Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՉՈՐԱՑՆՈՂ ԳՈՐԾԸTHE WITHERING WORK OF GOD’S SPIRIT Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյեան Մարտ 12, 2017 |
Ազատական ճեմարանում մեզ սովորեցնում էին որ երկու Եսայիա գոյություն ունի։ Բայց սխալ էին։ Առաջի 39 գլուխները բացատրում է մարդկանց մեղքերի և գերության մասին, բայց 40-րդ գլխից մինչեւ վերջ մարգարեն խոսում է ազատության մասին։ Երկրորդ բաժնում խոսում է փրկության մասին Քիրստոսի չարչարանքների միջոցով։
“Մեկ ձայն ասում է․ կանչիր․ եւ նա ասեց․ Ի՞նչ կանչեմ․ այս՛ թէ ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր վայելչությունը դաշտի ծաղկին պես։ Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերա․ իրաւ ժողովուրդը խոտ է։ Խոտը կչորանա, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծո խոսքը կմնա հաւիտեան։՛՛ (Եսայիա 40:6-8)
“Մեկ ձայն ասում է, կանչիր։” Ինչ՞ ձայն էր որ մարգարէի հետ խոսեց։ Դա ՛՛Տիրոջ ձայնն էր,” որ առաջի հինգ համարների մեջ խոսեց։ ՛՛Կանչել՛՛ բառը Եբրայերեն կոչվում է qârâ։ Որը նշանաում է ՛՛գոչել հանդիպելու մի անձին”։ Դա նույն Եբրայերեն բառն է օգտագործված Եսայիա 58:1-ում,
“Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պես բարձրացրու ձայնդ, և իմացրու իմ ժողովրդին իրանց հանցանքը, և հակոբի տանն՛ իրանց մեղքերը։՛՛ (Եսայիա 58:1)
Հովհաննես Մկրտիչ այսպես քարոզեց։ Նա Եսայիա 40:3 համարը նշեց։ “Ես եմ անապատում կանչողի ձայնը, թէ՛ ուղղեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայիա մարգարեն ասեց” (Հովհաննես 1:23; Եսայիա 40:3)։ Հունարեն ՛՛կոչել՛՛ բառը թարգմանվում է bǒaō Հովհաննես 1:23, որը նշանակում է ՛՛գոռալ ․․․զորավոր կանչել՛՛։ Եբրայերեն և Հունարեն լեզուներում նշանակում է “բարձր կանչել” (Եսայիա 58:1)։ Դա նշանակում է քարոզիչը իբրեւ Աստծո խոսնակ պիտի բարձր խոսի ․․․“Կանչել և գոչել՛՛ նրանց որ կորած և շփոթված են! Քարոզիչը պիտի իր լսողներին Աստծո խոսքը կոչ անի։ Դժբախտաբար, այսօր սա ընդունված քարոզչության կերպ չէ։ Հիմնական անհնազանդություն կա այսօրվան Սուրբ Գրքի քարոզչության մասին։ Ժամանակակից ծառայությունները ՛՛դադարել են քարոզելուց և անցել են ուսուցանելու” ինչպես հին ժամանակում էին ասում։ Այսօրվան նորաձև ծառայությունները Աստծուն չեն հնազանդում։ Աստված Եսայիաին ասաց, “Կոկորդալիր գոչիր, մի խնայիր։” Ժամանակակից քարոզչությունը Հիսուսի օրինակին չեն հետեւում։ Հիսուս “Աղաղայեց ... տաճարում” (Հովհաննես 7:28), Նա ՛՛կանգնած աղաղակեց՛՛Հովհաննես 7:37։ Կամ ոչ էլ Պետրոսի նման Պենտեկոստէի ժամանակ։ Նա ՛՛իր ձայնը բարձրացրեց՛՛ և Աստծո պատգամը նրանց հաղորդեց (Գործք Առաքելոց 2:14)։ Դկ․ Ջան Գիլը ասաց, “Եւ իր ձայնը բարձրացրեց, որպեսզի բոլոր ժողովուրդը լսեն իր ձայնը... նաև նրանք տեսնեն իր նվիրվածությունը և եռանդը, հոգու և մտքի տոկունությունը; Սուրբ Հոգուց պարգեվ ստանալով, նա մարդկանցից չեր վախենում” (An Exposition of the New Testament; note on Acts 2:14)։ Ուրեմն, պիտի կրկնեմ, այսօրվա բեմերում լուրջ անհնազանդություն գոյություն ունի Աստծո դեմ, մի ահավոր անհնազանդություն քարոզչության կերպի նկատմամբ։ Պողոս առաքեալ այս կրոնափոխության նշանի մասին զգուշացրել էր վերջին ժամանակներում։ Նա ասաց, “Խոսքը քարոզիր ... Որովհետեւ ժամանակ կ՛գա որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերիլ; այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կ՛դիզեն իրանց վերա, իրանց լսելիքների մարմաջելու պես” (Բ Տիմոթեոս 4:2, 3)։ Մեր ժամանակներում շարունակ ՛՛ուսուցում՛՛ կա, բայց քարոզչությունը մոռացվել է։՛՛ Բոլոր մեր լսածը ուսուցմունքներ են – “ուսուցմունք” առանց հրատապության և եռանդի! Այսօր սա է ճեմարաներում միայն դասավանդվում! Փոշու-պես-չոր, համար-առ-համար ուսուցմունք! Ոչ ոք Աստծո Խոսքի հետ հանդիպում չէ ունեցել և ոչ ոք իր հոգեւոր քնից ՛՛դասավանդությնով՛՛ թէ արթնացել։ Դու չես կարող ՛՛սովորեցնես՛՛ այծին ոչխար լինել! Նրանք քարոզ լսելու պետք ունեն որպեսզի իրենց մեղավոր կեանքից դուրս գան! “Ձայնը ասաց, Կանչիր” (Եսայիա 40:6)։ Դա է իսկական Սուրբ Գրքի քարոզչության կերպը! Աստծո միջոցով ոչ մի բան չէ օգտագործվելու է շարժել մեռած և ծույլ մտքերը բացի քարոզչություն! Ոչինչ բացի հոգի-շարժող քարոզչություն, կարող է դա անել! Բրայան Հ․ Էդվարդզը ասաց, “Արթնացնող քարոզչությունը, զորություն և իշխանություն ունի։ Աստծո խոսքը մուրջի նման կոտրում է քարացած սրտերը և խիղճերը։ Պարզապես սա բացակայում է մեր այսօրվան բազում քարոզչություներից։ Այն մարդիկ որ վերանորոգության մասին քարոզում են միշտ անվախ և համառ են” (Revival! A People Saturated With God, Evangelical Press, 1997 edition, p. 103)։ Դկ․ Լօյդ- Ջոնզ քսաներորդ դարի ամենա մեծ քարոզիչներից էր։ Նա ասաց, ՛՛Ի՞նչ է քարոզչություն։ Կրակոտ տրամաբանություն! ... Եւ որեւէ աստվածաբանություն որ կրակոտ չէ անկատար մի աստվածաբանություն է ... քարոզչությունը մի աստվածաբանություն է որ կրակոտ մարդից բխում է ... Իմ կարծիքս է եթե որեւէ մարդ որ այս բաների մասին է խոսում առանց եռանդի, չպիտի բեմից քարոզի; և անգամ ներս մտնելու թույլատվություն չպիտի տրվի իրեն” (Preaching and Preachers, p. 97)։
Ապա Եսայիան ասաց, “Ի՞նչ կանչեմ?” ( Եսայիա 40:6)։ Մի երիտասարդ ճեմարանի մի դասատուի խոսքերը ինձ հաղորդեց։ Նա այսպես էր խորհուրդ տվել որ վեցը ամսեա քարոզների սերտաշար պիտի նախապես պատրաստվի։ Բացարձակապես ժխտում եմ այսպես մարդկանց! Այսպես մի մարդ չի կարող իսկական, Աստվածատուր պատգամներ ունենա! Անհնար է! Սպրջընը բոլոր ժամանակների ամենամեծ քարոզիչներից է։ Նա երբեք այդպես քայլ չէ վերցրել։ Ճշմարիտ քարոզիչը պիտի Աստծուց իր քարոզները հարցնի, և սպասի մինչեւ նրանից ստանա։ ՛՛Ի՞նչ կանչեմ։՛՛ Ես պիտի կանչեմ այն պատգամը որ Աստված է ինձ տվել։ Մեկը ինձ ասաց որ ես Հիթլերի նման եմ քարոզում։ Ինչ որ իմաստով նա ճիշտ էր։ Հիթլերը սուտ էր ասում մեծ եռանդով։ Մենք պիտի ճշմարտությունը ասեք մեծ եռանդով! Միայն դյուրագրգիռ քարոզչությունը կարող է մարդկանց շարժի որպեսզի քայլ վերցնեն։ Սուրբ Գրքի նկարագրությունը նրանց կքնցնի! Դկ. Լօյդ Ջոնզը ասաց, “Այս օրերի քարոզչությունը մարդկանց չի փրկում։ Նույնիսկ նրանց չի անհանգստացնում, և նրանց թողնում է ուր որ կան առանց անհանգստանալու։՛՛ Սա սխալ է! Նրանք պիտի անհանգստանան!
“Մեկ ձայն ասում է․ կանչիր․ եւ նա ասեց․ Ի՞նչ կանչեմ․ այս՛ թէ ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր վայելչությունը դաշտի ծաղկին պես։ Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում՛՛։ (Եսայիա 40:6-8)
I. Առաջին, ես պիտի ողբամ կյանքի կարճ լինելու համար,
“Մեկ ձայն ասում է․ կանչիր․ եւ նա ասեց․ Ի՞նչ կանչեմ․ այս՛ թէ ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր վայելչությունը դաշտի ծաղկին պես։ Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում՛՛։ (Եսայիա 40:6-8)
Շուտով կյանքը անցնում է։ Դա շատ շուտով է պատահելու։ Ձեզ թվում է թէ հավիտյան երիտասարդ էք մնալու – բայց շատ արագ է անցնում։ Ես իմ կենսագրություն եմ գրում։ Իմ որդիս Րաբերթը խնդրեց ինձ գրել։ Մի քանի շաբաթից յոթանասուն վեցը տարեկան եմ լինելու։ Ինձ թվում է թէ մի քանի ամիսներ առաջ էր որ երիտասարդ էի! Եւ նույնն է պատահելու նաեւ ձեզ! Ամառվան արևը կ՛բարձրանա։ Խոտը կ՛դեղնի։ Ծաղիկներ կ՛թառամեն ու կ՛մեռնեն։ Կյանքը անցողիկ, արագ, ժամանակավոր և կարճ է։ Հակոբոս առաքյալ դրա մասին գրել է,
“Եւ հարուստն իր խոնարհությունովը, որովհետեւ ծաղկի նման կ՛անցնի։ Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը և խոտը չորացրեց, և նորա ծաղիկը թափվեցաւ, և նորա երեսի գեղեցկությունը կորավ․ Այնպես էլ հարուստն իր ճանապարհներումը կ՛թառամի։” (Հակոբոս 1:10-11)
Շատ քիչ մարդիկ են դա տեսնում։ Նրանք աշխատում են ու այնքան են կառչել այս աշխարհի առաջադիմությանը և չեն էլ նկատում – որ իրենց խորհած ժամանակամիջոցից շատ ավելի արագ է անցնում կյանքը! Ս․Թ․ Սթադ (1860-1931) սակավաթիվ այն հարուստներից էր որ դա տեսավ։ Նա մի մեծ հարստություն ժառանգեց, բայց բոլորը բաշխեց և որպես միսիոներ Չինաստան գնաց – և ապա Աֆրիկայի վտանգավոր խորքերը գնաց։ Եւ Ս․Թ․Սթադն էր որ ասաց,
Միայն մի կյանք,
Դա էլ շուտով կանցնի;
Միայն կ՛մնա այն ինչ
Քրիստոսի համար կատարեցի։
Կ՛փափագէի բոլոր երիտասարդներ կարդային Ս․Թ․Սթադի մասին, և նրան մեր հերոսներից մեկը դարձնէինք! Եթե միայն կարող լինեիք նրա բանաստեղծության ճշմարտությունը տեսնէիք!
Միայն մի կյանք,
Դա էլ շուտով կանցնի;
Միայն կ՛մնա այն ինչ
Քրիստոսի համար կատարեցի։
Հիսուս ասաց,
“Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանա՛ և իր անձը կորցնե։ Կամ ի՞նչ փրկանք կ՛տա մարդ իր անձի համար։” (Մարկոս 8:36, 37)
“Մեկ ձայն ասում է․ Կանչիր, և նա ասեց․ Ի՞նչ կանչեմ։ Այս՛ թե ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր [վայելչությունը] դաշտի ծաղկին պես ․․․Խոտը կչորանա, ծաղիկը կթառամէ” (Եսայիա 40:6, 8)։
Ուստի ես պիտի կյանքի կարճ լինելու մասին քարոզեմ! Եւ դու պիտի քո կյանքի կարճ լինելու մասին մտածես։ Սուրբ Գրքում գրված է, “Սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։” (Սաղմոս 90:12)
II. Երկրորդ, ես պիտի ողբամ Սուրբ Հոգու գործի թառամելու համար,
՛՛Թառամել՛՛ նշանակում է խորշոմել, չորանալ, և կորցնել իր թարմությունը։ Եսայիա 40:7 ասաց,
“Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերա: Իրավ ժողովուրդը խոտ է։” (Եսայիա 40:7)
Սպրջընը ասաց, “Աստծո Հոգին, քամու պես, պիտի քո հոգու դաշտի վրա գա, և [քո] գեղեցկության թառամող ծաղիկ դարձնի։ Նա [քեզ] պիտի համոզի քո մեղավոր լինելը ... որպեսզի [դու] տեսնես որ [քո] ընկած բնությունը ինքնիրեն ապականվում է, և ՛նրանք որ մարմնի մեջ են չեն կարող Աստծո հաճելի լինեն՛։ [Որ զգանք] մահվան դատապարտությունը մեր անցյալի մարմնավոր կյանք վրա ... միայն հիվանդը բժիշկ պետք կունենա ... Արթնացած մեղավորները, երբ Աստծո ողորմությունն են խնդրում, զարմանում են, երբ անմիջապես խաղաղության չեն հասնում, այլ իրենց հոգին Աստծո բարկության տակ ծռվում է ... ՛՛որով դու երբեք [Քրիստոսի Արյան] արժեքը որ մեզ մաքրում է ամեն մեղքից չենք հասկանալ, եթե նախապես քո անմաքրության համար սուգ չանես” (“Սուրբ Հոգու Չորացնող գործը,” էջ 375, 376)։
Դա Սուրբ Հոգու չորացնող գործն է։ Սուրբ Հոգու գործն է որ քո սուտ հույսերը թառամեցնում է, որ քո սրտի մեռած վիճակն է ցույց տալիս, որ չորացնում է քո մտքի հույսը, որ ցույց է տալիս որ միայն Քրիստոսի մեջ ճշմարիտ հույս կա, որ քո փոխարեն մեռավ քեզ փրկելու։ Երբ Սուրբ Հոգին ՛՛չորացնում՛՛ է, այն ժամանակ է որ քո ՛՛բարի՛՛ կոչվածը նմանում է կեղտոտ լաթի պես, և ոչինչ չես կարող անել որպեսզի Աստծո մոտ ընդունելի լինես; և անկարող ես փրկվելու դատաստանից և դժոխքից։
Դրա պատճառով է որ Աստված թույլ է տալիս քեզ ունենալու կեղծ ապաշխարություն որպեսզի քեզ խաղաղություն տա։ Սա չէ նշանակում որ Աստված քեզ լքել է։ Ոչ, երբեք! Նա այս կեղծ ապաշխարությունները օգտագործում է, որպեսզի դու դեպի Իրեն կանչես, ՛՛Այս՛ թե ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր վայելչությունը դաշտի ծաղկին պես”։ Աստված խորշոմում և չորացնում է քո բոլոր սխալ հույսերը որոնք դու քեզ փրկելու համար փորձում ես անել կամ ասել։ Ջան Նիւոթոնը ասաց,
Հույս ունեցա որ մի հաճելի պահում,
Միանգամայն Նա իմ խնդրանքս կտա,
Եւ Իր սիրո զորութեամբ
Մեղքերս կհեռացնէ ու ինձ հանգիստ կտա։
Դրա փոխարեն, Նա թույլ տվեց
Տեսնել սրտիս թագնված չարիքները;
Եւ թույլ տվեց դժոխքի զայրացած զորությունները
Հարձակվեն հոգուս վրա ամեն կողմանէ։
Հարցրու Այոքայից! Հարցրու Դանիից! Հարցրու Ջան Քէյգընից! Հարցրու ինձանից! Մենք բոլորս դեպի Աստված կանչեցինք որպեսզի խաղաղություն ստանանք – բայց նրա փոխարեն Նա մեզ Շիլա Գանի նման դարձրեց։ Շիլան ասաց, ՛՛Ես անչափ զզվեցա ինքս ինձանից։՛՛ Մի ուրիշ աղջիկ ասաց, ՛՛Ես անչափ դժգոհ էի ինձանից։՛՛ Դկ․ Քէյգընը ասաց դու պիտի ՛՛դժգոհ՛՛ լինելուց ավելին լինէիր քո նկատմամբ։ Շիլայի պես, նա էլ պիտի ՛՛զզված՛՛ լիներ։ Մինչև դու քեզանից ՛՛չզզվես՛՛, թառամելու փորձառությունը չես ունենալու, ներքնապես կորած լինելը նրանց է պատահում որ իսկականից դարձի են գալիս։
՛՛Թառամելը՛՛, ՛՛չորանալը՛՛ շատ կարեւոր բառ է։ Դու դրա միտքը պիտի գիտենաս որպեսզի հասկանաս ինչ է կատարվում քեզ։ ՛՛Թառամել՛՛ նշանակում է ամաչել ․․․ (ջրի) պես չորանալ ... ամոթահար և մոլորված լինել, ու չորանալ” (Զորավոր #300).
‘’Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերա: Իրավ ժողովուրդը խոտ է։” (Եսայիա 40:7)
Քո սրտի մեջ դա է պատահելու։ Սուրբ Հոգին քո ինքնավստահությունը պիտի չորացնի։ Մինչեւ քո սիրտը չորացած ծաղկի պես լինի – մինչեւ դու ամաչես և ծանրաբեռնված զգաս քո անբարոյական բնության համար։ Ինչպես Շիլան ասաց, “Ես անչափ զզվեցա ինքս ինձանից։” Իսկական ապաշխարության մեջ սա է պատահում։
‘’Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերա: Իրավ ժողովուրդը խոտ է։” (Եսայիա 40:7)
Այն ժամանակ երբ ինքդ քեզ հետ անհամաձայն ես, այն ժամանակ պիտի վստահ ես Հիսուսին։ Նա քեզ Իր Արիւնով մաքրելու է, և ազատելու է Աստծո դատաստանից։
Մեծ աւետարանիչ Ջորջ Վայթֆիլդը ասաց, “Արդյոք՞ երբեւէ ժամանակ Աստված ցույց տվել է քեզ որ Հիսուսին չես հավատում։ Արդյոք՞ աղոթել ես, ՛Տեր, օգնիր վստահեմ Քրիստոսին։ Արդեոք՞ Աստված քեզ համոզել է որ անկարող ես Քրիստոսին գալ, և քեզ պարտադրել է կանչես քո աղոթքներում հաւատալ Քրիստոսին։ Եթե ոչ, քո սրտում խաղաղություն չես ունենալ։ Թող Աստված քեզ հաստատուն խաղաղություն պարգեւի, նախքան քո մեռնելը և չլինի որ այլեւս առիթ չունենաս։” (“Շնորքի Մեթոդը”)։ Դու պիտի զորավոր պայքար ունենաս մեղքի հետ նախքան իսկական ապաշխարություն ունենալը։ Դու պիտի Քրիստոսի զգացումը ճաշակես երբ Նա Գեթսեմանի Պարտեզում էր։ Այն զգացումը երբ Նա կանչեց, “Հոգիս մեռնելու չափ տրտմած է ... Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի։” (Մատթեոս 26:38, 39)
Խնդրեմ ոտնկաց երգենք երգ թիվ 10, “Եկեք, Ով Մեղավորներ։”
Եկեք, ով մեղավորներ, աղքատ և հանցավոր, տկար ու վիրավոր, հիվանդ ու ցավոտ;
Հիսուս եկած է փրկելու քեզ, ողորմությնով լեցուն, սիրով ու զորավոր;
Նա կարող է, Նա կարող է, Նա ուզում է, մի կասկածի;
Նա կարող է, Նա կարող է, Նա ուզում է, մի կասկածի;
Եկ, ով հոգնած ու բեռնավորված, վիրավորված ու կոտրված;
Եթե սպասես բարելավելու, էլ չես գալու;
Ոչ արդարը, ոչ արդարը, մեղավորներին Հիսուս եկավ կանչելու;
Ոչ արդարը, ոչ արդարը, մեղավորներին Հիսուս եկավ կանչելու;
Տես փրկչին, երկինք բարձրացավ, Իր Արեան ողորմությունը խնդրիր;
Լիովին քեզ Իրեն հանձնի, ուրիշ բանի մի վստահիր;
Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է անօգնական մեղավորին օգնել;
Ոչ ոք բացի Հիսուս, ոչ ոք բացի Հիսուս, կարող է անօգնական մեղավորին օգնել;
(“Come, Ye Sinners,” Joseph Hart, 1712-1768; altered by the Pastor)
Այժմ լսենք մի հուսալից դարձի եկած երիտասարդի վկայությունը։
Ես փնտրում էի մի ելք գտնելու ինձ փրկելու։ Այնքան հպարտ էի որ չէի ուզում ընդունել որ հպարտ եմ։ Հիշում եմ ինչպես պատերազմում էի Աստծո դեմ որ չվստահեմ Հիսուսին ․․․սկսեցի Սուրբ գիրքը կարդալ, ՛՛փորձում՛՛ էի աղոթել ամեն օր, մասնակցում էի եկեղեցու աշխատանքներին։ Բայց ներքին խաղաղություն չունեի։ Սրտիս խորքում, գիտեի որ դեռ կորած եմ բայց շատ հպարտ էի ու վախկոտ ընդունելու։ Այդ մտքերը ինձանից հեռացրել էի որ մեղավոր եմ։ Ամեն բան կատարեցի որ այդ մտքերից ինձ հեռացնեմ ու անջատվեմ։ Փորձում էի տարբեր պատրվակներ գտնել իմ հավատքը արդարացնել, և լավ զգալ իմ մեղավոր բնության համար։ Ապա Աստված Երկնքի դռները բացավ և վերանորոգույուն ուղարկեց, և մեկ անգամ ևս, իմ հպարտությունը դեմս եկավ ընդունելու որ ես պետք ունեմ Հիսուսին ինձ փրկելու ․․․ Այս կետին, մտքով շատ հոգնած էի։ Սկսեցի տեսնել թէ կարևոր չէր իմ արածը, չէի կարող ինքս ինձ ազատել մեղքից, և չվստահել Հիսուսին, ինքս ինձ արդար էի համարում։ Անօգնական էի։ Իմ մեջ մեծ պայքար էր վստահելու Հիսուսին բայց իմ հպարտությունը թույլ չէր տալիս … հուսախաբված էի։ Կարծես թէ իմ մեղքերը բոլոր մտքերիս ու զգացումներիս վրա ճնշում էր։ Կենդանի լինելու համար վատ էի զգում։ Այդ պահին հրաշալի կերպով առաջին անգամ լինելով Հիսուս եկավ իմ կյանքի մեջ։, և ես Իրեն վստահեցի։ Փորձում էի գալ Հիսուսին բայց չէի կարողանում, և այն ժամանակ որ չէի կարծում կարող եմ փրկվել Հիսուս եկավ ինձ։ Շատ հեշտ էր Իրեն վստահել ... Հիսուս ինձ ընդունեց և մեղքերս Իր Արիւնով լվաց ... Իմ բոլոր վայելչությունը Հիսուսի փրկության պատճառով է։ Արցունքներս չեմ կարող զսպել երբ Հիսուսի մասին եմ մտածում, ցնծության արցունքներ, շնորհակալության արցունքներ իմ համար կատարած Իր գործերին համար։ Հիսուսի սիրո համար իմ նկատմամբ։ Երբեք չեմ կարող Իրեն բավականին սիրել, երբեք չեմ կարող բավականին Իրենից շնորհակալ լինել։ Միայն կարող եմ իմ ամենա լավը տալ Իրեն, իմ կեանքը տալ Հիսուսին, իմ Փրկչին։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Come, Holy Spirit, Heavenly Dove” (by Dr. Isaac Watts, 1674-1748;
to the tune of “O Set Ye Open Unto Me”)
ՆԱԽԱԳԻԾ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՉՈՐԱՑՆՈՂ ԳՈՐԾԸ THE WITHERING WORK OF GOD’S SPIRIT Դկ. Ր. Լ. Հայմերզ “Մեկ ձայն ասում է․ կանչիր․ եւ նա ասեց․ Ի՞նչ կանչեմ․ այս՛ թէ ամեն մարմին խոտ է, և նորա բոլոր վայելչությունը դաշտի ծաղկին պես։ Խոտը չորանում է՛ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերա․ իրաւ ժողովուրդը խոտ է։ Խոտը կչորանա, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծո խոսքը կմնա հաւիտեան։՛՛ (Եսայիա 40:6-8) (Եսայիա 40:5; 58:1; 40:3; Հովհաննես 1:23; Հովհաննես 7:28, 37;
I. Առաջին, ես պիտի ողբամ կյանքի կարճ լինելու համար,
II. Երկրորդ, ես պիտի ողբամ Սուրբ Հոգու գործի թառամելու |