրման վայր է, ուր զգում ենք Աստծո կյանքը բաբախում է սկզբնական եկեղեցում” (Authentic Christianity, volume 1 (Acts 1-3), The Banner of Truth Trust, p. 225)։ Կարդալով դա, մեր սրտերը Առաջին Դարի Եկեղեցու ցնծությամբ, եռանդով և զորությամբ լցվում է! Ես հոգեվորվել եմ կարդալով Դկ. Մայքըլ Գրինի գիրքը, Ավետարանչություն Առաջինֆ Եկեղեցում Evangelism in the Early Church (Eerdmans, 2003 edition)։ Կարդալով այս գիրքը, նաև Գործք Առաքելոց գիրքը, գտա որ բազում Հունարեն բառեր կան Նոր Կտակարանում որ մեզ առաջին դարի եկեղեցու կյանքի պատկերն է ցույց տալիս։
I. Առաջին, Հունարեն ՛՛կիուրիոս՛՛ “kurios” բառն է։
Այս բառը Հայերենով նշանակում է “Տեր”։ Նշանակում է “Տեր,” “վարպետ,” “տիրական,” “ղեկավար։” Սա այն բառն է որ Պետրոս Առաքյալը օգտվեց երբ Հիսուսի մասին էր խոսում Գործք Առաքելոց 10:36 ում,
“Խաղաղություն ավետարանել Հիսուսի Քրիստոսի ձեռովը: (Նա բոլորի Տերն է)” (Գործք Առաքելոց 10:36)
Լսեք Դկ․ Գրինին երբ մեզ բացատրում է թե ինչպես առաջին Քրիստոնյաներ վկայեցին և քարոզեցին Հիսուսի մասին,
Մենք գտնում ենք որ նրանք Բարի Լուրը տարածում էին որ Հիսուս Մեսայիան է, կամ Նրա միջոցով հին խոստումները կատարվել են։ Մենք գտնում ենք որ նրանք բացականչում էին խաղաղության Բարի Լուրը Հիսուսի միջոցով, Հիսուսի Տեր լինելը, Նրա խաչը, Հիսուսի հարությունը, և պարզապես Հիսուսի մասին ... նախնական քարոզիչները Բարի Լուրից միայն մի առարկա ունեին, միայն մի, Հիսուս! ... Oրիգընը (185-254) ասաց, “Այդ բարի բանը կյանքն է, և Հիսուսն է կյանքը։ մի ուրիշ բարի բանը աշխարհի լույսն է և Հիսուսն է լույսը։ Նույնը կարելի է ասել ճշմարտության, դռան, և հարության մասին։ Բոլոր այս բաները Փրկիչը մեզ սովորեցրել է որ Նա է։” Օրիգէնը “կրկնում է Քրիստոսակենտրոն բնությունը [Ավետարանի] երկուսին էլ, իսկական աշակերտներին և ուրիշներին [որ սովորում էին նրանցից]”... Օրիգէնը բոլոր ավետարանական քարոզների նպատակը բացատրում է, “Հավերժացնել Քրիստոսի կյանքի գիտությունը երկնքում և պատրաստել Իր երկրորդ գալուստին։” (Green, ibid., pp. 80, 81)
Սկզբնական Քրիստոնյաները ինքնա-օգնության քարոզներ չէին լսում։ Նրանք Սուրբ Գրքից համար առ համար “բացատրություններ” չէին լսում։ Այն ինչ նրանք լսում էին Բարի Լուրն էր – մահ, թաղում և հարություն “կիուրիոս” Տեր Հիսուս Քրիստոսի! “Սա է ամենի Տերը։” (Գործք Առաքելոց 10:36)
Մեկը մի ուրիշ եկեղեցուց ինձ քննադատեց որ ես բոլոր քարոզները ավարտում եմ Քրիստոսի մահով և հարությունով։ Ես երկար ժամանակ դրա մասին մտածեցի։ Ապա հիշեցի Սպրջընը ասածը, “Ես մի համար եմ ընտրում, բացատրում, և ապա [մի ուղիղ գիծ] եմ գծում դեպի խաչը։” Սպրջընը, առաջին Քրիստոնյաների նման, բացարձակապես Քրիստոսակենտրոն էր – նա Հիսուս Քրիստոսի վրա էր կենտրոնացած, Տեր Հիսուս Քրիստոսի! Առաջին եկեղեցին կարող էր հետեվյալ երգը երգել,
Դու Տեր ես, դու Տեր ես,
Դու մեռելներից հարություն առար
Եւ դու Տեր ես։
Ամեն ծունկ պիտ կրկնվի, ամեն լեզու դավանի,
Որ Հիսուս Քրիստոս է Տերը։
(“He Is Lord.” Marvin V. Frey, 1918-1992).
Երգենք միասին!
Դու Տեր ես, դու Տեր ես,
Դու մեռելներից հարություն առար
Եւ դու Տեր ես։
Ամեն ծունկ պիտ կրկնվի, ամեն լեզու դավանի,
Որ Հիսուս Քրիստոս է Տերը։
Առաջին բառը, “կիւրիոսը,” ցույց է տալիս Քրիստոս նրանց կյանքի կենտրոնը և Տեր է եղել! Զարմանալի չէ որ Պողոս Առաքյալ ասաց,
“Մենք էլ քարոզում ենք խաչյալ Քրիստոսը։” (Ա Կորնթացիս 1:23)
“Որովհետեւ միտքս չէի դրած՛ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ բայց միայն Հիսուս Քրիստոսին՛ և այն էլ խաչվածին։” ( 2:2)
Մենք շարունակ պիտի խաչեալ և մեռելներից հարություն առած Քրիստոսը քարոզենք։ Դա մեր իսկական պատգամը պիտի լինի, միշտ և հավիտյան! Գիտեմ որոշ եկեղեցիներ դա շատ չեն քարոզում և այդ է նրանց նսեմանալու պատճառը այսօր!
Ծայրահեղ Մուսուլմաները կոչ են անում մարդկանց որպեսզի իրենց միանան և մեռնեն իրենց հետ։ Հազարավոր երիտասարդներ Ամերիկայում և Արևմտյան երկներում դա են անում։ Այս Մուսուլմաները պայթուցիկներ են կապում իրենց, և մարդկանց սպանում են։ Հիսուս Քրիստոս դա չարավ։ Նա քեզ կոչ է անում միանալ Իրեն որպեսզի հավիտանական կյանքի նվերը ստանաս։ Քրիստոս ասաց, “Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչիլ” (Հովհաննես 10:28)։ Տեր Հիսուս Քրիստոս քեզ կանչում է Նրա աշակերտը լինես։ Նա ասաց, “Եթե [մեկը] կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեւից գա” (Մատթեոս 16:24)։ Քրիստոս քեզ կանչում է մեր եկեղեցին գաս և հոգիներ շահես։ Նա կանչում է քեզ ուրիշներին բերել որպեսզի փրկվեն!
Ես ձեզ կոչ եմ անում, երիտասարդներ, ռադիկալ Քրիստոնյաներ եղեք! Այո, ես ուզում եմ ռադիկալ լինել! Աշակերտ եղիր! Հիսուս Քրիստոսի համար – և Ամենակալ Աստծո եկեղեցու համար ռադիկալ եղիր! Կիրակի առավոտյան եկ և Կիրակի երեկոյան մեզ հետ հոգիներ շահելու դուրս եկ։ Կիրակի երեկո վերադարձի և դարձի Քրիստոսի ռադիկալ աշակերտը! Արա! Արա! Արդյոք՞ ժամանակը չէ մեր Մկրտչական որոշ քարոզիչները ձեզ երիտասարդներին այդ խորհուրդը տան։ Առ քո խաչը և Քրիստոսին հետեվի! Աշակերտ եղիր! Քրիստոսի բանակի զինվորը դարձի! Երգենք հետեվյալ երգը!
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր, թող ծածանի հաղթ;
Քրիստոս, մեր Տերն Արքան, առաջնորդ է մեր,
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
Օն Փրկչին զինվորներ, Օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
(“Onward, Christian Soldiers,” Sabine Baring-Gould, 1834-1924)
Իսկ դա մեզ առաջնորդում է Նոր Կտակարանի Հունարեն երկրորդ բառին ։
II. Երկրորդ, Հունարեն “ագափե” “agapē” բառն է։
Վ. Ի. Վայնը ասաց, ագափե բառը ՛՛Քրիստոնեության առանձնահատուկ բառն է՛՛։ Որը նշանակում է սիրել։ Հիսուս այս բառը օգտագործեց երբ Իր առաջին աշակերտների հետ խոսեց։ Հիսուս ասաց,
“Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք․ ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն էք, եթե իրար վրա սեր ունենաք։” (Հովհաննես 13:34, 35)
Դկ. Թիմոթի Լին, որ տարիներ իմ հովիվն է եղել Չինական եկեղեցում ասաց,
Աշակերտները այս պատվիրանը ուղղակի մեր Տերից ստացան, և ապագայում գործադրեցին ... շարունակաբար։ Արդյունքը եղավ, “Տեսեք Քրիստոնյաները ինչքան սիրով են միմիանց հանդեպ!” դարձավ հիացմունքի խոսք [ոչ-Քրիստոնյաների] մեջ։ Այսօր “իրար սիրելը” միայն մի լոզունգ է եկեղեցիների մեջ որ մեխանիկորեն օգտագործվում է ... [ուրեմն] անկարելի է որ Աստված [նրանց] մեջ լինի։ Աստված ողորմի մեզ! (Timothy Lin, S.T.M., Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, p. 33)
Դկ. Մայքըլ Գրինը, իր գրքում, առաջին և երկրորդ դարի ժամանակների մասին խոսել է։ Դկ. Գրինը ասաց, Քրիստոնեությունը լավ երեվաց հեթանոս Հռովմայեցիներին, որովհետեւ “Քրիստոնյաների զորություն, նրանց սերն է միմիանց նկատմամբ։” (Michael Green, Evangelism in the Early Church, Eerdmans, 2003, p. 158)
III. Երրորդ, Հունարեն “կոյնոնիա“ “koinonia“ բառն է։
Դա նշանակում է հաղորդակցություն, ընկերակցություն, բարի ընկերություն, բարեկամություն։ Հաղորդակցությունը ագափե սիրո շարունակությունն է, ագափե սերն իրար հանդեպ սերն է եկեղեցում։
Որոշ քարոզիչներ ինձ ասել են որ մենք չպիտի թույլ տանք ոչ Քրիստոնյաները մեր հետ հաղորդակցություն ունենան։ Մի կողմից նրանք ճիշտ են։ Սուրբ Գիրքը ասում է, “Մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ հանդիմանեցեք” (Եփեսացիս 5:11)։ Այս համարը ուրիշ եկեղեցիներում շատերին է շփոթեցրել։ Նրանք կարծում են դա նշանակում է “եկեղեցու երեխաներին” հեռու պահել նոր մարդկանցից։ Դկ. Ջ. Վերնոնը Մաքգին լավ բացատրություն ունի սրա մասին։ Հիմնականում նույնն է որ Դկ. Թովմաս Հէլը ասաց, “Պողոսը ասաց մենք [“խավարի գործերի”] հետ գործ չունենք; նա չասաց գործ չունենաք [կորած մարդկանց] հետ … ամենից հետո, Հիսուս Ինքը մեղավորների հետ կերավ։” (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997 edition, p. 780; note on Ephesians 5:11)
Ես սիրում եմ ինչ որ Դկ. Գրինը ասաց առաջին դարի առաջին եկեղեցու մասին։ Նա ասաց, “Վարդապետության հարցումների թաքցնել չկար; ընկերությունից խուսափել չկար։” (էջ 218) “Չ՛ապաշխարած հեթանոսները եկեղեցի բերվեցին, և հաղորդակցության մասնակցեցին, թէեւ նրան երեք տարի էր որ չէին մկրտվել։”
Մեր Մկրտչական եկեղեցիները այսօր ճիշտ հակառակն են անում։ Նրանք նոր մարդկանց անմիջապես մկրտում են, բայց չեն ուզում նրանք իրենց երեխաների հետ հաղորդակցություն ունենան։ Առաջին եկեղեցիները ճիշտ կերպով էին անում։
Ջաք Հէլզը երկու շենքեր ուներ։ Մեկը օգտագործվում էր նոր երեխաների համար։ Նրանք մինչեվիսկ ջոկ պաշտամունք ունեին! Բայց “իսկական” եկեղեցին հիմնական շենքում էր։ “Եկեղեցու երեխաները” հեռու էին պահվում նորերից։ Նրանք վախենում էին նոր երեխաները փչացնելու են իրեն “թանկագին” երեխաներին!
Երբ առաջին անգամ իբրեւ պատանի եկեղեցի գնացի, եկեղեցու երեխաները ամեն կողմից փորձեցին ինձ փչացնել! Նրանցից լսեցի իրենց կատարած գործերը որ շատ ավելի ահավոր էին աշխարհի կորած երեխաների կատարածից։ Ուրեմն այս մեթոդը, երեխաներին հեռու պահելը իրարից Սուրբ Գրքում գրված չէ, և դա այն չէր որ առաջին եկեղեցին կատարեց, երբ նրանք միլիոնավոր մարդիկ էին Քրիստոսի համար շահում!
Ես կասեմ մենք պիտի մեր “Կիրակնօրյա Դպրոցի” որոշ գաղափարներից ձերբազատվենք։ Բերենք չ՛փրկված երեխաներին և կերակրենք նրանց։ Նրանց ծնունդը տոնենք։ Նրանց համար հաճելի ժամանց կազմակերպենք – “ամենից հետո, Հիսուս Ինքը մեղավորների հետ կերավ” (Thomas Hale, ibid.)։ Երգենք “Ներս Բերեք Նրանց”!
Ներս բերեք նրանց, ներս բերեք նրանց,
Ներս բերեք նրանց մեղքի դաշտից;
Ներս բերեք նրանց, ներս բերեք նրանց,
Բերեք թափառողներին Հիսուսին։
(“Bring Them In,” Alexcenah Thomas, 1885)
Կամակոր, հին կրոնական առաջնորդները Հիսուսի գործի մեջ սխալ էին գտել։ Մատթեոսը մաքսավոր էր։ Հիսուս կանչեց նրան, և նա հետեվեց նրան։ Մատթեոսը մեծ խնջույք կազմեց իր տնում։ Հիսուս և իր տասներկու աշակերտները այն տեղ էին։ Բազում մաքսավորներ և մեղավորներ եկան Հիսուսի հետ ուտելու։ Կրոնական առաջնորդները կարծում էին Հիսուս սխալ է։ Նրանց հարցրին, “Ինչու՞ համար ձեր վարդապետը ուտում է մաքսավորների և մեղավորների հետ։” Հիսուս պատասխանեց, “Ես [չեմ] եկել արդարներին կանչելու այլ մեղավորներին։” (Մատթեոս 9:13)
Այն քարոզիչներ որ վախենում են իրենց եկեղեցում շատ մեղավորներ ունենան, այդ մասին պիտի մտածեն! Ես կասեմ, “Ներս բերեք մեղավորներին! Ներս բերեք մեղավորներին! Ինչքան շատ այդքան ավելի լավ!” Բերեք նրանց հաղորդության մեջ, ինչպես Հիսուս արավ, առաջին եկեղեցու պես! “Ներս Բերեք Նրանց։” Երգենք!
Ներս բերեք նրանց, ներս բերեք նրանց,
Ներս բերեք նրանց մեղքի դաշտից;
Ներս բերեք նրանց, ներս բերեք նրանց,
Բերեք թափառողներին Հիսուսին։
Լսեք կենդանի, զորավոր Առաջին Դարի եկեղեցուն,
“Եւ միշտ հետեւում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը [koinonia!] և հացի կտրելին՛ և աղոթքներին։։” (Գործք Առաքելոց 2:42, 47)
Ջաք Հայլզ, և նրա շնացող որդին, և իր շնացող փեսան պատանի հետ – նրանք պիտի “մյուս” շենքում լինեն! Հեռու պահեք նրանց, միգուցե նոր չփրկված երեխաներին վնասեն! Այդ մինիստրական “շներին” հեռու պահեք կորած երիտասարդներից! Եւ նրանց իսկական եկեղեցին բերեք։ Ճիշտ է, կորածին բերեք – և հեռացրեք շնացող Մկրտչական Փարիսեցիներին, և փչացած լակոտներին նրանց Կիրակնորա Դպրոցներից! Բերեք կորած երեխաներին և մենք միասին ընթրիք ենք անելու և ծնունդ ենք տոնելու – և հին Փափայա մուլտիկներն ենք նայելու! Ամեն! Եւ լսեք այս ծերունի քարոզիչին, և մի քանի երգեր երգեք, ծափահարեք և գոչեք “Ամեն” – ու հիանալի ժամ ունեցեք!
Այդ երեք Հունարեն բառերը մեզ մի կենդանի և զորավոր եկեղեցի են ներկայացնում! “Քյուրիոս” – Տեր – Քրիստոս մեր Քյուրիոսն է! Նա մեր Տերն է։ Դարձյալ եկ և սովորի Քրիստոսի մասին, և հետեվի Նրան, ու բոլոր սրտով սիրի Քրիստոսին! “Ագափե” – “Քրիստոնյական սեր! Վերադարձի և մենք քեզ սիրելու ենք և անչափ կուզենք որ դու էլ մեզ սիրես։ Հին Հիփինները խոսեցին։” Նրանք Woodstock կոչեցին “սերին։” Իսկական “սերը” այստեղ եկեղեցում է! Վերադարձի մեր սիրուն! Դա Woodstock-ը նմանեցնելու է մի Կիրակնորյա Դպրոցի դաշտագնացության! Եւ ապա հասնում ենք “կոինոնիա” բառին։ Դա նշանակում է հաղորդակցություն, ընկերություն, բարի ընկեր! Կոինոնիա հաղորդակցություն է։ Հաղորդակցությունը “ագափե” սիրո ընդարձակումն է տեղային եկեղեցում!
Ահա մենք! Մենք սպասում ենք քեզ! Մյուս Կիրակի առավոտ վերադարձի! Մյուս Կիրակի երեկո վերադարձի! Եկ և օգնի մեզ ուրիշներին էլ բերենք! Եկ և օգնի այս եկեղեցին դարձնենք մի վայր ուր երիտասարդներ կարող են գալ և լավ ընկերներ լինել, հաճելի ժամ ունենալ, ուր երիտասարդներ կարող են գալ և Քրիստոսի աշակերտները դառնալ – և խաչի զինվորներ լինեն! Ամեն! Երգենք թիվ ութ երգը – “Օն առաջ, Քրիստոնյա Զինվորներ!” Երգենք!
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր, թող ծածանի հաղթ;
Քրիստոս, մեր Տերն Արքան, առաջնորդ է մեր,
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
Օն Փրկչին զինվորներ, Օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
Դկ․ Չան, կ՛խնդրեմ մեզ աղոթքի մեջ առաջնորդեք։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“The Church’s One Foundation” (Samuel J. Stone, 1839-1900)
ՆԱԽԱԳԻԾ՝ ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ THREE WORDS GIVE THE SECRET Դկ. Լ. Ր. Հայմերզ “Ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում, և հաց էին կտրում տներումը, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում։ Աստծուն օրհնում էին, և բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին։ Եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։” (Գործք Առաքելոց 2:46, 47)
I. Առաջին, Հունարեն “քյորիոս” “kurios,” բառն է
II. Երկրորդ, Հունարեն ՛՛Ագափե՛՛“agapē,” բառն է
III. Երրորդ, Հունարեն “կօյինոնիա” “koinonia,” բառն է |