Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԵՒ ԴՈՒՌԸ ՓԱԿՎԵՑԱՎAND THE DOOR WAS SHUT Այս քարոզի հեղինակն է Դկ. Ր. Լ. Հայմերզը, “Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10) |
Ձեզանից շատ շատեր ապագայից չեք վախենում։ Ձեք վախենում որովհետեւ արթուն չեք։ Քնած էք, երբ ձեր կյանքը անցնում է։ Դուք այս քարոզների ժամանակ քնած էք։ Խորհրդատվության ժամանակ քնած էք։ Քնած էք կյանքի ընթացքում։ Քնած մնալու էք մինչև վերջապես կենդանի և բարկացած Աստծո ձեռքերի մեջ կ՛արթնանաք։ Դու պիտի արթնանաս, և քո հոգեւոր կյանքի վիճակը գիտակցես։ Պիտի վախենաս։ Պիտի ձեռնարկես քո հոգու իրական վիճակը։ Պիտի վախենաս և Տիրոջից վախենալու փորձառությունը ունենաս։ Պիտի վախենաս, և քունդ կորցնես։ Սուրբ Գիրքը ասում է,
“Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է” (Առակաց 1:7)
Քրիստոսի երկրորդ գալստյան մասին խոսվել է կենդանիների և մեռածների համար, բոլոր Քրիստոնէության պատմության սկզբից։ Դա կոչվել է մի խորհուրդ, բայց հիմա հայտաբերվել է, և դեռ դու չես վախենում։
1. Խորհուրդ (“musterion”), նախապես թագնված մի ճշմարտություն է որ Նոր Կտակարանում բացահայտվել է։ 11 գաղտնիքներ կան որ Նոր Կտակարանում բացահայտվել են։ Հափշտակությունը նրանցից մեկն է։
2. Ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կ՛փոխվինք (Ա Կորնթացիս 15:51)
3. Սա պատահելու է մի ակնթարթում (Ա Կորնթացիս 15:52)
4. Մեռելները հարություն կառնեն անապականելի, և մենք կփոխվինք (Ա Կորնթացիս 15:52)
"Տակավին հայտնված չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք թե, երբ որ նա կ՛հայտնվի, նորա նման կ՛լինենք, որովհետեւ կ՛տեսնենք նորան ինչպես որ է” (Ա Հովհաննես 3:2)
Սուրբ Գրքում գրված է,
“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կ՛գա երկնքիցը․ և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն։ Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կ՛լինինք։ ” (Ա Թեսաղոնիկեցիս 4:15-17)
1. Քրիստոս Երկնքից վայր կ՛իջնի (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)
2. Նա լրիվորեն երկրի վրա չէ իջնելու, “օդի մեջ Տիրոջը դիմավորելու ենք” (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)
3. Բարձր փողի “ձայն” է լինելու երբ Քրիստոս օդի մեջ երեւնա (Ա Թեսաղոնիկեցիս 4:16)
4. Մեռած Քրիստոնեաները հարություն կառնեն - և կհափշտակվեն (4:17)
5. Ապա կենդանի մնացածները որ ճշմարտապես ապաշխարած են կհափշտակվեն և Հիսուսին օդի մեջ կդիմավորեն (4:17)
Սուրբ Գիրքը խոսում է իմաստուն և հիմար կույսերի մասին։ Սա իմաստալի և մտադրված մի առակ է։ Առակը ակնարկում է հափշտակության։ Գրված է,
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
Այս առավոտ հարկավոր է երեք կետեր նկատի առնել։
1. Եթե դու դարձի եկած չես, դուրս ես մնալու – հափշտակության ժամանակ տեղ ես մնալու։
2. Նշանները բոլորը ցույց են տալիս որ հափշտակությունը կարելի է որևէ ժամանակ տեղի ունենա։
3. Եթե չ՛հափշտակվես կուզենայիր որ մեռած լինէիր։
I. Առաջին, եթե դարձի եկած չես, դուրս ես մնալու – հափշտակության ժամանակ տեղ ես մնալու։
Սուրբ Գիրքը ասում է,
“Եւ երբ որ նորանք գնացին գնելու, փեսան եկավ (Քրիստոսը եկավ); և պատրաստները նորա հետ հարսանիքը մտան (Երկինք մտան); և դուռը փակվեցավ” (Մատթեոս 25:10)
Նոյի ժամանակվան պատահած դեպքը ճշգրիտ պատկեր է այս դեպքի։
“Եւ նրանք (տապանը) մտան, ինչպես Աստված նորան պատվիրել էր։ Եւ Եհովան նորա ետևիցը դուռը փակեց” (Ծննդոց 7:16)
Եւ Աստված ասաց:
“Որովհետեւ եոթը օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ” (Ծննդոց 7:4)
Աստված նախքան ջրհեղեղի սկսելը, տապանի դուռը փակեց։ Սա մի պատկեր է հափշտակության ժամանակվան, դռան փակման, նախքան դատաստանի օրվան։
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
Եթե չես ապաշխարել, դուրս ես մնալու – չես հափշտակվելու։ Հիմա պիտի քո հոգու վիճակը պարզես։ Հիմա պիտի այս քարոզչության պատասխանես։ Հիմա պիտի Հիսուսին վստահես։ Հիսուս ասաց։
“Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր՛, Տեր՛, չէ՞ որ քո անունովը ․․․ զորություններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ՛ երբեք ձեզ չեմ ճանաչել․ ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ” (Մատթեոս 7:23)
“Փորձեցեք ձեր անձերը, թէ արդեոք՞ հավատքումն էք” (Բ Կորնթացիս 13:5)
Եթե դարձի չես եկել, եթե իսկապես Հիսուսին չես վստահում, եթե վստահում ես քո զգացումներին կամ վարդապետություններին, դու հափշտակության համար պատրաստ չես։ Դու տեղ ես մնալու!
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
II. Երկրորդ, դու պիտի գիտակցես որ բոլոր նշաները տեղի են ունենում։ Կարելի որ այս առավոտ տեղ մնաս։
1. Իսրայել ազգի վերականգնումը 1948 թվին, երբ նրանք վերադարձան իրենց երկիրը (Ղուկաս 21:24; Մատթեոս 24:32-34; Եզեկիել 37:21; 38:8)
2. Քրիստոնեաների և Հրեանների հալածանքի աճումը աշխարհի չորս անկյուներում (Մատթեոս 24:9-10; Երեմիա 30:7; Դանիել 2:1)
3. Աշխարհում սովի աճումը, անհավասարակշիռ բնապահպանությունը, համաճարակներ օրինակ AIDS հիվանդության պես, և երկրաշարժների բազմանալը (Մատթեոս 24:7)
4. Քրիստոնեանների ուխտադրուժության աճումը (Բ Թեսաղոնիկեցիս 2:3; Մատթեոս 24:11-12)
5. Մարդ արարածին վերադարձնել այն վիճակին որ իշխում էր Նոյի ժամանակին, ջրհեղեղից առաջ։ (Մատթեոս 24:37-40)
Սուրբ Գիրքը համեմատում է Նոյի ժամանակները Քրիստոսի վերադառնալու ժամանակին։.
1. Նոյի ժամանակ մարդիկ փրկության մասին անհոգ էին։ Արթուն չէին։ Ձեզ նման էին – վախ չունեին և մեղավոր չէին զգում իրենց։
2. Նոյի ժամանակվան նշանները այստեղ են։ Եւ դու տեղ ես մնալու!
Նա լսում է մի ձայն և գլուխը դարձնում է – նա գնացել է։
Երանի մենք բոլորս պատրաստ լինէինք։
Երկու մարդիկ բլուրից բարձրանում էին,
Մեկը անհետանում է և մյուսը հաստատ կանգնում է,
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք․․․
Ժամ չկա միտքդ փոխելու։
Որդին եկել է, և դու տեղ ես մնացել։
(“I Wish We’d All Been Ready” by Larry Norman, 1947-2008)
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
Բայց պետք չունես սպասես հափշտակության և տեղ մնաս։ Կարելի է այս առավոտ Աստծուց տեղ մնաս հավիտյան։ Կարելի է որ Աստված լրիվորեն հույսը կտրի քեզանից և փրկության դուռը քո վրա փակի։ Կարելի է մի աններելի մեղք գործես, առանց նկատելու։ Կարելի է փրկության առիթը կորցնես։ Երբ Աստված դուռը փակի քո վրա, այլեւս հույս չկա քեզ համար։ Դուռը կ՛փակվի, և դու հայիտեան կորած կ՛մնաս։
III. Երրորդ, Եթե չ՛հափշտակվես կուզենայիր որ մեռած լինէիր – և դուռը փակվեցավ։
Գուցե մտածեք այս բոլորը միայն մի պատմություն է։ Կարելի է թույլ տաս քո միտքը ուրիշ բաներով շեղվի այս պահին։ Բայց երբ չ՛հափշտակվես, կ՛ուզենայիր մեռած լինել։ Սուրբ Գիրքը մեզ պարզապես դա ասում է։
“Եւ այն օրերումը մարդիկ մահը կ՛խնդրեն ... և չեն գտնիլ նորան...” (Հայտնություն 9:6)
Հափշտակությունից հետո շարունակ ինքնասպանության մասին ես մտածելու։ Կ՛ուզենայիր մեռած լինել։ Ինչու՞։
1. Դու դեւերի միջոցով որ անդունդի գուբից կ՛արձակվեն, կ՛չարչարվես, ըստ Հայտնության 9:1-2։ Լսեք Դկ․ Ջան Րայսի տրված բացատրությանը այս դեւերի մասին։
“Կասկած չունենք որ մարախները այստեղ դեւերն են ․․․գալու չարչարելու ՛այն մարդկանց որ Աստծու կնիքը չեն կրում իրենց ճակատների վրա՛, այս դեւերը դժոխքից են, ‘այն օրերում մարդիկ մահը կ՛փնտռեն …’
…այստեղում նշված չարչարանքը հոգեւոր չարչարանք է, անհանգիստ, տառապող մի միտք։ Այս մարախների պատկերը հիանալի է, մի ահավոր երազի նման, մարդի վախերը, նեղությունները ու դժբախտությունների գումարումն է … Նրանք հոգին (միտքը) չարչարում են … Կարող եք՞ պատկերացնել հոգու ահավոր կորուստը երբ մարդը հանձնվում է չար հոգինների։” (John R. Rice, Behold, He Cometh! A Commentary on Revelation, Sword of the Lord, 1977, pp. 169-171)
Դու գիշեր և ցերեկ մտքով չարչարվելու ես դեւերի միջոցով։ Ոչ ոք չի լինելու քեզ օգնելու, ոչ մի դեղ քեզ չէ հանգստացնելու։ Տառապանքի մեջ ես լինելու բայց և դրանցից ոչ մեկը քեզ օգնության չեն հասնելու, քանի որ միլոնավորներ դեւերի միջոցով վայրենի են դառնալու։ Համարյա խելագարվելու ես։ Կ՛ցանկանայիր մեռած լինէիր։ Շարունակ ինքնասպանության մասին կ՛մտածես։ Ոչ ոք չի լինելու քեզ օգնելու! Շատ երկար սպասեցիր։ Տեղ մնացիր։
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
2. Այն օրերում եթե Քրիստոնեա դառնաս մահապատժի ես ենթարկվելու։ Սուրբ Գիրքը գրում է “նրանց հոգիքը որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար, և Աստծո խոսքի համար, և նորանց որ չ՛երկրպագեցին գազանին և ոչ էլ նորա պատկերին, և նորա դրոշմը չ՛առան իրանց ճակատի և ոչ էլ իրանց աջ ձեռքի վերա։” (Հայտնություն 20:4)
Այն ժամանակ կ՛հասկանաս որ Մեծ Նեղության մեջ ես։ Նրանք կ՛ուզենան միկրոչիփ, կամ նման մի բան, քո ձեռքի կամ ճակատի վրա դնել։ Հիշելու ես որ սա քեզ դարձնելու է Նեռի հետեվող։ Դու ասելու ես, ՛՛Ոչ, ես այդ իմ մարմնի վրա չեմ առնելու։՛՛ Բայց դու առանց դրան ոչ մի բան չես կարողանալ գնել։ Քո ձեռքը “scan” են անելու գնումների ժամանակ։ Քաղցած ես մնալու։ Ուտելիք չես կարողանա առնել! Մեկը քեզ մատնելու է։ Քեղ գլխատելու են Քրիստոնա լինելու համար։ Ամեն դեպքում ամեն բան ձեռքից տալու ես, որովհետեւ տեղ ես մնացել!
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
3. Դատաստանից ես անցնելու։ Մեկը կարելի է ասել, ՛՛Ես նրանց թույլ եմ տալու միկրոչիփը ձեռքիս վրա դնեն։ Ապահով կ՛լինեմ։ Նրանք իմ գլուխը չեն կտրելու։” Բայց, թէեւ գլուխ կտրվելուց ազատվես, դեռ դատաստանի գավաթներից պիտի անցնես!
(1) Մի ահավոր ցավ է առաջանալու քո մարմնի մեջ որ ցերեկ և գիշեր տառապելու ես (Հայտնություն 15:6)
(2) Բոլոր ովկեանոսի և մաքուր ջրերը թույնավորվելու են։ Եւ դու խմելու ջուր չես ունենալու։ (Հայտնություն 16:3-4)
(3) Դու տաքից խորշակահար ես լինելու։ Մի երկնաքար է ընկնելու և վառելու է քեզ։ Մարմինդ ահավոր կերպով վառելու է։ Ոչ մի դեղ չի լինելու։ Մարմնիդ վրա վառված վերքերից թարախը թափելով քայլելու ես։ (Հայտնություն 16-8-9)
(4) Հոսանք չի լինելու։ Գիշերները մթության մեջ ես մնալու, ցավից լեզուդ կծելով։ (Հայտնություն 16:10-11)
(5) Աշխարհի բանակները ռազմականացնվելու են։ Սա քեզ ավելի է անհանգստացնելու և շփոթեցնելու – ինչպես բոլոր պատերազմներ են անում։ Ձեզանից շատերին – մարդ կամ կին – հակառակ ձեր կամքին բանակ են տանելու։ (Հայտնություն 16:12-16)
(6) Մի շատ մեծ երկրաշարժ է լինելու, բոլոր արձանագրված երկրաշարժներից ավելի ուժեղ։ Ապա երկրաքարեր են թափելու կարկուտի պես։ Ուր՞ ես թագնվելու։ Շենքերը երկրաշարժից թափելու են։ Ուր՞ ես թագնվելու։ (Հայտնություն 16:17-21)
Եւ հիշիր այս բոլորը պատահելու է որովհետեւ ապաշխարությունը հետաձգեցիր։ Դու գիտէիր Հիսուս Քրիստոս խաչի վրա մեռավ որպեսզի քո մեղքերի վարձքը վճարի։ Դու գիտէիր Նա հարություն առավ մեռելներից և Երկինք գնաց, և Ամենակարող Աստծո աջ կողմն է նստած։ Դու գիտէիր որ Աստծո Որդուն պետք ունես որպեսզի քո մեղքերը Իր Արյունով մաքրվի։ Դու այս բոլորը գիտէիր – բայց հիմարությունով զբաղվեցիր։ Դու խաղ արիր, ծիծաղացիր և պատրվակներ բերեցիր։ Դու տեղ մնացիր!
“Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10)
Դկ․ Հայմերզ, խնդրեմ եկեք և աղոթքով ժողովը փակեք։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Մատթեոս 25:1-10
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Wish We’d All Been Ready” (Larry Norman, 1947-2008).
ՆԱԽԱԳԻԾ՝ ԵՎ ԴՈՒՌԸ ՓԱԿՎԵՑԱՎ Այս քարոզի հեղինակն է Դկ. Ր. Լ. Հայմերզը, “Եւ դուռը փակվեցավ։” (Մատթեոս 25:10) I. Առաջին, դու հափշտակության ժամանակ տեղ ես մնալու, II. Երկրորդ, դու պիտի գիտակցես որ բոլոր նշաները տեղի են ունենում։ III. Երրորդ, եթե չ՛հափշտակվես կուզենայիր որ մեռած լինէիր, |