Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
“ՇՆՈՐՔԻ ՄԵԹՈԴԸ” ԽՈՍՔ։ ՋՈՐՋ ՎԱՅԹՖԻԼԴ“THE METHOD OF GRACE” BY GEORGE WHITEFIELD, Դկ. Ր. Լ. Հայմերզ “Իմ ժողովրդի աղջկա վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն․ քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14) |
Ծանոթագրություն։ Ջորջ Վայթֆիլդը ծնվել է Անգլիայի Գլուսեսթըր քաղաքում, 1714 Թվին։ Նա մի պանդոկատիրոջ որդի էր։ Նրա համար իբրեւ մի երեխա այդ մթնոլորտում, Քրիստոնեական շատ քիչ ազդեցություն կար, բայց արտակարգ կարողությունների տեր էր դպրոցում։ Նա Օքսֆըրդ Համալսարանը հաճախեց որտեղում ընկերացավ Ջան և Չարլզ Վեսլի հետ և նրանց աղոթքի և Սուրբ Գրքի ուսումնասիրության խմբին միացավ։
Երբ նա դեռ Աքսֆորդ համալսարանում աշակերտ էր, ապաշխարեց։ Նրանից հետո շուտով Անգլիայի Եկեղեցում ձեռնադրվեց։ Նրա քարոզը, վերածնունդի բացարձակ անհրաժեշտության մասին, պատճառ եղավ որ եկեղեցիները իրենց դռները նրա վրա փակեն, որովհետեւ մարմնավոր հովիվները վախեցան այդ քարոզները, բարկացնելու է ծխական անդամներին։ Ուրեմն, նրան եկեղեցուց հանեցին, բայց նա սկսեց քարոզել բաց դաշտերում, որով այդ միջոցով նա հայտնի դարձավ։
Վայթֆիլդը Միացյալ Նահանգները տեղափոխվեց 1738 թվին և մի որբանոց հիմնադրեց։ Հետագայում Ամերիկայի գաղութները և Անգլիա ճամփորդեց քարոզելով և որբանոցի համար ֆոնդ հավաքեց։ Նա քարոզեց Սպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Վելզում, Սքաթլանդիաում, և Ամերիկայում։
Նա մոտիկ ընկեր է եղել Բենջամին Ֆրանքլին, Ջանաթան Էդվարդզ և Ջան Վեսլիի հետ, և նա էր որ համոզեց Վեսլիին դաշտերում քարոզել, ինչպես ինքն էր քարոզել։ Բենջամին Ֆրանքլինը մի անգամ հաշվարկեց որ Վայթֆիլդը երեսուն հազար հոգիների համար խոսեց։ Նրա բաց դաշտերում ժողովները հաճախ 25,000-ից ավելի մարդիկ էին մասնակցում։ Մի անգամ նա քարոզեց Գլասքո, Սքաթլանդիաում, որում 100,000-ից ավելի մարդիկ էին եկել – այն ժամանակներում բարձրախոս չկար! Տասնյակ հազար մարդիկ դավանեցին իրենց հավատքը այդ ժողովում։
Նա բազում պատմաբանների միջոցով համարվում է ամենամեծ անգլախոս ավետարանիչը։ Թէեւ Բիլի Գրահամը ավելի շատ մարդկանց համար է խոսել էլէկտրոնիկ բարձրախոսների օգնությամբ, Վայթֆիլդի ազդեցությունը մշակույթի վրա ավելի մեծ է եղել։
Վայթֆիլդը, առաջնորդի կերպար է եղել Առաջին Մեծ Արթնության ժամանակաշրջանում, որով զորավոր վերանորոգում կատարեց Ամերիկայի բնութագրում 18րդ միջին դարյան մեջ։ Մեր երկրի գաղութները վերանորոգության կրակով վառվում էր երբ նա քարոզում էր։ Այս վերանորոգության գագաթնակետը եղաւ 1740 թվին, վեց շաբաթեա մի շրջագայթում ուր Վայթֆիլդը կատարեց Նիւ Էնգլանդում։ Քառասուն հինգ օրվա ընթացքում նա հարյուր եոթանասուն հինգ քարոզներ բերեց տասնյակ հազար մարդկանց համար, թողնելով այդ շրջանը հոգեւոր մի պոռթկումի մեջ, դա Ամերիկայի Քրիստոնեության ամենա հայտնի շրջանն է։
Մինչ իր մահը նա բոլոր անգլերեն խոսող աշխարհի ուշադրությունը գրավել ու նրանց հիացրել էր։ Նա օժանդակել է Պրինստըն համալսարանի, Դարթմաութ Կոլեջի և Փենսիլվանիայի Համալսարանի հիմնադրությանը։ Կարճ ժամանակից հետո Նիուբերիփորթ, Մասաչուսեթ նահանգում քարոզելուց հետո, նա մեռավ 1770 թվին, Ամերիկայի հեղափոխությունից վեց տարի հետո։ Ջորջ Վաշինգթընը մեր երկրի հայրն է եղել, բայց Ջորջ Վայթֆիլդը մեծ հայրն է եղել։
Հետեվյալ պատգամը նոր Անգլերենով է մատակարարվել Վայթֆիլդի միջոցով։ Դա իր իսկական պատգամն է, բայց ես բառերը մեր ժամանակակից հասկանալի բառերի եմ փոխել։
“Իմ ժողովրդի աղջկա վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն․ քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14)
Պատգամ: Ամենամեծ օրհնությունը որ Աստված կարող է ուղարկել մի ազգի համար, բարի և հավատարիմ քարոզիչներն են։ Բայց ամենա մեծ անեծքը որ Աստված թույլ է տալիս, որեւէ ազգի եկեղեցիները առաջնորդելու, կորած քարոզիչներն են որոնք միայն դրամ են փնտրում։ Դեռեվս ամեն մի շրջանում կեղծ քարոզիչներ են եկել որ մեղմ քարոզներ են բերել։ Նման քահանաներն կեղծում ու ծռում են Սուրբ Գիրքը մարդկանց խաբելու համար։
Երեմիայի ժամանակ այդպես էր։ Նա նրանց դեմ խոսեց, հնազանդվելով և հավատարիմ լինելով Աստծուն։ Նա իր բերանը բացավ և այս մարմնավոր քարոզիչների դեմ խոսեց։ Եթե նրա գիրքը կարդաք, կ՛տեսնեք որ ոչ ոք Երեմիայի պես այդպես զորավոր կերպով կեղծ քարոզիչների դեմ չէ խոսել։ Նա խստորեն է խոսում նրանց դեմ այս գլխում։
“Իմ ժողովրդի աղջկա վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն․ քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14)
Երեմիան ասեց որ նրանք քարոզում են դրամի համար։ Տասներեք համարում նա գրում է,
“Որովհետեւ նրանց պզտիկիցը մինչեւ նրանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են․ և մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։” (Երեմիա 6:13)
Նրանք ագահներ և ստաբան քարոզիչներ են։
Մեր այս համարում, Երեմիան ցույց է տալիս մեկ կեղծ կերպը որ քարոզվում է։ Մարգարեն ցույց է տալիս խաբեբա կերպերը որ նրանք վարվում են կորած հոգիների հետ։
“Իմ ժողովրդի աղջկա վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն․ քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14)
Աստված Երեմիայի միջոցով մարդկանց զգուշացնում է գալիք պատերազմից։ Աստված ուզեց նրանք տեղյակ լինեն որ իրենց տները կործանվելու է – կռիվ է լինելու։ (Երեմիա 6:11-12)
Երեմիան մի որոտաձայն պատգամ բերեց որը պիտի մարդկանց զարհուրանքի պատճառ լիներ և նրանց ապաշխարության կետի բերել։ Բայց մարմնավոր մարգարեները ու քահանաները մարդկանց մեջ շրջեցին և նրանց կեղծ հանգստություն տվեցին։ Նրանք ասացին Երեմիայի մասին որ նա մի վայրի մոլեռանդ է։ Խոստացան ոչ մի կռիվ չէ լինելու։ Մարդկանց ասացին խաղաղություն է լինելու, երբ Երեմիան գուշակել էր չի լինելու։
“Իմ ժողովրդի աղջկա վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն. քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14)
Համարի խոսքերը հիմնականում արտաքին խաղաղության է վերաբերում։ Բայց իրականում, հոգուն է ուղղում։ Ես հավատում եմ դա կեղծ քարոզիչներին է վերաբերում որոնք մարդկանց ասում են նրանք բավականին բարի են, թէեւ նրանք վերստին ծնունդ չունեն։ չ՛ապաշխարած մարդիկ այս տեսակ քարոզչություն սիրում են։ Մարդի սիրտը շատ չար ու խաբեբա է։ Աստված գիտի թէ ինչքան մարդի սիրտը դավաճան է։
Ձեզանից շատեր ասում էք Աստծու հետ խաղաղության մեջ էք, երբ ոչ մի իսկական խաղաղություն չկա! Ձեզանից շատեր կարծում էք Քրիստոնյա էք, բայց չեք։ Չարն է որ ձեզ կեղծ խաղաղություն է տալիս։ Աստված չէ որ այս ՛՛խաղաղությունը՛՛ ձեզ տվել է։ Սա այն խաղաղությունը չէ որ մարդ արարածը կարող լինի հասկանալ։ Քո ունեցած խաղաղությունը սուտ է։
Անչափ կարեւոր է գիտենալ արդյոք իսկական խաղաղություն ունես Աստծո հետ թէ ոչ։ Բոլորը խաղաղություն են ցանկանում։ Խաղաղությունը մեծ օրհնություն է։ Ուրեմն պիտի ձեզ ասեմ ինչպես կարելի է իսկական խաղաղություն գտնել։ Ձեր արյունը իմ վրա չպիտի լինի։ Պիտի ձեզ հայտնեմ Աստծո բոլոր խորհուրդը։ Այս համարի բառերից օգտվելով, պիտի փորձեմ բացատրել ինչ է պատահելու ձեզ, և ինչ պիտի ձեր մեջ փոխվի որպեսզի ճշմարիտ խաղաղություն գտնեք Աստծո հետ։
I. Առաջին, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի տեսնես, գիտակցես, ողբաս ու լացես քո մեղքերի համար, որոնք Աստծո օրենքի դեմ են։
Սուրբ Գիրքը ասում է, “մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ” (Եզեկիէլ 18:4)։ Ամեն անձ անիծված է եթե շարունակաբար Աստծո գրված օրենքը չէ պահում։
Դու ոչ թէ միայն մի բան պիտի կատարես, այլ բոլորը պիտի կատարես որ չ՛անիծվես։
“Որովհետեւ որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են․ վասնզի գրված է թէ անիծյալ լինի ամեն մարդ որ չէ կենում օրենքի գրքի մեջ բոլոր գրվածներումը, որ ամենն անէ։” (Գաղատացիս 3:10)
Աստծո օրենքը կոտրել, թե մտքի մեջ, կամ խոսքով, կամ գործով, քեզ հավիտենական պատժի է արժանացնում, ըստ Աստծո խոսքին։ Եթե մի չար խորհուրդ, մի չար բառ, մի չար գործ արժանի է հավիտենական պատժի, ինչպես՞ ես կարող դժոխքից ազատվել։ Նախքան դու ճշմարիտ խաղաղությունը ունենաս քո սրտում, պիտի տեսնես ինչքան ահավոր բան է Աստծո օրենքի դեմ մեղք գործելը։
Քննի քո սիրտը։ Թույլ տուր քեզանից հարցնեմ – արդյոք՞ երբեք եղել է մի ժամանակ որ ցավ զգաս քո մեղքերը հիշելով։ Արդյոք՞ եղել է մի ժամանակ երբ քո մեղքերի բեռը անտանելի է եղել։ Արդյոք՞ տեսնում էիր Աստծո բարկությունը որ արժանաբար քո վրա է գալիս Նրա օրենքը կոտրելու համար։ Արդյոք՞ ներքուստ տխուր ես մեղքերիտ համար։ Կարող ես ասել, “Իմ մեղքերը շատ ծանր եմ իմ համար տանելու։” Արդյոք՞ նման փորձառություն ունեցել ես։ Եթե ոչ, քեզ Քրիստոնյա մի կոչիր! Կարելի է ասես խաղաղություն ունես, բայց քեզ համար ճշմարիտ խաղաղություն գոյություն չունի։ Թող որ Տերը քեզ արթնացնի! Թող որ Տերը քեզ փոխի!
II. Երկրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, քո հանդիմանությունը պիտի ավելի խոր լինի; դու պիտի համոզվես քո բնության մեղավոր լինելուն, ու քո հոգու աղքատության մասին։
Դու պիտի քո մեղքերի համար հանդիմանվես։ Դու պիտի քո մեղքերի վրա դողաս։ Բայց հանդիմանությունը ավելի խոր պիտի լինի։ Աստծո օրենքները կոտրելու համար պիտի հանդիմանվես։ Դեռ դրանից ավելին, դու պիտի քո մեղքերի իսկական արմատը գտնես, որը արմատացած է քո սրտում և քեզ դժոխք է տանում։
Նրանք որ իրենց իմաստուն են համարում հավատացած են թէ նախնական մեղք գոյություն չունի։ Նրանք ասում են Աստված անարդար է մարդկանց դժոխք ուղարկելու համար որովհետեւ այդ մեղքը ժառանգել են Ադամից։ Նրանք ասում են մենք մեղքով չենք ծնվել։ Մենք պետք չունենք վերստին ծնվելու։ Սակայն նայեք ձեր շուրջի աշխարհին։ Արդյոք՞ դա Աստծո խոստացած դրախտն է մարդկանց։ Ոչ! Աշխարհում ամեն բան անսարք վիճակի մեջ է! Դրա պատճառը նա է որ մի բան մարդ արարածի հետ ճիշտ չէ։ Դա նախնական մեղքն է որ աշխարհը փչացրել է։
Անկախ նրանից թե որքան զորավոր կերպով դու մերժես այս, երբ արթնանաս, կ՛տեսնես որ մեղքը հենց քո զրկված սրտից է դուրս գալիս – մի սիրտ, թունավորված նախնական մեղքով։
Երբ չ՛ապաշխարած անձը արթնանում է, նա սկսում է ինքն իրենից հարցնել թե, “Ինչպես՞ այսպես չարացա։” Աստծո Հոգին իրեն ցույց է տալու որ իր բնության մեջ ոչ մի բարի բան չկա։ Այն ժամանակ նա կ՛տեսնի որ կատարելապես մեղավոր է։ Վերջապես իրեն արժանի է տեսնելու որ Աստծո անեծքը իր վրա գա։ Տեսնելու է այնքան թունավորված և անհնազանդ է իր բուն բնության մեջ որ արդարացի կ՛լինի Աստված իրեն անիծի, թէեւ իր բոլոր կյանքում երբեք արտաքնապես մեղք չէ գործել։
Արդյոք՞ դրա փորձառությունը ունեցել ես։ Այդպես զգացել ես՞ – դա ճիշտ և արդարացի կ՛լինի որ Աստված քեզ անիծի։ Արդյոք՞ ընդունում ես որ բռնությամբ բարկության որդի ես։ (Եփեսացիս 2:3)
Եթե իսկականից վերստին ծնունդ ունենայիր, դա զգալու էիր։ Եթե նախնական մեղքի ծանրությունը քո վրա երբեք չես զգացել, քեզ Քրիստոնյա մի կոչիր! Նախնական մեղքը ամենա մեծ բեռն է ճշմարիտ ապաշխարածի համար։ Ճշմարիտ վերստին ծնունդ ունեցողը իր նախնական մեղքով և թունավորված բնության պատճառով տրտմում է։ Ճշմարիտ ապաշխարած անձը հաճախ բարձր ձայնով լացում է, “Ի՛նչ խեղճ մարդ եմ․ ով՞ կ՛ապրեցնե ինձ այս մահի մարմնիցը։ (Հռովմայեցիս 7:24) Այն ինչ շատ է անհանգստացնում արթնացած անձին – իր սրտում թաքցրած ներքին մեղքերն են։ Եթե քո ներքին մեղքերից մասին երբեք տեղյակ չես եղել, իսկական խաղաղություն չես գտնելու քո սրտում։
III. Երրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու ոչ թէ միայն անհանգիստ պիտի լինես կյանքում եղած մեղքերի համար, և բնածին մեղքերի համար, այլ այն մեղքերի համար և որոշումների, պարտականությունների, և ՛՛Քրիստոնեական կյանքում՛՛ ես կատարում”։
Իմ ընկեր, քո կրոնում ինչ՞ կա որ քեզ Աստծո մոտ արդարացնում է։ Քո բնությունում ոչ արդարացված և ոչ ապաշխարած ես։ Դու արժանի ես դժոխքի անեծքի քո արտաքին մեղքերի համար։ Քո կրոնական հավատքը ինչ՞ բարություն է անելու քեզ։ Առանց ապաշխարելու չես կարող բարություն անել։
“Նրանք որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճոյ լինել։” (Հռովմայեցիս 8:8)
Ոչ ապաշխարած անձի համար անհնար է Աստծո փառքի համար գործել։
Նույնիսկ երբ դարձի ենք գալիս, մենք մասամբ ենք փոխվում։ Մեր մեջ բնակված մեղքը շարունակում է իր գործը։ Դեռ մեր պարտականությունների մեջ մի խառը նեխածություն կա։ Ուրեմն, մեր դարձի գալուց հետո, եթե Հիսուս Քրիստոս, մեզ պիտի ընդուներ մեզ ըստ մեր ՛՛բարի՛՛ գործերը, մեր գործերը մեզ անեծքի պատճառ կլիներ։ Մինչեւիսկ չէինք կարող աղոթել, թէեւ մեր մեջ մի քիչ մեղք լիներ, մի քիչ ինքնասիրություն, ծույլություն, և անբարոյականության որեւէ տեսակ։ Չ՛գիտեմ ինչ էք մտածելու, բայց ես չեմ կարող առանց մեղք գործելու աղոթել։ Չեմ կարող առանց մեղք գործելու քարոզել։ Ոչինչ չեմ կարող անել առանց մեղքի։ Իմ ապաշխարությունը ապաշխարություն պետք ունի, և իմ արցունքները լվացվելու պետք ունի իմ Փրկչի, Հիսուս Քրիստոսի թանկագին Արյան մեջ!
Մեր ամենա լավ որոշումը, ամենա լավ պարտականությունը, ամենա լավ կրոնը, լեցուն են մեղքով։ Մեր կրոնական պարտականությունները լեցուն են մեղքերով։ Նախքան քո սրտում խաղաղություն գտնելը ոչ թէ միայն պիտի քո նախնական մեղքից և քո երեվացող մեղքերից հոգնած լինես, այլ, քո արդարությունից, պարտականություններից և կրոնական լինելուց հոգնած պիտի լինես։ Դու խորապես պիտի համոզված լինես որ քո ինքնա արդարացումից դուրս գաս։ Եթե երբեք չես զգացել որ ինքնա արդարացած վիճակի մեջ ես, չես կարող Հիսուս Քրիստոսի միջոցով փրկվել։ Դեռ դարձի եկած չես։
Մեկը կարելի է ասել, “Ես այս բոլորը հավատում եմ։” Բայց մեծ տարբերություն կա "հավատալու" և "զգալու" մեջ։ Արդյոք՞ երբեվէ ժամանակ զգացել ես որ Քրիստոսին չունես։ Արդյոք՞ երբեվէ ժամանակ զգացել ես որ Քրիստոսի պետքը ունես և քեզանից բարի բան չունես։ Եւ հիմա կարող ես ասել, "Տեր, կարող ես իմ ամենա լավ կրոնական գործի համար անիծես ինձ։" Եթե մինչեւ հիմա քեզանից այսպիսով դուրս չես բերվել, իսկական խաղաղություն չի կարող լինել Աստծո հետ։
IV. Հինգերրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի անհանգիստ լինես Հիսուսին չհավատալու մեղքի համար։
Նախքան խաղաղություն գտնելը, դու պիտի քո սրտի անհավատության համար հուզված լինես, որովհետեւ դու իսկականից Տեր Հիսուս Քրիստոսին չես հավատում։
Խնդրում եմ քո սրտից։ Կվախենամ քո հավատքը Հիսուս Քրիստոսին, սատանայից ավելի չէ։ Կարծում եմ չարը Սուրբ Գրքից ավելի շատ տեղյակ է քան դու։ Նա Հիսուս Քրիստոսի աստվածությանը հավատում է։ Նա հավատում և դողում է։ Նա հազարավոր մարդկանցից որ իրենց Քրիստոնյա են կոչում ավելի շատ է դողում Տերից։
Կարելի է կարծում ես հավատում ես որովհետեւ ես Սուրբ Գրքին հավատք ունես, կամ որովհետեւ եկեղեցի ես գնում։ Դու այդ բոլորը կարող ես անել առանց ճշմարտապես Հիսուս Քրիստոսին հավատալով։ Պարզապես հավատալով որ մի անձ է եղել Քրիստոս անունով քեզ ոչ մի օգուտ չի լինելու, դա հավասար է հավատալու որ եղել են Սեզար կամ Մեծն Ալեքսանդր անուններով անձինք։ Սուրբ Գիրքը Աստծո խոսքն է և մենք շնորհակալ ենք դրա համար։ Բայց դու կարող ես հավատալ դրան, բայց չվստահես Տեր Հիսուս Քրիստոսին։
Եթե ձեզանից հարցնեմ ինչքան ժամանակ է որ Հիսուս Քրիստոսին հավատում էք, ձեզանից շատեր կ՛պատասխանեք որ միշտ հավատացել էք Նրան։ Դուք չեք կարող ոչ մի փաստ բերել որ երբեք չեք հավատացել Նրան։ Նրանք որ ճշմարտապես վստահում են Քրիստոսին գիտեն որ ժամանակ է եղել որ նրանք չեն վստահել Քրիստոսին։
Սրա մասին ավելի պիտի խոսեմ, որովհետեւ ամենախաբուսիկ պատրանքն է։ Շատեր դրանով հրապուրվում են – մտածելով որ արդեն հավատում են։ Մի անձ այսպես է ասել որ նա իր մեղքերը Տասը Պատվիրաների տակ է թվարկել, ապա մի հովիվի մոտ է գնացել և հարցրել թե ինչու նա խաղաղություն չէ կարողանում ունենալ։ Հովիվը նրա լիստին է նայում և ասում, “Իրոք! Անհավատության մեղքից ոչ մի բառ այս քո լիստում չեմ տեսնում։” Աստծո Հոգու գործն է քեզ համոզելու քո անհավատության համար – որ դու հավատք չունես։ Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգու մասին ասաց։
“Նա աշխարհքին կհանդիմանե մեղքի համար ․․․ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։” (Հովհաննես 16:8-9)
Այժմ, սիրելի ընկերներ, արդյոք՞ երբեք Աստված ձեզ ցույց տվել է որ իրականում Հիսուսին բոլորովին չեք հավատացել։ Արդյոք՞ ողբացել էք ձեր անհավատ սրտի համար։ Արդոյք՞ աղոթել էք, “Տեր, օգնիր ինձ վստահեմ Հիսուսին։” Արդյոք՞ Աստված երբեք ձեզ համոզել է Քրիստոսին գալ և վստահել իրեն, և լացով Քրիստոսին հավատաք։ Եթե ոչ, քո սրտում խաղաղություն չես գտնելու։ Թող որ Աստված քեզ արթնացնի, և դու իսկական խաղաղություն գտնես Հիսուսին հավատալով, նախքան մեռնես և ուրիշ առիթ չունենաս։
V․ Հինգերրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի կատարելապես վստահես Քրիստոսի արդարությանը։
Բայց դու ոչ միայն պիտի համոզվես քո ընթացիկ և նախնական մեղքերը և քո ինքնա արդարացման մեղքերը ու անհավատության մեղքերը, այլ նաեւ պիտի կարող լինես վստահել Տեր Հիսուս Քրիստոսին կատարյալ պես։ Դու պիտի կառչես Քրիստոսի արդարությանը։ Այն ժամանակ խաղաղություն կ՛ունենաս։ Հիսուս ասաց։
“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։” (Մատթեոս 11:28)
Այս համարը բոլոր վաստակածներին և բեռնավորվածներին քաջալերում է, ոչ ուրիշներին։ Սակայն խաղաղության խոստումը միայն նրանց է տրվել որ գալիս են Հիսուս Քրիստոսին։ Նախքան Աստծո հետ խաղաղություն ունենաս, պիտի հավատքով արդարանաս Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պիտի Քրիստոսին ունենաս, որպեսզի Նրա արդարությունը քեզ էլ արդարացնի։
Իմ սիրելի ընկերներ, արդյոք՞ Քրիստոսի հետ ամուսնացել էք։ Արդյոք՞ Հիսուս Քրիստոս Իրեն տվել է ձեզ։ Արդյոք՞ կենդանի հավատքով էք Քրիստոսին եկել։ Իմ աղոթքն է որ Քրիստոս գա և քո հետ խաղաղության մասին խոսի։ Նախքան վերստին ծնունդ ունենալը այս բաների սպասելիքը պիտի ունենաս։
Հիմա ես խոսում եմ մի ուրիշ աշխարհի անտեսանելի իրականությունների մասին, Քրիստոնեության ներքին աշխարհից, Աստծո գործի մասին մեղավորի սրտի վրա։ Այժմ խոսում եմ քեզ համար շատ կարեւոր թեմաների մասին։ Դա քեզ համար պիտի շատ կարեւոր լինի։ Քո հոգուն կախված մի հարց է։ Քո հավիտենական կյանքը դրան է կախված։
Կարելի է առանց Քրիստոսի խաղաղություն ունես։ Չարը քեզ քնցրել և կեղծ ապահովություն է տվել։ Նա կփորձի քեզ քնած պահել մինչեւ դժոխք ղրկի քեզ։ Այն տեղում կ՛արթնանաս, բայց դա ահավոր մի արթնություն կլինի երբ քեզ կգտնես կրակների մեջ, երբ շատ ուշ է լինելու փրկվել։ Դժոխքում հավիտյան մի կաթ ջրի համար կաղաչես լեզուդ հովացնելու համար, բայց ջուր չի տրվելու քեզ։
Թող որ խաղաղություն չգտնես մինչեւ քո հոգին Հիսուս Քրիստոսի մեջ խաղաղություն գտնի! Իմ նպատակն է կորած մեղավորներին բերել Փրկչի մոտ։ Թող Աստված քեզ առաջնորդի դեպի Հիսուս։ Թող որ Սուրբ Հոգին քեզ համոզի որ մեղավոր ես, և քեզ չար ճանապարհներից հանելով դեպի Հիսուս Քրիստոսին առաջնորդի։ Ամեն։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․
ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է
www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։
Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։
Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Ժողովից առաջ աղոթքը կատարեց Պրն. Նոա Սանգը։
Մեն երգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“O Lord, How Vile Am I” (John Newton, 1725-1807)
ՆԱԽԱԳԻԾ՝ “ՇՆՈՐՔԻ ՄԵԹՈԴԸ” ԽՈՍՔ։ ՋՈՐՋ ՎԱՅԹՖԻԼԴ “THE METHOD OF GRACE” BY GEORGE WHITEFIELD, Այս պատգամը գրվել է Դկ․ Ր․Լ․Հայմերզի միջոցով “Իմ ժողովրդի աղջկա վերքը Իմբժշկում են թեթեւ կերպով, ասելով, Խաղաղություն, խաղաղություն. քանի որ խաղաղություն չկա։” (Երեմիա 6:14) (Երեմիա 6:13) I. Առաջին, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի տեսնես, գիտակցես, ողբաս ու լացես քո մեղքերի համար որ Աստծո օրենքի դեմ են, Եզեկիել 18:4; Գաղատացիս 3:10։ II. Երկրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, քո հանդիմանությունը պիտի ավելի խոր լինի; դու պիտի համոզվես քո բնության մեղավոր լինելուն, ու քո հոգու աղքատության մասին, Եփեսացիս 2:3; Հռովմայեցիս 7:24։ III. Երրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու ոչ թէ միայն անհանգիստ պիտի լինես կյանքում եղած մեղքերի համար, և բնության մեղքերի համար, այլ այն մեղքերի համար և որոշումների, պարտականությունների, և ՛՛Քրիստոնեական կյանքում՛՛ ես կատարում,” Հռովմայեցիս 8:8.։ IV. Չորրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի անհանգիստ լինես Հիսուսին չհավատալու մեղքի համար, Հովհաննես 16:8,9 V. Հինգերրորդ, նախքան Աստծո հետ խաղաղություն ունենալը, դու պիտի կատարելապես վստահես Քրիստոսի արդարությանը, Մատթեոս 11:28։ |