Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

REVIVAL FOR SURVIVAL
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Հինգշաբթի Երեկոյան, Օգոստոս 31, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Thursday Evening, August 31, 2017


Խնդրեմ ոտքի վրա երգենք երգ թիվ 19 երգարանում, “Սա է Սերը, Լայն Ծովու Նման։”

Սա է սերը, լայն ծովու նման, հեղեղի սիրո պես,
   Երբ կյանքի խաղաղության Իշխանը, մեր փրկագինը, Իր թանկագին Արյունը թափեց,
   Ով՞ Նրա սերը չէ հիշելու։ Ով՞ կդադարէ երգել Նրա փառքը։
Նա երբեք չէ մոռացվելու, բոլոր հավիտենականության մեջ։

Խաչելության սարում, հեղեղներ բացվեց խոր ու լայն;
   Աստծո ողորմության դռներով, լայն ու ողորմած ալիք հոսեց։
Ողորմություն ու սեր, զորավոր աղբյուրի պես, երկնքից անդադար իջավ,
   Եւ Երկնքի խաղաղությունը և կատարյալ արդարությունը մեղավոր աշխարհին համբուրեց։

Սերը ընդունելի լինի, Քո սերը, կյանքիս բոլոր օրերում;
   Փնտրեմ Քո թագավորությունը միայն և իմ կյանքում Քեզ փառաբանեմ;
Դու լինես իմ փառքը միայն, աշխարհում ուրիշ բան չտեսնեմ։
   Դու ինձ մաքրել ու սրբագործել ես, Դու ինձ ազատագրել ես։

Քո ճշմարտության մեջ առաջնորդի ինձ Քո Հոգով, Քո Խոսքով;
   Քո շնորքը իմ կարիքն է, Քեզ վստահում եմ, իմ Տեր։
Քո հարստությունով, իմ վրա թափի քո մեծ սերը ու զորությունը,
   Առանց չափի, լեցուն ու առատ, իմ սիրտը դեպի Քեզ է քաշում։
(“Here is Love, Vast as the Ocean,” William Rees, 1802-1883)

Բոլորը միասին աղոթենք որպեսզի Աստված այս գիշեր մեր մեջ ներկա լինի։ Այժմ երգենք թիվ 22, “Պայքարը Վերջացավ”

Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա!
Անցած է ցավ, արյուն, քրտինք,
Անցած է խաչ և նախատինք։
Անմահ լուսով փայլի երկինք, Ալելուիա!
Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա!

Անցած է մութը գիշերվան,
Անցած է շուքն ահեղ մահվան;
Փոխված է ցավ՛ ուրախության, Ալելուիա!
Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա!

Մեր հոգիներն մահվան շուքեն;
Անմահ եղած պիտի ելլեն;
Ու հաղթական պիտի երգեն! Ալելուիա!
Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա!

Հիմա իսկ, Աստծո սիրով;
Մեր վախերեն ազատելով,
Երգեն անմահության հույսով, Ալելուիա!
Ալելուիա! Ալելուիա! Ալելուիա!

Տեր, զարկերը վիրավորեցին քեզ,
Ահավոր մահով քո ծառան ազատեցիր,
Որ մենք ապրենք և երգենք Քեզ։ Alleluia!
Alleluia! Alleluia! Alleluia!
    (“The Strife Is O’er,” translated by Francis Pott, 1832-1909).

Բոլորս միասին աղոթենք որպեսզի Քրիստոս այս գիշեր փառավորվի։ Երգենք թիվ 23 երգը, “Եւ կարող է՞ դա պատահի։”

Եւ կարող է՞ պատահի որ հետաքրքրվեմ Փրկչի Արյամբ։
Մեռավ ինձ համար, ո՞վ ցավ պատճառեց Նրան։ Ինձ համար, Նա ընտրեց մեռնել՞։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։

‘Այս խորհուրդը! Անմահի մահը! Ով՞ կարող է բացատրել Նրա ծրագիրը։
Առաջինեկի ծնունդը Աստվածային խոր սերը ցույց տվեց!
‘Ոհ ինչ ողորմած, թող աշխարհ պաշտէ, թող հրեշտակներ երգեն։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։

Նա Իր Հոր գահը թողնելով, ազատությունն ու անսահման ողորմությունը;
Դատարկեց Իրեն ամեն բանից բացի սիրուց, և արյուն թափեց Ադամի անօգնական սերունդի համար;
‘Այս շնորհքը մեծ և ձրի, Ոհ իմ Աստված, ինձ գտավ։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։

Իմ բանտարկված հոգին, կապված մեղքին ու ցանկության;
Քո ողորմությունը վրաս եկա, արթնացա, քո լույսով;
Շղթաներս քակվեց, սիրտս ազատվեց, կենդանացա ու եկա Քեզ։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։

Դատապարտությունից չեմ վախնար, Հիսուս իմն է!
Կենդանի եմ Նրանում, արդարության հագուստ հագած,
Քաջությամբ մոտենում եմ հավիտենական գահին, և պահանջում թագը Քրիստոսի շնորհով։
Հիանալի սեր! Ինչպես՞ Դու իմ Աստված ինձ համար մեռար։
    (“And Can It Be?”. Charles Wesley, 1707-1788).

Խնդրեմ նստեք։ Մեր երեց սարգավակը, Պրն․ Բեն Գրիֆիթը, մեզ համար երգելու է։

Այս գիշեր մենք փառավորելու Տեր Հիսուս Քրիստոսին – միայն Իրեն! Այժմ ձեր Սուրբ Գրքերը բացեք Առակաց, գլուխ 14, համար 14։ Խնդրեմ դարձյալ կանգնեք երբ այս համարը կարդում եմ։

“Խոտորած սիրտը կ՛կշտանա իր ճանապահներիցը։” (Առակաց 14:14)

Ինքդ քեզանից հարցրու – “Արդյոք՞ իմ ճանապարհներից կշտացել եմ։ Արդյոք՞ իմ սիրտը պաղել է։ Փորձում եմ աղոթել երբ մենակ եմ, բայց Աստծո ներկայությունը չեմ զգում։” Արդյոք՞ սա դու ես։ Երբ գնում ես ավետարանչության արդյոք՞ ոսկորներիդ մեջ մի կրակ ես զգում որ քեզ մղում է կորած հոգիներին փնտրես։ Կամ քո եռանդը ավետարանչության համար նվազել է՞ և առաջվա պես չես։ Երբ մեկը բարձր աղոթում է, արդյոք քո սիրտը և շրթերը ասում են, “Ամեն” ամեն մի խնդրանքին։ Կամ մտածում ես՞, նրանք քո պես լավ չեն աղոթում երբ դու առաջին անգամ սկսեցիր աղոթել։ Եւ մտածում ես, “Նրանք շուտով հեռանալու են։” Արդյոք՞ նոր Քրիստոնյաների մեջ սխալներ ես փնտրում։ Նրանց քո պես բարի չես գտնում՞ երբ առաջին անգամ փրկվեցիր։ Երբ քարոզվում է որ պիտի քո մեղքերը խոստովանես, արդյոք՞ մտածում ես, “Երբեք չեմ խոստովանելու։” Ուրախանում ես՞ երբ նոր ապաշխարած անձը ուշադրություն է ստանում։ Արդյոք՞ բարի Քրիստոնյա ես մնացել փրկված ժամանակվանից։ Կամ քո սիրտը պաղել և դատարկվել է՞։

“Խոտորած սիրտը կ՛կշտանա իր ճանապահներիցը։” (Առակաց 14:14)

Երբ առաջին անգամ փրկվեցիր ամեն բան անում էիր Տիրոջ համար։ Այն ժամանակ, դու ասում էիր, “Ես սիրում եմ Հիսուսին ծառայել։ Երբեք չեմ կարողանալ բավականին ծառայել Նրան։” Արդյոք՞ կարող ես նույնը ասել հիմա։ Կամ ուխտադրուժ Քրիստոնյա ես՞։ Ես միայն երիտասարդների հետ չեմ խոսում։ Խոսում եմ նաեւ այն “39”-իների հետ – խոսում եմ մեծահասակների և երիտասարդների հետ։ Ես չեմ խոսում կորած երիտասարդների հետ։ Խոսքս ուղղում եմ քեզ որ երկար ժամանակ է փրկված ես։ Արդյոք՞ առաջին սերը թողել ես։ Արդյոք՞ լեցուն ես Քրիստոսի սիրով առաջին սիրո պես երբ փրկվեցիր։ Հիսուս Եփեսացիս Քրիստոնյաներին ասաց,

“Բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, և զղջա, և առաջի գործերն արա։” (Հայտնություն 2:4, 5)

Մոտ վաթսուն տարիներ է որ քարոզում եմ։ Սիրտս անգամներ այս երկար տարիների ընթացքում խոտորվել է։ Իսկ ինչպես՞ եմ այդ վիճակից դուրս եկել։ Այսպես եղավ։ Նախ գիտակցեցի որ սիրտս լեցուն է իմ խորհուրդներով։ Ցավում եմ իմ համար։ Տխրում եմ։ Բողոքում եմ թէ ինչքան դժվար է ամեն բան։ Երկրորդ, հակացա որ առաջին սերը թողել եմ Հիսուսի հանդեպ։ Երրորդ, հիշեցի ինչքան հեռացել եմ։ Դատապարտվեցի այն մեղքերի համար որ իմ և Հիսուսի մեջ էր։ Ապա հիշեցի Հիսուսին Խաչի վրա, որ մեռավ իմ մեղքերի վարձքը վճարելով։ Ապաշխարեցի և վստահեցի Իրեն և նորոգվեցի։ Համարյա եղավ իմ երկրորդ դարձի գալը։ “Լրացրու իմ տեսիլքը” Երգենք,

Լրացրու իմ տեսիլքը, Փրկիչ, կ՛աղոթեմ,
Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision”, Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Ես ձեզանից մի բան չեմ ուզենալ անեք եթե ինքս չեմ անում։ Ջան Քէյգընի հետ խորհրդակցեցի որ հանձնվի քարոզելու։ Վերջապես նա համոզվեց։ Ապա հասկացա որ նա ինձանից ավելի լավ քարոզիչ է։ Նա երիտասարդական ուժն ունի, երբ ես ծերացել և կորցրել եմ իմ զորությունը։ Շատ նախանձեցի Ջանին։ Դա ինձ այնքան տանջեց մինչեւ մի գիշեր խոստովանեցի նրան։ Հետո ձեզ խոստովանեցի։ Այն ժամանակ բժշկվեցի և իմ ուրախությունը վերականգնեց։ Այս գիշեր ձեզանից խնդրում եմ անել ինչ որ ես արեցի։ Այնքան իմ սիրտը ուխտադրուժ էր դարձել որ իրականում վախենում էի դուք էլ չուզենաք այլեւս ձեզ համար քարոզեմ։ Հետո Աստված մեր եկեղեցուն վերանորոգությունով այցելեց և ես խոստովանեցի, Հիսուսին գնացի և մեկ անգամ եւս Իր թանկագին Արյունով մաքրվեցի։ Արդյոք՞ զարմանալի է թվում ձեզ որ մի 76-ամյեա մարդ, որ 60 տարիներ է քարոզում է, պետք ունենա խոստովանելու։ Ոչ, զարմանալի չի։ Դա միայն կերպն է նորոգվելու և կենդանանալու քո սրտում։ “Զղջա, և առաջի գործերն արա։” (Հայտնություն 2:5) Զղջա կրկին և կրկին։ Վերադարձի Հիսուսին և Իր Արյունով մաքրվի կրկին և կրկին! Մեծ Բարեփոխիչ Լութըրը ասաց, “Մեր բոլոր կյանքը պիտի շարունակական կամ անդադար զղջման մեջ լինի։” Լութըրը շարունակ զղջում և Հիսուսին էր գնում մաքրվելու համար։ Ուրեմն ես և դու էլ նույնը պիտի անենեք։

Ես հավատացած եմ որ Հակոբոս 5:16 համարը գործնական իմաստ ունի վերանորոգության մեջ։ Դա ասում է, “Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վերա աղոթք արեք, որ բժշկվիք ...”։ Հանցանքներ բառը, Հունարեն բառը “paraptōma” է կոչվում։ Դկ․ Սթրոնգը ասաց այս բառի իսկական իմաստն է “մի սխալ, և ուրիշ մեղքեր”։ Մեզանից պահանջվում է ոչ թէ միայն մեր մեծ մեղքերը խոստովանանեք այլ մեր “փոքր սխալները”։ Մեր բարկությունը մեկի վրա, չներելը, նախանձությունը, չսիրելը, այն մեղքը որ մեր և Աստծո մեջ է գալիս։

Հաճախ մեր սրտերը բժշկվում է երբ միայն Աստծուն ենք խոստովանում։ Նկատեցի Քայ Փէրնգի երեսը սիրով և առնչությունով լուսավորվեց։ Նախքան այդ նա դառը և բարկացած տեսք ուներ։ Իրենից հարցրի ինչ է պատահել։ Նա ասաց, “Ես տեսա ինչպես Սուրբ Հոգին Տիկ․ Շերլի Լիի մեջ գործեց։ Ցանկացա ունենալ նրա ունեցած խաղաղությունը և ուրախությունը։ Աստծուն խոստովանեցի որ քո վրա, հովիվ, բարկացած էի։ Այն ժամանակ իմ բարկությունը անհետացավ և խաղաղություն և հոգատարություն ուրիշների նկատմամբ եկավ իմ վրա։” Հիանալի! Լսելով այդ ինձ մեծ ուրախություն պատճառեց! Իրեն ասացի որ իրեն սիրում եմ։ Դա կոչվում է խոստովանություն։ Ներել ուրիշներին և նոր խաղաղություն և ուրախություն գտնել Աստծով! Վերանորոգությունը այդ գործն է անում – դու նոր խաղաղություն և ցնծություն կունենաս երբ քո մեղքերը և սխալները խոստովանես Աստծուն։

Երբ Աստված մեր մեջ շարժվում է, դու պիտի քո սխալները քո եղբայր և քույրերին խոստովանես։ Դուք պիտի ձեր հանցանքները իրար խոստովանեք։ Հակոբոս 5:16 կարելի է այսպես նաեւ թարգմանել “Իրար խոստովանելը և իրար համար աղոթելը սովորություն դարձրեք։՛՛ Սա նշանակում է չսպասել մինչեւ հիվանդություն լինի նախքան քո խոստովանությունը” (R. C. H. Lenski)։ Չինաստանում իրենց մեղքերը իրար խոստովանելը և իրար համար աղոթելը սովորություն են դարձրել։ Այդ պատճառով է որ նրանք շարունակ վերանորոգություն ունեն Չինաստանում։

Մի եղբորը ասացի քեզ հրավիրում եմ գաս որպեսզի քո համար աղոթենք, ինչպես երկու ուրիշների համար էի արել մի ուրիշ ժամանակ։ Իրենից հարցրի, “Կարծում ես մեկը կ՛գա՞։” Մի պահ մտածելուց հետո ասաց, “Ոչ, ոչ ոք չի գալու։” Հարցրի իրենից ինչու՞ չես գալու։ Նա ասաց դու կարծում ես որ ես վերանորոգություն եմ ուզում որպեսզի շատ մարդիկ գան մեր եկեղեցին։ Բայց դա չէ պատճառը։ Քեզանից հարցրու, ինչ բարի բան է լինելու եթե շատ մարդիկ գան։ Ինչպես՞ ենք կարող նրանց օգնել եթե գան։ Մենք նրանց առաջարկում ենք ընկերություն, ուրախություն և խորը հաղորդակցություն։ Բայց արդյոք՞ դու ինքդ այդ բոլորը ունես։ Ունես՞։ Կամ միայն մի կրոնական պարտականություն ունես առանց սիրո։ Դուք իրար չեք սիրում և անհոգ էք իրար նկատմամբ, այդպես չէ՞։ Խորը ընկերություն չունեք, ունեք՞։ Ուրախություն չունեք, ունեք՞։ Խորը հաղորդակցություն չունեք, ունեք՞։ Քո սիրտը խորը սիրով լցված չէ նոր մարդկանց նկատմամբ, այդպես չէ՞։ Անկեղծ եղիր, դու այլեւս խորը սեր չունես Հիսուսի համար, ունես՞։ Ինչպես՞ ենք կարող այս բոլորը առաջարկենք ուրիշներին երբ մենք ինքներս չունենք դրան։

Երբ ձեզանից խնդրում եմ որ ձեր մեղքերը և սխալները խոստովանել, “Անհանգիստ եմ զգում դա խնդրելով։” Դուք արդեն շատ աշխատանք էք տանում – շատ աշխատանք! Ավելի շատ աշխատանք տանելու պետք չունեք։ Ավելի շատ սեր պետք ունեք! Ավելի շատ սեր Քրիստոսի համար! Իրար շատ ենք սիրելու երբ Քրիստոսին շատ սիրենք!

Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Անցած գիշեր խեղճ Սամսոնի մասին էի մտածում։ Սուրբ Գրքում չորս գլուխներ հատկացրած է Սամսոնին։ Նա Եբրայեցիս 11:32 համարում փրկված անձ է համարվում։ Երբ՞ նա փրկվեց։ Ես հավատացած եմ նա այն ժամանակ փրկվեց երբ իր մահվանից մի քանի րոպեներ առաջ Աստծուց օգնություն խնդրեց։ Բայց Հիսուս իրեն կանչել էր սուրբ մարդ լինելու, “Աստծո ուխտավոր պիտի լինի” (Դատավորաց 13:5)։ “Տիրոջ Հոգին սկսեց նրա վրա գալ։” (Դատավորաց 13:25)։ Բայց Սամսոնը իր բոլոր սրտով Աստծուն չսիրեց։ Իր կարճ կյանքի ժամանակաշրջանում նա քո նման էր։ Նա կարծում էր կարող է Քրիստոնեական կյանքը ապրել իր զորությամբ, իր կարողություններով։ Բայց չկարողացավ։ Անգամներ և անգամներ ձախողեց, ինչպես ես և դու ենք անում։ Վերջապես սատանայական ուժերը նրան բռնեցին ու աչքերը հանեցին, “և բանտումը աղում էր։” (Դատավորաց 16:21)

Ոհ, եղբայրներ և քույրեր, արդյոք՞ ձեզանից շատեր խեղճ Սամսոնի պես չեք։ Դուք Հիսուսի միջոցով կանչվել էք։ Սուրբ Հոգին ձեր վրա է իջել և մեծ գործեր էք արել Աստծո համար անցյալում։ Բայց աստիճանաբար դառնացել և տխրել էք։ Հիմա ուրախ չես։ Իսկական սեր չունես եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցի ես գալիս մթագնած աչքերով։ Քո կրոնը բանվորականի է դառել, դժվար աշխատանք առանց ուրախությունով։ Բանվորային, ստրկական գործ! Միայն դա! Եկեղեցի ես գալիս ինչպես ստրուկ։ Այլեւս չես սիրում եկեղեցի գալ։ Դու “բանտում աղում ես” խեղճ Սամսոնի նման։ Չգիտեմ ուրիշներ ինչ են մտածում նրա մասին, բայց ես դառնորեն լացել եմ երբ նրա մասին կարդացի “բանտում աղում էր” – բրոնզ կապանքներով ու շղթաներով, աղում էր, հրում էր ջրաղացը հատիկները աղալու համար, ժամեր և ժամեր։

Եւ ես գիտեմ որ սա քո կրոնն էլ է, և հաճախ իմ սիրտը քեզ համար ողբում է։ Ուրախություն չունես։ Սեր չունես։ Հույս չունես։ Շարունակում ես ապրել բանտում աղալով ստրուկի պես։ Այո! Ձեզանից ոմանց համար այս եկեղեցին բանտի պես է, մի բանտ որ ժողովի ժամանակ աղում ես, ավետարանչությունը ստրուկի գործի պես է։ Շատ ես ատում! Բայց չգիտես ինչպես փախչել! Հոգեւոր շղթաներով կապված ես, աղում, աղում և աղում ես առանց հույսի։ Երբեմն մտածում ես թողնել։ Գիտեմ ձեզանից որոշներ անելու էք։ Բայց չեք կարող թողնել։ Ձեր միակ ընկերները այստեղ են։ Միակ բարեկամները այստեղ են! Ինչպես՞ ես կարող փախչել անդադար աղալուց, ատելի բանվորությունից և եկեղեցու գործից որ բանտի աշխատանքի պես է թվում։ Ուզում եմ քեզ օգնել! Աստված գիտի ուզում եմ! Միայն մեկ ճանապարհ կա փախուստի։ Ինչպես՞ գիտես, քարոզիչ։ Որովհետեւ ես էլ նույն վիճակի մեջ եմ եղել որ դու հիմա ես! Շղթայված եմ եղել եկեղեցուն, աղալով, աղալով, ատել եմ դա – բայց փախուստ չեմ գտել! Միայն փախուստը Հիսուսն է! Խոստովանի քո սխալները! Ինչու՞ ոչ։ Քո մեղքերը այն շղթաներն են որ քեզ կապում են! Ազատվի դրանցից! Զղջա և Նրա Արյունով մաքրվի, որով միայն Հիսուս կարող է քո շղթաները արձակի և քեզ դարձյալ ազատի։

“Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վերա աղոթք արեք, որ բժշկվիք ...” (Հակոբոս 5:16)

Խոստովանի քո վախերը, կասկածները, մեղքերը, բարկությունը, դառնություն և նախանձությունը։ “Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վերա աղոթք արեք որ բժշվիք ․․․” (Հակոբոս 5:16)։ Տիկ․ Լին այդպես արավ! Եւ Հիսուս նրան բժշկեց։ Քայ Փերնգը այդպես արավ և Հիսուս իրեն բժշկեց։ Հիմա հույսի շողեր կա։ Դու մտածում ես, “Կարելի է՞ դա ճիշտ լինի։” Այո! Դա ճիշտ է! Բոլորը, խնդրեմ աղոթեք որ մեկը իր հանցանքը խոստովանի և Հիսուսի միջոցով բժշկվի։

“Քրիստոս ասաց, Երանի սգավորներին՛՛ (Մատթեոս 5:4)։ Սա նրանց է վերաբերում որ ուխտադրուժ են եղել և ողբում են դրա համար։ Մեղքը միշտ այն Քրիստոնեայի համար որ վերանորոգություն է ցանկանում դժվարություն է առաջացնում, և վերանորոգությունը այն ինչ աշխարհը չէ տեսնում անհամապատասխան է գտնում։ Վերանորոգությունը լույս է սփռում մութը տեղերում ․․․, վերանորոգության համար պատրաստվել է պետք, Իվան Րաբերթսը նրանց հիշեցնելու էր որ [Սուրբ] Հոգին չի գալու եթե մարդիկ պատրաստ չլինեն։ ‘Մենք պիտի [եկեղեցում] բոլորս վատ զգացումներից ազատագրվենք – բոլոր չարությունից, նախանձությունից, նախապաշարմունքներից և սխալ հասկացողություններից։ [Մի աղոթեք] մինչեւ բոլոր հանցանքները ներվեն։ բայց եթե դու զգում ես որ չես կարող ներել, մինչեւ գետին խոնարհվի, և ներող հոգի խնդրի։ Այն ժամանակ կստանաս”... միայն մաքուր Քրիստոնյաներ կարող են մոտիկ ապրել Աստծուն (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, p. 113)... “Ամեն մարդ մեկը միւսին մոռացավ։ Ամեն մեկը դեմ առ դեմ էր Աստծո հետ [երբ իրենց մեղքերը խոստովանում էին]... [Այս է] համարյա տիպիկ արձանագրված բոլոր վերանորոգությունները։ Վերանորոգություն չկա առանց խորը, անհանգստացնող և խոնարհեցնող մեղքերի թողությունով” էջ 116) ... “Այսօր մենք մի անսուրբ եկեղեցի ունենք որովհետեւ Քրիստոնյաները իրենց մեղավոր չեն զգում և չեն վախենում ... Նրանք որ վերանորոգության ձգտում ունեն պիտի իրենց սրտերը և կյանքերը քննեն Սուրբ Աստծո ներկայության մեջ։ Եթե հիմա մեր մեղքերը ծածկենք և չխոստովանենք [վերանորոգություն չենք ունենա]... Սուրբ Աստված Քրիստոնյային զգուշացնում է ամենա փոքր մեղքից ... Նրանք որ գիտեն սուրբ Աստծո ներկայության մեջ են գտնվում միշտ իրենց անձնական մեղքից տեղյակ են ... Այս խորունկ խոստովանության գործը միշտ առաջնորդում է դեպի ուրախության և մի նոր-գտած ներման փորձառության։ Հաջորդելով ՛խոցված սրտից’ պոռթկում է փրկության ուրախությունը։” (ibid., p. 120)

Այդ ժողովներում տասնյոթ երիտասարդներ ունեցանք որ հուսալից ենք փրկվեցին։ Մենք այդ ժողովներում վերանորոգության մի հպման փորձառություն ունեցանք։ Գոնե այդ երիտասարդները արթնացան։ Ոչ ոք չէր սպասում նրանց արթնության և հուսալից փրկություն ունենալուն։ Երբ նրանց անունները հայտարարեցի, մեր ժողովրդից ոչ մեկը ուրախացավ։ Ինչու՞ չուրախացաք։ Չինաստանում ուրախությունից կարտասվէին! Ինչու՞ ոչ այստեղ։

Տասնյոթը երիտասարդներ հույսով ենք որ փրկվել են բայց ուրախության ոչ մի արցունք, ոչ մի ուրախություն մեր մեջ տեղի չունեցավ։ Ինչու՞։ Որովհետեւ “Խոտորած սիրտը կկշտանա իր ճանապարհներիցը” (Առակաց 14:14)։

“Միթե՞ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։” (Սաղմոս 85:6)

Մենք չենք կարող ցնծանք արցունքներով մինչեւ մեր հանցանքները չխոստովանանեք! Դա Չինաստանում պատահում է։ Ինչու՞ ոչ մեր եկեղեցում։ Դուք վախենում էք ձեր հանցանքները իրար խոստովանել, և իրար համար աղոթել, որ բժշկվեք։ Վախենալով թե ուրիշներ ինչ կմտածեն ձեր մասին ձեզ արգելում է խոստովանելուց։ Եսայիան ասաց, “Դու ով՞ ես, որ վախենում ես մահկանացու մարդից ․․․ Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը ․․․” (Եսայիա 51:12, 13)։

“Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։
Եւ տես, թե որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջնորդիր ինձ դեպի հաւիտենական ճանապարհը։”
    (Սաղմոս 139:23, 24)

Լրացրու իմ տեսիլքը, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision”, Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Անցյալում չես եկել։ Գիտէիր որ պիտի գաս, բայց վախենում էիր։ Տիկ․ Չանը ինձ հեռախոսով ասաց որ նա ահավոր կերպով ուխտադրուժ է եղել։ Հետո Կիրակի առավոտ իրեն նայեցի –և նա ինքը ինձ նայեց։ Գիտէի որ ուզում էր առջեւ գալ։ Ձեռքից բռնեցի և ասացի, “արի”։ Նա եկավ։ Նա վախենում էր գալ։ Ամենից հետո նա Դկ․ Չանի կինն էր! Մարդիկ ինչ՞ կմտածէին եթե նա իր հանցանքները խոստովաներ։ Մոռացիր ուրիշներ ինչ կմտածեն! Երբ մենք կանգնելու և երգելու ենք, եկ և այստեղ ծունկի եկ և քո մեղքերը խոստովանի։ Աստված դատապարտելու է քեզ, և հետո Քրիստոսի Արյունով մաքրելու և նորոգելու է քեզ։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” by Avis Burgeson Christiansen, 1895-1985).


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“More Love to Thee” (Elizabeth P. Prentiss, 1818-1878)