Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Հովսեփը եւ Հիսուսը

(Պատգամ թիւ 86 Ծննդոց Գրքից)
JOSEPH AND JESUS
(SERMON #86 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դկ․Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյեան, Դեկտեմբեր 6, 2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 6, 2015

‘’Եւ Աստուած այսպես խոսեց․ թէ Նորա զաւակը պանդուխտ կ՛լինի օտար երկրի մեջ․ եւ կ՛ծառայեցնեն նորան, եւ կ՛չարչարեն չորս հարիւր տարի։ Եւ այն ազգին, որին կ՛ծառայեն, նորան ես կ՛դատեմ, ասեց Աստուած․ եւ սորանից հետոյ դուրս կ՛գան՛ եւ այստեղ ինձ կ՛պաշտեն։ Եւ նորան թլփատութեան ուխտը տուաւ․ եւ հետո Իսահակին ծնեց, եւ ութերորդ օրը թլփատեց նորան․ եւ Իսահակը Հակոբին, եւ Հակոբը տասնեւերկու նահապետներին։ Եւ նահապետները նախանձելով Հովսեփին վերա ծախեցին Եգիպտոս, եւ Աստուած նորա հետ էր։ Եւ փրկեց նորան իր բոլոր նեղութիւններիցը․ եւ նորան շնորք եւ իմաստութիւն տուաւ Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջին․ եւ նորան իշխան կանգնեցրեց Եգիպտոսի եւ իր բոլոր տան վերա։ Եւ սով եկաւ Եգիպտոսի բոլոր երկրը եւ Քանանն էլ, եւ մեծ նեղութիւն․ եւ մեր հայրերը կերակուր չէին գտնում։ Եւ Հակոբը լսելով թէ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին ուղարկեց առաջին անգամը։ Եւ երկրորդումը Հովսեփն իրան ճանաչել տուաւ իր եղբայրներին․ եւ Հովսեփի ազգը հայտնի եղաւ Փարաւոնին, Հովսեփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայրը Հակոբին, եւ բոլոր ազգատոհմին՛ եոթանասունեւհինգ հոգի։ (Գործք Առաքելոց 7։6-14)


Սուրբ Գրքում երկու հայտնի Հովսեփներ կան։ Նոր Կտակարանի Հովսեփը, մեր Աստծոյ միածին Որդու Հիսուսի խորթ հայրն էր, իսկ Հին Կտակարանի Հովսեփը Հակոբի որդին էր։ Այս երեկոյ ես պիտի խոսեմ Հին Կտակարանի Հովսեփի մասին։ Հովսեփը եոթը մեծ սուրբերից որ Ծննդոցի մեջ նշուած են, վերջինն էր։ Այդ եոթը, Ադամ, Աբել, Նոյ, Ապրահամ, Իսահակ, Հակոբ եւ Հովսեփն էին։ Ծննդոցում Հովսեփի մասին ավելի է խոսուել քան միւսները։ Արթուր Վ․ Փինքը ասաց,

Հովսեփի կեանքի պատճառով էր որ Եբրաեցինները զարմանալի կերպով [աճեցին], որոնք թափառական մի փոքր խումբ հովիւներից, դարձան մի [մեծ] գաղութ Եգիպտոսում։ Բայց կասկած չկա, [իսկական] պատճառը որ Հովսեփի կեանքը այսպես լրիվութեամբ նկարագրվել է նա որ, գրեթէ ամեն բան [նրա կեանքում] ներկայացնում է Քրիստոսին ... [Հովսեփի] եւ Քրիստոսի կեանքի պատմութեան մեջ կարելի է գտնել միգուցէ հարիւր կետի նմանութիւններ! (Arthur W. Pink, Gleanings in Genesis, Moody Press, 1981 reprint, pp. 342, 343).

Հովսեփը, հստակ պատկերն էր գալիք Քրիստոսի։ Ոմանք ասել են որ Նոր Կտակարանի մեջ Հովսեփի նմանը չկա։ Սուրբ Գրքի բացատրողական նոտան որ կոչւում է The Scofield Bible Ծննդոց 37։2-ից բացատրում է որ ՛՛Ոչ մի տեղ չէ հաստատում որ Հովսեփը Քրիստոսի տիպարն է։՛՛ Դա սխալ է։ Չորս Աւետարանների մեջ ցոյց է տալիս որ Հովսեփի կեանքը շատ կողմերով, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի նաման է, որը Հիսուսը կատարելագործւած նմանութիւնն է։ Ինչպես Scofield-ն է բացատրում շարունակելով, ՛՛նամնութիւնները շատեր պատահական են համարել։՛՛ Արթուր Վ․ Փինքը ՛՛հարիւր կետ նամանութիւններ՛՛ է ներկայացրել – համեմատելով Հովսեփին եւ Հիսուս Աստծոյ Որդուն։ Անշուշտ այս պատգամում չեմ կարողանալ ձեզ բոլոր այդ 100 նմանութիւնները տալ։ Բայց մի քանի կարեւորները կ՛բացատրեմ ձեզ։

1․Առաջին, Հովսեփի եւ Հիսուսի ծնունդը երկուսն էլ հրաշք էր։

Հովսեփի մայրը Ռաքելը, Հակոբի կինն էր։ Նա զաւակ չէր կարողանում ունենալ։ Նա իր ամուսնուն ասաց, ՛՛Ինձ որդիներ տուր, եթէ ոչ կ՛մեռնիմ՛՛ (Ծննդոց 30։1)։ Եւ նա հանդիմանեց նրան ասելով, ՛՛Միթէ՞ ես Աստուծոյ փոխանորդն եմ։՛՛ - Արդեոք՞ Աստծոյ տեղն եմ, որ քեզ թոյլ չէ տալիս զաւակ ունենալու։ Բայց տարիներ հետո կարդում ենք, ՛՛Եւ Աստուած հիշեց Ռաքելին, եւ Աստուած լսեց նորան, եւ նորա արգանդը բացաւ։ Եւ նա հղացաւ եւ մի որդի ծնեց ․․․ Եւ նորա անունը Հովսեփ դրաւ՛՛(Ծննդոց 30։22-24)։ Դկ․ Ջ․ Վերնոն Մաք Գին ասաց, ՛՛Հովսեփի ծնունդը հրաշքով էր, որով Աստծոյ միջնորդութեամբ էր եւ աղոթքի պատասխան։ Տեր Հիսուսինը կուսական ծնունդ էր։ Նրա ծնունդը անշուշտ հրաշալի էր!’’ (Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1981, vol. 1, p. 150). Հրեշտակը կոյս Մարիամին ասաց,

՛՛Սուրբ Հոգին կ՛գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զորութիւնը քեզ վերայ կ՛հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ՛կոչուի։՛՛ (Ղուկաս 1։35)

2. Երկրորդ, թէ Հովսեփը եւ թէ Հիսուսը երկուսն էլ իրենց հոր հատուկ սիրո առարկան էին։

Ծննդոց 37։3 ասաց, ՛՛Եւ Իսրայէլն իր բոլոր որդիներից աւելի սիրում էր Հովսեփին, որովհետեւ նա իր ծերութեան որդին էր։՛՛Երբ Հիսուս մկրտուեց, ջրից դուրս գալուն ժամանակ Աստծոյ ձայնն ասաց, ՛՛Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։՛՛ (Մատթեոս 3։17)

3․ Երրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ իրենց երկրաւոր ծառայութիւնը սկսեցին եռեսուն տարեկանում։

Ծննդոց 41։46 ասաում է, ՛՛Եւ Հովսեփը եռեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի փառաւոն թագաւորի առաջին կանգնեց։՛՛ Այդ ժամանակ էր որ Հովսեփը իր կեանքի իսկական գործը սկսեց։ Նոր Կտակարանը մեզ ասում է որ, ՛՛Եւ ինքն Հիսուս սկսած էր եռեսուն տարեկանի չափ լինել՛՛ երբ Իր իսկական գործը այս աշխարհում սկսեց (Ղուկաս 3։23)

4. Չորրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուս էլ ատուած էին իրենց Եղբայրների կողմից։

Ծննդոց 37:8 – ում գրւած է։

՛՛Եւ նորա եղբայրներն ասեցին նորան․ Իրաւ՞ մեր վերա թագաւորելու ես, կամ իրաւ՞ մեր վերա տիրելու ես։ եւ նորա երազների եւ խոսքերի համար աւելի ատեցին նորան։՛՛ (Ծննդոց 37։8)

Հովսեփի եղբայրները ատեցին իրեն որովհետեւ նրանց հայրը իրեն շատ կ՛սիրեր, ՛՛Եւ նորա եղբայրները տեսան, որ իրենց հայրը սիրում էր նորան իր բոլոր եղբայրներից աւելի, ատեցին նորան, եւ խաղաղութեամբ չէին կարողանում խոսել նորա հետ՛՛ (Ծննդոց 37։4)։ Եւ նորա եղբայրներն ասեցին նորան, ՛՛Իրաւ՞ մեր վերա թագաւորելու ես՛՛(Ծննդոց 37։8)։ Նոր Կտակարանում, Հիսուս ասաց, ՛՛Բայց նորա քաղաքացիներն ատում էին նորան, եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին․ Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերա՛՛(Ղուկաս 19։14)։ Եւ Հիսուս ասաց, ՛՛Զուր տեղըն ատեցին ինձ (Հովհաննես 15։25)։ Դկ․ Ջ․ Վերնոն Մաքգին ասաց, ՛՛Հովսեփ մոտենում էր իր եղբայրներին, եւ նրանք դաւադրութիւն էին կատարում իր դեմ։ Նա իր գոյնզգոյն պատմուճանը էր հագած ․․․ որը իր դիրքի նշանն էր։ Պիտի հիշենք որ Հովսեփը իր եղբայրների մեջ ամենափոքրն էր, իսկ իր դիրքը աւելի բարձր էր։ Ուրեմն դա ատելութեան եւ նախանձութեան իսկական հիմքն էր – որ սպանութեան կետի հասցրեց!” (McGee, ibid.; note on Ծննդոց 37:18-20).

5․Հինգերրորդ, Հովսեփի եւ Հիսուսի եղբայրները դաւադրեցին իրենց դեմ։

Ծննդոց 37։18 ասում է,

՛՛Եւ երբոր նորան հեռուանց տեսան, դեռ ինքը նորանց չ՛մոտեցած, դաւաճանութիւն արին՛ նորան սպանելու։՛՛

Նոր Կտակարանում կարդում ենք,

՛՛Այն ժամանակ քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի ծերերը ժողովուեցան այն քահանայապետի սրահը, որի անունը Կայիափա էր։ Եւ խորհուրդ արին որ Հիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։ (Մատթեոս 26:3, 4).

6․Վեցերորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուս էլ մի քանի արծաթների գնով ծախւեցին։

Հովսեփի եղբայրները իրեն գուբի մեջ գցին։ Երբ մի քանի Արաբ վաճառականներ անցնում էին, նրանք ՛՛Իսմայելացիներին ծախեցին Հովսեփին քսան արծաթի՛՛ (Ծննդոց 37։28)։

Երբ Հուդան դաւաճանեց Հիսուսին, նա գնաց քահանայապետի մոտ, ՛՛Ինչ՞ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան [Հիսուսին]։ Եւ նորանք երեսուն արծաէ կշռեցին տուին նորան՛՛(Մատթեոս 26։15)։

7․ Եոթերորդ, Հովսեփ եւ Հիսուս երկուսն էլ արիւնոդ պատմուճան ունեցան։

Հովսեփի եղբայրները իրեն Արաբներին ծախելուց հետո ՛՛առին Հովսեփի պատմուճանը, եւ այծերից մի նոխազ մորթեցին, եւ պատմուճանը արիւնի մեջ թաթախեցին՛՛ (Ծննդոց 37։31)։ Զինուրները Հիսուսի պատմուճանի վրա վիճակ գցին երբ Նա խաչին վրա մեռաւ։

՛՛Բայց զինուորներն՛ երբոր Հիսուսին խաչ հանեցին, նորա հանդերձներն առան՛ եւ չորս բաժին աիրն, ամեն մեկ զինուորի համար մի բաժին, բայց պատմուճանը՛ որովհետեւ առանց կարի էր, վերեւիցը վայր բոլորը հիւսուած՛՛ (Հովհաննես 19:23)։

8. Ութերորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ իրենց եղբայրներից երկար ժամանակ բաժանված էին։

Դկ․ Մաքգին ասաց,

՛՛Երբ Հովսեփը ծախւեց Եգիպտոսում, անհայտացաւ մի քանի տարիներ։ Նաեւ Քրիստոս երկինք համբարձվեց։ Նա իր աշակերտներին ասաց իրեն չեն տեսնելու մինչեւ Իր երկրորդ գալուստը։՞

9. Իներրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ մթութեան խորքը գնացին։

Հովսեփը Եգիպտոսում իբրեւ գերի ծախուեց, որը մի տեսակ խաւար եւ մահի նշան էր։ Հիսուսի մեռած մարմինը մութ գերեզմանի մեջ դրուեց։

Դկ․ Մ․ Ր․Դիհանը ասաց, ՛՛Հովսեփին մերկացրին իր հագուստներից, եւ գուբի մեջ ձգեցին որ մեռնի, բայց նա կենդանի դուրս եկաւ՛՛ -- Հիսուսի նամն որ հարութիւն առաւ գերեզմանից Զատիկ Կիրակի առաւոտ (M. R. DeHaan, M.D., Portraits of Christ in Genesis, Zondervan Publishing House, 1966, p. 171). Դաւիթն ասաց, ՛՛Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տալ՛՛(Սաղմոս 16։10)։ Պողոս Առաքեալ, Գործք Առաքելոց 2։31-ում , գրում է Քրիստոսի մասին։ Այսպիսով, Հովսեփ եւ Հիսուս մթութեան խորքը գնացին եւ վերադարձան։

10. Տասերորդ, Հովսեփ եւ Հիսուս դարձան աշխարհի փրկիչը։

Երբ Հովսեփը ծախվեց Արաբներին 20 արծաթի, նա Եգիպտոս տարուեց։ Եգիպտոսում է որ նրա եւ Հիսուսի նմանութիւն աւելի է երեւան գալիս։ Դկ․ Դիհանը ասաց, ՛՛Հովսեփը․․․ Եգիպտոս տարուեց [որ աշխարհի պատկերն է] ծառա դարձաւ [ինչպես նաեւ Հիսուսը]։ Պետափրեսի կինը կեղծօրեն իրեն դատապարտեց եւ բանտ նետեց։ Բայց նա ինքնապաշտպանութեան չ՛դիմեց, եւ բանտում ոճրագործների հետ համարվեց [ինչպես Հիսուս, խաչին վրա]։ Բանտում գտնուած ժամանակում, նա թագաւորի մատռուակի փրկիչը եւ հացագործի դատաւորը եղաւ [նամանութեամբ երկու ավազակների որ խաչուեցին Հիսուսի հետ]։ Մատռուակը ազատուեց, եւ [հետագայում] Հովսեփի մասին թագաւորին տեղեկացրեց, երբ նա խորհրդաւոր եւ սարսափելի երազներ տեսաւ։ Հովսեփը կանչուեց եւ երազները մեկնեց Փառաւոնի համար [Ահա, եոթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կ՛լինի։ Եւ նորանց ետեւից եոթը տարի սով կ՛գա ․․․ եւ սովը կ՛սպառէ երկիրը Ծննդոց 41։29,30 ]։ Եւ Հովսեփը շատ բարձրացաւ՛’։ (DeHaan, ibid., p. 171).

Փարաւոնը այնքան տպավորվեց Հովսեփին հետ որ իրեն կանչեց ՛՛մի մարդ որ Աստծոյ Հոգին իր վրա է՛՛(Ծննդոց 41։38)։ Ապա Փարաւոնը Հովսեփին իր գլխաւոր նախարարը նշանակեց, երկրորդը իրենից հետո։ Հովսեփը Եգիպտոսի ժողովրդին պաշար հաւաքել տուեց այդ եոթը սնանկութեան տարիների համար։ Իսկ հաջորդ եոթը տարիները սովը սկսեց։

՛՛Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անոթեցաւ, ժողովուրդը հացի համար դեպի Փարաւոնն աղաղակեց․ եւ Փարաւոնն ասեց բոլոր Եգիպտացիներին․ Գնացեք Հովսեփի մոտ, ինչ որ ձեզ ասէ արեք։ Եւ սովը երկրի բոլոր երեսի վերա եղաւ․ եւ Հովսեփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց․ եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։ Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Հովսեփիցը պաշար ծախու առնելու․ Որովհետեւ ամեն երկրի մեջ սովը սաստկացաւ՛՛ (Ծննդոց 41:55-57)։

Այսպիսով Հովսեփ դարձաւ աշխարհի փրկիչ։ Դկ․ Մաքգին ասաց, ՛՛Ձեր ուշադրութեանը պիտի բերեմ որ Հովսեփն էր որ հացը ուներ։ Այստեղ մի ուրիշ զուգահեռ կա։ Քրիստոս ասաց, ՛՛Ես եմ կենաց հացը, ինձ մոտ եկողը չի սովիլ” (Հովհաննես 6:35), McGee, ibid., p. 168; note on Ծննդոց 41:54, 55.։

՛՛Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Հովսեփիցը պաշար [ցորեն կամ եգիպտացորեն] ծախու առնելու․ Որովհետեւ ամեն երկրի մեջ սովը սաստկացաւ՛՛ (Ծննդոց 41։57)։

Աշխարհի ժողովուրդը եկան Հովսեփից հաց գնելու։ Նաեւ Հիսուս ասաց որ ինքը կենաց հացն է -- ՛՛ինձ մոտ եկողը չի սովիլ։՛՛ Ինչպես որ աշխարհի մարդիկ եկան Հովսեփի մոտ հացի համար, նոյնպես էլ դու պիտի գաս Հիսուսի մոտ փրկուելու համար։ Հովսեփ աշխարհի մարդկանց որ իր մոտ եկան սովից փրկեց։ Հիսուս աշխարհի բոլոր մարդկանց որ հաւատքով գալիս են դեպի իրեն փրկում է։

Հովսեփի եղբայրները լսեցին որ Եգիպտոսում եգիպտացորեն կա։ Ուրեմն գնացին Հովսեփի մոտ գնելու այն ինչ պետք ունեին։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չ՛ճանաչեցին։ Որովհետեւ Հովսեփը երկար ժամանակ էր որ Եգիպտոսում էր եւ Եգիպտացինների նամն էր հագնուած։ Չ՛ճանաչեցին իրեն։ Երբ երկրորդ անգամ եկան, Հովսեփը պատրաստ էր ինքնիրեն հայտնել նրանց։

Խնդրեմ բացեք ձեր Սուրբ Գրիքը Ծննդոց 45։1 համարը։ Հիմա Հովսեփը մենակ է մնացել իր եղբայների հետ որ այլաբանորեն սպանեցին իրեն, գուբի մեջ նետելով եւ ծախեցին իրեն Եգիպտացիններին իբրեւ ստրուկ։ Իսկ հիմա նրանք Եգիպտոսի նախարարի առջեւն էին կանգնած։ Դեռ չ՛գիտէին թէ նա ով է, բայց Հովսեփը գիտեր նրանց։ Կարդանք առաջին հինգ համարները Ծննդոց 45 գլխից։ Սա Սուրբ Գրքի ամենաշատ զգացումները դրդող գլուխն է։ Կարդանք։

՛՛Եւ Հովսեփը չ՛կարողացաւ զսպել իրան բոլոր իր մոտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց։ Դուրս հանեցեք բոլոր այդ մարդիկը իմ մոտից․ եւ մոտը մարդ չ՛կար երբոր Հովսեփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։ Եւ ձայնը լացի տուաւ․ եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւոնի տունը լսեց։ Եւ Հովսեփն ասեց իր եղբայրներին․ Ես Հովսեփն եմ․իմ հայրը տակաւին ողջ՞ է․ եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան․ որովհետեւ նորա առաջին ապշել էին։ Եւ Հովսեփն ասեց իր եղբայրներին, ինձ մոտ եկեք, նորանք էլ մոտ եկան․եւ ասեց․ Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։ Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ․ Որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար (Ծննդոց 45:1-5)։

Խնդերմ, հետեւեցեք Դկ․ Մաքգիի հետեւեալ մեկնաբանութիւններին,

[Հովսեփը] սկսեց բարձր ձայնով լացել։ Ոչ ոք չ՛գիտեր պատճառը բացի ինքը։ Այդ պահին իր եղբայները չ՛գիտէին պատճառը ․․․ շուտով օրը գալու է երբ Հիսուս Իրեն ճանաչացնելու է Իր եղբայրներին, Հրեաներին։ Երբ առաջին անգամ եկաւ, ՛՛Իրենների մեջ եկաւ, եւ իրանները նորան չ՛ընդունեցին՛՛(Հովհաննես 1։11)։ Իրականութեան մեջ նրանք մատնեցին Իրեն խաչվելու։ Բայց երբ Նա երկրորդ անգամ գա, Ինքնիրեն կ՛ծանոթացնի Իր ժողովուրդին։ ՛՛Եւ նորան ասելու են․ Սա ինչ՞ հարուածներ են ձեռքերիդ մեջ․ եւ նա ասելու է․ այս հարուածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը՛՛(Զաքարիա 13։6)։ Քրիստոս Ինքիրեն կ՛ծանոթացնի Իր եղբայներին։ Եւ ՛՛Այն օրը մի աղբիւր է լինելու բացուած Դաւիթի տան համար եւ Երուսաղեմի բնակիչների համար, մեղքի համար եւ պղծութեան համար՛՛(Զաքարիա 13։1)։ Դա կ՛լինի մի ընտանիքի գործ, Հիսուսի եւ Իր եղբայրների միջեւ։ Հովսեփի այս դրուագը ինքնիրեն հայտնելը իր եղբայրներին, մեզ մի փոքր [ակնարկ] է տալիս որ ինչքան հիանալի է լինելու Հիսուսի հայտնութեան օրը։ (McGee, ibid., p. 179; note on Genesis 45:1, 2).

Հիսուն տարիներ ի՛վեր է որ ես մարգարեական գրութիւնները ուսումնասիրում եմ։ Սուրբ Գիրքը պարզօրեն ուսուցանում է որ աշխարհի բոլոր Իսրայել ազգի փրկութիւնը կ՛լինի այդ հիանալի օրում։ Խնդրեմ բացեք Հռովմայեցիս 11:25, 26.

՛՛Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ՛գիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չ՛լինիք, որ մի մասով Իսրայելլին կուրութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսնեիր լրութիւնը մտնէ։ Եւ այսպիսով բոլոր Իսրայէլը կ՛ապրի․ ինչպես գրուած է, թէ Սիօնիցը Փրկիչը կ՛գա՛ եւ ամբարշտութիւնները դեն կ՛գցէ Հակոբիցը։ (Հռովմայեցիս 11:25, 26).

Դա մի առեղծված է, մի բան որ մենք չենք կարող հասկանալ, որ ՛՛մասամբ կուրութիւն էր տիրում Իսրայելացիններին մեջ – մինչեւ Հեթանոսների [ոչ-Հրեա Քրիստոնեաներ] լրիվութիւնը [թւի լրացում] տեղի ունենալը։ Եւ ուրեմն բոլոր Իսրայելը պիտի փրկուի; ինչպես գրուած է, ՛՛Սիոնիցը [Zion] Փրկիչը կ՛գա՛ եւ ամբարշտութիրնները դեն կ՛գցէ Հակոբիցը՛՛(Հռովմեացիս 11:25, 26)։

՛՛Եւ այսպես բոլոր Իսրայելը կ՛ապրի՛՛(Հռովմայեցիս 11։26)։ Վերջերս այս բառերը կարդացի մի Մկրտչական հովիւի համար որ կրթուել էր ազատական ճեմարանում։ Նա ասաց, ՛՛Դրա իմաստը դա չէ!’’ Ես ասացի, ՛՛Ես քեզ միտքը չեմ մեկնաբանում։ Միայն կարդացի Աստծոյ խոսքից։՛՛ Եւ այսպես բոլոր Իսրայելը կ՛ապրի։՛՛ Թող բառերը ինչպես որ գրուած են, մնան հաստատուն! Հովսեփի նման, Տերը կ՛գա, արտասվելով, սիրով եւ ցասումով, ընդունելու Իր շատ սիրուած ժողովրդին, Հրեաներին։ ՛՛Եւ այսպես բոլոր Իսրայելը Կ՛ապրի։՛՛ Ուրեմն Իսրայելը պիտի փրկուի։՛՛ Աստծոյ խոսքն է դա! Թոյլ տանք այսպես հաստատ մնա!

Եւ Հիսուս կորած հեթանոսներին էլ սիրում է։ Հովսեփը բոլոր աշխարհին կենաք տվող հաց տուեց, ՛՛Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Հովսեփիցը պաշար ծախու առնելու՛՛ (Ծննդոց 41։57)։ Հիսուսը մեր Հովսեփն է։ Եկ իրեն։ Նա քեզ Իր թանկագին Արիւնով կ՛մաքրի բոլոր մեղքերից։ Եւ քեզ կ՛պարգեւի հաւիտենական կեանք Իր հարութեամբ մեռելներից։ Կ՛ազաչեմ քեզ, եկ Հիսուսին։ Վստահիր Հիսուսին։ Հիմա վստահիր Իրեն։ Նա մեղքից քեզ կ՛ազատի։ Ամեն։ Դկ․ Չան, խնդրեմ մեզ առաջնորդիր աղոթքին մեջ։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Պատգամից առաջ աղոթքը կատարեց Պր․Աբել Փրուդհօմը
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
“What a Friend We Have in Jesus” (by Joseph Scriven, 1819-1886)


ՆԱԽԱԳԻԾ՝

Հովսեփը եւ Հիսուսը

(Պատգամ թիւ 86 Ծննդոց Գրքից)
JOSEPH AND JESUS
(SERMON #86 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դկ․Ր․Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

‘’Եւ Աստուած այսպես խոսեց․ թէ Նորա զաւակը պանդուխտ կ՛լինի օտար երկրի մեջ․ եւ կ՛ծառայեցնեն նորան, եւ կ՛չարչարեն չորս հարիւր տարի։ Եւ այն ազգին, որին կ՛ծառայեն, նորան ես կ՛դատեմ, ասեց Աստուած․ եւ սորանից հետոյ դուրս կ՛գան՛ եւ այստեղ ինձ կ՛պաշտեն։ Եւ նորան թլփատութեան ուխտը տուաւ․ եւ հետո Իսահակին ծնեց, եւ ութերորդ օրը թլփատեց նորան․ եւ Իսահակը Հակոբին, եւ Հակոբը տասնեւերկու նահապետներին։ Եւ նահապետները նախանձելով Հովսեփին վերա ծախեցին Եգիպտոս, եւ Աստուած նորա հետ էր։ Եւ փրկեց նորան իր բոլոր նեղութիւններիցը․ եւ նորան շնորք եւ իմաստութիւն տուաւ Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջին․ եւ նորան իշխան կանգնեցրեց Եգիպտոսի եւ իր բոլոր տան վերա։ Եւ սով եկաւ Եգիպտոսի բոլոր երկրը եւ Քանանն էլ, եւ մեծ նեղութիւն․ եւ մեր հայրերը կերակուր չէին գտնում։ Եւ Հակոբը լսելով թէ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին ուղարկեց առաջին անգամը։ Եւ երկրորդումը Հովսեփն իրան ճանաչել տուաւ իր եղբայրներին․ եւ Հովսեփի ազգը հայտնի եղաւ Փարաւոնին, Հովսեփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայրը Հակոբին, եւ բոլոր ազգատոհմին՛ եոթանասունեւհինգ հոգի։ (Գործք Առաքելոց 7։6-14)

1․ Առաջին, Հովսեփի եւ Հիսուսի ծնունդը երկուսն էլ հրաշք էր։
Ծննդոց 30:1, 22-24; Ղուկաս 1:35.

2.  Երկրորդ, թէ Հովսեփը եւ թէ Հիսուսը երկուսն էլ իրենց հոր հատուկ
սիրո առարկան էին։ Ծննդոց 37:3; Մատթեոս 3:17.

3․  Երրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ իրենց երկրաւոր
ծառայութիւնը սկսեցին եռեսուն տարեկանում։
Ծննդոց 41։46; Ղուկաս 3:23.

4.  Չորրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուս էլ ատուած էին իրենց
Եղբայրների կողմից։ Ծննդոց 37:8, 4; Ղուկաս 19:14;
Հովհաննես 15:25.

5․ Հինգերրորդ, Հովսեփի եւ Հիսուսի եղբայրները դաւադրեցին իրենց
դեմ։ Ծննդոց 37:18; Մատթեոս 26:3, 4.

6․ Վեցերորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուս էլ մի քանի արծաթների
գնով ծախւեցին։ Ծննդոց 37:28; Մատթեոս 26:15.

7.  Եոթերորդ, Հովսեփ եւ Հիսուս երկուսն էլ արիւնոդ պատմուճան
ունեցան։ Ծննդոց 37:31; Հովհաննես 19:23.

8.  Ութերորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ իրենց եղբայրներից
երկար ժամանակ բաժանված էին։

9.  Իներրորդ, Հովսեփը եւ Հիսուսը երկուսն էլ մթութեան խորքը
գնացին։ Սաղոս 16։10; Գործք Առաքելոց 2։31․

10. Տասերորդ, Հովսեփ եւ Հիսուս դարձան աշխարհի փրկիչը։
Ծննդոց 41:29, 30, 38, 55-57; Հովհաննես 6:35; Ծննդոց 45:1-5;
Հովհաննես 1:11; Զաքարիա 13:6, 1;Հռովյայեցիս 11:25, 26;
Ծննդոց 41:57.