Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԽԱՐԱԶԱՆՎԵԼ, ԱՄՈԹ և ԹՔԵԼTHE SCOURGING, SHAME AND SPITTING Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մարտ 26, 2017 “Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6) |
Մենք էլ կարելի է Եթովպաեցի ներքինի պես հարցնէինք, “Սա ում՞ համար է ասում։ Իրա՞ն համար, թե մի ուրիշի համար” (Գործք Առաքելոց 8:34)։ Ինչպես նաև Եսայիա 53րդ գլխում, կասկած չկա որ Եսայաիան այստեղ խոսում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Հաստատ այս այն մարգարեություն է որ Հիսուս Իր աշակերտներին նշեց երբ Երուսաղեմ էին գնում,
“Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ, և կ՛կատարուին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի, և նորա վերա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նորան․ և երրորդ օրը հարություն կ՛առնե։” (Ղուկաս 18:31-33)
Հիսուս նրանց զգուշացրեց որ հեթանոսներ կ՛ծաղրեն, կ՛անհարգեն, կ՛ծեծեն և կ՛սպանեն Իրեն։ Նաեւ ավելացրեց թէ այս բոլորը նախագուշակված է ՛՛մարգարեների՛՛ միջոցով։ Ուրեմն մեր տեքստը պիտի Իր նշած համարներից մեկը լինի,
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Ապա տեսեք թէ ինչպես այդ մարգարեությունը կատարվեց։ Պոնտացի Պիղատոսը, Հովմայեցի նահանգակալը, ծեծեց Իրեն։ Ապա Հռովմայեցի զինվորները
“... փշերից շինած պսակ դրին նորա գլխին, և սկսեցին նորան ողջույն տալ։ Բարե՛ւ, Հրեից թագավոր։ Եւ նորա գլուխը եղեգով ծեծում էին, և նորա վերա թքում էին ...” (Մարկոս 15:17-19)
Կասկած չկա որ դա Նազովրեցի Հիսուսն էր մեր Փրկիչը, որ այդ խոսքերը կատարելագործեց,
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Թույլ տվեք Ջոզեֆ Հարթը այդ տեսարանը բացատրի,
Տես ինչ համբերությամբ Հիսուս կանգնեց,
Անհարգված այս ահավոր վայրում!
Մեղավորներ կապել են Ամենակալի ձեռքերը,
Եւ թքել իրենց Ստեղծիչի երեսին։
Փշէ պսակը ծակեց և խորը կտրեց Նրա գլուխը,
Արյուն հոսելով ամեն կողմանե;
Նրա մեջքը մտրակով խոր վիրավորվեց,
Բայց Իր սիրտը ավելի սուր խարազանով վիրավորվեց։
(“His Passion” by Joseph Hart, 1712-1768; altered by the Pastor)
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Այս գիշեր Փրկչի չարչարանքն եմ ձեզ ներկայացնելու։ Եւ Պիղատոսի հետ ձայնակցում եմ, “Ահա մարդը։” Ձեր սրտերը դարձրեք և նայեք Նրա սիրո աստիճանը։ Տես թէ ով է նա և ինչ տեսակ օրինակ է թողել, ու նաև կորած մեղավորների հավիտենական կրակից ազատելու համար ինչ է արել։
I. Առաջին, Իրեն իբրև մարմին առած Աստված նայիր։
Աստված մարմին հագած ներքև իջավ ապրելով մարդկանց մեջ այս աշխարհում։ Նա Եսայիա 50:2 ասում է, “Ես եկա։՛՛ Աստված իվբրեւ Որդի Երկնքից “իջավ” մեր մեջ ապրելու։
“Բանն Աստված էր ... Եւ Բանը մարմին եղավ՛ և բնակվեց մեր մեջ, (և նորա փառքը տեսանք՛ ինչպես Հորից եղած միածին փառքը) շնորհքով և ճշմարտությունով լիքը։” (Հովհաննես 1:1, 14)
“Աստված մարմնում հայտնվեցավ։” (Ա Տիմոթեոս 3:16)
Հին Քրիստոնեաները Հիսուսին շատ հարմար անունով կոչեցին, “աստծվածների Աստվածը, լույսի լույսը, միածինը և ոչ թէ ստեղծվածը։”
Սրա մասին մտածեք և կտեսնեք որ սա ամենա ուշագրավ վարդապետություն է որ մարդկանց մտքին է հասել։ Սպրջընը ասաց,
Արդեոք իրավացի չէ վկայվել, որ ինչ հիանալի կ՛լիներ որ անհուն Աստվածը որ ամեն բան լցնում է, որ եղել է և կլինի, Ամենազոր, Ամենագետ, Ամենուրեք ներկա, բարեհաճեց մեր մեղքերը Իր վրա վերցնի։ Նա ամեն բան ստեղծեց, բայց հաճեց մարմին առնել ստեղծվածի պես ․․․ Մեր Տիրոջ մարդկությունը ֆանտազմիկ չէ ․․․ արտաքինով մարդու տեսք ուներ։ Կասկածներից վեր “Բառը մարմին առավ և բնակվեց մեր մեջ։” “Շոշափեցեք ինձ և տեսեք։՛՛ Նա ասաց, “որովհետեւ ոգին մարմին և ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ էք տեսնում որ ունիմ”։ (C. H. Spurgeon, “The Great Mystery of Godliness,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1979 reprint, volume 28, p.698)
Հիսուս Աստված էր մարմնում հայտնված, Երրորդության միությունով։ Նա մարմին առած Աստվածն է, Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Բանը մարմին առած!
Սա մեր համարը անհասկանալի է դարձնում մարդկային մտքի համար! Այստեղ Աստված մարդկային մարմնին մեջ թույլ տվեց իրեն չարչարեն և նսեմացնեն! Մարդկային մտքից շատ բարձր է հասկանալ որ մարմին առած Աստվածը կարող էր ասել,
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Այստեղ աշխարհի ստեղծիչը, և բոլոր այն ինչ որ նրանում է, թույլ է տալիս մեղավոր մարդի համար Իր մեջքին զարնվի և մորուքը քանդվի! Այստեղ իմ Աստվածը թույլ տվեց մեղավորները Իր Սուրբ երեսի վրա թքեն! Նրանք Աստծո երեսի վրա թքեցին!
Տես ինչ համբերությամբ Հիսուս կանգնեց,
Անհարգված այս ահավոր վայրում!
Մեղավորներ կապել են Ամենակալի ձեռքերը,
Եւ թքել իրենց Ստեղծիչի երեսին։
(“His Passion,” Joseph Hart).
II. Երկրորդ, Իրեն իբրև մեզ համար օրինակ նայիր։
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Իբրեւ Աստծո ծառա, Հիսուս թույլ տվեց մեղավորներ Իր թիկունքը մտրակեն, մորուքը քաշեն և երեսին թքեն։ Նա կարող էր իրենց ոտքի տակի գետինը ճեղքել ինչպես Կորխին պատահեց, կամ կրակ իջեցնել, ինչպես Եղիսեն արավ։ Բայց Նա “ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ” (Եսայիա 53:7)։ Եւ Պետրոս Առաքեալ ասաց,;
“Որովհետեւ դուք հենց այդ բանի մեջ կանչվեցաք որ Քրիստոս էլ չարչարվեցավ և ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք։ Որ մեղք չ՛գործեց, և նենգություն չ՛գտնվեցավ նորա բերանումը։ Որ նախատվելիս՛ փոխարենը չեր նախատում։ Չարչարվելիս՛ չեր սպառնում, բայց դատաստանը հանձնում էր արդար դատավորին։” (Ա Պետրոս 2:21-23)
Կարելի է որ մեր կյանքը և դրամը Աստծուն հանձնենք, բայց երբ չարաշահում և զրպարտություն մատնվենք միգուցե ուզենանք հետ քաշվել։ Բայց Հիսուս կամավոր կերպով թույլ տվեց ամենա չար մեղավորների միջոցով ծաղրվի և ինքնակոչ կոչվի, ինքն Իրեն չ՛պաշտպանեց։ Երբ մեր բարեկամները և ընկերները մեր Քրիստոնա լինելու պատճառով մեզ կեղծավոր են կանչում և չար են խոսում մեր մասին, ինչ՞ ենք պատասխանում։ Պիտի հիշենք որ Հիսուս “Լուռ էր կենում,՛՛ ոչինչ չասեց երբ խաչելությունից մի գիշեր առաջ կեղծ վկաների միջոցով դատապարտվեց (Մատթեոս 26:63)։ Երբ Պիղատոս Նրան ասաց, “Չես՞ լսում՛ որչափ բաներ են վկայում քեզ հակառակ։” Հիսուս “ոչ մեկ բան էլ չպատասխանեց․ մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացավ։” (Մատթեոս 27:13-14)
Այս դասը ես շատ մեծ դժվարությամբ սովորեցի երբ Հիսուսին էի պաշտպանում մեր բողոքում այն հայհոյական ՛՛Քրիստոսի Վերջին Փորձություններ՛՛ ֆիլմի դեմ։ Կեղծ վկաներ դուրս եկան և ինձ դատապարտեցին հակա-հրեա և դավաճանության համար։ Սա բացարձակապես սխալ էր։ Ես Հրեա ազգին և Իսրայել երկիրը բոլոր սրտով և հոգով սիրում եմ և միշտ կ՛սիրեմ։ Բայց սովորեցի այդ չարաշահությունները լռությամբ տանել և երբ հին ընկերները իմ դեմ հակառակ դուրս եկան Հիսուսին պաշտպանելու համար։ Քսան տարիներ շատ քիչ եմ խոսել ինձ պաշտպանելու համար։ Միայն այս վերջերը մի հայտարարություն արեցի մեր եկեղեցու վկաներին պաշտպանելու համար այդ սուտ դատապարտողների դեմ։ Հիսուս ասաց,
“Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, և երբոր ձեզ ջոկեն և նախատեն, և ձեզ վերա չար անուն հանեն՛ մարդի Որդու պատճառովը։ Ուրախ եղեք այն օրումը և ցնծացեք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը, որովհետեւ այդպես էին անում մարգարեներին նորանց հայրերը։” (Luke 6:22-23)
Փրկչի այս խոսքերը մեծ քաջալերանքի պատճառ են եղել ինձ համար փորձությունների ժամանակ։ Ես չեմ կարծում պիտի անմիջապես պաշտպանողական վիճակ ընդունենք երբ աշխարհը մեզ դատապարտում է Հիսուսի պատճառով։ ՛՛Վերջին Փորձության՛՛ ֆիլմի դեմ ցույցի ժամանակ մի մարդ իմ երեսին թքեց, այն պահին երբ ես բազում լրատու ապարատների առջեւ էի կանգնել և թուքը իմ երեսից վազում էր։ Ես Հիսուսից սովորել էի փոխ չհատուցանեմ, որով Նա Իր “երեսը չ՛թաքցրեց ամոթից և թքելուց։” Նրանից հետո բոլոր ջանքը թափեցի այդ մարդու հետ բարի լինել։ Խեղճ մարդ! Հետո լսեցի որ սպանվել է։ Աստված գիտի ինչքան տխրեցի և արցունք թափեցի նրա և իր ընտանիքի համար։
Մի քարոզում Սպրջընը ասաց, “Դու պիտի ավելի ու ավելի փոքրանաս, թէեւ մարդիկ քեզ ատեն և մերժեն, որովհետեւ այս է ճանապարհը դեպի հավիտենական փառքի” (“The Shame and Spitting,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1972 reprint, volume 25, p. 431)։
Եկեք բոլորս հիշենք Հիսուսի օրինակը, երբ մարդիկ ծաղրում և մեր դեմ հակառակ են խոսում, Հիսուսին հետեվելու համար, այս չար օրերում։ Սպրջընը ասաց,
Արդյոք՞ ցավի ու տառապանքի մեջ ես ․․․։ Հիսուս այդ բոլորից տեղյակ է, Նա ասաց “Իմ թիկունքը տվի հարվածողներին”։ Արդյոք՞ տառապում ես ․․․․զրպարտությունից։ “Նա իր երեսը չծածկեց նախատինքիցը և թուքիցը։” Արդյոք՞ քեզ ծաղրել են ․․․։ Արդյոք՞ շնորհք չունեցողը քո աստվածավախ լինելուն համար ծաղրում է քեզ։ Հիսուս կարող է ցավակից լինել քեզ, քանի որ գիտես ինչպես անսուրբ կերպով ուրախացան Իրեն ծաղրելով։ Ամեն մի խայթ որ քո սրտին հասցնում են քո Տերը բաժին է ստանում այդ խայթից․․․(Spurgeon, ibid.)։
Անհարգված այս ահավոր վայրում!
Մեղավորներ կապել են Ամենակալի ձեռքերը,
Եւ թքել իրենց Ստեղծիչի երեսին։
III. Երրորդ, Իրեն իբրև մեղավորների տեղակալ նայիր։
“Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին․ իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6)
Հիշեք Հիսուս այս ցավից տառապեց ոչ թէ Իր մեղքերի համար, որովհետեւ Նա ոչ մի մեղք չուներ։
“Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեցաւ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը Նորա վերա եղավ, և Նորա վերքերովը մենք բժշկվեցանք։” (Եսայիա 53:5)
Եսայիա 53 համարը պարզորեն մեզ բացատրում է որ Հիսուսի խոցերը և հարվածները, նաև Իր մահը, հարկավոր էր մեզ մեղավորներին փրկելու համար։ Նա մեր մեղքերը Իր վրա վերցրեց։ Սուրբ Գիրքը ասում է որ “Որովհետեւ Աստված նորան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծոյ արդարությունը լինենք նորանում” (Բ Կորնթացիս 5:21)։ Երբ Հիսուս չարչարվեց, Նա չարչարվեց մեր մեղքերի համար, տուգանքը վճարելով, որպեսզի մենք փրկվենք։ Մեղքը ամենա ահավոր բանն է։ Մեղքը արժանի է պատժվելու։ Մեղքը արժանի է վրան թքելու։ Մեղքը արժանի է խաչվելու։ Եւ որովհետեւ Հիսուս մեր մեղքը Իր վրա վերցրեց, Նա պիտի պատժվեր։ Նրա վրա պիտի թքեին։ Նա ամոթահար պիտի լիներ։ Եթե կուզես իմանալ Աստված ինչ է մտածում մեղքի մասին, նայիր Հիսուսին որ մեջքը խարազանված, երեսի մազերը պոկված, զինվորների միջոցով երեսին թքված, երբ Նա իմ և քո մեղքերի համար զոհ էր մատուցանվում։ Եթե ես և դու այդ վիճակից անցն էինք զարմանալի չէր լինելու։ Բայց Նա որ մեր մեղքերը Իր վրա վերցրեց Աստծո Որդին էր։ Հիսուս մեր տեղ կանգնեց, և “Տերը հաճեց նորան զարկել՛ ցավեցնել․ երբ որ Նորա հոգին մեղքի զոհն դարձավ” (Եսայիա 53:10)։ Թէեւ մեր մեղքերը մեղադրանքով դրվեց Իր վրա, Նրան շատ խոր ցավ և ամոթի պատճառ եղավ, նախքան Խաչի վրա բարձրանալը։
Նկատի առեք թէ ինչ է ասում այս համարը, “Իմ թիկունքը տվի հարվածողներին։” Հիսուս Իր կամքով Իրեն հանձնեց հարվածողներին, որոնք Իր մորուքը քանդեցին և երեսին թքեցին։ Նա ինքն Իրեն հանձնեց մեռնելու խաչին վրա։ Ոչ ոք Իրեն չպարտադրեց չարչարվելու մեր մեղքերի համար։ Նա կամավոր կատարեց այդ։ Աստծո Որդին կամավորապես անիծվեց մեր պատճառով, մեր փոխնորդը եղավ մեր մեղքերի վարձքը վճարելով – որպեսզի մենք ներում ստանանք Աստծուց և Իր աչքին արդարանանք։
Արդեոք՞ հնարավոր է որ այս լսես և չ՛հիանաս։ Կարելի է՞ հիշես որ Աստծո Որդին ծեծվեց, թքվեց, չարչարվեց, և հիացմունքով, զարմանքով և փառաբանությունով չ՛լցվես։ Նա որ երկինքը ամպերով ծածկում է, Իր երեսը չ՛ծածկեց ամոթահարվելուց և թքելուց։ Նա որ սարերի թիկունքը ստեղծեց, Իր թիկունքը չ՛պաշտպանեց խարազանով պատռվելուց։ Նա որ տիեզերքը գոտիով մեկ տեղ հաստատ է պահում, Իր ստեղծած մարդկանց միջոցով շղթայվեց ու չարչարվեց։ Երբ հրեշտակներ Երկնքում Իր փառքն են երգում, արդեոք՞ հնարավոր է պատկերացնել որ Նա խաչի վրա գամվեց։ Ես կարծում եմ որ այդ պատճառով գամերի հետքերը Նրա ձեռքերի և ոտքերի վրա մնալու են մինչեւ հաւիտյան, որպեսզի երբ երկնքում Իրեն տեսնենք չ՛մոռանանք Նրա կատարած գործը մեզ համար: Ինչպես՞ կ՛կարողանամ նրա դեմքին նայել փառքին մեջ առանց հիշելու թէ ինչպես մեղավորներ Ւր մորուքից քաշեցին և Իր երեսին թքեցին!
Տես ինչ համբերությամբ Հիսուս կանգնեց,
Անհարգված այս ահավոր վայրում!
Մեղավորներ կապել են Ամենակալի ձեռքերը,
Եւ թքել իրենց Ստեղծիչի երեսին։
Նրա երեսին! Ինչու՞ հրեշտակների վրա չթքեցին։ Ուրիշ տեղ չկար թքելու բացի Իր սիրելի երեսին՞։ Իր երեսին! Աստված իմ, օգնիր մեզ! Նրա երեսին! Նրանք թքեցին Հիսուսի ՛սուրբ երեսին՛! Սպրջընի ասաց, “Կ՛ցանկանայի որ այդ մարդը երբեք ծնված չլիներ, կամ ․․․ ոչնչության մատնվեր քան ապրել և այդպես ահավոր գործ կատարել” (ibid., p. 428)։ Աստված մեզ օգնի! Նրանք թքեցին մեր Փրկչի երեսին!
Եթե կորած ես, կ՛խնդրէի որ Իրեն վստահես հիմա։ Քո մեղքը ներվելու է երբ իրեն վստահես։ Որովհետեւ Նա քո բոլոր անօրենությունները և ամոթը Իր վրա վերցրեց երբ խաչի վրա գամվեց։ Այն ժամանակ քո պատիժը վերացվեց, որովհետեւ Հիսուս այդ բոլորը վերցրեց – Իր մեջքի, այտերի և երեսի ու Իր ձեռքերի և ոտքերի վերքերի վրա։ Վստահի Իրեն և քո մեղքերի բոլոր պատիժը կ՛ներվի և կ՛փրկվես, արդարացված, սկզբից մինչեւ հավիտեան Իր փրկարար սիրո պատճառով! Խնդրեմ ոտնկաց երգենք երգ թիվ վեցը, ՛՛ “Oh, Ինչ աղբյուր!” Ջան Ր․ Րայս։
Ունենք մի սիրո պատմություն չափանիշներից վեր,
Կասենք մեղավորների ներման ելք։
Ձրի ներում կա, որով Հիսուս չարչարվեց,
Գողգոթայի չախին վրա քավություն կատարեց։
Ոհ, ինչ հոսող ողորմության աղբյուր,
Խաչեալ Փրկչից է հոսում դա։
Թանկագին Արյուն մեզ փրկելու համար թափեց,
Շնորհք և ներում մեր բոլորիս մեղքերի համար։
(“Oh, What a Fountain!,” Dr. John R. Rice, 1895-1980)
Կ՛աղոթքեմ որ այս գիշեր վստահես Հիսուսին։ Նրա Արյունը մաքրելու է քեզ քո բոլոր մեղքերից։ Վստահիր Նրան հիմա և փրկվելու ես հիմա և հավիտյան։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Դկ. Քրայթըն Լ. Չանը։ Ղուկաս: 18:31-33
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Lead Me to Calvary” (Jennie Evelyn Hussey, 1874-1958)
ՆԱԽԱԳԻԾ՝ ԽԱՐԱԶԱՆՈՒՄ, ԱՄՈԹ և ԹՔԵԼ THE SCOURGING, SHAME AND SPITTING Դկ. Ր. Լ. Հայմերզը “Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՛ կռփողներին. իմ երեսը չծածկեցի նախատինքիցը և թուքիցը։” (Եսայիա 50:6) (Գործ Առաքելոց 8:34; Ղուկաս 18:31-33; Մարկոս 15:17-19)
I. Առաջին, Իրեն իբրև մարմին առած Աստված նայիր,
II. Երկրորդ, Իրեն իբրև մեզ համար օրինակ նայիր,
III. Երրորդ, Իրեն իբրև մեղավորների տեղակալ նայիր, |