Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

(ՔԱՐՈԶ ԹԻՒ 3 ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ)
THE RAPTURE
(SERMON #3 ON BIBLE PROPHECY)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մայիս 7, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 7, 2017

“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստուծո փողով վայր կ՛գա երկնքիցը․ եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն։ Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու …”։
      (Ա Թեսաղոնիկեցիս 4:15-17)


Սա մի հիանալի խոստում է Սուրբ Գրքում! Հիսուս կրկին գալու է! Ամեն մի Քրիստոնեա այս բառերը լսելուն պես պիտի ցնծությամբ լցվի, “Հիսուս կրկին գալու է”! Խնդրեմ ձեր Սուրբ Գրքերը այս համարին վրա բաց պահեք։

Հիսուս խաչի վրա մի քանի ժամ գամված մնաց։ Վերջապես բարձր ձայնով կանչեց, “Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում” (Ղուկաս 23:46)։ Նա մեռավ և Նրա մարմինը գերեզման դրվեցավ։ Գերեզմանը կնքեցին ու Հռովմաեցի զինվորներին պահակ կանգնեցրին հսկելու գերեզմանը։

Երրորդ օրը Նա մեռելներից հարություն առավ։ Բայց երբ Իր աշակերտներին հայտնվեցավ,

“Նրան զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում։” (Ղուկաս 24:37)

Ապա Հիսուս նրանց ասաց,

“Տեսեք իմ ձեռքերը և իմ ոտները, որ ես ինքս եմ․ շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետեւ ոգին մարմին և ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ եք տեսնում որ ուինմ։” (Ղուկաս 24:39)

Նա նրանց դուրս հանեց Երուսաղեմ քաղաքից դեպի Ձիթենեաց Սարը։ Նրանց հրամայեց որ բոլոր աշխարհը ավետարանը քարոզեն։

“Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՛ վերացավ, և մի ամպ վեր առավ նորան նորանց աչքերիցը։ Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով․ Որ և ասացին․ Ով Գալիլեացի մարդիկ, ին՞չ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինքը․ Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կ՛գա ինչպես նորան տեսաք երկինքը գնալիս։” (Գործք Առաքելոց 1:9-11)

“Նույն Հիսուսը” որ դեպի “Երկինք” բարձրացավ դարձյալ գալու է։ Նա երկինք բարձրացավ! Նա դարձյալ իջնելու! Նա դարձյալ գալու է!

Նա գալիս է կրկին, Նա գալիս է կրկին,
Նույն Հիսուսը, մերժված մարդկանցից;
Նա գալիս է կրկին, Նա գալիս է կրկին,
Զորությունով ու մեծ փառքով, Նա գալիս է կրկին!
   (“He is Coming Again,” Mabel Johnston Camp, 1871-1937)

Սուրբ Գիրքը մեզ ասում է որ Նա երկու մասով կամ փուլով է գալու։ Երկրորդ մասում Նա իջնելու է Ձիթենյաց Սարը և հաստատելու է Իր հազարամյա թագավորությունը։ Բայց մեր համարը բացատրում է առաջին փուլի մասին։ Դարձյալ կարդանք Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17 համարները։ Այս համարից երեք կետեր կարելի է քաղել։

I. Առաջին, Տեր Հիսուս վայր է իջնելու երկնքից օդին մեջ։

Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 4:15։

“Որովհետեւ ինքը Տերը Աստծո փողով վայր կ՛գա երկնքից ․․․” (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)

Քրիստոս Ինքը ՛՛երկնքից՛՛ իջնելու է։ Ոչ թէ Սուրբ Հոգին։ Իրականում Նա բոլորովին հոգի չէ։ Նույն ՛՛Հիսուսը՛՛ է որ երկինք [բարձրացավ] …” (Գործք Առաքելոց)։ ՛՛Նույն Հիսուսը՛՛ երկնքից իջնելու է։

“Որովհետեւ ինքը Տերը Աստծո փողով վայր կ՛գա երկնքից ․․․” (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)

Հարուցյալ Քրիստոս ասաց,

“Շոշափեցեք ինձ և տեսեք․ որովհետեւ ոգին մարմին և ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ էք տեսնում որ ունիմ”։ (Ղուկաս 24:39)

Նա գալիս է կրկին, Նա գալիս է կրկին,
Նույն Հիսուսը, մերժված մարդկանցից;
Նա գալիս է կրկին, Նա գալիս է կրկին,
Զորությունով ու մեծ փառքով, Նա գալիս է կրկին!
   (“He is Coming Again,” Mabel Johnston Camp, 1871-1937)

Հովհաննես 14:3 համարում Հիսուս ասաց,

“Դարձյալ կ՛գամ”։ (John 14:3)

Նաև կուզեմ ուշադրություն դարձնեք որ այս համարում Հիսուս երկրի վրա չէ վերադառնալու։ Նրա երկրի վրա վերադառնալը բոլորովին տարբեր իրադարձություն է։ Ոտքի վրա կարդանք համար 17-ը։

Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու …”։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

Խնդրեմ նստել։

Քրիստոս օդին մեջ ՛՛հափշտակության՛՛ ժամանակ կգա։ Երկրի վրա երկրորդ փուլում է գալու։ Կարդալով Սուրբ Գիրքը շատ պարզ է որ այս երկուսը տարբեր իրադարձություններ են։ Տեր Հիսուս Երկնքից իջնելու է, բայց ՛՛օդի մեջ՛՛ կանգ է առնելուI։ ՛՛Հափշտակություն՛՛ նշանակում է տեղափոխել – վեր առնվել ցնծությամբ! Տիեզերքում օդ չկա, սա ցույց է տալիս որ Նա կանգ է առնելու նախքան երկրի միջավայրը մտնելը։

Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու …”։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

II. Երկրորդ, Քրիստոսով մեռելները հարություն կ՛առնեն,

Համար 15-ը այսպես կ՛ասէ,,

“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստուծո փողով վայր կ՛գա երկնքիցը․ եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն …”։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)

“Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն։” Դկ․ Ջ․Վերնըն ՄաքԳին ասաց,

Նա վայր է իջնելու ՛՛ձայնով՛՛։ Դա հրամանի ձայն է։ Սա նույն ձայնն է որ Նա օգտագործեց երբ Ղազարոսի գերեզմանի առջև կանգնեց և կանչեց, ՛՛Ղազարոս, դուրս եկ՛՛։ (J. Vernon McGee, Th.D,. Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume V, p. 398

)

Հիսուս գնաց Ղազարոսի գերեզմանի առջև և ասաց,

“Այդ քարը՛ վեր առեք, մեռելի քույրը՛ Մարթան ասաց նորան, Տեր, արդեն հոտած է․որովհետեւ չորս օրվա է” (Հովհաննես 11:39)

Բայց նրանք հնազանդեցին Հիսուսին։ Նրանք քարը հեռացրեցին գերեզմանից։ Եւ Հիսուս,

մեծ ձայնով աղաղակեց, Ղազարոս, դուրս եկ։ Եւ մեռելը դուրս եկավ” (Հովհաննես 11:43-44)

Քրիստոս ճիշտ նույնն է անելու հափշտակության ժամանակ։ Նա զորավոր հրամանով աղաղակելու է, հրեշտակների ձայնով և շեփորի ձայնով։ (McGee, ibid.) Երբ Քրիստոս աղաղակի, ինչպես Ղազարոսի գերեզմանի առջև աղաղակեց, ՛՛նախ նրանք որ Քրիստոսում մեռած են հարություն կառնեն՛՛։ Ճշմարիտ Քրիստոնեաների մեռած մարմինները իրենց գերեզմաններից դուրս է գալու հանդիպելու Քրիստոսին օդին մեջ։

Երբ Ջան Քէյգընը փոքրիկ տղա էր գիտեր որ փրկված չէ – բայց իր ծնողները ճշմարիտ Քրիստոնեաններ էին։ Երբ հափշտակության մասին քարոզեցի, դա գիշերվան իր մտահոգության պատճառ եղավ։ Նա ինձ պատմեց որ, անդադար գիշերները արթնանում էր և ծնողների սենեակն էր գնում ստուգելու թէ արդեոք հափշտակվել են ու իրեն մենակ են թողել տնում։ Դա լավ վախ էր։ Դա բարի վախ է որ դու մենակ ես մնալու։ Այսօր վստահի Հիսուսին և քո վախերը կանհետանան! Սուրբ Գիրքը կասէ,

“Քո մեռելները պիտի կենդանանա, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. Վեր կացեք և ցնծացեք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լույսերի ցող է քո ցողը․ Քո երկիրը դուրս պիտի գցե ուրուականներին”։ (Եսայիա 26:19)

Հոբի գիրքը Հին Կտակարանի ամենա հին գիրքն է։ Դա գրվել է նախքան Մովսեսը Ծննդոց գիրքը գրի։ Հոբը հափշտակությունից է խոսում։

“Եւ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն։ Որին որ ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են մտիկ տալու նորան, և ոչ թէ ուրիշը․ իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը։” (Հոբ 19:26-27)

Հափշտակությունը նաև նախագուշակվել է Պողոս առաքյալի միջոցով։ Նա ասաց,

“Հանկարծ՛ մի ակնթարթում հետին փողի ժամանակին․ որովհետեւ փողը կփչվի, և մեռելները հարություն կառնեն անապականելի ...։” (Ա Կորնթացիս 15:52)

Մեր համարը ասում է,

“Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն …”։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:15)

Հիմա, կարելի է հարցնես թէ ինչպես այն ճշմարիտ հավատացեալների մարմինները որ երկար ժամանակ է մեռած են, որոնք 3,520 տարիներ ի վեր մեռած են կհափշտակվեն։ Ինչպես՞ կարելի է դա։ Պողոս առաքյալ դրան կոչում է՛՛մի խորհուրդ՛՛Ա Կորնթացիս 15:51, մի “musterion” Հունարենում, մի գաղտնիք որ մեր մարդկային միտքը երբեք չէ կարող լրիվորեն ըմբռնել։ Պարզապես, դա մի հրաշք է։ Դու հավատում ես Աստծուն, այդպես չէ՞։ Սուրբ Գրքի մեկ ծայրից մինչև միւսը մեզ ասում է որ Աստված հրաշքներ է գործում։ Եւ սա Աստծո ամենա մեծ հրաշքներից մեկն է,

“Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն։՛՛ (Ա Թեսաղոնիկեցիս 4:16).

Տրամաբանորեն չենք հասկանում, բայց այնուամենայնիվ ճշմարտություն է։ .

“Քրիստոսով մեռելներն [մեռած Քրիստոնեաները] առաջ հարություն կ՛առնեն։” (Ա Թեսաղոնիկեցիս 4:16)

III. Երրորդ, կենդանի մնացած Քրիստոնեաներ նորանց հետ մեկտեղ կ՛միանան,

Կարդանք համար 17։

Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու …”։ (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

Ճշմարիտ Քրիստոնեաներ որ այս աշխարհում ապրում են ՛՛վեր կառնվեն՛՛ մեռած Քրիստոնեաների հետ ՛՛հանդիպելու Տիրոջ հետ օդին մեջ՛՛։ Նախ, մեռած Քրիստոնեաներ ՛՛վեր կառնվեն՛՛ և հետո, ճշմարիտ Քրիստոնեաներ որ կենդանի են ՛՛վեր կառնվեն՛՛ հանդիպելու Տիրոջ հետ։ Սուրբ Գիրքը գրում է որ այս բոլորը պատահելու է,

“Հանկարծ՛ մի ակնթարթում։” (Ա Կորնթացիս 15:52)

Այս բոլորը կատարվելու է մի ակնթարթում! Մահացած Քրիստոնեաներ և կենդանի Քրիստոնեաներ, բոլորը ՛՛մեկ տեղ կմիանան ․․․ հանդիպելու Տիրոջ հետ օդին մեջ։՛՛ Ինչ հիանալի խոստում է Սուրբ Գրքում! Ինչ սքանչելի հույս է Քրիստոնեաների համար!

Ոհ, ցնծություն! Ոհ, բերկրանք! Պիտի գնանք առանց մեռնելու,
Ոչ հիվանդություն, ոչ տխրություն, ոչ վախ և ոչ լաց։
Ամպերում վեր առնվելով Տիրոջմով Իր փառքով,
Երբ Հիսուս ՛՛իրեներին՛՛ ստանա։
   (“Christ Returneth,” H. L. Turner, 1878).

Դկ․ ՄաքԳին ասաց, “վեր առնվել” Հունարենում թարգմանվում է “harpazō,” այսինքը ՛՛արագորեն բռնել, խլել, բարձրացնել, կամ հափշտակել։ Դկ․ Ջ․Վերնըն ՄաքԳին ասաց,

Ինչ փառավոր, հիանալի սփոփանք է սա! Մեռած [Քրիստոնեաների] մարմինը վեր է բարձրանալու։ Ապա ով կենդանի է մնացած կհափշտակվի դեպի վեր հանդիպելու Տիրոջ հետ օդին մեջ։ Որպեսզի մինչև հավետ Տիրոջ հետ լինենք։ Իրականում, մենք պիտի վերադառնանք երկիր Նրա հետ թագավորություն անելու երբ Նա պիտի Իր թագավորությունը հաստատի

Մի հիանալի ապագա է սպասում ամեն մի ճշմարիտ Քրիստոնեայի համար երբ Քրիստոս վերադառնա օդի մեջ մեզ Երկինք տանելու!

Արդյոք՞ պատրաստես այս հանդիպման։ Արդյոք՞ պատրաստվում ես։ Միայն նրանք որ փրկված են, հափշտակվելու են և հանդիպելու են Տիրոջը օդին մեջ։ Արդյոք՞ փրկված ես։ Հիսուս մեռավ խաչին վրա քո մեղքերի պատիժը կրելու համար։ Նա մեռելներից հարություն առավ և Իր արյունը Երկինք տարավ քո մեղքերը մաքրելու, լվացելու համար։ Բայց դու պիտի կառչես Քրիստոսին, և միայն Իրեն վստահես։ Եթե դու պարզ հավատքով Քրիստոսին վստահես, Նա քեզ մաքրելու է բոլոր մեղքերից Իր Արյունով, և կփրկվես ու պատրաստ կլինես

“Նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու։” (Ա Թեսաղոնիկեցիս 4:16)

Ապա կարող ես մեզ հետ երգես,

Ոհ, ցնծություն! Ոհ, բերկրանք! Պիտի գնանք առանց մեռնելու,
Ոչ հիվանդություն, ոչ տխրություն, ոչ վախ և ոչ լաց։
Ամպերում վեր առնվելով Տիրոջմով Իր փառքով,
Երբ Հիսուս ՛՛իրեներին՛՛ ստանա։
Ոհ Տեր Հիսուս, երբ, երբ,
Այստեղ մենք աղաղակում են ուրախ երգը,
Քրիստոսի վերադարձը! Ալելուիա!
Ալելուիա! Ամեն։ Ալելուիա! Ամեն:
   (“Christ Returneth,” H. L. Turner, 1878).

Միւս շաբաթավերջին դարձեալ վերադարձիր և կրկին լսիր Բարի Լուրին։ Հիսուս քեզ սիրում է! Իրեն վստահիր և Նա քո բոլոր մեղքերը Խաչի վրա թափված Իր Արիւնով կ՛մաքրե! Ամեն!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Ա Կորնթացիս 15:51-54
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Jesus is Coming Again” (John W. Peterson, 1921-2006)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

(ՔԱՐՈԶ ԹԻՒ 3 ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ)
THE RAPTURE
(SERMON #3 ON BIBLE PROPHECY)

Դկ. Ր.Լ Հայմերզ

“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստուծո փողով վայր կ՛գա երկնքիցը․ եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն։ Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու …”։
      (Ա Թեսաղոնիկեցիս 4:15-17)

(Ղուկաս 24:37, 39; Գործ Առաքելոց 1:9-11)

I.   Առաջին, Տեր Հիսուս վայր է իջնելու երկնքից վեր օդին վրա,
Ա Թեսաղոնիկեցիս 4:15; Գործք Առաքելոց 1:11; Ղուկաս 24:39;
Հվհաննես 14:3; Հայտնություն 19:11-16; Մատթեոս 24:27-31;
Զաքարիա 14:4-5; Ա Թեսաղոնիկեցիս 4:17

II.  Երկրորդ, Քրիստոսով մեռելները հարություն կ՛առնեն,
Ա Թեսաղոնիկեցիս 4:15; Հովհաննես 11:39, 43-44; Եսայիա 26:19;
Հոբ 19:26-27; Ա Կորնթացիս 15:52, 51

III. Երրորդ, կենդանի մնացած Քրիստոնեաներ նորանց հետ
մեկտեղ կ՛միանան, Ա Թեսաղոնիկեցիս 4:17; Ա Կորնթացիս 15:52