Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
Երգեր որ Երգվել է Պատգամից Առաջ, Դկ. Հայմերզի առաջնորդութեամբ։ ՍԱՏԱՆԱՆ ԵՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆSATAN AND REVIVAL Dr. R. L. Hymers, Jr. Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ |
Խնդրեմ ոտնկաց կարդանք Եփեսացիս 6։11 եւ 12-րդ համարները։
՛՛Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագեք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:11-12)
Խնդրեմ նստել։
Այս համարները ցույց են տալիս թէ ինչպես սատանայի դիւային զորքը ճշմարիտ Քրիստոնէութեան թշնամին է։ Ամերիկեան Սուրբ Գրքի Նոր թարգմանութիւնը այսպես է բացատրում,
՛՛Որով մեր պայքարները մարմնի եւ արիւնի դեմ չեն, այլ իշխանութիւնների, զորութիւնների, աշխարհի [՛՛իշխանութիւններ,՛՛ Unger] խաւարի դեմ, չար հոգիների դեմ որ երկնաւորների մեջ են։՛՛ (Եփեսացիս 6:12, NASB)
Դկ. Մերիլ Ֆ. Անգարը ասաց, ՛՛Ամենա աչքառու չար հոգիների զորութեան նմուշը ... ՛աշխարհի խաւար իշխանութիւններն են՛ ... չար իշխող հոգիները՛՛ (Biblical Demonology, Kregel Publications, 1994, p. 196)։ Դկ. Չարլզ Րայրը հետեւեալ բացատրութիւնն է տուել Դանիել 10։13-ից, “Պարսկաստանի թագաւորական իշխանը ... Մի գերբնական արարած որ փորձեց Պարսկաստանի իշխաններին հրամայել գործել Աստծոյ ծրագրին հակառակ։ Չար հրեշտակներ [դիւային՛ աշխարհի զորութիւններ] փնտռում են ազգերին ղեկաւարել ... շարունակվում է պատերազմը բարի եւ չարի միջեւ որ փորձում են ազգերը կառաւարեն (Ryrie Study Bible; note on Daniel 10:13)։
Ես համոզված եմ որ մի իշխող դեւ Ամերիկան եւ Արեւմտեան աշխարհը իր իշխանութեան տակ է առած։ Սքոֆիլդի կենտրոնը նշում է Դանիել 10։20-ի մասին, ՛՛դեւերը առնչութիւն ունեն աշխարհում սատանայի կողմից՛՛։ Սա ուղղված է ՛՛Պարսկաստանի իշխանին՛՛։ Այս ՛՛իշխանը՛՛ առաջնորդող դեւ էր որ կառաւորում էր Պարսկաստանի թագաւորութեանը։ Այսօր ՛՛Արեւմտեան իշխանը՛՛ կառաւորում է Ամերիկան եւ իր դաշնակիցներին։ Եւ այն իսկական դեւը որ Ամերիկան եւ Արեւմուտքը կառաւորում է, իշխանութիւն է ստացել մեր ժողովրդին դարձնի բոլորովին նիւթապաշտ։ Այս իշխող նիւթապաշտութեան դեւը արգելք է վերանորոգութեան, խանգարում է աղոթքները, եւ մեր ժողովրդին իր ստրուկն է դարձրել։ Այս իշխող դեւը ինչ՞ է արել մեր ժողովրդին հետ։ Դկ. Լօյդ-Ջոնզը մեզ բացատրում է թէ այս դեւի զորութիւնով չարը ինչ գործեր է կատարել։ Նա բացատրում է որ նա մեր ժողովրդի մտքերը կույրացնում է։ Նա շարունակում է, ՛՛հոգեւորութեան [իմաստը] բոլորովին կորցնել տալ։ Սկզբնական հաւատքը Աստծոյ նկատմամբ բառացիորեն անհետացել է ... հաւատք դեպի Աստուած, կրոն եւ փրկութիւն արձակվել եւ մոռացվել [է]՛՛ (Revival, Crossway Books, 1992, p. 13)։ Սա պատահել է ՛՛Արեւմտեան իշխանի եւ իր իշխանութեան տակ եղող դեւերի՛՛ գործնէութեան հետեւանքով։
Բայց այս իրադարձութիւնը ուրիշ ազգերի նկատմամբ ճշմարիտ չէ։ Երրորդ Աշխարհում ազգեր կան ուր ՛՛մատեալիզմի՛՛ մեծ դեւը չէ իշխում նոյն զորութեամբ ինչ Ամերիկայում եւ Արեւմուտքում։ Միլիոնաւոր երիտասարդներ Չինաստանում, Աֆրիկայում, Ինդոչինում, մինչեւիսկ Մուսուլմանական ազգերում դարձի են գալիս։ Նրանցից միիլոնաւորներ իրական Քրիստոնեաներ են։ Բայց Ամերիկայում եւ Արեւմուտքում, միլիոնաւոր երիտասարդներ եկեղեցին լքում են։ Եւ սակաւաթիւ երիտասարդներ իրական Քրիստոնեաներ են դառնում Ամերիկայում եւ Արեւմտեան երկրներում։ Մեր եկեղեցիները անզոր են դարձել։ Աղոթքի ժողովները դադարծ են։ Մեր երիտասարդները ոչ մի եռանդ չունեն Աստծոյ նկատմամբ։ Ըստ pollster George Barna-ի զեկույցով նրանցից 88%-ը մինչեւ 25 տարեկան լքում են եկեղեցին, եւ ՛՛երբեք չեն վերադառնում՛՛։ Նրանք հրապուրվում են պոնոգրաֆիայով, ժամերով դիտելով համացանցով։ Նրանք հրապուրվում են մարիջուանաով եւ էսթէսիով։ Նրանք ծիծաղում են աղոթքների վրա, բայց անվերջ հիպնոսացված են հաղորդակցական միջոցներով։ Իրենց հեռախոսները բոլոր ժամանակ իրենց հետ է եւ բառացիորեն այս գործիքների ազդեցութեան տակ են կառավարվում։ Իրենց բոլոր ազատ ժամերը այս գործիքների վրա են անցկացնում, աչքերը հառած վիճակին մեջ։ Հառած են ինչպես հին Իսրաելացիները իրենց աչքերը հառել էին իրենց կուռքերի վրա, Ովսիա մարգարէի ժամանակ։ Սոցիալական լրատվամիջոցը մի կուռք է դառել սատանայի միջոցով որպեսզի մեր երիտասարդներին իր ղեկաւարութեան տակ առնի։ Եւ համարեա բոլոր մեր հովիւները Ամերիկայում եւ Արեւմուտքում չէ անդրադարձել թէ ինչու մեր եկեղեցինները դարձել են այսքան տկար եւ աշխարհային! Նրանք չեն գիտակցում որ մենք չար ուժերի դեմ պայքար ունենք, ինչպես Դկ․ Լոյդ-Ջոնզն ասաց!
Ովսեեի ժամանակ վիճակը այնքան չարացաւ որ Աստուած ասաց, ՛՛[Իսրաելը] կուռքերին է միացել․ թող տուր դորան՛՛(Ովսեե 4։17)։ Աստուած հրաժարվեց այս ազգից։ Նրանք լքվեցին Աստծոյ կողմից եւ մնացին միայնակ, մնալով դեւերի զորութեան ներքո։ Դիւային զորաւոր ուժին տակ մեր երիտասարդները գերի են դառել պոնոգրաֆիային, մարիջուանային, եւ սոցիալական լրատվամիջոցներին! Դեւրը երիտասարդներին շղթայում եւ կապում են իրենց կորած ընկերներին։ Այն տեսակ դեւեր որ մարդկանց գերի է անում մատերիալիստականութեան, եւ հաճախ ոմանց գերի է անում այն տեսակ աշխատանքի որ արգելում է նրանց հոգեւոր Քրիստոնեաներ լինելուց, գերի է անում նրանց սեռային հարաբերութիւն ունենալ ամուսնութիւնից դուրս եւ պոնոգրաֆիայի միջոցով։ ՛՛[Իսրաելը] կուռքերին է միացել․ թող տուր դորան՛՛(Ովսեե 4։17)։ Այս գիշեր ձեզանից ոմանք էլ գերի են դարձել դիւային ուժերով։
Գալիս ես եկեղեցի բայց Աստուած այստեղ չէ։ Կարող ես զգալ որ Աստուած այստեղ չէ! Ովսեե մարգարեն ասաց, ՛՛նրանք կ՛գնան ․․․ Տիրոջը որոնելու, բայց պիտի չգտնեն, նա քաշուել է նորանցից՛՛ (Ովսեե 5։6)։ Աստուած հեռացել էր! Նա մեր եկեղեցին թողել է։ Նա բացակա է։ Նրա բացակայութիւնը չէ նշանակում որ գոյութիւն չունի։ Նա բացակա է որովհետեւ Նա գոյութիւն ունի! Աստուած գոյութիւն ունի – եւ դրա համար մեզ լքել է! Նա լիովին Սուրբ է։ Եւ մեր վրա բարկացած է մեր մեղքերի համար։ Եւ այդ պատճառով քեզ թողել է։ Միայնակ քո տանը մեջ։ Միայնակ քո աղոթքներիտ մեջ։ Մինչեւիսկ միայնակ մեր եկեղեցու մեջ։ Միայնակ առանց Աստծոյ ներկայութիւնը զգալով։ Ես դա գիտեմ իմ անձնական փորձառութիւնով թէ ինչքան ահաւոր էր երբ իբրեւ մի պատանի սպիտակների եկեղեցին գնացի եւ ինձ համար Աստուած այնտեղ ներկա չէր։ Ես մենակ էի – եկեղեցու մեջ։ Միայնակ, ինչպես Green Day խումբը իր հայտնի երգում երգում է,
Հաճախ կ՛երազեմ մեկը ինձ գտնի, մինչեւ այդ օրը ես կ՛քայլեմ միայնակ։
(Green Day, “Boulevard of Broken Dreams,” 2004).
Ես հասկանում եմ քո զգացումները։ Երբ պատանի էի քո նման, մի օր միայնակ Լոս Անջելեսի փողոցներում քայլում էի! Մինչեւիսկ սպիտակների եկեղցում մենակ էի, նախքան Չինական եկեղեցուն միանալս։ Օհ, այո! Կ՛հիշեմ ինչ զգացում ունեի! Եւ դիւրեկան չէր ինձ համար! Կ՛ատեմ մատերիալիստական դեւին որ ոչնչացրել է սերը քո տանտ մեջ, ոչնչացրել է ուրախութիւնը, աւրել է քո սիրտդ եւ քեզ միայնակ ձգել։ Ես կ՛ատեմ այն դեւին որ մեր եկեղեցին դարձրել է պաղ եւ խորթ։ Կ՛ատեմ Ամերիկայի մեղքը որ քեզանից գողացել է բոլոր այն բարի բաները որ Աստուած քեզ համար պատրաստել էր! Ձեզանից ոմանք հովանավորել եք նախագահական թեկնածուներից մեկին որովհետեւ նա խոստացել է ամեն ինչ։ Բայց նա ոչ մեկը չի կատարել! Նոյնպես շատ քարոզիչները։ Նրանք շատ բաներ են քեզ խոստացել։ Բայց իրենց խոստումը չեն պահել! Դու դիւային կույրացնող ազդեցութեան տակ ես! Եւ այդ սատանայական ազդեցութիւների պատճառով միայնակ ես մնացել! Աստուած հեռացել է Ամերիկայից եւ Արեւմուտքից! Աստուած մեզ մենակ է թողել մեզ, մեր մեղքերի պատճառով! Եւ Աստուած քեզ էլ մենակ է թողել քո մեղքերի համար։
Մենք պիտի Աստծուն մեր եկեղեցում ունենանք! Մենք պիտի Նրա ներկայութիւնը մեր հետ ունենանք! Երիտասարդներ, մենք չենք կարող ձեզ օգնենք։ Բոլորովին անկարող ենք ձեզ օգնելու։ Չենք կարող օգնել, միթէ Աստուած իջնի ներքեւ։ Մենք պիտի խոստովանենք մեր մեղքերը! Լացով պիտի աղոթենք։ Առանց ճշմարիտ արտասուքի մեր աղոթքները միայն բառեր են! Չինաստանում ողբում են եւ Աստուած իջնում է! Առանց Աստծոյ մենք բան չունենք ձեզ տալու, երիտասարդներ! Խնջոյք կարող ենք կազմակերպել բայց Աստծուն չենք կարող ձեզ տալ! Բասկետբոլի խաղ կարելի է կազմակերպել բայց Աստծուն չենք կարող ձեզ տալ! Եւ եթէ Աստծուն չենք կարող ձեզ տալ, ապա ոչինչ չունենք ձեզ տալու։ Ոչ մի բան որ ձեր մենակութիւնը բժշկի! Ոչ մի բան որ ձեր սրտերը ուրախացնի! Ոչ մի բան որ ձեր հոգիները փրկի! Եկել եք մեր մոտ, եւ մենք ոչ մի բան չունենք ձեզ ներկայացնելու բացի մի խնջոյք եւ տարեդարձի մի կարկանդակ! Ոչինչ, բացի մի հին մուլտիկ։ Ոչ մի բան չունենք որ ձեզ օգնի եւ ազատի դժոխքից! Մենք ոչինչ չունենք Աստծուածանից զատ! Ոչինչ, բացի երկու երգեր, ոչինչ բացի աղոթք։ Ոչինչ բացի մի կիսամեռ քարոզ։ Մենք դատարկ ենք ու անօգնական։ Չունենք այն ինչ դուք կարիք ունեք։ Ձեզ համար ոչինչ չունենք եթէ Աստծուն չունենանք!
Երկու Շաբաթներ առաջ, ձեզանից խնդրեցի որ այս համարը անգիր անեք։ Ձեզանից քանիսներ անգիր արեցիք։
՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՛ կրակով. որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան՛՛։ (Եսայիա 64:1-3)
Երբ դուք անգիր ասում էիք այս բառերը, զգացի որ Աստուած ներքեւ իջաւ։ Ներքուստ մի շարժում զգացի եւ Աստծոյ զորութիւնը շարժեց սիրտս։ Հրաւեր կատարեցի։ Ոչ մի քարոզ չտրուեց։ Ոչ մի աղոթք չ՛մատուցվեց։ Այլ միայն այս բառերը,
՛՛Ոհ թէ ճեղքէիր երկինքը՛ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՛ կրակով. որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան՛՛։ (Եսայիա 64:1-3)
Եւ Տիկ․ _____ աղոթեց արցունքներով! Եւ հետո Ջէյսընը ______ աղաղակեց եւ ողբաց բարձր ձայնով։ Ռեբեկան ______ լացով բեմի մոտ եկաւ։ Մեկը բարձր կանչեց, “Իսկ Ապրահամը ինչպես՞ ______?” Սկսեց առաջ գալ։ Բայց երես դարձրեց եւ փախաւ։ Երեք մարդիկ հետեւեցին իրեն։ Դեւեր դուրս եկան նրանից։ Արցունքներ թափվեց։ Խնդրանքներ եղաւ եւ վերջապես խաղաղութիւն տիրենց նրան։ Քանի օրեր հետո նա փրկուեց! Ապա Քրիստինէն ______ եկաւ։ Ջան Քէյգանը մի քանի բառեր նրա հետ խոսեց, նախքան Ջանին կանչելս որպեսզի ուրիշին հետ խոսի։ Նա ինքը Տեր Հիսուսին եկաւ – Դկ․ Քէյգանը իր վկայութիւնը լսեց եւ ասաց, ՛՛Նա մահւանից դեպի կեանք է փոխվել՛՛։ Նա խաչեալ Փրկչի Արիւնով փրկվեց։ Ապրահամի ———, հետ աղոթելուց հետո, Ջաք Նգանն եւ ես Doxology (Աստծուն փառաբանութեան երգ) երգեցինք։ Երեք օրւան ընթացքում 13 հուսալից ապաշխարութիւններ ունեցանք, Օգոստոս 18, 27 եւ 28։ Մի քարոզիչի հետ բաժնեկցեցի այս դիպբվածքը եւ նա ասաց, ՛՛Դուք վերանորոգութիւն էք ունեցել։՛՛ Նա ճիշտ է, բայց դա սկսեց ապաշխարութիւնով։ Սովորաբար դա սկսում է Քրիստոնեաների մեղքերի խոստովանութիւնով։ Բայց միայն 4 Քրիստոնեաներ մեղքերի ապաշխարութիւն ունեցան եւ վերանորոգվեցին։ Միայն չորս Քրիստոնեաներ! Իսկ դուք մնացածներդ պաղ եւ անկեանք էիք ինչպես միշտ։
Ք_____ ______ վեցը ֆիթ հասակով մի հսկա Աֆրիկացի-Ամերիկացի բարկացկադեմ մի անձ է։ Նա իր ծնկերին վրա ընկաւ եւ արտասվեց այնքան մինջեւ իր դեմքը արցունքներով ծածկվեց։ Նա վերջին անձն էր որ փրկուեց անցած Կիրակի գիշեր։
Բայց այդ ժողովներում երկու բան նկատեցի որ ինձ անհանգստացրեց, եւ միչեւ այսօր անհանգստացնում է։ Առաջինը նա է որ, դու չ՛ուրախացար այն 13 անձինքների համար որ դարձի եկան։ Դկ․ Քէյգանը երկու կամ երեք անգամներ ստուգեց նրանց եւ ասաց որ նրանք փրկուած են։ Դու չ՛ուրախացար նրանց համար։ Մինչեւիսկ երբ ես ձեզ հայտնեցի Դկ․ Քէյգանի զեկույցը որ նրանք հուսալից փրկուածներ են։ Միայն ես եւ Ջաքը փառաբանութեան երգը անմիջապես երգեցինք! Ոչ մի փառաբանութեան աղաղակ լսուեց։ Աստծուն ոչ մի փառաբանութեան չ՛բարձրացաւ։ Միայն սովորական ծափահարութիւն։ Մի մեղմ, գաղջ ծափահարութիւն։ Ոչ մի ցնծութեան ձայն չ՛բարձրացաւ այս վերանորոգութեան համար։ Դուք որ Քրիստոնեա էք այս 13 ապաշխարածների համար այդ կարճ ժողովներում չ՛ուրախացաք! Ոչ մի ժպիտ! Ոչ Հալելուեաներ! Ոչ մի ուրախութեան բացականչութիւններ չ՛լսեցի այդ վերանորոգութիւնների մեջ։ Ոչ մի շնորհակալութեան խոսքեր որ անցեալի վերանորոգութիւնների մեջ ենք կարդացել չ՛եղաւ! Ոչ մի ցնծութեան ճիչ։ Միայն մի առանց եռանդի ծափահարութիւն երբ փրկուածների անունը կարդացի։ Ես սպասում էի որ ոտքի պիտի կանգնէք եւ բղավէիք ՛՛Փառք Աստծոյ՛՛ զորաւոր ծափահարութիւններով։ Բայց ոչ։ Միայն մի փոքր ծափահարութիւն – այսպես զորաւոր հաղթութեան համար! Այդ առաջին բանն էր որ անհանգստացրեց ինձ։
Երկրորդ բանը որ ինձ անհանգստացրեց նա էր որ մեր եկեղեցում եղած երկար տարիների Քրիստոնեաներից միայն չորս հոգիներ այդ ժողովներում վերանորոգութեան փորձառութիւն ունեցան։ Միայն չորս! Միւս Քրիստոնեաներ մնացին պաղ եւ անտարբեր ինչպես միշտ! Մի անձ ասաց, ՛՛Ես վերանորոգվեցի։ Բայց ոչ Տիկ․ _____ նման։” Իմ սիրելի եղբայրներ եւ քոյրեր, եթէ դու Տիկ․ _____ նման չես եղել, դու բոլորովին վերանորոգված չես! Դու Աստծուց չես այցելված եթէ Տիկ․ ——— նման չես եղել!
Հարցրեցի Ջան Քէյգանից թէ ինչու այդքան քիչ վերանորոգվողներ ունէինք փրկուածների մեջ։ Նա ասաց դուք ցինիկ եւ անհաւատ էիք։ Եւ ես կարծում եմ որ նա ճիշտ է։ Մի մեծ Հոգու շարժում եղաւ եւ 13 հոգիներ ապաշխարեցին, բայց դու ցինիկ եւ անհաւատ գտնվեցար։ Դու չ՛հաւատացիր։ Մենք Աստծոյ մեծ շարժումը ունեցանք, բայց դու դրան չ՛հաւատացիր։ Ինչու՞ չ՛հաւատացիր։ Քեզ կասեմ ինչու՞։ Որովհետեւ մի բան քո հետ ճիշտ չէ ! Իրոք մի բան ահաւոր կերպով ճիշտ չէ քո հետ! Դու ցնծութեան արցունքներ չունեցար։ Ցնծութեան ոչ մի հակազդեցութիւն չունէիր, որովհետեւ քո սիրտը ճիշտ վիճակի մեջ չէ։ Եւ քո սիրտը ճիշտ վիճակի մեջ չէ որովհետեւ դու զգուշութեամբ չես քննել։ Դու խաբվել ես սատանայից եւ չես էլ զգացել։ Չես էլ անդրադարձել որ ՛՛չարի խորամանկութեամբ՛՛ խաբվել ես! Ահ, երբ կ՛կարողանաս ՛՛Տիրոջմով զորաւոր՛՛ դառնաս։ Ինչպես՞ կ՛կարողանաս դարձեալ ՛՛մենամարտես չարի դեմ՛՛, եթէ չես էլ գիտակցել որ նա քեզ խարդախութեամբ խաբել է (առնված Եփեսացիս 6:10-11)։ Դկ․ Մերիլ Ֆ․ Անգըրը Դալասի Աստուածաբանական Ճեմարանից ասաց, “[Քրիստոնեաներ] որոնք հոգեւոր են եւ հաղթական կեանք են ապրում, մեծ պայքարի մեջ են սատանայի եւ դեվերի հետ, [դեվեր] որոնք կտրականապես հակառակում են ճշմարիտ Քրիստոնեաների հոգեւորութեան եւ օգտակարութեան հետ՛՛ (Biblical Demonology, Kregel, 1994, p. 101)։
Եղբայրներ եւ քոյրեր, մենք պիտի մեր սրտերը քննենք։ Մենք պիտի մեր մեղքերը խոստովանենք։ “Որ սատանան մեզ զրկանք չանէ, մենք նորա խորհուրդներից անտեղեակ չենք՛՛(Բ Կորնթացիս 2:11)։ Դկ․ Լօյդ-Ջօնզը ասաց, “Գլխաւոր պատճառներից որ եկեղեցին [վատ] վիճակի մեջ է, նա է որ սատանան մոռացութեան է տրուել... Եկեղեցին թույնավորվել եւ մոլորութեան մեջ է ընկել; եւ բոլորովին անտեղեակ է որ պայքարի մեջ է՛՛ (Christian Warfare, Banner of Truth, 1976, pp. 292, 106)։ Բոլորովին անտեղեակ է պայքարից։ Անտեղեակ ես որ քո մեղքերը քո սիրտդ բթացրել է։ Անտեղեակ ես որ քո չխոստովանած մեղքերը քեզ բաժանել է Աստծուց!
Ապա ինչպես՞ ենք կարող հաղթել չարին։ Նախ պիտի Աստծուց խնդրենք որ մեր սրտի մեղքերը մեզ ցոյց տա։ Ճշմարտապես պիտի աղոթենք,
՛՛Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ՛՛։ (Սաղմոս 139:23, 24)
Եկեղեցում կատարած գործիտ վրա մի հենվիր։ Ձեզանից շատեր եկեղեցում ժրաջան աշխատում են։ Եռանդով աշխատում են բայց իրենց սրտի մեջ մեղք կա։ Քո աղոթքներիտ վրա է մի հենվիր։ Թեւ ամեն օր էր աղոթում ես բայց սրտումտ չարութիւն կա։ Մեր եկեղեցում մի անձից հարցրի թէ ՛՛Լաւ ես՞՛՛։ Նա ասաց, ՛՛Լաւ եմ։՛՛ Նա իսկականից կարծում էր որ լաւ է եւ ես նշեցի մի զորաւոր մեղք որ իր կենաքը աւրում էր։ Նա ասաց, ՛՛Երբեք դորան ես մեղք չէի համարում։՛՛ Արդեոք՞ նման մի բան քո հետ էլ է կատարվում։ Արդեոք՞ կարելի է սրտումտ մի մեղք կա որ երբեք դրա մասին չես մտածել։
Դու հաւատարիմ մնացիր մեր եկեղեցուն երբ եկեղեցու բաժանման ժամանակ ուրիշներ լքեցին մեզ։ Դրա վրա էլ մի հենվիր! Կարող ես հաստատուն մնալ այս եկեղեցում բայց դեռ այդ մեղքը որ ՛՛երբեք դրա մասին չես մտածել՛՛ քո սրտումդ դեռ կայուն է։ Ձեզանից ոմանք աղոթում եք ձեր երեխաների փրկութեան համար։ Բայց աղոթքի պատասխան չեք ստացել։ Արդեոք՞ կարելի է պատճառ այն թագնուած մեղքը լինի քո սրտում։ Մի մեղք որ երբեք դրա մասին չես մտածել։ Բայց մեղք է, եւ իմ աղոթքս է որ դու դրա գոյութիւնը զգաս։ Քո աղոթքները երեխաներիտ համար անպատասխան են մնալու մինչեւ քո մեղքերդ չ՛խոստովանես։ Աստծոյ խոսքը ասում է, “Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տերը չէր լսիլ ինձ՛՛ (Սաղմոս 66:18)։ Միայն մաքուր Քրիստոնեաների աղոթքն է պատասխանվում։ Դու աղոթել ես քո եղբոր եւ քրոջ փրկութեան համար, բայց պատասխան չես ստացել։ Մի գուցէ հուսալից ես որ ՛՛կ՛շարունակես աղոթել՛՛ մինչեւ պատասխան ստանաս։ Բայց երբեք չես կարող ՛՛լիովին աղոթել՛՛ մինչեւ պատասխան ստանալդ։ , “Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տերը չէր լսիլ ինձ՛՛ (Սաղմոս 66:18)։ Բայց, դու ասում ես, ՛՛Դա միյան մի փոքրիկ մեղք է՛՛։ Չարը քեզ համոզեց որ մեղքդ ՛՛փոքր՛՛ է – պիտի տեսնես որ դա է որ արգելք է քո աղոթքներին։ Դու պիտի խոստովանես քո մեղքերը Աստծուն, եթէ ոչ Տիրոջից չես լսելու։
Երիտասարդ աւետարանիչ Էվընզ Րաբերթսը զորաւոր կերպով օգտագործվեց Վելզի 1904 թվի վերանորոգման ժամանակ։ Նա ասաց, նախքան Հոգու գալը եւ վերանորոգութեանը, ՛՛Մենք պիտի եկեղեցին մաքրենք բոլոր վատ զգացումներից – բոլոր չարութիւններից [ատելութիւն, դառնութիւն], նախանձութիւն, նախապաշարում [դատել ուրիշներին], եւ սխալ հասկանալ [անհամաձայնութիւն, հպարտութիւն]։ Մի աղոթիր մինչեւ բոլոր հանցանքներդ [ուրիշների հետ եկեղեցում] [խոստովանվել] ներվի եւ ներես, բայց եթէ զգում ես որ չես կարող ներել, [ծունկի եկ], եւ Հոգուց ներողութիւն խնդրիր։ Այն ժամանակ կ՛ստանաս ցանկացածդ՛՛(Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, p. 113) ... “Սովորաբար Քրիստոնեաներ այդ բաների են կառչած ․․․Բայց իրական վերանորոգութեան ժամանակ գաղտնի մեղքերը մեջտեղ են գալիս ․․․ Քրիստոնեաների մտքին մեջ, եւ խաղաղութիւն չկա մինչեւ խոստովանելը՛՛ (Edwards, ibid., p. 114)։
1969 եւ 1970 թուականերին Չինական Մկրտչական եկեղեցում մի ահաւոր մեղքի հանդիմանութիւն տեղի ունեցաւ Քրիստոնեաների մեջ։ Ես ականատես էի։ Հաճախ հանդիմանութիւնը ջախջախիչ է։ Մարդիկ անզուսպ արտասվում էին։ Բայց [Քրիստոնեաների մեջ] առանց հանդիմանութիւն եւ ցասում վերանորոգում գոյութիւն չունի։ Ժողովարանի մի անկիւնում մեկը սկսեց լալ, նրանից հետո բոլորը սկսեցին լացել։ Ժողովը ժամեր շարունակվեց խոստովանութիւններով, լացով, աղոթելով, եւ մեղմ երգերով։ Բոլորը անհոգ էին թէ միւսներ ինչ կ՛մտածէին իրենց մասին, որովհետեւ դեմ առ դեմ Աստծոյ ներկայութեան մեջ էին։
Չկա որեւէ վերանորոգում առանց Քրիստոնեաների խորը, անհանգստացնող եւ խոնարհեցնող մեղքի հանդիմանութեանը։ Լռութիւնը խաղտվում էր այն Քրիստոնեաների միջոցով որ Աստուած իրենց վրա գործում էր։ Իմ Չինացի հովիւը, Դկ․ Թիմոթի Լին, գիտեր ինչ անել։ Նա թոյլ տուեց դա պատահի որովհետեւ գիտեր Չինաստանի փորձառութիւնից որ Աստուած Իր ժողովրդի մեջ շարժվում էր։ Այդ ժողովների շարքը ամենահիանալի ժողովներն էին որ մինչեւ այսօրս տեսել եմ։ Ինչպես՞ պիտի մենք աղոթենք եւ տեսնենք Աստուած մեր եկեղեցին էլ այցելի։ Մենք ունեցանք ՛՛վերանորոգման մի հպում՛՛ երբ չորս Քրիստոնեաներ հանդիմանվեցին եւ խոստովանեցին իրենց մեղքերից։ Սուրբ Հոգին իջաւ եւ 13 կորած մարդիկ փրկուեցին։ Բայց մեր եկեղեցու միւս անդամները մնացին բոլորովին անշարժ։ Եթէ 13 անձինք դարձի եկան երբ միայն չորս Քրիստոնեաներ վերանորոգվեցին, ապա մտածեք ինչ էր պատահելու մեր եկեղեցում եթէ ձեզանից 15 կամ 20 հոգիներ խոստովանէր իր սրտում եղած մեղքերի համար, Տիկ․ ————— նման! Արդեոք՞ այս գիշեր կ՛խոստովանես քո մեղքերը։ Կամ տուն կ՛գնաս առանց ուրախութեան։ Առանց խոստովանութեան՞։ Առանց արցունքի՞։ Առանց վերանորգված սրտի՞։ Պաղ եւ մեռած ինչպես միշտ՞։
Պրն․ Քիու Դօնգ Լին ասաց, ՛՛Ես 39-երից մեկն եմ եւ մեր եկեղեցում մնացի երբ իմ ընկերներս եւ ուրիշներ, մեծ բաժանման ժամանակ լքեցին եկեղեցին։ Ես փրկուեցի։ Երբ Դկ․ Հայմերզը ինձ ասաց որ ես ուխտադրուժ եմ եղել, մտածեցի, ՛՛Սրանից աւելին ինչ՞ պիտի անեմ։՛՛ Արդեն ապաշխարած եմ, էլ ինչ՞ պետք ունեմ անելու։ Բոլորովին չէի նկատել որ ես իմ առաջին սերս Հիսուսի նկատմամբ թողել էի։ Դկ․ Հայմերզը կարդաց Հայտնութիւն 2։4 եւ 5 համարները, ՛՛Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա՛՛ (Հայտնութիւն 2:4, 5)։ Այն ժամանակ գիտակցեցի որ փրկուածս առաջին օրւան նման չեմ։ Անցեալում ուրախութիւնից կ՛լացէի երբ կ՛երգէինք ՛Ինչպես որ կամ՛ եւ ՛Հիանալի շնորք՛ երգերը։ Բայց հիմա միայն բառերն եմ երգում առանց ուրախութիւնով եւ սիրով։ Աղոթքներս բարձր էին, բայց հիմա միայն բառեր, բարի բառեր, դատարկ աղոթքներ։ Հիմա էլ դեռ կարգով եւ փաստերով էի աղոթում, բայց միայն աղոթում էի առանց սպասելիք ունենայի Աստծուց պատասխան ստանալու։ Գիտէի որ մեղքերի խոստովանութեան պետք ունեմ, սրտիս մեղքերը։ Կ՛հիշէի Սուրբ Գրքի համարը որ կասէ,
՛՛Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ (Ա Հովհաննես 1:9)
Սաղմոս երգուն աղոթեց, ՛՛Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը՛՛ (Սաղմոս 51:12)։ Կ՛հիշեմ որ նա ասաց, ՛՛Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է․ կոտրուած եւ փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։՛՛ (Սաղմոս 51:17):
Պրն․ Լին ՛՛39 անձինքներից՛՛ էր որ եկեղեցուն սնանկութիւնից ազատեց։ Նա հաւատարիմ թեկնածու էր սարգաւակութեան։ Նա բեմին վրա կ՛նստեր իմ քարոզի ժամանակ։ Նա օրինակելի մի անձ էր մեր ժողովրդի համար։ Նա հարցրեց, ՛՛Սրանից աւելին ինչ՞ պետք ունեմ անելու։՛՛ Ապա Աստուած ցույց տուեց որ նա պետք ունի իր սրտում եղած մեղքերը խոստովանի։ Նա առաջ եկաւ եւ խոստովանեց։ Այնքան զորաւոր լացաւ որ դեմքը բոլորվին կարմրեց։ Աստուած ներեց իրեն եւ իր կորցրած ցնծութիւնը վերդարձաւ։ Իսկ հիմա նա աղոթում է արցունքներով եւ ցնծութիւնով։ Նա ասաց, ՛՛մեր աղոթքները դատարկ են։ Մեր ժպիտները կեղծ են երբ մեկին հետ ձեռք ձեռքի ենք տալիս հաղորդակցութեան ժամանակ։ Իսկական սեր գոյութիւն չունի։ Միայն կեղծ ժպիտներ։՛՛
Պրն․ Լին մեր եկեղեցում առաջնորդ է։ Բայց ինչպես՞ ես կարող առաջնորդել եկեղեցին եթէ կորցրել ես քո առաջին սերը։ Դու կարող ես մեր երիտասարդներին առաջնորդել դեպի նոյն դատարկ կրոնին որ դու ես հետեւում։ Մեր եկեղեցու բոլոր առաջնորդները պետք ունեն մեղքերի խոստովանութեան, եթէ ոչ, մեր եկեղեցու համար հոյս չկա։ Ես ասացի, ՛՛Մարդիկ որ մեր եկեղեցին այցելում են ամեն բան շատ լաւ են տեսնում ։ Բայց նրանք չգիտեն որ մենք միայն մի կեղծ կրոն ունենք առանց սիրո եւ շուտով դառնալու է մի ուրիշ մեռած աւետարանչական եկեղեցի եթէ մեր առաջնորդները եւ անդամները գիտակցութեան չգան որ Աստծուն պետք ունեն, եւ խոստովանեն իրենց մեղքերը արցունքով, եւ Հիսուսի արիւնով վերանորոգվեն, որը Նա թափեց որպեսզի մեր սրտերը բժշկուի, եւ մեզ սուրբ սեր պարգեւի, այն սերը երբ սկզբում փրկուեցինք եւ ստացանք։ Հիսուս ասաց, ՛՛Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերա սեր ունենաք” (Հովհաննես 13:35)։ Եղբայրներ եւ քոյրեր, մենք երբեք իսկական սեր չենք ունենանլու մեր եկեղեցում, եթէ մեզանից շատերը, տարեց կամ երիտասարդ, մեղքերի խոստովանութիւն չունենանք։
Աղոթքս է որ լսեք ինձ եւ այս գիշեր խոստովանեք ձեր մեղքերը։ Խնդրեմ կանգնել եւ երգենք։
՛՛Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ՛՛։ (Սաղմոս 139:23, 24)
Իսկ հիմա երգենք, ՛՛Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք՛՛։
Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
Ներքին փայլս հովանի չանի։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքդ,
Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985)
Խնդրում եմ չ՛վախենաս բեմին առջեւ գալուց եւ խոստովանել քո մեղքերը։ Խնդրում եմ չ՛վախենաս գալուց։ Խնդրում եմ կատարիր դա որ մեր եկեղեցին նորեն ապրի։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“Revive Thy Work” (Albert Midlane, 1825-1909).