Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼ
ՇԱՏ ՆԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ENTERING THE KINGDOM
THROUGH MUCH TRIBULATION
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Ապրիլ 24, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 24, 2016

՛՛Այն քաղաքումն էլ աւետարանեցին, եւ շատերին աշակերտ շինեցին․ Եւ ապա ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք։ Աշակերտների սրտերը հաստատեցին, ու հորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մեջ․ Եւ թէ շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։՛՛ (Գործք Առաքելոց 14:20-22)


Այս վերջերս երկու երիտասարդներ ասացին որ ես պիտի դադարեմ խոսելու մեր եկեղեցու մեծ բաժանումից որ 25 տարիներ առաջ տեղի ունեցաւ։ Նրանք ասացին որ ես պիտի խոսեմ ապագայի մասին եւ չ՛խոսեմ այն ահաւոր բաների մասին որ մեր ժողովուրդը անցան անցեալում։ Ես միշտ ականջ եմ դնում քննադատութիւններին, հատկապես ընկերներից։ Եւ այս երիտասարդները իմ ընկերներն են։ Բայց նրանք շատ սխալ են! Բոլորովին սխալ! Իրականութեան մեջ այդ ահաւոր բաժանումից բաւականին չեմ խոսում։ Աստուած ցույց է տուել ինձ որ ես կրկին եւ կրկին եւ կրկին անգամներ պիտի խոսեմ – մինչեւ պատգամը ձեր սրտերում տպագրուի եւ փոխի ձեր կեանքը! Եւ ապա աւելի քարոզեմ դրա մասին! Այո, աւելի, աւելի ու աւելի – կրկին, կրկին եւ կրկին!

Պատմութիւնը շատ պարզ է։ Մենք այն ժամանակ մոտ 500 մարդիկ ունեինք մեր եկեղեցում։ Բայց մի ՛՛առաջնորդ՛՛ համոզված էր որ ես շատ բացասական եմ։ Նա ասում էր որ ես շատ պահանջներ ունեմ ժողովրդից։

Նա ինձ կոչեց դաժան եւ դիկտատոր, ինչու՞, որովհետեւ քարոզում էի ինչ որ Քրիստոսը քարոզեց - ՛՛Եւ ով որ իր խաչը վեր չ՛առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտը լինիլ՛՛(Ղուկաս 14:27)։ Ուրեմն չորս հարիւր հոգիներ լքեցին եկեղեցին, որպեսզի ՛՛հեշտ՛՛ կենաք ունենան։ Ինչ՞ պատահենց նրանց։ ՛՛Նախկին առաջնորդը՛՛ նրանցից միայն տասնչորս կամ տասնհինգին կարողացաւ պահել իր միայն-Կիրակի-առաւոտեան ժողով ունեցող փոքրիկ եկեղեցում։ Միւսները ցրվեցին։ Ոչ մեկը հաջողակ Քրիստոնեաներ չ՛դառձան, կամ մի երեւելի գործ չ՛կատարեցին Աստծոյ համար։ Իրենց հոգեւոր կեանքը չորացաւ, եւ աշնան տերեւների պես ցրվեցին։ Քրիստոս ասաց, ՛՛Ոչ ով որ ձեռքը մաճի վերա է դնում եւ ետեւին մտիկ անում, հարմար չէ Աստուծո արքայութեան համար։” (Ղուկաս 9:62)

Այո, ես կ՛քարոզեմ այն ՛՛39՛՛-ը անձինքների մասին որ փրկեցին այս շենքը։ Ես քարոզելու եմ այն չորս հարիւր հոգու մասին որ լքեցին եկեղեցին եւ աշխարհ գնացին! Այո, քարոզելու եմ! Որոշ ապստամպ եկեղեցու երեխաններից որ ուխտադրուժներ են ասում են թէ, ՛՛Նա մի ծերունի է քաղցկեղով բռնուած եւ շատ բան չի ասելու։՛՛ Դրա վրա հաշիւ չանեք! Դեռ մեռած չեմ! Եւ ես ատում եմ այն գաղափարը որ օրենքը պահելով կարելի է փրկուել եւ ատում նոր տեսակի աւետարանչութիւնը, այսօր նոյն չափ որ քառասուն տարի առաջ էի ատում! Այս ատելը ճիշտ բառ է։ Ատում եմ! ԱՏԵԼ- ատել! Մի սուրբ ատելութիւնով, որովհետեւ Քրիստոս ինքն էլ ատեց! Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Ատիր չարին, եւ սիրիր բարին՛՛։ (Ամովս 5:15)

Քրիստոս խոսքը ուղղեց տկար Լաւոդիկացիներին, անթինօմիաներին, ծոյլ արդի-աւետարանիչներին – Նա հետեւեալը ասաց, ՛՛Կ՛փսխեմ քեզ իմ բերանից՛՛ (Հայտնութիւն 3։16)։ Այո! ՛՛Քեզ փսխելու եմ իմ բերանից՛՛! ՛՛Հեռացնելու եմ քեզ իմ բերանից! Դուրս եմ թափելու! Դկ․ Չարլզ Ս․Րայրին այս համարին մասին ասաց, ՛՛Գաղջ կամ չեզոք կամ փոխզիջող ․․․եկեղեցին զզվելի է Տիրոջ համար, եւ Իր նպատակին վնասող՛՛։ (Ryrie Study Bible; note on Revelation 3:16)

Արդեոք՞ ինչն է Լաւոդիկէացիների գաղջ լինելու դարմանը։ Ինչպես՞ կարելի է բուժել նոր աւետարանիչների ծոյլութիւնը եւ ապստամբութիւնը։ Դեղը հետեւեալ համարի մեջ է։

՛՛Շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։ (Գործք Առաքելոց 14:22)

Պողոս Առաքեալ եւ իր օգնականը Բառնաբասը վերադարձան Լիստրա, Իկոնիոմ եւ Անտիոք։ Նրանք վերադարձան այդ քաղաքները որպեսզի նորահաւատ Քրիստոնեաներին սովորեցնեն։ Դկ․ Թովմաս Հէլի հետեւեալ մեկնաբանութիւնը կարդանք։ Նա ասաց,

      Բաւական չէ Աւետարանը մի տեղում միայն մեկ անգամ քարոզել։ Հարկաւոր է նոր հաւատացեալներին սովորեցնել եւ նրանց հաւատքը հաստատել։ Եւ սա ճիշտ նա է որ Պողոսը եւ Բառնաբասը կատարեցին։ Նրանք նոր [դարձի եկածներին] զգուշացրին որ Աստծոյ արքայութեան մեջ մտնելու համար նեղութիւններին պիտի դիմանան։ Եթէ ուզում են ժառանգակից լինեն Քրիստոսի հետ, պիտի Նրա հետ էլ տառապեն։ (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Chariot Victor Publishing, 1997; note on Acts 14:22).

Համար 23-ի մեկնաբանութիւնում, Դկ․ Հէյլը նշում է որ Պողոսը եւ Բառնաբասը նոր Քրիստոնեաննրին սովորեցնում էին։ Նա ասաց, այս եկեղեցինների մինչեւիսկ ՛՛երեցները նոր հաւատացեալներ էին՛՛։ Նրանք այս նոր հաւատացեալներին սովորեցնում էին որ ՛՛շատ նեղութիւններով պիտի մտնենք Աստծոյ արքայութեան մեջ՛՛ (Գործք Առաքելոց 14:22)։ Մաթիւ Հենրի մեկնաբանութիւնը այսպես է ասում, ՛՛Ոչ թէ նրանք պիտի, այլ մենք պիտի; հաշվի պիտի առնենք որ նրանք պիտի երկինք գնան եւ պիտի սպասելիք ունենան նեղութիւնների եւ հալածանքների ․․․ Միգուցէ մեկը մտածի թէ դա մի ցնցիչ բան է նրանց կ՛հոգնեցնի։ Ոչ ․․․ դա կ՛օգնի նրանց հաստատվեն, եւ Քրիստոսի համար ամրանան ․․․ ՛Բոլոր նրանք որ աստուածավախ կեանքեր են ապրում Հիսուս Քրիստոսի համար [կ՛տառապեն] հալածանքից՛ ․․․ բոլոր նրանք որ կ՛ուզեն Քրիստոսի աշակերտ լինեն իրենց խաչը պիտի կրեն։՛՛ (Matthew Henry’s Commentary on the Whole Bible; note on Acts 14:22).

Հիսուս, իմ խաչս առած, Թողնելով ամեն բան կ՛հետեվեմ Քեզ;
   Աղքատ, արհամարված, լքված, Դու, ուստի, իմ ամեն բանն ես։
Թող մեռնի ամեն ձգտում, այն ինչ փնտռել, հուսացել, եւ գիտակցել եմ;
   Դեռեվս ինչքան հարուստ եմ, Աստուած ու Երկինք իմս է!
(“Jesus, I My Cross Have Taken,” Henry F. Lyte, 1793-1847).

՛՛Շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։ (Գործք Առաքելոց 14:22)

I. Առաջին, վերակառուցում փորձանքի ժամանակ։

Համարը ասում է թէ, ՛՛Մենք շատ նեղութիւններից պիտի անցնենք որպեսզի Աստծոյ արքայութեան մեջ մտնենք։՛՛ Հունարեն ՛՛նեղութիւն՛՛ բառը թարգմանվում է ՛՛thlipsis՛՛։ Նշանակում է ՛՛ճնշում, տառապանք, բեռ, հուզմունք՛՛ (զորաւոր)։ Մտածեք Սուրբ Գրքի մեծ նախատիպ դարձի եկածներին։ Հակոբի դարձի գալը նրանցից մեկն է։

՛՛Եւ Հակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գոտեմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը ․․․ եւ նրա զստի ամոլաջիղը թուլացաւ նորա գոտեմարտած ժամանակը։՛՛ (Ծննդոց 32:24, 25)

Այն ՛՛մարդը՛՛ որ գոտեմարտեց Հակոբի հետ Աստծոյ Որդին էր, եւ Հակոբը ասաց, ՛՛Դեմ առ դեմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։ Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերա, երբոր Փանուէլիցն անցաւ․ եւ իր զստի վերա կաղում էր՛՛ (Ծննդոց 32:30, 31)։ Հակոբը իր բոլոր կեանքում կաղաց որովհետեւ իր դարձի գալու գիշեր վնասվեց, եւ իր անունը Հակբից փոխվեց Իսրաել ՛՛որ նշանակում է ՛նա մարտնչեց Աստծոյ հետ՛ ՛՛ (Ryrie Study Bible)։ Մտածիր քո դարձի գալու մասին։ Արդեոք՞ մարտնչեցիր Աստծոյ հետ։ Արդեոք՞ նախքան Քրիստոսին հանդիպելդ պայքար չունէիր։

Ապա մտածիր Պողոսի դարձի գալու մասին։ Նա հանդիպեց Քրիստոսին որ իրեն ասաց, ՛՛Դժուար է քեզ՛ խթանին քացի տալ՛՛ (Գործք Առաքելոց 9:5)։ Դկ․ Հենրի Մ․ Մորիսը բացատրում է թէ, նա ՛՛վարվում էր ինչպես մի կամակոր կենդանի, ապստամբելով այն ցաւի դեմ որ խթան էր պատճառ եղել իր զենքում՛՛(The Defender’s Study Bible)։ ՛՛Եւ դողալով ու զարհուրելով ասաց․ Տեր, ինչ՞ ես կամենում որ անեմ” (Գործք Առաքելոց 9:6)։ Պողոս երեք օրեր անցակացրեց կույրութեան ու ծոմապահութեան մեջ նախքան դարձի գալը (Գործք Առաքելոց 9:17)։

Ապա կարդացեք հիանալի դարձի եկած անձինքների մասին Քրիստոնեական պատմութեան մեջ – ինչպես Ագոստինը, Լութերը, Բունեանը, Վայթֆիլդը, Վեսլին եւ Սպերջենը։ Բոլորը անցան նեղութիւններից, տագնապներից, ճնշումներից, տառապանքից, մեղքով բեռնավորված եւ խորապես խանգարված – մինջեւ վստահեցին Փրկչին։ Արդեոք՞ դու կարծում ես կարելի է դարձի գալ առանց գոնէ մի քիչ մեղքի ճնշումը ու ցաւը եւ բեռի ծանրութիւնը զգալով։ Կարելի է սխալ որոշում կատարես։ Բայց ոչ ոք է ճշմարտապես դարձի գալու առանց մեղքի հանդիմանութիւնով անցնելով։ Չարը որոշ տղամարդկանց թելադրում է որ արտասվելը տկարութեան նշան է։

Ուրեմն նրանք ՛՛տղամարդկորեն՛՛ դիմադրում են հանդիմանութեան տակ մտնելուց։ Դա տղամարդկութիւն չի! Դա հիմար կամակորութիւն է – դիմադրելով Աստծոյ հոգու դեմ! Դիմադրելով Քրիստոսին որ մեռաւ խաչին վրա փրկելու մեզ։ Այդ մարդը մի Մուսուլմանից աւելի լաւ չէ, որ պայթեցնում է փոքրիկ երեխաններին, բռնաբարում կանանց, եւ սուրով երիտասարդ մարդկանց գլուխը կտրում։ Արդեոք՞ մինչեւ այսօր գոնէ մի կաթիլ արտասվել ես քո մեղքերիտ համար։ Մեկը կասէ ՛՛Երբեք դա չեմ անելու։՛՛ ՛՛Ինձ տկար չեմ ներկայացնելու։ Ես լացող մանուկ չեմ!” Եւ սա պարծանքով է ասում։ Ես կասեմ որ չարից աւելի լաւը չես – որ մերժեց Ամենակարող Աստծոյ ներկայութեան առաջ ծունկի գալու! Մի մարդ որ կ՛վախենա իր մեղքերի համար արտասվել, սրտով վախկոտ է՛՛։ Դա տղամարդկութիւն չէ։ Մի վախկոտ է որ սարսափում է Ամենազոր Աստծոյ ներկայութեան մեջ մեղքերը խոստովանի!

՛՛Շատ նեղութիւններով [չարչարանք եւ անհանգիստ սրտեր] պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։ (Գործք Առաքելոց 14:22)

II. Երկրորդ, օծութիւն չարչարանքներում։

Դարձի գալուն ժամանակ ոչ թէ միայն նեղութիւններ կան – այլ այդ նեղութիւնները գալիս են որ մենք հասունացած Քրիստոնեաներ դառնանք։ Պողոս Առաքեալ ասաց,

՛՛Նեղութիւնը համբերութիւն է գործում, համբերութիւնը՛ փորձառութիւնը, փորձառութիւնը՛ հոյս․ Հոյսն էլ չէ ամաչեցնում․ որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը՛ որ տրուեցաւ մեզ։՛՛ (Հռովմաեցիս 5:3-5)

Քրիստոսի Արեան հարցով ես բոլորովին հակառակ եմ Ջան Մաք Արթուրին հետ։ Նա այս կարեւոր նիւթին վրա շատ սխալ է! Սակայն իր տեսանկիւնը Հռովմայեցիս 5։3-5-ին մասին ճիշտ է։ Նա ասաց, ՛՛Նեղութիւն, մի բառ է որ օգտագործված է ճնշումի համար, եւ ձիթապտուղի ճզման կամ խաղողի հիւթը հանելու նման է։ Այստեղ ակնարկը կեանքի սովորական ճնշումների մասին չէ, այլ անխուսափելի դժուարութիւններն են որ Քրիստոսի հետեւորդներին համար է գալիս ․․․ այսպես նեղութիւնները հոգեւոր հարուստ օգուտներ են արտադրում․․․ համբերութիւն, այս բառը վերաբերում է տոկունութեան, այսինքն կարող լինել շատ ծանր բեռ եւ ճնշում տանել առանց պարտվելու ․․․Քրիստնեանրը կարող են փառք բերել այդ նեղութիւնների արտադրած արդիւնքներով՛՛ (The MacArthur Study Bible).

Նեղութիւնների հետեւանքով, ճնշումների եւ փորձանքների ու սրտաբեկումների մեջ, մենք աւելի զորաւոր Քրիստոնեաներ ենք դառնում։ Երբ լսեցի այդ երկու երիտասարդներին որ ինձ ասացին պիտի դադարեմ Օլիվասի բաժանման մասին խոսելուց, գիտէի որ Սատանայի ձայնն էր որ նրանց մտքի մեջ էր դրուած։ Գիտէի որ շատ սխալ են։ Եւ աւելի հաստատվեցի որ աւելի շատ պիտի քարոզեմ այդ ահաւոր փորձանքի մասին որ մեր հաւատարիմ ժողովուրդը անցան եկեղեցին փրկելու համար։ Ինչ՞ հոյս ունես դառնալ զորաւոր Քրիստոնեա եթէ պիտի մերժես ինքզինքդ անցնելու այդ տեսակ փորձանքներից։ Մենք, այդ ժողովուրդին որ փրկեցին մեր եկեղեցին, կոչել ենք ՛՛39՛՛ները։ 39 անձինք տառապեցին որպեսզի դուք այս գեղեցիկ եկեղեցին ունենաք։ Նրանք իրենց կեանքերը զոհեցին ձեզ համարը։ Ինչպես՞ ես կարող համարձակվել ինձ ասել դադարել դրա մասին խոսելուց! Արդեոք՞ մի բան զոհել ես Աստծուն համար։ Ոչինչ! Դուք չեք գնահատում ձեր ստացած բաներին համար! Եթէ մերժեք նեղութիւններն ու խաչը կրելը եւ զոհաբերութիւններ չկատարեք, երբեք չեք կարող զորաւոր Քրիստոնեաներ դառնալ, նման Տիկ․ Սալազարին, Քարլա Դիբաութին, Դկ․ Քէյգանի, Բեն Գրիֆիթի,Աբել Փրուդհամի, Պրն․Սանգի, կամ Տիկ․ Հայմերզի նման։ Դու երբեք լաւ Քրիստոնեա չես դառնալու եթէ քո կեանքդ չզոհես Հիսուս Քրիստոսի համար!

Ձեզանից ոմանց, Դկ․ Քէյգանի քարոզը իմ կեանքի մասին դիւր չի եկել։ Ոմանց կարծիքով շատ բացասական էր։ ՛՛Ինչու՞ պիտի ուզենաս այդ բոլորից անցնես։՛՛ Մտածել ես միգուցէ։ Այո, կասեմ ձեզ, եթէ ես այդ բոլորից անցած չ՛լինէի, այս առաւոտ այս եկեղեցին չէր լինելու! Եթէ ես այդ բոլորից անցած չ՛լինէի դուք էլ այստեղ չէիք լինելու! Դուք ՛՛եկեղեցու երեխանները՛՛ այստեղ չէիք լինելու! Ես ձեր ծնողներին դեպի Քրիստոս առաջնորդեցի։ Ես նրանց պսակը կատարեցի։ Ես հովվեցին նրանց եկեղեցու դժոխային ժամանակաընթացքում։ Դուք եկեղեցու երեխաններդ չէիք լինելու եթէ ես այդ բոլոր ցաւերից ու տառապանքից անցած չ՛լինէի!

Եկեղեցու երեխաններից միայն մեկը ծննդեան բացիկ ուղարկեց իմ ծննդեան 75-ամեակի առիթով! Բոլորը ՛՛39՛՛ները ինձ բացիկներ եւ շնորհակալութեան խոսքեր ուղարկեցին։ Բայց եկեղեցու միայն մեկ երեխա ինձ բացիկ ուղարկեց։ Նա մեր եկեղեցում ծնուած եւ փրկուած երեխաններից մեկն է։ Եւ նա այս բառերը գրեց իմ սիրտս ուրախացնելով,

Սիրելի Դկ․ Հայմերզ,

      Շնորհաւորում եմ 75-րդ տարեդարձդ։ Աստուած քեզ օրհնէ քո բոլոր հաւատարիմ ծառայութիւննրը Հիսուսին համար։ Ես երախտապարտ եմ Աստծուն քո նման հովիւ ունենալու համար! Շնորհակալ եմ որ մնացիր եւ Հիսուսի համար ես ապրում։ Քո կեանքը հիանալի վկայութիւն է Հիսուսի համար! Շնորհակալ եմ քո հավատարիմ Քրիստոնեա լինելու օրինակ ես։ Հիսուսի պատճառով քո կեանքը հիանալի է որովհետեւ ազդում է շատ ուրիշների կեանքին։ ՛՛Մնա անսասան, հաստատուն, եւ միշտ Տիրոջ գործին մեջ հարուստ։՛՛ Դկ․ Հայմերզ, դու ինձ հիշեցնում ես այս համարը, եւ իմ աղոթքն է որ այս եկեղեցին կ՛շարունակվի եւ կ՛շարունակվի մինջեւ հասնի քո տեսիլքին, որն է լինել Հիսուսի համար կրակոտ! Աստուած օրհնէ ու պահե քեզ, Հիսուսի անունին մեջ, (եւ նա ստորագրել է իր անունը)։ Իր անուան տակ նա գրել է Ա Հովհաննու 2։17 համարը,

՛՛Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է հաւիտեան։՛՛

Ես մնացած երեխանների վրա բարկացած չեմ։ Բոլորովին։ Ես միայն ձեր հոգինների համար կ՛վախենամ ։ Ես միայն կ՛աղոթեմ ձեզ համար, հաճախ բոլոր գիշերը։ Կ՛վախնամ ձեզ համար որովհետեւ գիտեմ որ,

՛՛Շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։ (Գործք Առաքելոց 14:22)

Գիտեմ եթէ չ՛գնահատեք ՛՛39՛՛ին – եթէ չ՛սիրեք նրանց եւ նրանց ինքնազոհութեան օրինակին չ՛հետեւեք – երբեք իմ երազած եւ տեսիլքիս, որը մի մեծ եւ զորաւոր եկեղեցի ունենալն է, մաս եւ բաժին չես ունենալու։ Եթէ մի անձ խստապարանոց է եւ ասում է,՛՛Ես երբեք այդ չեմ անելու,՛՛ վտանգի մնջ է Աստծոյ արքայութեան մեջ մտնելու։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Հանդիմանութիւններ ստացող մարդը՛ եթէ իր պարանոցը խստացնէ, հանկարծ կջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ (Առակաց 29:1)։ Հիսուս ասաց,

՛՛Արդ հիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա․ ապա թէ ոչ՛ կ՛գամ շուտով քեզ մոտ, եւ քո ճրագակալը կ՛շարժեմ իր տեղիցը եթէ չ՛ապաշխարես։՛՛(Հայտնութիւն 2:5)

Խնդրեմ ոտնկաց երգենք թիւ 3 երգը։

Հիսուսին համար, Հիսուսին համար! Իմ փկութեան զորթիւնս;
   Բոլոր իմ մտքերս ու խոսքերս եւ գործերս։ Բոլոր իմ օրերս ու ժամերս
Հիսուսին համար! Հիսուսին համար! Բոլոր օրերս ու ժամերս;
   Հիսուսին համար! Հիսուսին համար! Բոլոր օրերս ու ժամերս։

Թող ձեռքերս Իր հրամանը կատարեն, Թող ոտքերս Իր ճանապարհում վազեն;
   Թող աչքերս միայն Հիսուսին տեսնեն, Թող շուրթերս Իր փառքը պատմեն։
Հիսուսին համար! Հիսուսին համար! Թող շուրթերս Իր փառքը պատմեն։
   Հիսուսին համար! Հիսուսին համար! Թող շուրթերս Իր փառքը պատմեն:
Հիսուսին համար! Հիսուսին համար! Թող շուրթերս Իր փառքը պատմեն:

Աչքերս Հիսուսին վրա բեվեռած, ուրիշ բաներ չեմ տեսնում;
   Հոգուս տեսիլքը զմայլված է, Խաչեալով։
Հիսուսին համար! Հիսուսին համար! Խաչեալին նաելով;
   Հիսուսին համար! Հիսուսին համար! Խաչեալին նաելով;
(“All For Jesus” by Mary D. James, 1810-1883).

Քրիստոս մեռաւ խաչին վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Նա Իր Արիւնը թափեց քեզ մաքրելու քո մեղքերից։ Նա մեռելներից հարութիւն առաւ քեզ հաւիտենական կեանք պարգեվելով։ Իսկ հիմա Երկնքում Հոր Աստծոյ աջ կողմը նստած է։ Երբ դու դառնաս քո մեղքերից եւ վստահես Հիսուսին, Նա քեզ անմիջապես կ՛փրկի։ Եթէ կ՛ուզես Հիսուսի միջոցով փրկուելու մասին մեզ հետ խոսել, խնդրեմ Դկ․ Քէյգանին հետեվեց դահլիճի հետեվի սենեակը։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Գործք Առաքելոց 14։19-23
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Living For Jesus” (Thomas O. Chisholm, 1866-1960).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼ
ՇԱՏ ՆԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ENTERING THE KINGDOM
THROUGH MUCH TRIBULATION

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Այն քաղաքումն էլ աւետարանեցին, եւ շատերին աշակերտ շինեցին․ Եւ ապա ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք։ Աշակերտների սրտերը հաստատեցին, ու հորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մեջ․ Եւ թէ շատ նեղութիւններով պետք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։՛՛ (Գործք Առաքելոց 14:20-22)

(Ղուկաս 14:27; 9:62; Ամովս 5:15; Հայտնութիւն 3:16)

I.   Առաջին, վերակառուցում փորձանքի ժամանակ,
Ծննդոց 32:24, 25,30, 31; Գործք Առաքելոց 9:5, 6, 17.

II.  Երկրորդ, օծութիւն չարչարանքներում։
Հռովմաեցիս 5:3-5; Ա Հովհաննես 2:17; Առակաց 29:1;
Հայտնութիւն 2:5.