Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԻՍՈՒՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔԸ ՊԱՐՏԵԶՈՒՄ

JESUS – SUFFERING IN THE GARDEN
(Armenian)

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Փետրուար 28, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 28, 2016

՛՛Եւ եկան մի տեղ՛ որի անունը Գեթսեմանի էր․ եւ նա իր աշակերտներին ասեց․ այստեղ նստեցեք, մինչեւ ես աղոթք անեմ։ Եւ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել․եւ ասեց նորանց․ Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է․ այստեղ մնացեք եւ արթուն կացեք։՛՛ (Մարկոս 14:32-34).


Հիսուսը, Իր աշակերտների հետ Զատիկւան ընթրիքը կերան։ Ընթրիքի վերջում, Քրիստոս հացը եւ բաժակը – որը կոչվում է ՛՛Տիրոջ Ընթրիքը՛՛ մատուցանեց նրանց։ Նա ասաց հացը ներկայացնում է Նրա Մարմինը, որ հաջորդ առաւոտեան խաչը կ՛բարձրանար։ Իսկ բաժակը ներկայացնում է Նրա Արիւնը, որ կ՛թափվեր մեր մեղքերը մաքրելու համար։ Ապա օրհներգելուց հետո, Հիսուս եւ Իր աշակերտները դուրս եկան սենեակից եւ մտան մթին մեջ։

Նրանք քայլեցին դեպի Երուսաղեմի արեւելյան մասը եւ անցան Կեդրոն հեղհեղատի միւս կողմը, որտեղ մի պարտեզ կար Գեթսաման անունով։ Հիսուս Իր աշակերտներից ութին պարտեզի սկզբում թողեց եւ նրանց ասաց որ աղոթեն։ Իսկ նա աւելի պարտեզի խորքը գնաց թողնելով Պետորսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին։ Նա գնաց ձիթենեաց ծառերի ներքո եւ այնտեղ էր որ Նա ՛՛սկսեց [զարհուրել] եւ [տխրել]; Եւ ասեց նորանց, Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է ․․․ Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերա ընկաւ, եւ աղոթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։՛՛(Մարկոս 14:33, 35).

Անգլիայի Եկեղեցու Եպիսկոպոսը Ջ․Ս․Րայլը ասաց, ՛՛Մեր Տիրոջ չարչարանքը Գեթսեմանի Պարտեզում մի խորը եւ անհասկանալի խորհուրդ է Սուրբ Գրքում։ Դա պարունակում է խորհուրդներ որ ամենախելացի [աստուածաբանն] էր չէ կարող լրիւօրեն բացատրի։ Միեւնույն ժամանակ ունի ․․․ պարզ ճշմարտութիւն [մեծ] նշանակութիւնով։՛՛ (J. C. Ryle, Expository Remarks on Mark, The Banner of Truth Trust, 1994, p. 316; notes on Mark 14:32-42).

Եկեք մեր մտքերով Գեթսեման գնանք։ Մարկոսը մեզ բացատրում է որ Նա ՛՛զարհուրած՛՛ էր։ (Մարկոս 14:33). Հունարեն բառը “ekthambeisthai” է – որ նշանակում է ՛՛մեծ զարմանք, չափազանց տագնապած, ապշած եւ լարված՛՛։ ՛՛Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերա ընկաւ՛՛ ․․․ Եւ նրանց ասաց, ՛՛Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է։՛՛ (Մարկոս 14:34, 35).

Եպիսկոպոս Րայլին ասաց, ՛՛Միայն մի իմաստալի բացատրութիւն կա այս արտահայտութեան համար։ Ֆիզիքական չարչարանքի վախը չէր ․․․այլ մի հսկա մարդկային հանցանքի բեռ էր, որ սկսեց ճնշել Իրեն մի իւրահատուկ կերպով։ Մի [անբացատրելի] մեղքերի եւ հանցանքների բեռ էր որ դրվեց Նրա վրա։ Նա անիծվում է մեր համար։ Մեր տառապանքները եւ ցավերն էր դա։ Նա որ մեղք չ՛գիտեր, մեզ համար մեղաւոր համարվեցաւ։ Իր սուրբ բնութիւնը [խորը] կերպով շոշափեց մեղքի չարութեան աստիճանը որ Իր վրա դրուեցաւ։ Սրանք էին Նրա տխրութեան իսկական պատճառները։ Մենք պիտի տեսնենք մեր Տիրոջ չարչարանքը Գեթսեմանում, մեղքի մեծութիւնում։ [Աւետարանչակաների մտքերը այսօր] շատ փոքր են համարում մեղքի աստիճանը։ (Ryle, p. 317).

Ձեզանից շատերը եկեղեցի չ՛հաճախելը, Սուրբ Գիրք կարդալու փոխարեն վիդէօի խաղեր խաղալը, պոռնոգրաֆիա դիտելը, պարել եւ արբենալը թեթեւակի մեղքեր էք համարում։ Քո այս բոլոր մեղքերը Գեթսեմանում դրվեց Հիսուսին վրա։ Բայց դեռ աւելին կա – շատ աւելին։ Ամենամեծ մեղքը որ դրուեց Հիսուսի վրա մեր իսկական մեղքն էր, մեր անառակութիւնը, որը գալիս է մեր կատաեալ անառակ մեղաւոր լինելուց ։ Դա ՛՛աշխարահքի մեջ ցանկութիւնիցն ՛՛ է (Բ Պետրոս 1:4)։ Այն ճշմարտութիւնն է որ մենք ՛՛ամենքս պիղծ բանի պես ենք դառել՛՛ (Եսայիա 64:6)։ Մեր ինքնասիրութեան, ագահութեան եւ ապստամբութեան բնութիւնն է Աստծոյ դեմ։ Քո ՛՛մարմնաւոր միտքը՛՛ [որ] Աստծոյ թշնամին է եւ ապստամբում է Նրա դեմ, ուզում է որ առանց Նրան ապրի (Հռովմայեցիս 8:7). Քո սիրտը գեշ եւ զզվելի է (Romans 8:7)։ Մեղաւոր սիրտ ունես, ժառանգած Ադամից, առաջին մեղաւորից։ Նրա գեներից ես ստացել, արեանդ եւ հոգուդ մեջ։ (Հռովմաեցիս 5:12) – “Որովհետեւ ․․․ մեկ մարդի անհնազանդութիւնովը [շատերը] մեղաւորներ եղան” (Romans 5:19)։

Տեսեք ինչպես նորածին մանուկներ ծնվում են մեղքին մեջ։ Ա․Վ․ Փինքը ասաց, ՛՛Մարդ արարածի ապականված բնութիւնը հենց սկսում է մանուկ ժամակուանից ․․․ Եւ ինչքան շուտ է սկսում! Եթէ որեւէ բարի բան մարդը [ժառանգած լիներ], անշուշտ պիտի երեւան գար [նորածին մանուկներում], նախքան չար սովորութիւնները կազմվէին այս աշխարհին հետ շփվելով։ Բայց արդեոք՞ բարի բան գտնվում է [մանուկներում]։ Մարդ արարածը երբ աճում, մեծանում է, չարանում է։ Նրանք ցուցաբերում են ինքնակամքութիւն, քեն եւ վրեժխնդրութիւն։ Լացում եւ խռովում են ինչի վրա որ հաճելի չէ իրենց, եւ բարկանում են [իրենց ծնեղների վրա] երբ մերժվում են, եւ հաճախ փորձում են [կծել նրանց]։ Նրանք որ ծնվել եւ մեծացել են անկեղծ մթնոլորդում մեղադրվում են [գողութիւնով] նախքան ականատես լինեն որեւէ գողութեան։ Այս [սխալներով] ․․․ մարդ արարածի բնութիւնը [մեղաւոր] է սկսած իր ծագումից։՛՛(A. W. Pink, Gleanings from the Scriptures, Man’s Total Depravity, Moody Press, 1981, pp. 163, 164). Մինէսոթայի Ոճրագործութեան Հանձնաժողովը աւելի պարզաբանեց այս իրականութիւնը իր զեկոյցում։ ՛՛Ամեն մանուկ ծնվում է իբրեւ փոքրիկ վայրենի։ Նա բոլորովին ինքնասեր ու ինքնակենդրոն է։ Նա ուզում է, ինչ որ ուզում է, եւ երբ որ ուզում է ․․․ իր մոր ուշադրութիւնը, իր ընկերի խաղալիքը, հորեղբոր ժամացոյցը։ Մերժիր [այդ] բոլորը իրենից, նա կ՛սկսի բղավել եւ բարկանալ, սարսափելի վիճակ ստեղծելով ․․․Սա նշանակում է որ բոլոր երեխանները, ոչ միայն մի հատուկ խումբ, ծնվում են մեղավոր։՛՛ (quoted by Haddon W. Robinson, Biblical Preaching, Baker Book House, 1980, pp. 144, 145).

Դկ․ Իսահակ Վաթսը ասաց

,

Ծնունդում առաջին շունչը շնչելով,
Մահուան մեղքի սերմը սերմվելով;
Օրենքը կատարեալ սիրտ է պահանջում,
Բայց մենք ապականված ենք ամեն մասում։
   (“Psalm 51,” Dr. Isaac Watts, 1674-1748).

Մանուկը ծնունդից անմիջապես հետո սաստիկ ճչում է։ Բայց կենդանիների նորածիները չեն լացում։ Անտառում անմիջապես կ՛սպանվեն եթէ մարդի երեխաների նման ձայն հանեն։ Բայց մարդու մանուկները բղաւում են Աստծոյ, իշխանութեան, եւ կեանքի դեմ, անմիջապես իրենց ծնունդից հետո։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք ծնվում են նախահայր Ադամի մեղքը իրնեց հետ կրելով։ Դրա պատճառով է որ մենք ապստանբելու եւ անհամձայնվելու Քրիստոնեա առաջնորդների հետ հակումն ունենք, պահանջում ենք մեր ճանապարհը, եւ մերժում ենք անել այն ինչ որ ճիշտն է։ Սա արմատն է բոլոր աշխարհի չարչարանքների եւ մահւան – որը ծագում է առել մեղքից։ Դրա պատճառով է որ դու մեղք ես գործում թեկուզ դարձի եկած ես։ Քո ծնողները կարծում են որ դու մի Քրիստոնեա երիտասարդ ես, բայց իրականում մեղաւոր երիտասարդ ես, որ ատում ես Աստծոյ կամքը կատարել!

Աւելացրու բոլոր մեղքերը որ մարդ արարած կատարել է մտքով, խոսքով եւ գործով, սկսած Ադամից մենչեւ աշխարհքի վերջը, եւ կ՛հասկանաս թէ ինչու Հիսուս սաստիկ հուզման մեջ մտաւ։ Նա փշրվեց երբ Աստուած աշխարհի մեղքը Իր վրա դրեց։

Խնդրեմ դարձրեք ձեր Սուրբ Գրքերը Ղուկաս Աւետարանի 22։44 գլխի բացատրութեանը։

՛՛Եւ Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

Եպիսկոպոս Րայլը ասաց, ՛՛Ինչպես՞ կարող ես [բացատել] մեր Տիրոջ չարչարանքը որ անցաւ պարտեզում՛՛։ [Ինչն՞ էր] պատճառը որ Նա անցաւ այդ սարսափելի մարմնաւոր եւ հոգեկան չարչարանքներից: Միայն մի համոզիչ պատասխան ունենք։ Աշխարհի դատապարտուած մեղքն էր, որ սկսեց Իրեն ճնշել ․․․[Մեղքի] հսկայական ծանրութիւնն էր որ չարչարեց Իրեն։ Աշխարքի [Մեղքի] հանցանքի պատճառն էր որ սաստիկ ճնշեց Իրեն որ հաւիտենական Աստծոյ Որդին մեծ արեան կաթիլների քրտինք թափեց։” (J. C. Ryle, Luke, Volume 2, The Banner of Truth Trust, 2015 edition, pp. 314, 315; note on Luke 22:44).

“Որովհետեւ [Աստուած] նորան, որ մեղք չ՛գիտեր, մեզ համար մեղք արաւ”։ (Բ Կորնթացիս 5:21)

“Եւ Տերը նորա վերա դրաւ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)

՛՛Որ ինքն մեր մեղքերն Իր մարմնումը խաչափայտի վերա բարձրացրեց։՛՛ (Ա Պետրոս 2:24).

Եպիսկոպոս Րայլն ասաց, ՛՛Եւ մենք պիտի պինդ կառչենք հին վարդապետութեանը որ Քրիստոս ՛՛մեր մեղքերը վեր առաւ՛՛, թէ Գեթսեմանի պարտեզում եւ թէ խաչի վրա։ Ոչ մի ուրիշ վարդապետութիւն կարող է բացատրել [Քրիստոսի արիւնոտ քրտինքը], կամ մարդի մեղաւոր խղճին բաւարարութիւն տալ։

Ջոզեֆ Հարթն գրեց,

Տես չարչարվող Աստծոյ Որդուն,
Հեվալով, հառաչելով, արիւն քրտնելով,
Այս ուժգին չարչարանքներից Նրա,
Հրեշտակներ անգամ իմաստ չեն գտնում,
Սա մնում է Աստծուն, Աստծուն միայն,
Որ Իր վիշտը հայտնի է Իրեն միայն։
   (“Thine Unknown Sufferings” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “‘Tis Midnight, and on Olive’s Brow”).

Եւ Ջոզեֆը շարունակեց գրել,

Աստծոյ Որդին կրեց բոլոր իմ հանցանքներ;
Որ միայն շնորհքով կարելի է հաւատալ;
Բայց այն սարսափն որ նա կրեց
Անչափ մեծ է մեզ հասկանալ։
Ոչինչ չէ կարող թափանցել քո միջով,
Չարագուշակ, եւ մութ Գեթսեմանից։
   (“Many Woes He Had Endured” by Joseph Hart, 1712-1768;
      to the tune of “Come, Ye Sinners”).

Եւ Վիլիամ Վիլիամզը ասաց,

Մարդու մեղքի հսկայական բեռը Փրկչին վրա դրուեց;
Վայը Իր զգեստն եղաւ, մեղաւորների համար Նա հագաւ,
Մեղաւորների համար Նա հագաւ։
   (“Love in Agony” by William Williams, 1759;
      to the tune of “Majestic Sweetness Sits Enthroned”).

՛՛Եւ Նա տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղոթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերա։՛՛ (Ղուկաս 22:44).

“Եւ Տերը նորա վերա դրաւ մեր ամենի մեղքը։” (Եսայիա 53:6)

Սա սկիզբն էր Քրիստոսի մեր փոխանորդ քավչարար գործի։ ՛՛Vicarious՛՛ նշանակում է մի անձի չարչարանքը ուրիշի փոխարեն։ Քրիստոս քո փոխարեն չարչարվեց, քո մեղքերի համար, որովհետեւ Ինքը ոչ մի մեղք չ՛գիտեր։ Քրիստոս եղաւ մեր մեղքերի կրողը Գեթսեմանում, Ձիթենեաց ծառերի տակ այդ խավար գիշերում։ Նա պիտի մեխվեր խաչին վրա հաջորդ առաւոտ, մեր մեղքերի պարտքը լրիւօրեն վճարելով։ Ինչպես՞ կարող ես մերժես այսպես մի սեր։ Սա Աստծոյ Որդին է, քո փոխարեն տառապողը, քաւութիւն տալով քո մեղքերի։ Արդեոք՞ պաղ եւ խիստ ես Իր սիրոյ դեմ եւ Իր կատարած զոհը ոչ մի իմաստ չունի քեզ համար։

Մի անգամ հանդիպեցի եմ մի դագաղագործի որ փորձեց ինձ վարձել որպեսզի հուղարկաւորթեան պաշտամունք կատարեմ նրանց համար որ հովիւ չունեն! Նա ինձ հրաւիրեց ճաշի։ Ամենատարորինակ ճաշն էր որ մինչեւ այդ օրը ունեցել էի։ Նա մի տարորինակ նայվածք ուներ իր դեմքին վրա, երբ ինձ պատմում էր թէ ինչպես հաճախ իր պատառը ուտում է երբ մեռած մարդկանց մարմնի վրա է աշխատում դիարանում։ Առաջարկուած գործը մերժեցի! Եւ ճաշարանից սարսափով փախա! Ահաւոր էր! Հետագայում հիշեցի թէ ինչպես նրա միտքը պաղած եւ կարծրացած էր այնքան որ իր գործը բոլորովին իրեն չէր անհանգստացնում։ Թոյլ տուր քեզանից հարցնեմ, արդեոք՞ դու էլ ես այնքան պաղել եւ կարծրացել որ երբ Հիսուսի չարչարանքներից ես լսում, քեզ չէ շարժում։ Արդեոք՞ այնքան տարորինակ ես դարձել որ երբ, ես խոսում եմ Հիսուսի տառապանքների մասին որ քաւութիւն կատարեց քո մեղքերի համար, ոչ մի իմաստ չի տալից քեզ։ Արդեոք՞ դու էլ զինուրների նման, որ Հիսուսին մեխով խաչն հանեցին, քարասիրտ ես դառել – եւ ապա Իր հագուստների վրա վիճակ գցում երբ նա մեռնում էր իրենց շատ մոտ։ Օհ, կարելի է որ այդպես չէ! Այս առաւոտ քեզանից աղաչում եմ որ վստահես Փրկչին եւ Իր Սուրբ Արիւնովը մաքրւես մեղքերիցտ։

Կարելի է ասես ՛՛Շատ բաներից պիտի վազ անցնենմ։՛՛ Օհ, դու պիտի չ՛լսես սատանային! Չկա աշխարհում սրանից աւելի կարեւոր մի բան։

Աւաղ! Փրկիչս արիւնաքամ՞ եղաւ։ Եւ իմ Փրկիչս մեռաւ՞։
Արդեոք՞ Նա Իր սորբ գլուխը ինձ նման որթու պես զոհեց։

Բայց [արցունքներ] եւ ողբ [չէ կարող] այն սիրո պարտքը որ ես ունեմ վճարի։
Ահա, Տեր, ես իմ անձն եմ նվիրում, միակ բանը որ կարող եմ անել։
   (“Alas! And Did My Saviour Bleed?” by Dr. Isaac Watts, 1674-1748).

Արդեոք՞ պատրաստ ես վստահես Հիսուսին։ Արդեոք՞ պատրաստ ես քեզ նվիրելու Իրեն։ Արդեոք՞ քո սերը շարժվեց Իրեն համար։ Եթէ ոչ, խնդրեմ մի գնա։ Բայց, եթէ նվիրւում ես խնդրեմ հանդիպիր Դկ․ Քէյգընին որ խոսենք միասին։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Մարկոս 14։32-34.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Many Woes He Had Endured” (Joseph Hart, 1712-1768).