Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸWHEN GOD SEES THE BLOOD Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Օգոստոս 27, 2017 “Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” |
Հրեա ազգը սովի ժամանակ Եգիպտոս գնաց։ Սկզբում նրանց հետ հարգանքով վարվեցին, որովհետեւ Հովսեփը, Հակոբի որդին, Փարավոնի հրամանով առաջնորդ էր դարձել։ Իսրաէլի որդիները բազմապատկեցին և աճեցին, բայց մի ուրիշ Փարավոն եկավ որ Հովսեփին չէր ճանաչում։ Նա վախեցավ Եբրայեցիները աճեն և իրենց երկրի թշնամիներին միանալով, իրենց հետ պատերազմեն և երկրից դուրս գնան։ Ուրեմն նրանց ստրուկներ դարձրեց։ Հրեաները աղոթքով աղաղակեցին Աստծուն, և Նա Մովսեսին ուղարկեց նրանց ազատելու։ Բայց Փարավոնը խստասիրտ և դաժան էր։ Նա թույլ չեր տալիս Աստծո ժողովուրդը հեռանա։ Եւ Աստված ինը պատուհասներ է ղրկում Եկիպտոսի վրա։ Ամեն մի պատուհասից հետո, Մովսեսը Փարավոնին կներկայանար և կասեր, “Եբրայեցիների Եհովա Աստվածն այսպես է ասում, արձակի իմ ժողովուրդը։” Բայց Փարավոնը երբեք չլսեց։ Նրա սիրտը խստացրած էր։ Ժամանակն էր որ Աստված իններորդ պատուհասը ուղարկեր։
“Եւ Եհովան ասեց Մովսեսին, Փարավոնի վրա և Եգիպտոսի վրա մեկ հարված էլ եմ բերելու. նրանից հետո ձեզ այս տեղից կարձակե ...” (Ելից 11:1)
Եւ Մովսես դարձյալ Փարավոնի մոտ գնաց և ասաց,
“Եւ Մովսեսն ասեց, Եհովան այսպես է ասում, կես գիշերին ես դուրս կգամ Եգիպտոսի մեջ։ Եւ ամեն առաջինեկը կմեռնի Եգիպտոսի երկրումը՛ իր աթոռի վրա նստող Փարավոնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեվին եղող աղախին առաջինեկը ... Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, և զարկեմ Եգիպտոսի բոլոր առաջինները ...” (Ելից 11:4-5; 12:12)
Բայց Աստված չեր ուզում Իր ժողովրդին պատժել։ Նա Մովսեսին ասաց ամեն ընտանիք մի գառ զոհի։
“Եւ արյունիցն առնեն և տների երկու կողմի դրանդիներին և վերի սեմին քսեն ...” (Ելից 12:7)
Իսկ հիմա ոտքի վրա բարձր ձայնով կարդանք Ելից 12:12-13։
“Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, և զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինեւ անասուն և ... դատաստան պիտի անեմ՛ Ես Եհովաս։ Եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, և երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, և հարվածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար, երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ։ ” (Ելից 12:12-13)
Մոտ 1,500 տարիներ Եբրայեցիները Զատիկը տոնել են։ Նրանք գառի մսից հատուկ պատրաստված ճաշը և անթթխմոր հացը պիտի ուտեն և Սուրբ Գրքի այս համարը կարդան Զատկվան օրերին, հիշելով ստրկությունից ազատագրման օրը Եգիպտացիներից։ ՛՛Զատիկ՛՛ անունը առնվել է մեր համարից,
“Երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Ձեզանից կուզեմ այս համարի մասին մտածել երեք տարբեր տեսանկյունով։ Առաջին, Արյան իմաստը, Երկրորդ, Արյան արդյունավետությունը և երրորդ, Արյան գործադրությունը։
I. Առաջին, Արյան իմաստը։
“Երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։”
Արդյոք՞ այս համարը մեզ համար այսօր իմաստ ունի։ Այո, լեցուն է իմաստով, որովհետեւ այն արյունը որ առաջին Զատիկվան թափվեց նշում է Հիսուսի Արյան որ թափելու էր – Զատիկվան։ Ոհ այո, Զատիկվան էր որ Հիսուս Խաչվեց։
“Նրան աշակերտները ասացին, Ինչ՞ տեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ Զատիկը ուտես։” (Մարկոս 14:12)
Նրանք մի վերնատուն գնացին ճաշը ուտելու և այս համարը կարդալու, Ելից 12:13,
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Նախ Հիսուս նրանց անթթխմոր հացը տվեց։
“Եւ բաժակը առավ՛ գոհացավ, տվեց նրան… եւ ասեց նրան, Այս է իմ արյունը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։” (Մարկոս 14:23-24)
Քրիստոս նրանց խորհուրդն էր ցույց էր տալիս այն արյան որ քսվեց դռան դրանդիների վրա Ելից 12:13 համարում, որը պատկերն էր նոր ուխտի Արյան, երբ Նա մյուս օրը Խաչի վրա թափելու էր։
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Նա հասարակ արյան մասին չեր խոսում։ Նա մի հատուկ արյան մասին էր խոսում
“Ահա Աստծո գառը որ վեր է առնում աշխարհքի մեղքը։” (Հովհաննես 1:29)
Դրանդիների վրայի արյունը ապագայի մասին էր և պատկերն էր այն Արյան որ մեղավորների փրկության համար էր թափվելու, ազատելու նրանց անկումից, և նրանց գնելու
“Աստծո եկեղեցին, որ Իր արյունով ստացավ։” (Գործ Առաքելոց 20:28)
Կարելի է հարցնես ինչու նրա Արյունը այսքան զորություն ունի։ Սպրջընը ասաց,
Եթե Քրիստոս միայն մի հասարակ մարդ լիներ … Իր արյան մեջ ոչ մի զորություն չպիտի լիներ փրկելու, բայց Քրիստոս ՛՛Աստվածն՛՛ էր, այն արյունը որ Հիսուս թափեց Աստվածանման արյուն էր։ Մարդու արյան նման էր, որորվհետեւ մեզ նման մարդ էր; բայց նրա աստվածությունը և մարդկությունը այնքան միաբան էին, որ այդ արյունը նրանից զորություն ստացավ … անվերջ հավիտենական զարմանք, որ Աստված մարդ պիտի դառնար և մեռնել։ Ոհ! Երբ մտածում ենք որ Քրիստոս աշխարհի ստեղծողն էր, և աշխարհը իր ուսերի վրա է կրում, զարմանալի չէ որ Իր մահը զորություն ունի փրկելու, և Իր Արյունը կարող է մեր մեղքերը մաքրի … Որովհտեւ Նա աստվածային է, նա “կարող է բացարձակապես բոլոր նրանց որ գալիս են Իրեն փրկել։” Նրա արյունը այն արյունն է երբ ուզում ես Աստծո բարկությունից փախնել Նրան ես դիմում։ (C. H. Spurgeon, “The Blood,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, 1981 reprint, volume V, pp. 27-28)
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Այն արյունը որ դրանդիքի վրա քսվեց պատկերն է Աստված-մարդու, Հիսուս Քրիստոսի։
“Որովհետեւ մեր զատիկը մորթվեցաւ մեզ համար՛ Քրիստոսը։” (Ա Կորնթացիս 5:7)
Եւ դա է Արյան իմաստը!
II. Երկրորդ, Արյան արդյունավետությունը։
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
“Ձեր վրայից պիտի անցնեմ։” Քո վրա դատապարտություն չէ գալու։ Ոչ մի անեծք չի գալու քո վրա – եթե դու այդ Արյունը ունես։
“Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնե, և երբ դրան վերա սեմի և երկու դրանդիների վրա արյուն տեսնե, այն ժամանակ Եհովան այն դրան վրայիցը կանցնե, և չի թողիլ սատակիչին, ձեր տները մտնե ձեզ զարկելու համար։” (Ելից 12:23)
Աստվածանից դատաստան չէ գալու բոլոր այն մարդկանց և կանանց վրա որ այդ Արյունը ունեն։
“Եւ զոպայի փունջ առեք, և կոնքի մեջ եղած արյունովը թաթախեցեք և կոնքի մեջ եղած արյունիցը քսեցեք դրան վրայի սեմին՛ և երկու դրանդիներին, և մինչեւ առավոտ ձեզանից մեկն իր տան դռնիցը դուրս չգա…” (Ելից 12:22)
Արյուն սեմի վրա – և դրանդիների վրա։ Արյուն երկու կողմի վրա, դրանդիների վրա։ Արյուն երկու կողմերի վրա։ Վերեվի մասում և ներքեվում։ Այդ շարժումը նշում է Քրիստոսի խաչինt!
Տես, Նրա գլխից, Նրա ոտքերից,
Թախիծը և սերը երկուսը միասին իջավ;
Արդյոք՞ նման սեր և թախիծ հանդիպել են իրար,
Կամ փշերը մի այսպիսի հարուստ պսակ սարքել է։
(“When I Survey the Wondrous Cross” by Isaac Watts, 1674-1748).
“Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը… Այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես մի անբիծ և անարատ գառի։” (Ա Պետրոս 1:18-19)
Մարթին Լութերը ասաց,
Հիմա ինչ՞, ինչով՞ է մեր փրկագնի գանձը։ Ոչ ապականացու ոսկիով կամ արծաթով այլ Քրիստոսի թանկագին Արյունով, Աստծո Որդին։ Այս գանձը այնքան թանկագին ու վեհ է որ ոչ մի մարդկային իմաստություն կամ պատճառ չէ կարող հասկանալ դրան, այնքան որ միայն մի կաթիլ այդ անմեղ արյունից բավական է բոլոր աշխարհի մեղքը փրկել։ Սակայն Հայրը ուզեց Իր շնորքը առատորեն և հարուստ կերպով մեզ շնորհի և թույլ տվեց Քրիստոս, Իր Որդին, Իր արյունը թափի իբրև մեր մեղքերի փրկագին, ուրեմն մեզ փրկագնի համար Նա շատ մեծ գին վճարեց, թույլ տալով Քրիստոս, Իր Որդին, Իր արյունը թափի մեզ համար և Իր ամենա թանկագին գանձը մեզ նվիրեց։ (Luther, Exposition of I Peter 1:18-19).
Քրիստոսի Արյունը քրտինքի կաթիլների պես գետին ընկավ Գեթսեմանի պարտեզում։ Նրա Արյունը հոսում էր ահավոր մտրակների զարկերի տակ։ Փշե պսակը նրա ճակատը խոցել և արյունը վազում էր աչքերի վրա։ Գամերը ծակել էր նրա ոտքերը և ձեռքերը, և Արյունը առատորեն հոսում էր Խաչի վրայից։ Ապա զինվորները ծակեցին Նրա կողքը,
“Եւ շուտով արյուն և ջուր դուրս եկավ։” (Հովհաննես 19:34)
“[Աստված] թույլ տվեց Քրիստոսին, Իր Որդուն, իր Արյունը թափի մեզ համար և այսպիսով մեզ շնորհեց Ւր բոլոր հարստությունը։” (Լութըր)
Եւ
“եւ նրա Որդի Հիսուս Քրիստոսի Արյունը սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովահննես 1:7).
Բոլոր մեղքերը սրբվեց Հիսուս Քրիստոսի Արյունով! Բոլոր մեղքերը! Չկա մեղք որ Նրա Արյուն չկարողանա մաքրել! Կարողացավ Մարիամ Մագդաղենացու եոթը դեւերը հանել։ Կարողացավ բորոտներին բժշկել։
Հոգեվոր հիվանդություն չկա որ Նրա արյունը չկարողանա մաքրել։ Ոչ մի բան մեծ և անհնար չէ Նրա համար, կարեւոր չէ ինչքան ահավոր և գարշելի լինի մեղքը, Քրիստոսի Արյունը բավարար և կարող է մաքրելու։
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Եւ դա ցույց է տալիս Արյան ազդեցիկ լինելը!
III. Երրորդ, արյան գործադրությունը։
Եթե գառը խեղդամահ կամ թունավորված լիներ, կործանիչը դատապարտությունով կհարվածեր ամեն տան առաջինեկին։ Եթե գառը սպանված լիներ և մարմինը դրանդիների վրա կախված լիներ, կործանիչը պատժելով կհարվածեր։ Թող բոլոր նրանք որ ասում են Արյուն չկար, այս ճշմարտությունը նկատի առնեն։ Միայն գառի մահը չէր, այլ գառան արյունը որ գործադրությունը կատարեց։ Ճիշտ է, գառը պիտի մեռներ, բայց Աստված ասաց,
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Բայց ամանում թողված արյունը չէր կարող դատապարտության առաջը առնել։ Պիտի գործադրվեր։ Զոպայի փունջը առեք
“արյունով թաթախեցեք կոնքի մեջ ․․․և դրանդիներին, քսեցեք։” (Ելից 12:22)
Արյունը պիտի քսվեր եթե ոչ ազդեցիկ չէր լինելու։ Ոհ, մեղավոր, առ Քրիստոսի Արյունըt! Մեղքերդ լվացի Հիսուսի Արյունով!
“Քրիստոս Հիսուս: Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նորա արյունովը։” (Հռովմայեցիս 3:24-25)
Հավատքի առարկան Հիսուս Քրիստոսի Արյունն է։ Այդպիսով ես կապ ստեղծում։ Այդպիսով է Արյունը գործակատար լինում քեզ – “Հավատալով նորա արյունին։”
“Ոհ ոչ” կարելի է որոշ նոր ավետարանակաները ասեն, “դու Նրա Արյան հավատալով փրկված չես!” Լավ, կուզենայի գիտենալ ինչպես ես կարող փրկվել առանց դրան! “Եթե մի մարդ Արյան վրա հույս դնի, կմեռնի։” Երբեք! Անհնար է! Աստված ճիշտ չի լինելու եթե թույլ տա դու մեռնես երբ քո հույսը Հիսուս Քրիստոսի Արյունն է!
“Որովհետեւ այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց։” (Մատթեոս 26:28)
Շատ մարդիկ չեն զգում Արյան գործադրությունը։ Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ մեր համար չէ ասում որ դու պիտի Արյունը տեսնես։ Ոհ ոչ! Դա ասում է,
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Աստվածն է որ պետք ունի տեսնելու Արյունը։ Միայն Աստված պետք ունի տեսնելու և զգալու Արյունը որ մաքրում է քո բոլոր մեղքերը։ Չէ ասում “երբ դու տեսար արյունը։” Չէ ասում դու պիտի ամեն բան հասկանաս Քրիստոսի Արյան մաքրության մասին։ Ասում է, ՛՛Երբոր ես տեսնեմ։՛՛ Քո հավատքը կարելի է շատ մեծ չէ բայց եթե գաս Հիսուսին և վստահես Իր Արյանը, Աստված տեսնելու է։ Նա միակ մեկն է որ հաշվի է առնվում։
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
Եբրայեցիները Արյունը չէին տեսնում։ Նրանք իրենց տներում էին։ Նրանք չէին կարող տեսնել ինչ կար տան դրանդիների վերեվում և կողքերում։ Բայց Աստված տեսնում էր Արյունը։ Դա միայն վիճակն է որ մեղավորի փրկությունը կախված է դրանից – Աստծո տեսնելը որ Արյան զորությունը գործադրվում է քո վրա, ոչ թէ քո տեսնելը։ Ապա աղոթքով եկ Աստծուն և ասա, “Տեր, փրկի ինձ Քրիստոսի Արյան արժանիքով։ Ես չեմ տեսնում, բայց դու Տեր, Դու տեսնում ես, և ասել ես,
“Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 12:13)
“Տեր, դու տեսնում ես Արյունը։ Դու տեսնում ես որ ես վստահում եմ նրա փրկության զորությանը։ Ների ինձ և մաքրի ինձ Քրիստոսի Արյան արժանիքով միայն։” Այս աղոթքը դարձրու քո սրտից բխած և ցանկացած փափագը և դու մաքրվելու ես Հիսուսի թանկագին արյունով անմիջապես!
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի սերտողությունը պատգամից առաջ։ Մարկոս 14:12-25
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“When I See the Blood” (by John Foote, 19th century)
ՆԱԽԱԳԻԾ՝ ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸ WHEN GOD SEES THE BLOOD Դկ. Ր. Լ. Հայմերզ “Երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։” (Ելից 11:1, 4-5; 12:12, 7)
I. Առաջին, Արյան իմաստը, Մարկոս 14:12, 23-24;
II. Երկրորդ, արյան արդյունավետությունը, Ելից 12:23, 22;
III. Երրորդ, Արյան գործադրությունը,, Հռովմայեցիս 3:24-25; |