Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀՈՎՆԱՆ — ՄԱՀԻՑ ԴԵՊԻ ԿԵԱՆՔ!

JONAH – FROM DEATH TO LIFE!
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Հունիս 5, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 5, 2016


Նախ, մի քանի խոսք ծովի հրեշի մասին։ Կարդանք Հովնան 1։17 ՛՛Եւ Տերը հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա։ Եբրայեցերեն ՛՛հրամայեց՛՛ բառը թարգմանվում է “mănăh.” Որ նշանակում է ՛՛սահմանել՛՛, ՛՛պատրաստել՛՛։ Դա մասնավորապես սահմանվել եւ պատրաստուել էր։ Նման դիպվածք անցեալում չէ եղել, եւ չի էլ լինելու։ Տեր Աստծույ միջոցով պատրաստուել էր։ Ապա ինքը ձուկը, Եբրաեցերեն “dag” է կոչւում որ նշանակում է ծովի արարած – մի հսկա, որ մի ամբողջ մարդու, առանց ծամելու, կուլ տալու կարողութիւն ունի ։ Եւ դա մեզ բերում է մեր համարին,

՛՛Ես սարերի հիմանց մոտն իջա, երկիրն իր նիգերովը ետեւիս էր հաւիտեան։ Բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տեր Աստուած։՛՛ (Հովնան 2:6).

Բարեփոխիչ Ջան Քալվինի մեկնաբանութիւնը կարդանք Հովնանի Գրքի մասին,

...որում [Քրիստոսը] Հովնանի նման կ՛լինի, որով նա կ՛լինի մի մարգարէ որ կրկին կեանդանացաւ ․․․ ինչպես Հովնանը Նինվեէին դարձի բերեց, կեանքի վերադառնալուց հետո։ Սա այս համարի պարզ իմաստն է։ Ուստի Հովնանը Քրիստոսի նման չէր, որովհետեւ նա ուղարկուեց Հեթանոսների մեջ։ Նրա նմանութիւնը կեանքի վերադառնալն էր ․․․(John Calvin, Commentaries on the Twelve Minor Prophets, Baker Book House, 1998 reprint, volume 3, page 21)։

Նկատեք Քալվինի բառերը – Հովնանը ՛՛մի մարգարէ էր որ կրկին դեպի կեանք վերադարձաւ։՛՛ Հովնանի հարութիւնը նման էր Քրիստոսի հարութեանը, երրորդ օրում։

Դկ․ Մ․ Ր․ Դիհանը նաեւ ակնարկեց, ՛՛Երբ Հովնան մարգարեն ծովը նետվեց եւ մեծ ձկան միջոցով կլանվեց, նա դարձաւ Քրիստոսի մահվան եւ հարութեան մի պարզ օրինակ ։ (M. R. DeHaan, M.D., Jonah – Fact or Fiction?, Zondervan Publishing House, 1957, p. 80). Dr. J. Vernon McGee said the same thing in his Thru the Bible Commentary.

Դկ․ Մըրֆի Լամը Հարաֆային Կալիֆորնիայի ճեմարանում Եբրայեցերեն է դասավանդել։ Նա ինձ ասաց, ՛՛Հիսուս ամենալաւ կերպով մեկնաբանել է մեզ Հովնանի մասին, Մատթեոս 12։40-րդ համարում։՛՛ Այս համարում, Հիսուս ասաց,

՛՛Որովհետեւ ինչպես Հովնանը երեք օր եւ երեք գիշեր կետի փորումն էր, այնպես մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կլինի։՛՛(Մատթեոս 12:40)

Երեք դասեր կան որ սովորում ենք Քրիստոսից, որոնք հետեւեալն են։

1. Հովնանը պատկերն է Քրիստոսի մահւան եւ հարութեան։

՛՛Որովհետեւ ինչպես Հովնանը երեք օր եւ երեք գիշեր կետի փորումն էր [ծովի հրեշի], այնպես մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կլինի։՛՛ (Մատթեոս 12:40)

2. Հետեվաբար Հովնանը շնորհքով փրկութեան պատկերն է։

՛՛Եւ ինչ՞ է նորա զորութեան գերացանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զորութեան հաջողութեան պես, որ Քրիստոսումը գործադրեց՛ նորան մեռելների միջից հարուցանելով ...” (Եփեսացիս 1:19-20)

Քրիստոսի հարութիւնը կիրառում է դարձի եկածներին։

՛՛Եւ դուք, որ մեռած էիք հանցանքներումը եւ մեղքերումը [եւ ձեզ կենդանացրեց]։ ՛՛(Եփեսացիս 2:1)

Եւ դարձեալ, մեզ համար գրվել է,

՛՛Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ (շնորհքով փրկուած էք)։ Եւ Նորա հետ մեզ հարոյց, եւ Նորա հետ երկնաւորներումը նստեցրեց... Քրիստոս Հիսուսումը։՛՛ (Եփեսացիս 2:5-6)

Այս համարները ցույց են տալիս որ դարձի չ՛եկած անձը մեռած է մեղքին մեջ եւ Քրիստոսով պիտի կենդանանա։ ՛՛Մահից դեպի կեանք՛՛ փորձառութեան փոփոխութիւնը եւ զորութիւն ստանալը Քրիստոսի մահով եւ հարութեամբ է կատարվում – ուրեմն պատկերացվել է այն ինչ պատահեց Հովնանին։ (առնված Մատթեոս 12:40)

3. Հովնանի հարութիւնը նաեւ մկրտութեան պատկերն է, մկրտուել սուզվելով ջրին մեջ։ Հռովմայեցիս 6:3-4 ասում է,

՛՛Կամ չ՛գիտեք՞ թէ քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտուեցանք՛ Նորա մահուանը մկրտուեցանք։ Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մեջ․ որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարութիւն առաւ, այնպես մենք էլ կեանքի նորոգութեան մեջ ման գանք։՛՛ (Հռովմայեցիս 6:3-4)

Հաւատքով, դարձի եկածը սուզվում է Քրիստոսի մեջ, միաբանվելով Քրիստոսի հետ Նրա մահով եւ հարութեամբ։ Դկ․ Մաքարթուրը ճշգրտօրեն ասաց, ՛՛Անկասկած ջրով մկրտութիւնը պատկերացնում է այս իրականութիւնը ․․․՛՛ …” (ibid., note on Հռովմաեցիս 6:3)։ Ուրեմն, ապաշխարելու փորձառութիւնը, պատկերացվել է ջրի մկրտութիւնով, եւ նշում է Քրիստոսի մահին եւ հարութեանը, որ ընդօրինակվել է Հովնանով։ (առնված Մատթեոս 12:40).


Ամփոփենք,


1. Հովնանը պատկերն էր Քրիստոսի մահվան եւ հարութեան։

2. Հովնանը պատկերն էր Քրիստոսի հոգեւոր մահւան եւ հարութեան փոփոխման։

3. Հովնանը պատկերացումն էր հաւատացեալի մկրտութեան։


Արդեոք՞ Քրիստոսը իսկականից մեռաւ։ Արդեոք՞ չ՛ապաշխարած անձը իսկականից մեռած է իր մեղքերի եւ հանցանքների մեջ։ Այո։ Արդեոք՞ դարձի եկած անձը իրապես մեռելներից հարութիւն է առած։ Այո։ Փորձառու քարոզիչը կարող է փոփոխութիւնը տեսնել նրանց դեմքերի եւ արտայայտութիւնների մեջ։

Արդեոք՞ Հովնանը իսկականից մեռաւ մեծ ձկան փորում։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է! Դկ․ Լամը ասաց, ՛՛Հիսուս ամենալաւ մեկնաբանութիւնն է տւել մեզ Մատթեոս 12:40-ում”

՛՛Որովհետեւ ինչպես Հովնանը երեք օր եւ երեք գիշեր կետի փորումն էր [ծովի հրեշի], այնպես մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կլինի։՛՛ (Մատթեոս 12:40)

Հիսուս իսկականից մեռաւ – ուրեմն համեմատելով ցույց է տալիս որ Քրիստոս հաւատում էր որ Հովնանը իրականում մեռած էր։ Եւ դա հարցը լուծում է! Հովնանը որոշակիորեն ասում է,

՛՛Ես սարերի հիմանց մոտն իջա, երկիրն իր նիգերովը ետեւիս էր հաւիտեան։ Բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տեր Աստուած։՛՛ (Հովնան 2:6).

Հունարեն նեխել բառը “shachath” է, այսինքն ՛՛գերեզման՛՛, եւ նշանակում է Հովնանի մահը։

Հովնանի գրքի առաջին երկու գլուխները նաեւ նրա դարձի գալն է նկարագրում։ Եւ շատ նման է իմ դարձի գալուն։ Աստուած խոսեց Հովնանի հետ եւ իրեն ասաց որ Նինւէ գնա քարոզելու։ Աստուած իմ սրտիս հետ էլ խոսեց եւ ասաց որ Իր վկան լինեմ։ Հովնանը փախավ Տիրոջ ներկայութիւնից։ Նա մի նաւ մտաւ եւ ինչքան հնարաւոր էր հեռացաւ Նինվեից ։ Ես լքեցի Հանթինգթն Փարքի եկեղեցին եւ Լոս Անջելեսի մութը փողոցներում վախով թափառեցի։ Փախա Աստծուց ինչպես Հովնանը։ Բայց Աստուած մի մեծ փոթորիկ ուղարկեց Հովնանի նավին համար։ Ես հարվածվեցի ձախ ու աջից եւ ոչ մի յոյս չունէի։ Հովնանը նետվեց ծովին մեջ եւ ջրի հրեշը իրեն կուլ տուեց։ Ես գնացի Չինական եկեղեցին եւ փորձեցի քալեջ գնալ եւ անհույսութիւնով ու ընկճվածութիւնով կուլ գնացի։ Չէի կարողանում քալեջ գնալ, որովհետեւ մեքենա չունէի։ Ավտոբուս պիտի նստէի որը երթեւէկութիւնը ժամեր էր տեվում ։ Քալեջից հետո աշխատանքի պիտի գնայի։ Անհույսութիւնով ու տխրութիւնով կուլ գնացի։ Ժամ չունէի սովորելու։ Գիտէի որ կ՛անհաջողէի դասերումս։ Զգում էի որ չարը ինձ կլանում է։ Լոյս, հոյս, խաղաղութիւն չկար։ Ինձ Հովնանի պես էի զգում ձկան փորի մեջ։

՛՛Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։ Ես սարերի հիմանց մոտն իջա, երկիրն իր նիգերովը ետեւիս էր հաւիտեան ... ։՛՛ (Հովնան 2:5, 6).

Այդ էր իմ զգացումս։ Չէի նկատել պատահածը, բայց Աստուած ինձ այս կեանքի դատարկութիւնը եւ անհույսութիւնն էր ցույց տալիս։ Եւ իմ մեղքերը իմ առաջին էր դրւած!

Ես մեր երիտասարդներից, Սերջիո Մելոյի, նման էի զգում ինձ։ Նա երբ հանդիմանութեան տակ էր, ասաց, ՛՛Էլ չէի կարողանում այդ բեռը տանել։ Ծանր նեղութեան մեջ էի զգում ինձ ․․․ սարսափելի տագնապների մեջ էի, եւ իմ մեղքի մեղադրանքի պատճառով ... Ոչինչ էր կարող ժպիտ բերել իմ դեմքին կամ ինձ հանել այդ նեղութիւնից ․․․ ինքս ինձ ասեցի, ՛Իսկ եթէ՞ այս րոպէին մեռնես՛։ ՛Ես չեմ կարող մեռնել հիմա, ոչ այս նահանգում։՛ Ապա սկսեցի նայել անցնող մարդկանց դեմքերին, եւ հիշեցի Դկ․ Հայմերզի քարոզը որ ասում էր, մարդկանց քայլող զամբիներ էր տեսնում, որոնք բոլորովին մտահոգված չէին իրենց հոգիների համար։՛՛ Ահա Սերջիոն, երբ մի առաւոտ դեպի տուն էր քայլում, հանդիմանվեց իր մեղքերի համար, ինչպես Հովնանը որ ծովի խորը հատակումն էր։

Ջան Քէյգանը նման փորձառութիւն ունեցաւ։ Նա պատմում է, ՛՛Իմ դարձի գալուցս մի քանի շաբաթներ առաջ, կարծես թէ [մեռնեում] էի; չէի քնում, չէի կարողանում ժպտալ։ Ոչ մի կերպ խաղաղութիւն չէի գտնում ․․․բոլորովին մերժում էի Աստծու եւ դարձի գալու մասին խոսելու, անգամ մտածել չէի ուզում, եւ դեռ խաղաղութիւն չէի կարողանում գտնել ․․․ տառապանքս անդադար էր ․․․ սկսեցի ինքս ինձ ատել, ատել մեղքը եւ այն զգացումը որ ինձ պատճառ էր եղել ․․․ իմ մեղքերը աւելի ու աւելի էին ինձ ճնշում։՛՛

Սորիա Եանսին ասաց, ՛՛Դկ․ Հայմերզը զորաւոր եւ խիստ քարոզեց մեղքի մասին ․․․ եւ ես հիշեցի բոլոր կատարած սխալներս։ Իմ մտքերիս մեղքը, սուտերը, եւ բազում [ուրիշ] մեղքեր: Ամոթով լցվեցի եւ Աստծոյ ներկայութեան մեջ չէի կարողանում մտնել ․․․ ողբացի լացով։ Կարծեցի, ՛երբեք Քրիստոսին չեմ գտնելու՛ ․․․շարունակ արտասվում էի։ Մտածում էի որ Քրիստոսին իբրեւ իմ Փրկիչը երբեք չեմ ունենալու։

Հովնան ասաց, ՛՛Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ ․․․ քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։ (Հովնան 2:5, 3).

Իմ զգացումս այդպես էր մինչեւ Քրիստոս այցելեց ինձ, եւ Իր սերը թափեց իմ վրա, եւ երգեցի, ՛՛Հրաշալի սեր, ինչպես՞ կարելի է, իմ Աստուածս ինձ համար մեռնի։՛՛ եւ Հովնանը աղաղակեց եւ ասաց, ՛՛Փրկութիւնը Տերիցն է։՛՛ (Հովնան 2:9).

՛՛Եւ Տերը հրամայեց ձկանը․ եւ նա Հովնանին փսխեց ցամաքը։՛՛ (Հովնան 2:10)

Փառք Տիրոջը! Այն պահին որ դու վստահես Հիսուսին, քո մեղքերից ՛՛դուրս կ՛փսխվես՛՛! Դուրս կ՛փսխվես չարի ճիրաներից! Դուրս կ՛փսխվես մահից – դեպի մի նոր կեանք Հիսուս Քրիստոսում! Իմ սիրելի ընկերներ, եթէ դառնաս Հիսուսին կ՛գտնես որ Հովնանը ճիշտ էր - ՛՛փրկութիւնը Տերիցն է՛՛։ Ձրի նվեր է Աստծուց Քրիստոսում։

Արդեոք՞ տեսնում ես քո փրկութեան կարիքը ։ Բնական է չ՛զգալ այս կարիքը։ Մարդ արարածները իրեց բնական ու նորմալ վիճակին մեջ, բոլորովին այդ կարիքը չեն զգում։ Հրաշք է պետք որ մեկը Սերջիոյի, Ջան Քէյգնի, կամ Սորիեայի նման այցելվի – կամ իմ նման, երբ քսան տարեկան մի երիտասարդ էի եւ Լոս Անջլեսի փողոցներում միայնակ քայլում էի։ Սուրբ Հոգու հրաշքն է պետք որ մի անձ հանդիմանւի։ Միայն Սուրբ Հոգին է կարող անձին համոզի որ իր սրտումն ասի, ՛՛Իմ մեղքը իմ առջեւս է։՛՛ (Սաղմոս 51:3).

Արդեոք՞ ինքզինքդ քննել ես։ Արդեոք՞ քո սրտին նայել ես։ Որեւէ հոյս չկա քեզ համար եթէ չանես։ Շատ մարդիկ փախուստ են տալիս այդ գործից —ինչպես Հովնանը փախաւ Տիրոջ երեսից։ Մարդիկ իրենց ժամերը որեւէ բանով լցնում են որ իրենց մեղքերի մասին չ՛մտածեն։ Ոմանք անդադար վիդիոյի խաղեր են խաղում որ իրենց մտածելուց հեռու պահի, եւ Աստծոյ երեսից թագնուեն։ Ուրիշներ անդադար իրենց զբաղեցնում են աշխատանքներով — որպեսզի հեռու մնան մտածելուց։ Իսկ ոմանք սուզվում են գործի ու սովորելու մեջ, կամ աշխատանք են փնտռում, կամ որեւէ մի բան որ իրենց հեռու պահի մեղքի մասին մտածելուց։ Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց, ՛՛Դու պիտի պատերազմես քո կեանքին համար եւ պիտի պատերազմես քո հոգուտ համար։ Աշխարհ ամեն միջոցի կ՛դիմի քեզ հեռու պահելու ինքնաքննութիւնից՛՛ — հեռու պահելու քեզ քո մեղքերի մասին մտածելուց։ (“Մեղաւորի խոստովանութիւնը”).

Դու պիտի քո հանցանքների մասին մտածես։ Հանցանք այսինքն ապստամբութիւն, մի ցանկութիւն որ քո ճանապարհը կուզես ընտրես, մի ցանկութիւն որ կուզես կատարել այն ինչ գիտես սխալ է։ Նշանակում է անել այն որ քո խիղճը գիտի սխալ է։ Դիտաւորեալ մեղք գործելն է։ Քո խիղճը ասաց ՛՛ոչ՛՛ — բայց ամենայն դեպս կատարեցիր։ Դա կոչվում է հանցանք!

Ապա պիտի մտածես քո անարդար գործերի մասին։ Այսինքն քո մտածած մտքերը եւ կատարած այն գործերը որ ծուռը եւ սխալ են եղել — չար մտքեր, անիրաւ, գեշ եւ զզվելի արարք — մտածիր թէ արդեոք՞ անիրաւութիւն քո սրտիտ եւ կեանքիտ մեջ գոյութիւն ունի թէ ոչ!

Իսկ մի բառ գոյութիւն ունի ՛՛մեղք՛՛ անունով։ Նշանակում է ՛՛թիրախ ․․․․՛՛։ Նման է մի մարդի որ թիրախին է կրակում, բայց ․․․ ։ Այսինքն դու չես այնինչ պիտի լինէիր եւ չես ապրում այնպես որ պիտի ապրէիր։ Նշանակում է դու թիրախը ձեռքից տուիր։ Չես ապրել այնպես ինչպես Աստուած է ուզում ապրես։ Զարմանալի չէ թէ ինչու ուրախ չես!

Երբ այս բոլորը Սուրբ Հոգին քեզ հիշեցնում է, մի անտեսիր։ Այն ժամանակ դատապարտութեան տակ կ՛լինես։ Զգուշացիր որ չ՛հեռացնես քեզանից։ Եթէ հեռացնես, միգուցէ ուրիշ առիթ էլ չունենեաս։ Իսկ եթէ Աստուած այդ չ՛այցելի դու հաւիտեան կորած ես, թէկուզ շարունակես ապրել այս աշխարհում։

Մենք կ՛աղոթենք որ Սուրբ Հոգին քեզ ինքնաբավարարութիւն չ՛տա, որ Նա քեզ բառացիօրեն կորած, քեզանից զզւած — առանց հոյսի զգացում տա! Միայն այն ժամանակ է որ դու կարող կ՛լինես ասել, ՛՛Որովհետեւ իմ անօրենութիւնները գլխիցս վեր բարձրացան․ ինչպես մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերա (Սաղմոս 38։4)։ Այն ժամանակ է որ կ՛հասկանաս որ Հիսուս միակ անձն է որ կարող է քեզ օգնել։ Միայն այն ժամանակ է որ կ՛զգաս որ ոչ մի բան է կարող քեզ մաքրել բացի Հիսուսի արիւնը, որ թափվեց խաչին վրա։ Այն ժամանակ է որ կ՛դադարես խաղեր խաղալ ինքդ քեզ հետ։ Միայն այն ժամանակ է որ կ՛ատես մեղքը եւ կ՛դառնաս Հիսուսին, եւ միայն Իրեն կ՛վստահես։ Միայն այն ժամանակ է որ կարող ես Հովնանի պես ասել, ՛՛Փրկութիւնը Տերիցն է (Հովնան 2։9)։ Ինչպես հետեւեալ երգն է ասում, միայն այն ժամանակ կարող կ՛լինես Տիրոջը գալ,

Գալիս եմ, Տեր!
Գալիս եմ Քեզ մոտ!
Լուա, մաքրի ինձ այն արիւնով,
Որ Գողգոթայում հոսեց։
     (“I Am Coming, Lord,” Lewis Hartsough, 1828-1919).

Եթէ կ՛ուզես իմանալ ինչպես մաքրվել Հիսուսի արիւնով, խնդրեմ հետեվիր Դկ․ Քէյգանին եւ Ջան Քէյգանին դահլիճի հետեւի սենեակում։ Նրանք քեզ կ՛առաջնորդեն մի լուռ սենեակում որ կարող կ՛լինես խոսելու եւ աղոթելու։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Հովնան 2:1-9.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“I Am Coming, Lord” (by Lewis Hartsough, 1828-1919).