Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԼՈՒԹԸՐԸ ԻՍԿԱԿԱՆ ՄԵՂՔԻ և ՆՐԱ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ(ՄԻ ՊԱՏԳԱՄ ՔԱՐՈԶՎԱԾ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 500 ԱՄՅԱԿԻՆ) Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Հոկտեմբեր 29, 2017 “Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, և մարդին պղծում։ (Մարկոս 7:21-23) |
Փարիսեցինները սխալ գտան Հիսուսից որովհետեւ Նրա աշակերտները ուտելուց առաջ չլվացվեցան։ Երբ նրանք տեսան որ աշակերտները ծիսական կերպով չլվացվեցան, ասացին նրանք պղծված են։ Բայց Հիսուս մեզ ասաց մեր կերածը մեզ չէ պղծում այլ այն ինչ մարդկանց սրտումն է։ “Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, և մարդին պղծում” (Մարկոս 7:23)։ “Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ։” (Մարկոս 7:21)
Սուրբ Գիրքը ծայրէ ի ծայր սովորեցնում է որ մեր սիրտը չար է։ Կարդում ենք, “Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված, նրան ով՞ կարող է հասկանալ” (Երեմիա 17:9)։ Իսկ կարդում ենք, “Մենք ․․․իւրաքանչյուրիս իր չար սրտի կամակորություն ենք անելու” (Երեմիա 18:12)։ “Նրանց սիրտը ուղիղ չէր նրա հետ” (Սաղմոս 78:37)։ “Անզգամն ասեց իր սրտումը՛ թե Աստուած չկա” (Սաղմոս 14:1)։ Դկ․ Վաթսը, իր երգերից մեկում սրտի մասին է խոսում։
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել [քո];
ներքին բորոտությունը” –
քո չար սրտի խորքը։ Սուրբ Գիրքը խոսում է “մի չար անհավատ սրտից” (Եբրայեցիս 3:12)։
“Դրսից որևէ մի բան [արտաքին ծիսակատարություններ – օրինակ մեղավորի աղոթքը աղոթել] կարող են [քեզ] մաքրել; բորոտությունը խորքում է բնակվում” –
Այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Դու գիտես որ այդպես է! Ոչ մի որոշում կամ աղոթք է կարող քեզ փոխել։ Քո որևէ սովորածը կամ զգացում չէ կարող է քեզ մաքրել! Եւ դու դա գիտես։ “Բորոտության (մեղքը) խորքում է բնակվում”, քո չար անհավատ սրտում! Եւ դու դա գիտես – այդպես չէ՞։
Եթե ուղղամիտ ես, գիտես որ ճիշտ է։ Դա գիտէիր նախքան մեղք գործելը և դիտավորյալ կերպով գործեցիր։ Լավ գիտէիր ինչ ես անում։ Ինչու՞ մեղք գործեցիր երբ գիտէիր սխալ է։ Քո չապաշխարած սիրտը սիրում էր խավարը։ Մեղքից հաճույք էիր տանում։ Ուրախ էիր մեղք գործելով։ Եւ համը սիրեցիր։ Դու սիրեցիր մեղքը թէեւ գիտէիր սխալ է! Այդ պատճառով է որ ատում ես ինձ ճշմարտությունը քո մեղավոր սրտի մասին ասելու համար! Դու ատում ես ճշմարտությունը քո մեղավոր սրտի մասին։ Քեզ դատապարտում և անհանգիստ է անում ճշմարտությունը լսելը! “Բորոտությունը խորքում է բնակվում”! Քո սիրտը խաբեբա և խորամանկ է! Փոխարեն հաճույք ստանաս այն ինչ որ լավ և բարի է, հաճույք ես ստանում մեղքից։ Բորոտությունը բնակված է քո անհավատ սրտի խորքում! Սա ինձանից չեմ հնարում։ Դկ․ Մարթին Լօյդ-Ջոնզի խոսքն եմ վերապատմում որ բժիշկ է և լավ գիտի մեղավոր սրտի մասին!
Այո, նախապես դա լսել ես։ Ես Դկ․ Լօյդ-Ջոնզի ասածը վերապատմեցի Նէեմանի բորոտությունից մաքրվելու պատգամի մեջ։ Մի երիտասարդ մարդ երբ այդ պատգամը լսեց դուրս վազեց փրկություն փնտրելու։ Նա չեկավ Դկ․ Քէյգընի մոտ խոսելու փրկության մասին։ Այլ գնաց և կարդաց Դկ․ Լօյդ-Ջոնզի պատգամը թե իրոք բժիշկը դա ասել է!
Այո, իհարկե Դկ․ Լօյդ-Ջոնզը դա ասել է, իր պատգամում “Մարդի Հիմնական Դժվարությունը”։ Բժիշկը ասաց, “Մենք դիտավորյալ մեղք գործեցինք, գիտենալով ինչ ենք անում։ Ինչու՞ գործեցինք եթե գիտէինք որ սխալ է ... թող լինենք անկեղծ մեր հետ։ Սա մեր բնությունն է։ Նրանք խավարը սիրում են, և ատում լույսը։ Նրանք խաբեբա և խորամանկ են, գերադասում են սխալը քան ճիշտը և հաճույք են տանում չարը քան բարին ... Գիտենք ինչ է բարին և լավը բայց թերի ենք գտնվում կատարելու, որովհետև մեր բնությունը դա չէ սիրում ... այդ քո բնությունն է որ սխալ է, քո սիրտը, քո հիմնական անձնավորությունը և գոյությունը ... մեր մեղքերը դրական, դիտավորյալ և կամավոր են!” Սրանք նրա ճիշտ բառերն են – որ ես վերապատմեցի! (see Dr. Martyn Lloyd-Jones, Evangelistic Sermons at Aberavon, Banner of Truth, 2010, pp. 65-77)
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը”
Այս եկեղեցու փրկվածները ինձ հետ համաձայն են Դկ․ Լօյդ-Ջոնզի իմ վերապատմած խոսքի հետ։ Բայց այն երիտասարդը որ ուզում էր փրկվել և այս սրահից դուրս վազեց և մյուս շաբաթ փորձեց գտնել թե արդյոք իսկականից Դկ․ Լօյդ-Ջոնզը չար սրտի մասին այս խոսքերը խոսել է թե ոչ, ինչու՞ այդպես արավ։ Որովհետեւ նա ինքը, անհավատության չար սիրտ ունի! Այդ պատճառով! Երիտասարդ,
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը”
Որդիս, չես կարող փախչել դրանից։ Դկ․ Լօյդ-Ջոնզը հավատում է ճիշտ նրան ինչ որ ես ասեցի քո մեղավոր և ապստամբ սրտի մասին! Եւ այս երեկո քեզ ասում եմ, երբեք չես փրկվելու մինչեւ չխոստովանես քեզ և Աստծուն որ քո սիրտը ճշմարտապես “խորամանկ և խաբեբա” է, ինչպես Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց։ Որովհետեւ Հիսուս ինքը ասաց, “Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ ․․․ այս չար բաները ներսիցն է դուրս գալիս” քո անհավատ չար սրտից! (Մարկոս 7:21, 23) Քո “սիրտը ապականված է” ըստ Երեմիա 17:9։
Չես կարող մեղադրել քո ծնողներին։ Նրանք ինչքան էլ վատ լինեն իմ ծնողների չափ վատ չեն եղել։ Ոչ, չես կարող նրանց մեղադրել, կարևոր չէ ինչքան վատն են! Միայն քեզ մեղադրի։ Լսեցիր իմ բացատրությունը բժիշկից, չար սրտի մասին։ Լսեցիր որ բժիշկը ասաց մեղքը քոնն է, միայն քոնը, որ այդքան չար սիրտ ունես, խաբեբա ու խորամանկ մի անհավատ սիրտ։ Դու և միայն դու ես ընտրում մերժել Հիսուս Քրիստոսին։ Դու և միայն դու ընտրեցիր մեղքեր գործել։ Ոչ ոք քեզ չպարտադրեց։ Դու գործեցիր որովհետեւ խավարը սիրեցիր։ Դու հաճույք էիր ստանում մեղք գործելով և համը դյուր էլ գալիս քեզ! Դու սիրում էիր թեկուզ գիտէիր սխալ է։ Բորոտության հոգի պղծելու մեղքը քո անհավատ և չար սրտում խորք է գտել! Այդ պատճառով է որ ինձ ատում ես ճշմարտությունը ասելու համար քո մեղավոր սրտի մասին – այդպես չէ՞։
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը” -
Քո մեղավոր սրտի խորքում!
Դու մինչևիսկ քո շրջապատին էլ չես կարող մեղադրել։ Մեծ Ջրհեղեղից հետո այդ աշխարհը ոչնչացավ։ Աստված Նոյին ասաց, “Ես պիտի փչացնեմ երկրի հետ” (Ծննդոց 6:13։ Ջրհեղեղից առաջ չար մարդիկ բոլորը մեռան։ Եւ դեռ, ջրհեղեղից հետո, Աստված ասաց, “մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը” (Ծննդոց 8:21)։ Լութըրը ասաց, “Տապանում գտնվող մարդկանցից բացի ուրիշ ոչ մեկը Ջրհեղեղից ազատվեց։ Աստված նրանց մասին ասաց որ նրանց խորհուրդները չար էր” (Լութըրի մեկնաբանությունը Ծննդոց 8:21-ից)։ Քո չար սիրտը ուրիշ մարդկանցից չես ստացել, այլ որովայնի մեջ կազմվելու ժամանակվանից չար է եղել։ Լութըրը ասաց, մեղավոր սիրտը “կենդանի է և գոյություն ունի մանուկների մեջ, մինչեւիսկ որովայնում գտնվող չծնված մանուկի սրտոմ, ինչպես Սաղմոս 51:5 է ցույց տալիս ... [Սրտի մեղքը] չէ ստացվել [սովորել]; սաղմի մեջ թագնված է։” Պատրաստ է վրեժխնդրությամբ առաջ անցնել երբ ժամանակը հարմար լինի!
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը”
Չար սիրտը ժառանգություն է հասել քեզ առաջին մեղավորից, Ադամից։ Մենք բոլորս նրա սերունդից ենք։ Լութըրը ասաց, “մարդի սրտի խորհուրդները չար է իր մանկությունից, դա մարդի պատճառն է ... [քո] պատճառը։ [Քո սրտի խորհուրդները] միշտ [Աստծո] օրենքի հակառակ են, միշտ մեղքի տակ, միշտ [Աստծո] բարկության տակ, և անկարող ազատվելու դրա տանջալի զորությունից։” Սուրբ Գիրքը ասում է,
– Դուք բոլորդ “բարկության որդիք էք” (Եփեսացիս 2:3)
– Դուք բոլորդ “մեղքի տակ էք” (Հռովմայեցիս 3:9)
– Դուք բոլորդ “հանցանքներում մեռած էք” (Եփեսացիս 2:5)
Ինչու՞։ Որովհետեւ
– “մեկ մարդի ձեռովը [Ադամ] մեղքը մտավ աշխարհքը” (Հռովմայիցիս 5:12)
– Այդ պատճառով “Արդար չկա՛ մեկն էլ չկա ... չ՛կան բարություն անող, մեկն էլ չկա։” (Հռովմայիցիս 3:10, 12)
– “Մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը։” (Ծննդոց 8:21)
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը [մեղքը] բնակված է [քո] խորքում։”
Մենք տոնում ենք Մարթին Լութըրի տարեդարձը, երբ Կաթոլիկ Եկեղեցու սխալ ուսուցմունքների դեմ պայքար տարավ, սկսելով իննսուն-հինգ թեզերը գամելով Գերմանիայի Վիթընբըրգ եկեղեցու դռան վրա, սրանից 500 տարիներ առաջ։ “Իսկական մեղքը” քո սրտի Բողոքական և Մկրտչական բարեփոխման կենտրոնումն է։ Սուրբ Գիրքը սովորեցնում է որ դու չար սիրտ ունես – և դու չես կարող փոխել դրան!
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը”
“Խորհուրդ” Եբրայերեն բառից է գալիս որ նշանակում է քո միտքը, քո անհավատ չար սիրտը։
“Որովհետեւ մարդի սրտի խորհուրդը [մտքերը] չար է իր մանկությունից” (Ծննդոց 8:21)
Սա է ճշմարիտ ուսուցմունքը իսկական մեղավոր սրտի, այս եկեղեցում գտնվող ամեն մի անձի – որ մնում է չվերականգնած! Ձեզանից ամեն մեկը! Լութըրը ասաց, “Մենք այդ մարդին պահում ենք, առանց Սուրբ Հոգուն և Աստծո շնորհքի, և նա ոչինչ չի կարող անել բացի մեղք գործել, անդադար մեղք գործել, ավելացնելով հանցանքը հանցանքի վրա ...[և] նա Աստծո թշնամին է, երբ իր չար սրտի խորհուրդներին է հնազանդում ... թէեւ արդար է իրեն ձեվացնում։”
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը!”
Արդյոք՞ մեր եկեղեցում բավականին այս բանը չենք տեսել որ գիտակցենք Լութերը ճիշտ էր։ Արդյոք՞ բավականին չենք տեսել անձինք որ եկել և ձևացրել են որ Քրիստոնյա են – ապա երես թեքել եկեղեցուց ու մեղսալի կյանքով զբաղվել։ Արդյոք՞ չենք տեսել բազում Քրիստոնյաներ որոնք մի առ ժամանակ հետո դառել են Աստծո դառնացած թշնամիներ։ Արդյոք՞ Օլիվասի և իր ժողովրդի կատարածը նույնը չէր։ Երբ նրանք փորձեցին մեր եկեղեցին ոչնչացնել, Լութերի ասածը ճիշտ չէ ՞ստացվում,
“Որովհետև մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը” (Ծննդոց 8:21)
Արդյոք՞ դա էր պատճառը որ մեր եկեղեցին Ֆինիից երես դարձրեց և Լութրին, բարեկարգիչ հին Մկրտչկանաին դիմեց։ Ֆինիի ամենա հայտնի պատգամը կոչվում է, “Մեղավորները Պարտադրված Են Փոխել Իրենց Սրտերը։” Ինչպես՞ ես կարող դա անել։ Ինչպես՞։ Ինչպես՞։ Ինչպես՞ ես կարող ինքդ քո սիրտը փոխել։ Չես կարող! Ֆինին կատարյալ Փելաջիան հերետիկոս էր։ Ֆինին պատերազմեց բոլոր այն ինչ Լութըրը և Բարեկարգիչները սովորեցրին մարդի չար սրտի, և իսկական մեղքի մասին։
Դու չես կարող քո սիրտը փոխել! Ես համոզված եմ որ Ֆինին դիվահար մի հերետիկոս էր։ Նրան մի հավատա! Փոխարեն քո սրտին նայիր; բացի մեղք և Աստծո դեմ անհնազանդություն ուրիշ բան չես գտնելու նրանում!
“Դրսից որևէ մի բան չէ կարող մաքրել քո;
ներքին բորոտությունը”
Միայն Տեր Հիսուս Քրիստոս է կարող մաքրել և փոխել քո սիրտը։ Հիսուս մեռավ խաչի վրա քո մեղքերի գինը վճարելու համար։ Հիսուս Իր Արյունը Խաչի վրա թափեց քեզ մաքրելու բոլոր մեղքերից։ Հիսուս մեռելներից հարություն առավ որպեսզի քեզ նոր սիրտ պարգևի! Երբ դու Հիսուսին վստահես Նա քեզ “մի նոր սիրտ ... և մի նոր հոգի է դնելու քո մեջ։” (Եզեկիել 36:26)
Տեր Հիսուս, խոնարհությամ աղերսում եմ քեզ,
Կսպասեմ, օրհնյալ Տեր, Քո խաչի ներքո։
Հավատքով, իմ մաքրությանս համար, Քո Արկունը հոսեց,
Լվա ինձ, և ես ձյունից ալ ճերմակ կլինեմ։
Ձյունից ալ ճերմակ, այո, ձյունից ալ ճերմակ;
Լվա ինձ, և ես ձյունից ալ ճերմակ կլինեմ։
Տեր Հիսուս, Քեզ համբերությամբ կսպասեմ,
Եկ հիմա, և իմ մեջ մի նոր սիրտ ստեղծիր;
Նրանք որ քեզ խնդրեցին, երբեք չմերժեցիր նրանց,
Լվա ինձ, և ես ձյունից ալ ճերմակ կլինեմ։
Ձյունից ալ ճերմակ, այո, ձյունից ալ ճերմակ;
Լվա ինձ, և ես ձյունից ալ ճերմակ կլինեմ։
(“Whiter Than Snow” by James Nicholson, 1828-1876)
Ես խոսեցի Լութըրի խորը աստվածաբանական, մարդի սրտի հիմնական մեղքի մասին։ Եթե բոլորովին դրա մասին մի բան չհասկացար, դեռ քեզ քաջալերում եմ այս գիշեր Հիսուսին վստահես։ Նա կների և կմաքրի քո մեղքերը և մի նոր սիրտ և մի նոր հոգի կտա քեզ։ “Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվիս։” (Գործք Առաքելոց 16:31)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեն երգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Whiter Than Snow” (James Nicholson, 1828-1876)