Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ և ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹՔԻ ԺՈՂՈՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ(ԴԿ. ԹԻՄԸԹԻ ԼԻՆԻ ՈՒՍՈՒՑՄՈՒՆՔԸ, 1911-2009) Պատգամի հեղինակն է Դկ․ Ր․Լ․ Հայմերզը, և քարոզվել է “Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք կ՛գտնէ՞ երկրի վրա։?” (Ղուկաս 18:8) |
Դկ․ Հայմերզի երկար ժամանակվա հովիվ, Դկ․ Թիմըթի Լին (1911-2009), Սուրբ Գրքից շատ լավ տեղեակ էր։ Նա Եբրայերեն և համանման լեզուների Ph.D. ուներ։ 1950 թվականերում, Բաբ Ջոնզ Համալսարանում, Սիստեմատիկ Աստվածաբանություն, Բիբլիական Աստվածաբանություն, Հին Կտակարանի Եբրայերեն, Բիբլիական Արամիկ, Դասական Արաբերեն, Փեշիթա Սիրիաք է դասավանդել։ Հետագայում նա Չինական Ավետարանական Ճեմարանի նախագահը դարձավ, հաջորդելով Դկ․ Ջէյմզ Հադսոն Թէյլըր III-ին։ Նա նաև Հին Կտակարանի թարգմանիչներից մեկն է եղել New American Standard Bible (NASB) Անգլերեն Սուրբ Գրքի թարգմանության։ Դկ․ Լին քսան երկու տարիներ Դկ․Հայմերզի հովիվն էր եղել։ Դկ․ Հայմերզը ասաց, անկասկած իր ճանաչված հովիվներից նա ամենա ազդեցիկ հովիվն է եղել։ Երբ նա իր եկեղեցու անդամներից մեկն էր, Դկ․ Հայմերզը վերանորոգության ականատես է եղել այդ եկեղեցում որում հարյուրավոր մարդիկ փրկվել են։
“Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք կ՛գտնէ՞ երկրի վրա։?” (Ղուկաս 18:8)
Մեծ թվով մեկնաբանությունները այս համարի հետ ճիշտ չեն վարվում։ Օրինակ, մի հայտնի մեկնաբանություն այսպես է ասել, “Ընդհանուր աշխարհի վիճակը կլինի անհավատություն։” Բայց Հիսուս այս համարի մեջ դրա մասին չէ խոսում։ Նա այստեղ վերջին ժամանակների ընդհանուր ուխտադրուժ լինելու մասին չէ խոսում, կամ թէ Հիսուս հարցնում է արդյոք երբ վերադառնա ճշմարիտ Քրիստոնյա կգտնի։ Իրականության մեջ, Հիսուս ճիշտ հակառակն է Պետրոսին ասել,
“Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան։” (Մատթեոս 16:18)
Մատթեոս 16:18 ցույց է տալիս թէ կարեւոր չէ ինչքան խոր և ահավոր է լինելու Մեծ Ուխտադրուժություն ժամանակ, երբ Քրիստոս վերադառնա դեռ բազում փրկված Քրիստոնյաներ են լինելու։ Մեծ թվով իրական Քրիստոնյաներ հափշտակվելու են, հատկապես Չինաստանում և մյուս Երրորդ Աշխարհի երկրներում, որտեղ ճշմարիտ վերանորոգություններ են տեղի ունենում։
“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքիցը, և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն: Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջ դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։” (Ա Թեսաղոնիկեցիս 4:15-17)
Մինչեւիսկ Մեծ Նեղության ժամանակ բազում մարդիկ են փրկվելու։
“մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից” (Հայտնություն 7:9)
“Սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրանց հանդերձները լվացին և սպիտակացրին Գառի արյունովը։” (Հայտնություն 7:14)
Ուրեմն, Հիսուս փրկող հավատքի բացակայության մասին չխոսեց, երբ Նա ասաց,
“Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք կ՛գտնէ՞ երկրի վրա։?” (Ղուկաս 18:8)
I. Առաջին, հաստատակամ աղոթքի կարեվորությունը,
Մեծամասնություն մեկնաբանությունները սխալ են, բայց Դկ․ Լինը ճիշտ բացատրություն է տվել մեր համարի մասին։ Դկ․ Լին ասաց,
“Հավատք” բառը բազում անգամներ է օգտագործվել Սուրբ Գրքում։ Դրա ճիշտ իմաստը կարելի է բացատրել համատեքստը զգուշությամբ քննելով։ Այս համարից առաջ մի առակ է որ ասում է, մենք պիտի ամեն ժամանակ աղոթենք և չձանձրանանք [Ղուկաս 18:1-8a], այս համարի շարունակություն է [Ղուկաս 18:9-14] Փարիսեցու և մաքսավորի աղոթքի առակը։ Ուրեմն, այս համարի բովանդակությունը [Ղուկաս 18:8] պարզապես ցույց է տալիս որ “հավատք” բառը աղոթքի մեջ է։ Եւ մեր Տիրոջ խոսքը մի ողբերգություն է որ Իր Եկեղեցին կորցնելու է աղոթքի հավատքը Իր երկրորդ գալուստի ժամանակ։ (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, First Chinese Baptist Church of Los Angeles, 1992, pp. 94-95)
Դկ․ Լինը ասաց որ առակի կետը Ղուկաս 18:1-8-ում նա է որ Քրիստոնյան պիտի շարունակի աղոթել և չձանձրանա։ Համար ութը ցույց է տալիս որ Քրիստոնյաները հաստատակամ հավատքով աղոթք չեն ունենալ վերջին օրերում, այն օրերը որ մենք հիմա մեջն ենք։ Ուրեմն մենք կարող ենք մեկնաբանենք այս համարը ասելով,
“Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք [հաստատակամ աղոթք] կ՛գտնէ՞ երկրի վրա։? (Ղուկաս 18:8)
Դկ․ Լին շարունակել և ասել է,
Այս օրերում շատ եկեղեցիներում աղոթքի ժողովները դադարել են [կամ դարձել են շաբաթամիջոցի Սուրբ Գրքի սերտողություն, մեկ կամ երկու աղոթքներով]։ Այսպես մի ցավալի վիճակի հանդիպելով, մեծ թվով եկեղեցիներ բոլորովին անտեսում են այս կարեվոր զգուշացումը և զբաղված են ինքանհաճությունով, [հաճախ] բոլորովին վերացնելով եկեղեցու աղոթքի ժողովները։ Սա իսկական [մի] նշան է Տիրոջ երկրորդ գալուստի! Այս օրերում, բազում [եկեղեցու անդամներ] պաշտում են հեռատեսիլին ավելի քան իրենց Տիրոջը … Դա անչափ տխուր է!... վերջին օրերի եկեղեցին … ծայրահեղ անտարբերություն է ցույց տալիս աղոթքի ժողովների նկատմամբ։ (Timothy Lin, Ph.D., ibid., p. 95)
Ղուկաս 18:8 մի նշան է տալիս Քրիստոսի Երկրորդ Գալուստյան ժամանակների մասին, աղոթքից զրկված եկեղեցիների մասին, մի նշան որ մենք հիմա ապրում ենք, աղոթքի բացակայությունը, բայց ոչ կատարյալ փրկող հավաքի պակասություն։ Առանց աղոթքի եկեղեցիները, մի նշան են որ մենք վերջի օրերում տեսնում ենք, նախքան Տիրոջ գալը։
“Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք [հաստատակամ աղոթք] կ՛գտնէ՞ երկրի վրա։” (Ղուկաս 18:8)
II. Երկրորդ, աղոթքի ժողովների կարեվորությունը։
Դկ․ Լին նաև նշում է որ անձնական աղոթքները նույն իշխանությունը և զորությունը չունեն ինչ հավաքական աղոթքների ժողովում։ Նա ասաց,
Մարդիկ հաճախ ասում են ոչ մի տարբերություն չկա անհատական կամ խումբի հետ աղոթելու մեջ, նաև կարևոր չէ տնում ես աղոթում կամ եղբայր և քույրերի հետ եկեղեցում։ Այսպիսի մտածելակերպը միայն մի ծույլի ինքնա մխիթարություն է, կամ աղոթքի զորության ճշմարտության նման մի բացատրության է! Տես թե մեր Տերը ինչ է ասել այս տեսակ աղոթքի մասին։
“Դարձյալ ասում եմ ձեզ՛ թե ձեզանից երկուսը [եկեղեցում] երկրի վրա միաբանվի՛ ամեն ինչ բանի համար որ խնդրեն՛ կլինի նրանց իմ Հորիցն՛ որ երկնքումն է։ Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՛ ես այնտեղ նրանց մեջ եմ։” (Մատթեոս 18:19-20)։
Մեր Տերը շեշտակիորեն մեզ հիշեցրել է որ օգտագործելով այս աստվածային իշխանությունը չէ կարող ստացվել անձնական ջանքով, այլ միայն, եկեղեցու անդամների հավաքական աշխատանքով։ Մի ուրիշ խոսքով, միայն … երբ բոլոր եկեղեցին համաձայնվի և [աղոթի] միություն ունենա … կարող կլինի [գործադրելիորեն ունենալ] այս աստվածային իշխանությունը։
Բայց, վերջին օրերի եկեղեցին, չէ կարող այս ճշմարտության իրականությունը տեսնել, կամ հիշել հարմար ընթացքը [ձեռք բերելու] Աստծո զորությունը։ Ինչ մեծ կորուստ է սա! [Եկեղեցին] Երկնքից աստվածային իշխանություն ունի, բայց նրա կառավարությունից ոչ մի գիտություն չունի, դրանով հանդերձ ուզում է կապել սատանայի գործը, ազատելու ճնշվածին, և Աստծո ներկայության և իրականության փորձարությունը ունենալ։ Ավաղ, դա անհնար է! (Timothy Lin, Ph.D., ibid., pp. 92-93)
Ուրեմն, Դկ․Լին սովորեցրել է հավատքով աղոթքի կարեվորությունը, և եկեղեցու աղոթքի ժողովների կարեվորությունը։
III. Երրորդ, աղոթքի կարեվորությունը “համաձայնությամբ,”
Խնդրեմ բացեք Գործք Առաքելոց 1:14, և բարձր ձայնով կարդացեք։
“Սորանք ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում, կանանց հետ, և Հիսուսի մայր Մարիամի և նրա եղբայրների հետ։” (Գործք Առաքելոց 1:14)
“Սորանք ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում …”։ Դկ․ Լին ասաց,
Չինական Սուրբ Գիրքը թարգմանում է “միաձայնությամբ” ինչպես “մեկ սիրտ և մեկ միտք։” Ուրեմն, որպեսզի աղոթքի ժողովում Աստծո ներկայությունը լինի, ոչ թէ միայն բոլոր մասնակցողները պիտի հասկանան աղոթքի ճշմարտությունը, այլ նաև նրանք պիտի [աղոթքի ժողովներին] անկեղծ ցանկությամբ մասնակցեն … աղաչանքով, աղոթքով, բարեխոսությամբ և շնորհակալությամբ Աստծուն միաբան կերպով։ Այն ժամանակ աղոթքի ժողովները հաջող կլինի և նաև ուրիշ ծառայությունները արդունավետ և պտղաբեր կդառնան։ (Timothy Lin, Ph.D., ibid., pp. 93-94)
Երբ մի եղբայր աղոթքի մեջ առաջնորդում է մեզ “Համաձայն աղոթքում” բոլորս պիտի “ամեն” ասենք։ Երբ բոլորս “ամեն” ենք ասում, մենք աղոթում ենք “համաձայնությամբ։”
Դուք լսեցիք Դկ․ Լինի ուսուցմունքը հավատքով աղոթքի մասին, եկեղեցու աղոթքի ժողովների մասին, միասնականության կարևորության մասին, և “աղոթել համաձայնությունով։” Սակայն այս գիշերվա ներկաներից ոմանք աղոթքների ժողովներին չեք մասնակցում։ Զարմանալի չէ որ ձեր հոգևոր կյանքը ձանձրալի է! Արդյոք՞ մեկը այս գիշեր կարող է ասել, “Հովիվ, այսօրվանից գոնե մեկ աղոթքի ժողովի մասնակցելու եմ։” Խնդրում եմ փակի քո աչքերը։ Եթե փակել ես, ձեռդ բարձրացրու։ Բոլորս աղոթենք նրանց համար որ Աստված նրանց օգնի իրենց խոստումը պահեն! (բոլորը աղոթում են)։
Եթե դարձի չես եկել, քեզ շատ եմ քաջալերում որ գոնե Շաբաթ օրերի երեկոյան աղոթքի ժողովներին մասնակցես։ Խնդրեմ փակեց ձեր աչքերը։ Ով՞ կասի, “Այո, հովիվ, ես ամեն Շաբաթ օրերի աղոթքի ժողովին մասնակցելու եմ։” Խնդրում եմ ձեռդ բարձրացրու։ Դարձյալ բոլորս աղոթենք նրանց համար որ իրենց խոստումը պահեն!
Քրիստոս մեռավ քո մեղքերի վարձքը վճարելով Խաչի վրա։ Նա Իր Արյունը թափեց քո մեղքերը մաքրելու համար։ Նա ահավոր չարչարանքից անցավ, գամվեց Խաչի վրա, և քո մեղքերի համար քավություն կատարեց։ Նա երրորդ օրը մեռելների միջից հարություն առավ և հիմա կենդանի Հոր Աստծո աջ կողմը նստած է։ Եկ Քրիստոսին և կփրկվես քո մեղքերից։
Այս գիշեր մեր մեջ ով՞ է որ փրկություն չունի և կուզենա իր համար աղոթենք։ Դարձյալ ձեր աչքերը փակեք։ Խնդրում եմ ձեր ձեռքերը բարձրացրեք որ աղոթենք ձեզ համար։ Խնդրում եմ բոլորս միասին նրանց համար աղոթենք որ ապաշխարեն և Քրիստոսին գան, և Նրա Արյունով մաքրվեն!
Դկ․ Չան, խնդրում եմ մեզ աղոթքի մեջ առաջնորդեք որ մեկը այս գիշեր փրկվի։ Եթե կուզեք ճշմարիտ Քրիստոնյա լինելու համար մեզ հետ խոսել, խնդրեմ հետեվեք Ջան Քէյգընին և Նոահ Սանգին դեպի սրահի հետեվի սենյակը այս պահին։ Նրանք ձեզ մի լուռ սենյակ են տանելու ուր կարող է խոսել և աղոթել ապաշխարելու համար։
ԱՅՍ ԲԱՐՊԵՐԱԿԸ ՍԵՂՄԵՔ ԿԱՐԴԱԼՈՒ ԴԿ․ ԼԻՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“‘Tis the Blessed Hour of Prayer” (Fanny J. Crosby, 1820-1915).
ՆԱԽԱԳԻԾ՝ ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ և ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹՔԻ ԺՈՂՈՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ (ԴԿ. ԹԻՄԸԹԻ ԼԻՆԻ ՈՒՍՈՒՑՄՈՒՆՔԸ, 1911-2009) Պատգամի հեղինակն է Դկ․ Ր․Լ․ Հայմերզը, և քարոզվել է “Սակայն մարդի Որդին գալիս՛ արդյոք հավատք կ՛գտնէ՞ երկրի վրա։?” (Ղուկաս 18:8) (Մատթեոս 16:18; Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17; Հայտնություն 7:9, 14) I. Առաջին, պահպանման աղոթքի կարեվորությունը, Ղուկաս 18:8։ II. Երկրորդ, աղոթքի ժողովների կարեվորությունը, Մատթեոս 18:19-20։
III. Երրորդ, աղոթքի կարեվորությունը “համաձայնությամբ,” |