Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՆՆԵՑԵՔ ՁԵՐ ԱՆՁԵՐԸ ՀԻՄԱ!

EXAMINE YOURSELVES NOW!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առաւոտյեան Փետրվար 5, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 5, 2017

“Փորձեցեք ձեր անձերը, թէ արդեոք հաւատքո՞ւմն էք․ քննեցեք ձեր անձերը կամ թէ չգիտե՞ք ձեր անձերը՛ որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է, միայն եթէ անպիտան լինիք։՛՛(2 Կորնթացիս 13:5)


Կորնթոցի եկեղեցում մի խումբ մարդիկ հարձակվում են Պողոս առաքեալի վրա։ Նրանք նոյն անդարձ մարդիկն են որ Պողոսը նրանց մասին խոսում էր։ Նրանք Պողոսի մասին ասում էին որ նա տկար է ու ճշմարիտ Աշակերտ չէ։ Նրանք մեր եկեղեցու անցեալի որոշ մարդկանց նման էին – մարդիկ որոնք ինձ վրա հարձակվեցին եկեղեցու բաժանման պատճառով։ Մենք չարի հետ պիտի պատերազմէինք որպեսզի այս մեծ եկեղեցին Լոս Անջելեսի կենտրոնում պահպանէինք։ Այդ չար մարդկանցից ոմանք ասացին Պողոս Առաքեալը ճշմարիտ առաքեալ չէ։ Ուրեմն Պողոսը նրանց հրահանգեց ՛՛Փորձեն իրենց անձերը, թէ արդեոք նրանք հաւատքումն էին։՛՛ Այս համարը կարելի է թարգմանել, ՛՛Քննեցեք ձեզ եւ տեսնեք թէ արդեոք հաւատքի մեջ էք թէ ոչ։՛՛ Պողոսը ասաց որ նրանք իրենց սրտերին եւ կեանքերին նայեն եւ տեսնեն թէ արդեոք փրկուած են թէ ոչ։ ՛՛Հաւատքի մեջ լինել՛՛ նշանակում է իսկական Քրիստոնեա լինել։ Այս մարդիկ հարձակվեցին Պողոսի վրա, այն մարդկանց նման որ մեր եկեղեցին լքեցին եւ հարձակվեցին իմ վրա։ Իսկ հիմա նրանցից շատերը եկեղեցի չեն գնում։ Իսկ միւսները տկար եկեղեցիներ գնացին։ Նրանցից շատ քիչեր են իսկական Քրիստոնեա։

“Փորձեցեք ձեր անձերը, թէ արդեոք հաւատքո՞ւմն էք; քննեցեք ձեր անձերը։”

Պողոս Առաքեալը խորհուրդ է տալիս ձեզ որ փորձեք ձեր անձերը։ Նա գրում է քննեցեք եւ տեսեք թէ արդեոք հաւատում էք Քրիստոսին։ Եթէ հիմա չքննեք, Աստուած ձեզ Վերջին Դատաստանի ժամանակ է քննելու։ Աստուած տեսնում է քո կատարած բոլոր մեղքերը եւ գրում է քո սրտումդ եղած եւ կատարած մեղքերը եւ կարդալու է այդ բոլորը Իր Գրքից։ Երբ մեռնես քո հոգին կանգնելու է Աստծոյ ներկայութեան առջեւ եւ դատվելու է։ Դու պիտի քո մեղքերը հիմա քննես, եթէ ոչ Աստուած է քննելու եւ դատելու քեզ, որի արդիւնքն է ՛՛քցվելու կրակի լճին մեջ՛՛(Հայտնութիւն 20:15)։ Դու այսօր, նախքան մեռնես, պիտի քո խորհուրդները, խոսքերը եւ նաեւ դրսեվանց կատարած մեղքերը քննես։ Որով մահից հետո շատ ուշ կ՛լինի փրկուել դժոխքի կրակից։ ՛՛Փորձիր քեզ, թէ արդեոք հաւատքումն ես՛՛ հիմա։ Երբ մեռնես շատ ուշ կ՛լինի փրկուել։ Եթէ չ՛ապաշխարես եւ չ՛վստահես Քրիստոսին հիմա, “պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մեջ ․․․ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում հաւիտեանս հաւիտենից։ Եւ հանգիստ չ՛ունին ցերեկ եւ գիշեր՛՛(Հայտնութիւն 14:10, 11)։ Այդ պատճառով է որ դու պիտի քեզ հիմա փորձես – քանի որ երբ մեռնես շատ ուշ կլինի փրկուելու համար։

Անհնար է մուտք գործես եկեղեցին եւ չ՛նկատես որ մենք հին ճանապարհին ենք հետեւում։ Առաջին բանը որ նկատելու ես մի շարք նկարներ են։ Բոլորը շատ երկար տարիների առաջվան քարոզիչների նկարներն են – Ջանաթան Էդվարդզ, Ջան Բանեան, Ջորջ Վայթֆիլդ, Ջան Վեսլի, Մարթին Լութեր, Սպրջըն, Ջէյմզ Հադսըն Թէյլըր, Դկ․ Ջան Սանգ, եւ շատ անցեաից ուրիշ քարոզիչների պատկերներ են։ Միւս նկատելի բանը մեր եկեղեցու բոլոր տղամարդիկ կոստյում եւ փողկապ են հագած։ Դա պարտադիր է։ Եթէ մեկը փողկապ կամ սպիտակ շաբիկ չունի մենք փոխառութիւն ենք անելու։ Եթէ մերժեն, ներս չեն մտնելու։ Խիստ է թվում՞։ Միգուցէ, բայց այդ հին ձեւն է եւ մենք չենք փոխելու։ Կանայք պիտի պատշաճ հագուստ հագնեն։ Սա հին ձեւն է, եւ ճիշտ ձեւն է։ Ինչպես Դկ․ Թոզերը ասաց, ՛՛Հին ձեւը ճիշտ ձեւն է։՛՛ Երբ սրահը ներս էք մտնում դաշնամուրը եւ երգեհոնը հին հոգեւոր երգեր են նվագում։ Գիթառ կամ թմբուկների ձայն չեք լսելու ժողովի ժամանակ։ Մեր բոլոր երգերը հին հոգեւոր երգեր են։ Նոր տեսակի երգեր չեք լսելու։ Միայն ՛՛հատուկ երաժշտութիւնը՛՛ մի մեներգ է, որ կատարվում է մեր երեց սարգավակի միջոցով, մի մարդ իր վաթսունական տարիներում – նախքան քարոզը նա երգում է հնաձեւ երգեր։ Եւ մենք միշտ King James Bible-ից ենք քարոզում։

Ոմանք կարելի է ասեն,՛՛Քո եկեղեցին պիտի լեցուն լինի ալեհեր մարդկանցով!” Ոչ, այդպես չէ! Մեր ժողովրդի մեծամասնութիւնը եռեսունից վար են! Նրանցից քսանհինգ տոկոսը համալսարանական կամ դպրոցական տարիքի մեջ են։ Նրանցից քիչերն են եկեղեցում մեծացել եւ շատերը եկեղեցի են եկել եռանդուն աւետարանչութիւնով մոտակա համալսարաններից եւ դպրոցներից։

Ինչ որ մենք անում ենք, հաւատում ենք տարբեր պիտի
լինի մոդեռնիստական եկեղեցիններից։ Մենք
հաւատացած են այլ կերպ մտածելու։ Մեր ջանքը նա որ
աւելի լաւ Քրիստոնեաններ դաստիարակել։
Եւ իրոք աւելի լաւ Քրիստոնեաներ ենք
դաստիարակում քան նրանք! Կուզես՞ նրանցից մեկը
լինել։
(Paraphrased from Start With Why, by Simon Sinek, p.41).

Մի քանի ամիսներ եկ եւ իսկական փոփոխութեան փորձառութիւնը ճաշակիր, դու աւելի լաւ Քրիստոնա ես լինելու քան այսօրվան ՛՛արդիացած՛՛ եկեղեցիներում արտադրվածներից! Ճանաչված Քրիստոնեանրից ամենալաւն ես լինելու!

Շատ քիչ եկեղեցիներ այսօր հին ճանապարհով են քայլում։ Նրան չեն հետեւում այն հին ճանապարհին որ Քրիստոսը եւ Իր Աշակերտները սովորեցերցին։ Նրանք հին ճանապարհը որ բարեկարգիչները, Փիւրիթաները, եւ 18-րդ եւ 19-րդ դարվան աւետարանիչները քարոզեցին չեն քարոզում։ Նրանք նոր ճանապարհներով են քայլում, մի սխալ ճանապարհ որ սկսեց Փելաջիանից հերետիկ Չարլզ Ֆինիի միջոցով – ճանապարհներ որ մեր ժամանակներում մի տարորինակ decisionists սերունդ է արտադրել, ներառեալ նոր-աւետարանիչներին, կարեզմաթիքներին, անթինոմիան Սուրբ Գրքի ուսանողներին եւ նոր-Քալվնիստներին (որոնք Քալվնիստիկ վարդապետութիւնից են խոսում, բայց իրենց լսողների սիրտը չեն փնտրում ինչպես Ջանաթան Էդվարդզը, Ջորջ Վայթֆիլդը, Սպրջընը եւ Դկ․ Լոյդ-Ջոնզը փնտրեցին)։ Ես ձեր ժամանակը չեմ վատնելու Ֆինիի պտուղների մասին բացատրելու։ Պարզապես նրանց մի խումբի մեջ կոչելու եմ նոր-աւետարանիչներ։ Նրանք իրենք իրենց կոչում են ՛՛նոր-աւետարանիչներ՛՛! Եւ նրանք ճիշտ են, որովհետեւ իրենց սովորեցրածը բոլորը նոր բան է։ Ես չեմ հաւատում որ նրանց եկեղեցիներում բոլորը կորած են։ Բայց նրանց փրկուածները ժամանակի մնացորդացներ են։ Եթէ կ՛ուզեք կարդալ ՛՛հին աւետարանչութեան՛՛ մասին գնեցեք ՛՛Հին Աւետարանչութիւն՛՛որի հեղինակն է Իան Հ․ Մուրէյը։ Այդ գիրքը կարող էք մեր գրատարանից ստանալ կամ գնեք Amazon.com-ից։ Կազմի հետեւում գրուած է Դկ․ Ա․Վ․ Թոզերի վկայաբերութիւնը, ՛՛Հին ճանապարհը ճշմարիտ ճանապարհն է եւ նոր ճանապարհ չկա՛՛ - նոր ճանապարհ, որ քեզ իսկական Քրիստոնեա է դարձնելու, գոյութիւն չունի։ Ինչպես Երեմիա մարգարեն ասաց,

“Հարցրեք վաղեմի ճանապարհներից, թէ արդեոք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացեք նորանով, եւ դուք հանգստութիւն կ՛գտնեք ձեր հոգիների համար։” (Երեմիա 6:16)

Իսկ հիմա ես ձեզ համար հին ճանապարհի որ ձեզ դեպի փրկութիւն է առաջնորդում – եւ նոր ճանապարհի որ դեպի հաւիտեան պատիժ է առաջնորդելու, հակապատկերն եմ բացատրելու։

1. Առաջին, հին ճանապարհը սկսում է Աստծով եւ Իր Փառքով; նոր ճանապարհը սկսում է մարդով եւ իր կարիքներով ու զգացումներով։

Oh, այս ՛՛նոր ճանապարհում՛՛ նրանք Աստծոյ անունը նշում են, բայց Նա Սուրբ Գրքի Ամենակարող Աստուածը չէ։ Նա այն Աստուածը չէ որ ընտրում է ում փրկի իր մեղքերից։ ՛՛Նոր ճանապարհի՛՛ Աստուածը Սուրբ Գրքի Աստուածը չէ, որու մասին Պողոս Առաքեալը ասաց,

“Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է, եւ ում կամենում է խստացնում է։” (Հռովմայեցիս 9:18)

Նոր ճանապարհը երբեք չէ խոսում այն Աստծոյ մասին որ ընտրում է փրկելու, եւ միւսներին թոյլ է տալիս դժոխք գնալու։ Երբ էր վերջին անգամը որը լսեցիք մի քարոզիչ Աստծոյ մասին այս բանը քարոզի։ Գուցէ երբեք չես լսել ճշմարիտ Աստծոյ մասին։ Սուրբ գրքում գրուած է ՛՛զորաւոր եւ ահարկու Աստուածը՛՛ (2 Օրինաց 7:21)։ Նեեմիա 1։5-ում կոչում է ՛՛մեծ եւ ահեղ Աստուած՛՛ եւ դարձեալ Նեեմիա 9։32-ում ՛՛մեծ, զորաւոր եւ ահեղ Աստուած՛՛։ Մեզ զուշացրել է, ՛՛Սարսափելի է կենդանի Աստծոյ ձեռքն ընկնիլը՛՛ (Եբրայեցիս 10:31)։ “Որովհետեւ մեր Աստուածը փչացնող կրակ է։՛՛ (Եբրաեցիս 12:29)

Արդեոք՞ որեւէ քարոզիչ եւ քահանայից այս բանը լսել էք Աստծոյ մասին – որուն Սուրբ Գիրքը կոչում է ՛՛կենդանի Աստուած՛՛(Եբրաեցիս 10:31)։ Արդեոք՞ նրանցից լսել էք որ Աստուած մի քանի մարդկանց ընտրում է երկինք գնալու եւ միւսներին թող է տալի դժոխք գնան։ Քրիստոս ասաց, ՛՛Շատեր են ընտրուած եւ քիչեր ընտրուած՛՛ (Մատթեոս 22:14)։ Կամ լսել էք՞ մի փոքր, ոչ կարեւոր Աստծոյ մասին որ բոլորին փրկում է – մի Աստուած որ քեզ ծառայում է ու քո կարիքներն է հոգ տանում – ահաւոր Աստծոյ փոխարեն, որ ՛՛կենդանի Աստուած է՛՛։ Դու ասելու ես, ՛՛Չեմ ուզում քո ահաւոր Աստծոյ մասին խոսել! Ես այս եկեղեցին էլ չեմ վերադառնալու!” Շատ լաւ, մի վերադառնա! Գնա շարունակիր հաւատալ ՛՛քո Աստծուն”։ Բայց հիշիր, քո Աստուածը ճշմարիտ Աստուածը չէ եւ դու երբեք չես փրկվելու եւ ճշմարիտ Քրիստոնեա չես դառնալու, միթէ սկսես հաւատալ Սուրբ Գրքի ՛՛կենդանի Աստծուն։

2. Երկրորդ, հին ճանապարհը քո մեղքերի մասին է մտածել տալիս քեզ, որոնց մեր ճշմարիտ Աստուածը դժոխքում պատժելու է; երբ նոր ճանապարհը քեզ զբաղեցնում է մտածել քո կարիքների եւ զգացումների մասին։

Արդեոք՞ որեւէ քարոզիչ քեզ ասել է որ խորապես մեղաւոր ես եւ քո սիրտը աղավաղված ու անմաքուր է։ Որ՞ քո ՛՛սիրտը խորամանկ ․․․ եւ ապականուած է՛՛ (Երեմիա 17:9)։ Եթէ դու ճշմարտապես դարձի եկած չես ՛՛հաւիտեան կորած ես՛՛ (Մատթեոս 25:46)։ Կամ այն հովիւը, Ֆուլէր ճեմարանի քարոզիչը Րաբ Բելը, որ ասաց բոլորը Երկինք են գնալու, մինչեւիսկ Հիթլերը։ Այո, նա այդպես ասաց! (Սերը Հաղթական է Love Wins)։ Եթէ Ֆուլեր Աստուածաբանական Ճեմարանը ճշմարիտ էր, նրա գիտական աստիճանը չեղեալ կ՛համարէին, եւ նրա դրամը կ՛վերադարձնէին իրեն։

Դու կ՛ասես, ՛՛Կ՛ուզեմ իմ կարիքներս մի քաղցր եւ փափուկ քարոզիչի միջոցով հագենա։ Ես չեմ վերադառնալու այս հնաձեւ եկեղեցին ուր քարոզիչները իմ մեղքերի դեմ են խոսում եւ ինձ ասում դժոխք եմ գնալու!” Շատ լաւ, թող գնա եւ լքիր մեզ։ Գնա եւ հաւատա Ջոլ Օսթինի քաղցր փոքրիկ ՛՛մեղաւորի աղոթքին՛՛ – այն աղոթքը որ նա իր հեռուստատեսի ելույթի մեջ է ասում, ՛՛Մենք հաւատում ենք եթէ դու այդ աղոթքը ասեցիր, դու վերստին ծնուեցիր։՛՛ Գնա եւ հաւատա իրեն։ Բայց ես նրա նման քարոզիչներին կեղծ մարգարեներ եմ կոչում, սուտասան քարոզիչներ, որոնք հենց իրենք դժոխք են գնալու! Նրանց ասեք ես եմ ասել այդ, եւ վիդէօում եւ գրութիւնում էլ թողեք!

3. Երրորդ, հին ճանապարհը քեզ մտածել է տալիս քո մեղքերի մասին, հատկապես քո սրտի գաղտնի մեղքերի մասին; նոր ճանապարհը քո մասին քեզ լաւ զգացում է տալիս։

Ջանաթան Էդվարդզը (1703-1758) ասաց, ՛՛Մարդ արարածը բնականօրեն ինքնասիրութիւն [ունի]” (“Մարդը շատ չար եւ վնասակար ստեղծագործութիւն է”)։ Ինքնասեր, բայց ոչ Աստուածասեր։ Ոչ ոքու չես սիրում բացի քեզանից – որովհետեւ դու, ինչպես Ջանաթան Էդվարդզն ասաց, ՛՛մի չար եւ վնասակար ստեղծագործութիւն ես՛՛։ Ինչ՞ու ես այդպես։ Որովհետեւ այդ մեղաւոր բնութիւնը (նախնական մեղքը) ժառանգել ես Ադամից, բոլոր մարդկային ցեղի հորից! Այդ պատճառով է որ դու միայն քեզ ես սիրում։ ՛՛Ոչ, ոչ!” մեկը ասաց, “Ես իմ ամուսնուն սիրում եմ” Սիրում ես՞։ Եթէ այդպես է ինչու՞ օր ու գիշեր անհնազանդում եւ բողոքում ես նրա դեմ։ Ճշմարտութիւնը նա է որ դու միայն քեզ ես սիրում!

Մի սխալվիր, դու Աստծուն չես սիրում։ Դու եկեղեցի ես գալիս միայն քո ընկերներին տեսնելու համար։ Եթէ ընկերներից մեկը եկեղեցին թողնի դու էլ ես թողնելու։ Սա փաստելու է թէ ինչքան կեղծաւոր ես դու! Սա փաստելու է որ ինչքան էլ դու ասես սիրում եւ վստահում ես Քրիստոսին, միայն քեզ ես խաբում։ Բոլոր ժամանակ կեղծ Քրիստոնեա էիր։ Քեզ ծպտել էիր իբրեւ Քրիստոնեա։ Մի կեղծ ժպիտ եւ ընկերային տեսք էիր ստեղծել, բայց դու Քրիստոնեա չես։ Դու միայն Քրիստոնեայի կերպարանք ես ստեղծել, ինչպես շատեր Հալովինի ժամանակ ծպտվում են! Ոչ, ճշմարտութիւնը նա է որ դու Քրիստոսին չես սիրում։ Միայն քեզ ես սիրում։ Միայն Քեզ! Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Հետի օրերումը ․․․մարդիկ կ՛լինեն ինքնասեր” (Բ Տիմոթեոս 3:1, 2)։ Այդ պատճառով է որ Սուրբ Գիրք կարդալու ժամ չունես։ Աղոթելու ժամ չունես։ Աւետարանչութեան համար ժամ չունես – բայց բաւականին ժամ ունես վիդէօի խաղեր խաղալու, հեռատեսիլ նայելու եւ կեղտոտ պոռնոգրաֆիա դիտելու։ Ժամ չունես Շաբաթ եւ Կիրակի գիշերները եկեղեցի գալու – բայց ժամ ունես սինեմա գնալու! Ինչ՞ու ես այդպես։ Որովհետեւ դու միայն քեզ ես սիրում! Աստծոյ համար սեր չունես։ Հիսուսին չես սիրում։ Միայն քեզ ես սիրում։ Ընդունիր! Ընդունիր հիմա – եթէ ոչ երբեք չես զղջալու եւ իրական Քրիստոնեա չես դառնալու վստահելով Քրիստոսին։

՛՛Նոր՛՛ ճանապարհը ճիշտ հին ճանապարհի հակառակն է – որուն մենք հաւատում ենք։ ՛՛Նոր՛՛ ճանապարհը թույլ է տալիս եկեղեցում առջեւ գնաս եւ մի արագընթաց մեղաւորի աղոթք ասելով փրկուած համարվես։ Ապա քեզ անմիջապես մկրտելու են! Շատ մկրտչականներ ինձ ատելու են այս ասելով, բայց ես պիտի իրականութիւնը քարոզեմ։ Նրանք շատ արագ քեզ մկրտելու են, անմիջապես, երբ դու ինչպես նրանք են կոչում ՛՛որոշում՛՛ կատարեցիր։ Ինչ՞ու են նրանք անմիջապես մկրտում, եւ հաճախ նոյն ժողովի ժամանակ՞։ Դա չեն անում որովհետեւ Հիսուսին սիրում են կամ հաւատում են Սուրբ Գրքին! Անում են որովհետեւ միայն իրենց են սիրում! Քեզ համար բոլորովին հոգ չեն անում։ Իրենց համար միայն այն է կարեւոր որ քանի մկրտութիւններ զեկոյցեն իրենց երեցներին։ Ես կարծում եմ այն հովիւները որ գիտակցութեամբ են այդ անում, իրենք փրկուած չեն! Իրենց ասա ես եմ ասել, եւ թողեք վիդէօի եւ գրութեան վրա մնա։

Դու կասես, “Ես դա չեմ սիրում։ Ես չեմ սիրում դու ինձ ասում ես Աստծուն չեմ սիրում։ Չեմ սիրում որ դու ինձ ասում ես ինքնասեր եմ։ Այլեւս այս եկեղեցին չեմ վերադառնալու!” Շատ լաւ, մի վերադառնա։ Բայց հիշիր, այս ալեհեր քարոզիչը քեզ ճշմարտութիւնը ասաց, լրիւ ճշմարտութիւնը, եւ բացի այդ ոչ ուրիշ բան – քո մասին! Եւ չեմ դադարելու այդ անելու եւ կարեւոր չէ դու ինչ ես ասելու։ Որոշ երիտասարդներ ասում են, “Ես չեմ կարող իմ ընկերներին այստեղ բերել որովհետեւ դու շատ խիստ ես քարոզում։” Ոչ, սիրելիս, այդ պատճառը չէ – եւ դու լաւ գիտես! Դու ընկերներիտ չես բերում այստեղ որովհետեւ իրենց հոգիների համար հոգ չես տանում! Բոլորովին հոգ չես տանում – որովհետեւ միայն քեզ ես սիրում! Հեռացրու այդ գեշ արտահայտութիւնը երեսիցդ եւ մտածիր իմ խոսքի վրա! Այստեղ ճիշտ այնտեղն է ուր պիտի քո ծանոթ կորած ընկերներին բերես! Ինչու՞։ Որովհետեւ այստեղ այնտեղն է ուր նրանք փրկուելու առիթը կ՛ունեն! Եթէ նրանց սիրես ինչքան քեզ ես սիրում, իրենց կասէիր, ՛՛Եկ եկեղեցի իմ հետ! Խիստ է! Հնաձեւ է! Բայց ամենալաւ եկեղեցին է Լոս Անջլեսի կենտրոնում, եւ լեցուն է երիտասարդներով քո եւ իմ նման։՛՛ Եթէ իսկականից Քրիստոնեա ես այսպես կասէիր իրեն։ Բայց չես։ Կեղծ ես! Ճիշտ ինքնասեր մի անձի պես։ Մի ուրիշ կորած երիտասարդ։

Չորեքշաբթի գիշեր մի չփրկուած աղջիկ ինձ ասաց, այլեւս ինձ չէ լսելու որովհետեւ շատ եմ բղավում։ Իրեն ասացի, ՛՛Տարիներ է այստեղ ես գալիս, եւ դեռ կորած ու ապստամբ ես։ Կարծում եմ աւելի բարձր պիտի բղավեմ!” Այո, բարձր – եւ բարձր – եւ բարձր։ Եթէ տեսնես մի կույր մարդ ավտոմայրուղիում քայլում է, չէիր՞ բոռալ։ “Դուրս արի այդ ուղիից եթէ ոչ մեռնելու ես!” Դրա համար եմ բոռում – որովհետեւ քո հոգին սիրում եմ։ Քարոզիչներ որ երբեք չեն բոռում քեզ չեն սիրում։ Նրանք միայն քո դրամն են ուզում! Եւ դու երբեք իսկական ապաշխարութեան փորձառութիւն չես ունենալ մինչեւ ընդունես որ ինչքան մեղաւոր ու ինքնասեր ես։ Դու պիտի հանդիմանվես քո գաղտնի մեղքերի համար։ Ինչպես Դաւիթը զգաց, ՛՛Իմ մեղքը ամեն ժամանակ իմ առաջին է՛՛(Սաղմոս 51:3)։ Դա ապաշխարութեան հին ձեւն է։ Դու պիտի հանդիմանութեան տակ լինես եթէ ոչ երբեք չես տեսնելու Քրիստոսի կատարած քաւութիւնը իր մահով քո մեղքերի համար, քեզ մաքրելու այդ բոլոր մեղքերից։

4. Չորրորդ, հին ճանապարհը ինքնաքննութիւնով է զբաղվում; բայց նոր ճանապարհում անձը եկեղեցում խաղ է անում մինչեւ եկեղեցին թողնում եւ վերադառնում է հին մեղսալի կեանքին։

Մեր համարը ասում է, ““Փորձեցեք ձեր անձերը, թէ արդեոք հաւատքո՞ւմն էք. քննեցեք ձեր անձերը՛՛(2 Կորնթացիս 13:5)։ Դա հին ճանապարհն է։ Քննիր քո անձը եւ տես թէ արդեոք փրկուած ես։ Ջանաթան Էդվարդզը ասաց, ՛՛Քննիր եւ տես թէ [դու] չես ձեւացրել որ մեղքերիտ համար հանդիմանուել ես; եւ իրոք ողբացել ես մեղքերիտ համար։ Եւ նաեւ, մեղքը [քեզ] համար բեռ է եղել եւ [քո] սիրտը նուրբ եւ ողջամիտ է։”

Դու պիտի այսպես զգաս եթէ ոչ ճշմարիտ ապաշխարութիւն չես ունեցել։ Ձեզանից ոմանք լսել կամ կարդացել են ուրիշների ապաշխարութեան վկայութիւնները։ Այդ վկայութիւնները ձեզ համար շատ գրավիչ են եղել։ Կարդալով ոմանց վկայութիւնները կարող եմ ասել որ նրանք գրվել են անգիր անելով Շիլա Գանի, կամ Ջանի զորաւոր վկայութիւնից։ Դուք մի քիչ հանդիմանվեցաք եւ ընդօրինակեցիք այն ինչ նրանք էին գրել! Անձամբ իսկական ապաշխարութիւն չեք ունեցել, միայն ուրիշի իրական վկայութիւնը անգիր էիք արել։ Ես Ջան Քէյգընի վկայութեան մեծ մասը կարդալու եմ։ Երբ կարդում եմ, քննեցեք ձեզ, ՛՛Արդեո՞ք ինձ էլ այդ պատահեց։ Կամ նրա վկայութիւնն եմ ընդօրինակել։՛՛Ամեն մեկ բառին զգուշութեամբ լսեք եւ ձեզանից հարցրեք թէ արդեոք իսկականից այդ պատահել է ձեզ։ Եթէ ոչ ճշմարիտ ապաշխարութիւն չեք ունեցել։ Եւ շուտ կամ ուշ մեր եկեղեցին թողնելու ես, ինչպես ուրիշներ են թողել։ Դու պիտի ճշմարիտ ապաշխարութիւն ունենաս եթէ ոչ մեր եկեղեցին թողնելու ես երբ չարը քեզ վրա ազդեցութիւն ունենա։

ԻՄ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
Հունիս 21, 2009
Ջան Սամուէլ Քէյգըն

Իմ դարձի գալու պահը շատ վառ ու պարզօրեն կ՛հիշեմ, բառերը շատ տկար են բացատրելու թէ Քրիստոս ինչ մեծ փոփոխութիւն կատարեց իմ մեջ։ Նախքան ապաշխարելս լցւած էի բարկութիւնով եւ ատելութիւնով։ Պարծենում էի մեղքերովս եւ հաճոյք էի տանում մարդկանց ցաւի պատճառ լինլու համար, եւ ինքզինքս համարում էի Աստծուն ատողներից մեկը; ինձ համար մեղք գործելը ՛՛սխալ՛՛ մի բան չէր որ զղջման պետք ունենար։ Դիտաւորեալ կերպով այդ ճանապարհն էի ընտրել։ Աստուած տարբեր կերպերով ինձ վրա սկսեց գործել որ երբեք չէի սպասում։ Իմ աշխարհքը սկսեց փլվել արագորեն։ Շաբաթներ նախքան ապաշխարելս մեռելների պես էր, չէի քնում, չէի կարողանում ծիծաղել, որեւէ կերպ խաղաղութիւն չէի կարողանում գտնել։ Մեր եկեղեցում աւետարանչական ժողովներ էին տեղի ունենում եւ պարզորեն կ՛հիշեմ որ ծաղրում էի նրանց եւ բոլորովին անհարգում էի իմ հովիվին եւ հորս։ (Ջանը չ՛փրկուած վիճակում նոյն չափով բարկացած էր իմ բարձր քարոզելուս համար ինչ այն աղջիկը որ նշեցի նրա մասին)։

Սուրբ Հոգին այդ պահին սկսեց հստակորեն հանդիմանել ինձ իմ մեղքիս համար, բայց իմ բոլոր կամքովս մերժեցի իմ խորհուրդների հետ որ ունէի Աստծոյ եւ ապաշխարելու մասին։ Չէի ուզում դրա մասին մտածել, սակայն տառապում էի։ (Եթէ երբեք քո մեղքերի համար չես տառապել, երբեք փրկուած չես եղել!)

Երբ Դկ. Հայմերզը քարոզում էր, իմ հպարտութիւնս խստորեն մերժում էր իր ասածները, եւ չէի ուզում լսել, բայց այնպես որ նա քարոզում էր, կարողանում էի զգալ մեղքիս ծանրութիւնը հոգուս վրա։ Վարկեաններն էի հաշվում ժողովի վերջանալուն, բայց հովիւը շարունակում էր քարոզը, եւ մեղքերս աւելի ու աւելի էր հոգուս վրա ծանրանում։ Այլեւս չէի կարողանում խթանին քացի տալ, պիտի փրկուէի! Երբ ապաշխարութեան հրաւեր տրուեցաւ, դիմադրեցի, բայց էլ չէի կարողանում դիմանալ։ Գիտէի ամենա վատ մեղաւորներից էի եւ Աստուած իրաւացի էր ինձ դժողքի դատապարտելու։ (Դա միակ զգացումն է որ պետք ունես։ Ջանաթան Էդվարդզը ասաց, պիտի այդ զգացումը ունենաս եթէ ոչ չես փրկուելու)։ Պայքարելուց անչափ հոգնած էի, եւ հոգնած էի իմ ամեն էութիւնից։ Հովիւը ինձ հետ խորհրդակցեց եւ քաջալերեց Քրիստոսին գամ, բայց ես չ՛լսեցի։ Եթէ բոլոր իմ մեղքերս ինձ դատապարտէին ես Հիսուսին չէի գալու։ Այդ պահերը ամենա ահաւոր պահերն էր որով զգացի եթէ չփրկուեմ դժոխք եմ գնալու։ ՛՛Փորձում՛՛ էի փրկուել, ՛՛փորձում՛՛ էի վստահել Քրիստոսին բայց չէի կարողանում (ինչպես գալ) ։ Չէի կարողանում կամքս Քրիստոսին տալ, չէի կարողանում որոշում կատարել եւ Քրիստոնեա դառնալ, եւ դա իմ հուսահատութեան պատճառն էր եղել։ Զգում էի մեղքերիս ծանրութիւնը որ ինձ հրում էր դեպի դժողք բայց իմ համառութիւնս արցունքներս հեռացնում էր։ Այս պայքարի մեջտեղը մնացել էի: (Տոկուն մարդիկ չեն լացում։ Նա տոկուն մարդ է։ Բայց Աստուած նրան հրեց եւ ճզմեց Իր Խոսքով մինչեւ արտասվեց)։

Հանկարծ հիշեցի մի քանի տարիների առաջ լսած քարոզը։ ՛՛Կառչիր Քրիստոսին! Քառչիր Քրիստոսին!” Այն միտքը որ հաւիտեան պիտի հանձնվեմ Հիսուսին հուզեց ինձ։ Հիսուս Իր կեանքն է ինձ համար տուել։ Նա, երբ ես դեռ Իր թշնամին էի, ինձ համար խաչափայտն ելաւ, սակայն ես չէի ուզում Իրեն հանձնվել։ Այս միտքը կոտրեց ինձ; պիտի ամեն բան թողնէի։ Էլ չէի կարող ինքս ինձ վրա հենվել, պիտի Հիսուսին ունենայի! Այդ պահին կառչեցի Հիսուսին եւ հաւատքով Իրեն եկա, գիտակցելով որ պիտի մեռնէի որ Քրիստոս ինձ կեանք պարգեւի! Գործնական կամ մտքի կամքով անելիք մի գործ չկար անելու, այլ իմ սրտով, պարզապես հանգիստ գտա Քրիստոսում, Նա ինձ փրկեց! Նա իմ մեղքերս Իր Արիւնով մաքրեց! Երկվարկեանում, դադարեցի Քրիստոսի դեմ դիմադրելուց։ Արդեն շատ պարզ էր անելիքս, միայն պիտի Իրեն վստահէի; այն պահին որ դադարեցի իմ եսից, ահա ամեն բան Քրիստոսն էր։ Իրեն պիտի կառչէի! Այդ պահին ոչ մի ֆիզիքական կամ կույրացնող լոյս չկար, պետք չունէի զգացումների, ես Քրիստոսին ունէի! Երբ վստահեցի Քրիստոսին հոգուս մեջ զգացի մեղքերից ազատագրում։ Մեղքերիցս երես դարձրի, եւ միայն Քրիստոսին նայեցի! Հիսուս ինձ փրկեց։

Լսելով Ջանի վկայութիւնը, արդեո՞ք քեզ էլ այդպես մի բան պատահել է։ Եթէ ոչ, դու պիտի իսկականից դարձի գաս։ Քո իսկական փոփոխութիւնն է պետք, ոչ թէ ընդորինակված։ Ին՞չ պետք ունես իսկական դարձի գալու համար։ Առաջին, մտածիր ինչքան մեղաւոր է քո սիրտը, այնքան մեղաւոր որ իսկականից չես ապաշխարել եւ չես վստահել Հիսուսին։ Այնքան մեղաւոր որ բառերը անգիր անելով խաբել ես մեզ։ Ճիշտ եմ՞։ Ապա դու պետք ունես դառնաս քո սրտի եւ կեանքի մեղքերիցը։ Եւ պիտի ճշմարտորեն Հիսուսին գաս եւ մաքրվես Խաչի վրա Իր թափված Արիւնով։ Եկ առջեւ, եւ քեզ համար կ՛աղոթենք եւ կ՛խորհրդակցենք մինչ միւսներ բարձրնում են վերնահարկը ճաշելու։ Եկ հիմա։ Եկ այս րոպէին! Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Աբել Փրուդհամ: Սաղմոս 51։1-3
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“The Old-Fashioned Way” (Civilla D. Martin, 1866-1948)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՓՈՐՁԵՑԵՔ ՁԵՐ ԱՆՁԵՐԸ ՀԻՄԱ!

EXAMINE YOURSELVES NOW!

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

“Փորձեցեք ձեր անձերը, թէ արդեոք հաւատքո՞ւմն էք․ քննեցեք ձեր անձերը կամ թէ չգիտե՞ք ձեր անձերը՛ որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է, միայն եթէ անպիտան լինիք։՛՛(2 Կորնթացիս 13:5)

(Հայտնութիւն 20:15; 14:10, 11; Երեմիա 6:16)

1. Առաջին, հին ձեւը սկսում է Աստծով եւ Իր Փառքով; նոր ձեւը սկսում է մարդով եւ իր կարիքներով ու զգացումներով, Հռովմաեցիս 9:18; Բ Օրինաց 7:21; Նեեմիա 1:5; 9:32; Եբրայեցիս 10:31; 12:29; Մատթեոս 22:14։

2. Երկրորդ, հին ձեւը քո մեղքերի մասին է քեզ մտածել տալիս, որոնց մեր ճշմարիտ Աստուածը դժոխքում պատժելու է; երբ նոր ձեւը քեզ զբաղեցնում է մտածել քո կարիքների եւ զգացումների մասին, Երեմիա 17:9; Մատթեոս 25:46։

3. Երրորդ, հին ձեւը քեզ մտածել է տալիս քո մեղքերի մասին, հատկապես քո սրտի գաղտնի մեղքերը; նոր ձեւը քո մասին քեզ լաւ զգացում է տալիս, Բ Տիմոթեոս 3:1, 2; Սաղմոս 51:3։

4. Չորրորդ, հին ձեւը ինքնաքննութիւնով է զբաղվում; բայց նոր ձեւում անձը եկեղեցում խաղ է անում մինչեւ եկեղեցին թողնում եւ վերադառնում է հին մեղսալի կեանքին, Բ Կորնթացիս 13:5։