Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴԵՄԱՍԸ ԹՈՂԵՑ ԻՆՁ!

DEMAS HAS FORSAKEN ME!
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Ապրիլ 17, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 17, 2016

“Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց։”
(Բ Տիմոթեոս 4:10).


Այս մարդը, Դեմասը, Պողոսի միջոցով երեք անգամ Նոր Կտակարանում հիշվել է։ Նա Փիլիմոն 24 համարում կոչվել է Պողոսի գործակիցներից։ Բայց Կողոսացիս 4։14 համարում միայն հիշվել է։ Դկ․ Մաքգին ասաց,

Երբ Պողոս առաջին անգամ Դեմասից մեջբերում արաւ, նա նրան անուանեց գործակից։ Սակայն [Կողոսացիս 4։14] նա պարզապես ասում է, ՛՛եւ Դեմասը՛՛; ես կարծում եմ այս համարը նշանակում է որ Պողոսը այդ ժամանակամիջոցին մեջ նրա վրա վստահ [չեր]։ Նրանից հետո Դեմասը լքեց Պողոսին։ Ինչքան ցաւալի է։ (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, volume V, p. 365; note on Colossians 4:14).

Վերադառնանք մեր համարին, որ Առաքեալն ասաց,

“Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց։” (Բ Տիմոթեոս 4:10).

Հունարեն բառի ՛՛թողնել՛՛ թարգմանութիւնը նշանակում է ՛՛բառացիորեն լքել մի անձի որ սարսափելի վիճակի մեջ է՛՛։ (MacArthur Study Bible).

Անգամներ, դուք էլ տեսնելու էք մարդիկ որ այս նոյն գործն են անելու, այն ժամանակ երբ դուք գործում էք իբրեւ ճշմարիտ Քրիստոնեա։ Մի օր կնոջս ծննդեան հին նկարնեն էի նայում։ Քսան հինգ տարիներ առաջ էին նկարուած։ Հետաքրքիր է որ կինս հիմա էլ նոյնն է։ Բայց ես շատ աւելի եմ ծերացել, քաղցկեղի բուժումների հետեւանքով կշիռս շատ է բարձրացել։ Նկարներից մեկում կինս մի տասներկու հոգիանոց խումբի հետ էր նստած։ Տասներկուսից միայն երեք հոգիներն են եկեղեցի հաճախում – Իլիանան, Լեսլին եւ Պրն․ Փրուդհոմը։ Միւս ինը թողեցին մեզ։ Ճանաչելով ամենքին ես միայն կարող եմ ասել այն ինչ Պողոսը ասաց,

“[Նրանք] թողեցին ինձ եւ այս աշխարհքը սիրեցին։” (Բ Տիմոթեոս 4:10).

Այս համարը իրականութիւն ուներ եկեղեցու նաեւ այս ինը անդամների մասին։ Նրանք թողին մեզ եւ ախշարհք գնացին։ Արդեոք՞ նորեն պատահելու է։ Այո, իհարկէ կ՛պատահի։ Ամեն անձ այս եկեղեցում որ աշխարհքը սիրում է շուտ կամ ուշ թողնելու է եկեղեցին։ Նրանք որ կ՛մնան անկասկած կ՛տեսնեն իրենց պատկերը մի նկարում հիմա — եւ ապագայում կ՛տեսնեք մարդիկ որ ճանաչում եք եւ մեզ թողեցին ՛՛այս աշխարհքը սիրելով՛՛։ Մինչեւիսկ եթէ Աստուած մի հզոր արթնութիւն էլնբերի, եւ շատեր գան, իրականութիւն նա է որ ոմանք մեզ թողնելու են, ՛՛այս աշխարհքը սիրելով՛՛։

Այս ասելով չեմ ուզել որ դուք վատ զգաք։ Միայն կուզեմ ասել ձեզ որ անակնկալի չ՛գաք երբ դա պատահի։ Այս բառերը Սուրբ Գրքում տրուած է մեզ զգուշացնելու նպատակով։ Միայն Պողոս Առաքեալին չ՛պատահեց։ Քեզ եւ ինձ էլ պատահելու է։

“Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց։”

Ինչ՞ էր պատահում Դեմասին հետ։ Մատթիւ Հենրիի բացատրութիւնը այսպես է ասում, որ Դեմասը ՛՛հրաժարվեց ծառայութիւնից աշխարհիկ գործերի պատճառով, որոնցով նա ինքնիրեն զբաղեցրել էր ․․․Քրիստոսին եւ Իր խոսքը լքելով եւ մոռանալով, նա սիրահարվեց աշխարհին վրա։

Նոտա։ աշխարհքի սիրո պատճառով հաճախ կրոնափոխութիւն է լինում ճշմարտութիւնից եւ Հիսուս Քրիստոսի ճանապարհներից՛՛։ (նոտա Բ Տիմոթեոս 4:10-ից).

Դկ․ ՄաքԱրթուրը թէեւ Քրիստոսի Արեան մասին սխալ է, բայց կան բաներ որ ճիշտ է բացատրում։ Նա ասաց, ՛՛Դեմասը մի բարի եղանակի աշակերտ էր որ երբեք հաշվի չ՛առաւ իսկական Քրիստոսի նվիրմանը արժեքը։ (MacArthur Study Bible, ibid.) Այս տեսակ անձը նկարագրւած սերմնացանի առակի մեջ,

՛՛Նրանք ․․․ նրանք են, որ, երբ կ՛լսեն, խոսքը ուրախութիւնով ընդունում են․ սակայն սորանք արմատ չ՛ունին․ մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են՛՛ (Ղուկաս 8:13)։

Նրանք երբեք իսկական խոսակցութիւն չեն ունեցել։ Նրանք Քրիստոսում արմատ չեն ձգել։ Ուրեմն, երբ փորձութիւնը կ՛գա, եկեղեցուց կ՛հեռանան, եւ կ՛վերադառնան աշխարհիկ ճանապարհին։ Եւ այս հաճախ պատահում է փոփոխութեան ժամանակ։ Փոփոխման ժամանակը եկաւ Դեմասի համար երբ Պողոս բանտ նետվեցաւ։ Ամեն բան փոխվեց նրա համար։ Եւ այդ փոփոխման ժամանակ, ի՛հայտ եկաւ որ նա Քրիստոսում իսկական արմատ չ՛ուներ — եւ վերադարձաւ աշխարհք եւ լքեց Պողոսին։

Մենք այս տեսել ենք երբ երիտասարդներ աւարտում են համալսարանը։ Դա փոփոխութիւնների ժամանակ է։ Նրանք կարծում են որ ոչ ոք այդ վիճակից չէ անցել! ՛՛Վայ, վայ! Իմ առջեւս աշխատանք է դրւած! Չես կարող սպասելիք ունենալ ինձանից որ տառապեմ Քրիստոսի համար եւ հաւատարիմ մնամ! Դա լաւ էր երբ ես երեխա էի! Հիմա որ հասունացել եմ պիտի իմ զորութիւնս դնեմ իմ աշխատանքիս վրա։ Չեք՞ հասկանում։ Իմ աշխատանքն է! Օհ այո, կատարելապես հասկանում եմ! Գիտես, ես էլ ճիշտ նոյն վիճակից եմ անցել։ Մեր տարբերութիւն նա է որ ես շարունակեցի հետեվել Պողոսի օրինակին, իսկ դու խառնվեցիր այս աշխարհի հետ։ Տարբերութիւնը նա էր որ ես դարձի եկա — իսկ դու միայն կեղծ եւ մակերեսային ՛՛որոշում՛՛ կատարեցիր։ Երբ որ փորձվեցիր, արմատ չ՛ունեիր! Ես Քրիստոսի մեջ արմատ ունեի, իսկ դու չ՛ունեիր! Այդքան պարզ!

Կամ փորձառութիւնը գալիս է մի ուրիշ փոփոխման պարագայում։ Երիտասարդներ սիրահարվում են, միասին ժամադրւում են, եւ այդ ժամանակ է որ եկեղեցին մի կողմ են դնում եւ սուզվում աշխարհի մեջ։

Կամ կարելի է երբ երեխաներ ես ունենում։ Մտածում ես, ՛՛Ամենից անց, հիմա զաւակ ունեմ! Ինձանից սպասելիք չ՛պիտի ունենաս որ Տիրոջը հաւատարիմ լինել հիմա!՛՛Կարեւոր չէ որ մենք մնացածներս հաւատարիմ ենք մնացել եւ մեր երեխաններին ժողովների ենք բերել! Դու կարծում ես որ ոչ ոք այդ վիճակից չէ անցել! Բայց բուն պատճառը նա է որ Քրիստոսում արմատ չունես — քո դարձի գալդ կեղծ է եղել, ոչ իրական! Եթէ սխալ ճանապարհ ընտրես երբ համալսարանը աւարտեցիր, էլ երբեք չես գալու ճիշտ ճանապարհին մեջ։ Միգուցէ որոշ գործեր անես եկեղեցում, բայց երբեք Քրիստոսի զորաւոր զինւորը չես լինելու! Դու կարող էիր լինել! Բանաստեղծ Րաբերթ Ֆրաստի հայտնի խոսք ունի որ ասաց,

Այս պիտի մի հոգվոցով ասել
Ինչ որ մի տեղ, տարիներ եւ տարիներ առաջ;
Անտառում երկու բաժանված ճանապարհներ կային, եւ ես –
Ընտրեցի այն որ քիչ էր ճամբորդած,
Եւ դա մեծ տարբերութեան պատճառ եղաւ։
   (“The Road Not Taken,” Robert Frost, 1874-1963).

Երբ ընտրեցիր սխալ ճանապարհը, ետ դառնալ չկա։ Հիսուն-ութ տարւան ծառայութեանս տարիներում երբեք չեմ տեսել գոնէ մի անձ ետ դառնա! Գոնէ մեկը! Հիշիր, որ Դեմասը երբեք չ՛վերադարձաւ Պողոսին – եւ դու էլ չես վերադառնալու! Որ նշանակում է, փոփոխութիւնների մեջ շատ պիտի զգուշանաս ինչ ճանապարհ ես ընտրում! Աշխարհը քեզ ասում է որ կարող ես կեանքդ անգամներ վերստեղծես։ Բայց աշխարհը սուտ է ասում։ Ես չեմ տեսել մի կեանք որ նորեն բոլորովին վերաստեղծված լինի։ Մի կնոջ եմ ճանաչում որ շատ ջանք թափեց որ իր կեանքը վերաստեղծի։ Բոլոր ժամանակ որ իր տնում վարձւոր էի այդ մասին կ՛խոսեր։ Տարիներ փորձելուց հետո իր խելքը կորցրեց։ Իրական պատմութիւն! Սիրելի ընկեր, զգուշացիր ինչ ճանապարհ ես ընտրում! Այս կինը ասաց, ՛՛Եթէ Քրիստոսի ճանապարհը ընտրեմ, մի բան կ՛կորցնեմ! Մի թանկարժեք բան՛՛։ Բայց իր խելքը կորցրեց — ճիշտ ինչպես Դեմասը իր հոգին կորցրեց!

“Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց։”

Ես մի դարվա, երեք քարորդը ապրել եմ։ Երբ այդքան երկար ապրում ես կարող ես բազում դեմքեր որ քո կեանքիդ մեջ անցել են հիշես սիւնակների մեջ։ Սիւնակներ եւ սիւնակներ դեմքեր! Իսկ ինչ՞ են ասում այդ դեմքերը։ Երբ անցնում են իմ աչքիս առջեւից խավար ժամանակ, նրանք ասում են, ՛՛Չկա աշխարհում մի բան որ արժէ քո հոգիդ կորցնես! Հոգիտ կորցնես նրա համար! Խենթացել ես՞:՛՛ Այն հոգինները շշնջում են այդ եւ անհայտանում խավարի մեջ։

՛՛Լրիւ իմ կեանքը իմ առջեւս ունեմ,՛՛ դու կ՛ասես։ Դու չես լսում երբ ես քեզ ասում եմ դա միայն մի քանի ամիս է։ Այնքան արագ է անցնում որ չես հասկանա թէ ուր գնաց, երբ դու կանգնելու ես հաւիտենական լոյսի եզրին, շատ ուշ է վերաստեղծես քո կեանքը! Ոչ ոք է կարողացել անել դա, երբ նրանք մերժել են ընտրելու այն չ՛ընդունված ճանապարհը։ Հիշիր, Դեմասը երբեք չ՛վերադարձաւ! Կ՛ուզեմ մի քանի պատմութիւններ մի քանի նման մարդկանց կեանքից պատմել ձեզ։

Այս աղջկա հայրը քարոզիչ էր։ Նա եկեղեցում դաշնամուր կ՛նվագեր։ Մի շատ պարզ աղջիկ էր եւ արտակարգ մի բան չուներ նաելու։ Երբ մի վատ տղա իրեն նաեց, անմիջապես իրեն հետ գնաց եւ մոռացաւ այն հաւատքը որ երբեք չէր ճանաչել, գնաց նրա հետ, մինչեւ տղան իր սիրտը կոտրեց, եւ նա տանջվեց աշխատելով երկուսի ծախսը հայթայթելով։ Ես չէի կարող օգնել նրան։ Նա շատ ծերացած եւ տխուր էր լսելու բառերը։ Մի օր իրեն անձրեւին մեջ մեջքիս վրա կրելով հիվանդանոց տարա, ուր այնտեղ մեռաւ։ Նրա սիրտը դրանից շատ երկար տարիներ առաջ մեռած էր։ Նրա դաշնամուրը իմ հիւրասենեակում պահել եմ հիշեցնելու համար որ ինչ ճանապարհը նա ընտրեց։

Այս մարդը ագարակը թողեց, որովհետեւ նա հոր ամենամեծ տղան էր։ Նա գիտեր իր ուզեցածը, եւ ստացաւ, ամուսնացաւ մի հարուստ աղջկա հետ եւ շատ դրամ վաստակեց։ Իր ամուլ կինը շատ էր ուզում մի փոքրիկ աղջիկ ունենալ, ուրեմն նա գնեց իրեն համար մի աղջիկ։ Հիմա շատ դրամ ուներ։ Նա կարծում էր թէ ամեն բան կարող էր գնել դրամով! Ապա իր կինը մեռաւ։ Հետո աղջիկ սխալ ճանապարհների անցաւ։ Եւ վերջում իր մեծ տան մեջ միայնակ մնաց։ Նրան գտան իր ննջասենեակում ատրճանակը ձեռքին, կաթվածահար վիճակում։ Գնացի հիւանդանոց այցելութեան։ Չեր կարողանում խոսել։ Իր ձեռքը առա ձեռքիս որպեսզի աղոթեմ իրեն համար։ Բայց վայրի կենդանու նման գոռաց, այնքան բարձր որ չ՛կարողացա մտածել։ Հաջորդ անգամ որ տեսա իրեն, մի թանգագին դագաղի մեջ էր պառկած։ Մի ճանճ իր երեսին վրա նստեց։ Այդքան հարուստ լինելով հանդերձ, կեանք չուներ որ ճանճին հեռացներ։ Իր նկարչութիւնն իմ հիւրասենեակում պահում եմ որ հիշեմ ինչպես այն ճանապարհը որ պիտի ընտրեր, չ՛ընտրեց։

Անցած Կիրակի Դկ․ Քէյգընը իմ կեանքիս մասին ձեզ պատմեց։ Նա ասաց որ դա ՛՛պատերազմի, դաւաճանութեան եւ արգելքների տարիներ էր՛՛։ Միգուցէ, ձեզ այսպես երեւնա որ շատ դժւար, շատ երկար, եւ ձախողութիւններով լեցուն մի կեանք է։ Կարելի է որ մտածել էք թէ միգուցէ ես եմ կեանքի սխալ ճանապարհը ընտրել։ Գուցէ Դեմասը նոյնն է մտածել երբ Պողոսին բանտում շղթաններով տառապելուց է տեսել։ Ես եւ կինս եղել ենք Հռամի մութ բանտում։ Իրականութեան մեջ մենք մտանք այն բանտի խուցին մեջ ուր Պողոսը Բ Տիմոթեոսի թուղթը գրեց։ Եւ Դեմասը վախեցել էր որ ինքն էլ բանտն է ընկնելու։ Եւ Պողոսը այս սոսկալի բառերը գրեց,

“Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց։”

Բայց Դեմասը սխալ էր։ Եւ դու էլ ես սխալ։ Այս ճանապարհը, թէեւ դժւար, ինձ ուրախութեան պատճառ է եղել, ինձ պարգեւել է մի հիանալի կին որ բառերով անհնար է բացատրել, եւ ընկերութիւն որ երբեք չէի ունենալու եթէ այս ճանապարհը չ՛ընտրեի – երբ դեռ պատանի տղա էի։

Էրիք Բութ-Քլիբորնը, թոռն էր Վիլիամ Բութի (Փրկութեան Բանակի հիմնադիրը), նա քարոզիչի որդի էր։ Էրիքը Աֆրիկա գնաց իբրեւ Աստծոյ ժողովորդի միսիոնար։ Նա մեռաւ երկու շաբաթ հասնելուց հետո, իր կինը Լուսիլը հղի էր, եւ իրենց փոքրիկ աղջիկը միսիներական դաշտում ծնվեց։ Նա միայն 29 տարեկան էր։ Հետագայում իր կինը իր տխուր մահւան մասին գրեց իր գրքում ՛՛Հաւատարիմ Մինչեւ Ի՛մահ՛՛ ։ Նա գրեց այդ ժողովի մասին երբ ինքը եւ Էրիքը մասնակցեցին Աֆրիկա մեկնելուց առաջ։ Նրանք աղոթեցին եւ երգեցին Էրիքի մոր գրած երգ ։

Քո ոտքերիտ առջեւ վար կընգնեմ
Պահիր բարձր ինձ,
Տառապել, ապրել կամ մեռնել
Իմ խաչւած Տիրոջս համար։

Իր գրքում Էրիքի կինը գրում է նրա թաղման մասին։ Հարիւրաւոր բնիկ Աֆրիկացիներ որ երբեք Աւետարանը չէի լսացել եկան տեսնելու Քրիստոնեական թաղում։ Նա գրեց, ՛՛Ապա, աղոթքից հետո, դագաղը փակվեց եւ մեխերով ամրացվեց։ Կարող եք պատկերացնել այն սրտի ցաւը որ ամեն մի մուրջ ինձ պատճառ էր լինում՛՛։ Ապա գրում է, ՛՛Ես գիտակցեցի որ միսոներական գործի հաջողութիւնը կախված է նահատակների այն բանակին որ իրենց կեանքը դրին [միսոներական] դաշտին մեջ կործանւող հոգիների համար որոնց նրանք շատ սիրեցին։ Ասվել է որ մի միայնակ գերեզման հեռու երկրում հաճախ աւելի մեծ ազդեցութիւն է թողնում բնիկ մարդկանց կենաքերի եւ սրտերի վրա քան բոլոր մի կեանք ջանք; մի պարզ փայտեա խաչ մի թումբի վրա աւելի բարձր է խոսում քան բազում բառեր։՛՛

Էրիք Բութ-Քլիբորնը միայն 29 տարեկան էր երբ մտաւ միսոներական դաշտի մեջ, այնտեղ ուր Քրիստոնեութիւնը անծանոթ էր։ Նա միայն երկու շաբաթ ապրեց իր հասնելուց հետո։ Միայն պատգամը որ բերեց իր կեանքն էր, որը մի ուրիշի միջոցով ասվեց իր թաղման ժամանակ, երբ հարիւրաւոր չ՛փրկուած տեղացիներ լսեցին։

Բայց այդ փոքրիկ թաղումը եղաւ Քրիստոնեութեան սկիզբ Բորքինա Ֆասօում։ Այսօր Աստծոյ Ժողովուրդը Աֆրիկայի այդ շրջանում Էրիք Բութ-Քլիբորնին հիշում են իբրեւ հաւատքի հերոս, որ իր կեանքը տուեց Աստծոյ կանչին հետեւելով։ Այսօր Աստծոյ Ժողովուրդ եկեղեցին ամենամեծ բողոքական դավանութիւնն է այնտեղում։ 4,500-ից աւելի եկեղեցիններ եւ քարոզիչներ, 1․2 միլիոն Քրիստոնեա Աֆրիկացիններին ծառայում են։ Էրիքի կարճ կեանքը Քրիստոսին ճանարեցրեց հազարաւորներին Աֆրիկայի այդ շրջանում ուր ոչ մի ուրիշ սպիտակ մարդ դրանից առաջ չէր եղել։

Մի քանի օր առաջ երբ այս պատմութիւնը կարդացի, մտածեցի պիտի ձեզ հետ բաժնեկցեմ։ Եթէ հիմա անցնում ես որեւէ տեսակ նեղութիւնից, մի օր Քրիստոս քեզ վարձատրելու է։ Հոյսով որ հեշտ ճանապարհից, որ Դեմասը ընտրեց Պողոս Առաքեալին լքելով բանտում, հետ վերադառնաս։ Կարդա Բ Տիմոթեոս 4։17։ Լսիր Պողոս Առաքեալին Դեմասի լքելուց հետո երբ շղթաների մեջ էր։

՛՛Իսկ Տերն ինձ մոտ կանգնեց, եւ զորացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն ․․․՛՛ (Բ Տիմոթեոս 4:17)

Երիտասարդ աղջիներ եւ տղերք, լինի որ հետեւեք Պողոսի օրինակին! Թող որ Պողոսի տեսիլքը մերն անենք! Հոյսով որ օգնեք մեր եկեղեցին դարձնենք մի փայլուն քաղաք բլուրին վրա աշխարհում, ՛՛որ բոլոր հեթանոսները լսեն՛՛ Աւետարանը! Երիտասարդ տղաներ, մտածեք ինչ է կարող լինի մեր եկեղեցին, եւ Աստծոյ շնորհքով ինչ է լինելու! Երիտասարդ աղջիկներ, ամենալաւը տուեք Քրիստոսին!

Քո երիտասարդութիւնդ եւ զորութիւնտ տուր Քրիստոսին! Եղիր Էրիք Բութ-Քլիբորնի նման! Քո կեանքի արիւնը տուր Փրկչին։ Ոչինչ մի խնայիր! Տուր Քրիստոսին ինչ որ ունես! Գնա ծառայութեան մեջ! Գնա միսիոներական դաշտը! Թող աշխարհը քեզ հիմար կոչի! Գնա եւ երիտասարդներին բեր որ Աւետարանը լսեն! Տուր Քրիստոսին ամենալաւը որ ունես!

Խնդրեմ կանգնեք եւ երգենք թիւ 7-ը երգը!

Լեցուր իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ, Թող որ միայն տեսնեմ Հիսուսին այսօր;
   Թէեւ անցնեմ մահուան շուքից, Քո չ՛մարող փառքը ինձ շրջապատում է։
Լեցուր իմ տեսիլքս, Երկնային Փրկիչ, որ Քո փառքովդ իմ հոգիս փայլի,
   Լեցուր իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն Քո Սուրբ Պատկերը ցոլած է իմ վրա։

Լեցուր իմ տեսիլքս, ցանկութիւնս դեպի Քո փառքը լինի; իմ հոգու ներշնչում,
   Քո կատարելութեամբ, Սուրբ սիրով, իմ ճանապարհը լեցուր քո լույսով։
Լեցուր իմ տեսիլքս, երկնային Փրկիչ, որ Քո փառքով հոգիս փայլի։
   Լեցուր իմ տեսիլքս, բոլորը տեսնեն Սուրբ Պատկերիտ արտացոլումը վրաս,

Լեցուր իմ տեսիլքս, թոյլ մի տուր մեղքի շվաքը քո փայլը նսեմացնի,
   Թոյլ տուր միայն Քո օրհնեալ դեմքը տեսնեմ, հաւիտեան շնորհքտ վայելեմ,
Լեցուր իմ տեսիլքս, երկնային Փրկիչ, Քո փառքով հոգիս փայլի։
   Լեցուր իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն Քս Սուրբ պատկերը շողած իմ վրա։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Խնդրեմ կանգնած մնացեք։

Այսօրւա պատմութիւները բոլորը ճշմարտութիւն են։ Այդ կինը որ իր հոր եկեղեցուց փախաւ եւ ամուսնացաւ վատ տղային հետ եւ փչացրեց իր կեանքը իմ խորթ հորս մայրն էր։ Հարուստ մարդը որ ինքնիրեն բանտարկեց ննջասենեակում ատրճանակը գլխի,ն իմ հորեղբայրս էր։ Այն կինը որ խելքը կորցրեց, ինքնութիւնը չեմ կարող հայտնել քանի որ դեռ կենդանի է։

Նրանք էլ մի ժամանակ երիտասարդ էին, ճիշտ ձեր նման։ Բայց թոյլ տուին իրենց կեանքը անցնի առանց Քրիստոսոի փրկութիւնով։ Նրանք այնքան Քրիստոսին ՛՛ոչ՛՛ ասին որ դարձաւ սովորութիւն, մի ուժեղ սովորութիւն որ Աստուած էլ իրենց թողեց իրեն ճակատագրին։

Երիտասարդներ, թողութիւն խնդրեք! Դարձեք ձեր անաստուած կեանքից – եւ եկեք Հիսուս Քրիստոսին, Աստծոյ Որդուն։ Վստահեք իրեն։ Նա կ՛մաքրի ձեզ իր Սուրբ Արիւնով։ Նա երկնքում Աստծոյ աջ կողմը նստած սպասում է։ Վստահիր Հիսուսին եւ փրկուիր վատնուած կեանքից եւ անյոյս հաւիտենականութիւնից!

Խնդրում եմ բոլորդ ձեր աչքերը փակեք։ Եթէ ուզում էք սովորել Հիսուսին վստահելու մասին, խնդրեմ հետեւեք Դկ․ Քէյքանին եւ Ջան Քէյգանին։ Նրանք ձեզ մի լուռ սենեակում կ՛առաջնորդեն ուր կարող էք խոսել եւ աղոթել։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Բ Տիմոթեոս 4։10-17:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“I’d Rather Have Jesus” (words by Rhea F. Miller, 1922;
music composed by George Beverly Shea, 1909-2013).