Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՈ ՓԱՌՔԸ ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ԻՆՁ

SHOW ME THY GLORY
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան Օգոստոս 12, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, August 12, 2017


Խնդրեմ բացեք ձեր Սուրբ Գրքերը Ելից գլուխ 33։ Ոտքի վրա կարդանք Ծննդոց 33:18։ Այստեղ Մովսեսը աղոթում է Աստծուն,

“Եւ նա ասեց, Աղաչում եմ՛ քո փառքը ցույց տուր ինձ։” (Ելից 33:18)

Խնդրեմ նստել։ Եթե հիշեք Ջան Սամուելի քարոզը, “Կարք և Վիճաբանություն Աղոթքի մեջ,” նյութով, մի քանի նման աղոթքներ կարելի էր գտնել Ելից գրքի 32 և 33 գլուխների մեջ։ Մովսեսը աղոթեց Աստծուն, համար 15 և 18 համարներում։ Համար 15-ում նա ասաց, “Եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։” Համար 18-ում Մովսեսը ասաց, “Աղաչում եմ՛ քո փառքը ցույց տուր ինձ։” Փառք բառը ՛՛Եբրայերեն՛՛ kavōd է կոչվում, որ բառացիորեն նշանակում է “Աստծո ծանրությունը”։ Ես անձամբ այդ “ծանրությունը” մի քանի անգամներ իմ կյանքում զգացել եմ։ Երբ 15 տարեկան էի և գերեզմանատան խոտերի վրա պառկած էի, Աստծո մեղմ ծանրությունը զգացի որ իմ վրա եկավ թեթեվ ամբի նման։ Երեք տարբեր վերանորոգությունների ականատես եղած ժամանակ, kavōd-ը զգալի էր օդին մեջ։ Բրայան Հ․ Էդվարդզը ասաց, “Աստծո ‘ներկայությունը’ ասպարեզի է կոչում մարդու հասակողության և բացատրությանը, բայց հաշվի է առնվում բացառիկ վերանորոգություներում” (Revival: A People Saturated With God, p. 136)։ “Ադամը և իր կինը թաք կացին Եհովա Աստծո երեսիցը և Կայենը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց’” (Ծննդոց 3 և 4 գլուխներում) “Վերանորոգությունում Աստծո ներկայությունը դառնում է շոշափելի մի փորձառություն” (ibid., p. 134)։ “Վերանորոգությունում [Աստծո ներկայությունը] այնքան բացահայտ է որ երբեմն ճնշման պատճառ է լինում” (ibid., p. 135)։

“Սա է բանալին հասկանալ վերանորոգության իմաստի։ Եթե այսօր պաշտամունքի մեջ մի պակասություն է զգացվում, դա Աստծո ներկայությունն է ․․․ այդ պատճառով է որ մենք անհոգորեն ենք վարվում պաշտամունքի ժամանակ։ Վերանորոգության մեջ Սուրբ Հոգու գործը նա է որ մեզ համոզում է Աստված ներկա է։ Աստված, հայտնի է որ այնտեղ է, մինչեւիսկ անհավատները հարկադրված են ընդունելու որ ‘Աստված իսկականից ձեր մեջ է,’ Ա Կորնթացիս 14:25” (ibid., p. 134)։ “Երբ Աստծո Սուրբ Հոգին [իջնում է] եկեղեցու աղոթքները ընդունում և մի նոր կյանք է ներշնչում նրանց վրա” (ibid., p. 129)։ “Վերանորոգության մեջ, աղոթքը դառնում է հաճույք և ցնծություն” (ibid., p. 128) խոստովանությունից հետո Քրիստոնյաները մաքրվում են Քրիստոսի Արյունով։

Սաքսնիում, “Բոլորիս մի տեսակ Քրիստոսին մոտիկ լինելու զգացում տրվեցավ ... Տիրոջ կատարածը գործը [այտեղ], այդ օրվանից մինչեւ նույն տարվա ձմեռը, աննկարագրելի է։ Բոլոր այդ վայրը դարձավ Աստծո խորանը մարդկանցով” (ibid., p. 135)։ Կորիայում 1907 թվին, “Ամեն [անձ] որ եկեղեցին ներս մտավ, զգաց որ սրահը լցված էր Աստծո ներկայությունով ... այդ գիշերվան Աստծո մոտիկ լինելու զգացումը անհնար է բացատրել” (ibid., pp. 135, 136)։

1980 թվի Նոյեմբեր ամսին, մի ընկերի հետ Թենեսի նահանգի Մուրֆրիզբորո քաղաքը գնացինք, հարցազրույցի համար Դկ․ Ջան Ր․ Րայսի հետ, հեռատեսիլի մի ծրագրի համար որ պատրաստում էինք։ Դկ․ Րայսը շատ ծեր էր, և կաթվածով հաշմանդամ էր դարձել։ 85 տարեկան էր և կառքով իրեն բերեցին մեզ հանդիպելու։ Երբ նրան բերում էին, ես և իմ ընկերը զգացինք “kavōd”-ի իջնելը մեր վրա ինչպես մի թեթեւ բեռ, օդի մեջ։ Ես գիտէի որ դա Աստված էր որ իջել էր որվհետեւ այդ նույն զգացումը փորձառությամբ ունեցել էի անցյալ երեք վերանորոգություններում։

Մենք մի ապարատ և մի լուսանկարիչ վարձեցինք այդ քաղաքում։ Այդ լուսանկարիչը Կաթոլիկ էր, բայց իր եկեղեցին լքել էր։ Երբ մենք Դկ․ Րայսի հետ հարցազրույցի անցանք, այդ լուսանկարիչի աչքերից արցունքները հոսում էր, որը նա շարունակ մաքրում էր երբ Դկ․ Րայսը իր կազմակերպված ավետարանական արշավներից էր պատմում։ Ապա հարցազրույցը վերջացավ և նրան այդ կառքով առաջնորդեցին դեպի մի մեքենա։ Ես և իմ ընկերը այդ սենյակում այդ լուսանկարիչի հետ միայնակ մնացինք։ Նա դեռ արտասվում էր։ Նա ինձանից հարցրեց Դկ․ Րայսի մասին, և իրեն բացատրեցի որ նա Աստծո մեծ մարդկանցից մեկն է։ Երբ խոսում էի Աստծո ներկայությունը շոշափելի էր։ Այդ մարդը դեռ լացում էր։ Նրան միայն մի խոսք ասացի, “Հիսուս քեզ սիրում է։ Վստահի Նրան և նա քո մեղքերը մաքրելու է։” Պետք չունեի իրեն ասել ծունկի գալ, նա ծունկի եկավ և վստահեց Հիսուսին, արցունքները հոսելով աչքերից։ Դա շատ հեշտ էր որովհետեւ Աստված այնտեղ ներկա էր։ Հիշեցի Սուրբ Գրքի համարներից մեկը որ ասում է, “Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատություն” (Բ Կորնթացիս 3:17)։ Եթե Աստծո Հոգու զորությունը ունենայինք, գիտեմ ինչքան հեշտ է լինելու այցելողների ապաշխարությունը, թէեւ իրենց առաջին անգամ լինի եկեղեցում , ինչպես Դկ․ Ջան Ր․ Րայսը այդ զորությունը ուներ!

Աստծո ներկայությունը ունենալը մի ուրիշ օգուտ էլ ունի ։ Դա Երկնքի նախաճաշակելն է։ Գիտեմ ձեզանից շատերի համար երկինքը ոչ իրական մի վայր է։ Բայց երբ Աստծո “kavōd”-ը իջնի մեր եկեղեցու վրա, և դիպչի ձեզ, այն ժամանակ հասկանալու էք Երկինքը ինչպիսի մի վայր է։ Դա լինելու է “նախաճաշակել աստվածային փառքը։” Այլեւս Երկնքի մասին մի անորոշ և անհայտ մտապատկեր չես ունենալու։ Ունենալու ես Երկնքի ուրախությունը և իրականությունը։ Ապա կարող կ՛լինես երգել Ջան Վ․ Փիթրսընի փոքրիկ երգը մեծ ուրախությամբ!

Երկինքը իջավ և իմ հոգին փառքով լցրեց,
Երբ Խաչին վրա Փրկիչս ինձ ամբողջացրեց,
Իմ մեղքերը լվաց, և գիշերվա խավարը լույս դարձրեց–
Երկինքը իջավ և իմ հոգին փառքով լցրեց,
   (“Heaven Came Down,” John W. Peterson, 1921-2006).

Այս պահիս չեմ խոսում վայրի, անսանձ և մոլեռանդ Պենտեկոստեցիների, կամ որոշ խարեզմատիկ սխալ գաղափարների մասին։ Ոհ, ոչ! Նրանք հաճախ փորձում են Աստծո Հոգին ստանալ թմբուկներին զարկելով կամ լեզուներ խոսելով։ Կարելի է լավ նպատակ ունենան, բայց այդպիսով չէր որ Աստված իջավ նախքան Պենտեկոսեական շարժումների սկսելը 1905 թվին և վերանորոգման պատճառ եղավ մարդկանց։ Մենք պետք ունենք վերադառնալու հին կերպերին – որովհետեւ հին կերպը միայն ճշմարիտ կերպն էր – և մինչեւ այսօր էլ դա է ճշմարիտ կերպը!

Մենք չպիտի փորձենք ստանալ Kavōd-ը մեր ջանքերով, օրինակ գետին ընկնելով, թէեւ ոմանք փորձում են գետին ընկնելով միգուցե Աստծուն իջեցնեն։ Ոչ, այդպիսով ոչ մի արդյունք և հաճույք չենք ստանալու ավելնորդ զգացումներով կամ բոռալով։ Ոհ, ոչ! Մենք կ՛ուրախանանք երբ Քրիստոնյաներ գիտակցեն իրենց մեղքերը որ մտել են իրեն կյանքի մեջ, մեղքեր որ ամոթի պատճառ է և պիտի խոստովանեն Աստծուն – նաև մեղքերը որոնք պիտի մեկզ մեկի խոստովանվի, որպեսզի հոգեւորապես բժշկվենք Աստծով, մեր Երկնային Հոր միջոցով! Խնդրեմ ոտքի վրա երգենք երգ թիվ 10-ը ձեր երգահանի մեջ։

“Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջնորդիր ինձ դեպի հաւիտենական ճանապարհը։”
   (Սաղմոս 139:23, 24)

Մի վախենար! Աստված քեզ սիրում է։ Նա քեզ չէ դատելու երբ խոստովանես։ Մի վախենար։ Կարեւոր չէ ինչքան գեշ է կատարած քո մեղքը, Աստված կարող է բժշկել։ Տերը կարող է քեզ մաքրել Հիսուսի Սուրբ Արյունով։ Եկ առջեւ և մեկի ձեռքը բռնի և երկու երկու աղոթեք։ Աղոթեք իրար համար և իրար խոստովանեք։ Ձեզ սիրում եմ! Աստված օրհնի ձեզ! Դուք այնքան սիրված էք այս եկեղեցում որ կարեւոր չէ ինչ ասեք այս գիշեր, մենք երբեք չենք դադարել ձեզ սիրելուց! Վստահի մեզ և մի վախենար։ Վերադարձի Հիսուսին, եկ և խոստովանի քո մեղքերը որպեսզի մեր Փրկչի Սուրբ Արյունով լվացվես։ Եւ եթե երիտասարդ չես, դու էլ կարող ես այս երեկոյան ժողովին մասնակցել։ Երկու աթոռ եմ ունենալու ամբիոնի մոտ։ Եթե կարծում ես քո խոստովանությունը չպիտի հանրային լինի, եկ առջեւ և ինձ ասա, և այն ժամանակ ձեզ ասելու եմ թէ արդյոք պիտի հայտնի լինի կամ ոչ։

Իմ եղբայր Ջաք Գանը իմ 76-րդ տարեդարձի առիթով այս բառերն է գրել։

Սիրելի Դկ․ Հայմերզ,

     Քեզանից շնորհակալ եմ քո հավատարմության համար բոլոր այս տարիների ընթացքում։ Հաճախ մտածում եմ մնացորդացի համար Վերջի Օրերի մեջ, թէ մի պատճառ կա [գոնե մի մասում] որովհետեւ Աստված քեզ օգտագործում է ... ճշմարտությունը որ դու քարոզում ես մեծ օգնություն է մի, կայծակ առաջացնելու վերանորոգության ջահը վառելու ... Թող որ քո ծառայությունը ծաղկի, և քո քարոզչությունը [համացանցում] մինչեւ հավիտյան արձագանգ տա։ Քեզ կ՛սիրեմ, հովիվ։

Քրիստոսով,
Ջաք Գան

P.S. Իմիջիայլոց, պատճառը որ մենք կարող ենք փակել մեր նամակը “Քրիստոսով” քո ծառայության պատճառով է [առաջնորդելով մեզ Քրիստոսի փրկության]։

Եղբայր Ջաք Գանը գիտի որ ես խորապես հոգ եմ տանում մեր եկեղեցու համար, և ձեզանից ամեն մեկի համար։ Այդ պատճառով է որ այսքան շեշտում եմ վերանորոգության կարիքի վրա։ Ոչ ոք է կարող Քրիստոնեական հաջող կյանք ունենալ, հենվելով միայն իր խոստովանության վկայության վրա։ Դու պիտի շնորքի մեջ աճես – և հաճախ դա կարելի է ցավոտ լինի։ Դու դեմ ես քո մեղքերի և սխալների հետ որ մտել են քո կյանքի մեջ։ Չես ուզում մտածել այս երգի մասին, “Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։ Եւ տես թէ որ չար ճանապարհում լինեմ ...” Բայց պետք ունես մտածել դրա մասին։ Պետք ունես քեզ քննելու, թէեւ ցավալի լինի։ Պետք ունես խոստովանել քո մեղքերը և դարձյալ մաքրվես Հիսուսի Արյունով։ Ապա այն ժամանակ Աստծո ներկայության փորձառությունը կունենաս, Kavōd, անզուգական Աստծո վերանորոգության փորձառությունը!

“Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը:
Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները։
Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ,
Եւ առաջնորդիր ինձ դեպի հաւիտենական անապարհը։”

“Աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձ։”

Աղոթի ու խոստովանի և Աստված ձեզ կ՛պատասխանի ինչպես պատասխանեց Մովսեսին։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Դկ․ Քրայթըն Լ․ Չան։ Եսայիա 64:1-3
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“May Jesus Christ be Praised” (translated by Edward Caswall, 1814-1878)