Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԵՐԸ – ՆՈՐՈԳՎԱԾ ԵՒ ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾSIGNS OF THE END – UPDATED AND EXPANDED Դկ․ Ր․ Լ ․Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում ՛՛Եւ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՛ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց․ Չեք՞ տեսնում այդ ամենը․ ճշմարիտ ասում եմ ձեզ․ այդտեղ քար քարի վերա չի թողուիլ որ չ՛քանդուի։ Եւ երբոր Նա Ձիթենեաց սարի վերա նստած էր, աշակերտներն առանձին նորա մոտ եկան եւ ասեցին․ Ասիր մեզ, այդ երբ՞ կ՛լինի․եւ ինչ՞ կ՛լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ (Մատթեոս 24:1-3). |
Խնդրում եմ ձեր Սուրբ Գիրքը բաց պահեք այս մասում։ Այս համարը կոչվում է “The Olivet Discourse” կամ ՛՛Ձիթենեաց դասախոսութիւնը՛՛։ Սա Քրիստոսի պատգամն է Ձիթենեաց Սարում։ Քրիստոս Իր աշակերտներին ասաց որ Երուսաղեմի Տաճարը ոչնչանալու է։ Նրանք հարցրին, ՛՛Այդ երբ՞ կ՛լինի։՛՛ Պատասխանը Մատթեոս 24-ում գրուած չէ այլ Ղուկաս Աւետարանում,
՛՛Եւ բոլոր հեթանոսների մեջ գերի կ՛տարուին, եւ Երուսաղեմը հեթանոսներից ոտնակոխ կ՛լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին՛՛ (Ղուկաս 21:24)։
՛՛Նրանք սուրի բերանով կ՛ընկնեն՛՛։ Այս Երուսաղեմի պաշարման մարգարէութիւնը կատարւել է Հռովմեացիս զորավար Տիտոսի միջոցով 70 տարիներ Քրիստոսի ծնունդից առաջ – եւ կատարուեց 40 տարիներ Քրիստոսի գուշակումից հետո։ Իսկ հետո ՛՛[նրանք] գերութեան կ՛տարուին բոլոր հեթանոսներին մեջ։՛՛ Դկ․ Հենրի Մ․ Մորիսը ասաց, ՛՛Այս ուշագրաւ մարգարեութիւնը մոտ մեկ դարից հետո կատարուեց – երբ Երուսաղեմը Հադրիանի զօրքի միջոցով բոլորովին ամայի դարձաւ, 135 թուին, Քրիստոսի ծնունդից հետո, եւ Հրեա ժողովուրդը ցրվեց աշխարհի բոլոր ազգերի մեջ։ (see Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishers, 1995, p. 1122; note on Luke 21:20, 24).
Այսպիսով Քրիստոսը նրանց առաջին հարցին պատասխանեց, որ հարցրին, ՛՛Այդ բոլորը երբ՞ կ՛լինի։՛՛ Տաճարը կ՛ոչնչանա 70 տարի Քրիստոսի ծնունդից հետո։ Իսկ Հրեա ազգը կ՛ցրուեն բոլոր աշխարհի ազգերին մեջ 135 տարի Քրիստոսի ծնունդից հետո։
Բայց նրանք երկրորդ հարցը հարցրին, ՛՛Եւ ինչ՞ կ՛լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։՛՛ Հունարենում աշխարհ բառը թարգմանվում է “aion.”։ Որը նշանակում է ՛՛դարաշրջան՛՛ - այն ՛՛դարաշրջանը՛՛ որ մենք հիմա ապրում ենք, Քրիստոնեական դարը, սա ներկայացնում է ազատում։ Ես համոզված եմ որ մենք ապրում ենք վերջին ժամանակներին մեջ։
Երեք իսկական սխալներ կան վերջին ժամանակների մասին։ Առաջինը, օր նշանակելն է։ Երբ լսում էք որ մեկը օր է նշանակում, վստահ եղեք որ սխալ է։ Քրիստոս ասաց,
՛՛Միայն այն օրուա եւ ժամի համար ոչ ով չ՛գիտէ, ոչ հրեշտակները երկընքուը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։ Զգուշացեք, արթուն կացեք եւ աղոթք արեք․ որովհետեւ չ՛գիտեք թէ ժամանակը երբ է։” (Մարկոս 13:32, 33)
Երկրորդ սխալը, ստիպել որ բոլոր նշաները կատարուել են անցեալում։ Սա կոչվում է “preterism՛՛։ Բազմաթիւ արդի Կալվնիստները հաւատում են դա։ Բայց սխալ են։ Կարդացեք Մատթեոս 24։14-ը։ Կարդալուց անմիջապես հետո կ՛համոզվեք որ սխալ են։ Եթէ բոլոր նշաները կատարուել են երկար ժամանակ առաջ, Քրիստոնեական սկզբնական պատմութեան ժամանակ, ուրեմն համար 14 սխալ կ՛լիներ!
՛՛Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ՛քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ՛գա վերջը։” (Մատթեոս 24:14).
Աշակերտները Աստծոյ խոսքը տարածեցին Հռովմեական Կայսրութեան մեջ! Բայց նրանք Աստծոյ խոսքը չ՛քարոզեցին ՛՛բոլոր աշխարհին իբրեւ վկայութիւն բոլոր ազգերին՛՛ - անշուշտ նրանք չ՛քարոզեցին Արեւելեան եւ Հարաֆային Ամերիկաում, Ճապոնեայում, Ավստրալիայում, կղզիներում, եւ ուրիշ շրջաներում։ Այո, նրանք չ՛տարածեցին Աստծոյ խոսքը ՛՛բոլոր աշխարհին իբրեւ վկայութիւն ազգերին՛՛։ Դա կատարվում է մեր ժամանակներում։ Եւ հետո վերջը կ՛գա։ Բարի լուրը աշխարհում տարածվում է հիմա – առաջին անգամ լինելով պատմութեան մեջ։ Օրինակ, շատ մարդիկ հեռու երկրներում իմ պատգամները կարդում են ինտրնեթի միջոցով 33 լեզուներով։ Րադիօի միջոցով, հեռուստատեսի սատելայթի , կարճ ալիքի միջոցով, հազարավոր միսիոներների միջոցով, այս մարգարէութիւնը հիմա կատարվում է։ ՛՛ Եւ հետոյ վերջը կ՛գա։՛՛ Սակայն preterists սխալ է!
Երորրդ սխալը, հետաձգել բոլոր նշաները ապագային, ենթադրել որ եոթը տարւա նեղութեան շրջանում է կատարվելու։ Արդի (Dispensationalists) ազատամիտները այդպես են հաւատում։ Նրանք անտեսում են ամենակարեւոր նշանը, հետաձգելով բոլոր նշանները եոթը տարւա շրջանի մեջ։ Քրիստոս Նոյի օրերը իբրեւ նշան տուեց։ Նա ասաց, ՛՛Եւ ինչպես Նոյի օրերն, այնպես կ՛լինի եւ մարդի Որդու գալուստը՛՛(Մատթեոս 24։37)։ Պետք չունես մեծ աստուածաբան լինես հասկանալու որ ՛՛Նոյի օրերը՛՛ շատ աւելի երկար էր եոթը տարիներից։ Սուրբի Գիրքը սովորեցնում է որ Նոյի օրերը 120 տաիրներ է եղել (Ծննդոց 6։3)։ Ենովքը շատ աւելի վաղուց զգուշացրել էր դատապարտութեան օրւան մասին (Հուդա 14,15)։ Ես համոզւած եմ որ աշխարհի վերջին օրերը սկսել է 18-երդ դարւա լուսավորութեան ժամանակվանից (1730-1790)։ Եւ տասնիներորդ դարում վերջին ժամանակների կրոնափոխութիւնը ծագում առաւ, եւ Սուրբ Գրքի քննադատութիւնը, Ֆինեիզմը եւ Դարվինիզմը մեջտեղ եկաւ։ Եւ վերջին օրերի նշաները աւելի ակնայայտ եղան երբ երկրորդ համաշխարհային պատերազմը սկսեց։
Ուրեմն, այս աշխարհի վերջը հանկարծակի մեր վրա չի գալու! Սատանան երկար ժամանակ է որ գործում է դրա վրա։ Իսկ հիմա կաթսան եռման աստիճանի է հասել, ուխտադրժութիւնը այս աշխարհի սիստեմում տարածուել է։ Ինչպես Լեօնարդ Րայվնհիլն է ասում, ՛՛Այս է վերջին օրերը”։
Աշակերտները հարցրին մեկ նշան Իր գալուստից ՛՛եւ վերջի [ժամանակների]’’, Քրիստոս մի քանի նշաներ տուեց իրեց։ Ես մի քանի նշաներից որ Տեր Հիսուս տուեց Իր աշակերտներին երեք բաժնում կ՛ներկայացնեմ ձեզ։
I. Առաջին, եկեղեցիներում նշաներ կան։
Սա Քրիստոսի գուշակած առաջին նշանն էր Մատթեոս 24:4-5-ում,
՛՛Զգոյշ կացեք, որ մեկը ձեզ չ՛խաբէ, որովհետեւ շատերը կ՛գան իմ անունովը եւ կ՛ասեն՛ Ես եմ Քրիստոսը․ եւ շատերին կ՛մոլորեցնեն՛՛։ (Մատթեոս 24:4-5)
Սա հիմնականում վերաբերում է դեւերին, որ իրենց կ՛ներկայացնեն իբրեւ Քրիստոս։ Եւ Պողոս առաքեալը մեզ զգուշացրել է ՛՛մի ուրիշ Հիսուսից, որ մենք չ՛քարոզեցինք՛՛ (Բ Կորնթացիս 11։4)։ Առաքեալը նաեւ ասաց,
՛՛Եւ Հոգին յայտնի ասում է թէ հետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ՛հեռանան, եւ մտիկ կ՛տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների՛՛ (Ա Տիմոթեոս 4:1)։
Այսօր շատ եկեղեցիներում քարոզվում է ՛՛Հոգի-Քրիստոս՛՛ Գնոստիցիզմ։ Գնոստիկ Քրիստոսը հոգի է, եւ այն Քրիստոսը որ Սուրբ Գրքում մարմնով եւ ոսկորով է նկարագրուել չէ։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ՛՛ (Ա Հովհաննես 4։3)։ Բոլոր ներկա Անգլերեն թարգմանութիւնների մեջ միայն KJV (King James Version)-ն է որ այս համարը ճիշտ է թարգմանել։ Հունարեն բառը կոչւում է “elēluthota”։ Կատաեալ ժամանակը, ներկայացնում է Քրիստոսի ներկա վիճակը (cf. Jamieson, Fausset and Brown)։ Ինչպես թարգմանուել է KJV-ում ճշտգրտօրեն, Քրիստոս ՛՛գալու է մարմնով՛՛։ Նա եկաւ մարմնով, եւ Իր հարութիւն առած մարմնում, մարմին եւ ոսկորի մեջ կ՛մնա։ Երբ Հիսուս մեռելներից հարութիւն առաւ, ասաց, ՛՛Ոգին մարմին եւ ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ էք տեսնում որ ունիմ՛՛ (Ղուկաս 24։39)։ Եւ դեռ Նա Իր հարութիւն առած մարմնի մեջ է- երկնքում։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Հիսուս Քրիստոս նոյն է երեկ եւ այսօր եւ հաւիտեան՛՛ (Եբրայեցիս 13։8)։ Ուրեմն, այսօրւա հոգի-քրիստոսը իրականում դեւ է, ՛՛մոլորեցնող հոգի՛՛ է (Ա Տիմոթէոս 4։1)! Մինչեւիսկ մեր Մկրտչական եկեղեցիներում ոմանք Քրիստոսին ոգին են կարծում։ Սակայն, նրանք հաւատում են դեվի քան ճշմարիտ Քրիստոսին! Դկ․ Մայքլ Հօրթօնը իր գրքում նշել է Գնոստիկ հոգի-քրիստոսի մասին, Christless Christianity (Baker Books, 2008)։ Առեք եւ կարդացեք!
Դարձեալ, Քրիստոս ասաց,
՛՛Որովհետեւ, սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարեներ վեր կ՛կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ՛տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ՛մոլորեցնեին։՛՛ (Մատթեոս 24:24).
Պողոս Առաքեալ զգուշացրեց,
՛՛Որովհետեւ ժամանակ կ՛գա որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ, այլ իրանց հատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ՛դիզեն իրանց վերա, իրանց լսելիքների մարմանջելու պես։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ՛դարձնեն եւ առասպելների ետեւից կ՛մոլորին՛՛(Բ Տիմոթեոս 4:3-4)։
Ես համոզւած եմ որ մենք ապրում ենք այս կրոնափոխութեան սկզբնական շրջանում, այն ՛՛ապստամբութիւնը՛՛ որ Պողոս առաքեալ Բ Թեսաղոնիկեցիս 2։3-ին մեջ կանխատեսլ է։
Իսկ, Քրիստոսն էլ նաեւ ասաց,
՛՛Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը [կ՛սառչի]։՛՛ (Մատթեոս 24:12)
Քրիստոս նախագուշակեց որ այնքան անորենութիւնը կ՛շատանա եկեղեցու մեջ որ ՛՛ագափե՛՛ սերը եկեղեցու անդամների մեջ կ՛սառչի։ Բազում եկեղեցիններ, Կիրակի գիշերները փակ են, որովհետեւ իսկական հաղորդակցութիւնը եւ քրիստոնեական սերը անցեալի բան է դարձել։ Եկեղեցու անդամները էլ չեն սիրում իրար հետ ժամ անցկացնեն, ինչպես սկզբնական եկեղեցին էր կատարում։ (Գործք Առաքելոց 2։46-47)։ Նաեւ, Հիսուս նախագուշակեց որ աղոթք անելը կ՛պակասի վերջին ժամանակներում (Ղուկաս 18։1-8)։ Զարմանալի չէ որ շատ քիչ աղոթքի ժողովներ կան այսօր։ Չորեքշաբթի օրերի աղոթքի ժողովը (եթէ տեղի ունենա!) դարձել է Սուրբ Գրքի սերտողութեան, եւ միայն մեկ կամ երկու սովորական աղոթքների։ Անշուշտ սա մի նշան է վերջի ժամանակների! ՛՛Սակայն մարդի Որդին գալիս՛ արդեոք՞ հաւատք [հաւատք աղոթելով շարունակ] կ՛գտնէ երկրի վերայ։՛՛(Ղուկաս 18։8)։ Բայց, հիշեք, Հիսուս ասաց,
՛՛Եւ երբոր այս բաները կ՛սկսեն լինիլ, վեր նայեցեք եւ բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկութիւնը մոտ է։՛՛(Ղուկաս 21:28)
Երգենք թիւ 3 երգի, երկրորդ տունը!
Մութ էր գիշերը, մեղքը պայքարում է մեր դեմ;
Տխրութեան ծանր բեռի տակ էինք;
Բայց հիմա տեսնում ենք նշաներ Նրա գալստեան;
Մեր սրտեր փայլում է, եւ ցնծութեան բաժակը լցւել է!
Գալիս է նորեն, գալիս է նորեն;
Նոյն Հիսուսը, մերժուած մարդկանցից;
Գալիս է նորեն, Գալիս է նորեն,
Զորութիւնով եւ մեծ փառքով, գալիս է նորեն!
(“He Is Coming Again” by Mabel Johnston Camp, 1871-1937).
II. Երկրորդ, հալածանքի նշաններ կան։
Հիսուս ասաց,
՛՛Այն ժամանակ ձեզ նեղութեան կ՛մատնեն․ եւ ձեզ կ՛սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ՛լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ՛գայթակղին, եւ իրար կ՛մատնեն եւ իրար կ՛ատեն։ “ (Մատթեոս 24:9-10).
Դարձեալ Հիսուս ասաց․
՛՛Եւ ամենին ատելի կ՛լինիք իմ անունի համար, բայց ով որ մինչեւ վերջը համբերէ նա կ՛ապրի՛՛ (Մարկոս 13:13)։
Այս պահին սարսափելի հալածանք է տեղի ունենում աշխարհի չորս անկիւնրում։ Հետեւեալ լինքը սեխմեցեք կարդալու դրա մասին www.persecution.com Այստեղ Արեւմտեան երկրներում էլ ճշմարիտ Քրիստոնեանների վրա ճնշումը գնալով աւելացել է։ Հաւատարիմ հովիւները հարձակման են ենթարկւում, նրանց միջոցով որ եկեղեցու բաժանման պատճառ են եղել։ Ծնողներ հալածում են իրենց զաւակներին որ Քրիստոնեա են դարձել։ Եւ վրդովեցուցիչ է տեսնել, ոմանք ինչպես են վարվում իրենց տարեց ծնեղների հետ որ հաւատարիմ Քրիստոնեաններ են! Շատեր լքւած եւ մենակ են մնացել ու երբեք իրենց ոչ-Քրիստոնա զաւակներից չեն այցելւում։ Շատ հովիւներ են ինձ ասում որ խորհում են թէ Ամերիկայի Քրիստոնեաները շուտով աւելի մեծ հալածանքի են ենթարկւելու։ Բայց հիշեք, որ Հիսուս ասաց,
՛՛Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերա չար անուն հանեն՛ մարդի Որդու պատճառովը։ Ուրախ եղեք այն օրումը եւ ցնծացեք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը, որովհետեւ այդպես էին անում մարգարեներին նորանց հայրերը։՛՛(Ղուկաս 6:22-23).
Եթէ մտածում էք որ չափազանցնում եմ, լսեք Ֆաքս Լրատուի, Fox News, զեկույցին Ֆրանքլին Գրահամի մասին ։ Ֆրանքլին Գրահամը աշխարհահռչակ աւետարանիչ Բիլի Գրահամի որդին է։ Ֆաքս լրատուն ասաց,
Աւետարանիչ Ֆրանքլին Գրահամը խիստ քննադատեց, եւ լքեց GOP (քաղաքական կուսակցութիւն)։
Fox News, December 22, 2015
Աւետարանիչ Ֆրանքլին Գրահամը յայտարարեց Երեքշաբթի օրը որ նա հեռանում է Republican Party GOP-ից, որով նրանք անց են կացրել մի օրինագիծ, որ նա կոչում է ՛՛շռայլութիւն՛՛ եւ նմանեցրել է Planned Parenthood կամ նախատեսված ծնող լինելու կազմակերպութեանը ֆինանսավորումը Նացիստական խտացրած ճամբարներին։
Գրահամը ասաց,
՛՛Ամոթ Ռեփաբլիկաներին եւ Դեմոկրատներին որ այս շաբաթ անց կացրին այսպես մի օրինագիծ որը շռայլ ծախս է,՛՛ նա ասաց, ՛՛Եւ հաւելիալ դրան, Planned Parenthood-ին էլ ֆինանսաւորել են!’’
Գրահամը, որ անցեալում էլ երկու քաղաքական կուսակցութիւններին խիստ քննադատել է, իր հիասթափութիւնը յայտնել է Ֆէյսբուքում։
՛՛Տեսնելով եւ լսելով թէ ինչպես Planned Parenthood-ը անհոգորեն խոսում է վիժած մանուկների անդամների վաճառման մասին, անտեսելով մարդ արարածի կեանքի արժեքը, հիշեցնում է մեզ [Դկ․] Ժոզեֆ Մենգելը եւ Նացիստական ճամբարները!,’’ Նա գրում է, ՛՛Սա ամենալաւ պատճառն է դադարեցնելու նրանց ֆինանսավորումը։ Ոչ մի քայլ չի առնուել կտրելու այս 2000-էջ, $1.1 թրիլոն բյուջեն։
Գրահամը, որ հովանավորել է Սպիտակ Տան GOP-ին, եւ ընդունել էր խոստումնալից Դոնալդ Թրամփի վիճաբանական կոչը որ Մուսուլմաները պիտի արգելւեն Միացիալ Նահանգները մտնելը, ասաց, նա իր հաւատքը կորցրել է քաղաքական սիստեմին։
՛՛Ես ոչ մի յոյս չունեմ Րիփաբլիկան, Դեմոկրատիկ կամ Թի Կուսակցութիւնների վրա որ Ամերիկայի համար անելու են այն, ինչ օգուտ է լինելու մեր երկրին՛՛ Նա գրեց։
Ինչ զորաւոր արտայայտութիւն՛, մի աւետարանչական առաջնորդից! Երգենք նորեն - 3-րդ երգը – երկրորդ տունը!
Մութ էր գիշերը, մեղքը պայքարում էր մեր դեմ;
Տխրութեան ծանր բեռի տակ էինք;
Բայց հիմա տեսնում ենք նշաներ Նրա գալստեան;
Մեր սրտեր փայլում է, եւ ցնծութեան բաժակը լցւել է!
Գալիս է նորեն, գալիս է նորեն;
Նոյն Հիսուսը, մերժուած մարդկանցից;
Գալիս է նորեն, Գալիս է նորեն,
Զորութիւնով եւ մեծ փառքով, գալիս է նորեն!
III. Երրորդ, համաշխարհային ավետարանչութեան նշաներ կան։
Նկատեք ինչ զարմանալի կերպով այս քաջալերական նշանը հանկարծակի հայտնուեց, այս սարսափելի նշաների ընթացքում,
՛՛Այն ժամանակ ձեզ նեղութեան կ՛մատնեն ։ եւ ձեզ կ՛սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ՛լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ՛գայթակղին, եւ իրար կ՛մատնեն եւ իրար կ՛ատեն։ Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կ՛գան եւ շատերին կ՛մոլորեցնեն։ Եւ անօրենութեան շատանալու պատճառովը՛ շատերի սերը կ՛սառչի։ Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՛ նա կ՛փրկուի։ Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ՛քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ՛գա վերջը՛՛(Մատթեոս 24:9-14).
՛՛Արքայութեան Աւետարանը՛՛ պարզապես ՛՛Աւետարանն՛՛ է Մարկոս 13։10-ին մեջ նշւած, որ ասում է, ՛՛Եւ բոլոր ազգերին պետք է առաջ Աւետարանը քարոզուի։՛՛ Ճիշտ այս բոլոր կրոնափոխութեան եւ հալածանքներին մեջ, հանկարծ Քրիստոսն ասաց Աւետարանը կ՛քարոզուի բոլոր աշխարհում, եւ հետո վերջը կ՛գա։՛՛ (Մատէթեոս 24։14)
Ինչ հիանալի մարգարէութիւն! Այսօր աշխարհում շատ քիչ տեղ է մնացել որ Աւետարանի ձայնը չի կարողանում հասնել։ Ինտրնետով, Րադիոյի միջոցով, Սատելայտի հեռուստատեսով, եւ հազարաւոր միսոնարների միջոցով – Աւետարանը տարածւում է աշխարհի չորս անկիւները։ Մատթեոս 24։11-14ը այսօր մեր սերուդի ժամանակ կատարելագործւում է! Ինչ տարօրինակ է, նոյն ժամանակ որ Արեւմուտքում աղոթքի ժողովները ու Կիրակի երեկոյան պաշտամունքները դադարել են, Աւետարանչութան մեծ շարժում կա Երրորդ Աշխարհում – Չինաստանում, Հարավ-արեւելք Ասիայում, Աֆրիկայի բազում երկրներում, Հմօնգ ժողովրդին մեջ, եւ Հնդկաստանի անհասանելի տեղերում! Կրոնափոխութիւն եւ վերածնունդ – տեղի են ունենում նոյն ժամանակ – ճիշտ այնպես որ Հիսուս նախագուշակեց! Ինչ տարորինակ հակասութիւն բայց նոյն ժամանակ ճշգրիտ! Եւ դա պատահում է ճիշտ այն ինչ Քրիստոսը նախագուշակեց!
՛՛Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կ՛գան եւ շատերին կ՛մոլորեցնեն։ Եւ անօրենութեան շատանալու պատճառովը շատերի սերը կ՛սառչի։ Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՛ նա կ՛փրկուի։ Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ՛քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ՛գա վերջը։՛ (Մատթեոս 24:11-14)
Ալելուեա! Հիսուս գալիս է! Նորեն երգեք։
Մութ էր գիշերը, մեղքը պայքարում էր մեր դեմ;
Տխրութեան ծանր բեռի տակ էինք;
Բայց հիմա տեսնում ենք նշաներ Նրա գալստեան;
Մեր սրտեր փայլում է, եւ ցնծութեան բաժակը լցւել է!
Գալիս է նորեն, գալիս է նորեն;
Նոյն Հիսուսը, մերժուած մարդկանցից;
Գալիս է նորեն, Գալիս է նորեն,
Զորութիւնով եւ մեծ փառքով, գալիս է նորեն!
Ճանաչում՞ ես Քրիստոսին։ Արդեոք՞ պատրաստ ես լինելու երբ Նա վերադառնա։ Արդեոք՞դարձի եկել ես։ ՛՛Վերահանձնուելը չի օգնելու եթէ կորած ես։ Ոմանք ասում են որ նրանք վերադառնալու են Քրիստոսին, անառակ որդու նման։ Բայց Սուրբ Գիրքը երբեք չ՛ասաց որ անառակ որդին նախապես փրկուած է եղել, հեռացել է, եւ նորեն իր կեանքը հանձնել է։ Ոչ! Սուրբ Գիրքը պարզապես ասում է որ նա կորած էր! Իր հայրն ասաց դա։
՛՛Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ, եւ կորած էր, եւ գտնուեցաւ, եւ սկսեցին զուարճանալ։՛՛ (Ղուկաս 15:24)
Դու պիտի գաս Քրիստոսին համոզուած, որ կորած ես! Եթէ մեկը համոզուած չէ որ կորած է, Հիսուսին չէ գալու, Իրեն չէ վստահելու, իրական հաղորդակցութիւն չէ ունենալու, Քրիստոսի Արիւնով չէ մաքրուելու, եւ վերստին ծնունդ չէ ունենալու Քրիստոսի հարութեամբ։ Դու պիտի ընկալես քո կորած լինելը նախքան փրկուելդ!
Ոհ Տեր, ինչպես աղոթենք որ մի քանի կորած հոգիներ, լսելով, կամ կարդալով այս պատգամը, այն համոզման գան որ մեղաւոր են եւ վստահեն Հիսուս Քրիստոսին Քո Որդուն։ Ամեն։ Սեղմեցեք այստեղ կարդալու “The Method of Grace” by the great evangelist George Whitefield (1714-1770).
Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։
Աստծոյ խոսքը կարդաց պատգամ առաջՊր․Աբել Փրուդհօմը Մարկոս 13։1-13․
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
“I Wish We’d All Been Ready” (Larry Norman, 1947-2008).
ՆԱԽԱԳԻԾ՝ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԵՐԸ – ՆՈՐՈԳՎԱԾ ԵՒ ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾ SIGNS OF THE END – UPDATED AND EXPANDED Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ ՛՛Եւ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՛ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց․ Չեք՞ տեսնում այդ ամենը․ ճշմարիտ ասում եմ ձեզ․ այդտեղ քար քարի վերա չի թողուիլ որ չ՛քանդուի։ Եւ երբոր Նա Չիթենեաց սարի վերա նստած էր, աշակերտներն առանձին նորա մոտ եկան եւ ասեցին․ Ասիր մեզ, այդ երբ՞ կ՛լինի․եւ ինչ՞ կ՛լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ (Մատթեոս 24:1-3). (Ղուկաս 21:24; Մարկոս 13:32, 33; Մատթեոս 24:14, 37) I. Առաջին, նշաներ կան եկեղեցիներում, Մատթեոս 24:4-5; II. Երկրորդ, հալածանքի նշաններ կան, Մատթեոս 24:9-10; III. Երրորդ, համաշխարհային ավետարանչութեան նշաներ կան, |