Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՐԴԵՈՔ՞ ՔՈ ՍԻՐՏԸ ՓՇՈՏ ԳԵՏԻՆ Է։

IS YOUR HEART THORNY GROUND?
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 1, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 1, 2016

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի:՛՛ (Մատթեոս 24:12)


Նոր Կտակարանում սա մի բանալի բառ է հասկանալու թէ ինչն է սխալ եկեղեցիներում։ Եթէ չես ըմբռնում այս համարը, չես հասկանալու խնդիրները եւ այդ խնդիրների լուծումը չես գտնելու մեր եկեղեցիներում։ Այնքան այս համարը կարեւոր է որ իմ միտքս անդադար դրա մասին է մտածում, տարիներ եւ տարիներ ընթացքում։ Այս համարը սկզբում լսեցի Բիլի Գրահամից։ Երբ պատանի էի, ամեն Կիրակի կ՛լսէի նրա քարոզները րադիոից։ Պրն․ Գրահամը հաճախ այս համարը կ՛հիշեր իր քարոզներում երբ աշխարհի վերջի օրերի նշաների մասին կ՛խոսեր։ Նրա վերջին շատ հաջող գիրքն էր World Aflame () (Doubleday, 1965)։ Նա գրում է հետեւեալը,

Հիսուս ասաց, ՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի՛՛ (Մատթեոս 24:12)։ ՛՛Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակեր կգան։ Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասեր, արծաթասեր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանց, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, աւելի ցանկասեր քան թէ աստուածսեր։ Որ աստուածապաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զորութիւնն ուրացած են։ Նորանցից էլ ետ քաշուիր։՛՛ (Բ Տիմոթոս 3:1-5)... Սա ակնարկում է մի ժամանակի որ կեղծավորութիւնը տարածվելու է մարդկանց մեջ որ եկեղեցի են գալու բայց անձնական հանդիպում չունեն Հիսուս Քրիստոսի հետ ․․․ սուտ ուսուցիչներ են ներս թափանցելու եկեղեցինների մեջ։ Նրանք ՛վայր գցելու՛ առաջնորդներ են, որ բնորոշում են եկեցեին վերջին ժամանակերում։ (Billy Graham, D.D., World Aflame, Doubleday and Company, 1965, pp. 220, 221, 219).

Ապա կարդացի մի նամակ որ Պրն․ Գրահամը ուղարկել էր Դկ․ Մ․ Ր․ Դիհանի որդուն։ Երբ Դկ․ Դիհանը մեռաւ մի աւտավթարում 1965-ին, Պրն․ Գրահամը գրեց նրա որդուն թէ ինչպես լսելով նրա հոր Դկ․ Դիհանի րադիօյի ծրագրին, բազմաթիւ գաղափարներ է ստացել։ Դկ․ Դիհանը իր գրքում Signs of the Times, ժամանակների նշաները, գրում է,

Ուխտադրուժութիւնը եւ անտարբերութիւնը հաջորդ մեղքերն են նշւած։ ՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի՛՛ (Մատթեոս 24:12)։ Մարդկութեան պատմութեան մեջ երբեք մեր ժամանակների պես այսքան ճշմարիտ չէ եղել։ Մի շատ կարճ տասնեակ տարիների ընթացքում, մենք պարզ հաւատքից դարձել ենք Փիւրիթան հայրերի պես ․․․ դժբախտաբար Քրիստոնեաների մեջ սա ճիշտ է որ ՛՛ շատերի սերը կսառչի՛՛։ Շատերի սերը պաղած է։ (M. R. DeHaan, M.D., Signs of the Times, Zondervan Publishing House, 1951, p. 58)

Դկ․ Բիլի Գրահամին եւ Դկ․ Դիհանին լսածս օրւանից սկսեցի մտածել Մատթեոս 24։12 մասին։ Հիսուս Քրիստոս պատասխանեց Իր աշակերտների հարցին որ հարցրին, ՛՛Ինչ՞ կ՛լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը՛՛։Քրիստոսի պատասխանի մի մասը մեր տեքստումն էր

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի՛՛ (Մատթեոս 24:12)

I. Առաջին, Քրիստոսը ասաց երբ՞ այդ բոլորը կ՛լինի։

Նա ասաց որ դա կ՛լինի իբրեւ ՛՛մի նշան [Իր] գալու, եւ աշխարհի վերջը՛՛ (Մատթեոս 24:12)։ Սուրբ Գրքի ուրիշ մասերում էլ վերջին օրերի մասին խոսում է։ Այս էջի վերջում (1033) ճշգրիտօրեն այս համարի մասին բացատրում է ՛՛որ վերջին ժամանակներում գործադրվելի է ... բոլոր նշված դեպքերը վերջում բոլոր ուժգնութեամբ կատարվելու է՛՛ (Scofield Study Bible, 1917, p. 1033; note on Matthew 24:3). Նաեւ կարելի է մեջբերում անել հետեւեալ համարները Բ Տիմոթեոս 3:1-13; Յուդա 4, 19; Հայտնութիւն 3:14-22, եւ այլն։

Դուք երիտասարդներտ չ՛գիտեք թէ ինչքան է եկեղեցին ընկել։ Բայց ես իմ ժամանակաշրջանում պարզօրեն տեսնում եմ։ Տեղացի մի եկեղեցում 1969 թվին հոգեւոր արթնութիւն եմ տեսել։ 1971-ին բացօդեա մի տարածքում մի ուրիշն եմ տեսել։ Իսկ 1992 մի ուրիշ տեղական եկեղեցում արթնութեան ականատես եմ եղել։ Բայց այն ժամանակվանից հետո, ոչ Ամերիկաում եւ ոչ Արեւմտեան աշխարհում չեմ լսացել որեւէ հոգեւոր արթնութեան լուր! Գոնէ մեկը! Այսօր, աւելի ու աւելի ենք տեսնում Մատթեոս 24։12-ի տխուր պատկերը մեր եկեղեցիներում,

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի՛՛ (Մատթեոս 24:12)

Դա է Մկրտչական եւ ուրիշ աւետարանչական եկեղեցինների վիճակը մեր ժամանակում։ Դա միակ եկեղեցիններն են որ դուք երիտասարդներտ այցելել կամ լսել էք ձեր երիտասարդ կեանքում։ Եթէ կարդացած չըլինեք անցեալի արթնութիւնների մասին, բոլորովին գաղափար չէիք ունենալու որ ինչքան սարսափելի եւ ուխտադրուժ են այսօրւա եկեղեցինները! Միգուցէ մտածեք որ լաւ եկեղեցու մասին տարորինակ բաներ եմ ասում, քանի որ երբեք չեք տեսել կամ լսացել նրա մասին։ Դկ․ Քէնէթ Քանլին, որ անցեալում մեր եկեղեցում պատգամ է բերել, ասաց, ՛՛դուք ապրում էք մի սերունդի ժամանակ որ հոգեւոր արթնութիւն չէ տեսել – գոնէ Արեւելեան երկրներում՛՛։

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի՛՛ (Մատթեոս 24:12)

II. Երկրորդ, ինչու՞ Քրիստոս ասաց որ դա կ՛պատահի։

Նկատեք համարի առաջին բառը, ՛՛Եւ՛՛ին։ ՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի:՛՛ Նկատի առեք ՛՛եւերի՛՛ շարքին, 10-ից մինջեւ 12 համարների մեջ։ ՛՛Եւ ․․․ շատեր կգայթակղին՛՛ (հ. 10)։ ՛՛Եւ իրար կմատնեն՛՛ (հ. 10)։ ՛՛Եւ իրար կատեն՛՛(հ. 10)։ ՛՛Եւ սուտ մարգարեներ դուրս կգան՛՛(հ. 11)։ ՛՛Եւ շատերին կմոլորեցնեն (հ. 11)։ ՛՛Եւ անօրենութեան պատճառովը՛՛(հ. 12)։ Այս երկար ՛՛եւերի՛՛վերջավորութիւնը հետեւեալ արդիւնքն է լինելու- ՛՛շատերի սերը կսառչի։՛՛ Վերջին արդիւնքը այդ ՛՛եւերի՛՛, եկեղեցիններում կըլինի ՛՛սիրո [սառչում]՛՛։ Եկեղեցու բաժանումները եւ եկեղեցու կռիւները համար 10-ում, որին հետեւում է սուտ մարգարեները որ շատերին [կմոլոեցնեն], որից հետո գալու է [անօրենութիւնը], եկեղեցիներում որ եկեղեցի են արտադրում, լեցուն պաղ մարդկանցով որ ՛՛ագափէ՛՛ Քրիստոնեական սեր չունեն – առանց սեր Քրիստոսի համար – կամ Աստծոյ նկատմամբ – առանց սեր ուրիշների նկատմամբ եկեղեցում! Ահա այստեղ ունեք! Մի շարք ՛՛եւեր՛՛ որ ցույց են տալիս ինչու մենք ՛՛մեծ աւետարանչական աղետի՛՛ մեջ ենք։ (օգտվելով Դկ․ Ֆրանսիս Շէյֆրզ գրքի խորագրից!)։ Մկրտչական եւ աւետարանչական եկեղեցինները աղետալի վիճակի մեջ են եկեղեցական կռիւների պատճառով (հ. 10), սուտ քարոզիչներ որ մեջտեղ են գալիս տարբեր հանգամանքներում (հ. 11), եւ անօրենութիւնը շատանալով մեծ թիւով անապաշխարհ եւ ուխտադրուժ անդամների մեջ, պաղութիւն է առաջանում եկեղեցիներում եւ ոչ սեր Քրիստոսի եւ ուրիշների նկատմամբ!

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի:՛՛ (Մատթեոս 24:12)

III. Երրորդ, ովքեր՞ են նրանք որ պաղելու են։

՛՛Շատերը՛՛ նրանք են որ ապաշխարած չեն, կամ խորապես ուխտադրուժ են եղել եւ դրա փաստը մեր ժամանակների անօրենութեան հոգին է որ նրանց սերը ու եռանդը խեղդւած է։ Նրանք ՛՛պաղել են՛՛ որովհետեւ աշխարհի հոգին հաղթել է իրենց ցուցաբերած եռանդոդ սերը։

Սերմնացանի առակը պարզաբանում է թէ ինչու ՛՛շատեր՛՛ ՛՛սառել՛՛ են”։ Այս առակը չորս տեսակ մարդկանց է ներկայացնում, եւ թէ ինչպես է ամեն մի խումբ, քարոզված Աւետարանին պատասխանում։ Առաջի երեք տեսակները Քրիստոնեա չեն։ Դկ․ Ջ․Վերնոն Մաքգին ասաց, ՛՛Այս [առաջին] երեք տեսակ հողերը չեն ներկայացնում երեք տեսակ հաւատացեալների – նրանք բոլորովին հաւատացեալ չեն! Նրանք լսել են Խոսքը բայց չեն դաւանել որ ստացել են՛՛ (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, volume IV; note on Matthew 13:22)։ Ուրեմն, միայն չորորդ տեսակն է որ իսկական փրկուածներն են։ Միւսները կորած մարդիկ են։

Այս առակում ՛՛սերմ՛՛ ը Աստծոյ խոսքն է։ Դկ․ Մաքգին ասաց, ՛՛Նկատեք ուր է ընկնում սերմը։ Չորս տեսակի հողի վրա – եւ երեք-չորորդը չէ աճում – մեռնում են։ Սերմի հետ սխալ բան չկար, խնդիրը հողն էր։՛՛ Այս սերմերը որ ճանապարհի կողին են ընկնում, նրանք են որ Խոսքը լսում են բայց չարը անմիջապես իրենց մտքից հանում է։ Եւ նրանք ներկայացնում են նրանց որ մի քանի անգամ եկեղեցի են գալիս, բայց բոլորովինգ չեն ազդվում։ Երկրորդ տեսակը նրանք են որ Խոսքը քարոտ տեղեր է ընկնում, որ թվում է թէ Խոսքը ստացել են, բայց երբ փորձութիւնները գալիս են, հեռանում են։ Երրորդ տեսակը նրանք են որ Խոսքը ընկնում է փշոտ տեղեր։ Լսում են Խոսքը եւ թվում է ապաշխարում են։ Լսեք Ղուկաս 8:14,

՛՛Փշերի մեջ ընկողն էլ նորանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՛ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։՛՛ (Ղուկաս 8:14).

Աստծոյ Խոսքը ՛՛խեղդվում՛՛ է - ՛՛խեղդված հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՛ եւ անպտուղ են լինում (կամ անհասույթ); Ղուկաս 8:14։ Դկ․ ՄաքԱրթուր, թէեւ սխալ Քրիստոսի Արեան մասին, Ղուկաս 8։14-ի մասին ճիշտ է։ Նա ասաց, ՛՛Այս երկմիտ մարդիկ (Հակովոս 1:8) սպառվել են ժամանակաւոր [աշխարհային] բաներով – մեղսալի հաճույքներով, ցանկութիւներով, փառամոլութիւններով, աշխատանքով, մեքենաներով, տներով, դիրքով, հարաբերութիւններով, համբաւով – այս բոլորը խեղդում են Աւետարանի սերմը եւ հետեւաբար պտուղ չեն բերում ․․․Սա աշխարհային զբաղմունքներով լցված սիրտն է, ՛՛խեղտված հոգսերով եւ հարստութիւններով եւ կեանքի հաճոյքներով՛՛(The MacArthur New Testament Commentary; note on Luke 8:14).

Առաջին տեսակին նշմարելը հեշտ է։ ՛՛սատանան վեր է առնում նորանց սրտերում սերմուած խոսքը՛՛ (Մարկոս 4:15)։ Նրանք մի պատգամ են լսում, եւ էլ երբեք չենք տեսնում նրանց։ Երկրորդ տեսակին էլ տեսնելը հեշտ է։ Թվում է թէ փրկուած են, բայց ՛՛մի ժամանակ դիմանում են; ապա, երբ [նեղութիւն] կամ հալածանք է գալիս ․․․ [հեռանում ] են” Մարկոս 4:17։

Բայց ՛՛փշոտ գետնով՛՛ մարդկանց մի քիչ աւելի երկար է տեվում զանազանել։ Այսօրւա Մկրտչական եկեղեցիններում (մինչեւիսկ մերը) տեսնում ենք նրանց որ հաւատք են դաւանում։ Շատ անգամներ այդ դաւանումը արտասուքով եւ ճիգ ու ջանքով է։ Ինչպես մի երեխա կամ պատանի սովորում են, եւ պայքարից են անցնում նախքան Քրիստոսին գան։ Նրանք դաւանում են որ նոր սիրտ են ստացել եւ փափագում են Քրիստոսին ծառայել։ Անգամներ ես էլ եմ խաբվել նրանցով, քանի որ անչափ անկեղծ են երեւում։ Նրանք իրենց ներկայացնում են իբրեւ բարի Քրիստոնեաներ։ Եւ այդպես են երեւում միչեւ դառնում են երիտասարդներ։ Այն ժամանակ է որ իրենց վկայութեան մեջ ճեղքը երեւան է գալիս։ Նրանք մինչ այդ իրենց ծնողներից էին դրամ ստանում։ Առանց վարձի սենեակ ունեին իրենց ծնողների տնում։ Իրենց դրամ էր տրվում ծախսելու։ Բայց երբ քալեջը աւարտեցին կարող են գործ գտնել, բայց եթէ որոշեն ուսումը շարունակեն, դրամ պիտի փոխ առնեն։ Այն պահին իրենց ՛՛ազատ՛՛ են տեսնում – ինչպես իրենք են կոչում։ Այն պահին է որ իրենց վկայութեան ճեղքը նկատվում է։ Դրանից առաջ նրանք չէին կարող պատկերացնել կատարելու այն բաները որ իրենց հայրը կամ հովիւը չէ վաւերացնելու։ Շատ ուշ է լինելու եկեղեցու առաջնորդների համար տեսնելու որ նրանք սխալ ճանապարհի մեջ են մտել։ Եւ նրանց արգիլելու ճանապարհ չկա, նրանք մեր օգնութեան պետքը չունեն։ Աստիճանապարհ նրանք նետում են իրեն եռանդը եւ սերը Քրիստոսի նկատմամբ եւ խառնշտկում են [իրենց] այս աշխարհի գործերով (Բ Տիմոթեոս 2:4)։ Եթէ եկեղեցու առաջնորդները փորձեն իրենց հետ բերել փրկութեան, նրանք կ՛բարկանան եւ կ՛դառնանա։ Սատանան մուտք է գործելու նրանց մեջ, փսփսալով իրեն ականջին որ, ՛՛Մի լսիր նրանց! Նրանք ինչ՞ գիտեն։՛՛ Եւ ապա, վերջապես, նրանք նետվում են սատանայի եւ աշխարհի գիրկը։՛՛ ՛՛Ես թողել եմ եկեղեցին՛՛, նրանք ասում են – կարծես թէ եկեղեցին թողնելը միակ կատարած մեղքն է! Բայց նրանց սիրտը արդեն լքել է Քրիստոսին!

Սուրբ Գրքում կարդում ենք Ոզիա թագաւորի մասին երբ միայն տասնվեցը տարեկան էր։ Երբ երիտասարդ էր ՛՛ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին՛՛ (Բ Մնացորդաց 26:4)։ Զաքարեա մարգարեն իր հովիւն էր։ “ Եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նրան հաջողութիւն էր տալիս” (Բ Մնացորդաց 26:5)։ Եւ մեզ ասվում է որ, ՛՛Զարմանալի կերպով օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ։՛՛ Բայց հետո, ՛՛երբոր զրոացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ հանցանք գործեց իր Տեր Աստուծոյ դեմ՛՛ (Բ Մնացորդաց 26:16). Երբ զորացաւ, իր սիրտը այնքան հպարտացաւ որ ճանապարհից մոլորվեց! Եւ Տերը զարկեց Ոզիային եւ նա ՛՛բորոտ էր մինչեւ իր մահուան օրը՛՛ (Բ Մնացորդաց 26:21)։

Ոզիայի կեանքը մեզ տրուել է իբրեւ օրինակ։ Նա մի պատկեր է երիտասարդ մարդկանց եւ կանանց որ թույլ են տալիս փշերը խեղտեն Աստծոյ Խոսքը իրենց սրտերում։ Նրանք խեղտված են հոգսերով, ցանկանում են իրենց կարիքից աւելի դրամի, եւ հոգի-փչացնող զբաղմունքների, որ քաղցկեղի նման, քիչ-քիչ սպանում է մարմինը, նույնն են այդ փշերը որ շատ կամաց բայց հաստատօրեն խեղտում է նրանց հոգին որովհետեւ իրենք թույլ են տալիս։ Արդեոք՞ քո սերը պաղել է։ Արդեոք՞ աշխարհային ես դառնում։ Արդեոք՞ ապստամբ ես դառնում։ Արդոք՞ աւելի վատ վիճակի մեջ ես։ Oh, հեռացիր աշխարհից։ Հեռացիր ապստամբութիւնից։ Վերադարձիր։ Ապաշխարիր։ Ինչու՞ շարունակես այդպես երբ կարող ես խաղաղութիւն ունենալ Քրիստոսում։ - Եթէ դառնաս ապստամբութիւնից եւ իր ոտքերը ընկնես, նրա մոտ որ քեզ համար մեռաւ։

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի:՛՛ (Մատթեոս 24:12)

Սերմնացանի առակը տրվել է որպեսզի - ՛՛քննես քեզ եւ տեսնես թէ որ խումբին ես պատգանում։ Եթէ առաջի երեք խումբին ես պատկանում, պիտի դարձի գաս՛՛ - կամ գոնէ,՛՛Հիշիր թէ ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր՛՛ (Հայտնութիւն 3:3)։ Գոնէ քո կեանքդ նորեն հանձնիր Քրիստոսին եւ ապաշխարիր, նախքան դառնաս ՛՛փշոտ գետնով՛՛ մի անձ! (William Hendriksen, Th.D., The Gospel of Luke, Baker Book House, 1978, p. 429; note on Luke 8:14).

Պիտի ասես, ՛՛Օհ իմ Աստուած, դառնում եմ իմ հպարտութիւնից եւ ապստամբութիւնից! Oh Տեր, մաքրիր ինձ Քրիստոսի Արիւնով!՛՛ ՛՛Սուրբ սիրտ ստեղծիր ինձում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։ (Սաղմոս 51:10).

Խնդրեմ ոտնկաց երգենք թիւ 4 երգը։

՛՛Տուր սիրտդ ինծի,՛՛ կ՛ըսէ Հայր երկնաւոր,
   Զի այս է անգին նւեր մը Անոր,
Ուր որ ըլլաս մեղմիւ ը՛ըսէ քեզի,
   ՛՛Միայն վըստահէ եւ տուր սիրտդ ինձի,
՛՛Տուր սիրտդ ինձի, տուր սիրտդ ինձի,՛՛
   Ուր որ ես նոյն ձայնը կուգա քեզի,
Մութ աշխարհէն պիտի անցնիս լոյսի,
   Մեղմիւ կ՛ըրկին կ՛ըսէ, ՛՛Տուր սիրտդ ինձի։՛՛

՛՛Տուր սիրտդ ինձի՛՛, կ՛ըսէ Փրկիչ Որդին,
   Գութով կըկանչէ քեզ կրկին, կրկին,
՛՛Հիմա դարձիր, թող ընթացքըդ մեղքի,
   Քեզ համար մեռա, տուր սիրտդ ինձի։՛՛
՛՛Տուր սիրտդ ինձի, տուր սիրտդ ինձի,՛՛
   Ուր որ ես նոյն ձայնը կուգա քեզի,
Մութ աշխարհէն պիտի անցնիս լոյսի,
   Մեղմիւ կ՛ըրկին կ՛ըսէ, ՛՛Տուր սիրտդ ինձի։՛՛

՛՛Տուր սիրտդ ինձի՛՛, կըսէ եւ Սուրբ Հոգին,
   ՛՛Յանձնէ ունեցածդ Իմ պահող ձեռքին,
Առատապես կուտամ շընորհք ձըրի,
   Յանձնըւէ լըման, տուր սիրտըդ ինձի՛՛։
՛՛Տուր սիրտդ ինձի, տուր սիրտդ ինձի,՛՛
   Ուր որ ես նոյն ձայնը կուգա քեզի,
Մութ աշխարհէն պիտի անցնիս լոյսի,
   Մեղմիւ կ՛ըրկին կ՛ըսէ, ՛՛Տուր սիրտդ ինձի։՛՛
(“Give Me Thy Heart,” Eliza E. Hewitt, 1851-1920).

Եթէ դեռ փրկուած չես, աղաչում եմ քեզ դարձիր քո մեղքերից եւ վստահիր Հիսուսին։ Նա մեռաւ խաչին վրա քո մեղքերի համար։ Նա հարութիւն առաւ մեռելներից որպեսզի քեզ հաւիտեան կեանք տա։ Կ՛աղոթեմ որ վստահես Իրեն եւ ապրես Իրեն համար։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մարկոս 4:13-20.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Take My Life and Let It Be” (Frances R. Havergal, 1836-1879).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՐԴԵՈՔ՞ ՔՈ ՍԻՐՏԸ ՓՇՈՏ ԳԵՏԻՆ Է։

IS YOUR HEART THORNY GROUND?

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կսառչի:՛՛ (Մատթեոս 24:12)

(Բ Տիմոթեոս 3:1-5)

I.   Առաջին, Քրիստոսը ասաց երբ՞ այդ բոլորը կ՛լինի։ Մատթեոս 24։3

II.  Երկրորդ, ինչու՞ Քրիստոս ասաց որ դա կ՛պատահի։
Մատթեոս 24:10, 11, 12

III. Երրորդ, ովքեր՞ են նրանք որ պաղելու են։ Հակոբոս 1:8;
Մարկոս 4:15, 17; Բ Տիմոթեոս 2:4; Բ Մնացորդաց 26:4, 5, 16, 21;
Սաղմոս 51:10; Հայտնութիւն 3:3.