Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԴԺԳՈՀՆԵՐԻՆՆ ԷDELIVERANCE IS ONLY FOR THE DISSATISFIED Այս քարոզի հեղինակն է Դկ. Ր. Լ. Հայմերզը, “Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՛ ապաշխարության։” (Ղուկաս 5:31-32) |
Հիսուս դուրս ելավ և մի մաքսավոր տեսավ անունը Ղեւի։ Դա Մատթեոսի իսկական անունն էր։ Հիսուս Մատթեոսին կանչեց որպեսզի իրեն հետեվի,
“Եւ նա ամեն բան թողեց, վերկացավ գնաց նորա ետեւից։” (Ղուկաս 5:28)
Մատթեոսը մաքսավոր էր և Հռոմայեցինների համար մաքս էր հավաքում։ Հրեաները մաքսավորներին ատում էին, որովհետեւ Հռովմայեցինները նրանց թույլ էին տալիս օրինավոր պայմաններից դուրս մարդկանցից ավելի մաքս հավաքել։ Ապա հավաքված դրամի մի մասը հանձնում էին Հռովմայեցիններին իսկ մնացածը պահում էին իրենց։ Դրա համար մեծ մասամբ մաքսավորները հարուստ էին, և հրեաները նրանց ատում էին։ Նրանք համարվում էին զզվելի մեղավորներ հրեաների աչքին։
Երբ Մատթեոսը Հիսուսին հետեվեց, ՛՛նա ամեն բան թողեց,՛՛ այսինքն նա մաքս հավաքելու շահութաբեր աշխատանքը լքեց, ՛՛և Նրան հետեվեց։՛՛
Ապա Մատթեոսը իր տնում խնջույք պատրաստեց։ Մի մեծ խումբ ուրիշ մաքս հավաքողներ, և ամեն տեսակի մեղավորներ, եկան իր խնջույքին մասնակցելու։ Նրանք ամենա վատ տեսակի մարդիկն էին։ Զինօ, բանաստեղծը, գրում է, ՛՛Բոլոր մաքսավորները գողեր են։՛՛Փարիեսիցիները մաքսավորների, կամ նրանց ընկերների, կամ որևէ մեկի որ նրանք ՛՛մեղավոր՛՛ էին կոչում գործ չունէին։”
Երբ մաքսավորների և մեղավորների մեծ խումբը հավաքվեցին այդ խնջույքին, Փարիսեցինները եկան բողոքելու և տրտնջալու։ Նրանք աշակերտներին ասացին,
“Ինչու՞ էք մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում։” (Ղուկաս 5:30)
Հիսուս դուրս ելավ խնջույքից և Փարիսեցիներին պատասխանեց,
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՛ ապաշխարության։” (Ղուկաս 5:31-32)
Հիսուս Իր պատճառները բերեց Փարիսեցիներին թէ ինչու է մեղավորներին խնջույքի կանչել։ Նա նրանց ասաց առողջները բժշկի պետք չունեն։ Նրանք որ հիվանդ են պետք ունեն։ Նրանց կարծիքով, դպիրները և Փարիսեցիները մեղքի հիվանդությունից ազատ էին, քանի որ նրանք օրենքը պահում էին, հիվանդ չէին, և մեղավոր չէին համարվում։ Փարիսեցիները ժամանակի ուղղափառ Հրեաններն էին։ Դպիրները նրանք էին որ Սուրբ Գրքից տպում և ուսուցանում էին։ Նրանք չէին մտածում որ Մեծ Բժշկին, Հիսուսին, պետք ունեն։ Նրանք մտածում էին,
“արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում։” (Ղուկաս 18:9)
Եւ Հիսուսի պատասխանը մի հանդիմանություն էր նրանց հպարտ և ինքնագոհ Փարիսեցիներին,
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՛ ապաշխարության։” (Ղուկաս 5:31-32)
Եթե քեզ լավ ես զգում, դու Հիսուսի կարիքը չես զգալու։ Բայց եթե զգաս որ կորած ես ու մեռնում ես մեղքի մեջ, Հիսուս քեզ համար կարեւոր է լինելու, և Իրեն փնտրելու ես քո հոգին բժշկելու և փրկելու մեղքի հետեւանքներից։ Անչափ կարևոր է քո մեղքը, անհույսությունը և անբավարարությունը զգաս – եթե ոչ Քրիստոսի կարիքը չես զգալու։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։” (Ղուկաս 5:31)
I. Առաջին, նրանք որ իրենց կյանքի ուղիով բավարար են Հիսուսի պետքը չեն զգալու։
Երբ Սուրբ Գիրքը կարդաս, նկատելու ես, որ Հիսուս հաճախ մեղավորների հետ էր ուտում։ Մեղավորներ իրենց կյանքից բավարար չէին։ Նրանք զգում էին որ մի բան ահավոր կերպով սխալ է իրենց կյանքում։ Սրանից մի բան ենք կարող սովորել։ Այս կորած մարդիկ Հիսուսով էին հրապուրված որովհետեւ նրանց հետ ընկերական էր վարվում։ Եւ նրանցից շատեր փրկվեցին։
Նրանք այնքան անբավարար էին իրենց կյանքում որ Քրիստոսին դիմեցին։ Մատթեոս մաքսավորը, ինչպես կարդում ենք Ղուկասի հինգերորդ գլխում այդպես արավ։ Զաքեոս մաքսապետը, Ղուկաս տասնիններորդ գլխում այդպես արավ։ Եւ Հիսուս իրեն ասաց,
“Զաքէոս, շուտ արա իջիր, որովհետեւ ինձ այսօր պետք է քո տանը կենալ։ Նա էլ շտապելով իջավ և ուրախութիւնով ընդունեց նորան։ Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին և ասում թէ մեղավոր մարդի մոտ մտավ հանգիստ առնելու։ ․․․ Եւ Հիսուսն էլ նորան ասեց թէ, Այսօր փրկություն եղավ այս տանը... Որովհետեւ մարդի Որդին եկավ, որ որոնե և ապրցնէ կորածին։՛՛ (Ղուկաս 19:5-10)
Հպարտ դպիրները և Փարիսեցիները Քրիստոսի պետքը չզգացին; նրանք իրենց կյանքով բավարար էին։ Բայց մաքսավորներ և մեղավորներ եկան Նրան և փրկվեցին։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։”(Ղուկաս 5:31)
Նրանք որ իրենց կյանքի ուղիով բավարար են Հիսուսի պետքը չեն զգալու։ Բայց նրանք որ հոգնած են իրենց կյանքի կերպով գալու են և փրկվելու են։
Իսկ դու ինչպես՞։ Փորձառությամբ գիտեմ որ ձեզանից շատերի համար սա ճշմարիտ է։ Եթե քո կյանքով բավարար ես, դու Հիսուսի պետքը չես զգալու և չես փրկվելու։ Եթե քո կյանքի կերպով հագեցած ես, Քրիստոսի կարիքը չես զգալու որ Նա փոխի քո կյանքը։
“Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները։” (Մատթեոս 9:12)
II. Երկրորդ, նրանք որ իրենց աստվածապաշտությամբ բավարար են զգում, Հիսուսին պետքը չեն զգալու։
Նայեք մեր քաղաքին և նրա բնակիչներին։ Արդյոք՞ նրանցից քանիներ լրջորեն մտածում են Աստծո մասին։ Գիտես որ չեն մտածում։ Սուրբ Գիրքը ասում է,
“Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող” (Հռովմայեցիս 3:11)
Եթե Աստծո շնորքը, Սուրբ Հոգու միջոցով քեզ չհասնի, դու երբեք Աստծուն Քրիստոսի միջոցով չես փնտռելու և գոհ ապրելու ու մեռնելու ես առանց Աստված։
Բայց եթե Աստծո շնորքը սկսի քո սրտի մեջ գործել, սկսելու ես քո վիճակից դժգոհել։ Կսկսես ամեն բան տարբեր տեսնել։ Կարելի է մի խումբ մարդկանց մեջ լինես և մտածես, “Այս մարդիկ ինչ՞ բանի համար են ապրում։ Ինչու՞ Աստծո մասին անհոգ են։ Սկսելու ես մտածել քո մասին և մահվան մասին։ Քո կրոնը մակերեսային կերեվա, և անօգուտ։ Ուրիշների պատրվակները, քեզ բավարար չեն թվալու։ Կսկսես մտածել որ կյանքը ուտելուց, քնելու, սովորելուց ու խաղալուց ավելին ունի առաջարկելու։
Երբ Աստծո շնորքը սկսի քո կյանքի մեջ գործել, աստվածապաշտության զգացումը քո մեջ զգալու ես։ Կ՛սկսես զգալ,
“օտար Աստծո կյանքիցը” (Եփեսացիս 4:18)
Աստված քեզ համար օտարական է թվալու, և քեզ ահավոր հարաբերության մեջ ես տեսնելու Նրա հետ,
“հույս չունեիք, և անաստված էիք աշխարհքում” (Եփեսացիս 2:12)
Ուրեմն քեզանից հարցնում եմ, արդյոք՞ քո կյանքից գոհ ես։ Եթե գոհ ես, շատ քիչ հույս կա քեզ համար որ Քրիստոսին գաս։ Շարունակելու ես ինչպես որ կաս – ուրախ ապրել ու մեռնել առանց Աստծուն ճանաչելու անձնականապես։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։” (Ղուկաս 5:31)
Եթե առանց Աստծուն ապրելով ուրախ ես, Հիսուսի կարիքը չես զգալու։
Այս միտումը կա, մանավանդ երիտասարդների մեջ, որ հավատքով շատ հետաքրքրվելը տկարության նշան է։ Նրանք որ ճշմարիտ Քրիստոնեաններ չեն մեծ հետաքրքրություն ցույց տվող մարդկանց մասին մտածում են որ մի քիչ անսովոր, տարօրինակ, և նորմալ չեն։
Սա հաճախ բանավորապես չի արտահայտվում։ Մարդիկ ընդհանուր առմամբ չեն ասում, “Այս մարդը տարօրինակ է, նա գնում ինքն իրեն աղոթում է։” Այդ իբրեւ կանոն չեն ասում։ Բայց մտածում են։ Քո ոչ-Քրիստոնեա ընկերները դա մտածում են։ Նրանք այսպես մի բան են ասելու, “Շատ կրոնական մի եղիր։ Մոլեռանդ մի եղիր” – նման բաներ։ Այս մտածելակերպը շատ տարածված է, որովհետեւ մարդ արարածը մեղքի վիճակի մեջ է։
“Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է։” (Հռովմայեցիս 8:7)
Իրենց չ՛փրկված վիճակի մեջ, բոլոր մարդիկ
“բռնությամբ բարկության որդիք են” (Եփեսացիս 2:3)
Այդ պատճառով է որ չ՛փրկված ընկերներ և բարեկամներ ամեն ջանք կ՛թափեն որպեսզի քեզ համոզել Աստծուն չ՛հետեվել։ Նրանք կարելի է փորձեն քեզ ուրիշ եկեղեցի կամ իրենց ՛՛եկեղեցին՛՛ տանել – որեւէ բան որպեսզի քեզ այս եկեղեցուց հեռու պահեն! Ինչու՞։ Որովհետեւ գիտեն ՛՛իրենց՛՛ եկեղեցին պաղ է, և Աստված այնտեղից բացակա է։ Իրենց իսկական շարժառիթը նա է որ քեզ Աստծուց հեռու պահեն,
“Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծո դեմ թշնամություն է։” (Հռովմայեցիս 8:7)
Չ՛վերականգնված վիճակ է, մարդ արարածը Աստծո դեմ ապստամբ վիճակ ունի։ Երբ Աստված քեզ կանչի, քո կորած ընկերները և բարեկամները կ՛փորձեն քեզ Աստծուց հեռացնեն։ Ծնողներ անգամ կարելի է նույն գործը անեն։
Բայց Հիսուս ասաց,
“Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ՛գա՛ և հիմա է, որ մեռելներն Աստուծո Որդու ձայնը կլսեն, և լսողները կապրին։” (Հովհաննես 5:25)
Թէեւ ըստ Եփեսացիս 2:1, 5, դուք հոգևորապես մեռած էք, Աստծո Որդին ձեզ կանչում է։ Քո մեռած վիճակում, ՛՛լսիր Աստծո Որդու ձայնը՛՛։ Երբ Նա կանչի այլեւս բավարար չես լինի ապրել կյանքը առանց Հիսուսի։ Ավելին կուզենաս և կփնտրես Հիսուս Քրիստոսին։ Բայց քանի որ քնած և մեռած վիճակի մեջ ես, բավարար կապրես և կմեռնես առանց Քրիստոսի։ Միայն այն ժամանակ երբ Սուրբ Հոգին քեզ ցույց տա որ մի բան քո մեջ սխալ է – որ քո սիրտը անաստված է – միայն այն ժամանակ կ՛տեսնես այդ թերությունը քո մեջ, երբ Հիսուս Քրիստոսով հետաքրքրվես։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։” (Ղուկաս 5:31)
III. Երրորդ, նրանք որ բավարարված են իրենց սրտի չար խորհուրդներով, Հիսուսի կարիքը չեն զգալու։
Սովորաբար սկզբում Աստված մեր զգացումների հետ է խոսում։ Երբ Սուրբ Հոգին Իր հանդիմանական գործն է սկսում է մեր մեջ, մենք սկսում ենք մեղավոր զգալ։
Նկատիր Սուրբ Գիրքը գրում է թէ ինչպես ժողովուրդի զգացումները շարժվեց երբ դարձի եկան։ Այն կինը որ Հիսուսի ոտքերը համբյուրեց հուզվեց։
“Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։ Եւ նորա ոտների մոտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, և սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, և իր գլխի մազերովը սրբում էր, և նորա ոտները համբուրում էր, և իւղովն օծում։” (Ղուկաս 7:37-38)
Շուտով եկավ Հիսուսին և փրկվեց։
Պենտեկոստէի օրում, նրանք որ Պետրոսի քարոզը լսեցին,
“իրենց սրտերումը զղջացին։” (Գործք Առաքելոց 2:37)
Դա բառացիորեն նշանակում է “իրենց սրտերը խոցվեց։” Դա զգացումների մասին է խոսում։ Փիլիպէի բանտապետը
“վազեց դողալով” (Գործք Առաքելոց 16:29)
Պողոս Առաքեալը ասաց,
“Ես ի՛նչ խեղճ մարդ եմ․ ով՞ կ՛ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։” (Հռովմայեցիս 7:24)
Սուրբ Գրքում այս պարագաները ցույց են տալիս որ Աստված մարդկանց զգացումները շարժում է որպեսզի մարդը իր չար սրտից դժգոհ մնա։ Համայնական բոլոր ապաշխարությունների կետը նա է – որ մարդիկ ներքնապես իրենցից բաժանվում են։ Նրանք իրենց սրտին են նայում և մեղքը տեսնում են։ Եւ իրենց տեսածը չեն սիրում և իրենց սիրտը չեն հավանում! Նրանք իրենց վիճակի համար ուրախ չեն։
Մի մարդկային ֆակտոր կար մաքսավորների և մեղավորների մոտ որ պատրաստ էին գալու Հիսուսին – երբ դպիրներ և Փարիսեցիներ Իրենից հեռու և բաժանված մնացին։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։” (Ղուկաս 5:31)
Այս առավոտ քեզ է ուղղվում այս հարցը։ Արդյոք՞ բաժանված ես։
Արդյոք՞ քո ապրած կյանքով դժգոհ ես։ Արդյոք՞ հոգնած ես առանց Աստծուն ապրելով։ Դժգոհ՞ ես քո սրտից։ Հանդիմանված՞ ես քո մեղքերի համար։ Եթե որեւէ քանակով դժգոհ ես և հանդիմանված ես քո մեղքերի պատճառով, այն ժամանակ միգուցե պատրաստ կլինես Մեծ Բժշկին, Հիսուսին գալու։ Ամենից հետո, Քրիստոս միայն մեկն է որ կարող է քեզ մեղքերից ազատելու։ Միայն մեկն է որ մեռավ քո մեղքերի վարձքը վճարելու։ Միայն մեկն է որ մարմնով հարություն առավ քեզ կյանք պարգեվելու։ Միայն մեկն է որ Աստծո աջ կողմը նստած, Երկնքում, աղոթում է քեզ համար։ Պատրաստ ես՞ Իրեն գալու։ Արդյոք՞ պատրաստ ես Նրա Արյունով քո մեղքերը լվացելու։
“Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։” (Ղուկաս 5:31)
Եթե կ՛ուզես Քրիստոսով փրկության մասին խոսելու, խնդրում եմ եկ և առջեւի աթոռների վրա նստիր երբ մյուսները գնում են հաղորդակցության։ Դկ․ Հայմերզ, խնդրեմ առջեւ եկեք և ժողովը փակեք։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Նոա Սանգը Ղուկաս 5:27-35
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Am Amazed” (A. H. Ackley, 1887-1960)
ՆԱԽԱԳԻԾ՝ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԴԺԳՈՀՆԵՐԻՆՆ Է DELIVERANCE IS ONLY FOR THE DISSATISFIED Այս քարոզի հեղինակն է Դկ. Ր.Լ. Հայմերզը, “Առողջները կարոտ չեն բժշկի, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՛ ապաշխարության։” (Ղուկաս 5:31-32) (Ղուկաս 5:28, 30; 18:9) I. Առաջին, նրանք որ իրենց կյանքի ուղիով բավարար են Հիսուսի
II. Երկրորդ, նրանք որ իրենց աստվածապաշտությամբ բավարար
III. Երրորդ, նրանք որ բավարարված են իրեն սրտի չար |