Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱԴԱՄ, Ո՞ՒՐ ԵՍ։(ՔԱՐՈԶ # 89 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ) Դկ. Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ “Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր․ Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր․ Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։՛՛ (Ծննդոց 2:16-17) |
Առաջին մարդ Ադամը ստեղծվեց Աստծոյ միջոցով կատարեալ անմեղութիւնով։ Նա մի գեղեցիկ Պարտեզում դրուեց։ Պարտեզում գտնվող ծառերը բարի էր ուտելու համար։ Ադամը հասանելիքն ուներ քաղելու եւ ուտելու բոլորից։ Նա ոչ հոգս ուներ եւ ոչ թշնամի այդ գեղեցիկ Պարտեզում։ Բոլոր կենդանիները եւ թռչուները բուսակեր էին։ Ոչ մեկը վնաս չէին հասցնելու մարդին կամ մեկզմեկու։ Մարդը ինքը բուսակեր էր, ուրեմն պետք չուներ կենդանիներին սպանել ու միսը ուտել։ Պարտեզում ամեն բան խախաղ էր։ Փոթորիկ չկար թաքնվելու նրանից, որովհետեւ անձրեւ չէր գալիս։ ՛՛Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում՛՛ (Ծննդոց 2:6)։ Մարդը մտահոգվելու ոչ մի բան չուներ։ Հիվանդութիւն չկար իրեն հիվանդացնելու։ Թշնամի չուներ իր դեմ պատերազմելու, կամ որեւէ կենդանի իրեն վախեցնելու։ Կատարեալ դրախտ էր։
Եւ Ադամը ոչ մի մեղք չուներ իրեն անհանգստացնելու։ Նա մեղքի բնութիւն չուներ իր մեջ, հոգեկան խնդիրներ չուներ իրեն մտահոգեցնելու։ Ադամը իր մեջ խաղաղութիւն ուներ եւ Աստծոյ հետ էլ խաղաղութեան մեջ էր։ Կատարեալ դրախտ էր։ Նա պետք չուներ մտահոգվելու ընկերուհի գտնելու համար։ Աստուած նրա համար մի կատարեալ, գեղեցիկ, հաճելի աղջիկ ստեղծեց իբրեւ կին որպեսզի նրան հանգստացնելու եւ օգնելու համար։ Ուրեմն նա երբեք մենակ չէր։ Քանի որ նա կատարեալ էր, երբեք Ադամի սիրտը չէր կոտրելու, երբեք իրեն չէր լքելու, եւ երբեք չէր դադարելու իրեն սիրելուց։ Որովհետեւ նրա մեջ մեղք չկար, նրա բոլոր սեռային ցանկութիւնները եւ կարիքները հագեցված էին առանց Աստծուն անհնազանդելու։ Կատարեալ Դրախտ էր։
Աստուած նրա հետ կ՛խոսեր կատարեալ ներդաշնակցութեամբ։ Նա երբեք չէր փորձվում։ Պետք չուներ մի բան անելու Աստծոյ բարկութիւնը հանդարդացնլու, որովհետեւ ոչ մի բարկութիւն չկար։ Նա ապրում էր մի գեղեցիկ կնոջ հետ որ սիրում էր իրեն։ Ապրում էր մի Պարտեզում համով ուտելիքներով լեցուն։ Աստծոյ հետ խաղաղութեան մեջ էր։ Կատարեալ Դրախտ էր։
Եւ Աստուած իրեն մի օրենք արտոնեց, որը շատ հեշտ էր պահելը։ Միայն մի շատ հեշտ պատուեր հնազանդելու համար։ Կարդում ենք “Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր․ Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր․ Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։՛՛ (Ծննդոց 2:16-17)։ Սա միակ բանն էր որ Աստուած իրենից ուզեց։ Նա միայն պիտի չարի եւ բարի գիտութեան ծառից չուտեր։ Եւ այս օրենքի պահելը շատ հեշտ էր։ Կատարեալ Դրախտ էր։
Սակայն, մի ուրիշ անձ էլ պարտեզում գոյութիւն ուներ։ Սատանան էլ այնտեղ էր։ Նա Երկնքում գտնվող հրեշտակներից մեկն էր։ Բայց Աստծոյ դեմ ապստամբեց եւ Աստուած իրեն Երկնքից Երկրի վրա նետեց։։ Սատանան Աստծոյ թշնամին էր։ Բայց Ադամը Աստծոյ պաշտպանութիւնն ուներ չարի դեմ։ Միակ կերպը որ սատանան կարող էր Աստծոյ սիրտը ցավեցնել նա էր որ Ադամին դրդեր Աստծոյ դեմ ապստամբելու։
Երկու շատ կարեւոր ծառեր կային պարտեզում։ Առաջինը կենաց ծառն էր։ Եթէ Ադամը շարունակ այդ ծառի պտուղիցը ուտեր, հաւիտեան Եդեմի պարտեզում կապրեր (Ծննդոց 3:22)։ Բայց եթէ նա բարի եւ չարի գիտութեան ծառի պտուղիցը ուտեր, մեռնելու էր։ Կատարեալ Դրախտ էր – միայն մեկ օրենք կար հնազանդելու – կենաց ծառից կեր եւ հաւիտեան կապրես։ Դա օրենքի դրական կողմն էր։ Չարի եւ բարիի գիտութեան ծառի պտուղից կեր եւ կ՛մեռնես։ Իսկ դա օրենքի բացասական կողմն էր։ Շատ պարզ օրենք էր – եւ հեշտ էր հնազանդելու համար։ Այս ծառից կեր եւ հաւիտեան կ՛ապրես։ Իսկ եթէ միւս ծառից ուտես կ՛մեռնես։ Կատարեալ դրախտ էր, միայն մեկ օրենք կար հնազանդելու համար։ Որը շատ, շատ հեշտ հենազանդելու համար։
Հիմա, որովհետեւ Աստուած պաշտպանում էր Ադամին եւ կնոջը, սատանան չէր կարող վնասել նրանց։ Միայն կարող էր նրանց փորձութեան մեջ գցել, փորձելու կոտրել այդ հեշտ օրենքը։ Սատանան սողացող օձ չէր։ Նա այն ժամանակ սողացող եղաւ, երբ Աստուած իրեն եւ օձին անիծեց։ Բայց, այն ժամանակ, սատանան մտել էր այդ կենդանու, օձին մեջ։ Ինչպես Հիսուսի ժամանակ նա եւ իր դեւերը մտան խոզերի մեջ։ Սակայն, նա կարող է հայտնուել իբրեւ, ՛՛լույսի հրեշտակ՛՛(Բ Կորնթացիս 11:14)։
Մենք չ՛գիտենք սկզբում օձը ինչ տեսք է ունեցել։ Բայց գիտենք ոտք է ունեցել եւ Ադամը եւ Եւան այդ կենդանուն հաճախ տեսել են Եդեմի պարտեզում, որովհետեւ Եւան չէր վախենում նրանից։ Նաեւ սատանան մտել էր նրա մեջ եւ նրա լեզվով խոսեց Ադամի կնոջ հետ։ Նա չ՛զարմացաւ երբ օձը նրա հետ խոսեց։ Գուցէ նա մինչ այդ անգամներ Եւայի հետ խոսել էր եւ նա սովոր էր այդ խոսակցութեանը։ Սա սատանայի կերպն է մինչեւ այսօր։ Նա մեղաւորների հետ իրենց մտքով այնքան է խոսում, մինչեւ դա սովորական է դառնում նրանց համար եւ էլ չեն վախենում իրենից։
Մի օր Եւան պարտեզում մենակ էր։ Ադամը պարտեզի մի ուրիշ տեղում ՛՛մշակում եւ պահում էր՛՛ (Ծննդոց 2:15)։ Եվան պարտեզի մեջտեղում էր, աչքը հառած չարի եւ բարի գիտութեան ծառի վրա։ Սա այն ժամանակն էր երբ սատանան եկաւ նրա մոտ եւ շշնջած իրեն, ՛՛Իրաւ՞ Աստուած ասեց, որ Պարտեզի ոչ մի ծառիցը չ՛ուտեք՛՛ (Ծննդոց 3:1)։ Սատանան Աստծոյ Խոսքը կասկածի տակ դրեց եւ մինչեւ այսօր ամեն օր նույնն է անում։ Նա փորձում է որ մենք չ՛հաւատանք Աստծոյ խոսքին եւ բոլոր այն ինչ մեզ պատվիրել է։ Նա մեզ կասկածի մեջ է գցում չ՛հաւատալու հովիւի քարոզները երբ մեզ Աստծոյ խոսքից է խոսում։ Բայց, դրանից աւելին, սատանան Աստծոյ խոսքը ծռում է ասելով նա կարող է արգելված ծառի պտուղից ուտել, քանի որ Աստուած ասել է, ՛՛Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր։՛՛ Շեքսպիէրը ասաց, ՛՛Սատանան կարող է իր նպատակների համար Աստծոյ Խոսքիցը մեջբերումներ անել։՛՛ Այստեղում սատանան Աստծոյ պատգամի երկրորդ մասը կրճատում է, ՛՛Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր․ Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս՛՛ (Ծննդոց 2:17)։ Սուրբ Գիրքը երկու անգամներ զգուշացրել է որ խոսքից ոչ մի բառ չկրճատել, 2 Օրինաց 12։32 եւ Հայտնութիւն 22։19, ասում է, ՛՛Եթէ մեկն այս գրքի մարգարէութեան խոսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ՛պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը ․․․՛՛ Այս չարիքը աշխարհի բոլոր ազատամիտ սեմինարներում դասավանդվում է։ Երիտասարդներ որոնք սովորում են ծառայութեան մեջ մտնելու, դասավանդվում են թէ Սուրբ Գրքի այդ մասերը իրականութիւն չունեն։ Իմ մասնակցած ազատամիտ մի սեմինարում այս ուսուցմունքը ինձ էլ են դասավանդել։ Այս չար ուսուցմունքը մեկի ծառայութիւնը կարող է բոլորովին ոչնչացնել։ Պողոս Առաքեալը ասաց, ՛՛Ամեն գիրք Աստուածաշունչ են եւ օգտակար՛՛(Բ Տիմոթեոս 3:16)։ Աստծոյ խոսքի ամեն մեկ բառը ներշնչված է Աստծուց, Եբրաեցերեն եւ Հունարեն լեզուներով։ Այդ պատճառով է որ ես բոլորովին հենված եմ King James Bible թարգմանութեան։ Նոր թարգմանութիւնները կրճատել են բառեր ինչպես ՛՛ծոմ պահել՛՛ Մարկոս 9։29, կամ ՛՛կոյսը՛՛ փոխել են ՛՛երիտասարդ կինը՛՛ Եսայիա 7։14-ում։ Այս փոփոխութիւնները կատարված են երկու հին թղթերի հիման վրա, ուր հաւատացած եմ փչացել են Գնաթիսիզմ սկսող գրագիրների միջոցով։
Իմ մասնակցած ազատամիտ սեմինարում մեզ ասել էին բերել մի Revised Standard Սուրբ Գիրք։ Բայց ես անհնազադ եղա եւ միշտ հետս ունէի King James Սուրբ Գիրքը։ Ես ՛՛նոր՛՛ թարգմանութիւններին բոլորովին չեմ վստահում, եւ ոչ էլ դու վստահիր։ Երբեմն նրանցից մեջբերում եմ անում եթէ King James-ի հետ համապատասխանում է, բայց երբեք իմ անձնական ընթերցումներում կամ քարոզներիս մեջ չեմ օգտագործում։ Իմ կեանքումս սովորութիւն եմ դարձրել օգտվել միայն King James Սուրբ Գիրքը, նոյնն էլ դու պիտի անես!
Օձը Աստծոյ անարատ Խոսքը հարցական դարձրեց եւ թերի կերպով ներկայացրեց Եւային այդ օրը, փորձութեան մեջ գցելով իրեն։ Աստուած պարզապես զոյգին պատվիրել էլ չուտել արգիլված պտուղից։ Միայն չուտել։ Նա դրան ՛՛դպչելու՛՛ մասին ոչ մի բան չէր ասել։ Երբ Եվան ասաց, ՛՛Աստուած ասաց, մի ուտեք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք” նա Աստծոյ Խոսքի վրա աւելացրեց։ Սա խախտեց Բ Օրինաց 12:32 պատուերը, երբ Աստուած ասաց, ՛՛Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու․ նորա վերա մի բան չաւելացնես, եւ նորանից մի բան չպակսեցնես։՛՛ Այս պատուերը դարձեալ տրուել է Հայտնութիւն 22։18-ում,
՛՛Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում են այս գրքի մարգարէութեան խոսքերը․ եթէ մեկը բան աւելացնէ սորանց վերա, Աստուած կ՛աւելացնէ նորա վերա այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։” (Հայտնութիւն 22:18)
Ազատամիտները Աստծոյ Խոսքը ծռում եւ որոշ մասերը անտեսում են։ Աղանդները, օրինակ՛ Մորմոները Աստծոյ Խոսքին աւելացրել են Մորմոնի Գիրքը։ Ուրեմն փորձութիւնը նա էր որ Աստծոյ Խոսքից կրճատել, կամ աւելացնելն է։ Ղորանը Քրիստոսի խաչելութիւնը կրճատել է։ Աղանդները, օրինակ՛ Քրիսչըն Սայնսըթիստսները Christian Scientists, Մերի Բէյքըր Էդիի գրութիւններն են աւելացրել։ Աստծոյ Խոսքի մեջ խառնուելը, արմատն է բոլոր սխալ ուսուցմունքների։ Ուստի աւելացնել կամ Խոսքից պակսեցնելը կրկնողութիւն է Եւայի փորձութեան միչեւ այսօր, եւ բոլոր աղանդաւորթեան կենտրոնը։
Այժմ օձը Եւային փորձութեան մեջ գցել եւ այնքան է հրապուրել որ նա լսում է սատանայի հարձակմանը Աստծոյ Խոսքին վրա։ Նա Եւային ասում է, ՛՛Դու չես մեռնելու՛՛ եթէ արգելւած պտուղից ուտես։
՛՛Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ առաւ, եւ նա կերաւ։ Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են․ Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։” (Ծննդոց 3:6, 7)
Նրանք անհնազանդեցին Աստծոյ Խոսքին։ Այժմ նրանք գիտակցեցին որ մերկ մեղաւորներ են։ Փոխարեն ապաշխարեն եւ Աստծուց ողորմութիւն խնդրեն, ՛՛թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին՛՛ (Ծննդոց 3:7)։ Այսօր մեղաւորները ճիշտ նոյնն են անում։ Նրանք փորձում են տարբեր կերպերով իրենց մեղքը ծածկեն, ՛՛բարի գործերով՛՛ կամ փորձելով իրենց փրկեն ՛՛աստուածապաշտութեան կերպարանք՛՛ առնելով։” (Բ Տիմոթեոս 3:5)
Երբ նրանք լսեցին Աստծոյ ձայնը որ կանչում էր իրենց, ՛՛Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստծոյ երեսիցը ․․․ Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ո՞ւր ես՛՛ (Ծննդոց 3:8, 9)։Դկ․ Վ․ Ա․ Քրիսվէլը ասաց,
Ամենատխուր նախադասութիւնը որ Աստուած երբեվիցէ ասել է սա է, ՛՛Ադամ ո՞ւր ես։՛՛ [Նախքան սրան] մարդը եւ կինը Տիրոջ հետ հանդիպում էին երկնային փափաքով ․․․միշտ ուրախ, փառաւոր ժամ էր երբ [Աստուած] կ՛գար եւ իրենց հետ կ՛խոսեր։ Նրանք վախ չունէին։ Բայց հիմա [երբ նրանք մեղք գործեցին], մարդը վախենում էր։ Երկուսն էլ ամաչում էին։ Եւ Տերը հեծկլտաքով կանչեց, ՛՛Ոհ Ադամ, ու՞ր ես, դա ին՞չ ես արել։՛՛ Պատասխանը այդ սրտաբեկ հարցի, մեղքի, շնորհքի եւ քաւութեան պատմութիւնն է։ (W. A. Criswell, Ph.D., Basic Bible Sermons on the Cross, Broadman Press, 1990, p. 55).
Աստուած այս գիշեր քեզ էլ է կանչում, ՛՛Ով մեղաւոր, ու՞ր ես։՛՛
՛՛Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ուր՞ ես։՛՛(Ծննդոց 3:9)
Գործադրութիւն
Այժմ ձեզ ներկայացնելու եմ այս համարի գործադրութիւնը։ Ու՞ր ես դու այս գիշեր։
1. Ա՞րդեոք Աստծուց թագնվում ես։ Բոլոր նրանք որ հրաժարվում են զղջալ եւ Քրիստոսին գալ Աստծուց թագնվում են։ Ա՞րդեոք դու այդպես ես։ Ա՞րդեոք երբ Սուրբ Հոգին քեզ դեպի Քրիստոս է կաչում թագնվում ես Աստծուց։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
2. Ա՞րդեոք թագնվում ես Աստծուց որովհետեւ մերժում ես հաւատալ Սուրբ Գրքին։ Ա՞րդեոք սատանան համոզել է քեզ որ Աստծոյ խոսքը միայն մի հին գիրք է։ Եւ պետք չունես՞ հաւատալու դրան։ Ա՞րդեոք համոզել է քեզ որ երկինք գոյութիւն չունի, ոչ էլ դժոխք վախենալու համար։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
3. Ա՞րդեոք դու մտածում ես որ մաքուր եւ բարոյական կեանք ես ապրում։ Մտածում ես՞ այնքան բարի ես որ պետք չունես մեղքդ խոստովանես եւ Քրիստոսի քաւչարար գործով փրկուես։ Ա՞րդեոք քո բարի եւ բարոյական կեանքը բաւական է քեզ փրկելու։ Այդ սատանայի սուտն է՞ որ քեզ ասել է եւ դու հաւատում ես դրան՞։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
4. Երբ Աստուած իջաւ վերանորոգութիւն բերելով, զգացիր՞ մեղքերիտ դատապարտութիւնը, քո մտքիտ եւ չար սրտիտ մեղքը։ Ա՞րդեոք երբ նայեցիր նրանց որ իրենց մեղքերի համար ողբացին, մտքումդ մտածեցիր՞ որ նրանք տկար եւ հիմար են։ Ա՞րդեոք հիմա էլ նոյնն ես մտածում։ Ա՞րդեոք սատանան քեզ համոզել է որ ողբացողները եւ զղջացողները հիմար են։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
5. Երբ լսեցիր որ Ջան Քէյգընը այն աստիճան պայքարի մեջ էր իր մեղքի դեմ որ քնել չէր կարողանում, մ՞տածեցիր որ նա մի քիչ տարորինակ է։ Ա՞րդեոք մտածեցիր որ դա ոչ կարեւոր մի բան է, եւ նա մի անմիտ տղա է մտածելով մեղքի մասին։ Ա՞րդեոք սատանան քեզ համոզել է որ Ջան Քէյգընը շատ զգացմունքային է եղել եւ նման մի բան բոլորովին պետք չունես քո հոգուդ համար։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
6. Երբ ես քեզ ասում եմ որ ճշմարիտ ապաշխարութեան մեջ դու մեղքի դեմ պայքար ես ունենալու եւ խորապես կ՛տխրես, ա՞րդեոք լսեցիր սատանային։ Մերժեցիր՞ իմ ասածը, եւ մտածել ես ինչպես որ կաս լաւ է։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
7. Երբ լսեցիր իմ ասածս, ա՞րդեոք մտածեցիր որ քո կատարած մեղքերը շատ փոքր են եւ դորանց պատճառով դժոխք չեն դատապարտելու քեզ։ Հաւատացիր՞ սատանյին երբ այդ մտքերը քո մտքում դրեց։ Ա՞րդեոք մտածում ես քո մեղքերը այնքան փոքր են որ Աստուած քեզ չէ դատապարտելու։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
8. Ա՞րդեոք շարունակում ես ընկերակցել կորածների հետ։ Եւ մ՞տածում ես որ Աստուած կ՛օրհնի եւ կփրկի քեզ, երբ դու ոչ Քրիստոնեա ընկերներ ունես։ Երբ լսում ես Սուրբ Գրքի պատգամը որ ասում է, ՛՛Ով որ կարողանա աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ՛անէ՛՛ (Հակոբոս 4:4)։ Ա՞րդեոք աշխարհային ընկերներին թողել ես կամ մտածել ես նրանց հետ ընկերութիւնը անվնաս է։ Ա՞րդեոք սատանան այդ միտքը քո սրտումտ դրեց։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
9. Ա՞րդեոք մտածել ես սեռային հարաբերութիւն ունենալ մեկին հետ որ ճանաչում ես – կամ մեկին հետ եկեղեցում – ա՞րդեոք սատանան այդ մտքերը եւ ցանկութեան կրակը դրեց քո մեջը։ Ա՞րդեոք դա քո մեղքն այս գիշեր։
10. Կարծում՞ ես լաւ է ժամեր վիդէօի խաղեր խաղալ։ Կամ սատանան քեզ համոզել է որ դա միայն անվնաս հաճոյք է։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
11. Ա՞րդեոք ինձանից իբրեւ հովիւ վախենում ես։ Եթէ այո, ի՞նչու։ Ա՞րդեոք նրա համար որ շատ խիստ եմ։ Ա՞րդեոք իմ ասածների կամ գործերի մեջ սխալ ես տեսնում։ Ա՞րդեոք սատանան է պատճառ եղել ինձանից վախենաս եւ թագնվում ես Աստծտուց, եւ ինձ ես մեղադրում թերութիւններիս համար։ Կ՞արող ես Ջան Քէյգընի հետ միասին ասել այն ինչ նա ասաց այս առաւոտ իր քարոզում իմ մասին, ՛՛Շնորհակալ եմ Աստծուց մեր հովիւի համար!” Ա՞րդեոք ինձ կ՛սիրես ՛՛հոգուդ համար զգուշանալու համար՛՛ – կամ ինձանից կ՛վախենաս եւ քո գաղտնի կեանքդ ինձանից թաքուն ես պահում, իբրեւ Աստծոյ ներկայացուցիչ, ինչպես Ադամը Աստծուց թագնվեց որպեսզի իր գաղտնի կեանքի համար չ՛հանդիմանվի։ Ա՞րդեոք սատանան է պատճառ եղել ինձանից վախենաս։ Ա՞րդեոք այդ քո մեղքն է այս գիշեր։ (Եբրաեցիս 13:17)
12. Ա՞րդեոք կ՛ցանկանայիր մի որոշակի անձ քո ընկերուհին կամ ընկերը լիներ առանց նախ քո հովիւին հետ խորհրդակցելու։ Կ՛վստահէիր՞ քո հովիւին որ եկեղեցին կ՛առաջնորդի, կամ իրենից կ՛կթագնվէիր, ինչպես Ադամը Պարտեզում թագնվեց։ Ա՞րդեոք այդ քո մեղքն է այս գիշեր։
13. Ա՞րդեոք սրտումդ մութ մի բան կա որ բերանդ փակում է պատասխանելու երբ հարցնում ենք, ՛՛Կ՛վստահես՞ Քրիստոսին։՛՛ Սատանան՞ է քեզ հետ պահում։ Ա՞րդեոք նա քեզ ասել է, եթէ ոչինչ չասես դա հարգելի պատճառ կ՛լինի Հիսուսին մերժելու համար։ Ա՞րդեոք այդ քո մեղքն է այս գիշեր։
14. Ա՞րդեոք եկեղեցում մեկին նախանձում ես։ Ն՞ախանձում ես եթէ նրանք գովասանք են ստանում բայց դու ոչ։ Ա՞րդեոք դա քո մեղքդ է այս գիշեր։
15. Ա՞րդեոք մերժում ես երբ հրաւեր ենք տալիս առջեւ գալ։ Մերժում ես՞ Սուրբ Գրքի խոսքը, “Հիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։՛՛ Ա՞րդեոք դու այնքան հիմար ես որ մերժում ես քարոզի վերջում խորհուրդ ստանլ։ Ա՞րդեոք դա քո մեղքն է այս գիշեր։
Ա՞րդեոք այս նշված մեղքերից որեւէ մեկը պատճառ է եղել որ չվստահես Քրիստոսին եւ այս տարւան մեր եկեղեցու վերանորոգութեան մեջ բաժին չ՛ունենեաս։ ՛՛Ոհ Ադամ, ուր՞ ես։՛՛ Լսեցիր՞ Աստծոյ ձայնը որ քո մեղքերիդ մասին քեզ հետ խոսեց։ Եւ Ադամի պես դու էլ ասացիր՞, ՛՛Քո ձայնը լսեցի ․․․ եւ վախեցի ․․․եւ թագ կացի։՛՛ Ձեզ կ՛թողնեմ երկու համարներ Աստծոյ խոսքից,
՛՛Իր հանցանքը ծածկողը չի հաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ։՛՛ (Առակաց 28:13)
՛՛Բայց եթէ լոյսի մեջ ման գանք ինչպես նա է լոյսի մեջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Հիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։՛՛ (Ա Հովհաննես 1:7)
Խնդրեմ բոլորս ոտքի կանգնենք։ Դկ․ Քէյգընը, Ջան Քէյգընը եւ ես բեմին առջեւ ենք կանգնելու խորհրդակցելու բոլոր նրանց որ պատրաստ են ապաշխարելու եւ վստահելու Հիսուս Քրիստոսին - մաքրվելով իրենց բոլոր մեղքերից Տիրոջ թանկագին Արիւնով։ Ինչպես որ երգում ենք թիւ 7-րդ երգը, ձեր աթոռները թողեք եւ առջեւ եկեք։ Թիւ 7 երգը։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։
Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։
Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision” by Avis Burgeson Christiansen, 1895-1985)
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Ծննդոց 3։ 8-10
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Search Me, O God” (Սաղմոս 139:23-24)/
“I Am Coming, Lord” (by Lewis Hartsough, 1828-1919; chorus only)