Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԶԵՆՔԵՐԸ

THE WEAPONS OF OUR WARFARE
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյեան Հունվար 7, 2017-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, January 7, 2017

“Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ (Բ Կորնթացիս 10:4)


Իմ ընկերներ, մենք պայքարի մեջ ենք։ Սա այն տեսակ պայքարը չէ որ աշխարհն է նրա մասին խոսում։ Ծայրահեղական Մուսուլմաների հետ պատերազմ չէ։ Ազգերի միջեւ կռիւը չէ։ Սա տարբեր տեսակ պատերազմ է, բոլոր նշված կռւիներից աւելի մեծ է։ Այս պատերազմը չենք կարող հրացանով, նռնակներով ու ռումբերով հաղթել։ Մեր պապիկները այդ տեսակ զենքերով Հիթլերի դեմ պատերազմեցին։ Նրանք Երկրորդ Համաշխարհային պատերազմը հաղթեցին, եւ ինչպես Չրչիլն ասաց, ՛՛արիւնով, ծանր աշխատանքով, քրտինքով եւ արցունքներով։՛՛ Նրանք շահեցին, հակառակ բոլոր ճնշող տարորինակ վիճակների մեջ։ Հիթլերի զորքը աւելի զորաւոր էր Անգլիայի եւ Ամերիկայի զորքերը միաւորված։ Եթէ Հիթլերը հաղթած լիներ, նա կ՛ոչնչացներ բոլորիս կեանքը։ Նա Արեւմտեան աշխարհի երկար պատմութիւնը վերջ էր տալու եւ մենք ապրելու էինք մի հափշտակուած ահռելի եւ աւերված ու հուսախաբ վիճակին մեջ – ռմբակոծված ախպանոցի նման։ Շնորհակալ ենք Աստծուց Չրչիլի, Րոզվելթի եւ մեր միաւորված բանակների համար որոնք հրաման տարան, եւ կործանեցին այդ բռնապետական իշխանութիւնը որը ստեղծվել էր այդ խենթ, կատաղած եւ դիւային մարդու, Ադօլֆ Հիթլիրի եւ իր Նացիստական եաթաղանի միջոցով։

Ես մի աղոտ հիշողութիւն ունեմ այդ կռուից։ Իմ մանկական մտքին մեջ քանդակվել է լուսազրկումները, սուլարկումները ու վախը։ Բայց մեր այս համարը ուրիշ պատերազմի մասին է խոսում։ Այդ պատերազմը արեան, եւ մարմին ունեցող թշնամու դեմ չէ։ Շատ աւելի նենգամիտ ու խանգարող կռիւ է, մի պատերազմ որ մարմնի եւ արեան դեմ չէ, բայց շատ աւելի մեծ զորութիւնների դեմ որ շատ մարդիկ կարելի է նկարագրեն։ Դա պատերազմ է սատանայի եւ իր դիւային զորքի դեմ։

Պողոս առաքեալը շատ պարզ է բացատրում։ Նա գրում է, ՛՛Որովհետեւ թէեւ մարմնով ենք վարվում, բայց մարմնաւորպես չենք զինուորութիւն անում՛՛ – “բայց մարմնաւորպես չենք զինուորութիւն անում” (Բ Կորնթացիս 10:3)։ Մենք միայն մարդ ենք եւ չենք կարող մարդկային կարողութիւններով թշնամու դեմ կանգնել։ Ոչ մի քաղաքագետ, զորաւար կամ գլխավոր հրամանատար – ոչ Դանըլդ Թրամփը, ոչ մի մարդ որ մարմնի եւ արեան մեջ է, կարող է այս ամենաչար պատերազմի մեջ հաղթական լինել։

“Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ (Բ Կորնթացիս 10:4)

I. Առաջին, ինչպես պիտի իմանալ որ պատերազմի մեջ ենք։

Սովորական մարդը չի էլ նկատում որ պատերազմ է տեղի ունենում։ Նա երեխայի նման իր փոքրիկ բջջային հեռախոսով է խաղում։ Իր մարիխուանան է ծխում եւ երբեք էլ չէ մտածում այն չարիքը որ դա արտադրում է։ Նա սեռային խաղեր է խաղում պոռնիկների եւ փչացած այլասերված մարդկանց հետ։ Նրա համար ինչպես Դկ․ Թոզերն շատ լաւ է ասել,՛՛Այս աշխարհը խաղի դաշտ է պատերազմի դաշտի փոխարեն։՛՛

Մեր եկեղեցիններն էլ տարբեր տեսակի խաղեր են խաղում։ Մեր կոյրացած քարոզիչները իրենց Կիրակի երեկոյեան ժողովներն են արձակում։ Նրանք երբեք չեն մտածում երիտասարդների համար որ այդ խավար մեղսալի գիշերներում ուրիշ տեղ չունեն գնալու Կիրակի օրերը։ Ուղեղով մեռած այս քարոզիչների համար ոչ մի տարբերութիւն չկա։ Նրանք իրենք ցանկացած դրամը Կիրակի առաւոտեան հաւաքում են – որպեսզի բաւականին ժամանակ ունենան Կիրակի գիշերները հեռուստատես նաելով զբաղվեն, կամ սենեակի դուռը փակելով պոռնոգրաֆիայով կամ ուրիշ մոլութիւններով զբաղվեն։ Նոյնիսկ ժամանակին հայտնի Մուդի Սուրբ Գրային Ճեմարանը իր ֆակուլտետին եւ անձնակազմին թոյլ է տալիս ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործութիւնը։ Բաեօլա Համալսարանը նաեւ նման որոշում կայացրեց անցած տարի (Don Boys, Ph.D., December 26, 2016)։ Ես եւ կինս ապշած վիճակի էինք մատնվել երբ մի քարոզիչի որդու հարսանիքում գարեջուր եւ գինի մատուցվեց եւ մարդիկ սկսեցին պարել այն եկեղեցում ուր ես էլ տարիներ առաջ հիմնադիրներից մեկն էի։ ՛՛Գարեջուր, Սուրբ Գիրք եւ Եղբայրութիւն՛՛ հանդիպում են որպեսզի Ռիք Վարենի գիրքը ուսումնասիրեն մի եկեղեցիիում Քանէդիքէթ նահանգի Աքսֆորդ քաղաքում։ Այսպես միջոցառումներ տեղի են ունենում բոլոր եկեղեցիններում ամբողջ Ամերիկայում (Boys, ibid.)։

Այսօր եկեղեցիներում գոնէ մեկ ժամ խելագառ երաժշտութիւններ են նվագում Կիրակի օրերում - որին հաջորդում է տասնհինգ րոպէանոց մի ձանձրալի Սուրբ Գրքի համար առ համար ՛՛ուսուցանում՛՛ առանց նշելու Քրիստոսի Բարի Լուրը։ Ոչ մի կորած մարդ չի փրկվելու այս տեսակ աւետարանչութեամբ, եթէ ոչ մի մեջբերում չ՛լինի թէ ինչպես մի կորած կարող է փրկվել! Այո, մեծ պատերազ է տեղի ունենում երբ այս եկեղեցու մարդիկ կույր են տեսնելու այդ, երբ նրանք իրենց խաղերն են խաղում եւ կարծում են թէ իսկականից Քրիստոնեաներ են։ Նրանք երբեք աղոթքի ժողովների չեն մասնակցում։ Նրանք երբեք կորած հոգիներին չեն եկեղեցի բերում որպեսզի

Բարի Լուրը լսեն։ ՛՛Նրանց միջից դուրս եկ՛՛։ Երբեք մի միացիր այդպիսի մի եկեղեցուն։ Եթէ արդեն միացել ես, փախիր, ինչպես Ղովտը փախաւ Սոդոմից դատաստանի օրում։

Ես ծերացել եմ ու ալեհեր եմ դարձել։ Մի օր այլեւս այստեղ չեմ լինելու։ Բայց բոլորիդ որ այստեղ ժողովում էք հրամայում եմ որ երբեք այս տեսակ խելագարութեան տեղի չըտաք։ Երբեք այսպես աշխարհային հիմարութեան տեղի չտաք։ Երբեք տեղի չըտաք! Երբեք! Երբեք! Երբեք։ Երբեք չթողնեք այն հին երգը որ Պրն․ Գրիֆիթը մի քանի պահ առաջ երգեց! Դա թիւ 10-ն է երգարանում։ ՛՛Օն առաջ, Քրիստոնեա Զինուրներ։՛՛ Ոտքի կանգնեք եւ երգեք – բարձր եւ պարզ ձայնով!

Օն Փրկչին զինւորներ, օն առաջի մարտ,
   Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ,
Քրիստոս մեր Տերն Արքան, առաջնորդ է մեր,
   Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
   Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Տերոջ եկեղեցին շարժի զերթ բանակ,
   Մեզ ալ պահուած է հին սրբոց հաղթանակ,
Մընանք միշտ անբաժան մեկ սիրտ, մեկ հոգի,
   Սիրովն եղբայրութեան, հոյսովն հաւատքի։
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
   Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Գահեր կը կործանին ու պետութիւններ,
   Տերոջ եկեղեցին կը մնա աներեր։
Դըժոխքին սեւ դռներ հաղթել չեն կարող,
   Զայն, խոստացած է Տերն անսուտ խոստումով։
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
   Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
      (“Onward, Christian Soldiers,” Sabine Baring-Gould, 1834-1924)

Խնդրեմ նստել։

“Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ (Բ Կորնթացիս 10:4)

Մեր պատերազմի զենքերը մարմնաւոր չեն, ոչ մարդկային զենքեր։ Այլ գերբնական զենքեր։ Պիտի գերբնական լինեն որովհետեւ գերբնական ուժերի հետ ենք պայքարում։ Մենք սատանայի եւ նրա դեւերի հետ ենք պատերազմում։ Մենք պատերազմում ենք ՛՛սատանայի հնարքներին հակառակ կենալ՛՛ (Եփեսացիս 6:11)։ Մենք որ Քրիստոնեաներ ենք սատանայի հնարքների դեմ ենք պայքարում։ Մենք պատերազմում ենք սարքերի, սուտ գաղափարների եւ աղավաղված մտածելակերպերի հետ։ Այն մտքերի, որ չարը չ՛ապաշխարած մտքերի մեջ է դնում։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ ․․․ այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորնեիր մեջ են ․․․՛՛ (Եփեսացիս 6:12)։ Մենք պիտի չարի եւ դեւերի դեմ կանգնենք։ Մենք պիտի դեւերի դեմ պայքարենք ամեն մի կորած հոգու համար որ եկեղեցի ենք բերում։ Նա նրանց հեշտութեամբ եւ առանց կռվի չի թողնելու։

Եթէ դեռ փրկուած չես, դեւրը քո մտքիտ մեջ այս պահին աշխատում են! Չարը այս պահին, այս ժողովում գործում է։ Նա իր հնարքները եւ խաբեբայութիւններն է դնում քո մտքի մեջ, հենց այս պահի երբ խոսում եմ։ Չարը ՛՛այն հոգու պես որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մեջ՛՛ (Եփեսացիս 2:2)։ Սուրբ Գիրքը ասում է չարը ՛՛հիմա ներգործում է՛՛ քո սրտի եւ մտքի մեջ։

Լսեք մի աղջկա, Ջուլիի, վկայութիւնը նախքան իր փրկութիւնը։ ՛՛Դկ․ Հայմերզը ինձ ասաց ես կորած եմ եւ խորհրդակցութեան սենեակը պիտի գնամ։ Այդ պահին ես սարսափում էի եկեղեցի գալ։՛՛Դա չարն էր իր մտքի եւ հոգու հետ խոսում։՛՛ Ձեզանից ոմանք այս պահին չարի միջոցով խաբվում էք։ Ես ձեզ ասում եմ կորած էք, բայց դու չես ուզում լսել, որովհետեւ լսում ես սատանային։ Ջուլին ասաց, ՛՛Ես մտածեցի ես լաւն եմ, եւ դա միակ բանն էր որ կեանքումս պետք ունէի։՛՛ Նա իր բոլոր կեանքում եկեղեցում էր եկել, արդեոք՞ բաւական չէր։ Ին՞չու Դկ․ Հայմերզը իրեն ասում էր որ նա կորած է։ Ես բարի անձ էի։ ՛՛Ես հպարտ էի որ ուրիշ երեխաների արած գործերը չէի արել եւ պարծենում էի ինձանով որ ոչ մի բան ինձ հետ սխալ չէր՛՛։ Դա սատանան էր որ իր սրտի մեջ գործում էր։

Ա՞րդեոք դու էլ ես այդպես մտածում։ Ա՞րդեոք դու էլ բաւարար ես քո բարութիւնով։ Սուրբ Գիրքը ասում է չարը ՛՛հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մեջ՛՛։ Չարը հիմա քո մեջ ներգործում է! Քո մտքի եւ սրտի մեջ!

Ջուլին ասաց, ՛՛Ես հնարաւորին չափով բարի եմ եղել։ Աւելին ինչ՞ կուզեն։ ․․․ ամեն քարոզից առաջ մտահոգ էի։ Շաբաթւայ բոլոր օրերը անհանգիստ էի։՛՛ Չարը գործում էր նրա մեջ, իրեն համոզելով որ բարի է։ Համոզելով որ պետք չունի փրկուելու եւ ինքը բարի է եւ ուրիշները աւելի մեղաւոր էին իրենից։ Նրանք պետք ունէին փրկվելու, ոչ թէ նա! Արդեն ինքը բաւականին բարի անձ էր։ Դա չարից էր։ Նա չարի ճիրաների մեջ էր, որովհետեւ հաւատացել էր նրա սուտին թէ նա բարի է, եւ ուրիշները պետք ունեն մաքրվելու Քրիստոսի Արիւնով։ Բայց ոչ նա։ Ամենից հետո, նա Սուրբ Գիրքը կարդացել էր ու աղոթել էր։ ՛՛Դրանից աւելին նրանք ի՞նչ են ուզում։՛՛ Եւ Ջուլին չ՛սիրեց երբ իրեն ասացի որ կորած է։ Կորած առանց Հիսուսի Արիւնով մաքրվելով։ Բայց Աստծոյ անդիմադրելի շնորհքով նա դարձեալ եկեղեցի եկաւ։ Եկաւ լսելու Բարի Լուրը ընտրեալների հետ։

Ուրիշ էլ ի՞նչու նա եկեղեցի վերադարձաւ։ Մի ընկերուհի որ նա եկեղեցի էր բերել այնքան էր անհանգստացել երբ իրեն ասացի հարցազրույցի սենեակը պիտի գնաս, որ այլեւս եկեղեցի չ՛վերադարձաւ։ Այդ աղջիկը չարին լսեց եւ վերադարձաւ իր հին եկեղեցին, մի եկեղեցին որ ոչ ոք իրեն չէր ասել որ կորած է։ Նա հեռացաւ մեր եկեղեցուց որովհետեւ չէր սիրում երբ իր մեղքի դեմ էի քարոզում։ Ջուլիի հայրը ինձ ասաց ինչ էր այդ աղջկան մեղքը։ Մի աղտոտ մեղք որ չէր ուզում թողնել։ Նա ճշմարտութիւնից փախաւ եւ կարելի է որ երբեք չ՛փրկուի – որովհետեւ հնազանդեց իր ստրուկ վարպետին, սատանային։

Այս սենեակում նրա նման մարդիկ կան։ Դու շղթայված ես նրա միջոցով։ Սիրում ես մեղքին։ Սիրում ես պոռնոգրաֆիան։ Սիրում ես աղտեղութիւնը։ Սիրում ես քո ներսիդին։ Առանց նկատելու որ քեզ չարի գերին ես դարձրել!

Բայց քո ամենավատ մեղքը Հիսուսին մերժելն է։ Նա ուզում է քեզ փրկել Իր Արիւնով։ Բայց Հիսուսի մասին մտածելը բոլորովին հանում ես մտքիցտ եւ շարունակում ես քո մեղքով զբաղվել։

II. Երկրորդ, մեր մարտի զենքերը։

Մեր համարը ասում է, “Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ Մեր օգտագործած զենքերը հիմնականում աղոթք եւ Աստծոյ օրենքն է, այն օրենքը որ ասում է դու կորած մեղաւոր ես եւ մեղքով լցուած։ Մեր աղոթքները Սուրբ Հոգուն իջեցնում է որպեսզի քեզ հանդիմանի քո մեղքերի համար։

Մենք պիտի բոլոր սրտով աղոթենք կորածին համար որպեսզի իր մեղքերի համար հանդիմանվի։ Մեր եկեղեցում անձինքներ կան որ մինչեւ մենք չ՛աղոթենք չեն փրկուելու եւ նրանց համար պիտի աղոթենք համարձակութեամբ ու արցունքներով։ Միայն ճշմարիտ արցունքներով աղոթքն է որ կորածին մեղքի հանդիմանութեան է բերելու։ Առանց արցունքի աղոթքը հազվագիւտ է պատասխանվում։ Մենք պիտի աղոթենք ինչպես Եսայիան,

“Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին։” (Եսայիա 64:1)

Մենք պիտի աղոթենք զորաւոր կերպով, որպեսզի Աստծոյ Հոգին իջնի եւ կորածներին իրենց մեղքերի համար հանդիմանի։ Հանդիմանի իրենց պոռնոգրաֆիա դիտելու համար, հանդիմանի իրենց ծնողներին ատելու համար, հանդիմանի իրենց հպարտութեան մեղքի համար եւ իրենց բարի համարելու համար։ Հանդիմանի նրանց Հիսուսին մերժելու համար։

Մենք պիտի օրենքը նրանց համար բացատրենք։ Աղոթելը եւ օրենքը քարոզելը մեր իսկական զենքն է այս պատերազմի մեջ չարին դեմ։ Եւ ես Ջուլիի համար Կիրակից Կիրակի օրենքը բացատրեցի։ Նա ասաց, ՛՛Կարծես թէ Դկ․ Հայմերզը ուղղակի իմ մեղքերիս դեմ էր քարոզում։ Նա քարոզեց երեխաների մեղաւոր լինելու մասին, իրենց ծնողների հետ հակառակելով, եւ ես արտասվել սկսեցի։ Դա այն [մեղքն] էր եւ Աստուած իմ վրա գործում էր։ Ես [իսկականից] ահաւոր երեխա էի, հատկապես ծնողներիս նկատմամբ։ Ես դեր էի խաղում ատելութիւնս հորս նկատմամբ ծածկելու համար։ Սուրբ Հոգին ինձ ցույց տուեց որ բարի անձ չեմ։ Իրականութեան մեջ մարդկանց տեսած բարի անձը չէի։ Ահաւոր մեկն էի, անձնասեր եւ շատ հպարտ էի, եւ ամաչում էի վիճակիս համար եւ ներքուստ ով լինելուս համար։ Հուսահատորեն ներման պետք ունէի, սակայն ներման արժանի չէի տեսնում ինքզինքս: Մեղաւոր եւ սխալ զգացի ինձ։ Ո՞վ էր կարող ինձ պես խաբեբայ մեղաւորին ներել։՛՛ Աղոթքի զենքը եւ օրենքը քարոզելը նման էր ոչնչացնել չարի զորութիւնը նրա վրա։ “Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու՛՛ (Բ Կորնթացիս 10:4)։ Սատանայի բերդերը շատ զորաւոր են։ Քո սրտի բերդերն են որ քեզ սատանայի բանտարկեալն են պահում։ Աստծոյ զորութիւնն է պետք սատանայի պատնեշները փլելու եւ քեզ ազատելու։

Նա չեղարկուած մեղքի զորութիւնը կոտրեց,
   Նա բանտարկեալին ազատեց։
Նրա Արիւնը կարող է մաքրել ամենամեղաւորին,
   Նրա Արիւնը պիտանի էր ինձ համար։
(“O For a Thousand Tongues,” Charles Wesley, 1707-1788).

Քո բերդն ի՞նչ է։ Քեզ ի՞նչն է կողպված պահում չարի բանտում։ Ա՞րդեոք պոռնոգրաֆիան։ Թմրեցուցիչ դեղերը՞։ Ա՞րդեոք այն միտքը որ դու բաւականին բարի ես եւ պետք չունես ապաշխարելու որովհետեւ եկեղեցի ես գալիս եւ Սուրբ Գիրք ես կարդում ու աղոթում ես։ Ա՞րդեոք չարը այդպես է քեզ պահում իր բերդում – իր բանտում։

Շնորհակալ Աստծուն որ մեր ժողովուրդը զորաւոր աղոթեց Ջուլիի ազատութեան համար! Շնորհակալ Աստծուն որ ես օրենքը քարոզեցի, եւ բոլոր քարոզներում իրեն ասացի որ կորած է։

“Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ (Բ Կորնթացիս 10:4)

Մի օր մի քարոզից հետո Ջուլին ինձ մոտ եկաւ եւ ասաց, ՛՛Դկ․ Հայմերզը ինձ ասաց որ Հիսուս Խաչի վրա իմ տեղը մեռաւ, եւ [Աստծոյ] դատաստանը Իր վրա եկաւ եւ ոչ թէ իմ վրա։ Հիմա գիտեմ ինչու Հիսուսին եւ Իր Արեանը պետք ունէի ․․․ Հիսուսին պետք ունէի որպեսզի իմ մեղքերը լրիւօրեն մաքրեր [Իր Արիւնով]։ Դկ․ Հայմերզը ինձ ասաց որ Հիսուսը ինձ սիրում է եւ ինձ փրկելու է չնայած ինչ մեղքեր եմ կատարել իմ կեանքում։ Նա ինձ ասաց պիտի վստահեմ Հիսուսին։ Էլ չէի կարող դիմանալ։ Երեսս ծածկուած էր արցունքով եւ պատրաստ էի Քրիստոսին վստահել ․․․ծունկի եկա եւ վստահեցի Քրիստոսին։ Վստահեցի Քրիստոսին եւ ոչ թէ իմ բարութեանը։ Վստահութիւնս Քրիստոսի եւ Իր Արեան վրա դրի ․․․ այլեւս իմ բարութեանս վրա չ՛ապավինեցի եւ հպարտութիւնս թողեցի։ Վստահեցի Հիսուսին եւ Նա ինձ փրկեց!”

Ինչ հիանալի վկայութիւն! Այժմ Ջուլին փրկուած է եւ նա ինձ հարազատ է! Ես ստույգ գիտեմ որ նա հիմա Քրիստոնա է։ Նոյնպես Դկ․ Քէյգընը։ Եւ մոտիկ ապագայում իրեն մկրտելու եմ։

Ա՞րդեոք այս գիշեր նրա խոսքերը քո վրա ազդեցութիւն ունեցաւ։ Զգացի՞ր քո մեղաւոր լինելը։ Տեսար՞ քո կարիքը վստահելու Հիսուսին եւ մաքրվելու բոլոր մեղքերիցդ Իր թափված Արիւնով։ Հիսուս քեզ շատ է սիրում։ Ա՞րդեոք առջեւ ես գալու խոսելու Հիսուսին վստահելու մասին, ինձ հետ, եւ Ջան Քէյգընի կամ Դկ․ Քէյգընի հետ։ Երբ միւսները վերեւ են բարձրանում ճաշելու, արդեոք՞ գալու ես առջեւ մեզ հետ խորհրդակցելու եւ քեզ հետ աղոթելու։ Աստուած օրհէ ճաշը եւ բոլորին որ այս գիշեր վստահում են Հիսուսին! Ամեն!

Ոտքի վրա երգենք երգ թիւ տասնմեկը։ ՛՛Լրացրու իմ տեսիլքս։՛՛ Երբ երգում ենք, եկ առջեւ որպեսզի քեզ հետ աղոթենք ու խորհրդակցենք։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Ջան Քէյգընը։Ա Կորնթացիս 10:3-5
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
             “Onward, Christian Soldiers” (by Sabine Baring-Gould, 1834-1924;
stanzas and chorus, verses 1, 2 and 3)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԶԵՆՔԵՐԸ

THE WEAPONS OF OUR WARFARE

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

“Որովհետեւ մեր զինուորութեան զենքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զորաւոր, բերդեր քանդելու։՛՛ (Բ Կորնթացիս 10:4)

(Բ Կորնթացիս 10:3)

I.   Առաջին, ինչպես պիտի իմանալ որ պատերազմի մեջ ենք։
Եփեսացիս 6:11, 12; Եփեսացիս 2:2

II.  Երկրորդ, մեր մարտի զենքերը։ Եսայիա 64:1