Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԻ ՛՛ՆՈՐ՛՛ ՆՈՐ ՄԿՐՏՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ!

THE “NEW” NEW BAPTIST TABERNACLE!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ 2, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 2, 2017

“Ոհ թե ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալվէին։” (Եսայիա 64:1)


Երբ Աստված իջնում է “սարերը [Իր] ներկայության մեջ հալվում են։” Անհավատության սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Կասկածների սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Վախերի սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Հպարտության սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Հուսահատության սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Եսասիրության սարերը Իր ներկայության մեջ հալվում են։ Սատանայական ճնշումները Իր ներկայության մեջ հալվում են։ Բոլոր սարերը որ Քրիստոսի դեմ են կանգնած վերանորոգության միջոցով հալվում են! “Սարերը Աստծո առջեւ [հրաբուխից դուրս ելած հալված լավաի պես լինում]!”

Ճշմարիտ վերանորոգության աղոթք նշանակում է բռնելով Աստծուց և չթողնել հեռանալ – ինչպես Հակոբը երբ բոլոր գիշեր մենամարտեց Քրիստոսի հետ աղոթքով – և ասաց, “Չեմ թողիլ քեզ՛ մինչեւ որ ինձ չօրհնես” (Ծննդոց 32:26)։ Դկ․ Լօյդ-Ջոնզը բացատրում է, վերանորոգության աղոթքի մասին, “Բռնելով Աստծուն, խնդրելով Իրեն, պատճառաբանելով Իր հետ, աղաչելով, և մինչեւիսկ աղերսելով, և ես կասեի միայն այն ժամանակ է որ մի Քրիստոնեա ճշմարտության այն կետին է հասնում երբ նա սկսում է ՛՛վերանորոգության աղոթքներ՛՛ աղոթել! (Lloyd-Jones, Revival, p. 305)

Բայց վերանորոգության աղոթքը պիտի Եսայիաի նման մարդկանցից երեւան գա, մարդիկ որոնք այդ մարգարեի պես կասեն, “Ահա ես, ինձ ուղարկիր։” (Եսայիա 6:8) – մարդիկ որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհեն Աստծուն և Քրիստոսին ծառայելով! Դկ. Ա. Վ. Թոզերը ասաց,

“Որպեսզի Քրիստոնեությունը կենդանի մնա, պիտի մարդիկ ունենա; ճիշտ տեսակի մարդիկ։ Հրաժարվելով տկարներից որոնք կվախենան խոսել ... Նա պիտի փնտրի այն տեսակի մարդկանց որոնք մարգարեների և նահատակների պես են։ Նրանք լինելու են Աստծո մարդիկ և քաջության մարդիկ ... Նրանց աղոթքներով և աշխատանքով [Աստված ուղարկելու է] շատ ուշացած վերանորոգությունը։” (Dr. A. W. Tozer, We Need Men of God Again)

Այս պահին մեր եկեղեցին այդ պետք ունի – “Աստծո մարդիկ, խիզախ մարդիկ։” Մենք պետք ունենք մարդկանց որ այս աշխարհի դատարկությունը տեսել են, մարդիկ որոնք զոհվել են ուզում քան ապահովություն։ Մարդիկ և կանայք որոնք անվախ են, մարդիկ և կանայք որոնք մարգարեի հետ ասելու են, “Ահա ես, ինձ ուղարկիր” (Եսայիա 6:8), երիտասարդ մարդիկ և կանայք որոնք իրենց հոգու խորքից աղոթում են,

“Ոհ թե ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալվէին՛։ Ինչպես կրակով վառվում է խռիւը, և ջուրը եփում՛ կրակով, որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, և քո երեսից դողային ազգերը!” (Եսայիա 64:1-2)

Երիտասարդներ, կանգնեք և ձեր շուրթերով զորավոր և մեծ եռանդով աղոթեք։ Երիտասարդներ, կանգնեք և ձեր խաղաղությունը, բարգավաճումը, ձեր կյանքերը Հիսուս Քրիստոսի, Աստծո Որդու համար զոհեք! Երիտասարդներ, կանգնեք և չարի ու իր դեւերի դեմ ձեր բոլոր զորությամբ աղոթքով պատերազմեք, աղոթեք որ Աստծո փառքը իջնի մեր եկեղեցու վրա, զորավոր վերանորոգության հեղեղով! “Օն Հառաջ” երգը երգի! Ոտքի կանգնիր և երգի!

Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր, թող ծածանի հաղթ;
Քրիստոս, մեր Տերն Արքան, առաջնորդ է մեր,
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
Օն Փրկչին զինվորներ, Օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
   (“Onward, Christian Soldiers,” Sabine Baring-Gould, 1834-1924)

Խնդրեմ նստեք։

Երիտասարդներ, ես էլ եմ երիտասարդ եղել, բայց հիմա ծերացել եմ։ Նույնպես և մեր երեց եղբայրները։ Մենք մեր եկեղեցին առաջնորդեցինք մի երկար և հոգնեցուցիչ եկեղեցական բաժանումից։ Մենք մեր ժամը, դրամը և երիտասարդ տարիները զոհեցինք որպեսզի այս եկեղեցին բարգավաճի։ Եւ հիմա լավ վիճակի մեջ է։ Մենք գինը վճարեցինք։ Մենք վճարեցինք համացանցի միջոցով ամբողջ աշխարհում տարածվող այս եկեղեցու ծառայությունները։ Բայց մենք այլեւս երիտասարդության թարմությունը և ուժը չունենք։ Այլեւս մենք տոկունություն և ուժ չունենք այս եկեղեցին հաջորդ աստիճանին հասցնելու։ Մենք այլեւս երիտասարդական առույգությունը և կենսունակությունը չունենք այս եկեղեցին հառաջ տանելու։ Մենք մեր երիտասարդական ուժը օգտագործեցինք ազատելու այս եկեղեցին, բայց այլեւս ուժ չունենք ստեղծելու մի ՛՛նոր՛՛ նոր Մկրտչական խորան։ Դուք երիտասարդները պիտի այդ գործը կատարեք, եթե ոչ գործ առաջ չի գնալու։ Կատարիր! Կատարիր! Կատարիր!

Մի ժամանակ երիտասարդ կրակոտ մի հովիվ էի։ Կիրակի օրերը կարողանում էի երեք անգամներ զորավոր կերպով քարոզել։ 1000 հոգիների ուշադրությունը կգրավեի, որոնցից մեկ երրորդը առաջին անգամ մասնակցողներ էին։ Բայց հիմա յոթանասուն վեց տարեկան քաղցկեղից ազատված ծերունի եմ։ Այժմ շատ ծերացած եմ այդ գործի համար։ Երկար մտածելուց և աղոթելուց հետո, գիտեմ չպիտի երկար սպասենք։ Ուզում եմ ասել որ պիտի ղեկավարությունը փոխանցել մեր երիտասարդներին – երբ դեռ մեզ համար ժամանակ կա մնալու, օգնելու և առաջնորդելու ձեզ։ Այս գարնան իմ ծառայության վաթսուն ամյակը լրանալու է։ Քիչ քարոզիչներ են հովիվ մնում վաթսուն տարիներ հետո։ Ես վստահ եմ որ պիտի հրաժարվեմ ղեկավարության պաշտոնից և խորհրդատու լինեմ։ Ուստի, առաջարկում եմ մեր եկեղեցուն որ Ջան Սամուէլ Քէյգընին ձեռնադրի ծառայության համար, որպեսզի նա դառնա մեր եկեղեցու հովիվը! Այն ժամանակ ես հետ եմ քաշվելու և դառնալու եմ նրա խորհրդատուն, Վաստակավոր-Հովիվի տիտղոսով։ Նաև առաջարկում եմ Նոհա Սանգը արտոնվի ծառայության մեջ նույն ժամանակամիջոցին, Ահարոն Եանսը, Ջաք Գանը, Աբել Փրուդհամը և Քիու Դանգ Լին արտոնվեն իբր սարգավակները, և Ահարոն Եանսիին մշտական ՛՛Սարգավակների Նախագահի՛՛ պաշտոն տրվի։ Ապա մի նոր համակարգ ենք սկսելու, դարձնելով այս հիանալի երիտասարդներին ՛՛գործունյա սարգավակներ՛՛ պարբերական կրկնության հիմքի վրա։ Հիմա ժամանակն է օգտվել առիթից և եկեղեցու ջահը փոխանցել երիտասարդներին։ Նրանք պիտի մեզ առաջնորդեն և մեզ դարձնեն ՛՛նոր՛՛ նոր Մկրտչական եկեղեցին։ Օն, Քրիստոնյա Զինվորներ! Ոտքի վրա երգենք երկրորդ տունը։

Կփախչի սատանան Տիրոջ անունեն,
Հառաջ ի հաղթանակ հրամանն է վերեն,
Ձեր փառքով կսարսին դժոխքի հիմեր,
Եղբարք, բարձրացուցեք օրհներգ դեպի վեր,
Օն Կռուինք հաղթական, բռնենք դրոշմն իվեր։
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Սակայն իմ վաթսուն տարիների փորձառությամբ գիտեմ որ քո երիտասարդը մենակ չէ կարող այս կատարելագործել։ Մեզ պետք է Աստծո Հոգու թարմ այցելությունն եթե ոչ չենք կարող հաջողել։

Դկ. Թիմըթի Լինը 24 տարիներ Չինական Մկրտչական եկեղեցում իմ հովիվն է եղել։ Դկ․ Լին աղոթքի զորավոր մարդ էր։ Նա ասաց, “Աղոթքի նպատակն է Աստծո ներկայությունը ունենալ։ Բարգավաճելու համար, վերջի օրերի եկեղեցին պիտի Աստծո ներկայությունը ունենա։ Առանց Աստծո ներկայության բոլոր ջանքեր ապարդյուն և անհաջող են անցնելու։” Սատանան գիտի որ մենք առանց Աստծո ներկայության չենք աճելու։ Դկ․ Լին բացատրում է որ ինչքան մենք մոտենում ենք Քրիստոսի Երկրորդ Գալստյան, “Չարի ճնշումը աղոթքի դեմ ավելի է զորանում” (all quotations are from Dr. Lin’s book, The Secret of Church Growth)։ Պողոս առաքյալը ասաց, “Որովհետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ”... այլ սատանայի և իր դեվերի հետ (Եփեսացիս 6:12)։ Ինչպես՞ ենք կարող խավարի զորության դեմ պատերազմենք։ Պողոս առաքյալ պատասխանում է, “Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով” (Եփեսացիս 6:18)։ Երբ ուրիշն է աղոթում, քո մտքին պարտադրի որ լսելս աղոթք անողին։ Եւ ամեն աղոթքի վերջավորության, ՛՛Ամեն՛՛ ասա։ Դա ասելով աղոթողի աղոթքը քոնն ես դարձնում! Դա մեր աղոթքները զորավոր է դարձնում չարի դեմ! Ոտքի վրա կանգնիր և կրկին երգենք երկրորդ տունը!

Կփախչի սատանան Տիրոջ անունեն,
Հառաջ ի հաղթանակ հրամանն է վերեն,
Ձեր փառքով կսարսին դժոխքի հիմեր,
Եղբարք, բարձրացուցեք օրհներգ դեպի վեր,
Օն Կռուինք հաղթական, բռնենք դրոշմն իվեր։
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Եւ մեր իսկական աղոթքը պիտի լինի Աստծո իջնելը մեր գործի մեջ – Աստծո ներկայությունը խնդրենք զորավոր վերանորոգման համար!

“Ոհ թե ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալվէին՛։ ” (Եսայիա 64:1)

Երբ Աստված իջնի մեր մեջ “սարերը կիջնեն [Իր] ներկայության մեջ։” Անհավատության սարերը կհալվին Իր ներկայության մեջ! Կասկածների սարերը կհալվին Իր ներկայության մեջ! Նախանձության սարերը կհալվին Իր ներկայության մեջ! Մեր մեջ եղած բաժանումների սարերը կհալվին Իր ներկայության մեջ! Եւ իրար հանդեպ խոր սեր է առաջանալու մեր մեջ Իր ներկայության մեջ! Այն սարերը որ մեր և Աստծո մեջ են կանգնած հրաբուխի հալված զանգվածի պես իջնելու է, կրակի պես և վերանորոգման պես! Ես խրախուսեմ ձեզ ամեն օր զորավոր կերպով աղոթել Աստծո ներկայության համար որպեսզի զորավոր կերպով վերանորոգություն իջնի! Վերանորոգության աղոթք նշանակում է բռնել Աստծուց և Հակոբի պես աղոթել “Քեզ չեմ թողնի մինչեւ ինձ չօրհնես։” Ինչպես Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց, “Բռնելով Աստծուն, աղաչելով Իրեն, պատճառաբանելով Նրա հետ, նույնիսկ աղերսելով ... միակ այս ժամանակ է երբ Քրիստոնեան [այդպես է աղոթում, և նա վերանորոգության աղոթքներ է աղոթում],” Revival, p. 305։

Ձեզանից ոմանք կարելի է չուզենալ որ մենք դարձյալ վերանորոգության աղոթքներ աղոթել! Կարելի է մտածում էք անցյալ տարվան ՛՛վերանորոգության հպումը՛՛ շատ մեծ մի օգուտ չեղավ մեզ! Բայց սխալ էք! Անցյալ տարի թէեւ մենք միայն մի վերանորոգության ՛՛հպում՛՛ ունեցանք, բայց տեսեք դրա արդյունքը – Ջան Քէյգընը դադարեց դիմադրելուց և հանձնվեց Աստծո խոսքը քարոզելու! Մենք հիմա մի նոր հովիվ ունենք – և նա այդ վերանորոգության ՛՛հպումի՛՛ արդյունքն է! Մենք ստացանք Ահարոն Եանսիին, Նոա Սանգին, և Ջաք Գաննին անցյալ տարվա վերանորոգության “հպումի” հետեվանքով! Մյուս աշնան երեք անգամ ավելի մարդիկ ենք ունենալու մկրտվելու! Որտեղից՞ այսքան ապաշխարողներ եկան? Նրանք այդ թեթեւ վերանորոգության “հպումի” արդյունքն են անցյալ տարվան ամառվան! Դարձյալ երգենք երկրորդ տունը! Ոտքի վրա երգենք!

Կփախչի սատանան Տիրոջ անունեն,
Հառաջ ի հաղթանակ հրամանն է վերեն,
Ձեր փառքով կսարսին դժոխքի հիմեր,
Եղբարք, բարձրացուցեք օրհներգ դեպի վեր,
Օն Կռուինք հաղթական, բռնենք դրոշմն իվեր։
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Անցյալ տարվան վերանորոգության ժողովների փակման ժամանակ ձեզ ասացի որ մենք միայն վերանորոգման մի ՛՛հպում՛՛ ունեցանք, բայց կարելի է որ այս տարի Աստծո զորավոր ներկայությունը ունենանք այս տարի։ Այս գիտեմ վաթսուն տարվա փորձառության որ կարելի է պատահի։ Դու կարելի է վերանորոգման ՛՛հպում՛՛ ունենաս նախքան հեղեղաջրերի մեքենա ունենաս! Իրականում նույնը պատահեց Չինական եկեղեցում։ Այդպես եկավ։ Նախ – մի հպում! Երկրորդ – մի հեղեղաջրերի մեքենա! Ես երեք զորավոր վերանորոգություններ եմ տեսել իմ կյանքում! Գիտեմ որ Աստված դարձյալ մեր եկեղեցին կայցելի! Եւ գիտեմ այս երիտասարդներին նշանակելով իբր առաջնորդներ, մեր եկեղեցին չէ զորանաելու, կամ թէ մի ՛՛նոր՛՛ նոր Մկրտչական եկեղեցի ենք տեսնելու, միթե մենք բոլորս աղոթենք որ Աստծո զորավոր ներկայությունը մեր մեջ բնակվի!

“Ոհ թե ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալվէին։” (Եսայիա 64:1)

Խնդրեմ ոտքի վրա երգենք երգ թիվ 3, “Old-Time Power” by Paul Rader, 1879-1938։

Հավաքված ենք ստանալու Քո օրհնությունը, կսպասենք մեր Աստծուն;
Կվստահենք Նրան որ մեզ սիրում է, Նա որ մեզ Իր Արյան գնով գնեց։
Սուրբ Հոգի, փափկեցրու և շարժիր մեր հոգիները սիրով,
Երկնքից մեր վրա փչիր հին ժամանակվա զորությունը։

Կփառավորենք Քո զորությունը, կերգենք հիանալի շնորհի մասին;
Ինչպես խոստացել ես, Եկ, Ոհ եկ, մեր մեջ, քո տեղը գրավի։
Սուրբ Հոգի, փափկեցրու և շարժիր մեր հոգիները սիրով,
Երկնքից մեր վրա փչիր հին ժամանակվա զորությունով։

Քո ներկայության մեջ մեզ աղոթով խոնարհեցրու,
Եւ հավատքով մեր հոգիները ոգեվորի,
Մինչեւ մենք պահանջենք, Սուրբ Հոգու խոստումը և կրակը
Սուրբ Հոգի, փափկեցրու և շարժիր մեր հոգիները սիրով,
Երկնքից մեր վրա փչիր հին ժամանակվա զորությունով։
   (“Old-Time Power,” Paul Rader, 1879-1938).

Իմ սիրելի ընկեր, Հիսուս Քրիստոս մեռավ խաչի վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Հիսուս Քրիստոս Իր թանկագին Արյունը թափեց խաչի վրա որ քեզ մաքրի քո մեղքերից։ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն է առած։ Նա Երկնքում է և քեզ համար աղոթում է։ Միայն Նրան վստահի։ Միայն Նրան վստահի։ Միայն Նրան վստահի այս պահին։ Նա քեզ կփրկի։ Նա քեզ կփրկի։ Նա քեզ կփրկի հիմա!

Մի մեղավոր կին եկավ Փարիսեցի Սիմոնի տունը։ Սուրբ Գիրքը գրում է,

“Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղավոր էր, երբոր իմացավ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ յուղ բերավ։ Եւ Նորա ոտների մոտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, և սկսեց արտասուքով Նորա ոտները թրջել, և իր գլխի մազերովը սրբում էր, և , նորա ոտները համբուրում էր, և իւղովն օծում։” (Ղուկաս 7:37-38)

Այս կինը ճանաչված մեղավոր է քաղաքում։ Մարդիկ գիտէին որ նա շատ մեղավոր էր և վատ համբավ ուներ։. Նա Հիսուսի մոտ կանգնեց և Նրա ոտները յուղով օծեց և համբուրեց։ Նա եկավ Հիսուսին։

“Եւ նրան ասեց։ Քո մեղքերը թողված լինի քեզ։ Եւ նորա հետ սեղան նստողներն սկսեցին իրանց մտքումն ասել։ Սա ով՞ է, որ մեղք էլ է թողում։ Եւ նա ասեց այն կնկանը։ Քո հաւատքն ապրեցրեց քեզ, գնա խաղաղությունով։” (Ղուկաս 7:48-50)

Նա շատ մեղավոր էր։ Բայց համենայն դեպս եկավ Հիսուսին։ Նա եկավ և համբուրեց Նրա ոտքերը։ Եւ Նրան ասաց, ՛՛Քո մեղքերը թողված են։՛՛ Նրա միայն կատարած գործը նա էր որ եկավ Հիսուսին։ Բայց դա բավական էր! Նրա մեղքերը ներված էր և նա փրկված էր!

Միայն գործը որ դու պիտի անես նույնն է որ նա արավ։ Նա պարզապես փրկվեց միայն Հիսուսին գալով։ Եւ Հիսուս քեզ ասում է,

“Ինձ մոտ եկեք … և ես հանգիստ կտամ ձեզ։” (Մատթեոս 11:28)

Եթե Հիսուսին գաս այս պահին, այս առավոտ, Նա կների քո մեղքերը և քո հոգին կփրկվի, նույն պես որ Սուրբ Գրքի ժամանակներում կատարեց։ Նա կփրկի քեզ եթե Իրեն գաս։ Նա քեզ կմաքրի խաչի վրա թափած Իր արյունով։ Նա քեզ Իր արդարությունը կհագցնի։ Նա քեզ կփրկի։ Քո միայն գործը որ պիտի կատարես, Իրեն գաս։ Նա կենդանի է հիմա, Աստծո աջ կողքին նստած Երկնքում։ Արդյոք՞ կգաս Իրեն։ Մի հին երգ ասում է,

Իմ կապանքներից, ցասումից ու խավարից դուրս,
   Հիսուս, գալիս եմ, Հիսուս գալիս եմ;
Քո փրկության մեջ, ուրախությունով ու ցնծումով,
   Հիսուս, գալիս եմ Քեզ –
Ինձանից դուրս գալով Քո սիրո մեջ բնակվելով,
   Հուսահատությունից դեպի հափշտակում վեր,
Աղավնու պես թեվեր առնելով,
   Հիսուս, գալիս եմ Քեզ։
(“Jesus, I Come,” William T. Sleeper, 1819-1904).


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Եսայիա 64:1-4
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Revive Thy Work, O Lord” (Albert Midlane, 1825-1909)