Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՊԱՏՈՒԵՐ ԵՒ ՓԱՍՏ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ – ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART II
(Armenian)

Պրն. Ջան Սամուէլ Քէյգըն
Mr. John Samuel Cagan

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Շաբաթ Երեկոյեան, Սեպտեմբեր 3, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, September 3, 2016

՛՛Երանի՛ թէ գիտենայի թէ նորան ինչպես գտնեմ! Կ՛գնայի մինչեւ նորա աթոռը! Կ՛տարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փոաստերով կլցնէի։՛՛ (Հոբ 23:3-4)


Մենք քննարկում ենք թէ ինչպես պահանջով ու փաստով աղոթքներ ունենալ։ Այս գործը կատարելու համար, կարեւոր է Սուրբ Գրքի պատմութիւնները ձեր մտքում ունենեալ։ Հանգիտաբար ապացույցներ ունենալը ազդեցիկ է զորաւոր տեսանկիւն կազմելու համար։ Վերաբանութիւնը համեմատութիւն է երկու բաների կերտուածային նմանութիւնների։ Երբ դու մի մեծ հրաշքի համար ես աղոթում, նշիր մի մեծ հրաշք որ Աստուած Սուրբ Գրքում կատարել է։ Երբ աղոթում ես մի ոչ աչքառու բանի համար, հիշում ես որ Աստուած մանրամասութիւններ նկատի առնող է։ Սրանք բոլորը իմաստալի են որովհետեւ Աստուած աղոթքների պատասխան է տալիս։ Սուրբ Գրքում շատ նմուշներ կան երբ Աստուած պատասխանել է պահանջով, փաստեր եւ պատճառ ունեցող աղոթքների։ Օրինակներ շատ կան Սուրբ Գրքում այն մարդկանց մասին որ հիմնաւորված աղոթքներ են աղոթել Աստծուն։

I. Առաջին, Աստուած պատասխանում է պահանջով աղոթքին:

Մովսեսը անապատում աղոթեց Իսրաէլի համար։ Ժողովուրդը Աստծուց երես էր դարձրել եւ ոսկեա հորթին էին պաշտում։ Աստուած սպառնեց ոչնչացնել նրանց։ Մովսեսը աղոթեց ժողովրդի համար։ Սուրբ Գրքում գրուած է,

՛՛Եւ Մովսեսն իր Եհովայ Աստուծոյ առաջին աղաչեց, եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ քո բարկութիւնը բորբոքուի քո ժողովրդի վերայ, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր մեծ զորութիւնով եւ զորաւոր ձեռքով։ Ինչու համար Եգիպտացիք խոսեն եւ ասեն, թէ չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց։ Դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից։՛՛ (Ելից 32:11-12)

Մովսեսը ասաց Աստծուն, ՛՛Տեր, մարդիկ ինչ՞ են ասելու քո մասին։ Քո մեծ անուան մասին ինչ՞ են ասելու եթէ այս ժողովրդին ոչնչացնլու լինես։ Ապա Մովսես Աստծուն հիշեցրեց Նրա խոստումները։

՛՛Հիշիր քո ծառաներ՛ Աբրահամին, Իսահակին եւ Իսրաէլին, որոնց դու երդում արիր քո անձովը, ու ասեցիր նորանց. Ձեր սերունդը երկնքի աստղերի պես պիտի շատացնեմ, եւ բոլոր այս երկիրը՛ որի մասին խոսեցի, ձեր սերունդին պիտի տամ, ու պիտի ժառանգեն հաւիտեան։ (Ելից 32:13)

Մովսես հիշեցրեց Աստծուն Իր խոստումները Ապրահամին, Իսահակին եւ Հակոբին (Իսրաէլին), որոնց սերունդը Նա բազմապատկելու է եւ Քանանը իրենց ժառանգութիւն էր տալու։ ՛՛Եթէ հիմա ոչնչացնես ժողովրդին, քո խոստումները չեն կատարվելու։ ՛՛ Աստուած պատասխանեց Մովսեսի աղոթքին։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Եւ Եհովան ետ առաւ [միտքը փոխեց] այն չարիքը, որ ասել էր, թէ իր ժողովրդին պիտի աներ՛՛ (Ելից 32։14)։ Աստուած Իր միտքը փոխեց։ Նա չ՛ոչնչացրեց իր ժողովուրդը։ Աստուած պատասխանեց Մովսեսի աղոթքին։

Ապացույցը կարելի է պարունակի Աստծոյ ժողովրդի վիշտը եւ ցաւը։ Մենք բոլորս մարդ արարածներ ենք։ Երբ ահաւոր դեպքեր են պատահում, նման փորձառութիւններ ենք ունենում ցաւի ու տառապանքի մեջ։ Մինչեւիսկ Հիսուսն էլ լացաւ, երբ Ղազարոսը մեռաւ։ Եթէ մի սիրելի ձեզ մոտ գա եւ պատմի իր ցաւերը, եւ դրանից օգտագործի իբրեւ մի խնդրանք, դա կլինի համոզելու մի զորաւոր միջոց։ Աստուած մեզ շատ աւելին է սիրում քան որեւէ մի ուրիշ անձից։ Սրտիտ վիշտերը բեր, քո ընկերոջ սրտին էլ, եւ Աստծոյ ժողովրդին քո ապացույցներիդ մեջ դիր։

Երուսաղեմի կործանվելուց հետո Երեմիան աղոթեց, ՛՛Հիշիր, ով Տեր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը՛՛ (Երեմիայի ողբերը 5:1)։ Երուսաղեմի կործանումից հետո, Սաղմոսերգուն ասաց,

՛՛Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մեջ. պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղեմն աւերակ արին։ Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։ Նրանց արիւնը թափեցին ինչպես ջուր Երուսաղէմի չորս կողմովը եւ թաղող չկար։ Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։՛՛ (Սաղմոս 79:1-4)

Նա Հրեա ազգի տառապանքից ասաց Աստծուն։ Ապա աղոթեց Աստծուն իր համբաւը եւ Իր անունը պաշտպանելու համար։ Նա Աստծուն ասաց,, ՛՛Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար՛՛ (Սաղմոս 79:9)։ Ապա աղոթեց, ՛՛Ինչո՞ւ ասեն հեթանոսները՛ թէ Որտեղ՞ է նորանց Աստուածը՛՛ (Սաղմոս 79:10)։ Նա աղոթեց Աստծուն որ Նա պաշտպանի Իր անունը եւ պատիւը կորած ժողովրդին մեջ։

Երբ կանգնում եմ աղոթելու, փորձում եմ հիշել Աստծոյ գործերից Սուրբ Գրքում որ նման է մեր այն հատուկ իրավիճակին։ Սուրբ Գիրքը մեջբերում անելով, ապացույց է Աստծուն։ Կարեւոր է Սուրբ Գրքի ընթերցումը, ուշադրութեամբ։ Հաճախ, եթէ բառ առ բառ էլ չ՛հիշես կարդացածդ, գոնէ գաղափար ես կազմել եւ կարող ես օգտագործել իբրեւ ապացույց Աստծոյ ներկայութեան մեջ։ Դա մի քիչ ստեղծագործութիւն եւ մտածել է պահանջում, եւ երբ մի անձի հետ, հատկապես Աստծոյ հետ, վեճի մեջ ես, դա հարկաւոր է։ Նա նույն Աստուածն է այսօր, ինչպես եղել է անցեալում։ Դաւիթը աղոթեց, ՛՛Դու ես իմ օգնութիւնը․ մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած՛՛ (Սաղմոս 27:9)։

Մովսեսը աղոթեց, ՛՛Եգիպտոսի երկրիցը հանեցիր [մեզ] մեծ զորութիւնով եւ զորաւոր ձեռքով՛՛(Ելից 32:11)։ Նա ասաց, ՛՛Ով Աստուած, Դու մեզ Եգիպտոսից հանեցիր։ Բայց դու մեզ չ՛հանեցիր անապատ որպեսզի մեռնենք!” Աստուած ուրիշների համար ինչ՞ արաւ։ Պատմութեան մեջ՞։ Սուրբ Գրքի ժամանակ՞։ Մեր եկեղեցում՞։ Քեզ համար՞։ Մտածիր ինչպես այս փաստերը կոչ են Աստծոյ անցեալում կատարած գործերի համար։

Ով Աստուած, Դու վերանորոգում չ՛ուղարկեցիր 18-րդ դարում Վեսլիին եւ
      Վայթֆիլդին։
Դու Քո Հոգին չ՛ուղարկեցիր Լուիզ Կղզին եւ Չինաստան։ Դու կարող ես
      Հոգիդ այստեղ էլ ուղարկես!
Դու մեր հոգին փրկել ես։ Ուրիշների հոգին փրկել ես։ Այս անձին էլ փրկիր!
Դու մեր եկեղեցին փրկեցիր ահաւոր բաժանումից։ Մեզ չ՛հանեցիր
      որպեսզի մեռնենք։ Ուստի, Տեր, մեր եկեղեցին ապրեցրու!
Դու մեզ համար հիանալի գործեր ես արել (օրինակներ բեր)։ Մեր
      աղոթքներին պատասխանել ես։ Ուրիշների աղոթքներին
      պատասխանել ես (անուանիր քո աղոթքները կամ ուրիշներինը)։
      Ուրեմն այս աղոթքին է պատասխանիր!

Միշտ խոսիր Հիսուս Քրիստոսի միջնորդական տառապանքից, մահից, եւ արիւնից։ Քրիստոս մեզ հրաւիրել է Իր անունով աղոթենք։ Հիսուս, մեր արդարութիւնն է։ Նա միակ ճանապարհն է դեպի Հայր Աստծուն։ Հիսուս ասաց, ՛՛Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթէ ոչ ինձանով՛՛ (Հովհաննես 14:6)։ Հիսուս աշակերտներին ասաց, ՛՛Եթէ իմ անունովը մի բան խնդրեք, ես կանեմ՛՛ (Հովհաննես 14:14)։ Դու քեզնով արդար չես։ Դու միայն մի մեղաւոր ես եւ ուրիշ բան չես լինելու։ Բայց եթէ վստահել ես Քրիստոսին, Աստուած քեզ նայում է մեղքերից մաքրուած, Հիսուսի Արիւնով մաքրուած։ Եւ դու Աստծոյ արդարութիւնն ես ստանում։ Ուրեմն կարող ես Աստծուն աղոթել Հիսուսի անունով եւ Աստուած լսելու է քեզ ինչպես մի անմեղ մարդ – իրականում, ինչպես թէ Հիսուսին է նայում։ Սուրբ Գիրքում գրուած է,

՛՛Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովս անցած՛ Աստուծոյ Որդին Հիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը ... Ուրեմն համարձակութիւնով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։՛՛ (Եբրաեցիս 4:14, 16)

Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Արդ եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Հիսուսի արիւնովը՛՛ (Եբրայեցիս 10:19)։ Մենք ոչ մի իրաւունք չունենք Աստծոյ առջեւ կանգնելու, բայց Քրիստոսում եւ Իր Արեան միջոցով կարող ենք համարձակութեամբ Իր ներկայութեան մեջ մտնել։

Քրիստոս ինքը մեզ համար աղոթում է։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Նա նորանց համար [մեզ համար] բարեխոսութիւն [աղոթք] կանէ՛՛ (Եբրայեցիս 7:25)։

Հիշիր որ Աստուած մի անձ է, ոչ մեքենա կամ մի ուժ։ Աստուած աղոթքներին պատասխանում է, բայց դու պիտի հարատեւ լինես եւ շարունակես խնդրանքդ – երբեմն տարիներ պիտի աղոթես։ Դկ․ Հայմերզը տարիներ աղոթեց իր մայրիկի համար մինչեւ նա փրկուեց։ Մարի Մանսոնը, Չինաստանում միսիոնար, քսան տարիներ աղոթեց վերանորոգութեան համար մինչեւ տեղի ունեցաւ։ Բազում մարդիկ եռեսուն կամ քառասուն տարիներ աղոթել են մինչեւ վերանորոգութիւն է տեղի ունեցել։

Հիսուս Իր աշակերտներին աղոթք անել սովորեցնելու ժամանակ, թախանձոտ ընկերոջ առակը բերեց։ Նա ասաց, ՛՛Եթէ վեր էլ չ՛կենա եւ նորան տա նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի [հաստատակամ, համառութեան] համար վեր կ՛կենա եւ կ՛տա նորան ինչ որ էլ պետք լինի՛՛ (Ղուկաս 11:8)։ Դու շարունակ պիտի աղոթես մինչեւ պատասխանը ստանաս։

Հիսուս ասաց, ՛՛Խնդրեցեք եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կգտնեք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ՛՛ (Մատթեոս 7:7)։ Հունարեն նշանակում է ՛՛շարունակ խնդրիր՛՛, ՛՛շարունակ որոնիր՛՛, ՛՛շարունակ թակիր՛՛։ Ժամանակ է պետք մինչեւ պատասխան ստանաս։ Քրիստոս ասաց, ՛՛Բայց Աստուած միթէ՞ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թէեւ նորանց վերա երկայնամիտ էլ լինի՛՛ (Ղուկաս 18:7)։ Բայց ինչու՞ հաճախ այդքան երկար է տեւում մինչեւ պատասխան ենք ստանում։ Որովհետեւ Աստուած անձ է ոչ թէ ուժ։ Եթէ Աստուած մեքենա լինե, միայն մեկ անգամ կ՛աղոթէիր եւ պատասխան կ՛ստանայիր։ Բայց Նա անձ է։ Հաճախ Նա երկար է սպասում Իր պատասխանը տալու համար։

Որովհետեւ Աստուած անձ է եւ ոչ թէ մեքենա, երբեմն պատասխանը ՛՛ոչ՛՛ է։ Աղոթքը կախարդութիւն չէ։ Վարպետորեն Աստծուն բանեցնել չէ։ Աղոթքը Աստծուն չէ պարտադրում գործ անել։ Աղոթքը խնդրում է Աստծուն գործ անել։ Նա ուժ չէ։ Նա մի անձ է։ Որովհետեւ Նա մի սիրող եւ հոգատար Ատուած է, Նա պատասխանում է աղոթքներին; ոչ մեխանիկական ձեւով իբրեւ ուժ, այլ պատասխանելով իբրեւ մի անձ ուրիշ անձի խնդրանքին։ Միշտ քո աղոթած նիւթերի համար դրական պատասխան չես ստանալու։ Աստուած անձ է։ Միգուցէ նա ասէ ՛՛ոչ՛՛։ Երբ միսիոնար Էյմի Քարմայքըլը երիտասարդ աղջիկ էր; Աստծուց խնդրեց որ իր աչքերի գոյնը փոխի։ Ոչ մի բան չ՛պատահեց, եւ նրան հարցական մնաց մինչեւ Աստուած իրեն ասաց ՛՛ոչ՛՛, որը պատասխան էր ՛՛այո՛՛ին պես։

II. Երկրորդ, ուխտաւորված աղոթքը Աստծոյ խոստումներն է
Պահանջում։

Աստուած ճշմարիտ է։ Աստուած հաւատարիմ է։ Աստուած Իր խոստումները պահող է։ Բոլոր Սուրբ Գիրքը ճշմարտութիւն է։ Այն ինչ Աստուած ասել է Սուրբ Գրքում, կարելի է ստանալ աղոթքով։ Հիսուս ասաց, “Քո խոսքը ճշմարտութիւն է՛՛ (Հովհաննես 17:17)։ Նա ասաց, ՛՛կարելի չէ որ գիրքը եղծանուի՛՛ (Հովհաննես 10:35)։

Աստծոյ խոստումները այսպես պահանջիր։

“Դու ասել ես”։ (Ծննդոց 32:12)
“այս խոսքը որ ասել ես” (Բ Թագավորաց 7:25)

Դկ․ Հայմերզի սիրած Սաղմոսն է Սաղմոս 27-ը։ Նրա հայրը իրեն լքեց երբ նա միայն երկու տարեկան էր։ Երբ տասներկու տարեկան էր, չկարողացաւ այլեւս ապրել իր մոր հետ, եւ տարիներ ստիպված եղաւ բարեկամների հետ ապրել, որոնք անհոգ էին նրա նկատմամբ։ Նա խաղաղութիւն էր գտանում Սաղմոս 27:10-ում, “Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ՛՛։

Հիսուս ասաց, “Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։ Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը․ որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նորանց, որ խնդրում են իրանից՛՛ (Մատթեոս 7:9-11)։ Իմ հայրը, Դկ․ Քէյգընը, անգամներ այս համարները պահանջել է։ Նա ասել է, ՛՛Տեր, եթէ իմ որդին ձուկ ուզենա ես իրեն օձ չեմ տալու։ Եթէ ինձանից հաց ուզենա իրեն ես քար չեմ տալու։ Տեր, դու էլ ինձ հետ այդպես չես վարվելու։ Աստուած իմ, կ՛աղոթեմ, տուր ինձ իմ կարիքները՛՛։ Եւ Աստուած տուեց։

Իմ հայրը Աստծոյ խոստումներն է պահանջում բարի բաների համար– իր կարիքները։ Դու էլ ես կարող Աստծոյ խոստումները պահանջես քո կարիքներիդ համար։ Նաեւ կարող ես Իր օգնութիւնը եւ ներկայութիւնը խնդրես – որպեսզի Աստուած Սուրբ Հոգին ուղարկի։ Քրիստոս ասաց, ՛՛Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանցից։՛՛ (Ղուկաս 11:13)

Քրիստոս խոստացել է այն աղոթքների պատասխանը տալ, որ Իր անունովն է։ Հիսուս ասաց, ՛՛Եթէ իմ անունովը մի բան խնդրեք, ես կանեմ՛՛ (Հովհաննես 14:14)։ Պահանջեք այդ խոստումը երբ աղոթում էք։

Հիսուս հատկապես խոստացաւ լսել այն աղոթքները որոնք կատարվում է եկեղեցու աղոթքի ժողովների ընթացքում կամ երբ փոքր խումբեր հաւաքվում են աղոթելու։ Քրիստոս ասաց, ՛՛Դարձեալ ասում եմ ձեզ՛ եթէ ձեզանից երկուսը երկրի վերա միաբանուին՛ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հորիցը՛ որ երկնքումն է՛՛ (Մատթեոս 18:19)։ Դարձեալ Հիսուս ասաց, ՛՛Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՛ ես այնտեղ նորանց մեջ եմ՛՛ (Մատթեոս 18:20)։ Պահանջիր այդ խոստումը երբ կ՛աղոթես։

Աստուած խոստացել է մեր կարիքները հոգալ։ Սուրբ գիրքը ասում է, ՛՛Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարոտութիւնն իր հարստութեան չափովը՛ փառքով Քրիստոս Հիսուսումը՛՛ (Փիլիպեցիս 4:19)։ Սա չէ նշանակում Նա քեզ հարստացնելու է եթէ Իրենից դրամ խնդրես, այլ նշանակում է քո բոլոր կարիքները կ՛լրացնէ։ Եւ Կ՛լրացնէ! Պահանջիր այս խոստումը երբ կ՛աղոթես!

Աստուած քեզ զորութիւն է տալու գործերդ կատարելու։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Բայց Տիրոջ ապաւինողները [ապաւինողներ նշանակում է աղոթողներ] կնորոգուին ուժով, թեւերով վեր կսլանան արծիւների պես, կ՛վազեն եւ չեն վաստակիլ, կ՛գնան եւ չեն հոգնիլ՛՛ (Եսայիա 40:31)։ Պահանջիր այդ խոստումը երբ կ՛աղոթես!

Աստուած խոստացել է լսել քեզ նեղութեան մեջ երբ կանչես Իրեն։ Նա ասաց, ՛՛Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը․ եւ ես կազատեմ քեզ, եւ դու կ՛փառաբանես ինձ՛՛ (Սաղմոս 50:15)։ Պահանջիր այդ խոստումը։ Հիշեցրու Աստծուն ինչ է խոստացել Իր խոսքում։ Եւ ապա կանչիր Իրեն, ՛՛Տեր, նեղութեան մեջ եմ։ Խնդրում եմ օգնիր ինձ։՛՛

Աստուած խոստացել է լսել քեզ մինչեւիսկ եթէ աղոթես ինչ որ մի բանի համար – օրինակ վերանորոգման համար – որը դու երբեք չես տեսել։ Աստուած ասաց, ՛՛Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չ՛գիտես՛՛ (Երեմիա 33:3)։ Պահանջիր դա երբ կ՛աղոթես վերանորոգման համար։

Մի վախեցիր աղոթել անհնարին բաների համար։ Քրիստոս ասաց, ՛՛Աստծով ամեն բան կարելի է՛՛(Մարկոս 10:27)։ Երեմիան Աստծուն ասաց,՛՛Քեզ համար ոչ մի բան դժուար չէ՛՛ (Երեմիա 32:17)։

Դու կարող ես աղոթել նիւթերի համար որ հաւատում ես իրականանալու կամ չ՛իրականալու պարագայում։ Մի մարդ Քրիստոսին հայտնեց որ իր որդին դեւերով բռնված չարչարվում է։ Քրիստոս էլ նրան ասաց, “Այն՛ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին՛՛ (Մարկոս 9:22)։ Մարդ էլ ասաց, ՛՛Տեր, հաւատում եմ, իմ անհաւատութեանն օգնիր՛՛ (Մարկոս 9:23)։ Քրիստոս ազատեց տղային չար հոգուց թէեւ հայրն չ՛հաւատաց հրաշքի կատարման։ Աստուած քաջալերում է քեզ աղոթել թէեւ հաւատքդ տկար է եւ չես հաւատում որ պատասխան ես ստանալու։

Դկ․ Հայմերզը մի պատգամ բերեց որը կոչվում էր ՛՛Անհաւատութիւն եւ Վերանորոգութիւն – Մի Նոր Տեսանկիւն։՛՛ Նա բացատրեց ինչպես աղոթել մեր նիւթերի համար, օրինակ վերանորոգութեան հրաշքի համար, թէեւ երբեք չես տեսած։ Աստուած Իր Սուրբ Խոսքում ասաց, ՛՛Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերա, եւ հեղեներ՛ չորութեան վերա, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վեա, եւ իմ օրհնութիւնը՛ քո զաւակների վերա՛՛ (Եսայիա 44:3)։ Մի անձ Լուիզ կղզիում իր աղոթքներում պահանջեց այդ խոստումը եւ Աստուած մեծ վերանորոգում ուղարկեց այնտեղ։

Շատ, շատ խոստումներ կան Սուրբ Գրքում։ Աստուած հարգում է Իր Խոսքը։ Պահանջիր Իր Խոսքը աղոթքով։ Պահանջիր, Աստուած կ՛լսէ քո փաստերով խնդրանքներդ աղոթքի մեջ! Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

ՆԱԽԱԳԻԾ՝

ՊԱՏՈՒԵՐ ԵՒ ՓԱՍՏ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ – ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART II

Պրն. Ջան Սամուէլ Քէյգըն

՛՛Երանի՛ թէ գիտենայի թէ նորան ինչպես գտնեմ! Կգնայի մինչեւ նորա աթոռը! Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փոաստերով կլցնէի։՛՛ (Հոբ 23:3-4)

I.   Առաջին, Աստուած պատասխանում է պահանջով աղոթքին,
Ելից 32:11-12, 13, 14; Երեմեայի ողբերը 5:1;Սաղմոս 79:1-4, 9, 10;
Սաղմոս 27:9; Հովհաննես 14:6, 14; Եբրաեցիս 4:14, 16; 10:19;
7:25; Ղուկաս 11:8; Մատթեոս 7:7; Ղուկաս 18:7։

II.  Երկրորդ, ուխտաւորված աղոթքը Աստծոյ խոստումներն է
պահանջում, Հովհաննես 17:17; Հովհաննես 10:35; Ծննդոց
32:12; Բ Թագաւորաց 7:25; Սաղմոս 27:10; Մատթեոս 7:9-11;
Ղուկաս 11:13; Հովհաննես 14:14; Մատթեոս 18:19, 20;
Փիլիպեցիս 4:19; Եսայիա 40:31; Սաղմոս 50:15; Երեմիա 33:3;
Մարկոս 10:27; Երեմիա 32:17; Մարկոս 9:23, 24; Եսայիա 44:3։