Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՄԻ ՄԱՐԴԻ ՆԿԱՐԱԳՐԻ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ —
|
Ինչպես՞ ենք կարող մի մարդի արժեքը չափենք։ Աշխարհը չափում է դրամով։ Բայց Հիսուս ասաց, ՛՛Մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը՛՛ (Ղուկաս 12:15)։ Դրամը չէ, տիտղոսը, կամ համբաւը, կամ հաճոյքը չէ – որ իսկական արժեքը ցույց է տալիս։ Ապա ինչն՞ է։ Մեր համարը ասում է,
՛՛Եթէ նեղութեան օրը թուրացար, ոյժդ նեղ կ՛լինի։՛՛ (Առակաց 24:10).
՛՛Թշուառութիւն՛՛ նշանակում է ՛՛մի ժամանակամիջոց որ ամեն բան քեզ դեմ է։՛՛Նուաղել՛՛ այսինքն ՛՛հրաժարվել՛՛։ Մաթիւ Փօօլի մեկնութիւնը այսպես է, ՛՛Սա մի նշան է, Քրիստոնեայի զորութիւնը եւ քաջութիւնը հայտնվում է նեղութեան մեջ։՛՛ Մի անձ քննվում է իր գործերով երբ խնդիրները իր դեմ են! Ջենիվա Սուրբ Գրքի Ուսումնասիրութիւնը 1599 գրում է, ՛՛Մարդ իր զորութեան փորձառութիւնը չունի մինչեւ այն ժամանակ որ նեղութեան մեջ է ընկնում՛՛։ (note ‘b’ on Առակաց 24:10).
Դա է մարդի ճշմարիտ փորձը – ոչ թէ երբ ամեն բան պայծառ է, այլ երբ ամեն բան մութ է։ Այդ փորձով, մեր հովիւը Դկ․ Հայմերզը օրինակելի Քրիստոնեա է! Նրա կեանքը լեցուն է եղել դժբախտութիւններով։ Թէեւ տկար է զգացել իրեն, բայց երբեք տեղի չէ տուել։ Դկ․ Բաբ Ջոնզը, . (1883-1968) ասաց, ՛՛Քո նկարագրի փորձաքարը կարող է քեզ կանգ առնելու պատճառ լինի։՛՛ Թույլ տուեք ուրիշ տեսակ բացատրենք։ ՛՛Քո նկարագրի փորձաքարը այն է ինչ քեզ չի թողնի կանգ առնես։՛՛ ՛՛Եթէ ոչինչ չէ կարող քեզ կանգ առնել տա, ուրեմն դու մեծ նկարագրի տեր մարդ ես։՛՛ Եւ մեր հովիւը այդ նկարագիրը ունի!
Այս գիշեր մենք նշում ենք նրա 75-րդ ծննդեան ամեակը։ Իր կեանքի մեծ մասը դժբախտութիւններով են անցել։ Դեպքերը իր հակառակն եղել։ Մարդիկ իր դեմ են եղել։ Բայց նա միշտ իր ճանապարհն է շարունակել։ Իր զորութիւնով չէ եղել։ Իր կեանքի համարն է եղել Փիլիպեցիս 4։13, ՛՛Ես կարող եմ ամեն բան ինձ զրրացնող Քրիստոսով։՛՛ Այս գիշեր մենք պատվում ենք մեր հովիւին — եւ շնորհակալ ենք Քրիստոսից!
Կուզեմ պատմել ձեզ Դկ․ Հայմերզի կեանքից, թէ ինչ բաների դեմ է կանգնել նա։ Նրա կեանքը զորութեան, դիմադրութեան եւ հաղթութեան մի պատմութիւն է Քրիստոսի միջոցով! Ձախողութիւնների խորութիւնը ցույց է տալիս նրա զորութեան խորութիւը։
Մինչեւիսկ իր կեանքի մանուկ հասակը լեցուն էր եղել ձախողութիւներով։ Նա Քրիստոնեա ընտանիքի մեջ չէ մեծացել։ Իրականութեան մեջ նա եկել է մի խախտված տնից։ Երկու տարեկանում իր հայրը լքել է իրեն։ Նրա մայրը, Սեսիլիան, սիրեց եւ խնամեց իրեն մինչեւ իր տասներկու տարեկան հասակը։ Ապա նրանից հետոյ անգամներ եւ անգամներ տեղափոխվել է տարբեր բարեկամների հետ ապրելով։ Նա 22 տարբեր դպրոցներ է փոխել մինչեւ իր միջնակարգ դպրոցի աւարտելը։ Դպրոցում միշտ համարվել է ՛՛նոր աշակերտ՛՛ - դրսեցի։ Իր կեանքում եղել է ՛՛իսկական որբ՛՛ - առանց պաշտպանութեան, սիրո կամ խնամքի։
Մինչեւիսկ այն ժամանակ էլ, Աստուած իրեն համար բարի էր։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Բարի է Տերը ամենի համար․ ու նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերա է՛՛ (Սաղմոս 145:9)։ Աստուած հոգ է տանում իր զաւակների համար, նոյնիսկ նախքան նորանց փրկուելը։ Դկ․ Հայմերզի դասախոսութեան եւ դրամայի դասատուն , Րէյ Ֆիլիփսը, նկատեց նրա շնորքը դերակատարութեան եւ խոսակցութեան մեջ։ Նա հետաքրքրվեց մեր հովիով եւ անկեղծորեն հոգ տարաւ նրա համար։ Պրն․ Ֆիլիփսը բարի եւ սիրալի էր նրա հետ։ Բայց ուրախեմ որ հետագայում Դկ․ Հայմերզը տեսաւ որ թատրոնը դատարկութիւն է եւ դարձաւ Բարի Լուրի քարզիչ!
Դկ․ Հայմերզը եկեղեցում չէ մեծացել։ Նորմալ ընտանիք չէ ունեցել։ Եթէ ունենար, նա կ՛լիներ արտագնա եւ հաղորդասեր – արտաքնահայաց։ Բայց այն բոլոր տեղափոխութիւնները եւ մերժումները իրեն դարձրին ներահակող։ Նա լրջորեն ինքնիրեն քննեց, եւ մտածեց Աստծոյ մասին։ Կարելի է չ՛մտածեք որ Դկ․ Հայմերզը ներահակող է, քանի որ շատ լաւ է քարոզում, եւ ժողովրդի հետ շփվում է։ Բայց ներքուստ նա մի զգայուն անձ է, եւ տեղեակ է իր տկարութիւնից։ Նա հենված է Աստծոյ վրա ոչ թէ իր վրա։
Իր կեանքի ձախողութեան մեջ, Աստուած ուղարկեց Իր սերը որուն ես կ՛կոչեմ ՛՛շնորհքի պատուհաները՛՛։ Մեր հովիւի երկու հարեւաններն Դկ․ Մաքգօան եւ իր տիկինն էին։ Նրանք շնորհքի մի պատուհան էին նրա համար։ Իր հանդեպ բարի էին եւ կ՛հրաւիրէին իրեն ընթրիքի։ Իրենց հետ եկեղեցի կ՛տանէին, որտեղ նա դարձաւ Մկրտչական։ Աստուած մեր հովիւին համար բարի էր երբ նա մի միայնակ երիտասարդ էր։
Երբ Դկ․ Հայմերզը պատանի էր որոշեց իր բարեկամների նման չ՛լինի։ Նրանք խմում ու հայհոյում էին։ Նա վճռել էր եկեղեցի գնալ եւ Քրիստոնեական կեանք ապրել։ Բայց դեռ դարձի եկած չէր։ Դեռ նման էր Աբրահամին երբ Աստուած իրեն կանչեց, ՛՛Գնա երկրիցը, եւ քո ազգականներիցը ․․․որ ես քեզ ցոյց կ՛տամ՛՛ (Ծննդոց 12:1)։ Եւ
՛՛Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցաւ հնազանդ եղաւ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր․ եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։՛՛ (Եբրայեցիս 11:8).
Աբրահամը բոլորովին չ՛գիտեր Աստծոյ ծրագիրը։ Նա դեռ դարձի եկած չէր։ Բայց ՛՛հնազանդեց եւ դուրս ելաւ։՛՛ Նոյնը կատարեց Դկ․ Հայմերզը։ Նա դարձի եկած չէր։ Բայց կեանքը փոխեց։ Աստուածաբաները դորան կոչում են ՛՛հաւատք նախքան հաւատք՛՛ - պատասխանել Աստծուն նախքան դարձի գալը։
Մեր հովիւը ոչ մի աջակցութիւն կամ գովասանք չ՛ստացաւ եկեղեցի գնալուն համար։ Նրա բարեկամները ծաղրեցին իրեն կանչելով, “Robert’s religious.” ՛՛կրոնական Րաբերթ՛՛։ Բայց մեր հովիւը այդ ծաղրանքներով հանդերձ Աստծոյ կանչին հետեւեց։ Մեր թեման նշում է, ՛՛Եթէ նեղութեանդ օրում նվաղես, նշանակում է քո զորութիւնդ քիչ է՛՛։ Փառք Աստծոյ նա չ՛նվաղեց։ Իր զորութիւնը քիչ չէր, որով Աստուածանից էր իր զորութիւնը!
Հիսուս ասաց, ՛՛Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթէ Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չ՛քաշէ նորան՛՛ (Հովհաննես 6:44)։ Ինչ՞ է նշանակում քաշել։ Սովորաբար մենք մտածում ենք որ Աստուած իջնում է անձի հոգու վրա երբ նա վստահում է Քրիստոսին, կամ անմիջապես իր դարձի գալուց հետո։ Բայց դրանից շատ աւելի երկար ժամանակ առաջ է Աստուած քաշում։ Երբ Աստուած օգտագործեց Մաքգաններին Դկ․ Հայմերզին եկեղեցի բերելու, դա քաշելու աշխատանքի մի մասն էր։
Տասնեոթ տարեկանում Դկ․ Հայմերզը լսեց իր հովիւին Դկ․ Մէյփլզին որ ասաց, ՛՛Մի երիտասարդ կա այստեղում որ պետք է իր կեանքը ծառայութեան նվիրի՛՛։ Դկ ․ Հայմերզը սիրում էր իր հովիւին եւ ուզում էր նրա նման լինել։ Ով՞ էր այդ միտքը նրա մտքին մեջ դրել։ Աստուած էր։ Նա իր կեանքը նվիրեց ծառայութեան։ Ով՞ նրան շարժեց կատարելագործել այդ։ Աստծոյ քաշելու գործի մի մասն էր դա։ Թէեվ առաջին քանի քարոզները շատ անհաջող էին, բայց նա շարունակեց։ Նա նպատակն էր Չինաստանում միսիոնար դառնալ։ Ուրեմն գնաց Առաջին Չինական Մկրտչական Եկեղեցին։ Դա էլ էր Աստծոյ քաշելու գործի մի մասը։
Մեր հովիւը 1961-ի Աշնանը Բայօլա համալսարանը ընդունվեց։ Դկ․ Չարլզ Ջ․ Վուդբրիջը մեկ շաբաթ քարոզեց եկեղեցում։ Նա ծնվել էր Չինաստանում։ Նա լքել էր Ֆուլեր ճեմարանը որով լիբերալիզմը արդեն մուտք է մտել այնտեղում։ Ուրեմն, այդ երկու պատճառներով, Դկ․ Հայմերզը հրապուրված էր այս խոսնակով եւ ուշադրութեամբ լսեց նրան։ Ով՞ էր ծրագրել դա։ Աստուած էր! Այդ ծառայութիւնների մեջ Դկ․ Հայմերզը երգեց Չարլզ Վեսլի երգը, ՛՛Հիանալի սեր! Ինչպես՞ կարելի է որ Դու ով իմ Աստուած, ինձ համար մեռնես!՛՛Նա տեսաւ որ Հիսուս իրեն սիրեց եւ մեռաւ իրեն համար։ Երբ լսում էր Դկ․ Վուդբրիջին քարոզը, Սեպտեմբեր 28,1961-ի առաւոտեան 10։30-ին, Դկ․ Հայմերզը հանձնվեց Քրիստոսին եւ դարձի եկաւ!
Այսպիսով, նա սկսեց իր Քրիստոնեական կեանքը։ Հեշտ չէր։ Պիտի համալսարան գնար, որը դժվար էր իրեն համար։ Իր բարեկամները համալսարան չէին գնացել։ Ոչ դրամ ուներ եւ ոչ էլ քաջալերանք։ Մտածեց չի կարողանալ շարունակել։ Բայց միսիոնար դառնալու համար նա պիտի գնար, ուրեմն որոշեց գնալ։ Աստուած իրեն իր կեանքի համարը տուեց, ՛՛Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով՛՛ (Փիլիպեցիս 4:13)։ Քրիստոսի զորութիւնով, նա կատարեց այն ինչ զգացել էր չէ կարող անել! Նա օրւան ընթացքում աշխատում էր եւ գիշերները քալեջ էր գնում — նաեւ տարիներ, եկեղեցում երկար ժամեր աշխատեց։ Ճանապարհը երկար եւ դժւար էր, բայց նա չ՛նվաղեց։ Նա ոչ թէ միայն երկու բարձրագոյն կրթութիւն ստացաւ, այլ երեք դոկտորանտներ էլ վաստակեց։ Քրիստոսում նա զորութիւն ուներ։ ՛՛Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ՛լինի՛՛(Առակաց 24:10)։ Բայց Քրիստոսում, նրա զորութիւնը մեծ էր։
Դկ․ Հայմերզը խնդրեց ինձ հիշեմ մի ուրիշ անձի էլ, մի միջահասակ կին իր աշխատանքի վայրում որ մեքենագրուհի էր։ Դկ․ Հայմերզը չափազանց ճնշուած էր զգում իրեն գիշերային դպրոցի երկար տարիների ընթացքում։ Այս կինը, Գուէն Դէվլին անունով, ամեն գիշեր աշխատանքից հետո կ՛խոսար եւ կ՛քաջալերեր իրեն։ Անգամներ ինձ ասել է որ առանց իրեն չեր կարողանալ շարունակել։
Չինական եկեղեցում, Դկ․ Հայմերզը իր հովիւի, Դկ․ Թիմոթի Լինի (1911-2009), ձեռքի տակ աշխատեց։ Նա Սուրբ Գրքի հմուտ գիտնական էր։ Մի սուրբ մարդ որ հաւատացած էր Քրիստոնեութիւնը մի արտաքին կեանք չէ, այլ իրական ապրելակերպ։ Աստուած մեր հովիւին դրեց Դկ․ Լին-ի ձեռքի տակ որպեսզի իրեն դաստիարակելով դարձնի Աստծոյ զորաւոր մարդը, նրա նման։
Այդ տարիները հեշտ չէին։ Դկ․ Հայմերզը միակ սպիտակ երիտասարդն էր եկեղեցում։ Աշխատանքը ծանր էր, Ուրբաթ եւ Շաբաթ գիշերները, եւ բոլոր Կիրակի օրերը քարոզում եւ ուսուցանում էր։ Դաստիարակչութիւնը խիստ էր, բայց դեպի բարին էր։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ՛՛ (Երեմիայի Ողբերը 3:27)։ Աստուած օգտուեց դրանից դարձնելու իրեն Աստծոյ զորաւոր մարդը։ Սա էր իր իսկական ճեմարանը։ Տերը այդ ժամանակամիջոցից օգտուեց ցույց տալու իրեն թէ ինչ է իսկական Քրիստոնեական ծառայութիւնը։ Այդ տարիները դժւար տարիներ էին։ Ճանապարհի դժվարութիւնը ցույց է տալիս մեր հովիւի նկարագիրը։ Դկ․ Հայմերզը չ՛նվաղեց։ Դժվար էր ճանապարհը – բայց մեծ է զորութիւնը!
Չինական եկեղեցին Հարաֆային Մկրտչական եկեղեցի էր։ Ուրեմն Դկ․ Հայմերզը գնաց Հարաֆային Մկրտչական եկեղեցին։ Բայց դա մի լիբերալ ճեմարան էր որ դասատուները հարձակվում էին Սուրբ Գրքի վրա։ Աստուած սովորեցրեց մեր հովիւին որ Սուրբ Գրքին համար կանգնի, թէեւ նա միայանակ էր բայց պիտի կանգներ նրանց դեմ։ Աստուած այդ միայնակութեան մեջ իրեն զորացրեց եւ հանգստացրեց։ ՛՛Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով՛՛ (Փիլիպեցիս 4:13)։
Իբրեւ քարոզիչ, Դկ․ Հայմերզը քաջ եւ հաւատարիմ էր։ Այսօր որոշ քարոզիչներ հեշտ ճանապարհն են ընտրում։ Նրանք ոչ մի բան չեն ասում եւ ոչինչ չեն անում։ Նրանք Իսրաելի քարոզիչների նման են երբ Երեմիան ասաց,
՛՛Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են ․․․ ասելով՛ խաղաղութիւն, խաղաղութիւն․ քանի որ խաղաղութիւն չ՛կա։՛՛ (Երեմիա 6:13, 14).
Բայց Դկ․ Հայմերզը ճշմարտութիւնը խոսեց երբ հեշտ չէր։ Նա կանգնեց լիբերալիզմի դեմ Հարաֆային Մկրտչական ճեմարաներում։ Նա մի գիրք գրեց ցուցաբերելու նրանղ, անգամներ եւ անգամներ գրականութիւններ ղրկեց բոլոր եկեղենինների համար։ Այսօր այդ ճեմարանները պահպանողական են դարձել։
Նա կանգնեց antinomianism դեմ – մի գաղափար որ սովորեցնում է թէ կարելի է լինել Քրիստոնեա եւ մեղքի կեանք ապրել։ Նոր-աւետարանակաները Կիրակի օրերը եկեղեցի չէին գնում – պարահանդեսների մասնակցում, մարիուանա ծխում, եւ ապորինի կեանք ապրում սեռային հարաբերութիւն ունենալով առանց ամուսնանալու։ Դկ․ Հայմերզը թէ անցեալում – եւ թէ հիմա – ուսուցանում է թէ նրանք որ այսպես են ապրում Քրիստոնա չեն!
Մեր հովիւը վիժումի դեմ կանգնեց։ Հեշտ գործ չէր։ Դկ․ Հայմերզը վիժման կլինիկների առջեւ նստեց, երբ ոստիկաները փողոցի դեմ կանգնած էին, եւ նա ինքնիրեն ծեծի եւ բանտի վտանգի մատնեց։ Մեր եկեղեցին երկու վիժումի կլինիկների փակման պատճառ եղաւ։ Ձախողութիւնները մեծ էին, բայց Դկ․ Հայմերզը չ՛տկարացաւ։ Ինչ Աստծոյ մարդ!
Հալիվուդը մի հայհոյական ֆիլմ պատրաստեց ՛՛Քրիստոսի Վերջին Փորձութիւններ՛՛ անունով։ Ճիշտ է որ շատեր համաձայն չէին այս ֆիլմին հետ, բայց միայն Դկ․ Հայմերզն էր որ խիստ պատերազմեց դրա դեմ! Նա եղաւ այն ինչ զինւորները կոչում են “point man,” այն զինւորը որ կռուի դաշտում քայլում է առաջեւից եւ թշնամու կրակին առաջին թիրախը դառնում։ Ձախողութիւնները մեծ էր, բայց Դկ Հայմերզը չ՛վարանեց։ Օգոստոս 1988 թւին, Christianity Today ամսաթերթում, Դկ․ Բաբ Ջոնզը, Բաբ Ջոնզ համալսարանի վարչապետը, ասաց, ՛՛Ինձ թւում է թէ միայն Դկ․ Հայմերզի ռազմացույցը ազդեցիկ եղաւ!՛՛Հալիվուդը այլեւս այդպես ֆիլմ էլ չ՛պատրաստեց! Իր ճանապարհի դժւարութիւը եւ ցաւը ցույցը է տալիս թէ ինչպես մարդ է Դկ․ Հայմերզը։ Նախագահ Թէոդոր Ռուզվելթը ասաց,
Քննադատողը հաշւի չէ առնվում; ոչ էլ այն մարդը որ մատնացույց է անում թէ ինչպես մի զորաւոր մարդ ընկնում է, կամ գործիչները աւելի լաւ գործ էին կարող անել։ Պատիւը պատկանում է նորան որ ասպարեզում է, եւ երեսը մրոտում է փոշուց եւ քրտինքից ու արիւնից, որ քաջաբար պատերազմում է ․․․որ ինքնիրեն նվիրում է մի արժեքաւոր գործի, որ լաւ գիտի վերջում հաղթանակի բարձր նվաճումի մասին, իսկ եթէ ձախողի, գոնէ խիզախութեամբ է ձախողել, ուրեմն իր պաշտոնը երբեք պաղ եւ վախկոտ հոգիների որ երբեք հաղթութիւն եւ ձախողութիւն չեն ճաշակել չէ դրւելու։
Դկ․ Հայմերզը ասպարեզի մարդ է, որ պատերազմում է արիւնով եւ քրտինքով – Իր Փրկչին համար!
Նա հաւատարմորեն ծառաել է իբրեւ հովիւ։ Նա երկու եկեղեցիներ է հիմնադրել։ Նրանցից մեկը մեր եկեղեցին է։ Ամեն տեղ եղել են ծախողութիւներ եւ անհաջողութիւներ, քառասուն տարիներ եղել են պատերազմներ եւ արգելքներ։ Եղել է ինչպես Պողոս առաքեալն է ասել, ՛՛Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են՛՛(Ա Կորնթացիս 16:9)։ Քառասուն դժուար տարիներ, լեցուն հակառակորդներով։ Նման է Պողոս առաքեալի ասածին, ՛՛Շատ անգամ ճանապարհներում․ գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ՛՛(Բ Կորնթացիս 11:26)։ Դկ․Հայմերզը կրեց նոյն բեռը որ Պողոս առաքեալը կրեց, ՛՛հոգ տանել բոլոր եկեղեցիների համար՛՛ (Բ Կորնթացիս 11:28)։ Դկ․ Հայմերզը չ՛լքեց իր գործը։ Նա իրեն անբավարար է զգում, եւ մինչեւիսկ երբեմն տխրում է։ Բայց չ՛հուսահատւեց։ Իր նկարագրի զորութիւնը հիանալի էր!
Դրանով հանդերձ դեռ շնորքի պատուհանները բաց էին։ Աստուած Դկ․ Հայմերզին մի հիանալի կին եւ երկու որդիներ պարգեւեց - եւ մի աղջիկ թոռնիկ։ Եւ ամենից լաւը, նա է որ մարդիկ դարձի են եկել։ Այս օրերում այն հովիւների թիւը որ կարողում են մարդկանց աշխարքից դարձնեն սակաւ են։ Փոխարենը նրանք ուրիշ եկեղեցիներից են մարդ բերում։ Սա մի ընծայ է Դկ․ Հայմերզին, որով նա հոգիներ է շահում Քրիստոսի համար ոչ-Քրիստոնեա անցեալ ունեցողներից։ Հարգանք իրեն!
Դեռ շարունակվում էին տարիների պատերազմները, դաւաճանութիւնները եւ արգելքները։ Մեկ քայլ առջեւ է գնացել, մի քայլ հետ նհանջել – եւ հաճախ երկու քայլ առա, երեք քայլ հետ նահանջել։ Դկ․ Հայմերզի հետ աղպի պես են վարվել եւ երբեմն էլ ինքն այդպես էլ զգացել է։ Բայց նա հաւատարիմ էր։ Նա չ՛սասանեց!
Ապա հասաւ ամենամեծ ձախողութիւնը։ ՛՛Նախկին հովիւներից՛՛ մեկը լքեց մեր եկեղեցին եւ իր հետ տարաւ 400 չափահաս անդամներին։ Մեր եկեղեցին համարեա կորցնում էր իր շենքը։ Սնանկութեան շեմին էինք հասել։ Մի հայտնի քարոզիչ առաջարկեց Դկ․ Հայմերզին մի եկեղեցի Սան Հոզեի մոտ։ Նա ասաց, ՛՛ Սա քո վերջին առիթն է որպեսզի դուրս գաս։՛՛ Շատ հովիւներ դուրս կ՛գային։ Բայց Դկ․ Հայմերզը դրանով հանդերձ որ իր անդամները հեռանում էին եւ եկեղեցին նիւթական վտանգի մեջն էր, մնաց հաստատուն! Նրա եւ ՛՛Եռեսուն-Ինը՛՛ մարդկանց ժամի եւ դրամի օժանդակութեամբ, եկեղեցին կայուն մնաց ձեզ համար!
Ես գիտէի այն ժամանակ մի մարդի փորձվելու ժամանակը այն է որ նեղութեան ժամանակ ինչ է անելու։ Քսան տարիներ էր որ ամեն բան գեշ էր երեւում։ Մեր հովիւի դեմքը նեղութիւնների ժամանակ ցույց է տալիս իր նկարագիրը։ Ձախողութիւնները մեծ էին։ Իսկ ինչքան՞ մեծ էր զորութիւնը!
Այսօր եկեղեցում բաժանում չ՛կա։ Բայց ուրիշ տեսակ ձախողութիւն կա։ Մի քանի տաիրներ առաջ Դկ․ Հայմերզը ինձ ասաց որ մի քանի տեսակ քննութիւններ դեռ կան անելու։ Նա 70 տարեկան էր։ Ես էլ 60-ը անցացրել էի։ Բայց չէի հասկանում։ Հարցրի, ՛՛Ինչ՞ ։ Քրիստոսին չես մերժելու մահւան անկողնու մեջ!’’ Սակայն դեռ քննութիւններ կար անելու, եւ Քրիստոսում մեր հովիւը անց կացրեց իր տարիքի քննութիւնները պատիւով։
75 տարեկանում, քաղցկեղով եւ տկարութիւնով, բուժումների հետեւանքով, մեծամասամբ մարդիկ հանգստի կ՛կոչէին իրենց։ Բայց մեր հովիւը գործը շարունակում է մեր եկեղեցու համար եւ Աստծոյ համար! Տեսել եմ թէ ինչպես հազիւ քայլելով իրեն մի կերպով քաշում է բեմը եւ քարոզում է, ստամոքսի ցաւով եւ անքուն գիշեր ունենալով հանդերձ։ Եւ ինչպես՞ է քարոզում։ Առիւծի պես! Իր հոգնած-ժամանակւա քարոզը շատ աւելի զորաւոր է իմ ուրիշ տեղ լսած քարոզներից։ Այդ պատճառով է որ 140,000 մարդիկ իր քարոզները կարդացին եւ 217 երկրներում իր վիդէոները դիտեցին անցեալ ամիս։ Այդ պատճառով է որ բոլոր աշխարհում, քարոզիչները նրա քարոզներն են քարոզում իրենց եկեղեցիններում։ Նա իր համարի փաստն է, ՛՛Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով՛՛ (Փիլիպեցիս 4:13)։
Իմ աղոթքս է որ նա հաղթի քաղցկեղին որպեսզի աւելի շատ տարիներ ունենա ծառաելու։ Բայց Դկ․ Հայմերզը հաւիտեան չի ապրելու այս աշխարհում։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, ՛՛Սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենեք՛՛(Սաղմոս 90:12)։ Շատեր չեն մտածում կեանքի կարճ լինելու մասին։ Նոյնիսկ որոշ հովիւներ։ Նրանք չեն ծրագրում թէ ինչ է լինելու իրենց գնալուց հետո։ Ուրեմն իրենց եկեղեցին բաժանվում է, կամ կամաց-կամաց տկարանում է եւ մեռնում։ Փառք Աստծոյ մեր հովիւը հոգ է տանում մեր եկեղեցու համար! Տկարութիւնից կամ ինքնիրենից մեղք գալով չէ որ իր ապագա մահվանից կ՛խոսի եւ ձեզ երիտասարդներիտ կ՛հորդորի – դա քաջութեան եւ հաւատարմութեան գործ է! Երբ նա քաջալերում է երիտասարդներին որ մտնեն ծառայութեան մեջ – դա նշան է պատասխանատվութեան եւ պարտականութեան, հարգանքի եւ սիրո!
Այսօր մեր հովիւը դեմ է կանգնած տարիքի, հիւանդութեան, եւ կարճ կեանքի! Մարդի չափանիշը տեսնվում է ձախութիւնների մեջ, երբ ամեն բան իր հակառակ է։ Մենք Դկ․ Հայմերզի մեջ, իսկապես մի մեծ մարդ ենք տեսնում։
Այս բոլորը ինչպես՞ կատարեց։ Ինչպես՞ դիմացաւ։ Քրիստոսում! Մեր հովիւը սիրով պիտի ասի որ նա կարող է ՛՛ ամեն բան [միայն] Քրիստոսով որ [իրեն] զորացրեց։՛՛ Ուր՞ է զորութիւնը։ Քրիստոս, Քրիստոս, եւ նորեն Քրիստոս!
Պողոս առաքեալ ասաց, ՛՛Ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսի՛՛ (Ա Կորնթացիս 11:1)։ Ես ձեզ կասեմ, մեր հովիւի նմանող եղեք, ինչպես նա է Քրիստոսի։ Վստահիր Քրիստոսին։ Ծառայի Իրեն ինչքան կարողութեանդ մեջ է։ Ձեզ կ՛ասեմ, Քրիստոս, Քրիստոս, եւ նորեն Քրիստոս!
Այսօր մենք տոնում ենք մեր հովիւի 75-րդ ամեակը։ Մենք սիրո նվեր ենք բերել իրեն համար։ Բայց դրանից աւելի կարեւոր բան ունենք որ կարող ենք նվիրենլ իրեն! Իրեն նվիրեք մի մեծ եկեղեցի! Մտածում եմ թէ ինչ էր կարող լինել մեր եկեղեցին, ինչ՞ է կարող լինել, եւ Աստծոյ շնորհքով, ինչ՞ է լինելու! Իրեն տուեք մի եկեղեցի լեցուն երիտասարդներով! Աղոթեք եւ վկայեք եւ սիրեք մարդկանց մինչեւ ունենանք մի եկեղեցի որ Աստուած է ուզում! Իրեն նվիրեք մի հոյակապ եկեղեցի!
Այժմ ձեզ հարցնեմ, արդեոք՞ մեր հովիւի Քրիստոսը ունեք։ Իրեն փրկչին ունեք՞։ Արդեոք՞ վստահել ես Հիսուսին։ Առանց Քրիստոսին ոչինչ չունես բացի մեղք։ Եթէ վստահես Իրեն, Իր Արեան միջոցով ներված ես։ Եթէ Իրեն վստահես, դու նորեն կ՛ծնվես, հաւիտենական կեանքի խոստումով։ Կ՛աղոթեմ որ դու շուտով վստահես Հիսուսին։ Ամեն։
Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։
Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը:
Դկ․ Հայմերզի սիրած Սաղմոսը, Սաղմոս 27։1-14։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“The Master Hath Come” (Sarah Doudney, 1841-1926).