Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՄՏԻԿ ՏԱՆՔ ՀԻՍՈՒՍԻՆLOOKING UNTO JESUS Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Հունիս 11, 2017 “Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՛ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՛ Աստծո աթոռի աջ կողմը նստեց։’’ (Եբրայեցիս 12:2) |
Այս համարը Քրիստոսի բարի լուրի մասին է բացատրում։ Սրանից ավելի պարզ համար չեմ կարող գնել բոլոր Սուրբ Գրքում որ կարող լինի բացատրել թէ իրական Քրիստոնյաները ինչ բանի են հավատում։
Այժմ, կխնդրեմ մեծ ուշադրությամբ լսել այս քարոզին, երբ բոլոր զգուշությամբ այս համարը հնարավորին չափ բացատրելու եմ։ Թող որ այս համարը քո սիրտը բացի և Քրիստոսի լույսը նրա վրա փայլի, որում հիմա խավար է ու շփոթություն։
Հնարավոր է որ մի անձ եկեղեցի հաճախի և տակավին դեռ խավարի մեջ լինի։ Հնարավոր է մի անձ Սուրբ Գրքից շատ բաներ սովորի և դեռ շփոթված վիճակի մեջ լինի և իր հասկացողությունը դեռ խաւար վիճակի մեջ լինի։ Իմ աղոթքն է որ երբ ես քարոզում եմ Աստված Ինքը քո ՛՛հասկացողության աչքերը՛՛ բացի։” (Եփեսացիս 1:18) Միայն երբ Աստված այդ գործ կատարի դու կ՛կարողանաս այս համարի ճշմարտությունները մարսել։
Այս համարը երեք հիմնական ճշմարտություններ են սովորեցնում։
1. Հիսուս ինչ կատարեց ինձ համար։
2. Հիսուս ինչու դա կատարեց ինձ համար։
3. Ինչպես դրա օգուտները ստանալ։
I. Առաջին, Հիսուս ինչ կատարեց քեզ համար։
“Մտիկ տանք Հիսուսի [որ]… խաչն հանձն առաւ, և ամոթն արհամարհեց” (Եբրայեցիս 12:2)
Հունարեն ՛՛տոկալ՛՛ բառը նշանակում է “համբերությամբ տառապել”։ Հիսուս համբերությամբ մեծ տառապանքից և հալածանքից անցավ որպեսզի քո հոգին փրկի մեղքի պատժից։ Ինչպես Պողոսն է բացատրում։
(Քրիստոս) խաչն հանձն առավ, բոլոր (վիշտերով հանդերձ), հոգու չարչարանքը, մարմնի տառապանքը, (ծեծերը), խարազանը, ծակող փշե պսակը որ պատռում էր Նրա մարմինը, իր ձեռքերի և ոտքերի վրա գամերի (ծակեըը), բոլոր չարիքները որոնք եկան չարի ոխից կամ բարկությունից կամ մարդկանց Աստծո դեմ պայքարից, պատճառ չ՛եղավ Իր բեռը չտանելու, կամ այդ բեռի տակ ընկճվելու։ Մի անտեսանելի հեզությամբ և հնազանդությամբ այդ բոլոր նախագուշակված չարչարանքներից անցավ։ (Եսայիա 53)! (Matthew Poole, comment on Hebrews 12:2)
Ապա, Քրիստոս խաչելությունից անցաւ և ՛՛ամոթը արհամարեց՛՛ (Եբրայեցիս 12:2)։ “Արհամարել” նշանակում է “թեթեւակի մտածել” կամ “կամ քիչ մտածել։ Հիսուս Իր անցած մեծ չարչարանքի մասին քիչ մտածեց որովհետեւ Նա մտածում էր քո փրկության համար և Աստծուն փառք բերելու համար։ “Ամոթը արհամարել։” Ամոթ այստեղ այսինքը ՛՛շնորհազրկում՛՛։ Հիսուս պիտի շնորհազրկվեր որպեսզի դու մեղքի պատժից ազատվես։ Նա քո փոխարեն պիտի շնորհազրկվեր, որպեսզի Վերջի Դատաստանում դու չ՛շնորհազրկվես։
Նա ծեծվելով, թքվելով, մազերը քաշվելով շնորհազրկվեց։ Նա շնորհազրկվեց ժողովրդի բղավումով, որ կանչում էին, “Խաչիր դորան! Խաչիր դորան!” Նա շնորհազրկվեց երբ Իր հագուստները հանեցին, և մերկ Խաչի վրա կախեցին։
Նա շնորհազրկվեց, ամոթահար եղավ, քո փոխարեն։
“Որովհետեւ Քրիստոսն … մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, արդար և անարդարների համար” (Ա Պետրոս 3:18)
“Տերը Նորա վերա դրավ մեր ամենի մեղքը” (Եսայիա 53:6)
Հիսուս այն պատիժը որ դու պիտի ստանայիր Իր վրա վերցրեց։ Հիսուս պատժվեց քո փոխարեն։
Հիսուս ամոթահար եղավ քո փոխարեն։ Վերջի Դատաստանում բոլոր քո մեղքերը բարձր ձայնով Աստծո միջոցով կ՛կարդացվի։ Սա քո ամոթի պատճառն է լինելու բոլոր աշխարհի առջեւ։ Բայց եթե դու վստահես Քրիստոսին, Նա քո փոխարեն էր ամոթահարվեց։ Փոխարեն դու քո մեղքերի պատճառով մերկ և ամոթով կանգնես, Հիսուս Խաչի վրա մերկ կախվեց – եթե վստահես Իրեն!
Սուրբ Գիրքը սովորեցնում է Քրիստոսի գործի մասին, “ուրիշին փոխարինող քավության” խաչի վրա! Դկ․ Փ․ Բ․ Ֆիթզվաթըրը ասաց:
Նրա քավության գործը հաջողակ էր, որը նշանակում է ուրիշի տեղ լինել կամ ներկայացուցիչը լինել։ (Christian Theology, Eerdmans, 1948, p. 426)
Անգլերեն բառը “vicarious” նշանակում է “ուրիշի փոխարինող”։ Եւ դա ճիշտ այն գործն էր որ Հիսուս Քրիստոս քեզ համար կատարեց! “Մի անձի տեղը (դու) ուրիշի միջոցով գրավեց (Քրիստոս)” Նա այն պատիժը որ դու էիր արժանի առնելու Իր վրա վերցրեց։
Սուրբ Գիրքը ասում է։
“Քրիստոսը մեկ անգամ պատարագվեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար։” (Եբրայեցիս 9:28)
“Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3)
Քրիստոս քո պատժի արժանի մեղքի վարձքը վճարեց։ Նա գինը վճարեց։
Իմ խորթ հայրը որը մի ծեր նավաստին էր, մի օր մի ոստիկանի հետքին քացիով զարկեց։ Նրան բանտը նետեցին։ Կես գիշերին մայրս զանգեց Էդ Գալիքին խնդրելով նրան բանտից իր երաշխավորությամբ հանելու։ Նրանք իրեն ազատեցին։ Երբ բանտից դուրս էր գալիս տեսավ Էդին և հարցրեց, “Դու այստեղ ինչ՞ ես անում։?”
Դա ինձ հիշեցրեց Հիսուսի խոսքը։ Նա քեզ երաշխավորեց որպեսզի քո մեղքի համար չ՛պատժվես և դժոխք չգնաս։ Մենք նայում ենք Խաչին և ասում, “Դու այստեղ ինչ՞ ես անում։” Պատասխանն է – Նա քո երաշխիկն է վճարում – որպեսզի քեզ դժոխքի բանտից ազատի! Քո հաւատքը Հիսուսի վրա դիր հիմա!
II. Երկրորդ, ինչու Հիսուս դա քեզ համար կատարեց։
“Իր առաջին դրված ուրախության փոխանակ։՛՛ (Եբրայեցիս 12:2)
Հիսուս դիտավորյալ Խաչը բարձրացավ։ Նա կարող էր որեւէ ժամանակ փախուստ տալ այդ վիճակից։ Փոխարեն, “նա եղավ ինչպես մի ոչխար որ մորթվելու էր տարվում” (Եսայիա 53:7)։ Ինչու՞ Նա այսպես խոնարհաբար Խաչը տարվեց քո մեղքերի վարձքը վճարելու։ Նա դա արաւ “Իր առաջին դրված ուրախության փոխանակ։” (Եբրայեցիս 12:2)
Առաջին, Երկինք մտնելու ուրախության համար։ Քրիստոս գիտեր որ Խաչի վրա մեռնելուց հետո, անմիջապես Երկինք է մտնելու։ Նա իր կողքին մեռնող աւազակին ասաց, “Դու այսօր իմ հետ դրախտումը կ՛լինես։” (Ղուկաս 23:43)
Ապա, Նա սպասում է այն ուրախ պահին երբ քեզ էլ Երկնքում կհանդիպի։ Ինչ մեծ ցնծություն էր երբ Նա ապաշխարած ավազակին տեսավ! Եւ ինչ մեծ ցնծություն է լինելու երբ Նա քեզ տեսնի։
Անցած օրը տեսա մի քանի մարդկանց որոնց ես դեպի Քրիստոս եմ առաջնորդել։ Նրանցից մեկը սարգավակների նախագահն է իսկ մյուսը հովիվի օգնական։ Նրանց տեսնելը ինձ մեծ ուրախություն է պատճառում, որոնց ես քառասուն տարիներ առաջ դեպի Քրիստոս առաջնորդեցի։ Սա էլ նույնպես Երկնքում Քրիստոսի ուրախության պատճառ է լինելու։ Եւ դրա պատճառով է որ Նա դիտավորյալ կերպով թույլ տվեց Իրեն խաչը հանեն – որպեսզի “շատ որդիք փառքի մեջ տանի։” (Եբրայեցիս 2:10)
Այդ պատճառով է որ Հիսուս կոչվում է “հավատքի զորագլուխ և կատարող՛՛։ Նա հավատք է ստեղծում մեր մեջ և կատարյալ անում ու պաշտպանում մեզ։ Փրկությունը բոլորովին Քրիստոսի մեջ է!
III. Երրորդ, Նրա գործից դու ինչ օգուտ ես ստանում ։
“Մտիկ տանք Հիսուսին … Աստծո աթոռի աջ կողմը նստեց” (Եբրայեցիս 12:2)
Գործք Առաքելոց գրքի մեջ չենք տեսնում առաքյալները որեւէ պատգամ բերեն առանց նշելու Քրիստոսի Երկինք բարձրանալու և Աստծո աջ կողմին նստելու մասին։ Ես համոզված եմ որ, մեր ժամանակներում ևս, պետք ունենք Համբարձման մասին քարոզենք ինչպես առաքյալները քարոզեցին։ Հետեվեալն են պատճառները թէ ինչու պիտի այդ քարոզենք։
1. Քրիստոսի Երկինք բարձրանալը և Հոր աջ կողմին նստելով, պարզապես ցույց է տալիս որ Քրիստոս և Հայրը երկու որոշակի – տարբեր – Անձեր են։ Այսօր Սուրբ Գրային վարդապետությունում, Երրորդությունը աղոտացել է։ Շատեր անգիտակցաբար այս վճռական հարցում դարձել են մօդալիստիկ հերետիկոսներ։
2. Սուրբ Գրային հաշտության, քավության, և արդարացման մեծ վարդապետություններում համարյա կորել է իմաստը որ Հայր Աստվածը և Հիսուս Որդին Երրորդության մեջ տարբեր անձեր են։ Քրիստոսի միջնորդության գործը կտրուկ կերպով Համբարձման ժամանակ հստակ պարզաբանվել է։
3. Դիսիժնիզմի հարցը, Համբարձման մասին քարոզելու ժամանակ, պարզվել է։ Մարդկանց դարձնելով համբարձված Քրիստոսին, բուժում է բոլոր տեսակի դիսիժնիզմի հարցերը։
Մի քանի ժամանակ առաջ մի քարոզիչից հիանալի մի քարոզ լսեցի Փարիսեցիների և դպիրների մասին (Ղուկաս 18:9-14)։ Նա բացահայտեց համարեա բոլոր տեսակի դիսիժնիզմները, ցույց տալով որ փրկությունը չէ ստացվում ՛՛մեղավորի աղոթքը՛՛ աղոթելով, եկեղեցի գնալով, և այլն։ Ապա նա ասաց, “դու պիտի հաւատաս Հիսուսին։” Մտածեցի, “Ճիշտ է!” Ապա նա ասաց, “Հաւատալ Հիսուսին նշանակում է դու հաւատում ես որ Նա մեռաւ քո մեղքերի վարձքը վճարելու համար։” Մտածեցի, “Oh, ոչ! Նա այս վարդապետության վրա շփոթված է, հաւատալով Հիսուսին, Ինքն Իրեն!”
Ինչքան կ՛ցանկանայի այս քարոզիչը այս հիանալի քարոզը վերջացնել հրահանգելով մեղաւորներին վերեւ նայել – համբարձված Քրիստոսին – Աստծո աջ կողմը նստած – Երկնքում!
“Մտիկ տանք Հիսուսին … Աստծո աթոռի աջ կողմը նստեց” (Եբրայեցիս 12:2)
Ահա թէ որտեղ պիտի նայել! Ահա թէ ում պիտի հավատալ! Ահա թէ ինչպես փրկվել!
“Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կ՛փրկվուիս դու՛ և քո տունը։” (Գործք Առաքելոց 16:31)
Նայիր և ապրի, եղբայրս, ապրի!
Նայիր Հիսուսին հիմա և ապրի!
Սա գրված է Իր Խոսքում, ալելուիա!
Միայն եթե “նայես և ապրես”։
(“Look and Live,” William A. Ogden, 1841-1897).
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Հովհաննես 12:28-32
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Look and Live” (William A. Ogden, 1841-1897)
ՆԱԽԱԳԻԾ՝ ՄՏԻԿ ՏԱՆՔ ՀԻՍՈՒՍԻՆ LOOKING UNTO JESUS Դկ․ Ր․Լ․Հայմերզ “Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՛ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՛ Աստծո աթոռի աջ կողմը նստեց։’’ (Եբրայեցիս 12:2) I. Առաջին, Հիսուս ինչ կատարեց քեզ համար, – “ Նա խաչը II. Երկրորդ, ինչու Հիսուս դա քեզ համար կատարեց – “այն III. Երրորդ, Նրա գործից դու ինչ օգուտ ես ստանում – “Հիսուսին |