Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՏԱՂՈՒԱԾ ԽՂՃՄՏԱՆՔTHE SEARED CONSCIENCE Դկ․ Ր. Լ. Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ “Եւ Հոգին հայտնի ասում է թէ հետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ՛հեռանան, եւ մտիկ կ՛տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, ստախոսների կեղծաւորութեանը, որոնց խղճմտանքը տաղուած է”։ (Ա Տիմոթեոս 4:1-2) |
Սուրբ Գիրքը սովորեցնում է վերջին ժամանակների մասին որ մարդիկ աւելի ու աւելի կ՛չարանան։ Ամեն մի նշան ցույց է տալիս որ մենք ապրում ենք վերջին ժամանակների մեջ։ Լսեք հետեւեալ համարի նոր թարգմանութեանը։ Մարդիկ ինչպես են վարվում պատմութեան վերջին օրերում։
“Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան։ Որովհետեւ մարդիկ կ՛լինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, աւելի ցանկասեր քան թէ աստուածասեր։ ... Եւ ամենը որ կամենում են աստուածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն։ Բայց չար եւ խաբեբա մարդիկն առաջ կ՛գնան չարութեան մեջ, մոլորեցնելով եւ մոլորելով։” (Բ Տիմոթեոս 3:1-4, 12-13, NIV)
Այս վերջին օրերում բոլորս ահռելի վիճակներից ենք անցնում։ Սա այն ժամանակն է երբ կրոնափոխութեան եւ մեղքի ականատես ենք լինելու։ Զարմանալի չէ երբ Սուրբ Գիրքը կ՛ասէ մենք վտանգաւոր, եւ ահաւոր ժամանակների մեջ կ՛ապրենք։ Զարմանալի չէ որ ապրում ենք սեռային այլանդակութեան մեջ։ Զարմանալի չէ թէ ինչքան ահաւոր են ներկայիս պատրաստուած ֆիլմերը, լեցուն կիրքերով, վամպիրներով, եւ արիւնոտ սպանութիւններով։ Զարմանալի չէ որ մարդիկ սիրում են Հալօինը, դեւրը եւ մահը։ Զարմանալի չէ որ մեր եկեղեցիները դատարկ են երբ մեր երիտասարդները օգտագործելով մարջուանա եւ ուրիշ թմրեցուցիչներ մոլեգնած են։ Զարմանալի չէ որ նրանք ծիծաղում են քո վրա եթէ Կիրակի օրերը եկեղեցի կ՛գնաս։ Զարմանալի չէ երբ նրանք քեզ տարորինակ են կանչում մաքուր կեանք ապրելուդ համար, աղոթելու ու Սուրբ Գիրք կարդալուդ համար։ Եւ այդ պատճառով է որ Սուրբ Գրիքը ասում է, ՛՛Հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան՛՛ (Բ Տիմոթեոս 3:1)։
Բայց ի՞նչն է այս բոլոր մեղքերի, շփոթութեան եւ սպանութեան պատճառը։ Ի՞նչու մեր քաղաքական գործիչները այսքան չարացել են։ Ի՞նչու չար խմբակցութիւնները մեր ոստիկաներին կրակում եւ շենքերը հրդեհի են մատնում։ Ի՞նչ գաղտնիք է պահուած, Մուսուլմաների միջոցով կատարուած ռմբակոծութեան եւ սպանութիւնների հետեվում։ Իսկ ի՞նչու քո սերունդը լքել է եկեղեցին եւ ապրում է էգոիստ եւ մեղաւոր կեանք։ Պատասխանը տրուած է մեր համարում,
“Եւ Հոգին հայտնի ասում է թէ հետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ՛հեռանան, եւ մտիկ կ՛տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, ստախոսների կեղծաւորութեանը, որոնց խղճմտանքը տաղուած է”։ (Ա Տիմոթեոս 4:1-2)
Սուրբ Հոգին ՛՛պարզորեն՛՛ այդ մասին բացատրում է։ Այսինքը Աստուած հստակորեն խոսում է այս հարցի մասին։ Նա ուզում է դու այս կարեւոր ճշմարտութիւն մասին տեղեակ լինես։ Աստուած պարզորեն եւ մասնաւորապես ուզում է իմանաս որ դեւերը իրականում գոյութիւն ունեն։ Աստուած ասում է որ մոլորեցնող [խաբող] դեւեր գոյութիւն ունեն։ Դեւեր որոնք քեզ կարող են դեպի կեղծ ուսուցմունքների առաջնորդեն, “դեւերի վարդապետութիւնը”։ Այս կեղծ ուսուցմունքները գալիս են կեղծ եւ երեսպաշտ ուսուցիչներից։ Նրանք կարող են լինեն քո դպրոցում կամ քոլեջում։ Նրանք ուսուցանում են էվոլուցիաի սուտ գաղափարի մասին։ Նրանք ուսուցանում են որ դու բացի մի կենդանի ուրիշ բան չես։ Նրանք սովորեցնում են որ Աստուած չկա։ Նրանք սովորեցնում են որ ճիշտ ու սխալ գոյութիւն չունի։ Նրանք սովորեցնում են որ Սուրբ Գիրքը լեցուն է սխալներով։ Մինչեւիսկ ձեզանից շատերի ծնողները այս սուտերը սովորեցրել են ձեզ! Զարմանալի չէ մեր քաղաքները լեցուն են ոճրագործութիւններով։ Զարմանալի չէ դու չգիտես ինչ բանի հաւատաս։
Դիւային ժողովուրդը կատարում են այս որովհետեւ իրենց խիղճը ՛՛տաղուած է տաք երկաթով։՛՛ Դա նշանակում է նրանց խիղճը վառված ու սպիացած է։ Նրանց խղճմտանքը այնքան վառվել է դեւերի միջոցով որ անզգայեացել են։ Այնքան վառված ու սպիացած է որ չեն կարող ճիշտ ու սխալի տարբերութիւնը հասկանալ։ Դեւերը լրիւորեն իրենց սրտի եւ մտքի իշխանութիւնը իրենց հսկողութեան տակ են առել։
Եւ այս դեւերի նպատակն է նաեւ ոչնչացնել ձեր խղճմտանքը։ Նրանք ուզում են կառավորել ձեզ։ Եւ ձեզ կառաւորում են վառելով ձեր խղճմտանքը։
Երբ Աստուած մարդին ստեղծեց, նրա մեջ խիղճ դրեց։ Նա մարդի մեջ ՛՛կեանքի շունչ՛՛ փչեց։ Եբրաեցերեն բառն է ՛՛նեշամեհ՛՛։ Նեշամեն մարդին երկու բան պարգեւեց որ ոչ մի կենդանի չունի – առաջին, Աստծուն ճանաչելու կարողութիւն, եւ երկրորդ, ճիշտ եւ սխալի տարբերութիւնը զանազանելու։
Ա՞րդեոք Դիզնիի ֆիլմ ՛՛Փինոքիոն՛՛ տեսել էք։ Փինոքիոն փայտից պատրաստուած մի տիկնիկ է, բայց ուզում է իսկական տղա դառնա։ Սակայն իբրեւ մի խաղատիկնիկ նա խիղճ չուներ։ Խղճի փոխարեն նա մի փոքրիկ ծղրիդ ուներ որ իրեն ճիշտ ու սխալը ցույց կ՛տար։ Երբ ծղրիդը իր հետ չէր նա շատ նեղութիւններից անցաւ։ Բայց երբ իսկական տղա դարձաւ նա այլեւս ծղրիտին պետք չուներ։ Նա իսկական խիճղ ստացաւ որը իրեն ճիշտ եւ սխալը ցույց կ՛տար։
Դրա ճիշտ հակառակը պատահեց առաջին մարդին, Ադամին։ Երբ Ադամ մեղք գործեց նա իսկական մարդից դարձաւ սատանայի խաղատիկնիկը։ Դեւերը նրա խիղճը աւրեցին եւ նա սատանայի խաղատիկնիկը դարձաւ։ Երբ Ադամ մեղք գործեց նրա խիղճը տաղվեց եւ այլեւս ճիշտ չէր գործում։ Նա պատրուակներ բերեց երբ Աստուած իր մեղքին համար իր դեմ դուրս եկաւ։ Փոխարեն իր մեղքի համար հանդիմանված զգար, նա փորձեց թագնուել Աստծոյ երեսից։ Երբ Աստուած իրեն գտաւ, նա փորձեց ինքնիրեն արդարացնի, խոստովանելու փոխարեն։ Նրա առաջինեկ որդին Կայենը իր հոր աւրված խղճմտանքը ժառանգեց։ Մինչեւիսկ երբ իր եղբորը սպանեց, նա մեղքի հանդիմանութիւն չ՛զգաց։ Խոստովանելու փոխարեն աւելի ու աւելի վատացաւ։ Նրա խիղճը տաք երկաթով վառվել էր սատանյի միջոցով։ ՛՛Եւ Կայենը Տիրոջ ներկայութիւնիցը հեռացաւ՛՛ եւ Նադի երկրումը բնակվեց, որը նշանակում է ՛՛թափառութեան՛՛ երկիրը։ Նա իր մեղքի ներման կարիքը չ՛զգաց։ Նա Աստծու վրա բարկացած էր։ Դարձաւ թափառական, շրջելով աշխարհը միչեւ իր մահը եւ գնաց դժոխք։ Սատանան իրեն փորձութեան մեջ գցեց։ Սատնան իրեն համոզեց եղբորը սպանի եւ ապա իր խիղճը այրեց տաք երկաթով – եւ շատ ուշ էր նրա համար փրկուել։ Երբ սատանան միչեւ այդ աստիճան այրում է քո խիղճը այլեւս շատ ուշ է լինելու քեզ փրկուելու։ Դու էլ երբեք քեզ մեղաւոր չես զգալու։ Քո խիղճը մեռնելու է։ Երբեք չես գալու Հիսուսին մաքրւելու Իր Արիւնով։ Կ՛թափառես լրիւ կեանքդ մինչեւ վերջապես կ՛մեռնես եւ հաւիտեան դժոխք կ՛գնաս։ Այս իրողութիւնը կարող է այստեղի ներկաներից որեւէ մեկին պատահել եթէ շարունակես մեղք գործել եւ թոյլ տալ խիղճդ վառվելու աստիճանի հասնի։ Մինչեւ այն ժամանակ երբ չ՛զգաս մեղքի հանդիմանութիւնը։ Մինչեւ այն ժամանակ երբ էլ չ՛կարողանաս գալ Քրիստոսին եւ մաքրվել Իր խաչին վրա թափված Արիւնով։ Այն անձը որ մեղաւոր չէ զգում իր մեղքի համար, երբեք չէ կարող փրկուել։ Աստուած իրենից հույսը կտրած է։ Նա աններելի մեղք է կործել եւ դարձել է սատանայի ստրուկը Կայենի պես։
Քեզ զգուշացրի որ թույլ չտաս չարը վառի քո խղճմտանքը։ Մեղքից հեռացիր եւ Հիսուսին դարձիր նախքան քո խիղճը հաւեիտենապես ոչնչանա։ Մենք ծնվել ենք դիֆորմ եղած խղճով որը ժառանգել ենք Ադամից, ինչպես Կայենը։ Ապա իբրեւ երեխա մեր խիղճը կարելի է որ վառվի։ Ամեն անգամ որ երեխան սուտ է ասում ծնողներին, աւելի է վառում։ Ամեն անգամ նա մի բան է գողանում, աւելի է վառում։ Ամեն անգամ որ դպրոցում խաբում է, աւելի է վառում։ Ամեն անգամ որ պոնոգրաֆիա է դիտում եւ սեռային մտքերով զբաղվում է, աւելի է վառում։ Վերջապես դու այդ բաները դիտաւորեալ ես կատարել – քո խիղճը աւելի ու աւելի է վառել։ Մեղքեր ես գործել որ ոչ ոք չ՛գիտի նրա մասին։ Մեղքեր որ քո մորը ամոթահար պիտի անի քո նկատմամբ։ Քո խիղճը այն աստիճան կ՛կարծրանա, որ կարող կ՛լինես մեղքեր գործել որ երբեք մտքովդ անգամ չէր անցել։ Բայց ահա հիմա այդ մեղքը գործում ես ու հաճոյք ես տանում – եւ քեզ բոլորովին չէ անհանգստացնում։ Դու լաւ գիտես ինչ են այդ մեղքերը։ Պետք չունեմ նշեմ։ Իսկ դու հոգդ էլ չէ դրանց մասին։ Իրականում հիմա դու սիրում ես մեղաւոր լինել։
Այդ է պատճառը որ ձեզանից ոմանք ատում էք եկեղեցի հաճախելը։ Երբ մեղքի մասին ենք խոսում, ձեզ դիւր չէ գալիս։ Ոմանք ուրախացան երբ ես հիւանդացա եւ չէի կարողանում քարոզել։ Ուրախացաք երբ Ջան Քէյգընը եւ Նոահ Սանգը սկսեցին քարոզել իմ փոխարեն։ Խորհեցիք թէ նրանք ինձանից աւելի հեշտ ու թեթեւակի կ՛անցնեն ձեր նկատմամբ քան թէ ես։ Բայց նրանք ձեր մեղքերի դեմ ինձանից աւելի զորաւոր են քարոզում։ Իսկ ձեզանից ոմանք մտածում են այս տեսակ քարոզներից փախչելու միակ ճանապարը նա է որ այս եկեղեցուց հեռանան! Գիտեմ ով ես դու եւ քո բոլոր սրտով ատում ես ինձ! Փափագում ես որ ես հեռանայի։ Սկսում ես երազել որ Ջանը եւ Նոհան էլ հեռանային։ Քո խիղճը այնքան վառված է որ ծրագրում ես եկեղեցին թողնել։ Չարը խիստ կերպով քեզ իր ճիրաների մեջ է առել։ Նա քո խիղճը տաք երկաթով վառել է։ Անցեալում ժամանակ է եղել երբ եկել ես Հիսուսին փրկուելու համար։ Բայց հիմա ձեզանից ոմանք ատում են Հիսուսին! Դուք մինչեւիսկ ատում էք Հիսուսի անունը լսելու!
Ահ, ի՞նչպես ես կարող Իրեն այդքան ատել։ Նա քեզի շատ սիրողներից աւելի է սիրում! Հիսուս Երկնքի փառքը թողնելով աշխարհ եկաւ քո մեղքերի համար տառապելու։ Քո մեղքը Իր անմեղ հոգու վրա դրուեցաւ։ Նա Գեթսեմանի պարտեզում մեծ Արեան կաթիլներ քրտնեց քեզ փրկելու համար։ Երբ Իրեն ծեծում էին եւ մորուքը քաշում ու թքում էին Իր վրա, Նա լուռ կանգնեց որպեսզի քեզ փրկութեան գործը կատարի։ Քո ծանոթներից չկա մեկը որ քո սիրո պատճառով եւ քեզ փրկելու համար այդպես չարչարուի քեզ բժշկելով, մի նոր կեանք պարգեւի քեզ։ Հիսուս քեզ սիրում է։ Նա քեզ կ՛փրկէ։ Նա կ՛փարատէ քո վախերդ եւ կ՛բժշկէ քո հոգիդ։ Նա քո աղքատ եւ կոտրուած խիղճը կ՛վերանորոգէ։ Այդ պատճառով Նա մեռաւ խաչին վրա քեզ համար։ Նրանք հսկա մեխերը գամեցից Նրա ձեռքերի եւ ոտքերի վրա։ Նա խաչին վրա կախված մնաց տաք Արեւի տակ – մինչեւ լեզուն չորացաւ, բերանի արաստաղին կպչելով։
Հիսուս քեզ չի ատում։ Ի՞նչպես ես կարող Իրեն ատել։ Նա աշխարհ եկաւ քո սիրո համա։ Նա անբացատրելի եւ ահռելի մահւան տառապանքից անցաւ խաչին վրա, որովհետեւ Նա սիրում է քեզ։ Հիսուս միշտ քեզ սիրել է։ Եւ Նա հիմա էլ քեզ սիրում է։
Իմ կեանքի վկայութիւնը Ջան Քէյգընի ճիշտ հակառակն է։ Սակայն հիմնականում նույնն է։ Ջանը պարծենում էր իր մեղքերով եւ մարդկանց ցաւ պատճառելով հաճոյք էր տանում։ Ես չէի պարծենում իմ մեղքերովս եւ երբեք չէի ուզում մեկին ցաւ պատճառել։ Ջանը Աստծուն ատողների հետ շփման մեջ էր – մի ուրիշ խոսքով, եկեղեցու կորած երեխաների հետ էր։ Ես եկեղեցու երեխաներին չէի սիրում եւ հնարաւորին չափով իրենցից հեռու էի մնում։ Ջանը մեղքի հանդիմանութեան տակ եկաւ մի քանի շաբաթով։ Իսկ ես մեղքի հանդիմանութեան տակ էի մոտ եոթ տարիներ։ Ջանը ուզում էր վատ տղա լինել։ Ես ուզում է բարի տղա լինել։ Այդ կետերում մեր վակյութիւնները բոլովին իրար հակառակ են։
Բայց երկու կետերում մենաք նույնն էինք։ Երկուսս էլ փորձում էինք փրկվել, բայց չէինք կարողանում։ Ջանը ասաց, ՛՛Ես չէի կարողանում իմ կամքս Քրիստոսին հանձնել, չէի կարողանում որոշել Քրիստոնեա դառնալ, եւ դա ինձ մեծ հուսահատութեան պատճառ էր եղել։՛՛ Նոյնը ես էի զգում։ Ջանը ասաց Աստուած ինձ դեպի Քրիստոս քաշեց, ՛՛որովհետեւ ես երբեք ինքզինքս Հիսուսին չէի գալու։՛՛ Ինձ համար էլ նոյնը պատահեց։ Ջանը փորձում էր վատ լինել։ Ես փորձում էի բարի լինել։ Բայց մենք երկուսս էլ մեզ էինք վստահում եւ ոչ Քրիստոսին։
Ես փորձեցի բարի լինել։ Աստուած գիտի թէ ինչքան փորձեցի բարի անձ լինել։ Դադարեցի ծխելուց։ Ամեն Կիրակի առաւոտ եւ գիշեր եկեղեցի գնացի։ Հեշտ կեանքը թողեցի եւ հովիւ դարձա։ 17 տարեկանում քարոզիչ դարձա։ 19 տարեկանում արտոնվեցի իբրեւ Մկրտչական քարոզիչ։ Մի քանի ամիսներ հետո մի Չինական եկեղեցում միսոնար դարձա։ Բոլորը կարծում էին ես բարի տղա եմ։ Բայց նրանք ճշմարտութիւնը չ՛գիտէին իմ մասին։ Նրանք չգիտէին ինչքան չար էր իմ սիրտը։ Նրանք չ՛գիտէին որ ես մի Փարիսեցի էի, այն տեսակի մասին որ Հիսուսը Ղուկաս 18-ի մեջ խոսել էր – որը փորձում էր բարի գործերով փրկուել։ Մի Չինացի եկեխայի նման էի։ Բայց չէի կարող այնքան բարի լինել որ իմ խիղճը դադարեցնէի ինձ հրահանգելու որ ես սրտով մեղաւոր եմ։ Մի աղտոտ մեղաւոր որ Հիսուսին բոլորովին չէ սիրում։ Մինչեւ մի առաւոտ Հիսուս եկաւ ինձ մոտ եւ գիտէի որ ինձ սիրում է։ Անցեալում չգիտէի։ Ես կարծում էի եկեղեցու երեխաներից աւելի լաւն էի – բայց աւելի վատն էի նրանցից։ Ինձ համար մի տեսակ կրոն էի ստեղծել, բայց Հիսուսին բոլորովին չէի ճանաչում։ Իսկ հետո Նա ինձ մոտ եկաւ։ Ես երբեք ինքս Իրեն չէի գնալու։ Կարծում էի բաւականին բարի եմ, թէեւ իմ խիղճը ինձ ասում էր որ դա սուտ է։ Հիսուս ինձ մոտ եկաւ եւ ինձ փրկեց։ Ես Իրենից չուզեցի ինձ փրկել բայց Նա փրկեց։ Նա իջաւ եւ ինձ դեպի Իրեն քաշեց եւ Իր թանկագին Արիւնով փրկեց։
Մեկն ինձ հարցրեց, ՛՛Հովիւ, ի՞նչու դու միշտ Հիսուսի Արեան մասին ես խոսում։՛՛ Շատ պարզ է։ Նրա Արիւնը արաւ այն ինչ ես չէի կարող անել ինքս ինձ համար։ Նա այնքան ինձ սիրեց որ իմ մեղաւոր հոգիս Իր Արիւնով մաքրեց։
Հիսուս քեզ էլ է սիրում։ Նա քեզ էլ է գալու։ Վստահիր Հիսուսին քո մեղքերը, խիղճը, կասկածները եւ քո փորձութիւնները եւ բոլորը կ՛մաքրուեն Իր թանկագին Արիւնով – որովհետեւ Նա քեզ շատ է սիրում!
Երբեք մեկը ինձ չէր սիրել։ Ես թշուառ մեկն էի։ Իմ հայրս երբ երկու տարեկան էի լքել էր մեզ։ Երբ տասներկու տարեկան էի էլ չէի կարող մորս հետ ապրել։ Ապրեցի մարդկանց հետ որ ինձ չէին ուզում։ Ոչ ոք ինձ չէր ուզում։ Եւ դա ինձ դարձրեց մի պաղ Փարիսեցի։ Ես բոլորից աւելի բարի կ՛լինեմ! Ես ինձ Քրիստոնեա կ՛դարձնեմ!
Բայց չ՛հաջողեցի! Շատ փորձեցի! Բայց ապարդիւն։ Կորած էի – կրոնի մեջ կորած էի! Բայց Հիսուս ինձ սիրեց։ Հանկարծ գիտակցեցի Նրա սերը։ Եւ Նա եկաւ եւ ինձ Իր Արիւնով փրկեց։ Եթէ Նա կարող է ինձ նման կեղծաւորի փրկի, Նա կարող է այս առաւոտ բոլոր այստեղ ներկաներին փրկել։ Նա սիրում է քեզ։ Նա կ՛լւա քո բոլոր մեղքերը – քո սրտի ու կեանքի մեղքերը։ Նա սիրում է քեզ։ Նա կ՛գա քեզ մոտ եւ Իր Սուրբ Արիւնով կ՛մաքրի քեզ։ Գիտեմ այդ գործը կ՛կատարի որովհետեւ Նա քեզ սիրում է։ Ամեն։
Կ՛լսեմ Փրկիչը կ՛սէ, ՛՛Քո զորութիւնը սակաւ է;
Տկար որդի, արթուն եղիր ու աղոթէ, Ինձ փնտռէ ամեն բանում՛՛։
Հիսուս բոլորը վճարեց, Իրեն եմ պարտկ բոլորը;
Մեղքի կարմիր հետքը, Նա սպիտակ ձիւնի պես մաքրեց։
Տեր, իրոք հիմա գտել եմ Քո զորութիւնը եւ միայն Քոնը,
Կարող է փոխել բորոտի սպիներն ու քարէ սիրտը հալեցնել։
Հիսուս բոլորը վճարեց, Իրեն եմ պարտկ բոլորը;
Մեղքի կարմիր հետքը, Նա սպիտակ ձիւնի պես մաքրեց։
Ոչ մի բարի բան չունեմ որով պահանջեմ Քո շնորհքը,
Իմ զգեստները կ՛սպիտակեցնեմ Գողգոթայի Գառան արիւնով։
Հիսուս բոլորը վճարեց, Իրեն եմ պարտկ բոլորը;
Մեղքի կարմիր հետքը, Նա սպիտակ ձիւնի պես մաքրեց։
(“Jesus Paid It All,” Elvina M. Hall, 1820-1889).
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Ահարոն Եանսին։ Բ Տիմոթեոս 3:1-8
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Նոյ Սանգը։
“Jesus Paid It All” (Elvina M. Hall, 1820-1889)