Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՄԵՆ ԱՆՁ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ!

EVERY PERSON EVANGELIZING!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Սեպտեմբեր 17, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 17, 2017

“Նրանք գնալիս՛ սրբվեցան։” (Ղուկաս 17:14)


Երբ Հիսուս ճամփորդում էր Սամարիաի և Գալիլիայի միջով հասավ մի փոքրիկ գյուղ։ Գյուղից դուրս տասը բորոտների հանդիպեց։ Նրանք նրանից “հեռու կանգնեցին” (17:12)։ Ըստ Հին Կտակարանի օրենքին բորոտները առողջ մարդկանցից հեռու պիտի մնային։

“Բորոտը … պիտի կանչե, Անմաքուր, անմաքուր … նա մենակ նստե․ Նորա բնակությունը բանակիցը դուրս պիտի լինի։” (Ղևտացոց 13:45-46)

Այս տասը բորոտները լսել էին Հիսուսի հրաշքների մասին։ Ուրեմն հեռվից, կանչեցին, “Հիսուս, Վարդապետ, ողորմի մեզ” (Ղուկաս 17:13)։ Հիսուս նրանց բորոտությունը այդ պահին չբժշկեց, բայց նրանց հրամայեց գնան և իրենց Երուսաղեմի տաճարում գտնվող քահանաներին ցույց տալ։ Հիսուս երկու պատճառով այդպես ասաց։ Կատարելագործելով Հին Կտակարանի օրենքը, որ գրված է Ղևտացոց 14:1-20 համարում, որում նշում է միայն քահանան կարող է որոշել թե արդյոք հիվանդը բորոտությունից բժշկվել է թե ոչ։ Երկրորդ պատճառը իբրեւ “մի վկայություն քահանաներին և մյուս հրյաներին որ Նա բժշկություն գործելու զորություն ունի։” (Thomas Hale, The Applied New Testament, Chariot Victor Publishing, 1996, p. 236)

Տասը բորոտները հնազանդեցին և սկսեցին գնալ դեպի Երուսաղեմի տաճարը։ Սա ցույց է տալիս որ նրանք որոշ չափով հավատք ունեին, եթե ոչ չեին հնազանդելու Նրան։ Բայց, ինչպես տեսնում ենք, փրկող հավատք չէր։ Նրանք արտաքնապես հնազանդեցին Քրիստոսին,

“Նրանք գնալիս՛ սրբվեցան։” (Ղուկաս 17:14)

Բորոտությունից նրանց մարմինները մաքրվեց երբ նրանք դեպի Գալիլիայի հարաֆային մասը դեպի Երուսաղեմի տաճարը սկսեցին ճամփորդել։

Բայց ադ յմարդկանցից մեկը երբ իրեն մաքրված տեսավ վերադարձավ և Հիսուսի մոտ եկավ։

“Եւ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, Եւ իր երեսի վրա ընկավ նորա [Հիսուսի] ոտների առաջին, և գոհանում էր նրանից …” (Ղուկաս 17:15-16)

“Եւ Նա [Հիսուս] ասաց նրան, Վեր կաց՛ գնա, քո հավատքն ապրեցրեց քեզ։” (Ղուկաս 17:19)

Իսկ հիմա, ինձ թվում է թե մի քանի դասեր կան այս գլխի մեջ սովորելու։ Բոլորը չեմ նշելու, բայց կան երեքը որ տեսնում եմ։

I. Առաջին, մասնակի մաքրվելը գալիս է արտաքնապես Քրիստոսին հնազանդվելուց։

Այս տասը մարդիկ բոլորը բժշկվեցին այդ արտաքին բորոտության հիվանդությունից։ Սակայն ոչ բոլորը Հիսուսի անմիջական հպումից բժշկվեցին։ Նրանք մասամբ բժշկվեցին Երուսաղեմի ճանապարհին դեպի տաճարը գնալով։ Բայց նրանց հոգիները դեռ չեր բժշկվել։ Հիսուս ասաց,

“Գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք։ Եւ եղավ, որ նրանք գնալիս՛ սրբվեցան։” (Ղուկաս 17:14)

Այն մարդիկ որ հնազանդվում են Քրիստոսին մաքրվում են բազում պատուհասներից որ նեղություն են պատճառում ոչ կատարյալապես հնազանդ մարդկանց։ Նրանք որ գալիս են եկեղեցի և Քրիստոնեական հիմնական պահանջները կատարում են, գտնում են որ իրենց կյանքը ավելի կարգավորված է, նրանց դպրոցական դասերը ավերի կազմակերպված է և լավ արդյունք են ստանում։ Նրանց զգացումները ավելի կարգավորվում է։ Ընդհանուր առմամբ ավելի հաջող և արդյունավետ կյանք ունեն քան նրանք որ շվարած վիճակ ունեն այսօրվան արդի հասարակության մեջ։ (Եփեսացիս 4:14)

“Աշխարհի” մարդիկ հաճախ մտածում են որ եկեղեցի հաճախելը վնասելու է իրենց կյանքին, շատ ժամ խլելով իրենց աշխատանքի և դպրոցական կյանքից։ Մեծամասնությամբ ոչ-Քրիստոնյա ծնողներ այդպես են մտածում։ Նրանք կարծում են եկեղեցի հաճախելը իրենց երեխաների ժամից շատ է առնելու և չեն կարողանալ իրենց գործի և դպրոցի աշխատանքների մեջ հաջողակ լինել։ Բայց մենք բազմիցս հասկացել ենք որ դրա ճիշտ հակառակն է տողի ունենում։ Երբ երիտասարդներ եկեղեցու ժողովներին են մասնակցում, հասկացել ենք որ անխտիր նրանք շատ ավելի լավ աշակերտներ և աշխատավորներ են դառնում։ Նրան սովորում են իրենց դասընթացները կարգավորել, “գնեցեք ժամանակը” (Եփեսացիս 5:16; Կողոսացիս 4:5)։ Եկեղեցու առաջնորդների քաջալերանքով, և եկեղեցու անդամների օրինակով, նրանք սովորում են որ պիտի ջանասիրությամբ դպրոցում և աշխատանքի վայրում գործեն։ Փոխարեն իրենց “ժամը վատնեն”, ինչպես աշխարհի զավակներ են անում, նրանք խիստ գործում և սովորում են իրենց մնացած ժամերի մեջ։

Ես հավատացած եմ մեր եկեղեցում մենք տոկոսային թվով ամենա բարձր համալսարան ավարտողները ունենք բոլոր Ամերիկայում։ Եւ սա մի օրինակ է որ փաստում է հնազանդվելով Հիսուսին “մաքրում” է այն բոլորին այն նեղություններից որ մարդիկ իրենց կյանքում ունեն որովհետեւ իրենց տեղային եկեղեցիների ժողովներին են մասնակցում։ Տարիների փորձառությունը փաստլ է որ սա ճիշտ է։

II. Երկրորդ, կատարյալ փրկությունը ստանալու ես երբ Քրիստոսին հնազանդվես,

Այդ մարդկանցից ինը գոհ մնացին երբ արտաքնապես բժշկվեցին, և ֆիզիքապես բորոտությունից մաքրվեցին։ Բայց միայն մեկը գոհ չմնաց միայն արտաքին հնազանդությունով։ Նրա սիրտը ցնծում էր շնորհակալություն հայտնելով Աստծուն։ Նա վերադարձավ այն վայրը ուր Հիսուսն էր գտնվում, երեսի վրա Հիսուսի ոտքերի առջեւ ընկավ, և “գոհանում էր Նրանից” (Ղուկաս 17:16)։ Մի ուրիշ բառերով, այս մարդը եկավ Քրիստոսին! Նա եկավ Քրիստոսին և գտավ, ոչ միայն ֆիզիքական բժշկություն, բայց Փրկչի կատարյալ փրկությունը, Նրա ոտքերի առջեւ ընկնելով։

Եթե մեր եկեղեցին կանոնավոր կերպով հաճախել ես, շատ լավ և բարի է։ Քո կյանքին և գործի մեջ օգնելու է։ Բայց իրական Քրիստոնեության մեջ դեռ ավելին կա քան միայն քեզ օգնել ավելի լավ կյանք ապրելու! Մի մարդի որ շատ հաջողակ կյանք էլ ապրում, Հիսուս ասաց,,

“Մի զարմանար՛ որ ասեցի քեզ թե պետք է ձեզ վերստին ծնվել” (Հովհաննես 3:7)

Դա պատահեց այն բորոտին որ Քրիստոսին եկավ։ Երբ հնազանդվելով Հիսուսին ֆիզիքապես բժշկվեց, նա եկավ Հիսուսին, Իր ոտներին ընկավ և ներքնապես փոխվեց։ Եւ Քրիստոս Նրան ասաց,

“Քո հավատքն ապրեցրեց քեզ։” (Ղուկաս 17:19)

Ես համաձայն եմ The Applied New Testament (Անգլերեն Նոր Կտակարանի թարգմանություն)։ Թէեւ կուզենայի որ ավելի վստահելի King James Bible Սուրբ Գրքից օգտագործվեր, բայց ճիշտ բացատրություն է տվել մաքրված բորոտի մասին երբ նա Հիսուսին եկավ։ Երբ Հիսուս նրան ասաց, “Քո հավատքն ապրեցրեց քեզ,” այս մեկնաբանությունը բացատրում է որ “Հիսուս նշեց թէ նա ոչ թէ միայն մարմնով բժշկվեց, հոգով էլ բժշկվեց։ Նա փրկություն ստացավ։” (Էջ 341)

Ձեզանից ոմանք եկեղեցի էք հաճախել։ Դա ձեզ օրհնել և օգնել է։ Աստծուց շնորհակալ ենք։ Բայց հիմա ձեզանից խնդրում ենք մեկ քայլ եւս առաջ անցեք և կատարյալ փրկություն ստացեք, կատարյալ փոխվեցեք, Հիսուսին գալով, և Նրա ոտքի առջեւ ընկնել, Իրեն կատարյալ վստահելով։ Դրանից անց, Քրիստոս չտառապեց և չմեռավ խաչի վրա պարզապես նրա համար որ քեզ մի լավ կյանք տա այս աշխարհում։ Նա մեռավ խաչի վրա որպեսզի քո մեղքերը ներվի և դու մաքրվես Նրա թանկագին Արյունով։ Նա հարություն առավ մեռելների միջից և հիմա Հայր Աստծո աջ կողմը նստած է, տալով քեզ հավիտենական կյանք։ Եթե դու պարզ հավատքով գաս Հիսուսին, ինչպես այս մարդն արավ, դու էլ կփոխվես, վերստին կծնվես, և հավիտենական կյանքը կժառանգես։ Թող որ ախաշխարության ճշմարտությունը քեզ տրվի շուտով! Բայց հավատացած եմ երրորդ դասը կա այս համարում, մի դաս որ ամեն անձ ավետարանչություն կատարի։

III. Երրորդ, ավետարանչությունը պիտի սկսի անմիջապես, մինչեւիսկ նախքան քո ապաշխարությունը,

Նկատեք Հիսուս այս մարդկանց երբ դեռ մաքրված չէին (և չապաշպխարած) ասաց,

“Գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք։ Եւ եղավ, որ նրանք գնալիս՛ սրբվեցան։” (Ղուկաս 17:14)

Նրանք Հիսուսի միջոցով ուղարկվեցին, “իբրեւ վկա և ականատես, քահանաներին և հրյաներին,” ասել Հիսուսի մասին (The Applied New Testament, ibid., p. 236)։ Նրանք ուղարկվեցին իբրեւ վկա նախքան մաքրվելը և նախքան նրանցից որևե մեկի ապաշխաելը!

Արդյոք՞ դա ուշագրավ չէ։ Այսօր բազում ավետարանչականներ հավատացած են որ դու պիտի զորավոր Քրիստոնյա լինես, հավատքի մեջ արմատացած, Սուրբ Գրքից լավ տեղյակ լինես նախքան գնաս և ավետարանես։ Ես կասեմ դա բացարձակապես անիմաստ է! Դա նույն չափ հիմար է եթե մեկին ասես դու պիտի զորավոր Քրիստոնյա լինես նախքան եկեղեցու ժողովներին մասնակցելը! Դեռեվս հիմար մարդիկ գտնվում են որ այդպես են մտածում! Սակայն Սուրբ Գիրքը դա չէ ուսուցանում։ Տասներկու աշակերտները Հիսուսի միջոցով դուրս ուղարկվեցին ավետարանչություն անելու։ Ըստ Ussher’s ժամանակագրության, աշակերտները ավետարանչության ուղարկվեցին նույն տարվան երբ Հիսուս նրանց կանչեց Իրեն հետեվելու։ Նրանք շատ երկար ժամանակ չէր որ Նրա հետեւողները էին դարձել բայց նրանց կանչեց ավետարանելու։

“սկսեց նորանց երկու երկու ուղարկել, ․․․և նրանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։” (Մարկոս 6:7, 12)

Միայն մեկ աշակերտ (Հուդան) ապաշխարած չէր։ Սակայն նրանք ուղարկվեցին ավետարանելու անմիջապես, դարձի եկած կամ ոչ, հավատքի մեջ զորավոր կամ ոչ! Նրանք գնացին ավետարանելու – Քրիստոսի հրամանով!

Ես կարծում եմ Քրիստոսի մեթոդից շատ բան ենք կարող սովորել։ Դուրս գնալ քարոզելը Քրիստոսի հրամանն է, Նրա ամենա հայտնի հրամաներից։

“Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք։” (Մատթեոս 28:19)

Արդյոք՞ մենք պիտի սպասենք հոգեւորապես կրթվել և հետո Նրան հնազանդվենք։ Տասը բորոտները պատրաստություն չունին երբ ուղարկվեցին քահանաներին և հրյաներին ավետարանելու։ Ինչու՞, նրանք միչեւիսկ փրկված չէին! Սակայն Քրիստոս նրանց ասաց գնալ և հնազանդվելով Իրեն ավետարանեն քահանաներին անմիջապես։ Աշակերտներն էլ անմշակ էին, նրանք միայն պարզ ձկնորսներ էին, բայց Հիսուս նրանց անմիջապես ուղարկեց, երկու երկու ավետարանելու։

Ես հավատացած եմ մենք էլ այսօր նույնը պիտի անենք։ Պիտի հետեվենք Հիսուսի օրինակին։ Պետք ունենք մարդկանց Սուրբ Գիրքը սովորեցնենք։ Այո! Բայց նրանք նախքան կատարելապես դաստիարակվեն պիտի ավետարանչություն անեն։ Նրանք պիտի ավետարանչություն անեն նախքան Սուրբ Գրքի վարդապետությունները լսեն!

Դու կարող ես մարդկանց անդադար սովորեցնես բայց երբեք չես տեսնում, նրանք որեւէ մեկին եկեղեցի բերեն Աստծո խոսքը լսելու։ Մարդկանց կարող ես մեծ ցուցադրություն անես Սուրբ Գրքից, բացատրելով համար առ համար, առանց արդյունք տեսնելու որպեսզի նրանք մի կորած հոգի բերեն լսելու Բարի Լուրը որ քարոզվում է քո ժողովներում։

Ամեն մի ողջամիտ անձ գիտի որ դա ճիշտ է, սակայն չգիտեն ինչ պիտի անեն դրա համար։ Բայց Հիսուս մեզ սովորեցրեց ինչ պիտի անենք – նրանց անմիջապես ավետարանչության ուղարկել, պատրաստված կամ ոչ, ապաշխարած կամ ոչ! Հավատացած եմ եկեղեցում բոլորը պիտի ավետարանչություն գնան։ Դա մի բնական գործ պիտի լինի Քրիստոսին հնազանդելու, և սա բոլորի համար է որ ոտք են դնում մեր եկեղեցու մեջ մեկ կամ երկու անգամից ավելի։

Նրանք շատ գիտություն ունենալու պետք չունեն։ Միայն պետք ունեն ասելու “Հիանալի մի բան է կատարվում եկեղեցում, և պետք ունես այնտեղ գնալու,” այդքան պարզ։ Եւ հետո նրանց հեռախոսի թիվն առ և թույլ տուր եկեղեցու առաջնորդները նրանց հետ կապվեն։ Մենք բազում այցելողներ ունենք այս ծրագիրը օգտվելով։ Ես ամեն Կիրակի ժողովներում Բարի Լուրն եմ քարոզում։ Ավետարանչական քարոզչությունը անչափ կարեւոր է չփրկված մարդկանց համար ամեն մի ժողովում։

Առաջարկում եմ որ մենք վերադառնանք Հիսուսի պարզ կերպին որ մարդկանց աշխարհին ավետարանչության էր ուղարկում։ Դրանից անց, ուրիշ ճանապարհները շատ լավ չեն գործում, ճիշտ չեմ՞։ Բայց գիտեմ Հիսուսի այս մեթոդը, բոլոր այն եկեղեցիները որ օգտագործեն, լցնելու է բազում մարդկանցով աշխարհի բոլոր ժողովներում։ Դկ․Ջան․ Ր․ Րայսը հաճախ է ասել, “Միայն զորավոր աշխատանքն է կարող համապատասխանել Նոր Կտակարանի հոգի շահելուն” (John R. Rice, D.D., Why Our Churches Do Not Win Souls, Sword of the Lord Publishers, 1966, p. 149)։ Ես լրիվորեն համաձայն եմ նրա հետ այս հարցով!

Մեկ բան էլ ավելացնեմ, մարդիկ աճում են Քրիստոսի մեջ երբ դուրս են ուղարկվում ավետարանչություն անելու։ Մարդիկ կարելի է լճացած վիճակի մեջ մնան եթե ավետարանչություն չանեն։ Բայց փորձառությամբ գիտեմ նրանք արագությամբ զորավոր Քրիստոնյաներ են դառնում եթե ամեն շաբաթ գնան ավետարանչության։ Բանալին է Քրիստոնեական աճման հնազանդվել Մեծ Պատվիրանին!

“Եւ եղավ որ նրանք գնալիս՛ սրբվեցան։ (Ղուկաս 17:14)

Քո կյանքը փոխվելու է երբ դու մարդկանց ավետարանես ուր որ գնաս! Եւ ապա, իհարկե, պիտի վերստին ծնվես! Թող Աստված , երբ գալիս եք Քրիստոսին հավատքով, ձեզ բոլորին նոր ծնունդ շնորհի։ Այն ժամանակ ավելի հաջողակ ես լինելու ավետարանելու կորածներին։ Թող Աստված ձեզ հոգեւորի որպեսզի ձեզ հանձնեք ավետարանչության, և այդ գործը անմիջապես կատարեք։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽ ԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Դկ․ Քրայթըն Լ․ Չանը։ Ղուկաս 17:11-19
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“So Little Time” (Dr. John R. Rice, 1895-1980)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՄԵՆ ԱՆՁ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ!

EVERY PERSON EVANGELIZING!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Նրանք գնալիս՛ սրբվեցան։” (Ղուկաս 17:14)

(Ղուկաս 17:12; Ղեվտացիս 13:45-46; Ղուկաս 17:13, 14, 15-16, 19)

I.   Առաջին, մասնակի մաքրվելը գալիս է արտաքնապես
Քրիստոսին հնազանդվելուց։ Ղուկաս 17:14; Եփեսացիս 4:14;
Եփեսացիս 5:16; Կողոսացիս 4:5

II.  Երկրորդ, կատարյալ փրկությունը ստանալու ես երբ
Քրիստոսին գաս, Ղուկաս 17:16; Հովհաննես 3:7; Ղուկաս 17:19

III. Երրորդ, ավետարանչությունը պիտի սկսի անմիջապես,
Մինչեւիսկ նախքան քո ապաշխարությունը,
Ղուկաս 17:14; Մարկոս 6:7, 12; Մատթեոս 28:19