Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՆՐԱՆՑ ՄԻՋԻՑ ԴՈՒՐՍ ԳՆԱՑԵՔ!

COME OUT FROM AMONG THEM!
(Armenian)

by Dr. R. L. Hymers, Jr.
Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոեան Նոյեմբեր 13, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 13, 2016

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինիք, ասում է Ամենակարող Տերը։՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)


՛՛Նրանց միջից դուրս գնացեք։՛՛ Նշանակում է հեռացեք նրանցից որ մեղքի մեջ են ապրում։ Դա նշանակում է ՛՛բաժանում՛՛, ՛՛Նրանց միջից դուրս գնացեք։՛՛ Բաժանումը Սուրբ Գրքի ամենակարեւոր ուսուցմունքներից մեկն է։ Բաժանումը կարեւոր է որովհետեւ դու չես կարող առանց դրան Քրիստոնեա լինես։ Բաժանումը կարեւոր է որովհետեւ առանց դրան հաղթական կեանքը անկարելի է։ Անկարող ես լինելու կեանքին հաղթելու առանց բաժանում։

Բաժանում նշանակում է անհաւատների հետ ընկերական կապի մեջ չ՛լինել։ Բաժանում այսինքն աշխարհը չ՛սիրել։ Սուրբ Գրքում գրուած է, ՛՛Եթէ մեկն աշխարհքը սիրէ, Հոր [Աստծոյ] սերը նորանում չէ” (Ա Հովհաննես 2:15)։ Դարձեալ կ՛ասէ, ՛՛Ով որ ․․․ կարողանա աշխարհքի բարեկամ լիենլ, իր անձն Աստուծոյ թշնամի կ՛անէ՛՛ (Հակոբոս 4:4)։ Մեկը Հիսուսի խոսքը մեջբերում անելով ինձ ասաց, ճշտելու նպատակով, ՛՛Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերա սեր ունենաք՛՛ (Հովհաննես 13:35)։ Բայց Նրա ասածը ում՞ է վերաբերում։ Ոչ թէ Անհաւատներին։ Նա խոսում էր աշակերտների մասին որպեսզի սիրեն իրար։ Շեքսպիէրը ասաց, ՛՛Սատանան կարող է Աստծոյ խոսքը քեզ համար բացակաչի իր օգտին համար։ Մեր համարը պարզաբանում է,

՛՛Նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դպչիք։՛՛ (Բ Կորնթացիս 6:17)

Ի՞նչու է կորած մարդկանցից բաժանուելը այսքան կարեւոր։

Առաջին, բաժանումը կարեւոր է որովհետեւ բոլոր Սուրբ Գրքում ուսուցանվել է։

Ղովտի կինը հոգին կորցրեց որովհետեւ չուզեց իր մեղաւոր Սոդոմացի ընկերներից բաժանվի։ Աստուած Ղովտին ասաց որ քաղաքը կործնելու է քանի որ բնակիչները անչափ մեղաւոր եւ աշխարային էին։ Ղովտը ասաց “Վեր կացէք դուրս եկեք այս տեղիցը, որովհետեւ Եհովան պետք է կործանէ այս քաղաքը՛՛(Ծննդոց 19:14)։ Ղովտը իր կնոջն ասաց որ պիտի թողնեն Սոդոմը, ուրեմն նա հետեվեց ամուսնուն թողնելով քաղազը։ Բայց նա չէր ուզում թողնել իր մեղաւոր ընկերներին։ Ապա ՛՛նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ՛՛ (Ծննդոց 19:26)։ Դկ․ Չարլզ Ս․Րայրին ասաց, ՛՛Նրա սիրտը դեռ Սոդոմում էր։ Նա չէր ուզում իր մեղաւոր ընկերնեիրց բաժանվել։ Նա հետ դարձաւ որպեսզի վերադառնա իր կորած ընկերներին եւ ետ դառնալուն պես աղի արձան՛ դարձաւ։ Աստծոյ ուղարկած կրակը եւ ծծումբը Սոդոմին վրա ծածկեց նրան։ Նա ծածկվեց կրակի ծծումբով։ Նա դարձաւ մի արձան։ Նա կենդաի վառվեց վերադառնալու իր կորած ընկերների ցանկութեան համար ։ Իր հոգին կորցնելով դժողք գնաց։ Հիսուս ասաց,

“Հիշեցեք Ղովտի կինը։” (Ղուկաս 17:32)

Եթէ եկեղեցին թողնես եւ վերադառնաս քո մեղաւոր ընկերներին, նոյնն է պատահելու քեզ։ Կործանվելու ես Աստծոյ դատաստանի կրակին մեջ!

“Հիշեցեք Ղովտի կինը։”

Ջան Բունեան, մեր Մկրտչական եկեղեցու նախահայրը, նման մի պատմութիւն է պատմել։ Մի մարդ թողնում է Կործանման քաղաքը։ Նա հետ չէ նայում երբ Քրիստոսի հետեվից կ՛վազեր։ Իր երկու չ՛փրկուած ընկերները իր հետեվեն կ՛վազէին։ Նրանք իրեն ասացին որ վերադառնա Կործանման քաղաքը։ Բայց նա չ՛լսեց նրանց։ Նրանք իրեն ասին վերադառնա իր կորած ընկերներին։ Բայց նա չ՛լսեց նրանց։ Նա իրեն բաժանեց իր կորած ընկերներից եւ փրկուեց։ (paraphrased from Pilgrim’s Progress by John Bunyan)

Եթէ շարունակես եկեղեցի գալ եւ փրկուելու ցանկութիւն ունենաս, նույնն է պատահելու քեզ։ Քո կորած ընկերները եւ բարեկամները ամեն բան կ՛փորձեն որպեսզի քեզ վերադարձնեն իրենց եւ իրենց մեղաւոր կեանքին մեջ։ Բանեանի պատմութեան մարդի ընկերները ասացին, ՛՛Ա՞րդեոք քո աշխարային ընկերներին թողնելու ես։՛՛ ՛՛Այո՛՛, Բանեանի մարդն ասաց, ՛՛Այո՛՛, բոլորին թողնելու եմ, որովհետեւ դա միակ ճանապարհն է որ կարող եմ փրկութիւն գտնել Հիսուս Քրիստոսում։՛՛ Ղովտի կնոջ մասին էլ սա ճշմարիտ է։ Նա ուզեց վերադառնալ իր մեղաւոր ընկերներին եւ կենդանի վառվեց Աստծոյ դատաստանի կրակին մեջ։ Այս իրականութիւնը Բանեանի ժամանակ գոյութիւն ուներ, այսօր մեր ժամանակներում էլ գոյութիւն ունի! Մեղաւոր ընկերներից բաժանումը միակ ճանապարհն է որ կարող ես փրկուել։ Լքիր մեղաւոր ընկերներիտ երբ փորձում են արգիլել քեզ եկեղեցի գալու։ Թող իրենց եւ Հիսուսին եկ։ Դա միակ ճանապարհն է ճշմարիտ Քրիստոնեա դառնալու։

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք, ասում է Տերը ․․․ եւ ես ձեզ հայր կլինեմ․ եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինիք, ասում է Ամենակարող Տերը։՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)

Նրանց միջից դուրս եկեք! Բաժանումը հարկաւոր է։ Դու պիտի թողնես մեղաւոր ընկերներիդ եթէ ուզում ես փրկուես Հիսուսով եւ ազատուես մեղքից ու դժոխքից։ Դու պիտի թողնես մեղաւոր բարեկամներին եւ կորած ընկերներիդ եթէ ճշմարտապես ուզում ես Հիսուսի միջոցով փրկուես մեղքերիցդ։ Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք․ որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրենութեան հետ։ Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։՛՛ (Բ Կորնթացիս 6:14)

Դկ․ Ջան Ր․ Րայսը հետեւեալ մեկնաբանութիւնն է տուել։ Նա ասել է,

Սուրբ Գրքի ամենապարզ վարդապետութիւններից, Քրիստոնեական բաժանումն է։ Այս մեկ ուսուցանումն էր որ Աստուած առօրեա պնդում է, կրկնակիորեն, հաւիտենական, հրեաների վրա ․․․Երբ Եբրաեցի հողագործը իր կենդանիներ է որոշում վարի համար, իր սրտին մեջ ասում է, ՛՛Աստուած ինձ հրամաել է տարբեր կենդանիներից խումբ չ՛կազմեմ։ Գետինը վարելու եմ երկու եզներով կամ երկու ավանակներով; բայց նրանց չեմ խառնելու։ Խառնել չեմ կարող որովհետեւ Աստուած ուզում է որ հիշեմ, ես խառնակից չեմ նրանց հետ որ Աստծոյ ժողովուրդ չեն՛՛ (Dr. John R. Rice, The Unequal Yoke, Sword of the Lord, 1946, pp. 4-5)։

Բաժանում անհաւատ ընկերնեիրց, ուսուցանվել է Սուրբ Գրքի մեկ ծայրից մինչեւ միւսը ծայրը։

՛՛Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք․ որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրենութեան հետ։ Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։՛՛ (Բ Կորնթացիս 6:14)

II. Երկրորդ, բաժանումը պատճառ է լինում որ դու աշխարհի եւ
տեղային եկեղեցու հետ հաղորդակցվես։

Լսիր Հիսուսի ասածին Հովհաննես 15:19։ Հիսուս ասաց,

՛՛Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կսիրէր, բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։՛՛(Հովհաննես 15:19)

Այս խոսքերին վրա կենտրոնացիր։ ՛՛Ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը։՛՛ Այս բառերը բարձր ձայնով ասա, ՛՛Ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը։՛՛

Հովհաննես 17:6, Հիսուս նորեն դա կրկնում է,

‘’Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր նորանց ․․․՛՛՛

Հունարեն բառը թարգմանվել է ՛՛աշխարհք՛՛ եւ երկու համարներում վերաբերում է կորած մարդկանց։ Հիսուս ասաց,

՛՛Ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը ։՛՛(Հովհաննես 15:19)

Սա բաժանում է նշանակում։ Մենք ընտրվել ենք ՛՛այս աշխարքից՛՛։

Հունարեն ՛՛եկեղեցի՛՛ բառը, Նոր Կտակարանում թարգմանվել է ՛՛էքլիսիա։՛՛ Որը նշանակում է ՛՛դուրս կանչուածներ,՛՛ ՛՛էք՛՛ դուրս, եւ ՛՛քալէօ՛՛ կանչել։ Ուրեմն, ՛՛եկեղեցի՛՛ նշանակում է ՛՛դուրս կանչուածներ՛՛ (Scofield, note on Matthew 16:18)։

Լսեք Գորքծ Առաքելոց 2:47-ին։ Այստեղում մի բացատրութիւն ունենք Երուսաղեմում պատահած դեպքի մասին։

՛՛Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։՛՛(Գործք Առաքելոց 2:47)

Հիսուս ասաց,

՛՛Ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը։ ՛՛(Հովհաննես 15:19)

Ժամանակակից լեզվով շատ պարզ է,

՛՛Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։՛՛(Գործք Առաքելոց 2:47)

Ուրեմն, մենք դուրս ենք կանչուել աշխարհից եկեղեցու մեջ։

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք… ՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)

Սուրբ Գրային բաժանումը քեզ աշխարհի հաղորդակցութիւնից հանում է եւ տեղային եկեղեցու հետ հաղորդութեան մեջ մտցնում։ Թողնելով աշխարհը, ընկերական մի նոր շրջան ես ստեղծում։

III. Երորրդ, բաժանումը սրտի գործն է։

Խնդրեմ ոտնկաց բարձր ձայնով կարդանք Հակոբոս 4։4 համարը։

՛՛Շնացողներ, չգիտե՞ք որ աշխարհքիս սերը թշնամութիւն է Աստծոյ դեմ․ արդ ով որ կարողանա աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ՛անէ։՛՛ (Հակոբոս 4:4)

Սա շատ պարզ բացատրութիւն է! “Աշխարհքիս սերը թշնամութիւն է Աստծոյ դեմ”։ Խնդրեմ նստել։

Հիսուս բարի էր կորած մարդկանց նկատմամբ։ Մինչեւիսկ Նա կերաւ հանրութեան եւ մեղաւորների հետ։ Բայց Իր մոտիկ ընկերները աշակերտներն, Մարիամն ու Մարթան, եւ Ղազարոսն էին։ Իր ընկերները ճշմարիտ Քրիստոնեաներն էին – եւ Նա քեզ կանչում է Իրեն հետեւելու։ Վստահ եղիր քո բոլոր ընկերները ճշմարիտ Քրիստոնեաներ են! Լքիր բոլոր այն ընկերները որ ճշմարիտ Քրիստոնեաներ չեն։ Սա Սուրբ Գիրքն է սովորեցնում!

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինիք, ասում է Ամենակարող Տերը։՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)

Ալբերթ Բարնեսը հետեւեալ դիտողութիւնն է արել հիմնուած Սուրբ Գրքի խոսքերին վրա։ Նա ասաց,

      Նրանք ովքեր [ուզում են Քրիստոնեա դառնալ] պիտի կարող լինեն իրենց բաժանել աշխարհից։ [Քրիստոնէութիւնը] գոյութիւն չի կարող ունենալ այնտեղ ուր այս բաժանումը տեղի չի ունենում, եւ նրանք չեն կամենում [անհաւատների] ընկերակցութիւնը թողնել … եւ իրենց ընկերները եւ հաճույքը գտնել Աստծոյ ժողովրդի մեջ [չեն կարող իսկական Քրիստոնեա դառնալ] … Մի գիծ պիտի քաշվի Աստծոյ ընկերների եւ մեղքի ընկերների միջեւ ․․․ Իհարկէ մենք չեն հերքում նրանց հետ շփվել իբրեւ հարեւաներ եւ քաղաքացիներ … Սակայն մեր ընտրուած ընկերները եւ ցանկալի ընկերակցութիւնը պիտի լինի Աստծոյ ժողովրդի հետ։ Որովհետեւ Աստծոյ ընկերները մեր ընկերները պիտի լինեն; եւ մեր ուրախութիւնը պիտի նրանց հետ լինի, եւ աշխարքը պիտի տեսնի որ մենք գերադասում ենք [Քրիստոսի] ընկերներին քան մեր ցանկութեան, մեղքի ու փառասիրութեան ընկերնեին։ (Albert Barnes, Notes on the New Testament, II Corinthians, Baker Book House, 1985 reprint, p. 162).

Աշխարհը պետի տեսնի որ մենք ցանկանութիւնը տարբեր էր իրենց ցանկութիւնից!

Բարնեսը մեզ խրախուսում է, ՛՛Մենք պիտի մեր այս բաժանման հարցը աշխարհից լուծենք ․․․եւ մեր մոտիկ ընկերներին եւ հաճոյքները գտնենք Աստծոյ ժողովրդի մեջ՛՛։

Ջան Բանեանը հետեվեալ խոսքերն է գրել ուղղելով նրանց որոնք փորցում են փրկութեան փնտրողներին շեղեն։ Նա ասաց,

“Դու կործանման քաղաքում ես ապրում ․․․եւ բոլոր այնտեղում մեռնողները գերեզմանից աւելի ներքեւ են իջնելու, այնտեղ ուր կրակով եւ ծծումբով վառվելու են։ Համոզվիր եւ ինձ հետ Քրիստոսին եկ։՛՛ ՛՛Ինչ!՛՛ բացականչեց [հետեվող մարդը], ՛՛Եւ հետին՞ թողնեմ բոլոր ըներներս եւ հանգստութիւնս։՛՛ ՛՛Այո,՛՛ ասաց [Քրիստոսին փնտռող մարդը], ՛՛որովհետեւ այն բոլոր [թողածդ] չ՛արժէ համեմատել … այն ինչ ես եմ փնտռում … որով ես Քրիստոսը կ՛փտնռեմ – ոչ թէ մեղքը՛՛։ (John Bunyan, Pilgrim’s Progress in Today’s English, retold by James H. Thomas, Moody Press, 1964, pp. 13-14).

Դու կանչվել ես աշխարհից Քրիստոսին հետեվելու։ Այն անձը որ աշխարհի ընկերութեան եւ հանգստի հետեվից է Քրիստոսին չէ գալու։ Չես կարող նոյն ժամանակ երկու ուղղութեան նայես! ՛՛Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը՛՛(Հակոբոս 1:8)։ ՛՛Երկմիտ՛՛ անձ Քրիստոսին չէ գալու!

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք … Եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ… ։՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)

Քրիստոս ուզում է որ աշխարհին վստահելու փոխարեն Իրեն վստահեք։ Ինչպես հին երգն է ասում,

‘’Սիրտդ ինձ տուր,՛՛, կսէ մարդկութեան փրկիչը,
   Ողորմութեամբ կանչելով նորեն եւ նորեն;
Շնորհքս հարուստ է տարածելու,
   Ա՞րդոք քեզ համար չեմ մեռած։ Սիրտդ ինձ տուր,
՛՛Սիրտդ ինձ տուր, Սիրտդ ինձ տուր,՛՛
   Լսիր մեղմ շշնջոցը, ուր որ ես;
Այս խավարից Նա քեզ կ՛հանէ,
   Խոսելով քնքշորեն, ՛՛Սիրտդ ինձ տուր։՛՛
(“Give Me Thy Heart,” Eliza E. Hewitt, 1851-1920).

Երբ Ջան Քէյգընը պատանի էր եկեղեցու վատ երեխաների հետ ընկերակցեց։ Երեխաներ որոնք եկեղեցի կ՛գային բայց իմ քարոզներիս վրա կ՛ծիծղա էին։ Անվայել անեկտոտներ կ՛ասէին։ Սեռային հարաբերութեան եւ թմրեցուցիչ դեղերի մասին կ՛խոսէին։ Բայց Ջանը նկատեց որ նրանք սխալ են։ Նրա սիրտը հանդիմանվեց մեղքի դեմ։ Զգաց որ իր մեղքը իրեն դեպի դժողք է քաշում։ Վերջապես Ջանը հեռացաւ այդ վատ տղերքից, բոլորովին հեռանալով իրենցից եւ իր սիրտը Հիսուսին տուեց։ Նա նոր ընկերներ գտաւ բարի երիտասարդ Քրիստոնեաներ, եկեղեցում եւ շուտով ապաշխարեց։ Այդ վատ տղերքը որ իմ քարոզներիս վրա կ՛ծիծաղէին համարեա բոլորը թողին եկեղեցին։ Բայց Ջան Քէյգընը վստահեց Քրիստոսին եւ փրկուեց։ Ոչ թէ միայն փրկուեց – այլ հիմա սովորում է հովիւ դառնալու։ Երբ նա քարոզում է կարող ես զգալ նրա սիրտը լեցված է Հիսուսի սիրով եւ մեղքի դեմ ատելութիւնով։ Նա մենակ թողեց այդ վատ երեխաներին եւ իր սիրտը Քրիստոսին տուեց։ Պարծանքով կասեմ որ այժմ Ջան Քէյգընը իմ ամենամոտիկ ընկերներից մեկն է։ Ջանը եւ Ջուլին անցած Ուրբաթ իմ ընտանիքիս հետ միասին ընթրիքի գնացին տոնելու իմ տղայիս ծնունդը։ Երբ այդ վատ տղաները թողին եկեղցին, Աստուած նոր ընկերներ տուեց Ջանին։ Ընկերներ ինչպես, Ահարոն Եանսին, Ջաք Գանը, Նոյ Սանգը, եւ այս ծերունի քարոզիչը։ Մենք բոլորս պարծանքով ենք Ջան Քէյգընին մեր ընկերը կոչում որովհետեւ նա հիմա Քրիսոտսի ընկերն է – եւ այդ ՛՛չար ընկերակցութեան՛՛ մեջ այլեւս չէ։ Նա եկաւ Քրիստոսին։ Նա եկաւ մեզ մոտ։ Ինչքան ուրախ ենք որ մի օր նա այս եկեղեցու քարոզիչն է դառնալու։ Նա քարոզելու է այստեղ երբ այդ վատ եկեղեցու տղերքը դժոխքի մեջ վառվելու են հաւիտեան։

Ա՞րդեոք դու էլ հետ կ՛դառնաս մեղաւոր ընկերներից։ Ա՞րդեոք Հիսուսին, Աստծոյ Որդուն կ՛վստահես։ Կ՛գաս՞ Իրեն որպեսզի մաքրվես մեղքերիցդ Իր Արիւնով։ Ջան Քէյգընը, իր հայրը եւ ես կ՛ուզենք այդ ուղղութեամբ այս բեմին առջեւ խոսենք ձեր հետ։ Եկ, երբ Պրն․ Գրիֆիթը կ՛երգէ, ՛՛Տուր սիրտդ ինձ՛՛ երգը։ Եկ, երբ նա երգում է։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Նոյ Սանգը։ Բ Կորնթացիս 6։14-18
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“Give Me Thy Heart” (Eliza E. Hewitt, 1851-1920)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՆՐԱՆՑ ՄԵՋԻՑ ԴՈՒՐՍ ԳՆԱՑԵՔ!

COME OUT FROM AMONG THEM!

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

“Նորա համար՛ նորանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանուեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինիք, ասում է Ամենակարող Տերը։՛՛ (Բ Կորնթացիս 6:17-18)


I.   Առաջին, բաժանումը կարեւոր է որովհետեւ բոլոր Սուրբ
Գրքում ուսուցանվել է, Ծննդոց 19:14, 26; Ղուկաս 17:32; Բ
Կորնթացիս 6:14։

II.  Երկրորդ, բաժանումը պատճառ է լինում աշխարհի եւ
տեղային եկեղեցու հետ հաղորդակցվես; Հովհաննես 15:19;
Հովհաննես 17:6; Գործք Առաքելոց 2:47։

III. Երրորդ, բաժանումը սրտի հարց է, Հակոբոս 4:4; 1:8։