Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՊԱՏԵՐԱԶՄ ԿԵՆԴԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ!ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆԸ Պրն․ Ջան Սամուէլ Քէյգըն |
Տագնապների ժամանակ, պատմութիւնը կերտվում է նրանց միջոցով որոնք հաւատում են իրենցից աւելի մեծ գործերի։ Պատմութիւնը անտարբեր մարդկանց միջոցով չի կազմվել։ Ոմանք կ՛նախընտրեն ապահովութիւն եւ միջակութեան հաստատութիւն ունենալ։ Ոմանք ձախողութիւնից այնքան են վախենում որ անգամ չեն փորձում հնարավութիւնները։ Իսկ կան ոմանք որ երբեք երեւելի որեւէ հաջողութեան չեն հասել որովհետեւ տեւականութեան վաձքը չեն վճարել։ Ոմանք ոչ մի փոփոխութեան պատճառ չեն լինելու աշխարհի վրա, ոչ մի կերպ ազդեցութիւն չեն ունենալու, եւ մեռնելու են կարծես թէ երբեք չեն ապրել։ Ժամանակին լեցուն այսպես մարդկանցով, Աստուած Դկ․Հայմերզին բարձրացրեց։
Բոլոր նրանք որ որոշում են ծառայութեան մեջ մտնել, համարեա ամբողջովին հովանավորվում են։ Բայց Դկ․ Հայմերզը իր ծախսերը հոգալու համար, գիշերները քալեջ է հաճախել եւ օրուան ընթացքում աշխատել։ Չնայած ծառայութեան մասին ընտանիքի եւ ընկերների կողմից բոլոր հուսահատական խոսքերին, նա իր նպատակը հաստատեց դառնալ Աստծոյ ծառան, եւ կարեւոր չէր թէ ինչքան նեղութեան մեջ էր մատնվելու, նրանից չըհեռանալու։ Նա պայքարեց չարի հարձակումների եւ հոգեկան ցաւերի դեմ մինչեւ Աստծոյ քարոզիչը դարձաւ։ Դկ․ Հայմերզը համբերեց բոլոր փորձութիւնները եւ նեղութիւնները որպեսզի կարող լինի Աստծոյ ճշմարտութիւնը բացատրի։ Որովհետեւ նա կեանքի կրակները համբերեց, ճշմարտութեան լոյսով ողողված էր։
Դկ․ Հայմերզը այնքան հաստատմիտ եւ զորվոր կերպով է հաւատում Աստծոյ խոսքի ճշմարտութեանը որ պատրաստ է նրա համար պատերազմել։ Նա իր հանգստի համար որեւէ սուտ մի բան ընդունելու։ Սա իր նշանաբանն է եղել իր կեանքի բոլոր օրերում։ Երբ Սուրբ Գիրքը զրպարտվում էր Սուրբ Գիրք-մերժող սեմինարում, նա մի կողմ չ՛նհանջեց ձեռք ձեռքի դնելով։ Իր արձանագրութիւնը եւ ավարտման հանգամանքը վտանգի մատնելով, բոլոր ազատամիտների հարձակման դեմ պատերազմեց հանուն Սուրբ Գրքի։ Նա դասարաներ փակել տուեց, իր ննջարանում աղոթքի ժողովներ կազմեց; եւ բոլոր աղբիւրներից օգտվելով պատերազմեց այն սուտերի դեմ որ Սուրբ Գիրքի ճշմարտութիւնը պաշարելու էր։ Երբ սեմինարի նախագահի գրասենեակը կանչվեց, որպեսզի հրաման տրուի իրեն բողոքը դադարելու պաշտպանելով Սուրբ Գրքին, Դկ․ Հայմերզը տեղի չ՛տուեց։ Փոխարեն, նա մի գիրք գրեց ազատամտութեան մասին սեմինարներում։ Նա հաստատ եւ զորաւոր կանգնեց Սուրբ Գրքի համար պատերազմելու։
Ոմանք քննադատեցին, ուրիշներ բողոքեցին, եւ որոշներ տեղի տվին, բայց Դկ․ Հայմերզը գործնական մարդ է։ Այնքան իր համոզումների եւ ճշմարտութեան նկատմամբ հաստատուն է որ իր սուրը կ՛քաշի եւ չարի ուժի վրա կ՛հարձակվի, թէեւ մահը անխուսափելի լինի։ Դկ․ Հայմերզը այնքան կեանքի վրա սիրահարված չէ որ պատրաստ է շղթաների գնով վճարի։ Նա պատերազմի մարդ է երբ ուրիշներ խաղաղութիւնը ստրկութեան գնով կ՛գնեն։
Երբ Հալիվուդը Քրիստոսի երեսի վրա թքեց, Դկ․ Հայմերզը Իր Փրկչի երեսը սրբեց։ Դրա համար նրա վրա հարձակվեցին։ Մինչեւիսկ երբ թերթերում իր մասին հատվածներ գրեցին, նա Քրիստոսին պաշտպանեց! Այս դեպքի վրա նա ընկերներ կորցրեց։ Սակայն ճշմարտութիւնը երեւան բերելու համար Դկ․Հայմերզը քայլ վերցրեց, բողոքեց, եւ պատերազմեց։
Երբ բոլոր հասարակութիւնը կարծես թէ թոյլ է տալիս կանանց ՛՛վիժելու իրավունքը՛՛, Դկ․ Հայմերզը թոյլ չ՛տուեց որեւէ մանուկ սպանվի առանց պատերազմի։ Սովորական մարդիկ կ՛ցավեն կամ նւիրատվութիւններ կանեն բարեգործական կազմակերպութիւններին, բայց Դկ Հայմերզը սովորական մարդ չէ։ Նա եւ իմ հայրը վիժման կլինիկի առջեւ նստեցին, երբ ուրիշներ, ձիաւոր ոստիկաների սպառնալիքնրից հեռացան, նա իր հաւատացած ճշմարտութիւնների վրա հաստատ կանգնեց։ Նա կանաց եւ մանուկի ապրելու իրաւունքի մասին հետ չէր նհանջելու։ Նա իր եկեղեցին առաջնորդեց եւ երկու վիժման կլինիկները փակել տուեց։ Հաստատ ու զորաւոր կանգնեց վիժման պատերազմի դեմ։
Ապա մեր եկեղեցու պատերազմը սկսեց։ ՛՛Նախկին առաջնորդներից՛՛ մեկը եկեղեցին լքեց եւ նրա հետեվից 400 անդամներ եւս հեռացան։ Մեր եկեղեցին իր շենքը կորցնելու եւ սնանկութեան եզրին հասաւ։ Մի հայտնի քարոզիչ, Դկ․ Հայմերզին գործ առաջարկեց, մի մեծ եկեղեցու հովիւ դառնալու։ Նրա առաջարկը նման էր մի խորտակվող նավից փախուստ տալ, դուրս թռնելով! Նա ասաց, ՛՛Սա քո վերջին առիթն է հեռանաս։՛՛ Շատ հովիւներ կ՛հեռանային։ Բայց անդամների հեռանլով եւ ֆինանսական դժվարութիւններով հանդերձ – Դկ. Հայմերզը մնաց! Նա պատրաստ էր իր եկեղեցու համար պատերազմել։ Իր հոգեւոր քաջութեամբ եւ հաւատարիմ մարդկանցով որ իրենց ժամը եւ դրամը հատկացրին, մենք դեռեւս, Լոս Անջելես քաղաքի կենտրոնում եկեղեցի ունենեք! Նա մնաց եւ դեմ կանգնեց ինչպես Չրչիլը որ Հիթլերի դեմ պատերազմում կանգնեց եւ քաջութեամբ հարցերը լուծեց
։Դկ․ Հայմերզը համոզված է տեղական եկեղեցու կարեւորութեանը։ Նա հաճախ է նշել այս եկեղեցու հաջողութեան մասին իր բոլոր կեանքում։ Նա խոր սեր ունի ոչ միայն այս եկեղեցու այլ աշխարհի բոլոր եկեղեցինների նկատմամբ։ Եկեղեցու զորութիւնը իր բոլոր ցանկութիւնն է։ Իր իսկական ինքնութիւնը կապված է եկեղեցու կեանքին։ Նա միայն մտատրված է Քրիստոսի գործին համար եւ այն եկեղեցու որ մարզական, քաղաքական զորաւոր ուժին, եւ նվաճողների մեջն է։ Նա գիտի որ եկեղեցին Քրիստոսի հարսն է, ուրեմն աղոթում, պատերազմում, եւ քարոզում է եկեղեցու հաջողութեան համար։
Մի քանիսիներից հաւանութիւն չ՛ստացած եւ կասկածի տակ եղած հանդերձ, բազում Բողոքական առաջնորդներ հաւատարիմ են մնացել Աստծուն եւ հաւանել ու հովանավորել են Դկ․ Հայմերզին։ Նրանց մեջ է ճանաչված աւետարանիչ եւ ՛՛Սուրբ Գրային Աւետարանիչ՛՛ թերթի երկար-ժամանակվան խմբագիր, Դկ․ Րաբերթ Լ․ Սամները։ Շրջապատված գլխավոր Քրիստոնեա գործիչների միջոցով, 20-րդ դարում, Դկ․ Սանմերը Աստծոյ իսկական մարդկանց ճանաչում է, Նա Դկ․ Հայմերզի մասին գրում է,
՛՛Դկ. Հայմերզը, դիտավորութեամբ բարի-լուրը քարոզող, աւետարանական, Սուրբ Գիրքը ուսուցանող մի եկեղեցի հիմնեց Լոս Անջելեսի ամենա չար կենտրոնում։ Ես գովում եմ նրան դրա համար որ ուրիշ աւետարանական ծառայութիւններին չ՛միացաւ փախնելով շրջակա քաղաքները … Գնահատում եւ սքանչանում եմ այս մարդով որ պատրաստ եղաւ ճշմարտութեան համար կանգնել ըստ իր համոզումներին, բոլոր դժվարութիւններով հանդերձ։ Րաբերթ Լեսլի Հայմերզը այս տեսակ Քրիստոնեա ծառան է Քրիստոսի! Ամերիկայի ամենաչար քաղաքի կենտրոնում ծառայութիւն հաստատելուց բացի նա համաշխարհային ծառայութիւն էլ է կազմակերպել – նրա քարոզները թարգմանվում են Սպաներեն եւ Չիներեն։՛՛
Տասնեակ տարիներ աւետարանիչ լինելով, Դկ․ Սամները զանազանել է զորութեան կարեւոր ստորոգելիները որ Դկ․ Հայմերզի ծառայութիւնն ունի!
Դկ․ Հայմերզը տեսիլքի մարդ է։ Նա հաւատում է որ Աստուած կարող է մեծ գործեր կատարի, թէեւ պարագաները շատ դժվար եւ անհոյս լինեն։ Նա նախատեսաւ մի կայք որ կարելի էր հայթայթել քարոզներ եւ ուրիշ քարոզչական գրականութիւններ բոլոր աշխարհի քարոզիչների եւ միսիոնարների համար։ Այսպիսի մի աշխատանք նախապես ոչ լսվել եւ ոչ կատարվել է։ Սակայն, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում փոփոխման պատճառ լինի, նա մինչեւիսկ իր պատգամների կերպը փոխեց, աշխատանքը արդիւնաբեր դարձնելու համար
Իր ծառայութեան մեծամասնութեան համար, Դկ․ Հայմերզը ընդհանուր նկարագրերից է քարոզել։ Սակայն, նա ուզում էր որ իր պատգամները հասնի ուրիշ երկրների Քրիստոնեաներին որ Սուրբ Գրքի եւ ուրիշ քարոզների ձեռնահասութիւն չունեն։ Այդ պատճառով նա որոշեց իր քարոզները գրել բառ առ բառ եւ գրուածից քարոզել։ Շատ քարոզիչներ իրենց գործը չեն փոխելու այսքան երկար ժամանակվան համար, բայց Դկ․ Հայմերզը տեսիլքի մարդ է։ Տարիներ հետո, իր գրուած պատգամները համարեա բոլոր երկրներում կարդացվում են եւ իր կայքը մեկ միլիոն եւ կեսից աւելի անձինք 2016 թվին այցելել են։
Լինելով բոլոր ազգերին համար հոգատար հովիւ, Դկ․ Հայմերզը սկսեց իր պատգամները թարգմանել ուրիշ լեզուների։ Սկզբում, միայն մի քանի լեզուների թարգմանվեց։ Սակայն, Դկ․ Հայմերզը արգելքներով հանդերձ, իր տեսիլքը շարունակեց հասնելու բոլոր աշխարհի լեզուներին։
Այսօր, Դկ․ Հայմերզի գրուած պատգամները թարգմանվում են 35 լեզուների! Այս պատգամները օրհնութիւն են եւ օգնում են միսոնարներին եւ հովիւներին բոլոր աշխարհում։ Դրանք օգտագոծվել են շնորհքով արթնացնելու եւ հանդիմանելու հոգիներին իրենց կարիքը Հիսուսի համար, եւ ոմանք կարդալով այս պատգամները դարձի են եկել։ Այս պատգամները 35 լեզուների թարգմանելը, տեսիլքի եւ նվիրուման պետք ունի, բայց այսօր օգտագործվում է Աստծոյ միջոցով ազդելու Քրիստոնեական աշխարհին։
Անկախ նրանից թէ ինչքան զորաւոր էր պատերազմը, Դկ․ Հայմերզը Աստծոյ ասպարեզում հաստատ կանգնեց։ Նա Քրիստոսի Բարի Լուրը քարոզեց երբ իր շրջակա մարդկանցից շատեր մոռացել էին Նրա մասին։ Նա հնաձեւ եւ կրակոտ ու սրտատենչ կերպով քարոզեց, երբ ուրիշներ լքել էին։ Նա հաւատում է ճշմարիտ ապաշխարութեան որ շնորհքով եւ Աստծոյ զորութեամբ է Հիսուս Քրիստոսի միջոցով եւ երբեք թոյլ չէ տալու հաւատացողին դժոխք մտնի։
Մի ժամանակում երբ աղոթքը միայն մի ծիսակատարութիւն է համարվում, Դկ․ Հայմերզը հաւատում է Աստծոյ զորութեանը պատասխանված աղոթքների մեջ։ Մի ժամանակում երբ ուրիշներ մեծ նվիրատվողների հետեվից են, գողանալով ուրիշ եկեղեցիների անդամներին, Դկ․ Հայմերզը հաւատացած է աւետարանել երիտասարդներին բոլոր աշխարհքում։ Երբ ուրիշներ ժողովները դադարեցնում են, Դկ․ Հայմերզը հաւատացած է եկեղեցու կարեւութեանը եւ կենդանութեանը։ Երբ ուրիշներ բավարարված են կերակրվելով մի դիակից որ երկար ժամանակ իր կեանքը եւ զորութիւնը կորցրել է, Դկ․ Հայմերզը հաւատացած է եւ պատերազմում է կենդանի Քրիստոնէութեան համար։
Մի քանի պահից հետո Դկ․ Հայմերզը քարոզելու է։ Բայց նախ Պրն․ Գրիֆիթը երգելու է Դկ․ Հայմերզի սիրված երգը, ՛՛Օն առաջ, Քրիստոնեա Զինվորներ։՛՛
ՊԱՏԵՐԱԶՄ ԿԻՐԱԿԻ ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՄԱՐ
(ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔ)
THE BATTLE FOR SUNDAY NIGHT
(NUMBER ONE IN A SERIES OF BATTLE CRIES)
Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.
Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Առաւոտյեան Հունվար 15, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 15, 2017
՛՛Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ հորդորեմ , որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը։՛՛ (Հուդա 1։3)
Այս առաւոտ սկսելու ենք մի շարք պատերազմի կոչերով։ Այդ կոչերում ՛՛լրջորեն պնդելու ենք հաւատք՛՛։ Մեր եկեղեցիններում խոսելու ենք բազում սխալ վարդապետութիւնների եւ ծիսակատարութիւնների մասին։
1963 թվին Նախագահ Ջան Ֆ․ Քենեդին, Չրչիլին կոչեց Միացիալ Նահանգների առաջին պատվավոր քաղաքացին։ Նախագահը նշեց այս հին հերոսի մասին, ՛՛Նա ռազմականացրեց Անգլերեն լեզուն եւ պատերազմի ուղարկեց։՛՛ Չրչիլը իր Երկրորդ Համաշխարհային Պատերազմի հայտնի դասախոսութիւններից մեկում ասաց, “Երբ աշխարհքում տեղի է ունենում կարեւոր դեպքեր, հուզելով մարդկանց հոգին, հեռացնելով նրանց իրենց սիրելիներից եւ տնից, կորցնելով հանգիստը, ունեցվածքը եւ ուրախութիւնը որպեսզի պատասխանեն ահաւոր են անխուսափելի կոչումին, մենք սովորում ենք որ կենդանիներ չենք, եւ մի բան է պատահում տիեզերքում եւ ժամանակին մեջ, եւ դրանից վեր, սիրենք կամ չ՛սիրենք, կոչվում է պարտականութիւն։՛՛
Մենք էլ ենք բազում պատերազմներից անցել։ Մենք վճարել եւ բաժանել ենք բոլոր Հարաֆային Մկրտչական Եկեղեցինների այն ահաւոր եւ սխալ դասընթացների մասին, որոնք դասավանդվում էին սեմինարներում քարոզիչ պատրաստվող ուսանողներին։ Իմ երիտասարդ կինս վեց ամիս հղի էր երբ այս գրականութիւն էր բաժանում Հարաֆային Մկրտչական Համագումարում Պիտրզբուրգ Փենսիլվանիայում։ Նրանք գիտենալով որ նա եւ երեխայով ծանրաբեռված էր, չափահաս մարդիկ այդ գրականութիւնը ճխլտեցին ու տվյալ պահին երեսին թքեցին։ Երբ վերադարձանք մեր սենեակը խեղճ կինս ինձանից մի հարց հարցրեց որ պատասխան չունէի տալու իրեն։ Նա հարցրեց, ՛՛Րաբերթ, այս մարդիկ ի՞նչպես են կարող իսկականից Քրիստոնեաներ լինել։՛՛ Նրանցից շատեր աւելի նման էին դժոխային դեւերի քան Հարաֆային Մկրտչականներ։ Նրանք կատաղած որ նա բաժանում էր հոդվածներ իրենց սեմինարների պրոֆսորներից որոնք ասել էին Հիսուսը մարմնով հարութիւն չէ առել – բայց վայրի շները կերել են Իրեն, թէ Մովսես անունով մի անձ գոյութիւն չէ ունեցել, եւ Պողոս Առաքեալի Թուղթերը կեղծ են եւ Առաքեալի միջոցով չէ գրվել։ Բայց մենք շարունակեցինք վճարել եւ բաժանել այդ գրականութիւնները տարիներ – մինչեւ վերջապես հաղթեցինք եւ այդ չար ու սուտ դասատուները Հարաֆային Մկրտչական սեմինարներից, Ամերիկայում, գործազրկվեցին։ Աստծոյ օգնութեամբ, պատերազմը մենք շահեցինք!
Երբ ուրիշ խմբեր դրամ էին հավաքում (եւ իրենց գրպանն էին դնում) որպեսզի դադարեցնեն չ՛ծնված մանուկների սպանութիւնը վիժման հոլոքաստում – երբ նրանք դրամը իրենց համար էին հաւաքում, մեր եկեղեցին մարդիկ ուղարկեցին եւ այդ արիւնաբարո կլինիկներից երկուսը փակել տուին! Մի առիթում ես եւ Դկ․ Քէյգընը կլինիկներից մեկի առջեւ նստեցինք – եւ այնքան մնացինք մինչեւ ձիաւոր ոստիկաներ եկան եւ մեզ սպառնացին ձեռբակալելու եւ բանտ տանելու։ Բայց երբ տեսան որ չենք շարժվում, իրենց ձիերով երես դարձրին եւ հեռացան։ Դարձեալ, Աստծոյ օգնութեամբ, մենք պատերազմը շահեցինք!
Երբ Լու Վասըրմանը Universal Pictures-ի տնորենը, մի կեղտոտ ֆիլմ պատրաստեց, նկարագրելով Քրիստոսին Մարիամ Մագդաղենացու հետ հարաբերութեան մեջ։ Մենք Բեվերլի Հիլզ քաղաքը գնացինք իր տան առջեւ բողոքելու։ Մեր բողոքը աշխարհքի թերթերում առաջին էջում տպագրվեց, Անգլիայում, Սպանիայում, Իսրայէլում, եւ Ֆրանսիայում, մինչեւիսկ Հունաստանում հասարակական կարգում խանգարում առաջացրեց! Մեր բողոքները հեռուստատեսում ցուցադրվում էր ամբողջ երկու շաբաթներ – ամեն գիշեր։ Universal Pictures մեր ցույցերից վախեցավ եւ այսուհետեւ երբեք նման ֆիլմեր որ Քրիստոսին զրպարտման պատճառ է լինելու չեն արտադրում! Դարձեալ, Աստծոյ օգնութեամբ, այդ պատերազմն էլ հաղթեցինք!
Երբ մի մարդ Փիթըր Ս․ Րաքմանը սկսեց ուսուցանել թէ King James Bible անսխալական է, եւ մինչեւիսկ սկսեց ճշտել Հունարեն եւ Եբրայերեն թարգմանութիւնները որոնցից նրանք թարգմանվել են, եկեղեցիները հարիւրներով սկսեցին բաժանվել Ռաքմանի հերետիկոսութեան պատճաոով։ Ես մի գիրք գրեցի “Ruckmanism Exposed” ՛՛Ռաքմանիզը մերկացված՛՛– որը տարածվեց բազում եկեղեցիների մեջ։ Այսօր այս հարցը մեռած է, մեծ մասամբ այդ գրքի պատճառով, որը կարող էք կարդալ մեր կայքում www.sermonsfortheworld.com։ Եւ, այո, այդ դիւային Ռաքմանիզմ վարդապետութեան պատերազմում էլ, Աստծոյ օգնութեամբ, դաձեալ մենք հաղթեցինք!
Ապա մի մարդ Ռիչարդ Օլիվաս անունով մեզ լքեց, իր հետ տանելով մեր եկեղեցու 400 անդամներին։ Մեր ժողովրդին առաջնորդեցի եւ միասին հաւաքեցինք եւ վճարեցինք $16,000 ամեն ամիս, մեր անդամները իրենց տասանորդներից եւ նվիրատվութիւններից շատ ավելին վճարեցին, մինչեւ մեր շենքը փրկեցինք։ Օլիվասի նպատակը որ մեր եկեղեցին ոչնչացնելն է։ Ահա նորեն, Աստծոյ օգնութեամբ, այդ պատերազմն էլ հաղթեցինք!
Բայց այսօր մենք աւելի վտանգաւոր պատերազմի մեջ ենք – մի ներքին կռիւ որ իվերջո կարող է մեր եկեղեցինները ոչնչացնի։ Եւ իբրեւ Քրիստոսի ծառա պարտք եմ համարում զգուշացնեմ դրա մասին։ Դա մեր եկեղեցինները փչացնում եւ ոչնչացնում է։ Դա մի սխալ վարդապետութիւն է որը կոչվում է Laodiceanism։ Դա այն գաղափարն է որ սովորեցնում է Կիրակի երեկոյան ժողովները պիտի դադարեն։ Այս սխար եւ վտանգաւոր գաղափարի դեմ մենք պիտի ՛՛լրջորեն դեմ կանգնենք՛՛ (Հուդա 3)։ Մենք պիտի մեր բոլոր զորութեամբ նրա դեմ պատերազմենք։
Մատթեոս 25:5-ում, Հիսուսը կատարեալպես նկարագրեց մեր եկեղեցինների վիճակը։ Միլոնաւոր աւետարանիչներ եւ հիմնապաշտներ քնած վիճակի մեջ են։ Քրիստոսի երկրորդ գալուսը շատ է մոտեցել, բայց եկեղեցիները քնած են! Մենք ականատես ենք եկեղեցիների երեկոյեան ժողովների արձակմանը մեկը միւսի հետեվից։ Հաւատացած եմ որ սա վերջին օրերի նշաներից մեկն է – քնած եկեղեցիները իրեն դռները փակում են – ինչպես որ այս դարը վերջանում է – եւ ինչպես մենք գիտենք այս աշխարհը իր վերջին է հասնում։ Հիսուս ասաց,
“Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։՛՛ (Մատթեոս 25:5)
Մինչեւիսկ եթէ մարգարէութիւնը հայտնում է որ պայմաները մեր դեմ են – մենք պատերազմելու ենք – եւ ոմանք լսելու եւ փրկվելու են։
Կիրակի երեկոյեան ժողովների դադարումը մի նոր ձգտում է որ Մկրտչական եւ ուրիշ եկեղեցինների մեջ է սկսվել։ Հարաւային եւ անկախ Մկրտչական, “հառաջադիմական” BBFI եկեղեցինրը, առաւոտեան ժողովներից հետո դռները փակում են – Ամերիկայի մի ծայրից միւս ծայրը։ Կիրակի երեկոյան ժողովները արագորեն դառնում են անցեալի մի կատարվող մի սովորութիւն։
Սա եկեղեցինների մեջ մի մնայուն հիւանդութիւն է։ Պարզ է որ սա դրական նշան չէ։ Մնայուն հիւանդութիւնների պարագայում ոչ մի բժիշկ չէ կարող որեւէ դեղ նշանակել միչեւ ճիշտ ախտավորոշում չ՛կատարվի։ Այս պատգամում, մի բժիշկի պես, հիւանդին քննելու ենք (այն եկեղեցիներին որոնք երեկոյեան ժողովները դադարել են) եւ պատճառը գտնելու ենք – իսկ հետո դեղ ենք նշանակելու – մի դեղ եւ բուժում։ Այս եկեղեցիների հիւանդութիւնը չորս կերպով կարելի է ախտաորոշել։
I. Առաջին, Կիրակի գիշերների ժողովների արձակելը մեր եկեղեցիներում ընդհանուր Բողոքական համայնքում, այս վերջերն է կատարվել ։
Մեթոդիստ եկեղեցիները իրենց երեկոյեան ժողովները սկսեցին դադարեցնել 1910 թվականից։ Պրեզբեթերեանները սկսեցին դադարեցնել 1925 թվին։ Ամերիկեան Մկրտչական (անցեալում ճանաչված էին Հիւսիսային Մկրտչականեր) սկսեցին փակել իրենց երեկոյեան ժողովները 1945 թվականներին։ Իսկ Հարաֆային Մկրտչականները 1985 թվից սկսեցին։ Պիտի հիշենք որ Մեթոդիսները, Պրեզբեթերեանները եւ Ամերիկեան Մկրտչակաները Սուրբ Գրքին հաւատում էին ինչպես ուրիշ որեւէ Հիմնական Մկրտչական եկեղեցի երբ այս թեքումը սկսեց իրենց դավանութեան մեջ ՛՛առաջադեմ՛՛ քարոզիչների մեջ ։
Նկատի առեք մեր ժամանակների Մեթոդիստներին, Պրեզբեթերեաններին եւ Ամերիկեան Մկրտչականներին! Իրենց անդամների թիւը տարեց տարի պակասում է։ Այս երեք դավանութիւնները հարիւրավոր անդամներ են կորցրել սկսած 1900 թվականերից։ Նրանց եկեղեցիններից հազարաւորներ ընդմիշտ փակվել են։ Եկեկոյեան ժողովները դադարելը չ՛օգնեց իրենց։ Միայն մի քայլ նհանջ էր դեպի կորուստ։
Սակայն այսօր բազում անկախ Մկրտչականներ մտածում են թէ իրենք ինչ որ ՛՛վերջին առաջադեմ՛՛ մտածելակերպը ունեն, բայց նրանց հետեւում են նոյն ճանապարհը որ կործանեց Մեթոդիստներին, Պրեզբեթերեաններին եւ Ամերիկեան Մկրտչականներին։ Մկրտչական անկախ եկեղեցու մի քարոզիչ Ջիմ Բայիզ, Սան Դիէգո քաղաքից, Կալիֆորնիայում, ասաց, ՛՛Ես հիմնական քայլ եմ վերցրել! Մեր Կիրակի երեկոյեան ժողովները արձակել եմ!” Նա մտածում թէ այսպիսով օգնելու է իր եկեղեցուն, բայց իմ կարծիքով նա միայն իր ժողովրդին է վնասելու։ Ես այդպես քարոզիչին կոչում եմ դաւաճան - դաւաճան Քրիստոսի գործին! Այս մարդկանց արարքը նման է այն ՛՛հիմնական՛՛ եկեղեցիններին որ ակնարկեցի։ Հարաֆային Մկրտչական եկեղեցին ամեն տարի 200,000 անդամներ է կորցնում։ Պատճառներից մեկը դա է։ Վինստըն Չրչիլը ասաց, ՛՛Պատմութիւնը ուսումնասիրիր!” Նա ասաց, “Ինչքան վերադառնալով հեռու անցեալը նայես, հաւանական է աւելի հեռու ապագան տեսնես։՛՛ Այդ պատճառով կարեւոր է գիտենալ ինչ պատահեց ՛՛հիմնական՛՛ բողոքական եւ Մկրտչական եկեղեցիններին երբ նրանք դադարեցին Կիրակի երեկոյեան ժողովները անցեալում։ Կարեւոր է տեսնել ինչպես սա օգնեց նրանց վարձակալութեան տակ մտնեն, մասնատվեն, եւ վերջապես նրանց մահվան պատճառ եղաւ։
Այսօր, աւանդական ՛՛հիմնական՛՛ եկեղեցինները համարեա մի փոքրիկ մնացորդն են մնացել անցեալից։ Նախ նրանք դադարեցին աղոթքի ժողովները։ Ապա դադարեցրին երեկոյեան ժողովները։ Իսկ հիմա Սուրբ Հոգուն են տրտմեցնում! Սա լինելու մի անխուսափելի արդիւնք, Մկրտչակաների եւ ուրիշ եկեղեցինների համար, եթէ այս ճանապարհը հետեւեն։
II. Երկրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը “decisionism”-ի
արդիւնքներից մեկն է։
Մեր, Այսօրւան Ուխտադրուժութեան, գրքում նշել ենք, Չարլզ Ֆինի ժողովրդականացրած “decisionism” մեծ Բողոքական եւ Մկրտչական եկեղեցիններում 19-րդ դարում։ Ֆինիի այս գաղափարը, “decisionism”, Սուրբ Գրային ապաշխարութիւնը փոխել է իբրեւ Աստծոյ գործը մարդկանց հոգում այն գաղափարով որ մարդը փրկվում է մի մակերեսային ՛՛որոշում կատարելով Քրիստոսի մասին՛՛։ Մի պարզ աղոթքը կամ ֆիզիքական արտահայտութիւնը, հին ժամանակների արմատական Սուրբ Գրային ապաշխարութեան տեղը գրավել է եւ դրա արդիւնքն է եղել, Բողոքական եւ Մկրտչական եկեղեցինները արագորեն լցվել է միլիոնաւոր կորած մարդկանցով։ Անդարձ մարդիկ չեն փափագում Կիրակի օրերը երկու անգամ եկեղեցի գնալ – ուրեմն մի քանի տասնեակ տարիներից հետո Կիրակի երեկոյեան ժողովները անհայտացել են այս եկեղեցիներում երբ Ֆինիի գաղափարները որդեգրուեցաւ։ Անդարձ անձինք ցանկութիւն չունեն Կիրակի երեկոները մասնակցելու! Նոյն դեպքը այսօր ամբողջ Ամերիկայում կրկնվում է ՛՛պահպանողական՛՛ եկեղեցիններում։
Երբ երիտասարդ էի, իմ մասնակցած Մկրտչական եկեղեցիներում, ի՛հարկէ ոչ բոլոր անդամները, Կիրակի երեկոյեան ժողովներին կ՛մասնակցէին։ Մենք այնպես էինք հասկացել որ ոչ լրջորեն նվիրված անձինք, որ երբեք ճշմարտապես հանձնված չեն եղել, այնտեղ չեն լինելու։ Բայց մենք շարունակեցինք գնալ։ Իմ երիտասարդութեան Կիրակի երեկոյեան ժողովները ամենալաւ ժողովներն էին։ Երգերը աւելի լաւ էին։ Քարոզները աւելի զորաւոր էին։ Եւ պատճառը նա էր որ եկեղեցում կորած անձինք գոյութիւն չունէին որ ուրիշների հոգեկանը իջեցնէին։ Հետ նայելով անցեալ վեցը տարիներին դա իմ կարծիքն է։
Այսօր մեր եկեղեցում, Կիրակի երեկոները բոլորը վերադառնում են։ Հաւատացած եմ նրա համար որ այդպես են դաստիարակվել։ Նաեւ կարծում եմ նրա համար որ մենք բծախնդիր ենք այն հարցով, որ պիտի վստահ լինենք ամեն անձ որ եկեղեցու անդամ լինելու փափակ ունի պիտի անկեղծ ապաշխարութիւն ունենա։ Ես կ՛նախընտրեմ երկար սպասել մեկի ճշմարիտ ապաշխարութեան համար քան արագորեն մի ուրիշ կորած մարդի մկրտեմ, մի անձի որ Կիրակի երեկոները եկեղեցի չի գալու!
“Decisionism”-ը մեր եկեղեցինները լցրել է կորած մարդկանցով – իսկ հիմա մենք գինն ենք վճարում։ Նրանք չեն ցանկանում Կիրակի երեկոները եկեղեցի գալ որովհետեւ փրկուած չեն! Սա պատճառներից մեկն է որ Հարաֆային Մկրտչականերև անցած երկու տարուան ընթացքում մոտ կես միլիոն անդամներ են կորցրել!
III. Երրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը անսպսելի բազում հետեւանքներ ունի։
Վստահ եմ որ հետեւեալ իմ նշած բացասական հետեւանքներից շատ աւելի արդիւնքներ գոյութիւն ունեն։ Բայց մի քանիսը որ մտքիս է եկել կ՛նշեմ։
1. Այն եկեղեցինները որ իրենց դռները Կիրակի երեկոյեան ժողովների համար փակում են, առիթ են ստեղծում իրենց անդամների համար որ ուրիշ եկեղեցիններ գնան եւ մոլորվեն։ Մի քարոզիչ որ այս վերջերս իր Կիրակի երեկոյեան ժողովները դադարել էր ասաց, ՛՛Դա ինձ ազատ ժամ է տալու ուրիշ եկեղեցիները գնամ։՛՛ Նա կարծում էր որ դա շատ հիանալի է եւ կարող է գնալ լսել ուրիշ քարոզիչներին Կիրակի երեկոները։ Բայց մտածեցի, ՛՛Իսկ իր ժողովուրդը ի՞նչ կ՛լինի։ Ա՞րդեոք նրանցից ոմանք նոյնը չեն մտածելու։՛՛ Նրանց ի՞նչ է պատահելու։ Հիշեք, ամենալաւ ժողովուրդը դեռ կ՛ուզեն Կիրակի երեկոյեան գնալ եկեղեցի։ Նրանք ու՞ր են գնալու։ Ա՞րդեոք գնալու են փողոցի ներքեւի քարիզմաթիք եկեղեցին։ Ա՞րդեոք նրանք մի ՛՛ազնիւ՛՛ պատգամով մոլորվելու են մի նոր-ավետարանիչ, Սուրբ գրքի ուսուցիչի միջոցով, , փողոցի անկիւնի եկեղեցու միջոցով։ Ես կասէի որ ոմանք գնալու են – եւ եթէ մեր եկեղեցու Կիրակի երեկոյեան ժողովը փակենք ոմանց կորցնելու ենք։
2. Այն եկեղեցիններ որ փակում են իրեն Կիրակի երեկոյեան ժողովները կորցնում են շաբաթւա ամենամեծ աւետարանչութեան առիթը։ Մի քարոզիչ ինձ ասաց իրենց եկեղեցու Կիրակի երեկոյեան ժողովների փակման մասին։ Նրանք առաւոտեան ժողովից հետո, մարդկանց մի պատառ են տալիս ուտելու, եւ վերադարձնում են նրանց ժողովարան հաջորդ ժողովի։ Այդ ձեւով մարդիկ ժամը 2-ին վերադառնում են իրենց տները։ “Նրանք բաւականին Սուրբ Գրքից սովորում են,՛՛ այդ ուսուցիչը ինձ ասաց։ Բայց ա՞րդեոք Կիրակի երեկոյեան ժողովների բոլոր նպատակը միայն նա որ ՛՛նրանց աւելի Սուրբ Գրքից սովորեցնել՛՛։ Ոչ, դա չէ! Տարիներ ճշմարիտ եկեղեցինները Կիրակի երեկոյները դարձրել էին աւետարանչութեան ժողովների։ Ես հաւատացած եմ որ դա Մկրտչական եկեղեցինների անցեալի ամենազարաւոր կետերից էր։ Մարդիկ քաջալերվում էին բերել իրենց կորած բարեկամներին, ընկերներին, եւ ծանոթներին, լսելու Բարի Լուրը Կիրակի գիշերներում։ Դա եկեղեցու բարի մարդկանց ժամանակ էլ տալիս որպեսզի Կիրակի երեկոյեան ՛՛հաւաքեն՛՛ կորած անձին եւ ժողովի բերել։ Դու կարող ես մարդկանց կերակրել առաւոտեան ժողովից հետո, եւ նրանից հետո Սուրբ Գրքի ուսումնասիրութիւնը շարունակել, բայց դա ոչնչացնում է աւետարանչութիւնը որը օգնել է հիմնել Մկրտչական եկեղեցինները Կիրակի երեկոներում! Մի հովիւ ընկեր ինձ պատմեց թէ ինչպես իր զորաւոր մարդկանցից մեկը, եկեղեցի է եկել ՛՛մասնակցելով՛՛ մի Կիրակի գիշեր երբ նա կորած վիճակի մեջ էր։ Ի՞նչքան մարդիկ ես կորցնում նրա նման եթէ այս մեծ աւետարանչութեան առիթը կորցնես փակելով Կիրակի երեկոյեան ժողովների դռները։
3. Այն եկեղեցիները որ փակում են իրենց Կիրակի երեկոյեան ժողովները մեծ առիթ են կորցնում հասնելու եւ աշակերտելու երիտասարդներին։ Երիտասարդները սիրում են գիշերները դուրս գնալ։ Հիշիր, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը միայն ծերերին է դիւր գալիս, որոնք ուզում են տունը լինեն եւ հեռուստատես դիտեն, կամ շուտ անկողին մտնեն։ Հաճախ ամուսնացածները եւ մեծահասակներ են որ Կիրակի երեկոյեան ժողովները չեն ուզում։ Բայց երիտասարդները չգիտեն ինչ պիտի անեն։ Ես հաւատացած եմ սր տեղային եկեղեցին պիտի ՛՛երկրորդ տան՛՛ նման լինի պատանիների եւ երիտասարդների համար։ Հաւատացած եմ որ եկեղեցու ապագան իրենց հետ է։ Ծերերը կարելի է որ ցանկանան շուտ տուն գնան։ Բայց եկեղեցու ապագան երիտասարդների ձեռքում է։ Կ՛խորհեմ որ Կիրակի երեկոյեան ժողովները պիտի այս երիտասարդներին մտքի մեջ ունենալով ծրագրվեն։ Կարող ենք իրենց ուշադրութիւնը գրավենք, եւ Քրիստոսի համար շահենք, դաստիարակելով նրանց տեղի եկեղեցում ծառայելու համար, եթէ Կիրակի երեկոյեան ժողովներ ունենանք երիտասարդների համար։ Իսկ ուրիշ կողմից, եթէ մեր եկեղեցու Կիրակի երեկոյեան ժողովները դադարենցնենք, շուտով մի բուռ ծեր կապույտ մազերով կանայք են մնալու, դատարկ շենքում, Կիրակի առաւոտեան մի ժամեա ժողովներով – Մեթոդիստ եկեղեցու նման, մեր փողոցի անկիւնում – որը դադարեց իր Կիրակի երեկոյեան ժողովները հիսուն կամ վաթսուն տարիներ առաջ։ Հաւատացած եմ եթէ բոլոր եկեղեցինները այդ ընթացքը ընդունեն, նոյն վիճակի են մատնվելու, միթէ հակառակ դեպքում մեր քարոզները կենտրոնանան երիտասարդների վրա Կիրակի գիշերներում!
IV. Չորրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը մեզ
վերանորոգութիւնից կ՛զրկի։
Այս թեմային միայն կարճ ակնարկ եմ անելու, բայց բավականին դրա մասին կարդացել եմ վերանորոգութեան պատմութիւններում եւ գիտեմ որ հաճախ գիշերներն է պատահում։ Իրականում Աստուած սովորոբար վերանորոգութիւը Կիրակի գիշերներն է ուղարկում!
Դկ․ Ա․Վ․Թոզերը մի պատգամ է գրել ՛՛Ծննունդ Կես Գիշերից Հետոյ՛՛։ Նա գրում է
։Նշանակալի ճշմարտութիւնը որ վերանորոգութեան մեջ նկատվել է նա որ կես գիշերից հետո է պատահում, վերանորոգութեան համար ․․․ պատահում է նրանց համար որ խիստ կերպով ցանկանում են ունենալ ․․․ Եւ շատ հաւանական է այն հազվագիւտ հոգին որ ստիպում է այդ անսովոր փորձառութիւնը ունենալ [վերանորոգութեան] կես գիշերից հետո է հասնում։ (A. W. Tozer, “Born After Midnight,” in The Best of A. W. Tozer, compiled by Warren W. Wiersbe, Baker, 1978, pp. 37-39)
Խնդրում եմ չ՛կարծեք թէ մեր ժողովները պիտի շարունակվեն մինչեւ կես գիշերից հետո։
Սակայն, ես հազուագիւտորեն փորձառութիւն եմ ունեցել վկա լինելու վերանորոգութեան երկու Մկրտչական եկեղեցիներում, որոնց արդիւնքն էր հարիւրավոր ապաշխաթիւնների։ Երկուսն էլ երեկոյեան ժողովներ էին որ միչեւ գիշեր շարունակվեցին։ Այս եկեղեցիներին հազարներով անդամներ աւելացան այս երեք տարվան ընթացքին Աստուածային ուղարկված վերանորոգութեան պատճառով։ Այս ժողովներից շատերը երկարվեցին միչեւ գիշերվան ուշ ժամին։ Եկեղեցիներից մեկին երեք ամսվան ընթացքում հինգ հարիւրից աւելի անդամներ աւելացան։ Միւս եկեղեցուն այս Աստուածային ուղարկված վերանորոգութիւնը սկսեց Կիրակի երեկոյեան ժողովում։ Առաջին եկեղեցին Կիրակի երեկոյեան ժողով եւ շաբաթամիջոցի ժողովներ էլ ունէին։ Դա Երկնային ուղարկված վերանորոգութեան փորձառութիւն ունեցավ!
Ա՞րդեոք եթէ այս երկու Մկրտչական եկեղեցինները իրենց երեկոյեան ժողովները դադարած լինէին վերանորոգութեան փորձառութիւն կ՛ունենային։ Ոչ, չէին ունենալ! Ինչպես Դկ․ Թոզերը ասաց, վերանորոգութիւնը նրանց է պատահում որ ՛՛խիստ կերպով ցանկանում են ունենալ՛՛։ Եթէ մենք էլ խիստ կերպով վերանորոգութիւն ենք ցանկանում, այն ժողովը որ Աստուած իսկական վերանորոգութիւն է ուղարկում չենք դադարելու։
Անցած տարի Աստուած մեր եկեղեցում հիանալի վերանորոգութիւն ուղարկեց։ Քսան հինգ երիտասարդներ մի քանի գիշերների ընթացքում փրկուեցին – եւ մնացին մեր եկեղեցում որովհետեւ իսկականից ապաշխարածներ էին։ Համարեա բոլոր այն ժողովները գիշերները տեղի ունեցան։
Այժմ հակիրճ կերպով կ՛ուզեմ խոսել նրանց հետ որ այս առաւոտ մեր հետ են եւ դեռ փրկուած չեն։ Ա՞րդեոք դու մտահոգ ես փրկութեանդ համար։ Ա՞րդեոք քո մեղքերիտ համար հանդիմանվում ես։ Կ՛ուզես՞ Հիսուս փրկի քեզ մեղքից եւ դժոխքից։ Եթէ այդպես է, կ՛խրախուսեմ քեզ բոլոր սրտով որ այս գիշեր վերադառնաս։ Ջան Քէյգընն է քարոզելու ՛՛Կորած հոգիների պատերազմը՛՛։ Այս քարոզը մի կոչ է լինելու քեզ համար – մի քարոզ որ քեզ օգնելու է Քրիստոսին գտնելու եւ Իր Սուրբ Արիւնով փրկվելու քո մեղքերից! Վստահ վերադարձրի որ լսես Ջանի այս գիշերւա զորաւոր պատգամը!
Բայց ինչու՞ հիմա տուն գնաս առանց փրկվելու։ Հեռացիր մեղքերիցդ եւ վստահիր Հիսուսին այս րոպէին! Հիսուս մաքրելու է քեզ մեղքերիցդ երբ Նրան եւ միայն նրան վստահես!
Խնդրեմ ոտնկաց երգենք թիւ 7 երգը, “Լոկ Հիսուսի Արիւնն Անմեղ”։ Երբ երգում ենք, կ՛ուզեմ ձեզ առջեւ հրաւիրել եւ ծունկի գալով աղոթենք։ Դկ․ Քէյգընը, Ջան Քէյգընը եւ ես այստեղ ենք ձեզ հետ խորհրդակցելու եւ ձեզ հետ աղոթելու որպեսզի Աստուած ձեզ դեպի Հիսուս քաշի։ Որովհետեւ միայն Նա է կարող խաչի վրա Իր թափված արիւնով փրկել քեզ։ Երբ երգում ենք դու առջեւ եկ։ Թիւ 7 երգը ձեր թերթիկների վրա “Լոկ Հիսուսի Արիւնն Անմեղ”։
Ի՞նչ կըսըրբէ իմ մեղքերս։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ,
Ի՞նչ կըբուժէ իմ ախտերս։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Անգին աղբիւր մ՛է ան, զիս կ՛ընէ ձիւնի նման,
Ոյժ ունի աննըման։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Մաքուր կ՛ընէ զիս լըման։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ;
Միակ Հիսուսի արիւնն անմեղ։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Անգին աղբիւր մ՛է ան, զիս կ՛ընէ ձիւնի նման,
Ոյժ ունի աննըման։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Կրնա քաւել մեղքերս ալ։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Ոչ թէ բարի գործերս այլ, Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
Անգին աղբիւր մ՛է ան, զիս կ՛ընէ ձիւնի նման,
Ոյժ ունի աննըման։ Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
(Լոկ Հիսուսի Արիւնն Անմեղ)(“Nothing But the Blood,” Robert Lowry, 1826-1899)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Աբել Փրուդհամ: Հուդա 1-4
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Onward, Christian Soldiers” (Sabine Baring-Gould, 1834-1924)
ՆԱԽԱԳԻԾ՝ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԻՐԱԿԻ ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՄԱՐ (ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔ) Դկ․ Ր․Լ․Հայմերզ ՛՛Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ հորդորեմ , որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը։՛՛ (Հուդա 1։3) (Մատթեոս 25:5) I. Առաջին, Կիրակի գիշերների ժողովների դադարելը մեր II. Երկրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը III. Երրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարելը IV. Չորրորդ, Կիրակի երեկոյեան ժողովների դադարումը մեզ |